Monday, January 27, 2014

ASALA նահատակների հիշատակին կանգնեցված   խաչքար

Վանաձորի Սբ. Աստվածածին եկղեցում մատուցվեց Սբ. Պատարագ ի հիշատակ Ասալայում զոհված քաջորդիների:Պատարագիչն էր Սբ.Աստվածածին եկ հոգևոր հովիվ արժանապատիվ Տ Ստեփանոս քհն Մարգարյանը :Պատարգին ներկա էր բարձևրաշնորհ Տ.Սեպուհ արք. Չուլջյանը Մ.Ա.Սբ. Էջմիածնի ավագ միաբան Տ.Ոսկան արք. Գալթակյան և բազում հայորդիներ:Եկեղեցու նահատակաց պուրակում բացվեց Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ASALA) նահատակների հիշատակին կանգնեցված կոթողի   խաչքար; Նախաձեռնությունը Պողոս Հակոբյանին է  ում, տևական փնտրտունքներով հաջողվել է գտնել համախոհ, հայրենասեր բարի մարդկանց, ովքեր հանձն են առել նյութական միջոցներ չունեցող երիտասարդին անվարձհատույց տրամադրել կոթողի քարը, զարդանախշել, լուծել տեղափոխման ու շինանյութերի հայթաթման հարցերը, օգնել ֆիզիկական աշխատանքով: Քանդակագործը Արա Հովհաննիսյանն է՝ ,,Կապուտներ,, կոչվող հանգստյան ուխտատեղի-գոտու քանդակների մի մասի հեղինակը: Դիմել են թեմակալ առաջնորդին  վերջինսել թույլատրել է Նահատակց պուրակում տեղադրել Խաչքարը:
Կատարվեծ հոգեհանգստի կարգ գլխավորությամբ Գուգարց թեմի առաջնորդի .1 րոպե լությամբ հարգեցին զոհերի ն,որից հետո հնչեցի ԵԿՄ անդամների կողմից բազում երախտիքի խոսքեր նման տղաների մասին
:


Monday, January 20, 2014

hոգեհագստյան կարգ Վանաձորում` ի հիշատակ Հրանտ Դինքի

 Հունվարի 19-ին Վանաձորի Ս. Աստվածածին եկեղեցու բակում տեղադրված հայոցցեղասպանության հուշարձանի մոտ էր հավաքվել գուգարաց թեմի հոգևոր դասը` Սեպուհսրբազանի առաջնորդությամբ: Կային նաև գրողները, լրագրողներ, ուսանողներ: Ոգեկոչում էինանվանի հրապարակախոս, «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի հիշատակը:

Sunday, January 5, 2014

ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՎ ԵՒ ՀԱՅՏՆԵՑԱՒ

ՁԵԶ ԵՒ ՄԵԶ ՄԵԾ ԱՒԵՏԻՍ











 Ֆոտոշարքը Լ.Յոլչյանի










Օրվա ընթերցվածքը-2013




Դեկտեմբեր 31


Ս. Ծննդյան պահքի երկրորդ օր

Ղուկաս 20:9-18

9 Եւ սկսեց ժողովրդին ասել այս առակը. «Մի մարդ այգի տնկեց եւ այն յանձնեց մշակներին, իսկ ինքը երկար ժամանակով ճանապարհորդութեան գնաց։ 10 Եւ յարմար ժամանակին մշակների մօտ մի ծառայ ուղարկեց, որպէսզի այգու պտղից իր բաժինը տան նրան. իսկ մշակները ծեծեցին նրան ու ձեռնունայն արձակեցին։ 11 Տէրը դարձեալ մէկ ուրիշ ծառայ եւս ուղարկեց. նրանք սրան եւս ծեծեցին, անարգեցին եւ ձեռնունայն ճամբու դրին։ 12 Ապա ուղարկեց նաեւ մի երրորդի. նրանք սրան էլ վիրաւորեցին եւ այգուց դուրս հանեցին։ 13 Այգու տէրն ասաց. “Ի՞նչ անեմ. ուղարկեմ իմ սիրելի որդուն, թերեւս նրանից կը պատկառեն”։ 14 Երբ մշակները նրան տեսան, իրար հետ խորհուրդ արին եւ ասացին. “Սա՛ է ժառանգը, սպանենք սրան, որպէսզի ժառանգութիւնը մերը լինի”։ 15 Եւ նրան այգուց դուրս հանեցին ու սպանեցին։ Արդ, այգու տէրը նրանց ի՞նչ կ’անի։ 16 Չէ՞ որ կը գայ ու կորստեան կը մատնի այդ մշակներին եւ այգին ուրիշներին կը տայ»։ 17 Երբ այս լսեցին, ասացին. «Քա՛ւ լիցի»։ Եւ Յիսուս նրանց նայելով՝ ասաց. «Իսկ ի՞նչ է այն, որ գրուած է, թէ՝ “Այն վէմը, որ անարգեցին շինողները, նա՛ է, որ անկիւնաքար եղաւ”։ 18 Ով որ այս վէմին բախուի, կը խորտակուի, եւ ում վրայ որ այն ընկնի, կը ճզմի նրան»։
Դեկտեմբերի30

Ս. Ծննդյան պահքի առաջին

Ղուկաս 20:1-8
Եւ այն օրերից մէկում, մինչ տաճարում ուսուցանում էր ժողովրդին եւ աւետարանում, վրայ հասան քահանայապետներն ու օրէնսգէտները՝ ծերերով հանդերձ, 2 եւ ասացին նրան. «Ասա՛ մեզ, ի՞նչ իշխանութեամբ ես դու անում այդ, կամ ո՞վ է, որ քեզ տուեց այդ իշխանութիւնը»։ 3 Յիսուս պատասխան տուեց նրանց եւ ասաց. «Ես էլ ձեզ մի բան հարցնեմ, եւ դուք ինձ ասացէ՛ք. 4 Յովհաննէսի մկրտութիւնը երկնքի՞ց էր, թէ՞՝ մարդկանցից»։ 5 Եւ նրանք իրենց մտքում խորհեցին եւ ասացին. 6 «Եթէ ասենք՝ երկնքից էր, կ’ասի՝ իսկ ինչո՞ւ չհաւատացիք նրան. եւ եթէ ասենք՝ մարդկանցից, ամբողջ ժողովուրդը մեզ կը քարկոծի, որովհետեւ իրենց մտքում Յովհաննէսի մասին հաստատ համոզում կայ, թէ նա մարգարէ է»։
7 Եւ պատասխան տուեցին, թէ չգիտեն որտեղից է։ 8 Եւ Յիսուս նրանց ասաց. «Ես էլ ձե՛զ չեմ ասի, թէ ինչ իշխանութեամբ եմ անում այս»։


Դեկտեմբեր 29
Հիսնակաց վեցերորդ կիրակի
Ղուկաս 19.12-28
12Նա ասաց. «Մի ազնուական մարդ գնաց հեռու աշխարհ՝ իր թագաւորութիւնը ստանալու եւ վերադառնալու համար։ 13Եւ կանչելով իր ծառաներին՝ նրանց տասը մնաս տուեց եւ ասաց. «Շահարկեցէ՛ք դրանք, մինչեւ որ գամ»։ 14Բայց նրա համաքաղաքացիները ատում էին նրան. պատգամաւորներ ուղարկեցին նրա յետեւից եւ ասացին. «Մենք չենք կամենում, որ դա մեր վրայ թագաւորի»։ 15Եւ ազնուականը վերադարձաւ՝ իր թագաւորութիւնն ստացած, եւ կանչեց այն ծառաներին, որոնց տուել էր դրամը, որպէսզի իմանայ, թէ ով ինչ էր շահել։ 16Եկաւ առաջինը եւ ասաց. «Տէ՛ր, քո մէկ մնասը տասը մնաս բերեց»։ 17Եւ տէրը նրան ասաց. «Ազնիւ եւ բարի ծառայ, քանի որ այդ փոքր բանի մէջ հաւատարիմ եղար, իշխանութիւն ունեցիր տասը քաղաքների վրայ»։ 18Եկաւ երկրորդը եւ ասաց. «Քո մէկ մնասը հինգ մնաս բերեց»։ 19Տէրը նրան ասաց. «Դու էլ՝ հինգ քաղաքների վրայ»։ 20Միւսն էլ եկաւ եւ ասաց. «Տէ՛ր, ահա քո մնասը, որ թաշկինակի մէջ ծրարած պահում էի. 21վախենում էի քեզնից, որովհետեւ խիստ մարդ ես. վերցնում ես, ինչ որ չես դրել, եւ հնձում ես, ինչ որ չես սերմանել»։ 22Եւ տէրը նրան ասաց. «Հէնց քո բերանով քեզ պիտի դատեմ, անհաւատարի՛մ ծառայ. գիտէիր, որ ես մի խիստ մարդ եմ, վերցնում եմ, ինչ որ չեմ դրել եւ հնձում եմ՝ ուր չեմ սերմանել։ 23Հապա ինչո՞ւ իմ դրամը լումայափոխներին չտուիր, որպէսզի ես, գալով, տոկոսներով միասին պահանջէի այն»։ 24Եւ սպասաւորներին ասաց. «Վերցրէ՛ք դրանից մէկ մնասը եւ տարէ՛ք տուէք նրան, ով տասը մնաս ունի»։ 25Եւ ծառաները ասացին նրան. «Տէ՛ր, արդէն նա տասը մնաս ունի՛»։ 26- Ասում եմ ձեզ, թէ՝ «Ով որ ունի, նրան պիտի տրուի, իսկ նրանից, որ չունի, պիտի վերցուի եւ այն, ինչ որ ունի։ 27Բայց իմ այն թշնամիներին, որոնք չէին կամենում, որ ես թագաւորեմ իրենց վրայ, բերէ՛ք այստեղ եւ սպանեցէ՛ք իմ առաջ»։ 28Եւ երբ այս ասաց, առաջ գնաց՝ Երուսաղէմ ելնելու համար։

Դեկտեմբերի 28
,  
Սաղմոս 16
.
Երբ շփոթմունքն ու անհանգստությունը ճնշում ու ընկճում են մեզ, կա միայն Մեկը, Ով կարող է դուրս բերել մեզ այդ բոլոր դժվարություններից՝ փարատելով ամեն հուզմունք ու անհանգստություն: Մեր ողջ հոգսը պետք է գցենք Հիսուսի վրա՝ հիշելով, որ Նա միշտ ներկա է և պատվիրում է, որ հաղորդակցվենք Իր հետ: Մեր միտքը պետք է կենտրոնացված լինի Աստծո վրա, այդ դեպքում մեր տկարության մեջ Նա կլինի մեր զորությունը, մեր տգիտության մեջ Նա կլինի մեր իմաստությունը, մեր անցողիկության մեջ Նա կլինի մեր մշտնջենականությունը: Կարող ենք համոզված լինել, որ կարիք չկա երկինք ելնելու՝ Քրիստոսին վայր բերելու համար, ոչ էլ անդունդն իջնելու՝ Նրան այնտեղից հանելու համար, քանզի Նա մեր աջ կողմն է ու մշտապես հսկում է մեզ: Պիտի գիտակցենք, որ Տերը, որպես խորհրդատու և առաջնորդ, շատ մոտ է մեզ: Սա Աստծուն ապավինելու միակ ճանապարհն է: Մենք պետք է այնպես կրթենք ու վարժեցնենք մեր միտքը, որ խելամիտ հավատք ունենանք և խելացիորեն ընկերություն անենք Հիսուսի հետ: Եթե մշտապես հոգ չտանենք Աստծո հետ մեր ընկերության մասին, ապա կբաժանվենք ու կհեռանանք Նրանից: Կընկերանանք մեզ շրջապատողների հետ՝ մարդուն ապավինելով, և մեր զգացմունքները կշեղվեն Նրանից, ում իսկապես պետք է երկրպագել: Չպետք է թույլ տանք, որ մեր սերը Փրկչի հանդեպ սառչի: Եթե բարեկամացել ենք Տիրոջ հետ, ուրեմն Նրան պիտի անդադար մեր առջև պատկերացնենք՝ վերաբերվելով Նրան ինչպես պատվական Ընկերոջ, առաջին տեղը հատկացնելով մեր զգացմունքներում: Պիտի խոսենք Նրա աննման գրավչության մասին ու անվերջ զարգացնենք Հիսուս Քրիստոսին ավելի լավ ճանաչելու մեր ցանկությունը: Այնժամ մեր կյանքում ու բնավորության մեջ կդրսևորվի Նրա Հոգու վերահսկող ուժը... Այժմ, ավելի, քան երբեք, մարդիկ կարիք ունեն, որ Քրիստոսն իրենց աջ կողմում լինի... Անհրաժեշտ է, որ մեր փրկության Առաջնորդը միշտ մեր կողքին լինի:

Դեկտեմբեր 26

Ս. Պետրոս և Պողոս առաքյալների հիշատակության օր
Հովհաննես 21:15-22
15 Եւ երբ ճաշեցին, Յիսուս Սիմոն Պետրոսին ասաց. «Սիմո՛ն, որդի՛ Յովնանի, սիրո՞ւմ ես ինձ աւելի, քան դրանք»։ Սա ասաց նրան. «Այո՛, Տէ՛ր, եւ դու գիտես, որ սիրում եմ քեզ»։ Նրան ասաց՝ արածացրո՛ւ իմ գառներին։ 16 Դարձեալ ասաց նրան. «Սիմո՛ն, որդի՛ Յովնանի, սիրո՞ւմ ես ինձ»։ Նա ասաց նրան. «Այո՛, Տէ՛ր, եւ դու գիտես, որ սիրում եմ քեզ»։ Նրան ասաց՝ արածացրո՛ւ իմ ոչխարներին։ 17 Երրորդ անգամ նրան ասա
ց. «Սիմո՛ն, որդի՛ Յովնանի, սիրո՞ւմ ես ինձ»։ Պետրոսը տխրեց, որ երրորդ անգամ իրեն ասաց, թէ՝ սիրո՞ւմ ես ինձ։ Ու նրան պատասխանեց. «Տէ՛ր, դու ամէն ինչ գիտես. դու ինքդ ճանաչում ես բոլորին եւ գիտես, թէ սիրում եմ քեզ»։ Յիսուս նրան ասաց. «Արածացրո՛ւ իմ ոչխարներին։ 18 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, որ մինչ դու երիտասարդ էիր, ինքդ էիր գօտիդ կապում եւ գնում էիր՝ ուր եւ կամենում էիր. սակայն երբ ծերանաս, ձեռքերդ վեր կը բարձրացնես, եւ ուրիշները քեզ գօտի կը կապեն ու կը տանեն՝ ուր չես կամենայ»։ 19 Այս ասաց, նշելով, թէ ինչ մահով նա պիտի փառաւորի Աստծուն։ Եւ երբ այս ասաց, աւելացրեց՝ արի՛ իմ յետեւից։
20 Պետրոսը դարձաւ եւ տեսաւ, որ այն աշակերտը, ում Յիսուս սիրում էր, գալիս է յետեւից. նա, որ ընկել էր նրա կրծքովն ու ասել. «Տէ՛ր, ո՞վ է, որ մատնելու է քեզ»։ 21 Պետրոսը, նրան տեսնելով, ասաց Յիսուսին. «Տէ՛ր, իսկ սա ի՞նչ կը լինի»։ 22 Յիսուս նրան ասաց. «Եթէ ես կամենում եմ, որ դա ապրի, մինչեւ որ ես գամ, այդ քեզ ի՞նչ հոգ, դու արի՛ իմ յետեւից»
։


Դեկտեմբեր 25
Պահք
Ղուկաս 18:18-27
18 Մի իշխանաւոր նրան հարցրեց եւ ասաց. «Բարի՛ Վարդապետ, ի՞նչ պիտի անեմ, որ յաւիտենական կեանքը ժառանգեմ»։ 19 Յիսուս նրան ասաց. «Ինչո՞ւ ինձ բարի ես կոչում. ոչ ոք բարի չէ, այլ միայն՝ Աստուած։ 20 Պատուիրանները գիտես՝ մի՛ շնացիր, մի՛ սպանիր, մի՛ գողացիր, սուտ մի՛ վկայիր, մեծարի՛ր քո հօրը եւ մօրը»։ 21 Եւ նա ասաց. «Այդ բոլորը պահել եմ իմ մանկութիւնից»։ 22 Երբ Յիսուս այս լսեց, ասաց նրան. «Դեռ մի բան պակաս է քեզ. ինչ որ ունես, վաճառի՛ր եւ տո՛ւր աղքատներին եւ երկնքում գանձեր կ’ունենաս, եւ արի՛ իմ յետեւից»։ 23 Երբ նա այս լսեց, տրտմեց, որովհետեւ չափազանց հարուստ էր։
24 Երբ Յիսուս նրան տեսաւ տրտմած, ասաց. «Ինչքա՜ն դժուարութեամբ Աստծու արքայութիւնը կը մտնեն նրանք, որոնք հարստութիւն ունեն։ 25 Աւելի հեշտ է, որ պարանը ասեղի ծակից անցնի, քան թէ մի մեծահարուստ Աստծու արքայութիւնը մտնի»։ 26 Եւ նրանք, որ լսեցին, ասացին. «Իսկ ո՞վ կարող է փրկուել»։ 27 Եւ նա ասաց. «Ինչ որ անհնար է մարդկանց համար, Աստծու համար հնարաւոր 

է»։
Դեկտեմբեր 24
Առաջին մարտիրոս Ս. Ստեփանոս Նախավկայի հիշատակության օր 
Հովհաննես 12:24-26
24 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթէ ցորենի հատիկը հողի մէջ ընկնելով չմեռնի, միայն հատիկն ինքը կը մնայ, իսկ եթէ մեռնի, բազում արդիւնք կը տայ։ 25 Ով սիրում է իր անձը, կը կորցնի այն, իսկ ով այս աշխարհում իր անձն ատում է, այն կը պահի յաւիտենական կեանքի համար։ 26 Եթէ մէկն ինձ ծառայի, իմ յետեւից կը գայ. եւ ուր ես եմ, այնտեղ կը լինի եւ իմ ծառան. եթէ մէկը ինձ ծառայի, նրան կը պատուի իմ Հայրը։

Դեկտեմբերի23
Մատթեոս 22:41-4
41 Եւ երբ փարիսեցիները հաւաքուեցին, Յիսուս նրանց հարցրեց ու ասաց. 42 «Ի՞նչ կարծիք ունէք Քրիստոսի մասին, ո՞ւմ որդին է»։ Նրան ասացին՝ Դաւթի։ 43 Յիսուս նրանց ասաց. «Իսկ Դաւիթն ինչպէ՞ս նրան Սուրբ Հոգով կոչում է Տէր եւ ասում է. 44 «Տէրն իմ տիրոջն ասաց՝ նստի՛ր իմ աջ կողմում, մինչեւ որ քո թշնամիներին դնեմ քո ոտքերի տակ իբրեւ պատուանդան»։ 45 Իսկ եթէ Դաւիթը նրան Տէր է կոչում, ինչպէ՞ս նրա որդին կը լինի»։ 46 Եւ ոչ ոք նրան մի բառ պատասխան չկարողացաւ տալ։ Եւ այդ օրուանից ոչ ոք չէր համարձակւում նրան մի որեւէ բան հարցնել։


Դեկտեմբերի22
Հիսնակաց հինգերորդ կիրակի
Եբրայեցիներ 4:16-5:9
16քանզի ոչ թէ ունենք մի քահանայապետ, որ կարող չլինի չարչարակից լինել մեր տկարութեանը, այլ՝ մի Քահանայապետ, որ մեզ նման փորձուած է ամէն ինչում, բայց առանց մեղքի է։ 17Ուրեմն, համարձակութեամբ մօտենանք նրա շնորհի աթոռին, որպէսզի ողորմութիւն ստանանք եւ շնորհ գտնենք այն ժամանակ, երբ օգնութեան կարիք ունենք։

5 Ամէն մի քահանայապետ, մարդկանց միջից ընտրուելով, պաշտօն ունի մարդկանց կողմից Աստծու հետ յարաբերութեան մէջ լինելու, որպէսզի ընծաներ եւ զոհեր մատուցի մեղքերի համար։ 2Նա որոշ չափով միայն կարող է չարչարակից լինել տգէտներին եւ մոլորուածներին, քանի որ ինքն էլ տկարութեամբ պատած մարդ է. 3դրա համար պէտք է, որ նա, ինչպէս ժողովրդի, այնպէս էլ իր համար ընծաներ մատուցի մեղքերի համար։ 4Եւ որեւէ մէկը ոչ թէ ինքն իրենից է առնում այս պատիւը, այլ առնում է նա, ով Աստծուց է կանչուած, ինչպէս որ՝ Ահարոնը։ 5Նոյնպէս եւ Քրիստոս ոչ թէ ինքն իրեն մեծարեց քահանայապետ դառնալու համար, այլ նա, ով նրան ասաց. 6Ինչպէս որ մի ուրիշ տեղ էլ ասում է. 7Նա էր, որ մարմնի մէջ եղած իր օրերում աղօթքներ եւ պաղատանքներ էր մատուցում ուժգին գոչումով եւ արտասուքներով նրան, ով կարող էր փրկել իրեն մահուանից։ Եւ նա լսելի եղաւ իր բարեպաշտութեան համար։ 8Թէպէտեւ Որդի էր, բայց իր չարչարանքների միջոցով հնազանդութիւն սովորեց. 9եւ կատարեալ դառնալով՝ բոլոր իրեն հնազանդուողներին յաւիտենական փրկութեան պատճառ դարձաւ 10եւ Աստծուց անուանուեց յաւիտեանների Քահանայապետ, ըստ 
Մելքիսեդեկի կարգի։

Դեկտեմբերի21
Իմաստություն Սողոմոնի 6:2-10
2սովորեցէ՛ք, երկրի բոլո՛ր ծագերի թագաւորներ։ 3Ակա՛նջ դրէք դուք, որ բազմութիւններ ունէք ձեր ձեռքի տակ եւ հպարտանում էք, որ տիրում էք բազում ազգերի վրայ. 4ձեզ այդ իշխանութիւնը Տիրոջ կողմից է տրուած, տէրութիւնը՝ Բարձրեալից. նա էլ հաշիւ է պահանջելու ձեր գործերի համար եւ քննելու է ձեր մտածումներ։ 5Դուք նրա թագաւորութեան սպասաւորներն էք, բայց ուղիղ դատ չէք վարում, չէք պահում նրա օրէնքները եւ չէք հետեւում Աստծու կամքին, իսկ նա ահ ու տագնապով պիտի հասնի ձեզ վրայ, 6քանի որ իշխանների համար անաչառ դատաստան է լինելու, մինչդեռ ռամիկի համար կայ ներման ողորմածութիւնը։ 7Հզօրներն աւելի խիստ են դատուելու, 8որովհետեւ Տէրը ոչ ոքի յատկապէս իր աչքի տակ չի ունենում,չի խորշում ոչ մի մեծութիւնից, քանզի ինքն է ստեղծել թէ՛ մեծին եւ թէ՛ փոքրին եւ հաւասարապէս խնամք է տածում բոլորի նկատմամբ։ 9Բայց զօրաւորների նկատմամբ աւելի խիստ քննութիւն պիտի լինի։ 10Արդ, ձեզ են ուղղուած իմ խօսքերը, ո՛վ բռնակալներ, որպէսզի 

իմաստութիւն սովորէք եւ չսխալուէք։

Դեկտեմբերի20
Պահք
Ղուկաս 18:1-8

Մի առակ էլ ասաց նրանց այն մասին, թէ նրանք ամէն ժամ պէտք է աղօթեն ու չձանձրանան։ 2 Ասաց. «Մի քաղաքում մի դատաւոր կար. Աստծուց չէր վախենում եւ մարդկանցից չէր ամաչում։ 3 Եւ նոյն քաղաքում մի այրի կար, որ գալիս էր նրա մօտ եւ ասում. “Իմ ոսոխի դէմ իմ դատը տես”։ 4 Եւ դատաւորը երկար ժամանակ չէր ուզում. դրանից յետոյ իր մտքում ասաց. “Թէեւ Աստծուց չեմ վախենում եւ մարդկանցից չեմ ամաչում, 5 բայց այն բանի համար, որ այրի կինը ինձ յոգնեցնում է, նրա դատը տեսնեմ, որպէսզի անընդհատ չգայ եւ ինձ չանհանգստացնի”»։ 6 Եւ Տէրն ասաց. «Լսեցէ՛ք, թէ ինչ էր ասում անիրաւ դատաւորը։ 7 Իսկ Աստուած արդարութիւն չի՞ անի իր այն ծառաներին, որոնք գիշեր եւ ցերեկ աղաղակում են. եւ նրանց հանդէպ միայն համբերատա՞ր կը լինի։ 8 Այո՛, ասում եմ ձեզ, նրանց իսկոյն արդարութիւն կ’անի. իսկ երբ մարդու Որդին գայ, արդեօք երկրի վրայ հաւատ կը գտնի՞»։

Դեկտեմբերի19
Իմաստություն 3:1-8
Բայց արդարների հոգիներն Աստծու ձեռքին են,
եւ մահը չի մօտենալու նրանց։
2 Անզգամների աչքին թուաց, թէ նրանք մեռան,
եւ նրանց ելքն այս աշխարհից համարուեց տանջանք,
իսկ նրանց հեռանալը մեզնից՝ կործանում,
3 բայց նրանք գտնւում են խաղաղութեան մէջ։
4 Ու թէպէտեւ մարդկանց թւում է, թէ նրանք տանջուեցին,
բայց նրանք անմահութեան հաստատ յոյս ունեն,
5 ինչպէս եւ նրանք, որոնք չխուսափեցին սակաւ ինչ տառապանքից, պիտի բարիքներ գտնեն,
քանի որ Աստուած փորձեց նրանց
եւ նրանց էլարժանի գտաւ իրեն։
6 Նրանց փորձեց, ինչպէս ոսկին բովի մէջ,
եւ իբրեւ ողջակէզի զոհ ընդունեց նրանց։
7 Եւ երբ Տէրն այցելի նրանց,
նրանք պիտի պայծառանան ու վեր ընթանան,
ինչպէս կայծը եղէգի միջով։
8 Պիտի դատեն ազգերին եւ տիրեն ժողովուրդներին,
եւ նրանց վրայ յաւիտեան թագաւորելու է Տէրը։

Դեկտեմբերի18
Պահք
Ղուկաս 17:11-19
11Նոյնպէս եւ դուք, երբ կատարէք այն բոլորը, որ ձեզ հրամայուած է, ասացէք, թէ՝ «Անպիտան ծառաներ ենք. ինչ որ պարտաւոր էինք անել, ա՛յն արեցինք»։ 12Եւ մինչ նա դէպի Երուսաղէմ էր գնում, անցնում էր Սամարիայի եւ Գալիլիայի միջով։ 13Եւ երբ մի գիւղ էր մտնում, նրան հանդիպեցին տասը բորոտներ, որոնք հեռու կանգնեցին, 14բարձրացրին իրենց ձայնը եւ ասացին. «Յիսո՛ւս վարդապետ, ողորմի՛ր մեզ»։ 15Եւ երբ նրանց տեսաւ, ասաց նրանց. «Գնացէ՛ք դուք ձեզ քահանաներին ցոյց տուէք»։ Երբ գնում էին, նոյն ժամին մաքրուեցին։ 16Նրանցից մէկը, երբ տեսաւ, թէ բժշկուեց, վերադարձաւ եւ բարձր ձայնով փառաւորում էր Աստծուն. 17երեսի վրայ ընկաւ Յիսուսի ոտքերի առաջ եւ շնորհակալութիւն էր յայտնում նրան. եւ ինքը սամարացի էր։ 18Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Սրանք տասն էլ չմաքրուեցի՞ն. իսկ արդ, իննը ո՞ւր են, 19որ չվերադարձան՝ փառք տալու համար Աստծուն, բացի միայն այս օտարազգի մարդուց»։

