ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄՈՒՄ
ՎԵՐԱՕԾՎԵՑ ԼՈՐՈՒՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑԻՆ
Լոռու մարզի Լորուտ համայնքում տոն էր: Ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի` վերաօծվեց գյուղամիջյան 1898 թվականի պատմական աղոթատունը` Սուրբ Սարգիս եկեղեցին:
Լորուտցիների երազանքը կյանքի կոչվեց


Այս պատմական ու հիշարժան օրվա տոնակատարությանը հավատքով և ուխտով մասնակցում էին գյուղի ողջ բարեպաշտ ժողովուրդը, երիտասարդներն ու դպրոցականները:


Եկեղեցու վերակառուցմանը իրենց նյութական համեստ աջակցությունն են ցուցաբերել նաև համագյուղացի Լեռնիկ Մելիքյանը և ռուսաստանաբնակ Էդիկ Զարինյանը: Իսկ Թումանյանի համայնքապետը՝ Լևոն Զավարյանը, եկեղեցուն նվիրեց մեկ հատ սկիհ:
Հանդիսապետությամբ թեմակալ առաջնորդի` նորաօծ եկեղեցում ուխտի Պատարագ մատուցեց տարածաշրջանի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Գրիգորիս քահանա Դերմենջյանը:









Արարողության ավարտին ներկաներին բաժանվեց ուխտի մատաղ:
Սուրբ Սարգիս եկեղեցում այսուհետ իբրև հոգևոր հովիվ եկեղեցական խորհուրդներ կկատարի Թումանյանի տարածաշրջանի հովիվ Տեր Գրիգորիս քահանա Դերմենջյանը:
Գուգարաց թեմի առաջնորդը այդ օրը հայտարարեց Լորուտ գյուղի օր:
No comments:
Post a Comment