ԽԱՉՎԵՐԱՑԸ`
ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ՕՐ
Խաչվերացը,որ հայտնի նաև Սփխեչ, Սըբխեչ, Խչվերաց, Ուլոց (Ուլնոց) անվանումներով, Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է և տոնվում է սեպտեմբերի 14-ին մոտ կիրակի օրը: Այս տարի տոնը սեպտեմբերի 13-ին էր: Այս տարի Սուրբ Խաչի տոնը, օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, օրը հայտարարվեց նաև որպես Վանաձոր քաղաքի օրհնության օր: Տոնի առավոտյան Սուրբ Պատարագ մատուցվեցին թեմի բոլոր գործող եկեղեցիներում, Վանաձորի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում, հանդիսապետությամբ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, Սուրբ Պատարագ մատուցվեց ձեռամբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Ազարյանի: Տոնին նվիրված բուն արարողությունները սակայն սկսվեցին երեկոյան: Թեմի բոլոր այն ծուխերում, որտեղ կան հոգևոր հովիվներ և գործող եկեղեցասեր երիտասարդաց միություններ, կազմակերպվեցին խաչերթեր:


Վանաձորում խաչերթը
խաչերով, խաչվառով, հոգևորականիառաջնորդությամբ և մասնակցությամբ քաղաքապետ Սամվել Դարբինյանի, փոխքաղաքապետ Նորիկ Սարդարյանի և քաղաքապետարանի աշխատակազմի` «Համախմբվենք հանուն մեր քաղաքի հոգևոր անվտանգության…» կարգախոսներով սկիզբ առավ Հայքի հրապարակից դեպի առաջնորդանիստ եկեղեցի, ուր ստացան թեմակալ առաջնորդ Սեպուհ Սրբազանի օրհնությունը:




Պատմական փոքրիկ ակնարկով ընթերցողները կարող են ծանոթանալ նաև տոնի պատմությանը և խորհրդին: Ըստտոնի պատմական հիմքի` 614թ. Պարսկաստանի Խոսրով թագավորը հարձակվում է Երուսաղեմի վրա, ավերում այն,սրի քաշում ժողովրդին, մեծ թվով գերիներ տանում: Որպես անարգանք քրիստոնյաներին` Սուրբ Հարությունտաճարից գերեվարվում և Պարսկաստան է տարվում նաև Տիրոջ խաչափայտը:

Հեղ.Էմմա Գրիգորյան Լուս. Լիլիթ Յոլչյան 13.09.2015
Գուգարաց թեմ
Օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, սեպտեմբերի 12-ի երեկոյան Շահումյան համայնքի <<Սուրբ Խաչ>> եկեղեցասեր մանկապատանեկան միությունը կազմակերպել էր Խաչերթ` նվիրված Խաչվերացի տոնին: Համայնքի մուտքի մոտ տեղակայված <<Անկախության հուշակոթողի>> մոտից խաչերթի մասնակիցները տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Սողոմոն քահանա Ավետիսյանի ուղեկցությամբ շարժվեցին Սուրբ Հակոբ եկեղեցի, որտեղ տեր հայրը ներկաներին բացատրեց օրվա խորհուրդն ու տոնի նշանակությունը, ապա միասնական աղոթք բարձրացրեցին առ Աստված:
Գուգարաց թեմ

No comments:
Post a Comment