Դեկտեմբերի17
«Եթե անարգի միջից դուրս հանես պատվականը, կլինես ինչպես Իմ բերանը» (Երեմ. 15: 19)Այսինքն, եթե բոլոր սին բաները թողած՝ ընտրես իրական արժեքները, և սուտ գաղափարները մերժելով՝ ընդունես աստվածային անշեղ իմաստությունը, ապա քո կյանքը կլինի Աստծո փառքի կենդանի քարոզչություն, և քո խոսքն ու աղոթքն 
արարչական ուժ կունենան:
Դեկտեմբերի16
Մարկոս 9:32-36
32Եկաւ Կափառնայում եւ, երբ տուն մտաւ, աշակերտներին հարցրեց. «Ճանապարհին իրար հետ ինչի՞ մասին էիք վիճում»։ 33Եւ նրանք լուռ էին մնում, որովհետեւ ճանապարհին իրար հետ վիճում էին, թէ ո՛վ է մեծը։ 34Եւ երբ նստեց, կանչեց Տասներկուսին ու նրանց ասաց. «Եթէ մէկն ուզում է առաջին լինել, բոլորից վերջինը եւ բոլորի սպասաւորը պիտի լինի»։ 35Եւ մի մանուկ վերցնելով՝ կանգնեցրեց նրանց մէջ եւ նրան իր գիրկն առնելով՝ նրանց ասաց. 36«Ով այսպիսի մանուկներից մէկին ընդունում է իմ անունով, ինձ է ընդունում, եւ ով ինձ է ընդունում, ոչ թէ ինձ է ընդունում, այլ նրան, ով ինձ ուղարկեց»։...
Դեկտեմբերի15
 ճաշու ընթերցվածք
Եսայ. 38: 1-8: Եբր. 1: 1-14: Ղուկ. 17: 1-10
«Անմաքուրներից թող ոչ ոք չմոտենա Աստվածային Խորհրդին», - երգվում է Ս. Պատարագի ժամանակ: Եթե քո սրտում ոխ կամ խռովություն կա ինչ-որ մեկի հանդեպ, ուրեմն սիրտդ մաքուր չէ, ուրեմն չպիտի մոտենաս Տիրոջ Սուրբ Մարմնի և Արյան հաղորդությանը:
Դեկտեմբերի14
ճաշու ընթերցվածք

Եբրայեցիներ 13:17-21
17Լսեցէ՛ք ձեր առաջնորդներին եւ հնազանդուեցէ՛ք նրանց, որովհետեւ նրանք հսկում են ձեր հոգիների համար, քանի որ հաշիւ են տալու ձեր փոխարէն. եւ նրանք ուրախութեամբ թող անեն այդ բանը եւ ո՛չ հոգոց հանելով, քանի որ այն ձեր օգտի համար չէ։ 18Աղօթեցէ՛ք մեզ համար, որովհետեւ հաստատ գիտենք, որ մաքուր խղճմտանք ունենք. ուզում ենք ամէն ինչում բարի ընթացք ցոյց տալ։ 19Եւ առաւել եւս եմ աղաչում, որ այդ բանն անէք, որպէսզի աւելի շուտ դառնամ ձեզ մօտ։ 20Եւ խաղաղութեան Աստուածը, որ 21մեռելների միջից յարութիւն առնել տուեց մեր Տէր Յիսուսին, որը յաւիտենական ուխտի արիւնով ոչխարների մեծ հովիւն է.
Դեկտեմբերի13
Պահք
Ղուկաս 15:1-7
Եւ բոլոր մաքսաւորներն ու մեղաւորները նրա մօտն էին, որպէսզի լսեն նրան։ 2Փարիսեցիներն ու օրէնսգէտները տրտնջում էին եւ ասում. «Ինչո՞ւ է սա ընդունում մեղաւորներին եւ ուտում նրանց հետ»։ 3Յիսուս նրանց այս առակն ասաց. 4«Ձեզնից ո՞վ է այն մարդը, որ, երբ հարիւր ոչխար ունենայ եւ կորցնի նրանցից մէկը, արօտավայրում չի թողնի իննսունիննին եւ չի գնայ կորածի յետեւից, մինչեւ որ այն գտնի։ 5Եւ երբ այն գտնի, կը դնի այն իր ուսերի վրայ խնդութեամբ 6եւ կը գնայ տուն, կը կանչի բարեկամներին եւ հարեւաններին ու նրանց կ՚ասի. ուրախացէ՛ք ինձ հետ, որովհետեւ գտայ իմ կորած ոչխարը։ 7Ասում եմ ձեզ, որ այսպէս ուրախութիւն կը լինի երկնքում մի մեղաւորի համար, որն ապաշխարում է, քան իննսունինը արդարների համար, որոնց ապաշխարութիւն պէտք չէ։
Դեկտեմբերի12
Հռոմեացիներ 5:1-5
Ուրեմն, հաւատով արդարացուած, խաղաղութիւն ունենանք Աստծու հետ մեր Տէր Յիսուս Քրիստոսով, 2որի միջոցով էլ կարողացանք, հաւատով, մերձենալ այն շնորհին, որի մէջ եւ կանք ու պարծենում ենք Աստծու փառքի յոյսով։ 3Եւ ոչ միայն այսքանը. այլեւ պարծենում ենք մեր նեղութիւնների մէջ եւս, քանզի գիտենք, որ նեղութիւնները համբերութիւն են բերում, 4համբերութիւնը՝ փորձառութիւն, փորձառութիւնը՝ յոյս։ 5Յոյսը երբեք չի ամաչեցնում, որովհետեւ Աստծու սէրը սփռուած է մեր սրտերում Սուրբ Հոգու միջոցով, որ տրուեց մեզ.

Դեկտեմբերի11
Պահք 
Բ Թեսաղունիկեցիս 2:1-16
Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ, որ մեր Տէր Յիսուս Քրիստոսի գալստեան եւ նրա մօտ մեր հաւաքուելու համար 2 դուք իսկոյն չխռովուէք ձեր մտքում եւ չզարհուրէք ո՛չ հոգով, ո՛չ խօսքով, ո՛չ էլ թղթերով՝ իբր թէ մեր կողմից գրուած, որպէս թէ արդէն եկած հասած լինի Տիրոջ օրը։ 3 Թող ոչ ոք ձեզ չխաբի եւ ոչ մի ձեւով. որովհետեւ այն օրը չի գալու, եթէ նախ ապստամբութիւնը չգայ, եւ չյայտնուի անօրէնութեան մարդը՝ կորստեան որդին՝ 4 Հակառակորդը, որ գոռո
զանում է այն ամենի վրայ, որ կոչւում է աստուած կամ պաշտամունքի առարկայ, մինչեւ այն աստիճան, որ նա նստի Աստծու տաճարում եւ ինքն իրեն ցոյց տայ, թէ աստուած է։ 5 Չէ՞ք յիշում, որ, մինչ ձեզ հետ էի դեռ, ասում էի այդ բանը։ 6 Եւ այժմ դուք ինքներդ գիտէք, թէ ինչն է նրան յետ պահում, որ այդ Հակառակորդը ինքն իրեն յայտնի անի մինչեւ ժամանակը գայ. 7 որովհետեւ անօրէնութեան այդ խորհրդաւոր ուժը արդէն գործի վրայ է. բայց այդ պիտի չյայտնուի մինչեւ այն ժամանակ, երբ մէջտեղից կը վերացուի նա, որ այժմ նրան յետ է պահում։ 8 Եւ ապա պիտի յայտնուի Անօրէնը, որին Տէր Յիսուս պիտի կործանի իր բերանի շնչով եւ պիտի ոչնչացնի իր յայտնութեամբ իր գալստեան ժամանակ։ 9 Նրա՝ Անօրէնի գալուստը Սատանայի ներգործութեամբ է, ամենայն զօրութեամբ, նշաններով, 10 խաբեբայական զօրաւոր գործերով եւ անիրաւութեան բոլոր պատրանքներով կորստեան մատնուածների վրայ. եւ այդ ամէնը այն բանի փոխարէն, որ չընդունեցին ճշմարտութեան սէրը, որպէսզի փրկուեն։ Դրա համար էլ Աստուած նրանց պիտի ուղարկի զօրաւոր մի մոլորութիւն, որ նրանք հաւատան ստին 11 եւ դատապարտուեն բոլոր նրանք, որ չհաւատացին ճշմարտութեանը եւ հաճոյք գտան անօրէնութեան մէջ։
12 Իսկ մենք, Տիրոջից սիրուած եղբայրնե՛ր, պարտաւոր ենք միշտ գոհութիւն մատուցել Աստծուն ձեզ համար, որովհետեւ Աստուած սկզբից ընտրեց մեզ[§], որ փրկուենք Հոգու սրբացումով եւ ճշմարտութեան հաւատով, 13 որին եւ կանչեց ձեզ մեր աւետարանումով փրկուելու եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի փառքին տիրանալու համար։
14 Ուրեմն, եղբայրնե՛ր, հաստա՛տ մնացէք եւ պի՛նդ պահեցէք այն աւանդութիւնները, որ սովորեցիք թէ՛ խօսքով եւ թէ՛ մեր թղթով. 15 եւ ինքը՝ մեր Տէր Յիսուս Քրիստոս եւ մեր Հայրը՝ Աստուած, որ սիրեց մեզ եւ մեզ տուեց յաւիտենական մխիթարութիւն եւ բարի յոյս, իբրեւ շնորհ, 16 թող մխիթարի եւ հաստատ պահի ձեր սրտերը ամէն բարի խօսքի ե
ւ գործի մէջ։

Դեկտեմբերի10
Գործք առաքելոց 1:12-14
12 Ապա Երուսաղէմ վերադարձան Ձիթենեաց կոչուող լեռից, որ Երուսաղէմին մօտ է շաբաթ օրն անցնելիք մի ճանապարհի չափ։ 13 Եւ երբ քաղաք մտան, բարձրացան վերնատունը, որտեղ եւ բնակւում էին Պետրոսն ու Յակոբոսը, Յովհաննէսն ու Անդրէասը, Փիլիպպոսն ու Թովմասը, Բարթողոմէոսն ու Մատթէոսը, Ալփէոսի որդի Յակոբոսն ու Նախանձայոյզ Շմաւոնը եւ Յակոբոսի որդի Յուդան։ 14 Սրանք բոլորը, միասիրտ, յարատեւօրէն աղօթքի մէջ էին կանանց եւ Յիսուսի մօր՝ Մարիամի ու նրա եղբայրների հետ։
Դեկտեմբերի9
Պահք: Տոն հղության Ս. Աստվածածնի
Գաղատացիներ 3:24-2924 Այսպէս՝ օրէնքը դաստիարակ եղաւ՝ մեզ Քրիստոս Յիսուսին բերելու, որպէսզի հաւատով արդարանանք։ 25 Իսկ երբ հաւատը եկաւ, էլ դաստիարակի ձեռքի տակ չենք. 26 քանզի բոլորդ էլ Աստծու որդիներ էք հաւատով ի Յիսուս Քրիստոս։ 27 Դուք բոլորդ, որ ի Քրիստոս մկրտուեցիք, Քրիստոսով զգեստաւորուեցիք. 28 ուրեմն խտրութիւն չկայ ո՛չ հրեայի եւ ո՛չ հեթանոսի, ո՛չ ծառայի եւ ո՛չ ազատի, ո՛չ արուի եւ ո՛չ էգի. որովհետեւ դուք ամէնքդ մէկ էք ի Քրիստոս Յիսուս։ 29 Իսկ եթէ դուք Քրիստոսինն էք, ուրեմն Աբրահամի սերունդ էք, ժառանգներ՝ ըստ խոստման։
Դեկտեմբերի8
Եսայի 37:14-38
14 Եզեկիան, պատգամաւորների ձեռքից վերցնելով հրովարտակը, կարդաց, մտաւ Տիրոջ տունն ու այն փռեց Տիրոջ առաջ։ 15 Եզեկիան աղօթքի կանգնեց Տիրոջ առաջ եւ ասաց. 16 «Զօրութիւնների՛ Տէր, Աստուա՛ծ Իսրայէլի, որ բազմում ես քերովբէների վրայ, դու ես աշխարհի բոլոր թագաւորութիւնների միա՛կ Աստուածը, դո՛ւ արարեցիր երկինքն ու երկիրը։ 17 Խոնարհի՛ր քո ականջը, ո՛վ Տէր, եւ լսի՛ր. Տէ՛ր, բա՛ց քո աչքերը եւ նայի՛ր, ո՛վ Տէր. լսի՛ր, Տէ՛ր, եւ իմացի՛ր այն պատգամները…
Դեկտեմբերի7
Ս. Նիկողայոս Զմյուռնացի Սքանչելագործ հայրապետի հիշատակի օր
Հովհաննես 10:11-1611Ես եմ լաւ հովիւը. լաւ հովիւը իր կեանքն է տալիս ոչխարների համար։ 12Իսկ վարձկանը, որ հովիւ չէ, եւ ոչխարներն էլ իրենը չեն, երբ տեսնում է, որ գայլը գալիս է, թողնում է ոչխարներին եւ փախչում է։ Եւ գայլը յափշտակում է նրանց ու ցրում է. 13քանի որ վարձկան է, եւ ոչխարների համար հոգ չի անում։ 14Ես եմ լաւ հովիւը. եւ ճանաչում եմ իմ ոչխարներին ու ճանաչւում նրանցից։ 15Ինչպէս Հայրը ինձ ճանաչում է, ես էլ ճանաչում եմ Հօրը. եւ իմ կեանքը կը տամ իմ ոչխարների համար։ 16Ես ունեմ նաեւ այլ ոչխարներ, որոնք այս փարախից չեն. նրանց եւս պէտք է այստեղ բերեմ. եւ իմ ձայնը պիտի լսեն. եւ պիտի լինի մի հօտ եւ մի հովիւ։
Դեկտեմբերի6
Պահք
Ա Թեսաղոնիկեցիներ 5:12-28
12 Եղբայրնե՛ր, աղաչում ենք ձեզ, որ ճանաչէք եւ գնահատէք ձեր վաստակաւորներին, Տիրոջ կողմից ձեր վրայ նշանակուած վերակացուներին, ինչպէս նաեւ ձեզ խրատողներին. 13 եւ առաւելագոյն սիրոյ արժանի համարեցէ՛ք նրանց՝ իրենց աշխատանքի համար։ Խաղաղութի՛ւն ունեցէք միմեանց միջեւ։ 14 Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ. խրատեցէ՛ք ստահակներին, քաջալերեցէ՛ք երկչոտներին, օգնակա՛ն եղէք տկարներին, համբերատա՛ր եղէք բոլորի հանդէպ։ 15 Զգո՛յշ եղէք, չլինի թէ մէկը չարին չարով հատուցի. միշտ միմեանց հանդէպ եւ բոլորի հանդէպ բարին գործելու հետամո՛ւտ եղէք։ 16 Ուրա՛խ եղէք միշտ, 17 անդադար աղօթեցէ՛ք, 18 ամէն ինչում գոհութի՛ւն մատուցեցէք, որովհետեւ ա՛յդ է Աստծու կամքը ձեզ համար ի Քրիստոս Յիսուս։ 19 Մի՛ հանգցրէք Հոգին, 20 մի՛ արհամարհէք մարգարէութիւնները, 21 փորձեցէ՛ք ամէն ինչ, բարին ամո՛ւր պահեցէք, 22 հեռո՛ւ մնացէք բոլոր չար բաներից։
23 Եւ խաղաղութեան Աստուածն ինքը թող սրբացնի ձեզ ամբողջապէս, եւ ձեր ամբողջ հոգին, շունչը եւ մարմինը թող անարատ պահուի մինչեւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի գալուստը։ 24 Հաւատարիմ է նա, որ կոչեց ձեզ. նա է դարձեալ, որ նոյնը պիտի անի։
25 Եղբայրնե՛ր, աղօթեցէ՛ք նաեւ մեզ համար։ 26 Ողջունեցէ՛ք բոլոր եղբայրներին սուրբ համբոյրով։ 27 Երդուել եմ տալիս ձեզ Տիրոջով, որ ընթերցէք այս թուղթը բոլոր սուրբ եղբայրներին։ 28 Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհը ձեզ հետ։
Դեկտեմբերի5
Ինչքա՜ն հաճախ ենք զղջում մեր ասված խոսքերի համար և պատրաստ ենք թանկ գնով վճարել՝ դրանք ետ առնելու համար, սակայն անհնարին բան է: Խոսքը երկսայր սուր է, ուստի «ով զսպում է իր բերանն ու լեզուն, իր անձը պահպանում է նեղությունից» (Առակ. 21: 23)։
Դեկտեմբերի 5-ի ճաշու ընթերցվածքԱռակ. 21: 15-25: Եսայ. 19: 19-21: Եբր. 11: 32-40: Մատթ. 10: 37-42
Դեկտեմբերի4
Ղուկաս 13:10-17
10Եւ մի շաբաթ օր Յիսուս մի ժողովարանում ուսուցանում էր։ 11Եւ ահա այնտեղ կար մի կին, որին չար դեւը տասնութ տարի բռնած էր պահում. եւ կուչ էր եկած ու ամենեւին վեր նայել չէր կարողանում։ 12Եւ Յիսուս նրան տեսնելով՝ կանչեց իր մօտ եւ ասաց. «Ո՛վ կին, բժշկուած ես քո հիւանդութիւնից»։ 13Եւ ձեռքը դրեց նրա վրայ, ու նոյն ժամին հիւանդը ուղղուեց եւ Աստծուն փառք էր տալիս։ 14Ժողովրդապետը բարկացաւ, թէ ինչո՛ւ Յիսուս շաբաթ օրով բուժեց. եւ ասաց ժողովրդին. «Վեց օր կայ, երբ արժան է գործել, ա՛յդ օրերին եկէք բուժուեցէք եւ ոչ թէ շաբաթ օրը»։ 15Տէրը նրան պատասխանեց եւ ասաց. «Կեղծաւորնե՛ր, ձեզնից իւրաքանչիւր ոք շաբաթ օրով իր եզը կամ էշը մսուրից չի՞ արձակում եւ չի՞ տանում ջուր տալու։ 16Իսկ սա Աբրահամի դուստրն էր, որին սատանան ահա տասնութ տարի է, ինչ կապել էր, - արժանի չէ՞ր միթէ շաբաթ օրով արձակել նրան կապանքներից»։ 17Եւ երբ այս ասաց, ամաչեցին նրանք, որոնք հակառակում էին նրան. իսկ ամբողջ ժողովուրդը ուրախանում էր այն բոլոր փառաւոր գործերի համար, որ կատարւում էին Յիսուսի կողմից։
Դեկտեմբերի3
Եսայի 18:7
7 Այն ժամանակ Զօրութիւնների Տիրոջն ընծաներ պիտի մատուցուեն տանջուած ու խոնարհ ժողովրդի կողմից, այդ օրերից յետոյ եւ յաւիտենական ժամանակներում՝ մեծ ժողովրդի կողմից, մի ազգից, որ ոտնատակ է տրուել, բայց յոյսով է մնացել եւ ապրում է իր աշխարհում, գետի այն կողմում, այն տեղում, ուր կոչուեց Զօրութիւնների Տիրոջ անունը Սիոն լերան վրայ։
Դեկտեմբերի2  

Ղուկաս 12:2-92որովհետեւ չկայ ծածուկ բան, որ չյայտնուի, եւ գաղտնի բան, որ չիմացուի, 3քանի որ, ինչ որ խաւարի մէջ ասէք, լսելի պիտի լինի լոյսի մէջ. եւ ինչ որ շտեմարաններում փսփսաք ականջների մէջ, պիտի քարոզուի տանիքների վրայ։ 4Բայց ասում եմ ձեզ՝ իմ սիրելիներին, մի՛ զարհուրէք նրանցից, որ մարմինն են սպանում եւ դրանից յետոյ աւելի բան անել չեն կարող, 5այլ ցոյց կը տամ ձեզ, թէ ումի՛ց պէտք է վախենաք։ Վախեցէ՛ք նրանից, ով սպանելուց յետոյ գեհեն նետելու իշխանութիւն ունի։ Այո՛, ասում եմ ձեզ, վախեցէ՛ք նրանից։ 6Չէ՞ որ հինգ ճնճղուկը երկու դահեկանի է վաճառւում, եւ նրանցից ոչ մէկը Աստծու առաջ մոռացուած չէ։ 7Նոյնիսկ ձեր գլխի բոլոր մազերը հաշուուած են. մի՛ վախեցէք, որովհետեւ դուք շատ աւելի յարգի էք, քան ճնճղուկները»։ 8«Ասում եմ ձեզ, ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կը խոստովանի Աստծու հրեշտակների առաջ։ 9Իսկ ով որ մարդկանց 
առաջ ինձ կ՚ուրանայ, Աստծու հրեշտակների առաջ պիտի ուրացուի։

Դեկտեմբերի1
Հիսնակաց երկրորդ կիրակի
Ա Թեսաղոնիկեցիներ 4:1-11Ուրեմն, եղբայրնե՛ր, աղաչում ենք ձեզ եւ յորդորում Քրիստոս Յիսուսով, որ ինչպէս սովորեցիք մեզնից, այնպէս ընթանաք եւ հաճելի լինէք Աստծուն. եւ այդպէս էլ ընթանում էք, որպէսզի աւելի ու աւելի առաջ գնաք նոյն բանի մէջ։ 2Եւ գիտէք, թէ ինչպիսի պատուէրներ տուեցինք ձեզ Տէր Յիսուսով. 3որովհետեւ Աստծու կամքը ա՛յս է. որ դուք սուրբ լինէք, հեռու մնաք պոռնկութիւնից. 4ձեզնից իւրաքանչիւր ոք գիտենայ իր մարմինը պահել սրբութեամբ ու պատուով 5եւ ոչ թէ ցանկութեան կրքով, ինչպէս այլ հեթանոսներ, որ չեն ճանաչում Աստծուն։ 6Թող ոչ ոք այդ բանում չափը չանցկացնի եւ չդիպչի իր եղբօր պատուին, քանզի այդ բոլոր բաների համար Տէրը վրէժխնդիր է, ինչպէս որ առաջուց ասացինք ձեզ եւ վկայեցինք. 7արդարեւ, Աստուած չկոչեց մեզ պղծութեան, այլ՝ սրբութեան։ 8Ահա թէ ինչու, ով անարգում է այս բանը, մարդո՛ւն չի անարգում, այլ՝ Աստծուն, որը եւ Սուրբ Հոգին տուեց ձեզ։ 9Իսկ եղբայրասիրութեան մասին պէտք չէ ձեզ բան գրել, քանի որ դուք ինքներդ իսկ Աստծուց էք սովորել միմեանց սիրել. 10որովհետեւ այդ նոյնն անում էք բոլոր եղբայրների հանդէպ, որ գտնւում են Մակեդոնիայի բոլոր կողմերում։ Եղբայրնե՛ր, խնդրում եմ ձեզ, որ առաւել եւս աճէք եւ առաջ գնաք, 11ապրէք խաղաղ եւ իւրաքանչիւրդ ձեր գործով զբաղուէք ու աշխատէք ձեր ձեռքերով, ինչպէս որ պատուիրել ենք ձեզ, որպէսզի պարկեշտութեամբ վարուէք դրսեցիների հետ եւ ոչ մի բանի կարօտ չլինէք։
Նոյեմբեր 30
Երեմիա 16:16-19
16Իմ աչքը նրանց բոլոր ճանապարհներին է. նրանք իմ տեսողութիւնից չեն թաքնուել, ոչ էլ նրանց անիրաւութիւններն են ծածկուել իմ աչքերի առաջ։ 17Ես նախ նրանց կրկնակի կը հատուցեմ իրենց անիրաւութիւնների դիմաց, նաեւ նրանց մեղքերի դիմաց, որոնցով պղծեցին իմ երկիրը, իրենց գարշելի մեռելոտիներով եւ իրենց անօրէնութիւններով լցրին իմ ժառանգութիւնը»։ 18Տէ՛ր, ո՛վ իմ զօրութիւն, իմ օգնութիւն եւ չար օրերի իմ ապաւէն. աշխարհի ծայրերից հեթանոսները քեզ մօտ են գալու եւ ասելու. «Ինչպէ՜ս էին սուտ կուռքեր ստեղծում մեր հայրերը, իսկ նրանցից օգուտ չկար։ 19Մի՞թէ մարդ ինքն իր համար աստուածներ կը շինի, բայց չէ՞ որ նրանք աստուածներ չեն»։
Նոյեմբեր 29
Պահք
Ղուկաս 12:49-59
49 «Երկրի վրայ կրակ գցելու եկայ. եւ ինչքա՜ն եմ կամենում, որ արդէն իսկ բորբոքուած լինի։ 50 Եւ մի մկրտութիւն ունեմ մկրտուելու եւ ինչպէ՜ս եմ շտապում, որ կատարուի։ 51 Կարծում էք, թէ երկրին խաղաղութի՞ւն տալու եկայ. ո՛չ, ասում եմ ձեզ, այլ՝ բաժանում. 52 որովհետեւ մէկ տան մէջ այսուհետեւ հինգ հոգի իրարից բաժանուած պիտի լինեն. երեքը՝ երկուսի դէմ, եւ երկուսը՝ երեքի։ 53 Հայրը պիտի բաժանուի որդու դէմ, եւ որդին՝ Հօր, մայրը՝ աղջկայ դէմ, եւ աղջիկը՝ մօր, կեսուրը՝ հարսի դէմ, եւ հարսը՝ իր կեսրոջ»։54 Ժողովրդին էլ ասաց. «Երբ տեսնէք, որ արեւմուտքից ամպ է ելնում, իսկոյն կ’ասէք, թէ՝ անձրեւ կը գայ։ Այդպէս էլ լինում է։ 55 Եւ երբ հարաւի քամին փչի, կ’ասէք, թէ՝ խորշակ կը լինի։ Եւ այդպէս էլ լինում է։ 56 Կեղծաւորնե՛ր, երկնքի եւ երկրի երեւոյթները քննել գիտէք, իսկ այս ներկայ ժամանակը ինչպէ՞ս չէք քննում։ 57 Ինչո՞ւ դուք անձնապէս արժանին չէք ընտրում։ 58 Երբ քո թշնամու հետ գնաս իշխանի մօտ, ճանապարհին հաշիւդ մաքրի՛ր, որ նրանից ազատուես, որովհետեւ գուցէ նա քեզ քարշ տայ դատաւորի մօտ, եւ դատաւորը քեզ բանտապահի ձեռքը յանձնի, եւ բանտապահն էլ՝ բանտ նետի։ 59 Ասում եմ քեզ, այնտեղից դուրս չես գայ, մինչեւ որ չվճարես վերջին գրոշը»։
Նոյեմբեր 28 
Փիլիպեցիներ 4:1-7
Ուրեմն, իմ սիրելի՛ եւ ցանկալի՛ եղբայրներ, որ իմ ուրախութիւնն ու պսակն էք, այսպէս հաստատո՛ւն մնացէք ի Տէր, սիրելինե՛ր։2 Խնդրում եմ Եւոդիային եւ խնդրում եմ Սիւնտիքին, որ նոյն խորհուրդն ունենան ի Տէր։ 3 Այո՛, քեզ էլ եմ աղաչում, իմ հարազատ լծակից, դո՛ւ էլ օգնիր նրանց, որոնք աւետարանի համար պայքարեցին ինձ հետ Կղեմէսի եւ իմ միւս գործակիցների հետ միասին. նրանց անունները կեանքի գրքի մէջ են։ 4 Միշտ ուրա՛խ եղէք Տիրոջով, դարձեալ եմ ասում՝ ուրա՛խ եղէք։ 5 Թող ձեր հեզութիւնը յայտնի լինի բոլոր մարդկանց։ Տէրը մօտ է։ 6 Հոգ մի՛ արէք, այլ աղօթքներով եւ աղաչանքներով ձեր խնդրանքները գոհաբանութեամբ յայտնի թող լինեն Աստծուն։ 7 Եւ Աստծու խաղաղութիւնը, որ վեր է, քան ամենայն միտք, պիտի պահի ձեր սրտերը եւ մտածումները Քրիստոս Յիսուսով։
Նոյեմբեր 27
Պահք
Ղուկաս 12:41-4841Պետրոսն ասաց. «Տէ՛ր, մե՞զ համար ասացիր այդ առակը, թէ՞ բոլորի համար»։ 42Եւ Տէրն ասաց. «Ո՞վ է այն հաւատարիմ եւ իմաստուն տնտեսը, որին իր տէրը իր ծառաների վրայ վերակացու կարգեց՝ ժամանակի՛ն կերակուր տալու համար։ 43Երանի՜ է այն ծառային, որին իր տէրը, երբ որ գայ, այդպէս արած կը գտնի։ 44Արդարեւ, ասում եմ ձեզ, որ նրան իր բոլոր ինչքերի վրայ վերակացու կը կարգի։ 45Իսկ եթէ այդ ծառան իր սրտում ասի՝ «Իմ տէրը ուշանում է գալ», եւ սկսի ծեծել ծառաներին եւ աղախիններին, ուտել, խմել եւ հարբել, 46այդ ծառայի տէրը կը գայ այն օրը, երբ նա չէր սպասում, եւ այն ժամին, որ չէր իմանում. նրան մէջքից երկու կտոր կ՚անի եւ նրա բաժինը անհաւատների հետ կը դնի։ 47Իսկ այն ծառան, որ գիտէ իր տիրոջ կամքը, բայց նրա կամքի համաձայն չի պատրաստի, շատ ծեծ կ՚ուտի։ 48Եւ այն ծառան, որ չգիտէ իր տիրոջ կամքը եւ ծեծի արժանի գործ է կատարում, քիչ ծեծ կ՚ուտի. նրան, ում շատ է տրուած, նրանից շատ էլ կ՚ուզուի, եւ ում շատ է վստահուած, նրանից աւելին կը 

