Friday, November 27, 2015

Կատարվեց հոգեհանգստի կարգ


Նոյեմբերի 27ին` Վանաձորի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցում, հանդիսապետությամբթեմակալ առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի և մասնակցությամբ հոգևոր դասի` տեղի ունեցավ հայտնիմանկաբույժ, բժիշկ Վանունի Մատինյանի հոգեհանգստյան արարողությունը:
Հոգեհանգստյանը մասնակցում էին հայտնի բժիշկներ  Վանաձոր քաղաքից, բժշկի գործընկերները, ներկայացուցիչներ քաղաքային և մարզային իշխանություններից, նրա ընտանիքի ընկերները, հարազատները:
Սրբազանը իր մխիթարանքի և երախտիքի խոսքում հակիրճ ներկայացրեց բժշկի կենսագրությունը, ինչպես նաև նրա մասնագիտական բարձր որակավորման, հմտության և մարդասիրության առանձնահատկությունների մասին, միաժամանակ բարձր դասելով նրա նկատմամբ ժողովրդի անմնացորդ սերն ու 
նվիրումը: 







  27.11.2015

No comments:

Post a Comment