Օրհնության, գոհության և գնահատանքի խոսք
«Ձեռք մեկնիր եղբորդ» դրամահավաք-ակցիայի մասնակից
մեր սիրեցյալ զավակներին

Գոհունակությունս եմ հայտնում Լոռու մարզպետարանին և
Վանաձորի քաղաքապետարանին, ի
դեմս մարզպետ Արթուր Նալբանդյանի և քաղաքապետ Սամվել Դարբինյանի, ինչպես
նաև համայնքի ավագանուն` աստվածահաճո այս
գործում մեզ մեծապես աջակցելու համար:
Շնորհակալ եմ նաև վանաձորյան
բոլոր լրատվամիջոցներից` ակցիայի ակտիվ լուսաբանման և «ՍԻՄ տպագրատուն» ՍՊԸ տնօրեն Հայկազ
Սիմիկյանին` դրամահավաքի բացիկների անհատույց տպագրության
համար:

Մեր աղոթքն ու բարեմաղթանքներն ենք հղում և շնորհակալություն հայտնում մոսկվայաբնակ վանաձորցի գործարար Արտակ
Էվոյանին, ով վստահելով
ծրագրի անաչառությանը` մեր
թեմին նվիրաբերեց 4 սենյականոց բնակարան, որն էլ հանձնաժողովի որոշմամբ կհատկացվի նույն տնակային ավանում բնակվող խիստ կարիքավոր բազմանդամ
մի ընտանիքի:
Հայտնում ենք, որ բարեգործական այս ծրագիրը շարունակական
է, և նրան կարող են մասնակցել
բոլոր ցանկացողները:
Թող Աստված օրհնի և սիրո մեջ պահի բոլոր նրանց, ովքեր իրենց գանձերը դիզում են երկնքում:
«Ավելի երանելի
է տալը, քան առնելը»
Գործք Առաքելոց, 20.35
Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ
Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան
Ներկայացվում է դրամահավաք-ակցիային
մասնակցած կազմակերպությունների ցանկը.
No comments:
Post a Comment