պահանջեն»։Նոյեմբեր 26

Բ Կորնթացիներ 2
14 Արդ, գոհութիւն Աստծու, որ Քրիստոս Յիսուսով մեզ միշտ յաղթութեան է տանում եւ իր գիտութեան բուրմունքը մեզնով սփռում է ամէն տեղ, 15 քանի որ Քրիստոսի բուրմունքն ենք Աստծու առաջ՝ ե՛ւ փրկուածների մէջ, ե՛ւ կորստեան մատնուածների մէջ. 16 ոմանց՝ մահուան հոտ, որ տանում է դէպի մահ եւ ոմանց՝ կենդանութեան բոյր, որ տանում է դէպի կեանք։ Եւ ո՞վ է կարող այս բանն անել. 17 քանզի նման չենք ուրիշների, որ Աստծու խօսքի վաճառքով են զբաղւում, այլ, իբրեւ անկեղծ մարդիկ, իբրեւ Աստծու կողմից ուղարկուածներ, խօսում ենք Քրիստոսով Աստծու առաջ
։ Նոյեմբեր 25
Իմաստութիւն 5:16-18
16Բայց արդարները պիտի ապրեն յաւիտեան. նրանց վարձը Տիրոջից է, եւ նրանց խնամքը Բարձրեալից։ 17Դրա համար էլ նրանք Տիրոջ ձեռքից պիտի ընդունեն արքայութեան վայելչութիւնն ու գեղեցիկ թագը, քանի որ Տէրն իր աջով նրանց հովանի եւ իր բազկով նրանց պաշտպան է լինելու։ 18Տէրը պիտի սպառազինուի իր նախանձախնդրութեամբ եւ պիտի զինավառի իր արարածներին՝ թշնամիներից վրէժ լուծելու համար.
Նոյեմբեր 24
Ա. կիր. Յիսնակի
Ա Թս 1.1-101 Պօղոսը, Սիղուանոսը եւ Տիմոթէոսը՝ թեսաղոնիկեցիներիդ եկեղեցուն՝ մեր Հայր Աստուծով եւ Տէր Յիսուս Քրիստոսով։ 2Շնո՜րհ ձեզ եւ խաղաղութի՜ւն։ Միշտ գոհութիւն ենք յայտնում Աստծուն ձեզ համար՝ բոլորիդ յիշատակելով մեր աղօթքներում, 3անդադար յիշելով ձեր հաւատի գործը, սիրոյ վաստակը եւ յոյսի համբերութիւնը մեր Տէր Յիսուս Քրիստոսի, Աստծու եւ մեր Հօր առաջ։ 4Սիրելի՛ եղբայրներ, գիտցէ՛ք, որ ընտրուել էք Աստծու կողմից. 5մեր Աւետարանը միայն խօսքերով չքարոզուեց ձեզ, այլ նաեւ զօրութեամբ, Սուրբ Հոգով եւ կատարեալ վստահութեամբ. գիտէք նաեւ, թէ ինչպիսի ընթացք ունեցանք ձեր մէջ ձեզ համար։ 6Եւ դուք, նմանուելով մեզ եւ Տիրոջը, ընդունեցիք Խօսքը բազում նեղութեան մէջ Սուրբ Հոգու ուրախութեամբ՝ 7օրինակ հանդիսանալով բոլոր հաւատացեալներին, որոնք Մակեդոնիայում եւ Աքայիայում են. 8ձեզնից հնչեց Աստծու խօսքը ոչ միայն Մակեդոնիայում եւ Աքայիայում, այլեւ առ Աստուած ձեր ունեցած հաւատը սփռուեց ամէն տեղ, այնպէս որ մեզ պէտք չէ մի որեւէ բան խօսել այդ մասին, 9քանի որ մարդիկ իրենք իսկ պատմում են մեր մասին. թէ ինչպէս եղաւ մեր մուտքը ձեր մէջ, եւ թէ ինչպէս կուռքերից դարձաք առ Աստուած՝ ծառայելու համար կենդանի եւ ճշմարիտ Աստծուն 10եւ սպասելու երկնքից նրա Որդու գալստեան, որին յարութիւն տուեց նա մեռելներից, Յիսուսին, որ պիտի փրկի մեզ վերահաս բարկութիւնից։
Նոյեմբեր 23
Ս. Գրիգոր և Նիկողայոս Սքանչելագործ Հայրապետների և Մյուռոն եպիսկոպոսի հիշատակության օրՀովհաննես 10:11-16
11 Ես եմ լաւ հովիւը. լաւ հովիւը իր կեանքն է տալիս ոչխարների համար։ 12 Իսկ վարձկանը, որ հովիւ չէ, եւ ոչխարներն էլ իրենը չեն, երբ տեսնում է, որ գայլը գալիս է, թողնում է ոչխարներին եւ փախչում է։ Եւ գայլը յափշտակում է նրանց ու ցրում է. 13 քանի որ վարձկան է, եւ ոչխարների համար հոգ չի անում։ 14 Ես եմ լաւ հովիւը. եւ ճանաչում եմ իմ ոչխարներին ու ճանաչւում նրանցից։ 15 Ինչպէս Հայրը ինձ ճանաչում է, ես էլ ճանաչում եմ Հօրը. եւ իմ կեանքը կը տամ իմ ոչխարների համար։ 16 Ես ունեմ նաեւ այլ ոչխարներ, որոնք այս փարախից չեն. նրանց եւս պէտք է այստեղ բերեմ. եւ 

իմ ձայնը պիտի լսեն. եւ պիտի լինի մի հօտ եւ մի հովիւ։
Նոյեմբեր 22
Հիսնակաց պահքի հինգերորդ օր
Ղուկաս 12:1-12
Մինչ Յիսուսի շուրջը բիւրաւոր ժողովուրդ հաւաքուեց՝ իրար կոխոտելու աստիճան, նա սկսեց նախ իր աշակերտներին ասել. «Նախ դուք ձեզ զգո՛յշ պահեցէք փարիսեցիների խմորից, որ կեղծաւորութիւնն է, 2որովհետեւ չկայ ծածուկ բան, որ չյայտնուի, եւ գաղտնի բան, որ չիմացուի, 3քանի որ, ինչ որ խաւարի մէջ ասէք, լսելի պիտի լինի լոյսի մէջ. եւ ինչ որ շտեմարաններում փսփսաք ականջների մէջ, պիտի քարոզուի տանիքների վրայ։ 4Բայց ասում եմ ձեզ՝ իմ սիրելիներին, մի՛ զարհուրէք նրանցից, որ մարմինն են սպանում եւ դրանից յետոյ աւելի բան անել չեն կարող, 5այլ ցոյց կը տամ ձեզ, թէ ումի՛ց պէտք է վախենաք։ Վախեցէ՛ք նրանից, ով սպանելուց յետոյ գեհեն նետելու իշխանութիւն ունի։ Այո՛, ասում եմ ձեզ, վախեցէ՛ք նրանից։ 6Չէ՞ որ հինգ ճնճղուկը երկու դահեկանի է վաճառւում, եւ նրանցից ոչ մէկը Աստծու առաջ մոռացուած չէ։ 7Նոյնիսկ ձեր գլխի բոլոր մազերը հաշուուած են. մի՛ վախեցէք, որովհետեւ դուք շատ աւելի յարգի էք, քան ճնճղուկները»։ 8«Ասում եմ ձեզ, ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կը խոստովանի Աստծու հրեշտակների առաջ։ 9Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ կ՚ուրանայ, Աստծու հրեշտակների առաջ պիտի ուրացուի։ 10Եւ ով որ մարդու Որդու դէմ բան ասի, նրան պիտի ներուի, բայց ով որ Սուրբ Հոգուն հայհոյի, նրան չպիտի ներուի։ 11Իսկ երբ ձեզ տանեն ժողովարանների, կառավարիչների եւ իշխանաւորների առաջ, մի՛ մտահոգուէք, թէ ինչպէս կամ ինչ պատասխան պիտի տաք եւ կամ ինչ պիտի ասէք, 12որովհետեւ Սուրբ Հոգին նոյն ժամին կը սովորեցնի ձեզ, թէ ինչ պէտք է խօսել»։
Նոյեմբեր 21
Հիսնակաց պահքի չորրորդ օր.տոն երեքամյա Ս. Աստվածածնի տաճարին ընծայման
Առակաց 11:30-12:4
30Կեանքի ծառը բուսնում է արդարութեան պտղից, իսկ անօրէն անձինք տարաժամ պիտի վերանան։ 31Եթէ արդարը հազիւ է ապրում, ապա ի՞նչ կը լինի մեղաւորի եւ ամբարշտի կեանքը։
12 Ով խրատ է սիրում, նա իմաստութիւն է սիրում. ով ատում է յանդիմանութիւնը, նա անմիտ է։ 2լաւ է, որ մարդ Տիրոջից շնորհ է գտնում, իսկ անօրէն մարդու բերանը պիտի կարկամի։ 3Մարդ անօրէնութեամբ յաջողութեան չի հասնի. արդարների արմատները չպիտի կտրուեն։ 4Ժրաջան կինն իր ամուսնու պսակն է. ինչպէս փայտի համար վնասակար է որդը, այնպէս էլ չարագործ կինը կորստի կը մատնի ամուսնուն։

Նոյեմբեր 20
Հիսնակաց պահքի երրորդ օր
Ղուկաս 11:33-42
33 «Ոչ ոք ճրագ վառելով ծածուկ տեղ չի դնի, այլ կը դնի աշտանակի վրայ, որպէսզի մտնողը լոյս տեսնի։ 34 Մարմնի ճրագը աչքն է. երբ աչքը առողջ է, ամբողջ մարմինը լուսաւոր կը լինի, իսկ երբ աչքը պղտոր է, մարմինն էլ խաւար կը լինի։ 35 Արդ, զգո՛յշ եղիր, գուցէ այն լոյսը, որ քո մէջ է, խաւար լինի։ 36 Եթէ քո ամբողջ մարմինը լուսաւոր է, եւ նրա մէջ խաւարի մաս չկայ, ամէն ինչ այնպէս լուսաւոր կը լինի, ինչպէս երբ ճրագը իր շողերով լուսաւորի քեզ»։
37 Եւ մինչդեռ նա խօսում էր այս բաները, մի փարիսեցի աղաչում էր նրան, որ իր մօտ ճաշի։ Եւ նա մտնելով՝ սեղան նստեց։ 38 Երբ փարիսեցին տեսաւ, զարմացաւ, որովհետեւ Յիսուս ճաշից առաջ չլուացուեց։ 39 Տէրը նրան ասաց. «Այժմ դուք՝ փարիսեցիներդ, բաժակի եւ պնակի արտաքինն էք մաքրում, իսկ ձեր ներքինը լի է յափշտակութեամբ եւ չարութեամբ։ 40 Անմիտնե՛ր, չէ՞ որ նա, ով արտաքինը ստեղծեց, նաեւ ներքինը ստեղծեց։ 41 Բայց տեսէ՛ք, թէ ինչն է իսկապէս արժան. ողորմութի՛ւն տուէք, եւ ահա ձեր ամէն ինչը մաքուր կը լինի։
42 Բայց վա՜յ ձեզ՝ փարիսեցիներիդ, որ տասանորդ էք տալիս անանուխի, փեգենայի եւ ամէն տեսակ բանջարեղէնի, բայց զանց էք անում Աստծու արդարութիւնն ու սէրը. այս բաները պէտք էր անել, բայց միւսները զանց չանել։
Նոյեմբեր 19
 Գշ. Բ. օր Յիսնակի պահոց
Ղկ 11.27-32
27Եւ երբ ժողովուրդը նրա շուրջը խռնուեց, սկսեց ասել. «Այս սերունդը չար սերունդ է. նշան է ուզում, եւ նրան երկնքից այլ նշան չի տրուի, բացի Յովնանի նշանից. 28որովհետեւ, ինչպէս Յովնանը նշան եղաւ նինուէացիների համար, նոյնպէս մարդու Որդին նշան կը լինի այս սերնդի համար։ 29Հարաւի դշխոն դատաստանի ժամանակ վեր պիտի կենայ այս սերնդի մարդկանց հետ եւ պիտի դատապարտի նրանց, որովհետեւ նա երկրի ծագերից եկաւ լսելու Սողոմոնի իմաստութիւնը. եւ ահա Սողոմոնից մեծը կայ այստեղ։ 30Նինուէի մարդիկ դատաստանի ժամանակ վեր պիտի կենան այս սերնդի հետ եւ պիտի դատապարտեն նրան, որովհետեւ Յովնանի քարոզութեան վրայ ապաշխարեցին. եւ ահա Յովնանից մեծը կայ այստեղ»։ 31«Ոչ ոք ճրագ վառելով ծածուկ տեղ չի դնի, այլ կը դնի աշտանակի վրայ, որպէսզի մտնողը լոյս տեսնի։ 32Մարմնի ճրագը աչքն է. երբ աչքը առողջ է, ամբողջ մարմինը լուսաւոր կը լինի, իսկ երբ աչքը պղտոր է, մարմինն էլ խաւար կը լինի։ 33Արդ, զգո՛յշ եղիր, գուցէ այն լոյսը, որ քո մէջ է, խաւար լինի։

Նոյեմբեր 18
Հիսնակաց պահքի առաջին օր
Ղուկաս 11:14-23
14 Եւ Յիսուս մի համր դեւ էր հանում. եւ երբ դեւը ելաւ, համրը խօսեց. եւ ամբողջ ժողովուրդը զարմացաւ։ 15 Եւ նրանցից ոմանք ասացին. «Դա դեւերին հանում է դեւերի իշխան Բէեղզեբուղի միջոցով»։ 16 Իսկ ուրիշներ փորձում էին նրան եւ երկնքից նշան էին ուզում նրանից։ 17 Իսկ նա իմանալով նրանց մտածումները՝ ասաց նրանց. «Ինքն իր մէջ բաժանուած ամէն թագաւորութիւն աւերւում է, եւ ինքն իր մէջ բաժանուած ամէն տուն՝ կործանւում։ 18 Արդ, եթէ սատանան էլ ինքն իր մէջ բաժանուեց, նրա թագաւորութիւնը ինչպէ՞ս կարող է կանգուն մնալ. որովհետեւ իմ մասին ասում էք, թէ՝ “Դա դեւերին հանում է դեւերի իշխան Բէեղզեբուղի միջոցով”։ 19 Եթէ ես դեւերին հանում եմ Բէեղզեբուղի միջոցով, ձեր հետեւորդները ինչո՞վ պիտի հանեն. դրա համար նրա՛նք պիտի լինեն ձեր դատաւորները։ 20 Իսկ եթէ Աստծու մատով եմ հանում դեւերին, ապա Աստծու արքայութիւնը հասել է ձեր վրայ։ 21 Երբոր զինուած հզօր մի մարդ պահպանում է իր տունը, նրա ինչքը ապահով է։ 22 Բայց եթէ նրանից աւելի հզօրը գայ նրա վրայ եւ յաղթի նրան, նրանից կը հանի այն զէնքերը, որոնց վրայ յոյս էր դրել, եւ նրա աւարը կը բաժանի։ 23 Ով ինձ հետ չէ, հակառակ է ինձ, եւ ով ինձ հետ չի հաւաքում, ցրում է»։
Նոյեմբեր 17

Տասներորդ կիրակի Ս. Խաչից հետո
Փիլիպեցիներ 1:1-11
1 Պօղոսը եւ Տիմոթէոսը՝ ծառաները Յիսուս Քրիստոսի, բոլոր սրբերին ի Քրիստոս Յիսուս, որ Փիլիպէի կողմերում են՝ եպիսկոպոսներով եւ սարկաւագներով հանդերձ։ 2 Շնո՜րհ ձեզ եւ խաղաղութի՜ւն մեր Հայր Աստծուց եւ Տէր Յիսուս Քրիստոսից։
3 Գոհութիւն եմ յայտնում իմ Աստծուն ամէն անգամ, երբ ձեզ յիշում եմ իմ բոլոր աղաչանքներում. 4 ձեզ բոլորիդ համար աղօթում եմ խնդութեամբ՝ 5 առաջին օրուանից մինչեւ այժմ Աւետարանին ձեր ունեցած մասնակցութեան համար։ 6 Վստահ եմ այն բանում, թէ ով որ ձեր մէջ սկսեց բարի գործերը, աւարտին կը հասցնի մինչեւ Յիսուս Քրիստոսի օրը։ 7 Ինչպէս որ ճշմարիտ է թւում ինձ այդպէս խորհել ձեր բոլորի մասին, քանի որ ես ձեզ ունեմ իմ սրտում, դուք, որ իմ կապանքների եւ Աւետարանի պաշտպանութեան ու հաստատման մէջ բոլորդ ինձ եղած շնորհին բաժնեկից եղաք։ 8 Վկայ է ինձ Աստուած, թէ ինչպէ՜ս եմ կարօտել ձեզ բոլորիդ Քրիստոս Յիսուսի գորովով։ 9 Եւ ահա այս աղօթքն եմ անում. Թող ձեր սէրը աւելի եւ աւելի առատանայ գիտութեան եւ ամենայն իմաստութեան մէջ, 10 որպէսզի դուք լաւն ընտրէք, հաստատուն մնաք եւ առանց գայթակղութեան լինէք Քրիստոսի օրուայ համար՝ 11 լցուած արդարութեան 

պտուղներով, Յիսուս Քրիստոսի միջոցով, ի փառս եւ ի գովութիւն Աստծու։

Նոյեմբեր 16

Հիշատակ Ս. Անդրեաս և Ս. Փիլիպպոս առաքյալների
Երեմիա 16:16-19
16 «Ահաւասիկ ես կ’ուղարկեմ բազում ձկնորսների, - ասում է Տէրը, - եւ նրանք կ’որսան նրանց. այնուհետեւ կ’ուղարկեմ բազում որսորդների, եւ նրանք կ’որսան նրանց բոլոր լեռների վրայ, բոլոր բլուրների վրայ ու ժայռերի ծերպերից։ 17 Իմ աչքը նրանց բոլոր ճանապարհներին է. նրանք իմ տեսողութիւնից չեն թաքնուել, ոչ էլ նրանց անիրաւութիւններն են ծածկուել իմ աչքերի առաջ։ 18 Ես նախ նրանց կրկնակի կը հատուցեմ իրենց անիրաւութիւնների դիմաց, նաեւ նրանց մեղքերի դիմաց, որոնցով պղծեցին իմ երկիրը, իրենց գարշելի մեռելոտիներով եւ իրենց անօրէնութիւններով լցրին իմ ժառանգութիւնը»։ 19 Տէ՛ր, ո՛վ իմ զօրութիւն, իմ օգնութիւն եւ չար օրերի իմ ապաւէն. աշխարհի ծայրերից հեթանոսները քեզ մօտ են գալու եւ ասելու. «Ինչպէ՜ս էին սուտ կուռքեր ստեղծում մեր հայրերը, իսկ նրանցից օգուտ չկար։
Նոյեմբեր 15
 15 Ուր. Պահք
Ղկ 9.37-44
Ղուկաս

37Յաջորդ օրը, երբ նրանք իջնում էին լեռնից, Յիսուսին ընդառաջ գնաց մի մեծ բազմութիւն։ 38Եւ ահա ժողովրդի միջից մի մարդ աղաղակեց եւ ասաց. «Վարդապե՛տ, աղաչում եմ քեզ, նայի՛ր իմ որդուն, որովհետեւ իմ մէկ հատիկն է. 39ահա չար ոգին դէսուդէն է զարնւում նրա մէջ եւ յանկարծ գոչում է. եւ նրան սաստիկ ցնցում է, թաւալեցնում, փրփրեցնում եւ, խորտակելով նրան, հազիւ է հեռանում նրանից։ 40Ես քո աշակերտներին աղաչեցի, որ հանեն չար ոգուն, բայց նրանք չկարողացան»։ 41Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Ո՛վ անհաւատ եւ մոլորուած սերունդ, մինչեւ ե՞րբ ձեզ հետ պիտի լինեմ եւ ձեզ հանդուրժեմ. բե՛ր այստեղ քո որդուն»։ 42Եւ մինչդեռ նա մօտենում էր, դեւը գետին խփեց նրան ու ցնցեց։ 43Յիսուս սաստեց պիղծ ոգուն, բժշկեց մանկանը եւ տուեց նրան նրա հօրը։ 44Եւ ամէնքը զարմանում էին Աստծու մեծագործութիւնների վրայ։ Եւ մինչդեռ բոլորը զարմանում էին այն ամենի վրայ, որ նա կատարում էր, նա իր աշակերտներին ասաց. «Ձեր ականջների մէջ պահեցէ՛ք դուք այս խօսքերը. որ մարդու Որդին մատնուելու է մարդկանց ձեռքը»։
Նոյեմբեր 14
Մատթեոս 19:27-29
27 Այն ժամանակ Պետրոսը պատասխան տուեց ու ասաց նրան. «Ահա՛ւասիկ, մենք թողեցինք ամէն բան եւ եկանք քո յետեւից. արդ, մենք ի՞նչ կ’ունենանք»։ 28 Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ դուք, որ եկաք իմ յետեւից, երկրորդ գալստեան, երբ որ մարդու Որդին իր փառքի աթոռին կը նստի, դուք էլ կը նստէք տասներկու աթոռների վրայ՝ դատելու Իսրայէլի տասներկու ցեղերին։ 29 Եւ ամէն ոք, որ թողել է տուն կամ եղբայրներ, կամ քոյրեր, կամ հայր, կամ մայր, կամ կին, կամ որդիներ, կամ ագարակներ՝ իմ անուան համար, հարիւրապատիկ պիտի ստանայ եւ յաւիտենական կեանքը պիտի ժառանգի։

Նոյեմբեր 13
Դշ. Պահք
Ղկ 9.10-17

10Առաքեալները վերադարձան եւ Յիսուսին պատմեցին այն ամէնը, ինչ որ արեցին. եւ նա նրանց հետն առնելով՝ քաշուեց առանձնացաւ ամայի մի տեղ, մօտակայքը մի քաղաքի, որ Բեթսայիդա էր կոչւում։ 11Եւ երբ ժողովուրդը իմացաւ, գնաց նրա յետեւից. եւ նա ընդունելով նրանց՝ խօսում էր նրանց հետ Աստծու արքայութեան մասին. եւ որոնք որ բժշկուելու կարիք ունէին, բժշկում էր նրանց։ 12Եւ օրն սկսեց տարաժամել։ Տասներկուսը մօտեցան եւ նրան ասացին. «Արձակի՛ր այս ժողովրդին, որպէսզի գնան շրջակայ գիւղերը եւ ագարակները, հանգստանան եւ կերակուր գտնեն, որովհետեւ այստեղ ամայի վայրում ենք»։ 13Նա ասաց նրանց. «Դո՛ւք տուէք նրանց ուտելու բան»։ Եւ նրանք ասացին. «Մենք հինգ նկանակից եւ երկու ձկից աւելին չունենք, եթէ չգնանք եւ այս ժողովրդի համար բաւարար ուտելիք չգնենք». 14որովհետեւ շուրջ հինգ հազար մարդ կար։ Նա աշակերտներին ասաց. «Նստեցրէ՛ք դրանց խումբ-խումբ, յիսուն-յիսուն»։ 15Եւ այդպէս արեցին ու ամենքին նստեցրին։ 16Եւ նա վերցնելով հինգ նկանակը եւ երկու ձուկը՝ նայեց դէպի երկինք, օրհնեց, կտրեց եւ աշակերտներին տուեց, որպէսզի ժողովրդի առաջ դնեն։ 17Ամէնքը կերան եւ յագեցան. իսկ կտորտանքները վերցրին՝ տասներկու սակառ լիքը։

Նոյեմբեր 12
Հիշատակ Ս. Դեմետրիոս վկայի և Բասիլիսկոս քահանայի
Մարկոս 13:9-13

9 Եւ դեռ ձեզ էլ պիտի մատնեն ատեանների, եւ ժողովարանների մէջ պիտի տանջուէք. եւ ինձ համար կուսակալների ու թագաւորների առաջ պիտի կանգնէք՝ ի վկայութիւն նրանց։ 10 Բայց նախ պէտք է, որ Աւետարանը քարոզուի բոլոր հեթանոսների մէջ։ 11 Եւ երբ ձեզ տանեն յանձնելու, առաջուց հոգ մի՛ արէք եւ մի՛ մտածէք, թէ ինչ պիտի խօսէք, այլ, ինչ որ ձեզ տրուի այդ նոյն ժամին, ա՛յն խօսեցէք, որովհետեւ դո՛ւք չէ, որ պիտի խօսէք, այլ՝ Սուրբ Հոգին։ 12 Եղբայրն իր եղբօրը մահուան պիտի մատնի, եւ հայրը՝ որդուն. եւ որդիները հայրերի դէմ պիտի ելնեն ու պիտի սպանեն նրանց։ 13 Եւ իմ անուան համար բոլորից պիտի ատուէք. բայց ով որ մինչեւ վերջ համբերի, նա կը փրկուի»։

Նոյեմբեր 11
Անտիոքի Ս. Մելիտոս Հայրապետի, Մինաս Եգիպտացու և մյուս Մելիտոս եպիսկոպոսի, Բուրաս քահանայի և Շինու սարկավագի հիշատակության օր
Ղուկաս 9:23-27

23 Եւ ամենքին ասում էր. «Եթէ մէկը կամենում է իմ յետեւից գալ, թող ուրանայ իր անձը եւ իր խաչը մշտապէս վերցնի եւ գայ իմ յետեւից. 24 որովհետեւ, ով որ կամենայ իր անձը փրկել, այն պիտի կորցնի, իսկ ով որ իր անձը ինձ համար կորցնի, այն պիտի փրկի։ 25 Ի՞նչ օգուտ է մարդուն, եթէ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի ու տուժի. 26 որովհետեւ, ով որ ինձ եւ իմ խօսքերը ամօթ կը համարի, նրան մարդու Որդին էլ ամօթահար պիտի անի, երբ գայ իր եւ Հօր եւ սուրբ հրեշտակների փառքով։
27 Բայց, արդարեւ, ասում եմ ձեզ, թէ այստեղ գտնուողների մէջ կան ոմանք, որոնք մահ չպիտի ճաշակեն, մինչեւ որ չտեսնեն Աստծու արքայութիւնը»։

Նոյեմբեր 10
Իններորդ կիրակի Ս. Խաչից հետո
Ղուկաս 8:49-56

49 Եւ մինչ նա խօսում էր, ժողովրդապետի տնից մէկն եկաւ եւ Յայրոսին ասաց. «Աղջիկդ մեռաւ, յոգնութիւն մի՛ պատճառիր դրան»։ 50 Իսկ երբ Յիսուս լսեց, նրան պատասխանեց եւ ասաց. «Մի՛ վախեցիր, միայն հաւատա՛, եւ նա կ’ապրի»։ 51 Եւ նրա տունը մտնելով՝ ոչ ոքի չթողեց ներս մտնել, բացի Պետրոսից, Յակոբոսից, Յովհաննէսից եւ երեխայի հօրից ու մօրից։ 52 Ամէնքը լալիս եւ ողբում էին նրա վրայ։ Եւ նա ասաց. «Լաց մի՛ եղէք, որովհետեւ մեռած չէ, այլ ննջում է»։ 53 Իսկ նրանք ծաղրում էին նրան, որովհետեւ գիտէին, որ մեռած էր։ 54 Եւ ամենքին դուրս հանելով՝ բռնեց նրա ձեռքից, գոչեց եւ ասաց. «Վե՛ր կաց, կանգնի՛ր, ո՛վ մանուկ»։ 55 Եւ նրա հոգին վերադարձաւ, եւ մանուկը իսկոյն կանգնեց։ Եւ Յիսուս հրամայեց, որ նրան ուտելու բան տան։ 56 Եւ նրա ծնողները զարմացած մնացին, իսկ նա պատուիրեց, որ ոչ ոքի չասեն, ինչ որ եղել էր։

Նոյեմբեր 9
Հրեշտակապետեր Գաբրիելի և Միքայելի և ողջ երկնային զորքի հիշատակության օր
Մատթեոս 18:10-14

