ՍՈՒՐԲ ԽԱՉ.
ՈՒՐԱԽՈՒԹՅԱՆ ԹԵ՞ ՍԳՈ ԱՄԻՍ
Խաչ Քո Եղիցի մեզ ապաւեն, Տեր Յիսուս,
յօրժամ գաս փառօք Հօր ընդ ամպս լուսաւորս… . ԺԱՄԱԳԻՐՔ
Օրերս, ի ուրախություն բոլորիս, վերջապես կոտրվեց լոռեցու նախապաշարմունքների սառույցը. ի զարմանս Վանաձորի` հարսանեկան մեքենաների ազդանշանները ողողեցին քաղաքը:
Խաչվերաց տոնը, որը հնում որոշ վայրերում տարածված էր Սփխեչ, Սըբխեչ, Խչվերաց, Ուլոց (Ուլնոց), Խրով, ԽաչեյնԶադագ անվանումներով, տոնվում էր ողջ սեպտեմբեր ամսին: Պատմական Հայաստանի մի շարք գավառներում Սուրբ Խաչի տոնի մեծ տոնախմբություններն ու ուրախությունը տևում էր մինչև ամսվա վերջ, ինչի պատճառով սեբաստացիները ամիսն անվանում էին Խաչ-Խաչին: Սակայն արի ու տես, որ ամիսը հատկապես լոռեցիների համար համարվում էր սգո կամ գերեզմանների ամիս (մինչ օրս այս կույր մտայնությունը քիչ թե շատ իշխում է լոռեցիներիս մեջ), ինչը կարելի է կապել թե’ սովետական շրջանում սխալ քարոզչության և թե’ տոնի խորհրդից անտեղյակ լինելու հետ: Ի վերջո տաղավար տոներին հաջորդող մեռելոցի օրերի նպատակն էլ հենց տոնի ավետիսը ննջեցյալներին փոխանցելն է. այդ կերպ ննջեցյալներին հիշելը և նրանց հոգիների խաղաղության համար աղոթք բարձրացնելը:

Սուրբ Խաչի տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է և տոն բառն արդեն իսկ հուշում է, որ այն ուրախության ու ցնծության առիթ պետք է լինի: Այս տոնը մեզ համար նախևառաջ հարությամբ նորոգվելու խորհուրդնունի: Պատահական չէր, որ 3 խաչերը (մեկը` Քրիստոսի, 2-ը` ավազակների) դնելով մահացած մարդկանց վրա`հայտնաբերեցին Փրկչի խաչափայտը, քանի որ մահվան այդ գործիքը Քրիստոսի Սուրբ Արյամբ նորոգելու, բժշկելու ևհարություն տալու զորություն ստացավԸստ տոնի պատմական հիմքի` 614թ. Պարսկաստանի Խոսրով թագավորը հարձակվում է Երուսաղեմի վրա, ավերումայն, սրի քաշում ժողովրդին, մեծ թվով գերիներ տանում: Որպես անարգանք քրիստոնյաներին` Սուրբ Հարությունտաճարից գերեվարվում և Պարսկաստան է տարվում նաև Տիրոջ խաչափայտը:

Խաչափայտը գերության մեջ է մնում14 տարի: 628թ. Բյուզանդիայի Հերակլես կայսրը (կայսրին ռազմական օժանդակություն է ցույց տվել նաև հունականմասի հայոց զորքը` Մժեժ Գնունու գլխավորությամբ) քրիստոնեական մի հսկա բանակով հարձակվում է պարսիկներիվրա, ազատագրում Սուրբ Խաչը և այն վերադարձնում նախկին վայրը: Խաչը հանդիսավոր թափորով տարվում էԵրուսաղեմ` Փոքր Ասիայի վրայով. անցնում է Կարին (Էրզրում) քաղաքով, իսկ Կարնո լեռների ստորոտներից մեկում,ուր խաչի դրված տեղից վճիտ աղբյուր է բխում, կառուցվում է Խաչավանք եկեղեցին: Կայսրը խաչափայտը Գողգոթայիգագաթը հանելով` բարձրացնում է Սուրբ Հարություն վերանորոգված տաճարում` ի տես բոլոր քրիստոնյաների: Այդժամանակից էլ վերջնականորեն հաստատվում և մեծ հանդիսավորությամբ տոնվում է խաչի բարձրացման հիշատակը` Խաչվերացը:
Եկեղեցական կարգի համաձայն` սեպտեմբերի տասնչորսին մոտ կիրակին տոնվում էՍուրբ Խաչի տոնը: Այս տարի Սուրբ Խաչի տոնը նշվեց սեպտեմբերի 14-ին: Տոնին Սուրբ Պատարագ մատուցվեց թեմիբոլոր գործող եկեղեցիներում: Վանաձորի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում պատարագիչն էրՏեր Ներսես քահանա Ղալայանը:

Տոնի երեկոյան` ժամը 17:00-ին, Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու երիտասարդաց թևը կազմակերպեց արդենավանդույթ դարձած խաչերթ` «Հանուն մեր երկրի հոգևոր անվտանգության, համախմբվենք Հայ Առաքելական ՍուրբԵկեղեցու շուրջ» կարգախոսով:
Խաչերթի մասնակից դպրոցականները, մանկավարժները, ուսանողները,հասարակական կառույցների ներկայացուցիչները և պարզապես հավատավոր մարդիկ` խաչերով, խաչվառով,եռագույններով, հոգևորականի առաջնորդությամբ` Վանաձորի Հայքի հրապարակից շարժվեցին դեպի Սուրբ ԳրիգորՆարեկացի եկեղեցի, ուր ստացան թեմակալ առաջնորդ Սեպուհ Սրբազանի օրհնությունը. Սրբազան Հայրն իրհորդորով դարձավ ներկաներին. «Այս խաչերթով օրհնվում է մեր Վանաձոր քաղաքը, մարզը, ինչու չէ նաև հայրենիքը:
Ուղղեք ձեր աղոթքները ներկայիս մեր առջև ծառացած մարտահրավերները դիմագրավելու, մեր սահմանների խաղաղության, մեր զինվորաց դասի պահպանության, մեր սահմանային գյուղերի բնակիչների համբերության ու անկոտրում կամքի համար: Թող Տիրոջ փրկարար Սուրբ Խաչը վահան հանդիսանա մեզ թշնամու հարձակումներից ևառավելաբար ներքին թշնամիներից: Եվ ներկաներիդ մաքուր շրթներով առ Աստված աղոթքներն ու խնդրանքը թող մեր եկեղեցու և հայրենիքի խաղաղ ու բարգավաճ ապագայի գրավականը հանդիսանա»
Ներկաները մասնակցեցին նաև Խաչվերացի թափորին, անդաստանի կարգին, վերջում իրենց հետ տուն տանելովխաչի թափորի այդ օրվա զարդ հանդիսացող ռեհանը: Տոնին հաջորդող երկուշաբթին մեռելոց է, որովգերեզմաններում հնչեցրած աղոթքներով ապրեցնում ենք մեր ննջեցյալների հիշատակը:
No comments:
Post a Comment