Ահա այսպիսի խորագիր էր կրում օրերս Ալավերդում իրականացրած բարեգործական միջոցառումներից մեկը: Ի սկզբանէ ծրագիր մտահաղացանք օգտակար լինել այն մարդկանց, ովքեր խոցելի և կարոտյալ կարգավիճակում են հայտնվել` կյանքի ինչ-ինչ պայմաններից ելնելով: Ալավերդու <<Վորլդ վիժըն>> կազմակերպության հետ համատեղ, Ալավերդու <<Սուրբ Գրիգոր Նարեկացի>> Եկեղեցասեր երիտասարդաց միության անդամները` հոգևոր հովիվ` Տեր Միքայել քահանա Շաղոյանի առաջնորդությամբ`ավանդական հարիսա պատրաստեցին և այն մատաղի օրինակով հյուրասիրեցին տարբեր մարդկանց:


Հարիսայից բաժին հասցվեց նաև <<Մանես>> բարեգործական ճաշարանին: Թող Աստված ընդունելի անի այս մատաղը` ի բարօրություն մեր երկրի և ի պայծառություն մեր մայր եկեղեցու. Ամեն:
Տեր Միքայել քահանա Շաղոյան
Ալավերդու հոգևոր հովիվ
No comments:
Post a Comment