10 Զգո՛յշ եղէք, որ այս փոքրիկներից մէկին չարհամարհէք. ասում եմ ձեզ, որ երկնքում նրանց հրեշտակները մշտապէս տեսնում են երեսն իմ Հօր, որ երկնքում է. 11 որովհետեւ մարդու Որդին եկաւ փրկելու կորածը»։ 12 «Ձեզ ինչպէ՞ս է թւում. եթէ մի մարդ հարիւր ոչխար ունենայ, եւ նրանցից մէկը մոլորուի, իննսունինը ոչխարը լերան վրայ չի՞ թողնի ու գնայ որոնելու մոլորուածին։ 13 Եւ եթէ պատահի, որ այն գտնի, ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ նրա վրայ աւելի կ’ուրախանայ, քան իննսունիննի վրայ, որ մոլորուած չեն։ 14 Այսպէս՝ իմ երկնաւոր Հօր կամքը չէ, որ այս փոքրիկներից մէկը կորչի»։

Նոյեմբեր 8
Պահք
Ղուկաս 8:40-48

40Եւ երբ Յիսուս վերադարձաւ ծովի միւս կողմը, ժողովուրդը նրան լաւ ընդունեց, որովհետեւ ամէնքը նրան սպասում էին։ 41Եւ ահա եկաւ մի մարդ, որի անունը Յայրոս էր, եւ որը ժողովրդապետ էր։ Յիսուսի ոտքերն ընկնելով՝ նա աղաչում էր նրան, որ իր տունը մտնի, 42որովհետեւ նա մօտ տասներկու տարեկան մի միամօրիկ դուստր ունէր, որ մահամերձ էր։ Եւ երբ Յիսուս գնում էր, ժողովուրդը նրան նեղում էր։ 43Եւ մի կին, որ տասներկու տարուց ի վեր արիւնահոսութիւն ունէր եւ հնար չէր եղել նրան որեւէ մէկից բժշկուել, 44յետեւից մօտեցաւ եւ դիպաւ նրա զգեստի քղանցքին, եւ նոյն ժամին նրա արիւնահոսութիւնը դադարեց։ 45Եւ Յիսուս ասաց. «Ո՞վ էր, որ ինձ դիպաւ»։ Եւ երբ բոլորը ուրանում էին, Պետրոսը եւ նրա հետ եղողները ասացին. «Վարդապե՛տ, ժողովուրդն է, որ սեղմում ու նեղում է քեզ»։ 46Եւ Յիսուս ասաց. «Մէկն ինձ դիպաւ, որովհետեւ զգացի, որ ինձնից զօրութիւն դուրս եկաւ»։ 47Երբ կինը տեսաւ, որ այդ ծածուկ չմնաց նրանից, դողալով եկաւ եւ ընկաւ նրա առաջ ու ամբողջ ժողովրդի առջեւ պատմեց, թէ ինչ բանի համար դիպաւ նրան եւ թէ ինչպէս իսկոյն բժշկուեց։ 48Եւ նա ասաց. «Քաջալերուի՛ր, դո՛ւստր, քո հաւատը փրկեց քեզ, գնա՛ խաղաղութեամբ»։

Նոյեմբեր 7
Ս. Մետրոփանոս, Աղեքսանդրոս և Պողոս Խոստովանող Ս.Հայրապետների և սուրբ նոտարներ Մարկիանոսի և Մարտիրոնի հիշատակության օր 
Մատթեոս 4:23-25

23Եւ Յիսուս շրջում էր Գալիլիայի բոլոր կողմերը, ուսուցանում էր նրանց ժողովարաններում, քարոզում էր արքայութեան Աւետարանը եւ բժշկում ժողովրդի մէջ եղած բոլոր հիւանդութիւններն ու բոլոր ախտերը։ 24Եւ նրա համբաւը տարածուեց ամբողջ Ասորիքում. եւ նրա մօտ բերեցին բոլոր հիւանդներին, որոնք տառապում էին պէսպէս ցաւերով ու տանջանքներով. ե՛ւ դիւահարների, ե՛ւ լուսնոտների, ե՛ւ անդամալոյծների. եւ նրանց բժշկեց։ 25Եւ Գալիլիայից, Դեկապոլսից, Երուսաղէմից, Հրէաստանից եւ Յորդանանի միւս կողմից բազում ժողովուրդ նրա յետեւից էր գնում. եւ բժշկեց նրանց։

Նոյեմբեր 6
Պահք
Ղուկաս 8:22-25

22Մի օր ինքը նաւակ նստեց իր աշակերտների հետ եւ նրանց ասաց. «Եկէ՛ք ծովակի միւս կողմն անցնենք»։ Եւ գնացին։ 23Մինչ նաւարկում էին, նա քուն մտաւ։ Եւ ծովակի վրայ քամու մի մրրիկ իջաւ. ծովը ուռչում էր, նաւակը ջրով լցնում. եւ նրանք տագնապի էին մատնուել։ 24Մօտեցան արթնացրին նրան եւ ասացին. «Վարդապե՛տ, Վարդապե՛տ, ահա կորչում ենք»։ Եւ նա վեր կենալով՝ սաստեց քամուն ու աղմկայոյզ կոհակներին, եւ նրանք հանդարտուեցին, եւ խաղաղութիւն տիրեց։ 25Եւ նրանց ասաց. «Ո՞ւր է ձեր հաւատը»։ Եւ նրանք սարսափած՝ զարմացան եւ ասում էին միմեանց. «Ո՞վ է արդեօք սա, որ հողմերին ու ջրերին անգամ հրաման է տալիս, եւ դրանք հնազանդւում են սրան»։

Նոյեմբեր 5
Ս.Ակիփսիմոս եպիսկոպոսի, Հովսեփ քահանայի, Այիթալա սարկավագի և Պղատոն վկայի հիշատակության օր
Ղուկաս 9:23-27

23Եւ ամենքին ասում էր. «Եթէ մէկը կամենում է իմ յետեւից գալ, թող ուրանայ իր անձը եւ իր խաչը մշտապէս վերցնի եւ գայ իմ յետեւից. 24որովհետեւ, ով որ կամենայ իր անձը փրկել, այն պիտի կորցնի, իսկ ով որ իր անձը ինձ համար կորցնի, այն պիտի փրկի։ 25Ի՞նչ օգուտ է մարդուն, եթէ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի ու տուժի. 26որովհետեւ, ով որ ինձ եւ իմ խօսքերը ամօթ կը համարի, նրան մարդու Որդին էլ ամօթահար պիտի անի, երբ գայ իր եւ Հօր եւ սուրբ հրեշտակների փառքով։ 27Բայց, արդարեւ, ասում եմ ձեզ, թէ այստեղ գտնուողների մէջ կան ոմանք, որոնք մահ չպիտի ճաշակեն, մինչեւ որ չտեսնեն Աստծու արքայութիւնը»։

Նոյեմբեր 4
Ս.Ստեփանոս Հռոմի Հայրապետի, քահանաների, սարկավագների և մարդկանց հիշատակության օր
Հովհաննես 10:11-16

11Ես եմ լաւ հովիւը. լաւ հովիւը իր կեանքն է տալիս ոչխարների համար։ 12Իսկ վարձկանը, որ հովիւ չէ, եւ ոչխարներն էլ իրենը չեն, երբ տեսնում է, որ գայլը գալիս է, թողնում է ոչխարներին եւ փախչում է։ Եւ գայլը յափշտակում է նրանց ու ցրում է. 13քանի որ վարձկան է, եւ ոչխարների համար հոգ չի անում։ 14Ես եմ լաւ հովիւը. եւ ճանաչում եմ իմ ոչխարներին ու ճանաչւում նրանցից։ 15Ինչպէս Հայրը ինձ ճանաչում է, ես էլ ճանաչում եմ Հօրը. եւ իմ կեանքը կը տամ իմ ոչխարների համար։ 16Ես ունեմ նաեւ այլ ոչխարներ, որոնք այս փարախից չեն. նրանց եւս պէտք է այստեղ բերեմ. եւ իմ ձայնը պիտի լսեն. եւ պիտի լինի մի հօտ եւ մի հովիւ։

Նոյեմբեր 3
Շբ. Տօն ամենայն սրբոց՝ հնոց եւ նորոց, յայտից եւ անյայտից Իմս 3.1-8 3 Բայց արդարների հոգիներն Աստծու ձեռքին են, եւ մահը չի մօտենալու նրանց։ 2Անզգամների աչքին թուաց, թէ նրանք մեռան, եւ նրանց ելքն այս աշխարհից համարուեց տանջանք, իսկ նրանց հեռանալը մեզնից՝ կործանում, 3բայց նրանք գտնւում են խաղաղութեան մէջ։ 4Ու թէպէտեւ մարդկանց թւում է, թէ նրանք տանջուեցին, բայց նրանք անմահութեան հաստատ յոյս ունեն, 5ինչպէս եւ նրանք, որոնք չխուսափեցին սակաւ ինչ տառապանքից, պիտի բարիքներ գտնեն, քանի որ Աստուած փորձեց նրանց եւ նրանց էլ արժանի գտաւ իրեն։ 6Նրանց փորձեց, ինչպէս ոսկին բովի մէջ, եւ իբրեւ ողջակէզի զոհ ընդունեց նրանց։ 7Եւ երբ Տէրն այցելի նրանց, նրանք պիտի պայծառանան ու վեր ընթանան, ինչպէս կայծը եղէգի միջով։ 8Պիտի դատեն ազգերին եւ տիրեն ժողովուրդներին, եւ նրանց վրայ յաւիտեան թագաւորելու է Տէրը։
Նոյեմբեր 2
Տոն բոլոր` հին և նոր, հայտնի և անհայտ սրբերի 
Ղուկաս 12:4-9

4Բայց ասում եմ ձեզ՝ իմ սիրելիներին, մի՛ զարհուրէք նրանցից, որ մարմինն են սպանում եւ դրանից յետոյ աւելի բան անել չեն կարող, 5այլ ցոյց կը տամ ձեզ, թէ ումի՛ց պէտք է վախենաք։ Վախեցէ՛ք նրանից, ով սպանելուց յետոյ գեհեն նետելու իշխանութիւն ունի։ Այո՛, ասում եմ ձեզ, վախեցէ՛ք նրանից։ 6Չէ՞ որ հինգ ճնճղուկը երկու դահեկանի է վաճառւում, եւ նրանցից ոչ մէկը Աստծու առաջ մոռացուած չէ։ 7Նոյնիսկ ձեր գլխի բոլոր մազերը հաշուուած են. մի՛ վախեցէք, որովհետեւ դուք շատ աւելի յարգի էք, քան ճնճղուկները»։ 8«Ասում եմ ձեզ, ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կը խոստովանի Աստծու հրեշտակների առաջ։ 9Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ կ՚ուրանայ, Աստծու հրեշտակների առաջ պիտի ուրացուի։

Նոյեմբեր 1
Ուր. Պահք
ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐ

6 Եղբայրնե՛ր, եթէ ձեզնից մէկը ինչ-որ յանցանքի մէջ բռնուի յանկարծ, դուք, որ հոգեւոր էք, վերահաստատէ՛ք նրան հեզութեան ոգով. զգո՛յշ եղէք ինքներդ ձեր նկատմամբ, որպէսզի դուք էլ փորձութեան չենթարկուէք։ 2Միմեանց բեռը կրեցէ՛ք եւ այդպիսով կատարեցէ՛ք Քրիստոսի օրէնքը։ 3Եթէ մէկը կարծում է, թէ ինքը մի բան է, եւ սակայն չէ, ինքն իրեն է խաբում։ 4Թող իւրաքանչիւր ոք կշռադատի իր գործը եւ ապա՝ ինքն իր վրա՛յ միայն պարծենայ եւ ոչ թէ ընկերոջ հետ համեմատուելով. 5որովհետեւ իւրաքանչիւր ոք իր բեռն է կրելու։ 6Աշակերտը թող մասնակից անի ուսուցչին բոլոր բարի բաներում։ 7Չխաբուէք. Աստուած չի ծաղրւում, 8որովհետեւ, ինչ որ մարդս սերմանում է, նոյնը եւ կը հնձի. ով սերմանում է իր մարմնի համար, այդ մարմնից էլ կը հնձի ապականութիւն. իսկ ով Հոգու համար է սերմանում, այդ Հոգուց էլ կը հնձի յաւիտենական կեանք։ 9Իսկ բարին գործելուց չձանձրանաք, որովհետեւ յարմար ժամանակին պիտի հնձենք, եթէ չթուլանանք։ 10Ահա թէ ինչու, քանի դեռ ժամանակ կայ, բարին գործենք բոլորի հանդէպ, մանաւանդ հաւատի մէջ մեր հարազատների հանդէպ։ 11Տեսէք, թէ ինչպիսի՛ գրերով գրեցի ձեզ իմ այս ձեռքով. 12որովհետեւ նրանք, որ ցանկանում են ըստ մարմնի լաւ մարդ երեւալ, նրա՛նք են ստիպում ձեզ, որ թլփատուէք։ Միայն թէ Քրիստոսի խաչի յետեւից չգնան. 13քանզի նրանք, որ թլփատուած են, օրէնքը չեն պահում, բայց ուզում են, որ դուք թլփատուէք, որպէսզի ձեր մարմնո՛վ պարծենան։

Հոկտեմբեր 31
Հիշատակ Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետի 
Հովհաննես 15:17-25

17Այս եմ ձեզ պատուիրում. որ սիրէք միմեանց»։ 18«Եթէ աշխարհը ձեզ ատում է, իմացէ՛ք, որ նախ ինձ է ատել։ 19Եթէ այս աշխարհից լինէիք, աշխարհն արդէն, որպէս իրենը, ձեզ սիրած կը լինէր. բայց որովհետեւ այս աշխարհից չէք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհից, դրա համար աշխարհը ձեզ ատում է։ 20Յիշեցէ՛ք այն խօսքը, որ ես ձեզ ասացի, թէ՝ ծառան մեծ չէ, քան իր տէրը. եթէ ինձ հալածեցին, ապա ձեզ էլ կը հալածեն. եթէ իմ խօսքը պահեցին, ապա ձերն էլ կը պահեն։ 21Բայց նոյն բաները ձեզ պիտի անեն իմ անուան համար, որովհետեւ չեն ճանաչում նրան, ով ինձ ուղարկել է։ 22Եթէ ես եկած եւ նրանց հետ խօսած չլինէի, նրանք որեւէ մեղք ունեցած չէին լինի. բայց հիմա իրենց մեղքի համար ոչ մի արդարացում չկայ։ 23Ով ինձ է ատում, ատում է եւ իմ Հօրը. 24եթէ ես նրանց մէջ արած չլինէի այն գործերը, որ ուրիշ ոչ ոք չարեց, նրանք որեւէ մեղք չէին ունենայ. բայց այժմ տեսան գործերը եւ ատեցին թէ՛ ինձ, թէ՛ իմ Հօրը։ 25Եւ այդ նրա համար, որ կատարուի նրանց օրէնքում գրուած այն խօսքը, թէ՝ առանց պատճառի ինձ ատեցին։

Հոկտեմբեր 30
Պահք
Ղուկաս 7:36-48

36Փարիսեցիներից մէկը աղաչում էր նրան, որ իր հետ ճաշ ուտի. եւ նա մտնելով փարիսեցու տունը՝ սեղան նստեց։ 37Եւ քաղաքում մի մեղաւոր կին կար. երբ նա իմացաւ, որ փարիսեցու տանը սեղան է նստել, մի շիշ ազնիւ իւղ բերելով, 38կանգնեց Յիսուսի յետեւ, նրա ոտքերի մօտ. եւ լաց էր լինում ու սկսեց արտասուքներով թրջել նրա ոտքերը եւ իր գլխի մազերով սրբում էր. համբուրում էր նրա ոտքերը եւ այդ իւղով օծում։ 39Իսկ փարիսեցին, որ նրան հրաւիրել էր, տեսնելով այդ, իր մտքում ասում էր. «Եթէ սա մարգարէ լինէր, ապա կ՚իմանար, թէ ով կամ ինչպիսի մի կին է մօտենում իրեն, որովհետեւ նա մեղաւոր է»։ 40Յիսուս պատասխանեց նրան եւ ասաց. «Սիմո՛ն, քեզ ասելու բան ունեմ»։ Եւ սա ասաց. «Ասա՛, Վարդապե՛տ»։ Եւ Յիսուս ասաց. 41«Մի փոխատու երկու պարտապաններ ունէր. մէկը հինգ հարիւր դահեկան պարտք ունէր, իսկ միւսը՝ յիսուն։ 42Եւ քանի որ նրանք հատուցելու ոչինչ չունէին, երկուսին էլ պարտքը շնորհեց. հիմա ասա՛, ո՞վ աւելի շատ կը սիրի նրան»։ 43Սիմոնն ասաց. «Ինձ այնպէս է թւում, թէ նա՛՝ ում աւելի շատը շնորհուեց»։ Եւ Յիսուս ասաց նրան. «Ուղի՛ղ դատեցիր»։ 44Եւ դառնալով կնոջ կողմը՝ Սիմոնին ասաց. «Տեսնո՞ւմ ես այս կնոջը. մտայ քո տունը, ոտքերիս համար ջուր չտուիր, իսկ սա իր արտասուքներով թրջեց իմ ոտքերը եւ իր մազերով սրբեց։ 45Դու ինձ մի համբոյր էլ չտուիր, սակայն սա ահա տուն մտնելուցս ի վեր չի դադարում ոտքերս համբուրելուց։ 46Դու իւղով իմ գլուխը չօծեցիր, սա անուշ իւղով ոտքերս օծեց։ 47Դրա համար քեզ ասում եմ. իր անհամար մեղքերը կը ներուեն սրան, որովհետեւ ուժգին սիրեց. քանզի ում շատ է ներւում, շատ է սիրում, եւ ում սակաւ՝ սակաւ»։ 48Եւ ասաց այն կնոջը. «Քո մեղքերը քեզ ներուած են»։
Հոկտեմբեր 29
Հոկտեմբեր 29
Սամոսատում նահատակված Սբ. Հիպիրիքյանների և Սևերիանոս Սեբաստացու, Բաբելա Ծերունու և նրա ութսունչորս աշակերտների հիշատակության օր 
Առակաց 12:8-13

8Իմաստունի բերանը պիտի գովաբանուի մարդկանցից, բայց ծուռ սիրտ ունեցողը պիտի արհամարհուի։ 9Լաւ է խոնարհ ծառայ լինել իր անձի համար, քան իր անձը մեծարել եւ հաց մուրալ։ 10Արդարը խղճում է իր անասունին, բայց ամբարիշտները անողորմ են։ 11Ով մշակում է իր հողը, պիտի կշտանայ հացով, իսկ ով դատարկ բաների յետեւից է գնում, նա պակասամիտ է։ Ով ժամանակը վատնում է գինարբուքի մէջ, նա անարգանք է թողնելու իր շրջապատի վրայ։ 12Ամբարիշտների ցանկութիւնները չար են, իսկ բարեպաշտների արմատները՝ հաստատուն։ 13Մեղաւորն իր լեզուի պատճառով որոգայթի մէջ կ՚ընկնի, բայց արդարը զերծ կը մնայ դրանից։ Քաղցրահայեաց մարդը գթութիւն է գտնում, բայց ով դռների արանքում է պատահում մարդկանց, նեղութիւն է պատճառում հոգուն։
Հոկտեմբեր 28
Սբ. Անաստաս քահանայի, Վարոսի, Թեոդորիտի և նրա որդիների հիշատակության օր 
Առակաց 3:1-6

Որդեա՛կ, մի՛ մոռացիր իմ խրատները եւ իմ խօսքերը պահի՛ր քո սրտում, 2որպէսզի երկարեն քո կեանքի օրերն ու կենդանութեանդ տարիները եւ խաղաղութիւն աւելացնեն։ 3Թող ողորմութիւնն ու հաւատարմութիւնը չպակասեն քեզնից. կապի՛ր դրանք քո պարանոցին, գրի՛ր դրանք քո սրտի լայն տախտակի վրայ, եւ դու շնորհ կը գտնես։ 4Տիրոջ ու մարդկանց առջեւ խորհի՛ր բարու մասին։ 5Ամբողջ սրտով յոյսդ դի՛ր Աստծու վրայ եւ մի՛ հպարտացիր քո իմաստութեամբ։ 6Քո բոլոր ճանապարհներին ճանաչի՛ր նրան, որպէսզի նա ուղղի քո ճանապարհները, եւ ոտքդ չսայթաքի։


Հոկտեմբեր 27
Տոն Խաչի Գյուտի
Մատթեոս 24:27-36

27 որովհետեւ ինչպէս փայլակը, որ ելնում է արեւելքից եւ երեւում է մինչեւ արեւմուտք, մարդու Որդու գալուստը այնպէս կը լինի։ 28 Ուր որ դիակն է, այնտե՛ղ կը հաւաքուեն արծիւները»։
29 «Այդ օրերի նեղութիւնից անմիջապէս յետոյ, արեգակը պիտի խաւարի, եւ լուսինը իր լոյսը չպիտի տայ, եւ աստղերը երկնքից պիտի ընկնեն, ու երկնքի զօրութիւններ պիտի շարժուեն։ 30 Եւ ապա երկնքի վրայ մարդու Որդու նշանը պիտի երեւայ, ու այդ ժամանակ երկրի բոլոր ազգերը լացուկոծ պիտի անեն եւ պիտի տեսնեն մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով՝ զօրութեամբ եւ բազում փառքով։ 31 Եւ նա պիտի ուղարկի իր հրեշտակներին մեծ շեփորով, ու պիտի հաւաքեն նրա ընտրեալներին չորս կողմերից՝ երկնքի ծագերից մինչեւ միւս ծագերը»։
32 «Թզենո՛ւց սովորեցէք առակը. որովհետեւ, երբ նրա ոստերը կակղեն, եւ տերեւը ցցուի, կ’իմանաք, որ ամառը մօտ է։ 33 Նոյնպէս եւ դուք՝ երբ այս բոլորը տեսնէք, իմացէ՛ք, թէ մօտ է Նա, դռների առաջ։ 34 Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերունդը չպիտի անցնի, մինչեւ որ այս ամէնը կատարուի։ 35 Երկինք եւ երկիր պիտի անցնեն, բայց իմ խօսքերը չպիտի անցնեն»։
36 «Բայց այդ օրուայ եւ ժամուայ մասին ոչ ոք չգիտէ. ո՛չ երկնքի հրեշտակները եւ ո՛չ էլ Որդին, այլ՝ միայն Հայրը։

Հոկտեմբեր 26
Եբրայեցիս 13:7-9
Յիշեցէ՛ք ձեր առաջնորդներին, որոնք ձեզ Աստծու խօսքն ասացին։ Նայելով նրանց կեանքի ընթացքի վախճանին՝ հետեւո՛ղ եղէք նրանց հաւատին։ 8Յիսուս Քրիստոս նոյնն է երէկ, այսօր եւ յաւիտեան։ 9Տեսակ-տեսակ եւ օտարոտի ուսմունքների մէջ մի՛ տարուբերուէք, քանզի լաւ է շնորհո՛վ ամրացնել սիրտը եւ ոչ թէ կերակրով, որով ոչ մի օգուտ չստացան նրանք, որ այդպէս ընթացան։
Հոկտեմբեր 25
Պահք
Ղուկաս 5:17-26
17 Մի օր ինքն ուսուցանում էր, իսկ փարիսեցիներն ու օրէնքի վարդապետները, որոնք հաւաքուել էին Գալիլիայի եւ Հրէաստանի բոլոր քաղաքներից ու Երուսաղէմից, նստած էին. եւ Տիրոջ զօրութիւնը նրա հետ էր ու նրա միջոցով բժշկում էր։ 18 Եւ ահա մարդիկ մահիճով մի մարդ բերեցին, որ անդամալոյծ էր, եւ ուզում էին նրան ներս մտցնել ու դնել նրա առաջ։ 19 Եւ երբ ամբոխի պատճառով նրան ներս մտցնելու միջոց չգտան, բարձրացան տանիք եւ կտուրի բացուածքից նրան վար կախեցին ու մահիճով հանդերձ իջեցրին մէջտեղ, Յիսուսի առաջ։ 20 Տեսնելով նրանց հաւատը՝ Յիսուս ասաց նրան. «Ո՛վ մարդ, թող քո մեղքերը քեզ ներուեն»։ 21 Օրէնսգէտներն ու փարիսեցիները սկսեցին խորհել եւ ասացին. «Ո՞վ է սա, որ հայհոյանքներ է ասում. ո՞վ կարող է ներել մեղքերը, եթէ ոչ՝ Աստուած միայն»։ 22 Յիսուս, գիտենալով նրանց մտածումները, պատասխանեց նրանց եւ ասաց. «Ի՞նչ էք մտմտում ձեր սրտերում. 23 ո՞րն է աւելի հեշտ, ասել՝ քեզ ներուած լինեն քո մեղքե՞րը, թէ՞ ասել՝ վե՛ր կաց եւ քայլի՛ր։ 24 Բայց որպէսզի իմանաք, թէ մարդու Որդին իշխանութիւն ունի երկրի վրայ մեղքերը ներելու (ասաց անդամալոյծին)՝ քե՛զ եմ ասում, վե՛ր կաց, վերցրո՛ւ քո մահիճը եւ գնա՛ քո տունը»։ 25 Եւ իսկոյն բոլորի առաջ վեր կենալով՝ իր վրայ առաւ այն, ինչի վրայ ինքը պառկել էր, գնաց իր տունը եւ փառաւորում էր Աստծուն։ 26 Բոլորին զարմանք պատեց, եւ փառաւորում էին Աստծուն։ Ահով լցուեցին եւ ասում էին. «Այսօր արտասովոր բաներ տեսանք»։

Հոկտեմբեր 24
Սբ. Խարիթյանների, Արտեմեա, Քրիստափոր սուրբ վկաների և երկու կանանց` Կալինիկեի և Ակյուլինեի հիշատակության օր
Հովհաննես 15:11-16

11 Այս բաները ձեզ ասացի, որպէսզի իմ ուրախութիւնը ձեր մէջ լինի, եւ ձեր ուրախութիւնը լիակատար լինի։12 Այս է իմ պատուէրը. որ սիրէք միմեանց, ինչպէս որ ես սիրեցի ձեզ։ 13 Աւելի մեծ սէր ոչ ոք չունի, քան այն, որ մէկն իր կեանքը տայ իր բարեկամների համար։ 14 Դուք իմ բարեկամներն էք, եթէ անէք այն, ինչ ես ձեզ պատուիրում եմ։ 15 Այլեւս ձեզ ծառաներ չեմ կոչում, որովհետեւ ծառան չգիտէ, թէ տէրն ինչ է անում. այլ ձեզ բարեկամներ կոչեցի, որովհետեւ այն բոլորը, ինչ իմ Հօրից լսեցի, յայտնեցի ձեզ։ 16 Ոչ թէ դուք ինձ ընտրեցիք, այլ ես ձեզ ընտրեցի եւ ձեզ կարգեցի, որ դուք գնաք եւ պտղաբեր լինէք, եւ ձեր պտուղը մնայ, եւ ինչ էլ որ իմ անունով Հօրիցս խնդրէք, ձեզ տայ։

Հոկտեմբեր 23
Պահք
Ղուկաս 4:31-40

31 Եւ իջաւ Գալիլիայի Կափառնայում քաղաքը ու շաբաթ օրերը ուսուցանում էր նրանց։ 32 Նրա ուսուցման վրայ զարմանում էին, որովհետեւ նրա խօսքը լի էր հեղինակութեամբ։ 33 Եւ ժողովարանում մի մարդ կար, որին բռնել էր մի պիղծ դեւի չար ոգին. սա բարձր ձայնով աղաղակեց եւ ասաց. 34 «Թո՛ղ տուր մեզ, Յիսո՛ւս Նազովրեցի, ի՞նչ ես ուզում մեզնից. մեզ կորստեան մատնելո՞ւ եկար. գիտենք, թէ ով ես, Աստծու Սուրբն ես դու»։ 35 Յիսուս սաստեց նրան եւ ասաց. «Պապանձուի՛ր եւ դո՛ւրս ելիր դրանից»։ Դեւը մէջտեղում գետին զարկեց նրան եւ դուրս ելաւ նրանից ու որեւէ վնաս չտուեց նրան։ 36 Եւ բոլորին զարմանք պատեց. իրար հետ խօսում էին ու ասում. «Ի՜նչ խօսք է այս, որ իշխանութեամբ եւ զօրութեամբ սաստում է պիղծ ոգիներին, եւ դրանք դուրս են գալիս»։ 37 Եւ նրա հռչակը տարածւում էր գաւառի շրջակայքի բոլոր տեղերում։ 38 Եւ նա ժողովարանից դուրս գալով՝ մտաւ Սիմոնի տունը։ 39 Սիմոնի զոքանչը բարձր ջերմութեան մէջ տառապում էր։ Նրա համար Յիսուսին աղաչեցին։ 40 Նա կանգնեց նրա մօտ, սաստեց ջերմին, եւ ջերմը թողեց նրան։ Հիւանդը անմիջապէս ոտքի ելաւ եւ սպասարկում էր նրանց։

