- Գլխավոր
- Թեմի պատմությունը
- Աղոթքներ
- Գուգարաց թեմ.Երիտասարդական կազմակերպություն
- Հայտարարություններ
- Հանդիպումներ
- Հետադարձ կապ
- Հարցեր քահանային
- Թեմի հին եւ նոր եկեղեցիները
- Թեմի հոգևոր դասը
- Խոսում են Մեծերը
- Օրվա ընթերցվածքը
- Ձեռք մեկնիր բարեգործական ծրագիր
- Այլ նյութեր 2014-2015
- Ծիծեռնակ ճամբար
- Այլ նյութեր 2013
- Տոներ 2015
- Տոներ
- Ապիրլ 24
- Տոներ 2016
- Կիրակիների խորհուրդը
- Տոներ 2016
- 1
- Ուղերձ
- Ծիծեռնակ ճամբար 2016
- Ծիծեռնակ ճամբար 2016
- Ուխտագնացություններ
- Սոցիալական բաժին
- Համայնքային զարգացման կենտրոն / Community Development Center
- Աղթալայի Սբ Աստվածածին Վանք
- Տաղավար տոներ
Friday, August 17, 2018
ԳՈՒԳԱՐԱՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ
ՕԾՎԵՑ ԱՐԴՎՈՒ ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆ ՕՁՆԵՑԻ ՀԱՅՐԱՊԵՏԻ
ԴԱՄԲԱՐԱՆ-ՄԱՏՈՒՌԻՆ ԿԻՑ ԶԱՆԳԱԿԱՏԱՆ ԽԱՉԸ



Սուրբ Հայրապետի շիրիմը դարեր շարունակ ուխտագնացության և հոգեկան հաղորդության սրբազան վայր է եղել: Դարերից մեզ հասած այս պատմական զորավոր վայրը խիստ խնամքի, փլուզումից փրկելու և բարեկարգման կարիք ուներ:
Սեպուհ Սրբազանի դիմում-խնդրանքին ընդառաջ՝ Սուրբ Հովհան Օձնեցի Հայրապետի դամբարան-մատուռի ծածկի և զանգակատան վերականգնման շինարարական աշխատանքների ու բարեկարգման բարերարությունը ստանձնեց «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ղեկավար պարոն Վահե Կարապետյանը: Համալիրի վերականգնման շինարարական աշխատանքներն իրականացվել են Սրբազան հոր անմիջական վերահսկողությամբ: Վերականգնման նախագծի հեղինակն է Մայր Աթոռի ճարտարապետ տիկին Մերի Դանիելյանը:
Սրբազան Հոր փափագն է նաև, որ հետագայում վերականգնվի ու նախնական տեսքի բերվի Մեծ Սուրբի դամբարանը, որի համար Սրբազան Հոր հրավերին ընդառաջ հուշարձանների վարչության և Մայր Աթոռի ճարտարապետական բաժնից համապատասխան հանձնախումբ այցելեց և մոտ օրերս պետք է հայտնի իր գրավոր եզրակացությունը:
Այս առթիվ, դամաբարան-մատուռի և զանգակատան դռները նվիրաբերեց Գյումրիի նոտար և Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցու խաչքավոր Ռոբերտ

Թեմի համար երկար սպասված իրադարձություն էր: Ներկա ուխտավորներին մեծ ուրախություն պարգևեց այս զորավոր և խորհրդավոր ուխտավայրի վերականգնումը և խաչի օծումը:

Արարողության ավարտին Սրբազան Հայրը օրհնեց ներկաներին, գնահատանքի, օրհնության և երախտիքի խոսք հայտնեց բարերար Կարապետյան գերդաստանին՝ հանձինս Կարապետյան գերդաստանի նահապետ հարգարժան Սարգիս Կարապետյանի, ով և ստանձնեց խաչի օծման կնքահայրությունը: Սրբազանը պարոն Սարգիսին հանձնեց վերականգնված սրբավայրի յուղաներկ կտավն ու պատկերազարդ ալբոմը:
Խաչի օծման արարողությանը մասնակցում էին Լոռու փոխմարզպետ Սերգեյ Սարուխանյանը, Թումանյանի, Ստեփանավանի տարածաշրջանների քահանա հայրեր, ներկա էին համայնքապետեր և բարեպաշտ ուխտավորներ:
ԴԻՎԱՆ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ
2 օգոստոս 2018թ.
ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄՈՒՄ ՎԵՐԱՕԾՎԵՑ
ՔԱՐԻՆՋԻ ՍՈՒՐԲ ԿԱՐԱՊԵՏ ԵԿԵՂԵՑԻՆ
Քարինջ համայնքի Սուրբ Կարապետ եկեղեցին կառուցվել է 1848 թվականին, եղել է սիրված և միակ սրբավայրը Քարինջ համայնքում: Եկեղեցին իր ճարտարապետական հորինվածքով միանավ բազիլիկ է: Տեղացիները պատմում են, որ խորհրդային տարիներին եկեղեցին ծառայել է որպես դարբնոց և ժամանակի ընթացքում ավերվել է։
Այժմ եկեղեցին արդեն պատրաստ է ընդունելու Քարինջ համայնքի բարեպաշտ հավատացյալներին՝ Սուրբ Պատարագների մասնակցության և այլ արարողությունների համար: Եկեղեցու վերակառուցման բարերարությունը ստանձնել են Մերուժան, Վարուժան, Արծրուն և Վալտեր Մաղաքյան եղբայրները:
Վերաօծվեցին եկեղեցու Սուրբ Սեղանը, խորանն ու մկրտության ավազանը:


Եկեղեցու նորաօծ խորանին, հանդիսապետությամբ թեմակալ առաջնորդի, մատուցվեց Սուրբ Պատարագ` ձեռամբ տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գրիգորիս քահանա Դերմենջյանի: Հավարտ Պատարագի` Սրբազան Հայրն իր օրհնության ու շնորհավորանքի խոսքն ուղղեց ներկաներին և օրհնեց բարերարներին, ովքեր իրենց ներդրումը բերեցին եկեղեցու վերանորոգման աշխատանքներին, օրհնության գիր և նվերներ հանձնեց բարերարներին:
Վերաօծման արարողությանը ներկա էին Գուգարաց թեմի քահանա հայրեր, եկեղեցու վերանորոգման նվիրատուները, Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը, Թումանյան խոշորացված համայնքի ղեկավար Լևոն Զավարյանը, համայնքի բարեպաշտ հայորդիներ և ուխտավորներ տարբեր համայնքներից:
Քարինջի Սուրբ Կարապետ եկեղեցու բարերար Մաղաքյան եղբայրների կողմից ուխտավորներին մատուցվեց ուխտի մատաղ:
ԴԻՎԱՆ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ
15 օգոստոս 2018թ.
Subscribe to:
Posts (Atom)