Ծաղկազարդ
Մեծ պահքի ոսկե շղթայի վերջին կիրակին կոչվում է Ծաղկազարդի կիրակի: Այդ կիրակի եկեղեցիները զարդարվում են արմավենու և ձիթենու ճյուղերով-ոստերով, ավելի տպավորիչ դարձնելու Փրկչի մուտքը Երուսաղեմ խորհրդանշող տոնը: Շաբաթ երեկոյան կատարվում է նախատոնակ, երգվում են հատուկ տոնին պատշաճող շարականեր, իսկ հաջորդ օրը մատուցվում է Սուրբ և Անմահ պատարագ: Կատարվում է Անդաստանի կարգ, օրհնվում ուռենու ճյուղերը և բաժանվում հավատացյալներին:
Ծաղկազարդի կիրակին խորհրդանիշն է մեր Տիրոջ Հիսուս
Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, որի մասին պատմվում են Ավետարաններում:
Հիսուս նախքան Երուսաղեմ ճանապարհ ընկնելը իր
աշակերտներից երկուսին ուղարկում է մոտակա գյուղը և ասում<<Դուք գնացեք այդ
գյուղը, որ ձեր դիմացն է. և հենց որ այնտեղ մտնեք, կգտնեք մի կապված ավանակ, որի
վրա ոչ մի մարդ արարած չի նստել. արձակեցեք այն և բերեք: Եւ եթե մեկը ձեզ ասի.
<<Այդ ավանակը ինչու եք արձակում>>, կասեք. <<Տիրոջը պետք
է>>. և նա իսկույն դրան այստեղ կուղարկի>> /Մարկոս ԺԱ 2-3/, որպեսզի
կատարվի մարգարեի խոսքը <<Ասացեք, Սիոնի դստերը, ահա դեպի քեզ է գալիս թագավորը՝
հեզ, և նստած էշի ու էշի քուռակի վրա>> /Զաքարիա Թ 9-10/: Աշակերտները
բերում են ավանակը. Տերը նստում է կենդանու վրա և որպես հաղթանակած Արքա մուտք
գործում Երուսաղեմ: Երբ մտնում է Երուսաղեմ, բազմությունը զգեստներ են փռում
ճանապարհի վրա, ոմանք ծառերի ճյուղեր, ոմանք էլ աղաղակում են՝ ասելով.
<<Ովսաննա, օրհնյալ լինես դու, որ գալիս ես Տիրոջ անունով, ով թագավոր
Իսրայելի>> /Հովհաննես ԺԲ 13/
Տիրոջ ճանապարհին
հանդերձների տարածումը խորհրդանիշն է պատվի, որոնց վրայով պետք է ընթանար Հիսուս
հեծած ավանակին, ինչպես սովոր էին անել մեծամեծերի պարագային:
Նաև խորհրդանիշն է նրանց մեղքերի, որոնցով ծածկված էին և հասկանալով իրենց մեղքերը խոստովանեցին մերկանալով: Զգեստները Քրիստոսի առջև տարածեցին, որպեսզի ոտնահարի մեր մեղքերը և ջնջի դատապարտությունը: Իսկ այն որ ծերերը ձիթենու, իսկ տղաները արմավենու ոստերով էին Տիրոջն ընդառաջ եկել, հետևյալն է նշանակում. Ձիթենին ողորմություն, իսկ արմավենին, որ բարձր է հասակով՝ բարձունքներից գալուստը: Ուռենին շատ շուտ մեծանում է և անպտուղ է, նույնպես և հեթանոս ժողովուրդն էր անպտուղ, սակայն Քրիստոսով առաքյալների քարոզչության շնորհիվ հավատքով պտղավորվեցին: Ձիթենու ճյուղերը նաև նշանն են հաղթության, քանզի Քրիստոս Իր խաչով հաղթեց սատանային և գերեվարված հոգիներին ազատեց դժոխքի կապանքներից:
Հավարտ պատարագի կատարվում է
մանուկների օրհնության կարգ:
Տ.Մովսես քհն.Մանուկյան
Լուսանկարները Լ.Յոլչյանի
29.03.2015
Վանաձորի Սբ Աստվածածին եկեղեցում Պատարագիչ էր արժանապատիվ Տ.Օհան ավագն քհն .Լուսարարյն էր, Սբ Սարգիս եկեղեցում արժանապատիվ Տ.Վահան քհն.Ազարյանը և Գուգարաց թեմի առառաջնորդանիստ Սբ Գր.Նարեկացի մայր եկեղեցում արժանապատիվ Տ. Ներսես քհն Ղալայանը: Սբ Պատարագի վերջում իր օրհնության խոսքն ասեց գերաշնորհ Տ.Սեպուհ արք. Չուլջյանը:
Տեսանյութը
Վանաձորի Սբ Աստվածածին եկեղեցում Պատարագիչ էր արժանապատիվ Տ.Օհան ավագն քհն .Լուսարարյն էր, Սբ Սարգիս եկեղեցում արժանապատիվ Տ.Վահան քհն.Ազարյանը և Գուգարաց թեմի առառաջնորդանիստ Սբ Գր.Նարեկացի մայր եկեղեցում արժանապատիվ Տ. Ներսես քհն Ղալայանը: Սբ Պատարագի վերջում իր օրհնության խոսքն ասեց գերաշնորհ Տ.Սեպուհ արք. Չուլջյանը:
Տեսանյութը
Ծաղկազարդի քարոզը արժանապատիվ Տ.Ներսես քհն Ղալայանի մեկնությամբ
No comments:
Post a Comment