Հոկտեմբեր 22
Սբ. Թեոդիտոն քահանայի, Զենոն, Մակար և Եվդոքսեա զինվորների և Ռամելասի հիշատակության օր 
Մատթեոս 10:26-33

26 Այսուհետեւ նրանցից չվախենաք, որովհետեւ չկայ ծածուկ բան, որ չյայտնուի, եւ գաղտնի բան, որ չիմացուի։ 27 Ինչ ձեզ ասում եմ խաւարի մէջ, դուք ասացէք լոյսի՛ մէջ. եւ ինչ լսում էք ականջի մէջ փսփսուքով, հրապարակեցէ՛ք տանիքների վրայից։ 28 Եւ մի՛ վախեցէք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող. այլ դուք առաւել վախեցէ՛ք նրանից, ով կարող է գեհենի մէջ կորստեան մատնել հոգին եւ մարմինը։ 29 Չէ՞ որ երկու ճնճղուկ մէկ դահեկանի է վաճառւում, բայց նրանցից մէկն անգամ առանց ձեր Հօր գետին չի ընկնում. 30 եւ ձեր գլխի մազերը բոլորն իսկ հաշուուած են։ 31 Արդ, մի՛ վախեցէք, քանի որ բազում ճնճղուկներից լաւ էք դուք։ 32 Ով որ ինձ կը խոստովանի մարդկանց առաջ, ես էլ կը խոստովանեմ նրան իմ Հօր առաջ, որ երկնքում է։ 33 Եւ ով ինձ կ’ուրանայ մարդկանց առաջ, ես էլ նրան կ’ուրանամ իմ Հօր առաջ, որ երկնքում է»։

Հոկտեմբեր 21
Ա Տիմոթէոս
12Շնորհակալութիւն նրան, որ զօրացրեց ինձ մեր Տէր Քրիստոս Յիսուսի միջոցով, որը վստահելի համարեց ինձ այս սպասաւորութեանը կարգելու, 13ինձ, որ նախապէս հայհոյիչ էի, հալածիչ եւ անարգող. բայց ես ողորմութիւն գտայ, որովհետեւ այդ բանն անում էի անգիտութեան եւ անհնազանդութեան մէջ գտնուելով. 14եւ մեր Տիրոջ շնորհը շատացաւ ինձ համար այն հաւատով եւ սիրով, որ է ի Քրիստոս Յիսուս։ 15Վստահելի եւ ամենայն ընդունելութեան արժանի է այս խօսքը, թէ՝ Քրիստոս Յիսուս աշխարհ եկաւ՝ փրկելու մեղաւորներին, որոնց գլուխը ես եմ։ 16Եւ ողորմութիւն գտայ նրա համար, որ Յիսուս Քրիստոս նախ իմ մէջ ցոյց տուեց իր ամբողջ համբերութիւնը, որպէս օրինակ նրանց, որ պիտի հաւատան իրեն յաւիտենական կեանքի համար. 17նաեւ յաւիտենութեան Թագաւորին, որ անեղծ եւ աներեւոյթ է, միա՛կ Աստծուն փա՜ռք եւ պատի՜ւ յաւիտեանս յաւիտենից։ Ամէն։
Հոկտեմբեր 20
Վեցերորդ կիրակի Ս. Խաչից հետո
Ղուկաս 4:14-23

14Եւ Յիսուս Հոգու զօրութեամբ վերադարձաւ Գալիլիա, ու գաւառի բոլոր կողմերում նրա համբաւը տարածուեց։ 15Եւ նա ուսուցանում էր նրանց ժողովարաններում՝ փառաւորուելով բոլորից։ 16Եւ եկաւ Նազարէթ, ուր նա սնուել մեծացել էր. եւ ըստ իր սովորութեան՝ շաբաթ օրը ժողովարան մտաւ։ 17Եւ նրան տուին Եսայի մարգարէի գիրքը. եւ նա վեր կացաւ ընթերցելու. եւ երբ գիրքը բացեց, գտաւ այն տեղը, ուր գրուած էր. 18«Տիրոջ Հոգին իմ վրայ է, դրա համար իսկ օծեց ինձ, ինձ ուղարկեց աղքատներին աւետարանելու, սրտով բեկեալներին բժշկելու, 19գերիներին ազատում քարոզելու եւ կոյրերին՝ տեսողութիւն, կեղեքուածներին ազատ արձակելու, Տիրոջը ընդունելի տարին հռչակելու»։ 20Եւ փակելով գիրքը՝ տուեց պաշտօնեային ու նստեց. եւ ժողովարանում գտնուողների բոլորի աչքերը նրա վրայ էին սեւեռուած։ 21Սկսեց ասել նրանց. «Այսօր այս գրուածքները կատարուեցին, երբ լսում էիք ձեր ականջներով»։ 22Եւ բոլորը վկայում էին ու զարմանում նրա բերանից ելած շնորհալի խօսքերի վրայ ու ասում. «Սա Յովսէփի որդին չէ՞»։ 23Եւ նա ասաց նրանց. «Անշուշտ, ինձ այս առածը կ՚ասէք. «Բժի՛շկ, բժշկի՛ր ինքդ քեզ»։ Այն ամէնը, ինչ արել ես Կափառնայումում, որչափ որ լսեցինք, արա՛ եւ այստեղ, քո գաւառում»։

Հոկտեմբեր 19

Սբ. Մատթեոս, Մարկոս, Ղուկաս և Հովհաննես Ավետարանիչների հիշատակի տոն Իմաստություն 9:13-10:2 13Ո՞ր մարդը կարող է իմանալ Աստծու խորհուրդները, եւ կամ ո՞վ կարող է խելամուտ լինել, թէ ինչ է կամենում Տէրը. 14քանզի մահկանացուների մտածումները անստոյգ են, իսկ մեր գիտելիքները՝ անհաստատ։ 15Եղծանելի մարմինը ծանրացնում է հոգին, եւ հողեղէն այս յարկը բազմահոգ է դարձնում միտքը։ 16Ուստի մենք հազիւ ենք նկատում երկրային բաներըեւ չարչարանքով ենք գտնում այն, ինչ ընկած է մեր ոտքերի մօտ։ 17Իսկ այն, ինչ գտնւում է երկնքում, ո՞վ կարող է քննել, եւ ո՞վ կարող է գիտենալ քո խորհուրդները, եթէ դու իմաստութիւն չտաս եւ քո սուրբ Հոգին չառաքես քո բարձունքներից։ 18Այսպէս է, որ երկրայիններն ուղղեցին իրենց շաւիղներըսովորեցին այն, ինչ հաճելի է քեզ, եւ փրկուեցին քո իմաստութեամբ։ 10 Իմաստութիւնը հաստատուն պահեց աշխարհի նախաստեղծ հօրը՝միայնակ ստեղծեալին։ 2Նա փրկեց նրան իր յանցանքներիցեւ զօրութիւն տուեց նրան բոլորի վրայ իշխելու։

Հոկտեմբեր 18
Պահք 
Գաղատացիս 2:20-3:12

20 Քրիստոսի հետ խաչը ելայ. կենդանի եմ այսուհետեւ. բայց ոչ թէ ես, այլ իմ մէջ ապրում է Քրիստոս։ Իսկ հիմա որ կենդանի եմ մարմնով, Աստծու Որդու հաւատո՛վ եմ ապրում, որ սիրեց ինձ եւ իրեն մահուան մատնեց ինձ համար։ 21 Եւ ես Աստծու շնորհը չեմ անարգում, քանի որ, եթէ արդարութիւնը օրէնքից է, ապա Քրիստոս ի զուր մեռաւ։
3 Ո՛վ անմիտ գաղատացիներ, ո՞վ հրապուրեց ձեզ, որոնց աչքերի առաջ Յիսուս Քրիստոս նկարագրուեց խաչը ելած։ 2 Ա՛յս բանն եմ միայն ուզում իմանալ ձեզնից. օրէնքի գործերո՞վ Հոգին ընդունեցիք, թէ՞ հաւատի քարոզութեամբ։ 3 Այդչափ անմի՞տ էք. սկսեցիք հոգով, իսկ հիմա մարմնո՞վ էք վերջացնում։ 4 Եւ այդքան փորձութիւններ ի զո՞ւր անցան ձեր գլխով, - եթէ անշուշտ ի զուր էին։ 5 Իսկ արդ, նա, որ Հոգին բաշխեց ձեզ եւ զօրութիւններ գործեց ձեր մէջ, օրէնքի գործերո՞վ էր, թէ՞ հաւատի քարոզութեամբ։ 6 Այսպէս՝ «Աբրահամը հաւատաց Աստծուն, եւ այդ նրան համարուեց որպէս արդարութիւն»։ 7 Գիտէ՞ք արդեօք, որ Աբրահամի որդիները նրանք են, որոնք այդ հաւատից են։ 8 Սուրբ Գիրքը կանխատեսում էր, թէ Աստուած հեթանոսներին հաւա՛տով է արդարացնելու. նախապէս խոստացաւ Աբրահամին, թէ՝ «Բոլոր ազգերը քեզնով են օրհնուելու»։ 9 Այսպէս ուրեմն, նրանք, որ հաւատից են, օրհնւում են հաւատացեալ Աբրահամի հետ։
10 Նրանք, որ օրէնքի գործադրողներն են, անէծքի տակ են, քանզի գրուած է, թէ՝ «Անիծեալ է ամէն մարդ, որ օրէնքի գրքում եղած բոլոր գրուածները չի պահում եւ չի գործադրում»։ 11 Որ օրէնքով ոչ ոք չի արդարանայ Աստծու առաջ, այդ քաջ յայտնի է, որովհետեւ՝ «Արդարը, - ասում է, - հաւատով է ապրելու»։ 12 Իսկ օրէնքը հաւատից չէ. բայց ով կատարի այն, նրանով կ’ապրի։
Հոկտեմբեր 17
Սբ. Դիոնիսիոս Արիսպագացու, Տիմոթեոս և Տիտոս առաքյալների հիշատակության օր
Բ Թեսաղունիկեցիս 1:1-12
1 Պօղոսը, Սիղուանոսը եւ Տիմոթէոսը՝ թեսաղոնիկեցիներիդ եկեղեցուն՝ մեր Հայր Աստուծով եւ Տէր Յիսուս Քրիստոսով։ 2 Շնո՜րհ ձեզ եւ խաղաղութի՜ւն մեր Հայր Աստծուց եւ Տէր Յիսուս Քրիստոսից։
3 Եղբայրնե՛ր, պարտաւոր ենք միշտ գոհութիւն մատուցել Աստծուն ձեզ համար, ինչպէս որ արժանի իսկ է, քանի որ աւելի ու աւելի է աճում ձեր հաւատը, եւ շատանում է ձեզնից իւրաքանչիւրի սէրը միմեանց հանդէպ, 4 այնպէս որ մենք ձեզնով պարծենում ենք Աստծու եկեղեցիներում ձեր համբերութեան եւ հաւատի համար՝ ձեր այն բոլոր հալածանքների եւ նեղութիւնների մէջ, որոնց դուք համբերում էք։ 5 Դրանք ապացոյց են Աստծու արդար դատաստանի, որպէսզի դուք արժանի լինէք Աստծու արքայութեանը, որի համար էլ նեղութիւն էք կրում։ 6 Եւ արդար է Աստծու առաջ, որ ձեզ նեղողներին նեղութիւն հատուցուի, 7 իսկ ձեզ՝ նեղութիւն կրածներիդ՝ հանգիստ մեզ հետ, երբ Տէր Յիսուս յայտնուի երկնքից՝ իր հրեշտակների զօրքով՝ 8 կրակի բոցով վրէժ լուծելու համար նրանցից, որոնք չեն ճանաչում Աստծուն եւ չեն հնազանդւում մեր Տէր Յիսուս Քրիստոսի Աւետարանին. 9 նրանց պատիժը պիտի լինի յաւիտենական կործանումը՝ հեռու Տիրոջ ներկայութիւնից եւ նրա փառաւոր զօրութիւնից, 10 երբ նա գայ այն օրը՝ փառաւորուելու իր սրբերի մէջ, հիացմունքի արժանի դառնալու բոլոր հաւատացեալների մէջ (քանի որ մեր վկայութեանը հաւատացիք)։ 11 Ահա թէ ինչու միշտ աղօթում ենք ձեզ համար, որպէսզի Աստուած ձեզ արժանի դարձնի ձեր կոչմանը, մինչեւ լրացնի ձեր բոլոր փափագները եւ հաւատի գործերը՝ զօրութեամբ, 12 որպէսզի փառաւորուի մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունը ձեր մէջ, եւ դուք փառաւորուէք նրա մէջ՝ մեր Աստծու եւ Տէր Յիսուս Քրիստոսի շնորհի համաձայն։
Հոկտեմբեր 16
Պահք
Մարկոս 13:14-23

14 «Եւ երբ տեսնէք սարսափելի պղծութիւնը՝ տեղ գտած այնտեղ, ուր չպէտք է լինէր (ով կարդում է, թող իմանայ), այն ժամանակ նրանք, որ Հրէաստանում են, լեռները թող փախչեն. 15 եւ ով տանիքի վրայ է, թող չիջնի եւ տուն չմտնի՝ այնտեղից բան վերցնելու. 16 եւ ով արտի մէջ է, թող ետ չդառնայ՝ իր զգեստները վերցնելու։ 17 Բայց վա՜յ յղիներին եւ ստնտուներին այն օրերին։ 18 Աղօթեցէ՛ք, որ ձմեռ ժամանակ չլինի դա։ 19 Այդ օրերը պիտի լինեն օրեր այնպիսի նեղութիւնների, որոնց նմանը չի եղել երբեք արարչագործութեան սկզբից մինչեւ այժմ եւ չի էլ լինի։ 20 Եւ եթէ Աստուած այդ օրերը իր ընտրեալների համար չկարճէր, ոչ մի մարդ չէր ազատուի. բայց նա իր ընտրեալների պատճառով, - որոնց ընտրեց, - կարճեց այդ օրերը։ 21 Այն ժամանակ եթէ մէկը ձեզ ասի, թէ՝ “Ահա՛ այստեղ է Քրիստոսը կամ այնտեղ”, չհաւատաք. 22 որովհետեւ սուտ քրիստոսներ եւ սուտ մարգարէներ պիտի ելնեն եւ նշաններ ու զարմանալի գործեր պիտի ցոյց տան՝ մոլորեցնելու նպատակով, եթէ հնար լինի, նոյնիսկ ընտրեալներին։ 23 Բայց դուք զգո՛յշ եղէք. ահա առաջուց ձեզ ամէն ինչ ասացի»։

Հոկտեմբեր 15
Սբ. առաքյալներ Անանիայի, Մատաթիայի, Բառնաբասի, Փիլիպպոսի, Հովհաննեսի և Շիղայի` Սիղվանոսի հիշատակության օր
Ղուկաս 9:1-6

Եւ նա կանչելով տասներկու առաքեալներին՝ նրանց զօրութիւն եւ իշխանութիւն տուեց բոլոր դեւերի վրայ, նաեւ՝ բժշկելու հիւանդութիւնները։ 2 Եւ ուղարկեց նրանց քարոզելու Աստուծոյ արքայութիւնը եւ բժշկելու ախտերով վարակուածներին։ 3 Եւ ասաց նրանց. «Ճանապարհի համար ոչինչ մի՛ վերցրէք. ո՛չ գաւազան եւ ո՛չ մախաղ, ո՛չ հաց եւ ո՛չ արծաթ դրամ. երկու հագուստ մի՛ ունեցէք. 4 որ տունն էլ մտնէք, այնտե՛ղ գիշերեցէք եւ ապա այնտեղից գնացէ՛ք։ 5 Եւ նրանք, որ ձեզ չեն ընդունի, որպէս վկայութիւն նրանց դէմ՝ ձեր ոտքերի փոշին թօթափեցէ՛ք, երբ այդ քաղաքից դուրս ելնէք»։ 6 Եւ նրանք ելան եւ շրջում էին քաղաքներում ու գիւղերում, աւետարանում էին եւ բժշկում ամէն տեղ։

Հոկտեմբեր 14
Տոն` Աղվանքի Սբ. Գրիգորիս կաթողիկոսի նշխարների գտնվելու, Թաթուլ և Վարոս, Թումաս, Անտոն, Կրոնիդես սուրբ հայրերի և յոթ խոտաճարակների, որոնք Իննակնյա վանքում նահատակվեցին
Ղուկաս 10:21-24

21 Նոյն ժամին Յիսուս ցնծաց Սուրբ Հոգով եւ ասաց. «Գոհութի՜ւն քեզ, Հա՛յր, Տէ՛ր երկնքի եւ երկրի, որ ծածկեցիր այս բանը իմաստուններից ու գիտուններից եւ յայտնեցիր մանուկներին. այո՛, Հա՛յր, որովհետեւ այսպէս հաճելի եղաւ քեզ։ 22 Ամէն ինչ ինձ տրուեց իմ Հօրից. եւ ոչ ոք չգիտէ, թէ ո՛վ է Որդին, եթէ ոչ՝ Հայրը, եւ թէ՝ ո՛վ է Հայրը, եթէ ոչ՝ Որդին եւ նա, ում կը կամենայ Որդին յայտնել»։
23 Եւ դառնալով աշակերտներին՝ առանձին ասաց. «Երանի՜ այն աչքերին, որ կը տեսնեն այն, ինչ դուք տեսնում էք։ 24 Ասում եմ ձեզ, որ բազում մարգարէներ եւ թագաւորներ կամեցան տեսնել այն, ինչ դուք տեսնում էք, բայց չտեսան, եւ լսել՝ ինչ դուք լսում էք, բայց չլսեցին»։


Հոկտեմբեր 13
Հինգերորդ կիրակի Ս. Խաչից հետո
Մարկոս 12:35-44

35 Մինչ Յիսուս ուսուցանում էր տաճարում, հարց տուեց ժողովրդին ու ասաց. «Ինչպէ՞ս են ասում օրէնսգէտները, թէ Քրիստոս Դաւթի Որդի է, 36 մինչ Դաւիթն ինքը Սուրբ Հոգով ասում է. “Տէրն իմ Տիրոջն ասաց. նստի՛ր իմ աջում, մինչեւ որ քո թշնամիներին քո ոտքերի համար պատուանդան դնեմ”։ 37 Արդ, եթէ Դաւիթն ինքն իսկ նրան Տէր է կոչում, ինչպէ՞ս նրա Որդին կը լինի»։ Եւ շատ ժողովուրդ նրան լսում էր սիրով։
38 Եւ սովորեցնելով՝ նա իր ուսուցման ընթացքում ասում էր. «Զգո՛յշ եղէք այդ օրէնսգէտներից, որ ուզում են աչքի զարնող զգեստներով ման գալ, հրապարակներում յարգանքի ողջոյններ որոնել, 39 ժողովարաններում՝ առաջին աթոռները եւ ընթրիքների ժամանակ՝ պատուոյ տեղերը։ 40 Նրանք ուտում են այրիների տները, ցուցադրաբար երկարացնում են աղօթքները, որպէսզի աւելի խիստ դատաստան ընդունեն»։
41 Յիսուս կանգնած էր գանձանակի դիմաց. դիտում էր, թէ ինչպէս ժողովուրդը պղինձ դրամ է գցում գանձանակի մէջ։ Եւ շատ մեծահարուստներ շատ բան գցեցին։ 42 Մի այրի կին եկաւ եւ երկու լումայ գցեց, որ մի գրոշ է։ 43 Եւ Յիսուս իր մօտ կանչելով իր աշակերտներին՝ նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այդ չքաւոր այրին աւելի շատ գցեց, քան գանձանակի մէջ միւս բոլոր դրամ գցողները, 44 քանի որ ամէնքը իրենց աւելորդից գցեցին, իսկ նա, իր չքաւորութիւնից, գցեց ամէն ինչ, որ ունէր՝ իր ամբողջ ապրուստը»։

Հինգերորդ կիրակի Ս. Խաչից հետո
Հոկտեմբեր 12
Սբ. թարգմանիչ Վարդապետների` Մեսրոպի, Եղիշեի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Կլայեցու տոն
Մատթեոս 7:6-12

6Մի՛ տուէք սրբութիւնը շներին. եւ ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցէք, որպէսզի դրանք ոտքի կոխան չանեն եւ դառնալով ձեզ չպատառոտեն։ 7Խնդրեցէ՛ք Աստծուց, եւ նա կը տայ ձեզ, փնտռեցէ՛ք եւ կը գտնէք, բախեցէ՛ք, եւ կը բացուի ձեր առաջ. 8որովհետեւ, ով որ ուզի, ստանում է, ով որ փնտռի, գտնում է, եւ ով որ բախի, նրա առաջ կը բացուի։ 9Ձեզնից ո՞վ է այն մարդը, որից իր որդին եթէ հաց ուզի, միթէ քա՞ր կը տայ նրան. 10եւ կամ եթէ ձուկ ուզի, միթէ օ՞ձ կը տայ նրան։ 11Արդ, եթէ դուք, որ չար էք, գիտէք ձեր որդիներին բարի պարգեւներ տալ, որքա՜ն եւս առաւել ձեր Հայրը, որ երկնքում է, բարիքներ կը տայ նրանց, որ նրանից ուզում են»։ 12«Այն ամէնը, ինչ կը կամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպէս եւ դո՛ւք արէք նրանց, որովհետեւ ա՛յդ իսկ են Օրէնքն ու մարգարէները»։

Ա Կորնթացիներ 12:4-11
4 Թէեւ կան շնորհների զանազանութիւններ, բայց պարգեւող Հոգին նոյնն է։ 5 Թէեւ կան զանազան պաշտօններ, բայց բոլորն էլ Տիրոջն են ծառայում։ 6 Թէեւ կան գործելու զանազան կարողութիւններ, բայց նոյնն է Աստուած, որ գործում է ամէն բան ամենքի մէջ։ 7 Բայց իւրաքանչիւրին տրուած է Հոգու յայտնութիւն՝ իւրաքանչիւրի օգուտի համար։ 8 Մէկին Հոգուց տրուած է իմաստութեան խօսք, միւսին՝ գիտութեան խօսք՝ նոյն Հոգուց, 9 միւսին՝ հաւատ՝ նոյն Հոգով, միւսին՝ բժշկումների շնորհ՝ նոյն Հոգով, 10 միւսին՝ զօրաւոր գործերի կարողութիւններ, միւսին՝ մարգարէութիւն, միւսին՝ հոգիները զանազանելու շնորհ, միւսին՝ տեսակ-տեսակ լեզուներով խօսելու շնորհ, միւսին՝ լեզուների թարգմանութեան շնորհ։ 11 Բայց այս ամէնը միեւնոյն Հոգին է առաջացնում եւ բաժանում իւրաքանչիւրին՝ ինչպէս որ կամենում է։

Ամովս 5:10-14
10Դռների առաջ նրանք ատեցին յանդիմանողներին եւ սուրբ խօսքերը պիղծ դարձրին։ 11Դրա համար աղքատներին նեղելով եւ նրանցից ընտրութեամբ կաշառք առնելով՝ շքեղազարդ ապարանքներ պիտի շինէք, բայց չէք բնակուի նրանց մէջ, գեղեցիկ այգիներ պիտի տնկէք, սակայն նրանց գինին չէք խմի, 12քանի որ ես իմացայ ձեր բազում ամբարշտութիւնները, եւ սարսափելի են ձեր մեղքերը։ Արդարին ոտնակոխ էիք անում՝ կաշառք առնելով եւ աղքատին դռնէ դուռ էիք գցում։ 13Ահա թէ ինչու նա, ով իմաստուն է, այդ ժամանակ կը լռի, քանի որ ժամանակը չար է։ 14Բարի՛ն փնտռեցէք եւ ոչ թէ չարը, որպէսզի ապրէք, եւ ձեզ հետ կը լինի Ամենակալ Տէր Աստուածը.ինչպէս որ ասում էիք, թէ՝ «Ատեցինք չարը եւ սիրեցինք բարին»։


Հոկտեմբեր 11
Պահք 
Գաղատացիներ 1:11-24

11 Յայտնում եմ ձեզ, եղբայրնե՛ր, թէ այն Աւետարանը, որ ես ձեզ աւետարանեցի, մարդկային Աւետարան չէ. 12 քանզի ես մարդուց չառայ այն, ոչ էլ որեւէ մէկից սովորեցի, այլ՝ Յիսուս Քրիստոսի մի յայտնութիւնից. 13 արդարեւ, դուք լսած կը լինէք հրէութեան մէջ եղածս ժամանակ երբեմնի իմ ընթացքի մասին, թէ ինչքա՜ն էի հալածում Աստծու եկեղեցին եւ քանդում էի այն. 14 եւ հրէութեան մէջ աւելի՛ առաջ էի գնացել, քան իմ շատ հասակակիցները, որոնք իմ սերնդից էին. շատ աւելի նախանձախնդիր էի իմ հայրենի աւանդութիւններին։ 15 Բայց, երբ կամեցաւ Աստուած (նա ընտրել էր ինձ իմ մօր որովայնից եւ կոչեց իր շնորհների միջոցով) 16 յայտնել ինձանով իր Որդուն, որպէսզի աւետարանեմ նրան հեթանոսների մէջ, այն ժամանակ, իսկոյն, ոչ մէկի խորհրդին չդիմեցի, 17 ոչ էլ Երուսաղէմ բարձրացայ նրանց մօտ, որ ինձնից առաջ առաքեալներ էին, այլ գնացի Արաբիա եւ վերադարձայ Դամասկոս։ 18 Ապա, երեք տարի յետոյ, ելայ Երուսաղէմ՝ տեսնելու Պետրոսին եւ տասնհինգ օր նրա մօտ մնացի։ 19 Առաքեալներից ոչ ոքի չտեսայ, բացի Յակոբոսից՝ Տիրոջ եղբօրից։ 20 Եւ ինչ որ գրում եմ ձեզ, - ահա՛ւասիկ Աստծու առաջ եմ ասում, - չեմ ստում։ 21 Ապա եկայ Ասորիք եւ Կիլիկիայի կողմերը. 22 եւ ես անձնապէս անծանօթ էի եկեղեցիների հաւատացեալներին, որոնք, թլփատուած լինելով, դարձել էին ի Քրիստոս. 23 բայց լսած էին, թէ՝ «Նա, որ մեզ այն ժամանակ հալածում էր, այժմ քարոզում է այն հաւատը, որը մի ժամանակ քանդում էր»։ 24 Եւ ինձնով փառաւորում էին Աստծուն։

Հոկտեմբեր 10
Պանդալեոն բժշկի, Երմողեա քահանայի և Եվպրաքսիա կույսի հիշատակության օր
Առակաց 4:20-27

20 Որդեա՛կ, անսա՛ իմ իմաստութեանը
եւ ակա՛նջ դիր իմ խօսքերին,
որ քո աղբիւրները չպակասեն։
21 Պահի՛ր իմ խօսքերը քո սրտի մէջ, 22 քանզի դրանք կեանք են գտնողների համար
եւ բժշկութիւն՝ ամբողջ մարմնի համար։
23 Ամենայն զգուշութեամբ պահի՛ր եւ պահպանի՛ր քո սիրտը,
որովհետեւ նրանից է բխում կեանքի աղբիւրը։
24 Հեռո՛ւ վանիր ստախօսութիւնը քո բերանից
եւ անիրաւ շրթունքները հեռացրո՛ւ քեզանից։
25 Թող քո աչքերը նայեն ուղիղ,
եւ քո թարթիչները արդարութեամբ շարժուեն։
26 Քո ոտքերին ուղիղ շաւիղներ արա՛,
եւ քո ճանապարհները ուղղի՛ր։
27 Մի՛ խոտորուիր ո՛չ դէպի աջ եւ ո՛չ էլ դէպի ձախ.
ոտքդ ե՛տ դարձրու չար ճանապարհից։
Դէպի աջ տանող ճանապարհները գիտէ Աստուած,
բայց դէպի ձախ տանող ճանապարհները մոլոր են,
եւ Աստուած ինքն էլ կ’ուղղի քո շաւիղները
եւ խաղաղութեամբ քեզ կ’առաջնորդի քո ճանապարհներով։

ՕՐՎԱ ԱՍՈՒՅԹ
Մտքի պարապությունը հանճարի կորստի է հանգեցնում..


