Վանաձորի Սուրբ Գր Նարեկացի եկեղեցում այսօր երեկոյան Ժամերգությունից հետո եկեղեցու բակում հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Վահան քահանա Ազարյանը վառեց Տեառնընդառաջի ավանդական խարույկը

Թեմի բոլոր եկեղեցիներում վառված խարույկի շուրջ շուրջպար բռնեցին ներկա երիտասարդները, նշանված ևնորապսակ զույգերը: Հավարտ խարույկահանդեսի` հավատացյալները վառվող մոմեր տարան իրենց օջախները`Սուրբ Հոգու ջերմությունն իրենց տներում մշտապես պահելու հույսով: Արդեն փետրվարի 14-ին թեմի գործող բոլորեկեղեցիներում մատուցվեց Սուրբ Պատարագ, որի ավարտին հոգևոր հայրերը կատարեցին նորապսակներիօրհնության կարգ:
Փետրվարի 14-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է 40 օրական Փրկչին Երուսաղեմի տաճարին ընծայաբերմանտոնը` Տեառնընդառաջը:
Տոնի մասին Ավետարանում կարդում ենք «Քառասուն օր Բեթղեհեմում մնալուց հետոՀովսեփն ու Մարիամը, վերցնելով մանուկ Հիսուսին, եկան Երուսաղեմ: Երբ նրանք մոտեցան տաճարին, արդենմութ էր, և տաճարի արևելյան դուռը, որ վաղուց ի վեր փակված էր, Տիրոջ մոտենալու պահին ինքնիրեն բացվեց,որով էլ կատարվեց Եզեկիել մարգարեի այն խոսքը, որ տաճարի արևելյան դուռը բացվելու էր միայնԻսրայելի Աստծու առջև, և այդպես էլ եղավ: Եվ դռները բացվելուն պես բնակիչները դուրս վազեցին տներից, և քանիոր արդեն մութ էր, վառվող ջահեր ու ճրագներ ձեռքներին` գնացին տաճար` տեսնելու տաճար եկողին և միմյանցձայն տալով ասացին. «Տերն անցավ այս դռնով»: Ահա այստեղից է ծագել Տեառնընդառաջ (Տիրոջն ընդառաջ)արտահայտությունը: Տոնն այս մեզանում վաղուց ժողովրդական կերպեր է ստացել: Տոնի բարեպաշտականարարողությունների շարքը սկսվում է դեռ նախորդ օրվա նախատոնակով ու անդաստանով (աշխարհի չորս ծագերիօրհնություն): Փետրվարի 13-ի երեկոյան Գուգարաց թեմի գործող եկեղեցիներում կատարվեց երեկոյանժամերգություն, որի ավարտին կատարվեց անդաստանի կարգ: Հավարտ արարողության` եկեղեցիների բակումվառվեց Քրիստոսի լույսը խորհրդանշող Տեառնընդառաջի խարույկը` եկեղեցուց դուրս բերված վառվող մոմերով,որով խորհրդակերպ նմանվում ենք այն մարդկանց, ովքեր մոմեր ու ջահեր վառած` եկան Տիրոջն ընդառաջ: Իսկ թեինչու ենք տոնին խարույկ վառում, Գրիգոր Տաթևացին գրում է. «Իսկ թե ինչու ենք կրակ վառում: Նախ, որովհետև /երբ/Տերը տաճարին մոտեցավ, դուռն ինքնիրեն բացվեց, մեծ ճայթյուն եղավ, և քաղաքը տիեզերքի օրինակով դղրդաց: Եվբոլորը վառված լույսերով եկան տաճար` Տիրոջն ընդառաջ, և ասացին. «Տերն անցավ այս դռնով»: Ուստի այդ օրվատոնն անվանվեց «Տեառնընդառաջ», «Տերն ընդ այս»»:
Տոնի մասին Ավետարանում կարդում ենք «Քառասուն օր Բեթղեհեմում մնալուց հետոՀովսեփն ու Մարիամը, վերցնելով մանուկ Հիսուսին, եկան Երուսաղեմ: Երբ նրանք մոտեցան տաճարին, արդենմութ էր, և տաճարի արևելյան դուռը, որ վաղուց ի վեր փակված էր, Տիրոջ մոտենալու պահին ինքնիրեն բացվեց,որով էլ կատարվեց Եզեկիել մարգարեի այն խոսքը, որ տաճարի արևելյան դուռը բացվելու էր միայնԻսրայելի Աստծու առջև, և այդպես էլ եղավ: Եվ դռները բացվելուն պես բնակիչները դուրս վազեցին տներից, և քանիոր արդեն մութ էր, վառվող ջահեր ու ճրագներ ձեռքներին` գնացին տաճար` տեսնելու տաճար եկողին և միմյանցձայն տալով ասացին. «Տերն անցավ այս դռնով»: Ահա այստեղից է ծագել Տեառնընդառաջ (Տիրոջն ընդառաջ)արտահայտությունը: Տոնն այս մեզանում վաղուց ժողովրդական կերպեր է ստացել: Տոնի բարեպաշտականարարողություններ
ԴԻՎԱՆ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ
13.02.2015
No comments:
Post a Comment