Monday, May 5, 2014

Վեհափառն իր փայփայած եկեղեցու կառուցումը տեսավ երկնքից

1990 թվականի մարտի 31-ին, երբ Վազգեն Առաջին վեհափառն օրհնում էր հուշաքարը և հողը, որտեղ կառուցվելու էր ,,Ս. Գրիգոր Լուսավորիչ’’ Մայր եկեղեցին, այսպես դիմեց ժողովրդին. ,,Կարծեք իմ աչքով տեսնում եմ այն հոյակապ տաճարը, որը պիտի բարձրանա այստեղ և իր խաչը պիտի բարձրացնե դեպի երկինք …Երանի այն հայերին, որ այդ պահին, այդ օրը՝ 2001 թվականին, պիտի լինեն այստեղ’’։
Վեհափառը փայփայում էր գալուստն այն երանելի օրվան, երբ Մայր եկեղեցու գոյությամբ քաղաքամայր Երեւանում առանձնակի շուքով կնշվի Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու 1700-ամյա հոբելյանը: Ավաղ, չհասցրեց իր փայփայած Մայր եկեղեցու շինարարությունն ավարտուն տեսնել։
Վազգեն վեհափառի հաջորդը` երջանկահիշատակ Գարեգին Առաջինը, եկեղեցու հիմնօրհնեքին վկայեց Վազգեն Առաջինի նախաձեռնական ջանքերը. ,,…Նա երկնքից նայում է այս պահին։ Ով հավատքի աչքով կդիտի երկինքը, չի կարող չտեսնել նրա հոգին այնտեղ. նրանն էր գաղափարը, նրանն էր նախաձեռնությունը այս եկեղեցու կառուցման` նա հղացավ միտքը, նա առաջին ջանքը ի գործ դրեց,,։

Հովհաննես Պապիկյանի ֆեյսբուկյան գրառումից
http://www.magaghat.am/2014/05/%D5%BE%D5%A5%D5%B0%D5%A1%D6%83%D5%A1%D5%BC%D5%B6-%D5%AB%D6%80-%D6%83%D5%A1%D5%B5%D6%83%D5%A1%D5%B5%D5%A1%D5%AE-%D5%A5%D5%AF%D5%A5%D5%B2%D5%A5%D6%81%D5%B8%D6%82-%D5%AF%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D6%81/?fb_action_ids=656880184381931&fb_action_types=og.likes

No comments:

Post a Comment