Հոկտեմբեր 9
Պահք
Գաղատացիներ 1:1-10

1 Պօղոսը՝ առաքեալ, ո՛չ մարդկանց կողմից եւ ո՛չ էլ մարդու միջոցով, այլ Յիսուս Քրիստոսի միջոցով եւ Հայր Աստծու, որ յարութիւն տուեց նրան մեռելներից, - 2 եւ բոլոր եղբայրները, որ ինձ հետ են, Գաղատիայի եկեղեցիների՛դ. 3 շնո՜րհ ընդ ձեզ եւ խաղաղութի՜ւն Հայր Աստծուց եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսից, 4 որ իր անձը տուեց մեր մեղքերի համար, որպէսզի մեզ փրկի ներկայ այս չար աշխարհից ըստ Աստծու եւ մեր Հօր կամքի, 5 նրան փա՜ռք յաւիտեանս յաւիտենից։ Ամէն։
6 Զարմանում եմ, որ այդպէս շուտ լքում էք նրան, ով Քրիստոսի շնորհով կանչեց ձեզ եւ դառնում էք դէպի ուրիշ աւետարան. 7 բայց ուրիշ աւետարան չկայ. կան ոմանք, որ խռովութիւն են սերմանում ձեր մէջ եւ ուզում են շուռ տալ Քրիստոսի Աւետարանը։ 8 Եթէ նոյնիսկ մենք կամ երկնքից մի հրեշտակ աւետարանի ձեզ աւելին, քան այն, որ մենք աւետարանեցինք ձեզ, նզովեա՛լ լինի։ 9 Ինչպէս աւելի առաջ էլ ասացինք, հիմա էլ դարձեալ ասում եմ. «Եթէ մէկն աւետարանի ձեզ աւելին, քան ինչ որ դուք ընդունեցիք, նզովեա՛լ լինի»։ 10 Արդ, մարդկա՞նց եմ ձգտում հաճոյացնել, թէ՞ Աստծուն. կամ մարդկանց հաճելի լինե՞լ եմ ուզում։ Եթէ ջանայի մարդկանց հաճելի լինել, ապա Քրիստոսին ծառայ չէի լինի։
Հոկտեմբեր 8
Թեկղի, Վառվառա և Պեղագեա Սբ. կույսերի հիշատակության օր 
Ղուկաս 12:32-4032 «Մի՛ վախեցիր, փոքրի՛կ հօտ, որովհետեւ ձեր Հայրը հաճեց տալ ձեզ արքայութիւնը։ 33 Վաճառեցէ՛ք ձեր ինչքերը եւ ողորմութիւն տուէք. եւ ձեզ համար շինեցէ՛ք չհնացող քսակներ եւ անհատնում գանձեր երկնքում, ուր ո՛չ գողն է մօտենում, եւ ո՛չ ցեցը՝ փչացնում. 34 որովհետեւ, ուր որ ձեր գանձն է, այնտեղ եւ ձեր սրտերը կը լինեն»։
35 «Թող ձեր գօտիները մէջքներիդ պնդուած լինեն, եւ ճրագներդ՝ վառուած։ 36 Եւ դուք նմանուեցէ՛ք այն ծառաներին, որոնք սպասում են իրենց տիրոջը, թէ ե՛րբ կը վերադառնայ հարսանիքից, որպէսզի, երբ գայ եւ բախի դուռը, իսկոյն բաց անեն։ 37 Երանի՜ այն ծառաներին, որոնց արթուն կը գտնի տէրը, երբ գայ։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նա գօտի կը կապի մէջքին, սեղան կը նստեցնի նրանց եւ կ’անցնի նրանց սպասարկելու։ 38 Եւ եթէ տէրը գայ կէսգիշերին եւ կամ աւելի ուշ ու գտնի նրանց այդպէս, երանելի են այդ ծառաները։ 39 Բայց այն էլ իմացէ՛ք, որ եթէ տանտէրը գիտենար, թէ ո՛ր ժամին գող կը գայ, թոյլ չէր տայ, որ իր տունը կտրեն։ 40 Դուք էլ պատրա՛ստ եղէք, որովհետեւ այն ժամին, երբ չէք սպասի, կը գայ մարդու Որդին»։
Հոկտեմբեր 7

Սբ.Փոկաս հայրապետի և առաքյալներին հետևող Երանոսի հիշատակության օր 

Բ Կորնթացիներ 11:21-29
21 Ամաչելով եմ ասում, որպէս թէ մենք տկարացած լինէինք երբեւէ. ով ինչ բանի մէջ համարձակուի պարծենալ (յիմարութեամբ եմ ասում), ես էլ եմ համարձակուելու։ 22 Եբրայեցինե՞ր են՝ ես էլ. իսրայէլացինե՞ր են՝ ես էլ. 23 Աբրահամի՞ սերունդ են՝ ես էլ. Քրիստոսի՞ պաշտօնեաներ են (առաւել յանդգնութեամբ կ’ասէի, թէ)՝ ես առաւե՛լ եւս։ Եթէ վաստակով՝ առաւել. եթէ գանակոծութեամբ՝ առաւե՛լ եւս. եթէ բանտարկութեամբ՝ աւելի՛ քան նրանք. եթէ մահուան վտանգով՝ բազում անգամ։ 24 Հրեաներից, հինգ անգամ, քառասունից մէկով պակաս ծեծ կերայ. 25 երեք անգամ ձաղկուեցի. մէկ անգամ քարկոծուեցի. երեք անգամ նաւաբեկութեան ենթարկուեցի. մէկ ցերեկ եւ մէկ գիշեր ծովի անդունդներում տառապեցի։ 26 Ճանապարհորդութիւնների ընթացքում բազո՜ւմ անգամ վտանգներ՝ գետերից. վտանգներ՝ աւազակներից. վտանգներ՝ ազգակիցներից. վտանգներ՝ հեթանոսներից. վտանգներ՝ քաղաքում. վտանգներ՝ անապատում. վտանգներ՝ ծովում. վտանգներ՝ սուտ եղբայրներից։ 27 Բազում անգամ եղայ աշխատանքների եւ յոգնութիւնների մէջ՝ յաճախ անքուն մնալով, քաղցի եւ ծարաւի մէջ, առանց մի պատառ հացի, այլեւ՝ ցրտի մէջ ու մերկութեան։ 28 Մէկ կողմ թողած այլ նեղութիւններ եւ դեռ այն, որ շարունակ ամբոխն իմ վրայ էր կուտակւում. կային եւ բոլոր եկեղեցիների հոգսերը։ 29 Կա՞յ տկար մէկը, որի հետ ես էլ տկարացած չլինեմ. կա՞յ գայթակղուած մէկը, որի համար իմ սիրտը այրուած չլինի։

ՕՐՎԱ ԱՍՈՒՅԹ
Երջանիկ է նա, ով կարողանում է հասկանալ երևույթների պատճառները...
Վերգիլիոս

Հոկտեմբեր 6

Բ.Կրնթացիներ 13:5-13
⁵ Քննեցէ՛ք դուք ձեզ՝ տեսնելու, թէ նոյն հաւատի մէ՞ջ էք. փորձեցէ՛ք դուք ձեզ. չգիտէ՞ք, թէ Քրիստոս Յիսուս ձեր մէջ է, այլապէս կը լինէիք անպիտան։ ⁶ Բայց յոյս ունեմ, թէ կ՚իմանաք, որ մենք անպիտան չենք։ ⁷ Եւ աղաչում ենք Աստծուն, որ չարը ձեզ բան չանի. ո՛չ որպէսզի մենք ընտիր երեւանք, այլ որպէսզի դուք բարին գործէք, հոգ չէ, թէ մենք անպիտան թուանք. ⁸ քանի որ չենք կարող հակառակել ճշմարտութեանը, այլ պաշտպան ենք ճշմարտութեան։ ⁹ Ուրախ ենք, երբ մենք տկար ենք, եւ դուք զօրաւոր էք։ Նոյն բանի համար էլ աղօթում ենք, որ դուք հաստատուն լինէք։¹⁰ Ուստի հեռուից գրում եմ այս բանը, որ, երբ գամ, խստութեամբ չվարուեմ Տիրոջ ինձ տուած իշխանութեամբ, որ շինելու համար է եւ ոչ՝ քանդելու։ ¹¹ Եւ վերջապէս, եղբայրնե՛ր, ո՛ղջ եղէք, հաստատո՛ւն մնացէք, մխիթարուեցէ՛ք, միաբա՛ն եղէք, խաղաղութի՛ւն արէք. եւ խաղաղութեան ու սիրոյ Աստուածը թող լինի ձեզ հետ։ ¹² Ողջո՛յն տուէք միմեանց սուրբ համբոյրով. բոլոր սրբերը ողջունում են ձեզ։ ¹³ Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհը, Աստծու սէրը եւ Սուրբ Հոգու հաղորդութիւնը ձեզ հետ լինեն։ Ամէն։
Հոկտեմբեր 5
Քրիստոսի 72 աշակերտների հիշատակության օր
Ղուկաս 10:1-9

Այնուհետեւ Տէրը նշանակեց ուրիշ եօթանասուներկու հոգի եւս եւ նրանց իրենից առաջ երկու-երկու ուղարկեց այն բոլոր քաղաքներն ու վայրերը, ուր ինքը գնալու էր։ 2Եւ նրանց ասաց. «Հունձն առատ է, իսկ մշակները՝ սակաւ։ Արդ, խնդրեցէ՛ք հնձի տիրոջը, որ մշակներ ուղարկի իր հնձի համար։ 3Գնացէ՛ք, ահա ուղարկում եմ ձեզ իբրեւ գառներ գայլերի մէջ։ 4Մի՛ վերցրէք ո՛չ քսակ, ո՛չ մախաղ, ո՛չ կօշիկներ եւ ճանապարհին ոչ ոքի ողջոյն մի՛ տուէք։ 5Որ տունը մտնէք, նախ ասացէ՛ք. «Խաղաղութի՜ւն այս տանը». 6եթէ այնտեղ կայ խաղաղասէր մարդ, ձեր խաղաղութիւնը նրա վրայ կը հանգչի. ապա թէ ոչ՝ ձե՛զ կը վերադառնայ։ 7Նոյն տանը գիշերեցէ՛ք, կերէ՛ք եւ խմեցէ՛ք նրանց ունեցածից, որովհետեւ մշակը արժանի է իր վարձին. տնից տուն մի՛ տեղափոխուէք։ 8Ո՛ր քաղաքը որ մտնէք եւ ձեզ ընդունեն, կերէ՛ք, ինչ որ ձեր առաջ դնեն։ 9Եւ բժշկեցէ՛ք դրա մէջ եղած հիւանդներին եւ նրանց ասացէ՛ք. «Մօտեցել է ձեզ Աստծու արքայութիւնը»։
Հոկտեմբեր 4
Պահք
Մարկոս 11:15-26

15Եկան Երուսաղէմ. եւ Յիսուս տաճար մտնելով՝ սկսեց դուրս հանել տաճարում գտնուող վաճառողներին ու գնորդներին եւ լումայափոխների սեղանները ցրեց ու աղաւնեվաճառների աթոռները շուռ տուեց. 16եւ չէր թողնում, որ որեւէ մէկը տաճարի միջով նոյնիսկ որեւէ բան անցկացնի։ 17Եւ ուսուցանում էր նրանց ու ասում. «Գրուած է՝ իմ տունը բոլոր ազգերի համար աղօթքի տուն է կոչուելու, իսկ դուք այն դարձրել էք աւազակների որջեր»։ 18Քահանայապետներն ու օրէնսգէտները լսեցին այս եւ մի միջոց էին փնտռում, թէ ինչպէս կորստեան մատնեն նրան, բայց վախենում էին նրանից, որովհետեւ ամբողջ ժողովուրդը զարմացած էր նրա ուսուցման վրայ։ 19Երբ երեկոյ եղաւ, քաղաքից դուրս ելան։ 20Յաջորդ օրը, առաւօտեան, մինչ նոյն ճանապարհից էին անցնում, թզենին արմատից չորացած տեսան։ 21Պետրոսը յիշեց եւ ասաց նրան. «Ռաբբի՛, ահաւասիկ թզենին, որին անիծեցիր, չորացել է»։ 22Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Եթէ Աստծու հանդէպ հաւատ ունենաք, 23ճշմարիտ եմ ասում ձեզ, ով որ այս լերանն ասի՝ ե՛լ եւ ծո՛վն ընկիր, եւ իր սրտում չկասկածի, այլ հաւատայ, թէ ինչ որ ասում է, կը լինի, նա ինչ էլ ասի, կը կատարուի։ 24Դրա համար ասում եմ ձեզ. ամէն ինչ, որ աղօթք անելով խնդրէք եւ հաւատաք, թէ կը ստանաք, կը տրուի ձեզ։ 25Եւ երբ աղօթքի կանգնէք, թէ մէկի դէմ մի բան ունէք, ներեցէ՛ք, որպէսզի ձեր Հայրն էլ, որ երկնքում է, ների ձեզ ձեր յանցանքները»։ 26Դարձեալ Երուսաղէմ եկան. եւ մինչ նա այնտեղ, տաճարում շրջում էր, նրա մօտ եկան քահանայապետները, օրէնսգէտները եւ ծերերը.

Հոկտեմբեր 3
Սբ. Սահակ և Համազասպ Արծրունի իշխանների հիշատակության օր
Հովհաննես 16:1-4

«Այս բաները ասացի ձեզ, որպէսզի գայթակղութիւնից յետ մնաք։ 2Իրենց ժողովարաններից դուրս պիտի հանեն ձեզ. մինչեւ իսկ ժամանակը կը գայ, երբ, ով ձեզ սպանի, պիտի համարի, թէ Աստծուն պաշտամունք է մատուցում։ 3Եւ այդ բանը պիտի անեն ձեզ էլ, որովհետեւ չճանաչեցին ո՛չ Հօրը եւ ո՛չ էլ ինձ։ 4Սակայն այս բաները ձեզ ասացի, որպէսզի երբ ժամանակը գայ, յիշէք, որ ես ձեզ ասել եմ։ Այս բաները սկզբից ձեզ չասացի, քանի որ ձեզ հետ էի»։

Երեմիա 17:7-8
7Բայց թող օրհնեալ լինի այն մարդը, որ յոյսը Տիրոջ վրայ կը դնի, որ Տէրը նրա յոյսը կը դառնայ։ 8Նա կը լինի ինչպէս հոսող ջրերի մօտ աճած ծառ եւ իր արմատները կը ձգի դէպի ջրերի հոսանքը. երբ տօթը հասնի՝ չի վախենայ.նրա սաղարթն անտառի պէս կը տարածուի իր շուրջը. երաշտ տարուց չի վախենայ եւ չի դադարի պտուղ տալուց։
Հոկտեմբեր 2
Պահք
Մարկոս 10:35-45

35Զեբեդէոսի որդիները՝ Յակոբոսը եւ Յովհաննէսը, գնացին նրա մօտ եւ ասացին նրան. «Վարդապե՛տ, ինչ որ քեզնից պիտի խնդրենք, կամենում ենք, որ անես մեզ համար»։ 36Եւ նա նրանց ասաց. «Ի՞նչ էք կամենում ինձնից, որ անեմ ձեզ համար»։ 37Եւ նրանք ասացին նրան. «Շնո՛րհ արա մեզ, որ նստենք մէկս՝ քո աջում եւ միւսս՝ ձախում, քո փառքի մէջ»։ 38Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Չէք իմանում, թէ ինչ էք խնդրում. կարո՞ղ էք խմել այն բաժակը, որ ես խմելու եմ, կամ մկրտուել այն մկրտութեամբ, որով ես մկրտուելու եմ»։ 39Եւ նրանք ասացին նրան. «Կարող ենք»։ Եւ Յիսուս նրանց ասաց. «Այն բաժակը, որ ես խմելու եմ, կը խմէք, եւ այն մկրտութիւնը, որով ես մկրտուելու եմ, նրանով կը մկրտուէք, 40բայց իմ աջում եւ ձախում նստեցնելը ես չէ, որ պիտի տամ, այլ տրուելու է նրանց, որոնց համար պատրաստուած է»։ 41Այդ լսելով՝ տասը առաքեալները սկսեցին բարկանալ Յակոբոսի եւ Յովհաննէսի վրայ։ 42Յիսուս նրանց իր մօտ կանչեց եւ ասաց. «Գիտէք, որ հեթանոսների մէջ իշխանաւորներ համարուածները տիրում են նրանց. եւ նրանց մեծամեծներն իշխում են նրանց վրայ. 43ձեր մէջ այդպէս չպէտք է լինի. այլ ձեզնից ով կամենայ մեծ լինել, թող լինի ձեր սպասաւորը. 44եւ ձեզնից ով կամենայ առաջին լինել, բոլորին ծառայ թող լինի. 45որովհետեւ մարդու Որդին էլ չեկաւ ծառայութիւն ընդունելու, այլ՝ ծառայելու եւ տալու իր անձը որպէս փրկանք շատերի փոխարէն»։


Հոկտեմբեր 1

Սբ. Եվստաթեոսի և նրա կին Թեոփիստայի և երկու որդիների, Երմոնե և Նեքտարինե կույսերի հիշատակության օր 
Ողբ 3:22-56
Մատթեոս 5:1-12
Եւ տեսնելով ժողովրդի բազմութիւնը՝ բարձրացաւ լերան վրայ։ Եւ երբ այնտեղ նստեց, նրա մօտ եկան իր աշակերտները. 2եւ նա սկսեց նրանց ուսուցանել ու ասել. 3- Երանի՜ հոգով աղքատներին, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը։ 4- Երանի՜ սգաւորներին, որովհետեւ նրանք պիտի մխիթարուեն։ 5- Երանի՜ հեզերին, որովհետեւ նրանք երկիրը պիտի ժառանգեն։ 6- Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարաւն ունեն արդարութեան, որովհետեւ նրանք պիտի յագենան։ 7- Երանի՜ ողորմածներին, որովհետեւ նրանք ողորմութիւն պիտի գտնեն։ 8- Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետեւ նրանք Աստծուն պիտի տեսնեն։ 9- Երանի՜ խաղաղարարներին, որովհետեւ նրանք Աստծու որդիներ պիտի կոչուեն։ 10- Երանի՜ նրանց, որ հալածւում են արդարութեան համար, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը։ 11- Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն եւ իմ պատճառով ձեր մասին ամէն տեսակ չար խօսք՝ սուտ ասեն։ 12Ցնծացէ՛ք եւ ուրախացէ՛ք, որովհետեւ երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպէս հալածեցին մարգարէներին, որոնք ձեզնից առաջ են եղել։
Սեպտեմբեր 30

Դավիթ Դվնեցու և սուրբ վկաներ Ղամբեոսի և Ղամբեուհու հիշատակության օր
Սբ. Դավիթ Դվնեցին նահատակվել է 701 թվականին, Հայաստանում: Իշխանական տոհմից էր, նախկին անունը` Սուրհան: Նրա հայրը մուսուլման էր, իսկ մայրը` քրիստոնյա: Նա ծառայում էր արաբական բանակում: Գալով Հայաստան` հավատում է Քրիստոսին և մկրտվում Անաստաս Կաթողիկոսի կողմից` վերանվանվելով Դավիթ: 30 տարի ապրել է Դվինում, այդ պատճառով կոչվել է Դվնեցի: Այդ ժամանակ արաբ ոստիկան Աբդուլահն հալածում էր քրիստոնյաներին և Դավթին իր մոտ է կանչում` հորդորելով վերադառնալ նախկին հավատին: Մերժելով ուրանալ Քրիստոսին` անասելի տանջանքների է ենթարկվում: Բռնակալ արաբ ոստիկանը որոշում է սրբին խաչել: Մահապատժի ժամանակ Դավիթը մոտենում է խաչափայտին և ինքնակամ պառկում վրան: Հավաքված բազմության մեջ էր նաև մահապարտի կինը, որը հորդորում էր ամուսնուն հաստատ մնալ Հիսուսի հավատին: Դավթին խաչում են և նիզակահարելով սպանում: Ամատունի եպիսկոպոսը, Մուշեղ Մամիկոնյանն ու նրա եղբայր Արտավազդը խաչից իջեցնում են նրա մարմինն ու թաղում Դվինի Սբ. Գրիգոր եկեղեցու մոտ: Շարակնոցում հատուկ «Մանկունք» շարական կա` նվիրված Սբ. Դավիթ Դվնեցուն: Ղամբեոսը և Ղամբեուհին հարազատ քույր և եղբայր են: Գործել են Մաքսիմիանոս կայսեր օրոք, Նիկոմիդիա քաղաքում: Ձերբակալվել են կուռքերին զոհ չմատուցելու պատճառով և որպես քրիստոնյաներ տանջանքների ենթարկվելուց հետո 303 թվականին նահատակվել:

Սեպտեմբեր 29

Տոն Վարագա Սուրբ Խաչի
Առակաց 3.18-26
Առակաց 3.18-26
8Նա կենաց ծառ է բոլոր նրանց համար, ովքեր ապաւինում են նրան եւ վստահութեամբ յենւում նրա վրայ, ինչպէս Տիրոջ վրայ։ 19Աստուած իմաստութեամբ դրեց երկրի հիմքերը եւ իմացականութեամբ հաստատեց երկինքը, 20իր հանճարով անդունդներ բացեց, եւ ամպերն անձրեւներ տեղացին։ 21Որդեա՛կ, մի՛ անտեսիր, այլ պահի՛ր իմ խորհուրդներն ու իմաստութիւնը, 22որպէսզի ապրի քո հոգին, եւ դրանք քո պարանոցի վրայ զարդ լինեն, բուժում լինեն մարմնիդ համար եւ ոսկորներիդ համար՝ դարման։ 23Եւ դու ապահով կը գնաս քո բոլոր ճանապարհներով, ու ոտքդ չի սայթաքի։24Եթէ նստես, աներկիւղ կը լինես, եթէ քնես, քունդ անուշ կը լինի, 25եւ չես երկնչի յանկարծահաս սարսափներից, ոչ էլ ամբարիշտների վերահաս յարձակումներից, 26որովհետեւ Տէրը կը լինի քո բոլոր ճանապարհների վրայ եւ ոտքդ հաստատուն կը պահի, որ չսայթաքես։
Սեպտեմբեր 28

Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օր
Բ Կորնթացիներ 1:3-7
3 Օրհնեալ է Աստուած եւ Հայրը մեր Տէր Յիսուս Քրիստոսի, Հայրը գթութիւնների եւ Աստուած ամենայն մխիթարութեան, 4 որ մխիթարում է մեզ մեր բոլոր նեղութիւնների մէջ, որպէսզի մենք էլ կարող լինենք մխիթարելու նրանց, որոնք ամէն տեսակ նեղութիւնների մէջ են, այն մխիթարութեամբ, որով մենք ենք մխիթարւում Աստծուց. 5 որովհետեւ ինչքան որ շատ բաժնեկից լինենք Քրիստոսի չարչարանքներին, նոյնքան եւ Քրիստոսի միջոցով մեր մխիթարութիւնն էլ առաւել կը լինի. 6 քանզի, եթէ նեղութիւն ենք կրում, այդ՝ ձեր մխիթարութեան եւ փրկութեան համար է։ Եւ եթէ մխիթարւում ենք, այդ՝ ձեր այն մխիթարութեան համար է, որ համբերութեամբ կրել է տալիս այն չարչարանքները, որոնցով եւ մենք ենք չարչարւում։ 7 Եւ ձեր հանդէպ մեր յոյսը հաստատուն է, քանզի գիտենք, որ մասնակից էք ինչպէս չարչարանքներին, այնպէս էլ մխիթարութեանը.
Ղուկաս 12:2-9

2 որովհետեւ չկայ ծածուկ բան, որ չյայտնուի, եւ գաղտնի բան, որ չիմացուի, 3 քանի որ, ինչ որ խաւարի մէջ ասէք, լսելի պիտի լինի լոյսի մէջ. եւ ինչ որ շտեմարաններում փսփսաք ականջների մէջ, պիտի քարոզուի տանիքների վրայ։ 4 Բայց ասում եմ ձեզ՝ իմ սիրելիներին, մի՛ զարհուրէք նրանցից, որ մարմինն են սպանում եւ դրանից յետոյ աւելի բան անել չեն կարող, 5 այլ ցոյց կը տամ ձեզ, թէ ումի՛ց պէտք է վախենաք։ Վախեցէ՛ք նրանից, ով սպանելուց յետոյ գեհեն նետելու իշխանութիւն ունի։ Այո՛, ասում եմ ձեզ, վախեցէ՛ք նրանից։ 6 Չէ՞ որ հինգ ճնճղուկը երկու դահեկանի է վաճառւում, եւ նրանցից ոչ մէկը Աստծու առաջ մոռացուած չէ։ 7 Նոյնիսկ ձեր գլխի բոլոր մազերը հաշուուած են. մի՛ վախեցէք, որովհետեւ դուք շատ աւելի յարգի էք, քան ճնճղուկները»։ 8 «Ասում եմ ձեզ, ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կը խոստովանի Աստծու հրեշտակների առաջ։ 9 Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ կ’ուրանայ, Աստծու հրեշտակների առաջ պիտի ուրացուի։

Սեպտեմբեր 27
Պահք 
Բ Կորնթացիներ 11:30-12:9
30 Եթէ պարծենալ է պէտք, իմ տկարութեանը վերաբերող բաներով պիտի պարծենամ։ 31 Աստուած եւ մեր Տէր Յիսուսի հայրը, որ օրհնեալ է յաւիտեանս, գիտէ, որ չեմ ստում։ 32 Դամասկոսում Արետաս արքայի կառավարիչը հսկողութեան տակ էր պահում Դամասկոս քաղաքը՝ ինձ բռնելու համար. 33 բայց պատուհանից զամբիւղով ինձ կախեցին պարսպից ներքեւ, եւ ես փախայ նրա ձեռքից։
12 1 Արդ, ես պէ՛տք է պարծենամ, թէեւ ոչ մի օգուտ չունի պարծենալը։ Սակայն պիտի պատմեմ ձեզ Տիրոջ տեսիլքների եւ յայտնութիւնների մասին։ 2 Գիտեմ մի մարդու ի Քրիստոս, որ տասնչորս տարի առաջ (թէ մարմնով էր՝ չգիտեմ, եւ թէ առանց մարմնի՝ չգիտեմ, Աստուա՛ծ գիտէ) յափշտակուեց մինչեւ երրորդ երկինք։ 3 Եւ գիտեմ այդպիսի մարդու (թէ մարմնով էր կամ առանց մարմնի՝ չգիտեմ, Աստուա՛ծ գիտէ), 4 որ յափշտակուեց մինչեւ դրախտ եւ լսեց անպատում խօսքեր, որ մարդս արտօնուած չէ խօսել։ 5 Այդպիսի մէկով պիտի պարծենամ. բայց ես ինձնո՛վ չպիտի պարծենամ, այլ միայն՝ իմ տկարութիւններով. 6 որովհետեւ, եթէ ուզենամ էլ պարծենալ, յիմարի մէկը չեմ լինի. քանզի ճշմարիտն եմ ասում. բայց հրաժարւում եմ ասելուց. գուցէ մէկը աւելի համարում ունենայ իմ մասին, քան ինչ որ տեսնում է իմ մէջ կամ լսում է ինձնից։ 7 Եւ որպէսզի այդ յայտնութիւնների առատութեամբ չհպարտանամ, ինձ տրուեց մարմնի խայթ, Սատանայի մի պատգամաւոր, որ բռնցքահարի ինձ, որպէսզի չգոռոզամտանամ։ 8 Եւ դրա համար երեք անգամ աղաչեցի Տիրոջը, որ նրան ինձնից հեռացնի։ 9 Բայց ասաց ինձ. «Իմ շնորհը քեզ բաւ է, որովհետեւ իմ զօրութիւնը տկարութեան մէջ է ամբողջական դառնում»։ Եւ արդ, լաւ էլ է, որ ես պարծենամ իմ տկարութիւններով, որպէսզի իմ մէջ բնակուի Քրիստոսի զօրութիւնը։
Սեպտեմբեր 26

Պահք: Սուրբ հայրապետներ Բարաղամի, Անթիմոսի և Երանոսի հիշատակության օր 
Իմաստություն Սողոմոնի 10:9-12

9 Արդ, ինչ որ Աստուած միացրեց, մարդը թող չբաժանի»։ 10 Եւ աշակերտները տան մէջ դարձեալ նոյնը հարցրին նրան։ 11 Եւ նրանց ասաց. «Եթէ մի մարդ արձակի իր կնոջը եւ ուրիշին առնի, շնութիւն արած կը լինի։ 12 Եւ մի կին եթէ թողնի իր ամուսնուն եւ ուրիշ մարդու կին լինի, շնութիւն արած կը լինի»։

Մաղաքիա 2:5-7
5 Իմ ուխտը Ղեւիի հետ կեանքի եւ խաղաղութեան ուխտ է, եւ ե՛ս նրան երկիւղ ներշնչեցի՝ վախենալու ինձանից, ակնածելու իմ անունից։ 6 Ճշմարիտ օրէնքն էր նրա բերանում եւ անիրաւութիւն չգտնուեց նրա շրթունքներին, նա խաղաղութեամբ եւ ուղիղ ընթացաւ ինձ հետ եւ շատերին անիրաւութիւնից դարձի բերեց։ 7 Արդարեւ, քահանայի շրթունքները զգոյշ պիտի վարուեն գերութեան հետ, նրա բերանից պիտի օրէնքներ խնդրեն, քանի որ նա է Ամենակալ Տիրոջ պատգամաբերը։

Իմաստություն Սողոմոնի 10:9-12
9 Արդ, ինչ որ Աստուած միացրեց, մարդը թող չբաժանի»։ 10 Եւ աշակերտները տան մէջ դարձեալ նոյնը հարցրին նրան։ 11 Եւ նրանց ասաց. «Եթէ մի մարդ արձակի իր կնոջը եւ ուրիշին առնի, շնութիւն արած կը լինի։ 12 Եւ մի կին եթէ թողնի իր ամուսնուն եւ ուրիշ մարդու կին լինի, շնութիւն արած կը լինի»։

Ուրեմն՝ աղաչում եմ երէցներին, ես էլ նոյնպէս լինելով երէց ու վկայ Քրիստոսի չարչարանքների եւ մասնակից գալիք փառքի յայտնութեան. 2 արածեցրէ՛ք Աստծու այդ հօտը, որ ձեզ է յանձնուած, վերակացու լինելով ոչ թէ հակառակ ձեր կամքին, այլ՝ յօժարակամ, ըստ Աստծու. ոչ թէ շահախնդրութեամբ, այլ՝ յօժարութեամբ. 3 ոչ թէ տիրելով նրանց, որ բաժին են ընկած ձեզ, այլ օրինակ լինելով հօտին, 4 որպէսզի, երբ Հովուապետը երեւայ, փառքի անթառամ պսակն ընդունէք։
5 Նոյնպէս եւ դուք, երիտասարդնե՛ր, հնազա՛նդ եղէք ծերերին. բոլորդ միմեանց հանդէպ խոնարհութի՛ւն ունեցէք, քանի որ «Աստուած հակառակ է ամբարտաւաններին, իսկ խոնարհներին տալիս է շնորհ»։ 6 Խոնարհուեցէ՛ք Աստծու հզօր ձեռքի տակ, որպէսզի ժամանակին նա ձեզ բարձրացնի։ 7 Ձեր բոլոր հոգսերը նրա վրայ գցեցէ՛ք, որովհետեւ նա է, որ հոգում է ձեր մասին։

Հովհաննես 10:11-16
11 Ես եմ լաւ հովիւը. լաւ հովիւը իր կեանքն է տալիս ոչխարների համար։ 12 Իսկ վարձկանը, որ հովիւ չէ, եւ ոչխարներն էլ իրենը չեն, երբ տեսնում է, որ գայլը գալիս է, թողնում է ոչխարներին եւ փախչում է։ Եւ գայլը յափշտակում է նրանց ու ցրում է. 13 քանի որ վարձկան է, եւ ոչխարների համար հոգ չի անում։ 14 Ես եմ լաւ հովիւը. եւ ճանաչում եմ իմ ոչխարներին ու ճանաչւում նրանցից։ 15 Ինչպէս Հայրը ինձ ճանաչում է, ես էլ ճանաչում եմ Հօրը. եւ իմ կեանքը կը տամ իմ ոչխարների համար։ 16 Ես ունեմ նաեւ այլ ոչխարներ, որոնք այս փարախից չեն. նրանց եւս պէտք է այստեղ բերեմ. եւ իմ ձայնը պիտի լսեն. եւ պիտի լինի մի հօտ եւ մի հովիւ։

Սեպտեմբերի 25 
Դշ. Պահք
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ

17Երբ նա այնտեղից ճանապարհ ընկաւ, ահա մեծահարուստ մէկը առաջ վազելով ծնկի իջաւ, հարցրեց նրան ու ասաց. «Բարի՛ Վարդապետ, ի՞նչ պէտք է անեմ, որ յաւիտենական կեանքը ժառանգեմ»։ 18Եւ Յիսուս նրան ասաց. «Ինչո՞ւ ես ինձ բարի կոչում. բարի չէ ոչ ոք, այլ միայն՝ Աստուած։ 19Պատուիրանները գիտես. մի՛ շնանար, մի՛ սպանիր, մի՛ գողանար, սուտ մի՛ վկայիրպատուի՛ր քո հօրն ու մօրը»։ 20Նա պատասխանեց եւ ասաց նրան. «Վարդապե՛տ, այդ բոլորը իմ մանկութիւնից ի վեր արել եմ. արդ, ի՞նչ եմ պակաս թողել»։ 21Եւ Յիսուս նրան նայելով՝ սիրեց նրան եւ ասաց. «Քեզ մէ՛կ բան է պակասում. եթէ կամենում ես կատարեալ լինել, գնա վաճառի՛ր ինչ որ ունես ու աղքատների՛ն տուր եւ երկնքում գանձեր կ՚ունենաս. եւ վերցրո՛ւ խաչդ եւ արի՛ իմ յետեւից»։ 22Եւ մարդը այդ խօսքի վրայ խոժոռուած՝ գնաց տրտում, որովհետեւ շատ հարուստ էր։ 23Եւ Յիսուս այս կողմ, այն կողմ նայելով՝ ասաց իր աշակերտներին. «Ինչքա՜ն դժուարին է Աստծու արքայութիւն մտնել նրանց համար, որ հարստութիւն ունեն»։
Սեպտեմբեր 24

Պահք: Ս.Կույսեր Փեփրոնեի, Մարիանեի և Մեծ Վարդանի դստեր` Շուշանի հիշատակության օր
Ղուկաս 6:20-23

20 Եւ Յիսուս աչքերը բարձրացրեց իր աշակերտների վրայ ու ասաց.
- Երանի՜ հոգով աղքատներիդ, որովհետեւ Աստծու արքայութիւնը ձերն է։
21 - Երանի՜ նրանց, որ քաղցած են այժմ, որովհետեւ պիտի յագենան։
- Երանի՜ նրանց, որ այժմ լալիս են, որովհետեւ պիտի ծիծաղեն։
22 - Երանի՜ է ձեզ, երբ որ մարդիկ ձեզ ատեն եւ երբ որ ձեզ մերժեն եւ նախատեն ու մարդու Որդու պատճառով ձեր մասին չար անուն հանեն։ 23 Ուրախացէ՛ք այդ օրը եւ ցնծացէ՛ք, որովհետեւ ձեր վարձը մեծ է երկնքում. նրանց հայրերը նոյն ձեւով էին վարւում մարգարէների հանդէպ։

Բ Կորնթացիներ 6:16-7:1
16 կամ ի՞նչ նմանութիւն ունի Աստծու տաճարը մեհեանների հետ։ Արդարեւ, կենդանի Աստծու տաճար էք դուք, ինչպէս ասաց Աստուած.
«Պիտի բնակուեմ նրանց մէջ ու պիտի ընթանամ նրանց միջով
եւ նրանց Աստուածը պիտի լինեմ,
եւ նրանք պիտի լինեն իմ ժողովուրդը։
17 Դրա համար դո՛ւրս եկէք նրանց միջից
եւ հեռո՛ւ մնացէք, - ասում է Տէրը, -
եւ մի՛ դիպէք պիղծ բաներին.
18 եւ ես պիտի ընդունեմ ձեզ.
եւ ես պիտի լինեմ ձեզ համար հայր.
եւ դուք պիտի լինէք ինձ համար որդիներ եւ դուստրեր», -
ասում է Ամենակալ Տէրը։
7 1 Սիրելինե՛ր, եւ որովհետեւ այս խոստումն ունենք, մաքրենք մենք մեզ մարմնի եւ հոգու ամէն պղծութիւնից, կատարեալ դարձնենք սրբութիւնը Աստծու երկիւղով։

Օսէէ 14:6-8
6 Ես ցօղ կը դառնամ Իսրայէլի համար,
նա կը ծաղկի ինչպէս շուշան
եւ իր արմատները կը կը տարածի ինչպէս լիբանոսը։
Կ’ընդարձակուեն նրա ճիւղերը,
7 նա կը դառնայ ինչպէս պտղալից ձիթենի,
եւ նրա հոտը կը բուրի ինչպէս կնդրուկի բոյր։
8 Կը դառնան եւ կը նստեն նրա յարկի տակ,
կ’ապրեն եւ ապահով կը լինեն ցորենով,
նա կը բողբոջի ինչպէս որթատունկ.

Առակաց 23:15-25
15 Որդեա՛կ, եթէ քո սիրտն իմաստուն լինի,
ապա կ’ուրախացնես եւ իմ սիրտը։ 16 Իմ շուրթերը պիտի ձուլուեն քո շուրթերին,
միայն թէ դու ուղիղ խօսես։
17 Թող քո սիրտը չնախանձի մեղաւորներին,
այլ միշտ Տիրոջ երկիւղը պահի՛ր սրտիդ մէջ։
18 Եւ եթէ պահես, դու զաւակ կ’ունենաս,
եւ քո յոյսը չի կտրուի։
19 Լսի՛ր, որդեա՛կ, իմաստո՛ւն եղիր եւ ուղղի՛ր քո սրտի խորհուրդները։

20 Մի՛ լինիր հարբեցող

եւ մի՛ նախանձիր իրենց մարմինը մսով պարարտացնողներին,

21 որովհետեւ գինեմոլն ու բոզարածը պիտի աղքատանան,

եւ քնի մէջ թմրած ամէն մարդ պիտի քրջոտ հանդերձ հագնի։

22 Լսի՛ր, որդեա՛կ, քեզ ծնող հօրը

եւ մի՛ արհամարհիր քո մօր ծերութիւնը։

23 Ճշմարտութի՛ւն ձեռք բեր

եւ չթողնես իմաստութիւնը, խրատը եւ խոհեմութիւնը։

24 Արդար հայրը բարութեամբ է կրթում զաւակին,

եւ նրա սիրտը պիտի ուրախ լինի իմաստուն որդու համար։

25 Թող քո հայրն ու մայրն ուրախ լինեն քեզ համար,

եւ թող ուրախանայ նա, ով ծնել է քեզ։


Սեպտեմբեր 23

Պահք: Ս. Մամասի, Փիլիկտիմոնի և Սիմեոն Սյունակյացի հիշատակության օր
Ղուկաս 21:12-19
12 Բայց այս բոլորից առաջ ձեր վրայ ձեռք պիտի դնեն եւ պիտի հալածեն, ժողովարանների ու բանտերի պիտի մատնեն ձեզ եւ կուսակալների ու թագաւորների առաջ պիտի տանեն ձեզ իմ անուան համար։ 13 Եւ ձեզ համար այդ պիտի լինի առիթ վկայութեան։ 14 Արդ, ձեր մտքում դրէք սա. նախօրօք մի՛ մտահոգուէք պատասխան տալու համար, 15 որովհետեւ ես ձեզ կը տամ բերան եւ իմաստութիւն, որին չեն կարողանայ հակառակել կամ պատասխան տալ ձեր բոլոր հակառակորդները։ 16 Դուք պիտի մատնուէք ե՛ւ ծնողներից, ե՛ւ եղբայրներից, ե՛ւ ազգականներից, ե՛ւ բարեկամներից, ու ձեզնից ոմանց պիտի սպանեն։ 17 Եւ պիտի ատուէք բոլորից իմ անուան համար։ 18 Բայց ձեր գլխից մի մազ անգամ չպիտի կորչի։ 19 Եւ ձեր համբերութեամբ պիտի շահէք ձեր հոգիները»։

Բ Կորնթացիներ 5:1-5
Քանզի գիտենք, որ, եթէ մեր այս հողեղէն տունը, որ մեր մարմինն է, աւերուի, Աստծուց շինուած անձեռակերտ յաւիտենական տուն ունենք երկնքում։ 2 Եւ այս մարմնի մէջ հառաչում ենք, որովհետեւ փափագում ենք երկնքի բնակութիւնը հագնել։ 3 Միայն թէ, երբ այն հագնենք, մերկ չլինենք. 4 քանի որ, մինչ այս հողեղէն տան մէջ ենք, հառաչում ենք ծանր բեռան տակ, որովհետեւ չենք ուզում մերկանալ այս մարմնից, այլ՝ երկնայինը հագնել սրա վրայ, որպէսզի, ինչ որ մահկանացու է, կլանուի կեանքից։ 5 Եւ Աստուած է, որ մեզ պատրաստում է այս փոփոխութեանը, նա, որ տուեց մեզ Հոգու առհաւատչեան։

Եսայի 55:10-13
10 Ինչպէս որ, ասենք, երբ անձրեւ կամ ձիւն է իջնում երկնքից
եւ կրկին այնտեղ չի վերադառնում, քանի դեռ չի ոռոգել երկիրը,
չի ծլեցրել ու պտղաբերել այն,
սերմանողին սերմ եւ ուտելու հաց չի տուել,
11 այդպէս էլ պիտի լինի իմ խօսքը, որ ելնում է իմ բերանից.
նա դատարկ չի վերադառնալու,
մինչեւ որ չկատարի այն,
ինչ կամենում եմ ես։
Պիտի հեշտացնեմ քո ճանապարհները,
որպէսզի իմ ճանապարհներն էլ դու պահպանես։
12 Ուրախութեամբ պիտի ելնէք եւ ցնծութեամբ պիտի սովորէք.
լեռներն ու բլուրները պիտի խայտան,
խնդութեամբ ընդունեն ձեզ,
եւ անտառի բոլոր ծառերը պիտի ծափահարեն ձեզ։
13 Գիհու փոխարէն նոճի պիտի բուսնի,
դժնիկի փոխարէն մրտենի պիտի աճի.
եւ դա պիտի լինի յանուն Տիրոջ
եւ ի նշան յաւիտենականութեան ու չի նուազելու»։

Առակաց 8:9-11
9 բոլորն էլ ուղիղ են նրանց համար, որ իմաստուն են,
եւ հաճելի են նրանց համար, որ ձգտում են գիտութիւն ձեռք բերելու»։
10 Խրա՛տ ձեռք բերէք եւ ոչ թէ արծաթ,
գիտութիւն, քան թէ ընտիր ոսկի։
11 Իմաստութիւնը լաւ է անգին քարերից,
եւ թանկարժէք ոչ մի բան չի հաւասարուի նրան։


Սեպտեմբերի 22 
Կիր. Բ. կիր. զկնի Ս. Խաչի: Բարեկենդան Վարագայ Սրբոյ Խաչի Ես 14.3-173 Այն օրը Տէրը հանգստացնելու է քեզ քո ցաւերից ու նեղութիւններից եւ այն դաժան ծառայութիւնից, որ նրանց համար կատարեցիր։ 4Ու այս ողբը պիտի յօրինես Բաբելոնի թագաւորի վրայ եւ ասես այն օրը. «Ինչպէ՜ս այլեւս չկայ հարկապահանջը, ինչպէ՜ս լռեց կողոպտիչը։ 5Տէրը խորտակեց մեղաւորների լուծը, իշխանների լուծը, 6զայրոյթով, սոսկալի հարուածներով ու անողոք բարկութեամբ ոչնչացրեց նրանց ցեղերին։ 7Ողջ երկիրը յոյսով խաղաղուեց եւ կանչում է ցնծութեամբ։ 8Անգամ Լիբանանի ծառերը ցնծում են քեզ համար, Լիբանանի մայրիներն ասում են. « Այն օրից, երբ դու ընկար, անտառահատները մեզ չեն դիպել»։ 9Այդ բանը երբ պատահեց քեզ հետ, դժոխքն ալեկոծուեց ներքեւում,միանգամից ոտքի կանգնեցին բոլոր հսկաները, որոնք երկրի իշխաններն էին եղել,եւ բոլոր ազգերի թագաւորներին վերացրին իրենց գահերից։ 10Ամէնքը դիմեցին քեզ՝ ասելով. «Դու էլ մեզ նման բռնուեցիր եւ դարձար մեզ պէս»։ 11Քո փառքը, քո մեծ ուրախութիւնը դժոխք իջան. ցեցը պիտի տարածուի քո տակ, իսկ վրադ որդը պիտի պատի։ 12Արդ, ինչպէ՜ս երկնքից ընկաւ արուսեակը, որ ծագում էր առաւօտեան. նա, որ ուղարկւում էր բոլոր ազգերին,ընկաւ գետին ու խորտակուեց։ 13Մտքիդ մէջ ասում էիր. «Երկինք կը բարձրանամ, իմ գահը կը դնեմ երկնային աստղերից աւելի վեր. կը նստեմ բարձր լերան վրայ, հիւսիսի բարձր լեռների վրայ.
Բ Կր 10.18-11.10 18քանի որ ոչ թէ նա է ընտրեալը, ով ինքն իրեն է գովաբանում, այլ՝ նա, ում Տէրն է գովում։ 11 Լաւ կը լինէր, եթէ մի փոքր հանդուրժէիք իմ անմտութիւնը. եւ անշուշտ կը հանդուրժէք. 2ձեզ համար նախանձախնդիր եմ Աստծու նախանձախնդրութեամբ. որովհետեւ ձեզ նշանեցի մի մարդու՝ որպէս մի անբիծ կոյս Քրիստոսին ներկայացնելու համար։ 3Բայց երկիւղ եմ կրում, թէ մի գուցէ, ինչպէս օձն իր խորամանկութեամբ խաբեց Եւային, ձեր միտքը ապականուի ու շեղուի Քրիստոսի հանդէպ ձեր ունեցած պարզամտութիւնից. 4որովհետեւ, եթէ որեւէ մէկը գայ ու քարոզի մի ուրիշ Քրիստոս, որին մենք չքարոզեցինք, կամ առնէք ուրիշ հոգի, որը չառաք մեզնից, կամ ուրիշ աւետարան, որը չընդունեցիք մեզնից, շատ լաւ պիտի անսայիք նրան։ 5Բայց ես այնպէս եմ կարծում, թէ ոչ մի բանով պակաս չեմ գերընտիր առաքեալներից։ 6Թէպէտեւ անվարժ եմ խօսքի մէջ, բայց ոչ՝ գիտութեամբ. սակայն ամէն ինչում մեր գիտութիւնը ամբողջովին ցոյց տուինք ձեզ։ 7Եւ մի մե՞ղք գործեցի, որ ինքս ինձ խոնարհեցրի, այն էլ նրա համար, որ դուք բարձրանաք, քանի որ Աստծու Աւետարանը ձրի աւետարանեցի ձեզ։ 8Ուրիշ եկեղեցիներ կողոպտեցի՝ թոշակ առնելով, որպէսզի ձե՛զ ծառայեմ։ 9Եւ երբ եկայ ձեզ մօտ, թէպէտեւ կարիքի մէջ էի, ձեզնից ոչ ոքի բեռ չեղայ. քանի որ իմ կարիքները հոգացին Մակեդոնիայից եկած եղբայրները։ Եւ ամէն կերպ, առանց ձեզ բեռ լինելու, ինքս ինձ պահեցի եւ պիտի պահեմ, 10որովհետեւ իմ մէջ կայ Քրիստոսի ճշմարտութիւնը։ Այս պարծանքը չի վերանայ ինձնից Աքայիայի կողմերում էլ։
Մր 10.1-12 10 Յիսուս այնտեղից վեր կացաւ եկաւ Հրէաստանի սահմանները, Յորդանանի միւս կողմը. եւ ժողովուրդը դարձեալ գնում խռնւում էր նրա շուրջը, եւ նա, ինչպէս սովոր էր, նորից ուսուցանում էր նրանց։ 2Իսկ փարիսեցիները մօտեցան եւ նրան փորձելով՝ հարց տուին ու ասացին. «Օրինաւո՞ր է, որ մարդ իր կնոջն արձակի»։ 3Նա պատասխան տուեց նրանց եւ ասաց. «Մովսէսը ձեզ ի՞նչ պատուիրեց»։ 4Եւ նրանք ասացին. «Մովսէսը հրաման տուեց արձակելու թուղթ գրել եւ արձակել»։ 5Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Ձեր խստասրտութեան պատճառով գրեց այդ պատուիրանը, 6մինչդեռ արարչագործութեան սկզբից Աստուած արու եւ էգ ստեղծեց նրանց»։ 7Եւ ասաց. «Դրա համար տղամարդը պիտի թողնի իր հօրն ու մօրը եւ պիտի գնայ իր կնոջ յետեւից։ 8Եւ երկուսը մի մարմին պիտի լինեն, եւ այլեւս երկու չեն, այլ՝ մէկ մարմին։ 9Արդ, ինչ որ Աստուած միացրեց, մարդը թող չբաժանի»։ 10Եւ աշակերտները տան մէջ դարձեալ նոյնը հարցրին նրան։ 11Եւ նրանց ասաց. «Եթէ մի մարդ արձակի իր կնոջը եւ ուրիշին առնի, շնութիւն արած կը լինի։ 12Եւ մի կին եթէ թողնի իր ամուսնուն եւ ուրիշ մարդու կին լինի, շնութիւն արած կը լինի»։

Սեպտեմբեր 21

Տոն Սուրբ Խաչի
Հովհաննես 7:37-52

37 Մեծ տօնի վերջին օրը Յիսուս կանգնած էր եւ աղաղակում էր՝ ասելով. «Եթէ մէկը ծարաւ է, թող ինձ մօտ գայ եւ խմի։ 38 Ով ինձ հաւատում է, - ինչպէս Գիրքն է ասում, - նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն»։ 39 Նա այս ասում էր Հոգու մասին, որին ընդունելու էին իրեն հաւատացողները. քանի որ Հոգին դեռեւս չկար, որովհետեւ Յիսուս դեռ փառաւորուած չէր։
40 Ժողովրդից ոմանք, երբ լսում էին այս խօսքերը, ասում էին՝ սա՛ է ճշմարիտ մարգարէն. 41 ուրիշներն ասում էին՝ սա՛ է Քրիստոսը. իսկ դեռ ուրիշներ ասում էին՝ միթէ Քրիստոս Գալիլիայի՞ց է գալու. 42 չէ՞ որ Գիրքն ասում է, թէ Քրիստոս գալու է Դաւթի սերնդից եւ Բեթղեհէմ գիւղից, որտեղից Դաւիթն էր։ 43 Եւ ժողովրդի մէջ նրա պատճառով պառակտում եղաւ։ 44 Եւ նրանցից ոմանք ուզեցին բռնել նրան, բայց ոչ ոք նրա վրայ ձեռք չդրեց։
45 Իսկ սպասաւորները վերադարձան քահանայապետների եւ փարիսեցիների մօտ. եւ սրանք նրանց ասացին. «Ինչո՞ւ նրան այստեղ չբերեցիք»։ 46 Սպասաւորները պատասխանեցին ու ասացին. «Ոչ մի մարդ երբեք այնպէս չի խօսել, ինչպէս այն մարդը»։ 47 Փարիսեցիները ասացին. «Միթէ դո՞ւք էլ էք մոլորուել։ 48 Միթէ իշխանաւորներից կամ փարիսեցիներից որեւէ մէկը հաւատա՞ց նրան, 49 բացի այն խաժամուժ ամբոխից, որ օրէնք չգիտէ եւ նզովեալ է»։ 50 Նիկոդեմոսը, որ նախապէս գիշերով եկել էր նրա մօտ եւ նրանցից մէկն էր, նրանց ասաց. 51 «Միթէ մեր օրէնքը դատապարտո՞ւմ է մարդուն, եթէ նախ նրանից լսած եւ կամ իմացած չլինի, թէ ինչ է գործել նա»։ 52 Նրան պատասխանեցին ու ասացին. «Միթէ դո՞ւ էլ Գալիլիայից ես. քննի՛ր ու տե՛ս, որ Գալիլիայից մարգարէ դուրս չի գալիս»։

Ա Տիմ. 6:13-16
13 Պատուիրում եմ քեզ Աստծու ներկայութեամբ, որը կեանք է տալիս ամէն ինչի, եւ Յիսուս Քրիստոսի առաջ, որը Պոնտացի Պիղատոսի առաջ վկայեց բարի դաւանութիւնը, 14 որ դու պահես պատուիրանը անբիծ, անարատ, մինչեւ յայտնութիւնը Յիսուս Քրիստոսի, 15 որին իր ժամանակում յայտնի պիտի անի Երանելին եւ միակ Հզօրը, թագաւորների Թագաւորը եւ տէրերի Տէրը, 16 նա, որ միայն ի՛նքն ունի անմահութիւնը եւ բնակւում է անմատչելի լոյսի մէջ, որ մարդկանցից ոչ ոք չի տեսել եւ ոչ էլ կարող է տեսնել. նրան պատիւ եւ զօրութիւն յաւիտեանս։ Ամէն։

Եսայի 51:4-11
4 Լսի՛ր ինձ, լսի՛ր ինձ, ո՛վ ժողովուրդ, ակա՛նջ դրէք ինձ, ո՛վ թագաւորներ,
քանզի ինձնից է դուրս գալիս օրէնքը,

եւ իմ դատաստանը լոյս է հեթանոսների համար։

5 Արագ, արա՛գ պիտի մօտենայ իմ արդարութիւնը,

եւ իմ փրկութիւնը պիտի ելնի ինչպէս լոյս.

հեթանոսներն իմ բազկին պիտի ապաւինեն,

կղզիները պիտի սպասեն ինձ եւ յոյս դնեն իմ բազկի վրայ։

6 Դէպի երկի՛նք բարձրացրէք ձեր աչքերը

եւ նայեցէ՛ք դէպի ցած՝ երկրին.

երկինքը պիտի անցնի ինչպէս ծուխը,

եւ երկիրը պիտի մաշուի ինչպէս ձորձերը,

նրա բնակիչները եւս նոյն կերպ պիտի կորչեն,

բայց իմ փրկութիւնը յաւիտենապէս պիտի մնայ,

եւ իմ արդարութիւնը չի պակասելու։

7 Դուք, որ ճանաչում էք իրաւունքը,

եւ դու, իմ ժողովո՛ւրդ, որ սրտիդ մէջ իմ օրէնքն ես կրում,

լսեցէ՛ք ինձ.

մի՛ վախեցէք մարդկանց նախատինքից,

եւ նրանց բամբասանքը թող ձեզ ամօթանք չպատճառի,

8 քանզի ժամանակի ընթացքում դրանք պիտի մաշուեն ինչպէս ձորձեր

եւ ինչպէս բուրդ, որին ուտում է ցեցը,

բայց իմ արդարութիւնը պիտի մնայ յաւիտեան,

եւ իմ փրկութիւնը՝ սերնդից սերունդ»։

ԶԱՐԹՆԻ՛Ր, ԵՐՈՒՍԱՂԷ՛Մ

9 Զարթնի՛ր, զարթնի՛ր, Երուսաղէ՛մ,

եւ հագի՛ր քո բազկի զօրութիւնը,

զարթնի՛ր, ինչպէս հին օրերում,

ինչպէս վաղեմի ժամանակներում։

Մի՞թէ դու նա չես, որ հատեցիր ովկիանոսի լայնութիւնը[‡‡‡‡‡‡‡‡],

վանեցիր վիշապին.

10 Դու այն չե՞ս, որ ցամաքեցրեց ծովը,

անդունդների ջրերի յորդութիւնը

եւ ծովերի խորութիւնները ճանապարհ դարձրեց,

որպէսզի այնտեղով անցնեն փրկուողներն ու ազատուողները։

11 Տիրոջ շնորհիւ պիտի լինի վերադարձը,

եւ նրանք Սիոն են գալու ցնծութեամբ ու յաւիտենական ուրախութեամբ.

նրանց գլխի վրայ օրհնութիւն պիտի լինի,

եւ ուրախութիւնը պիտի հասնի նրանց.

ցաւը, տրտմութիւնն ու հեծութիւնը պիտի հեռանան։


Սեպտեմբեր 20

Տոն Սուրբ Խաչի
Հովհաննես 19:16-22

16 Այն ժամանակ Յիսուսին յանձնեց նրանց ձեռքը, որպէսզի խաչը հանուի։
17 Եւ նրանք առան Յիսուսին եւ տարան։ Եւ խաչափայտը նա ինքն էր վերցրել եւ բարձրացնում էր այն տեղը, որի անունն էր Գագաթ, իսկ եբրայերէն կոչւում էր Գողգոթա, 18 որտեղ եւ խաչը հանեցին նրան ու նրա հետ երկու ուրիշների՝ այս եւ այն կողմից, իսկ մէջտեղում՝ Յիսուսին։ 19 Պիղատոսը մի տախտակ էլ գրեց եւ դրեց խաչի վրայ. եւ գրուած էր. «Յիսուս Նազովրեցի՝ հրեաների թագաւոր»։ 20 Այդ տախտակը հրեաներից շատերը կարդացին, որովհետեւ այն տեղը, ուր Յիսուս խաչուեց, քաղաքին մօտ էր (եւ գրուած էր եբրայերէն, լատիներէն եւ յունարէն)։ 21 Հրեաների քահանայապետները Պիղատոսին ասացին. «Մի՛ գրիր՝ հրեաների թագաւոր, այլ՝ ինչ նա ասաց՝ թագաւոր եմ հրեաների»։ 22 Պիղատոսը պատասխանեց. «Ինչ գրեցի, գրեցի»։

Փիլիպեցիս 2:5-11
5 Ձեզանից իւրաքանչիւրը թող խորհի այն, ինչ որ կայ Քրիստոս Յիսուսի մէջ, 6 որը Աստծու կերպարանքով էր, բայց Աստծուն հաւասար լինելը յափշտակութիւն չհամարեց, 7 այլ իր անձը ունայնացրեց՝ ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով եւ մարդու կերպարանքով խոնարհեցրեց ինքն իրեն՝ 8 հնազանդ լինելով մինչեւ մահ եւ այն էլ մահուան՝ խաչի վրայ։ 9 Դրա համար էլ Աստուած նրան առաւել բարձրացրեց եւ նրան շնորհեց մի անուն, որ վեր է, քան ամէն անուն, 10 որպէսզի Յիսուս Քրիստոսի անունով խոնարհուի ամէն ծունկ՝ լինի թէ՛ երկնաւորների, թէ՛ երկրաւորների եւ թէ՛ սանդարամետականների. 11 եւ ամէն լեզու խոստովանի, թէ Յիսուս Քրիստոս Տէ՛ր է՝ ի փառս Հայր Աստծու։

Զաքարիա 14:5-11
5 Պիտի լցուի իմ լեռների ձորը,
եւ լեռների այդ ձորը պիտի տարածուի մինչեւ Ասայէլ ու կցուի նրան,
պիտի լցուի այնպէս, ինչպէս լցուեց երկրաշարժից՝
Յուդայի երկրի արքայ Օզիայի օրերին։
Այն ժամանակ պիտի գայ ու հասնի իմ Տէր Աստուածը,
եւ բոլոր սրբերը պիտի լինեն նրա հետ։
6 Այն օրը լոյս չի լինելու,
այլ լինելու է ցուրտ ու պարզ օր։
7 Դա պիտի լինի միայն Տիրոջը յայտնի օր.
ո՛չ ցերեկ պիտի լինի եւ ո՛չ էլ գիշեր,
այլ լոյս պիտի լինի միայն երեկոյեան։
8 Այն օրը կենդանի ջուր է բխելու Երուսաղէմում,
նրա մի կէսը պիտի հոսի դէպի առջեւի ծովը,
նրա միւս կէսը՝ դէպի ետեւի ծովը,
եւ այդպէս է լինելու ամառ ու գարուն։
9 Տէրը թագաւոր պիտի լինի ամբողջ երկրի վրայ.
այն օրը Տէրը միա՛կը պիտի լինի,
եւ նրա անունը պիտի լինի միա՛կը։
10 Ամբողջ երկիրը անապատից պիտի վերածուի դաշտի՝
Գաբայից մինչեւ Ռեմոն՝ Երուսաղէմի հարաւային կողմը,
Հռամը պիտի մնայ իր տեղը՝
Բենիամինի դռնից մինչեւ Առաջին դուռը,
մինչեւ Անկիւնների դուռը,
Անամայէլի աշտարակից մինչեւ Թագաւորի հնձանները։
11 Նրա մէջ պիտի բնակուեն մարդիկ,
այլեւս նզովք չի լինելու,
եւ Երուսաղէմը պիտի դառնայ յուսալի։



Սեպտեմբեր 19

Տոն սուրբ եկեղեցու
Մատթեոս 21:12-17

12 Եւ Յիսուս մտաւ տաճար ու դուրս հանեց բոլոր նրանց, որ տաճարի մէջ վաճառում ու գնումներ էին անում. նա շուռ տուեց լումայափոխների սեղաններն ու աղաւնեվաճառների աթոռները։ 13 Եւ նրանց ասաց. «Գրուած է՝ իմ տունը աղօթքի տուն պիտի կոչուի, իսկ դուք աւազակների որջ էք արել այդ»։

14 Տաճարի մէջ կոյրեր եւ կաղեր Յիսուսին մօտեցան, եւ նա բժշկեց նրանց։ 15 Երբ քահանայապետներն ու օրէնսգէտները տեսան այն սքանչելիքները, որ նա արեց, եւ մանուկներին, որ տաճարի մէջ աղաղակում էին ու ասում՝ օրհնութի՜ւն Դաւթի Որդուն, բարկացան. 16 եւ ասացին նրան. «Լսո՞ւմ ես՝ դրանք ինչ են ասում»։ Յիսուս նրանց ասաց. «Այո՛, դուք չէ՞ք կարդացել, թէ՝ երեխաների ու ծծկերների բերանով օրհնութիւն կատարեցիր»։ 17 Եւ նրանց թողնելով՝ ելաւ քաղաքից դուրս, դէպի Բեթանիա. եւ այնտեղ գիշերեց։

Եբրայեցիս 12:18-27
18 Դուք չէք մօտեցել շօշափելի լերանը, որ կրակով էր այրւում եւ պատած էր մէգով, մառախուղով, խաւարով եւ մթութեամբ, 19 ուր փողն էր հնչում եւ պատգամների ձայնը, այնպէս որ, ովքեր այն լսեցին, աղաչեցին, որ խօսքը չկրկնուի իրենց համար, 20 քանի որ չէին դիմանում այն հրամանին, թէ՝ թէկուզ եւ գազան մօտենայ լերանը, կը քարկոծուի։ 21 Եւ այնպէս ահազդու էր տեսիլքը, որ Մովսէսն ասում էր. «Սարսափում եմ եւ դողում»։ 22 Բայց դուք մօտեցել էք Սիոն լերանը եւ կենդանի Աստծու քաղաքին, երկնային Երուսաղէմին, հրեշտակների բիւրաւոր բանակներին, 23 երկնքում գրուած անդրանիկների հանդիսաւոր ժողովին, բոլորի դատաւոր Աստծուն, կատարելութեան հասած արդարների հոգիներին 24 եւ Յիսուսին՝ նոր ուխտի միջնորդին, եւ նրա արեան հեղումին, որ աւելի խօսուն է, քան արիւնն Աբէլի։

25 Զգո՛յշ եղէք, չլինի թէ հրաժարուէք Նրանից, ով խօսում է. որովհետեւ, եթէ նրանք երկրի վրայ Աստծու պատգամները տուող Մովսէսին մերժելով չազատուեցին, որչա՜փ եւս առաւել չպիտի ազատուենք մենք, եթէ թիկունք դարձնենք երկնքից խօսողին, 26 որի ձայնը երկիրը շարժեց այն ժամանակ, իսկ այժմ այս խոստումն է անում եւ ասում. «Մի անգամ էլ պիտի շարժեմ ոչ միայն երկիրը, այլ նաեւ՝ երկինքը»։ 27 Եւ «մի անգամ էլ» -ը ցոյց է տալիս, որ շարժուած բաները պիտի փոփոխուեն, որպէսզի անշարժ բաները մնան հաստատուն։

Եսայի 2:1-6
1 Ամոսի որդի Եսայուն ուղղուած խօսքը Հրէաստանի եւ Երուսաղէմի մասին
2 Վերջին օրերին պիտի յայտնուի Տիրոջ լեռը,
Աստծու տունը՝ լեռների գագաթներին,
պիտի բարձրանայ բլուրների վրայ,
եւ բոլոր հեթանոսները պիտի շարժուեն դէպի նա։
3 Գալու են բազում ժողովուրդներ՝ ասելով.
«Եկէ՛ք ելնենք Տիրոջ լեռն ու Յակոբի Աստծու տունը։ Նա մեզ կը սովորեցնի իր ճանապարհները, որոնցով եւ կը գնանք»։
Օրէնքները Սիոնից են դուրս գալիս,
եւ Տիրոջ խօսքը՝ Երուսաղէմից։
4 Նա դատաստան պիտի տեսնի հեթանոսների մէջ ու պիտի յանդիմանի բազում ժողովուրդների։
Նրանք իրենց սուսերներից խոփեր պիտի ձուլեն,
եւ իրենց սուիններից՝ մանգաղներ.
ազգ ազգի վրայ սուր չպիտի բարձրացնի,
եւ նրանք այլեւս չեն սովորելու պատերազմել։
5 Արդ, ո՛վ տունդ Յակոբի, եկէ՛ք քայլենք Տիրոջ լոյսի մէջ։
6 Նա երես դարձրեց իր ժողովրդից՝ Յակոբի տնից,
որովհետեւ նրանց երկիրը, ինչպէս այլազգիներինը,
առաջուայ պէս լցուեց կախարդներով,
եւ նրանք բազում այլազգի որդիներ ունեցան։


Սեպտեմբեր 18

Տոն սուրբ եկեղեցու
Մատթեոս 16:13-19

13 Եւ Յիսուս Փիլիպպեան Կեսարիայի կողմերը գնալով՝ հարցրեց աշակերտներին ու ասաց. «Մարդիկ իմ մասին ի՞նչ են ասում, ո՞վ է մարդու Որդին»։ 14 Եւ նրանք ասացին. «Մէկը, թէ՝ Յովհաննէս Մկրտիչը, եւ ուրիշներ՝ Եղիան, իսկ ոմանք, թէ՝ Երեմիան, կամ մարգարէներից մէկը»։ 15 Յիսուս նրանց ասաց. «Իսկ դուք իմ մասին ի՞նչ էք ասում, ո՞վ եմ ես»։ 16 Սիմոն Պետրոսը պատասխանեց ու ասաց. «Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծու Որդին»։ 17 Յիսուս պատասխանեց եւ նրան ասաց. «Երանի՜ է քեզ, Սիմո՛ն, Յովնանի՛ որդի, որովհետեւ մարմինը եւ արիւնը չէ, որ յայտնեց քեզ, այլ՝ իմ Հայրը, որ երկնքում է։ 18 Եւ ես քեզ ասում եմ, որ դու վէմ ես, եւ այդ վէմի վրայ պիտի շինեմ իմ եկեղեցին, ու դժոխքի դռները այն չպիտի յաղթահարեն։ 19 Եւ քեզ պիտի տամ երկնքի արքայութեան բանալիները, եւ ինչ որ մի անգամ կապես երկրի վրայ, կապուած պիտի լինի երկնքում։ Եւ ինչ որ արձակես երկրի վրայ, արձակուած պիտի լինի երկնքում»։


Եբրայեցիս 9:11-15
11 Իսկ Քրիստոս, որ եկաւ որպէս գալիք բարիքների Քահանայապետ, անցնելով մեծ, կատարեալ եւ անձեռակերտ խորանով, այսինքն՝ ո՛չ այս աշխարհի արարածների կողմից շինուած, 12 ո՛չ էլ նոխազների եւ զուարակների արիւնով, մի անգամ ընդմիշտ իր իսկ արեամբ մտաւ սրբարան՝ յաւիտենական փրկութիւն ապահովելով. 13 որովհետեւ, եթէ ցուլերի եւ նոխազների արիւնը եւ երինջների շաղ տրուած մոխիրը մաքրում են պղծուածներին մարմնի մաքրութեան համար, 14 որչա՜փ եւս առաւել արիւնը Քրիստոսի, - որ յաւիտենական Հոգու միջոցով ինքն իրեն որպէս անարատ պատարագ մատուցեց Աստծուն, - կը մաքրի ձեր խղճմտանքը մեռած գործերից, որպէսզի ծառայէք կենդանի Աստծուն։
15 Ահա թէ ինչու նա նոր ուխտի միջնորդ է, քանի որ իր մահը առաջին ուխտի ժամանակ գործուած յանցանքների քաւութեան համար եղաւ, որպէսզի կանչուածները յաւիտենական ժառանգութեան խոստումն ստանան.

Սոփոնիա 3:14-18
14 Հրճուի՛ր, դո՛ւստր Սիոնի,
բարձրաձայն աղաղակի՛ր, Երուսաղէ՛մ,
ուրախացի՛ր եւ զուարճացի՛ր քո ամբողջ սրտով, դո՛ւստր Երուսաղէմի,
15 որովհետեւ Տէրը վերացրեց քեզնից քո անիրաւութիւնները,
Տէրը քեզ փրկեց քո թշնամիների ձեռքից.
Իսրայէլի թագաւորը՝ Տէրը, քո մէջ է,
եւ դու այլեւս չարիք չես տեսնի։
16 Այն ժամանակ Տէրը կ’ասի Երուսաղէմին.
«Քաջալերուի՛ր, Սիո՛ն, թող չթուլանան քո ձեռքերը։
17 Հզօրը՝ Տէր Աստուած, քո մէջ է եւ կը փրկի քեզ,
ուրախութիւն կը բերի քեզ,
կը նորոգի քեզ իր սիրով
եւ ուրախ կը լինի քո մէջ զուարճութեամբ, ինչպէս տօնի օրը։
Ես կը հաւաքեմ քո ցրուածներին։
18 Վա՜յ ով կը նախատի նրան։


Սեպտեմբեր 17

Տոն սուրբ եկեղեցու
Հովհաննես 2:12-22

12 Սրանից յետոյ Յիսուս Կափառնայում իջաւ իր մօր եւ իր եղբայրների հետ. եւ այնտեղ մնաց միայն մի քանի օր։

13 Հրեաների զատիկը մօտ էր, եւ Յիսուս Երուսաղէմ ելաւ։ 14 Եւ տաճարի մէջ գտաւ նրանց, որ վաճառում էին արջառներ, ոչխարներ եւ աղաւնիներ, ինչպէս նաեւ՝ լումայափոխներ, որ նստած էին։ 15 Եւ չուանից խարազան շինեց ու բոլորին տաճարից դուրս հանեց. նաեւ՝ ոչխարներն ու արջառները. իսկ լումայափոխների պղնձադրամները ցիր ու ցան արեց եւ նրանց սեղանները շուռ տուեց։ 16 Իսկ աղաւնի վաճառողներին ասաց. «Դրանք այստեղից վերցրէ՛ք եւ իմ Հօր Տունը վաճառատան մի՛ վերածէք»։ 17 Նրա աշակերտները յետոյ յիշեցին, որ գրուած է. «Քո Տան նկատմամբ իմ նախանձախնդրութիւնը ինձ պիտի ուտի»։

18 Հրեաները նրան ասացին. «Ի՞նչ նշան ցոյց կը տաս մեզ, թէ իրաւունք ունես այդ բանն անելու»։ 19 Պատասխանեց նրանց Յիսուս եւ ասաց. «Քանդեցէ՛ք այդ տաճարը, եւ երեք օրուայ ընթացքում այն կը վերականգնեմ»։ 20 Հրեաները նրան ասացին. «Քառասունվեց տարում շինուեց այս տաճարը, իսկ դու երե՞ք օրում այն վերականգնում ես»։ 21 Բայց նա իր մարմնի տաճարի մասին էր խօսում։ 22 Իսկ երբ մեռելներից յարութիւն առաւ, նրա աշակերտները յիշեցին, թէ այդ է, որ ասել էր. եւ հաւատացին Գրքին ու այն խօսքին, որ Յիսուս ասել էր։

Եբրայեցիս 3:1-6
Ուստի, սո՛ւրբ եղբայրներ, որ մասնակից էք երկնաւոր կոչմանը, նայեցէ՛ք Յիսուս Քրիստոսին, որին Աստուած ուղարկեց՝ լինելու Քահանայապետն այն հաւատի, որ խոստովանում ենք մենք. 2 նա հաւատարիմ էր իր Արարչին, որ նրան կարգեց այս պաշտօնին, ինչպէս որ Մովսէսն էլ հաւատարիմ եղաւ նրա ամբողջ տան մէջ. 3 որովհետեւ նա առաւել փառքի արժանի եղաւ, քան Մովսէսը, ինչպէս որ տունը կառուցողն աւելի պատիւ ունի, քան տունը. 4 արդարեւ, ամէն տուն, որ կառուցւում է, որեւէ մէկի կողմից է կառուցւում, իսկ ով ամէն բան արարեց, Աստուած է։ 5 Մովսէսը հաւատարիմ եղաւ նրա ամբողջ տան մէջ որպէս ծառայ՝ վկայելու համար ասուելիք խօսքերը. 6 իսկ Քրիստոս իբրեւ որդի՝ նրա տան վրայ։ Նրա տունը մենք իսկ ենք, միայն թէ վստահութիւնը եւ յոյսի պարծանքը մինչեւ վերջ հաստատ պահենք։

Բարուք 4:36-5:9
36 Նայի՛ր դէպի արեւելք, ո՛վ Երուսաղէմ,
եւ տե՛ս Աստծուց քեզ եկած ուրախութիւնը։
37 Ահա գալիս են քո որդիները,
որոնց ճանապարհ էիր դրել,
գալիս են՝ Սրբի խօսքով հաւաքուած արեւելքից մինչեւ արեւմուտք,
ուրախացած Աստծու փառքով։
5 Ո՛վ Երուսաղէմ,
հանի՛ր քո սգի ու լլկանքի զգեստը
եւ յաւիտեա՛ն հագիր Աստծու փառքն ու վայելչութիւնը,
2 ա՛ռ քո վրայ Աստծու արդարութեան վերարկուն
եւ դի՛ր գլխիդ յաւիտենական Տիրոջ փառքի խոյրը,
3 որպէսզի Աստուած երկնքի ներքոյ ցոյց տայ քո ամբողջ պայծառութիւնը։
4 Աստծու կողմից քո անունը յաւիտեան կը կոչուի խաղաղութիւն,
արդարութիւն եւ աստուածպաշտութեան փառք։
5 Ելի՛ր, Երուսաղէ՛մ,
կանգնի՛ր բարձունքի վրայ,
նայի՛ր դէպի արեւելք
ու տե՛ս Սրբի խօսքով արեւելքից մինչեւ արեւմուտք հաւաքուած քո որդիներին,
որոնք ուրախացել են Աստծուց յիշուած լինելու համար։
6 Նրանք քեզնից հեռացան հետիոտն,
թշնամիներից քշուած,
բայց Աստուած նրանց քեզ մօտ է բերում փառքով,
ինչպէս թագաւորական գահ բարձրացածների։
7 Արդարեւ, Աստուած հրաման է արձակել,
որ բոլոր բարձր լեռները,
յաւերժական բլուրները խոնարհուեն,
ձորերը լցուեն,
որպէսզի երկիրը հարթուի,
Իսրայէլն Աստծու փառքով ապահով քայլի,
8 իսկ բոլոր անտառները
եւ ամէն մի անուշաբոյր ծառ
Աստծու հրամանով հովանի լինեն Իսրայէլին։
9 Աստուած պիտի առաջնորդի Իսրայէլին ուրախութեամբ,
իր փառքի լոյսով՝
իր ողորմութեամբ ու արդարութեամբ հանդերձ:


<<Քրիստոնյա լինել նշանակում է պատկանել

 Եկեղեցուն, քանզի քրիստոնեությունը ինքնին Եկեղեցի

 է և Եկեղեցուց դուրս քրիստոնեական կյանք չկա և չի 

կարող լինել>>
 Իլարիոն արքեպիսկոպոս (Տրոիցկի)

Պե՞տք է արդյոք քեզ ավելորդ բեռը
…Մի երիտասարդ, նկատելով իմաստուն ծերունու անսահման բարությունը, հարցնում է.- Դու այնքան իմաստուն ես: Միշտ բարձր տրամադրություն ունես, երբեք չես բարկանում: Օգնիր, որ ես էլ այդպիսին դառնամ:Ծերունին համաձայնում է օգնել, բայց մի պայմանով. որ երիտասարդը թափանցիկ պարկ ու կարտոֆիլ բերի:- Եթե ինչ-որ մեկի վրա բարկանաս, – ասում է ծերունին, – վերցրու մեկ կարտոֆիլ, վրան գրիր այդ մարդու անունը և դիր այն թափանցիկ պարկում:- Եվ վե՞րջ, – զարմացած հարցնում է երիտասարդը:- Ո՛չ, – պատասխանում է իմաստուն ծերունին: – Այս պարկը միշտ քեզ հետ պետք է լինի, ուր էլ որ գնաս: Եվ ամեն անգամ, երբ ինչ-որ մեկից վիրավորվես, պետք է պարկում կարտոֆիլ ավելացնես:Երիտասարդը համաձայնում է: Որոշ ժամանակ անց պարկն արդեն լի էր կարտոֆիլներով և բավականին ծանր էր: Բոլորովին էլ հարմար չէր ամենուր տեղափոխելը: Բացի այդ՝ սկզբում դրված կարտոֆիլներն արդեն սկսել էին փչանալ: Պարկից վատ հոտ էր գալիս:Ուստի երիտասարդը որոշում է դարձյալ դիմել իմաստուն ծերունու օգնությանը:- Արդեն անհնար է սա ինձ մոտ պահել: Նախ` պարկը շատ ծանր է և երկրորդ` կարտոֆիլը փչանում է: Ուրիշ բան առաջարկիր, խնդրում եմ…- Սա այն է, ինչ պատահում է մարդկային հարաբերությունների դեպքում, – պատասխանում է իմաստուն ծերունին: – Պարզապես մենք դա անմիջապես չենք նկատում: Գործերը դառնում են սովորություն, սովորությունը՝ բնավորություն: Ամեն անգամ, երբ ինչ-որ մեկից վիրավորվես կամ էլ ինչ-որ մեկին վիրավորես, նախ մտածիր՝ պե՞տք է արդյոք քեզ այդ ավելորդ բեռը…

Երկու գայլը

Օրերից մի օր մի ծեր մարդ իր թոռան համար կենսական մի ճշմարտություն բացահայտեց:
-Յուրաքանչյուր մարդու մեջ պայքար է գնում, որը շատ նման է երկու գայլերի պայքարին: Գայլերից մեկը ներկայացնում է չարիքը, նախանձը, խանդը, ափսոսանքը, ատելությունը, էգոիզմը, ամբիցիաները, խաբեությունը: Մյուս գայլը ներկայացնում է բարին, խաղաղությունը, սերը, հույսը, բարությունն ու հավատարմությունը;
Փոքրիկ թոռնիկը, մինչև հոգու խորքը ազդվելով, մի քանի ակնթարթ մտածում էր, հետո հարցրեց:
_-Իսկ ո՞ր գայլն է վերջում հաղթում:
Ծերունին հազիվ նկատելի ժպտաց և ապա պատասխանեց:
-Միշտ հաղթում է այն գայլը, որին դու կերակրում ես:

Լեոնարդո դա Վինչի
Ամեն մի բարեգործության արմատը հարության հույսն է: Քանզի վարձատրման ակնկալությունը զորացնում է հոգին`բարին գործելու համար: Քանզի յուրաքանչյուր աշխատող պատրաստ է հանձն առնել ամեն մի աշխատանք և հոգնություն, եթե նախատեսում է, թե դրա համար կվարձատրվի: Մինչդեռ անվարձ աշխատողները, դեռևս մարմնապես չհոգնած, ընկճվում են հոգեպես, պարգև ակնկալող զինվորը պատրաստ է մարտի նետվելու: Թագավորից զինվորագրված որևէ զինվոր, եթե համոզված չէ հաղթանակին և չի կարող կանխատեսել պատերազմի ավարտը, պատրաստ չի լինի իր կյանքը զոհելու, եթե այդ թագավորը չի վարձատրում նրան պարգևներով: Այդպես է և հոգու դեպքում: Եթե այն հավատում է հարության, բնական է ուշադիր կլինի իր անձի նկատմամբ, բայց եթե հույս չունի հարության, նա հանձնվում է փչացման և ավերման: Ով հավատում է, թե մարմինը հառնելու է, խնայում է իր մարմինը, ջանում է այն մաքուր պահել և չի ապականում պոռնկություններով: Իսկ նա, ով չի հավատում հարության, անձնատուր է լինում պոռնկությունների, ասես թե այդ մարմինը պատկանում է մեկ ուրիշի:
Ուստի, Ընդհանրական Սուրբ Եկեղեցու կարևոր և մեծագույն պատվերը և ուսմունքն է` հավատալ մեռելների հարությանը: Այն շատ մեծ է և ամենաանհրաժեշտը: Թեև շատերը հակաճառում են, բայց ճշմարտությունը հաստատում է: Դրան հակաճառում են դիցապաշտ հելլենները, չեն հավատում սամարացիները: Այն ծանակում են հերետիկոսները: Բազմապիսի են հակաճառությունները, բայց ճշմարտությունը մեկն է:


Տէրը դարձաւ եւ նայեց Պետրոսին. եւ Պետրոսը յիշեց Տիրոջ խօսքը, որ ասել էր իրեն. «Դեռ աքաղաղը չկանչած՝ երեք անգամ պիտի ուրանաս, թէ ինձ չես ճանաչում»։ 
Եւ Պետրոսը դուրս ելնելով՝ դառնօրէն լաց եղաւ։
Աւետարան ըստ Ղուկասի


Ով ուզում է տեղաշարժել քարը, նա ոչ թե վերևից է դնում լծակը, այլ ներքևից և հեշտությամբ շրջում է այն: Սա խոնարհության օրինակ է:
Սուրբ Եփրեմ Ասորի

Ամեն ինչից առաջ մի համարիր, թե ինչ-որ մի բան ես ներկայացնում քեզանից, քանի որ, եթե այդպես վարվես` դա քո մեջ խոնարհություն կծնի, խոնարհությունը կծնի գիտություն /փորձառություն և ողջախոհություն/, գիտությունը կծնի հավատ, հավատն էլ իր հերթին կծնի ապավինություն, ապավինությունը կծնի սեր, իսկ սերն էլ իր հերթին կծնի հնազանդություն, իսկ հնազանդությունը կծնի անփոփոխ և մշտական ամրություն` բարին գործելու:
Սուրբ Անտոն Անապատակա


Սեպտեմբեր 16

Խաչվերացի հաջորդ օրը՝ սեպտեմբերի 16-ին, Մեռելոց է: 
Բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ: 

Հարկ է գրել հանգուցյալների անուն, ազգանունները ընթեռնելի ձեռագրով և թողնել հոգեհանգստի համար նախատեսված հատուկ սեղանի վրա: 

Ս. Պատարագից և հոգեհանգստյան արարողությունից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին:


Հիշատակ մեռելոց
Ա. Կորնթ. 2:6-10
6 Իմաստութիւնը քարոզում ենք հոգեպէս կատարեալներին, իմաստութիւն, որ այս աշխարհինը չէ, ոչ էլ այս աշխարհի՝ կործանման սահմանուած իշխանների իմաստութիւնը, 7 այլ քարոզում ենք Աստծու խորհրդաւոր, թաքուն իմաստութիւնը, որը ծածկուած է մարդկանցից եւ որն Աստուած սահմանել էր մեր փառքի համար նախքան յաւիտեանները. 8 եւ այս աշխարհի իշխաններից ոչ մէկը չճանաչեց այն. որովհետեւ, եթէ ճանաչուած լինէր, արդարեւ փառքի Տիրոջը չէին խաչի. 9 այլ, ինչպէս գրուած էլ է.

«Ինչ որ աչքը չտեսաւ, եւ ականջը չլսեց, եւ մարդու սիրտը չընկաւ, Աստուած այն պատրաստեց իր սիրելիների համար»։

10 Բայց Աստուած մեզ յայտնեց այն իր Հոգով. որովհետեւ Հոգին քննում է ամէն ինչ, նոյնիսկ՝ Աստծու խորունկ ծրագրերը.


Հովհաննես 3:22-36

22 Այնուհետեւ Յիսուս եւ իր աշակերտները Հրէաստանի երկիրը եկան, եւ նա այնտեղ շրջում էր նրանց հետ ու մկրտում։ 23 Յովհաննէսն էլ մկրտում էր Այենոնում, Երուսաղէմի մօտ, որովհետեւ այնտեղ շատ ջրեր կային, եւ մարդիկ գալիս ու մկրտւում էին, 24 քանի դեռ Յովհաննէսին չէին բանտարկել։

25 Եւ Յովհաննէսի աշակերտների ու մի հրեայի միջեւ մաքրութեան մասին մի հարց ծագեց։ 26 Նրանք եկան Յովհաննէսի մօտ եւ նրան ասացին. «Ռաբբի՛, նա, որ Յորդանանի միւս կողմում քեզ հետ էր, եւ որի մասին դու վկայեցիր, ահաւասիկ նա մկրտում է, եւ ամէնքը գալիս են նրա մօտ»։ 27 Յովհաննէսը պատասխանեց եւ ասաց. «Մարդն իրենից որեւէ բան անել չի կարող, եթէ նրան ի վերուստ՝ երկնքից այդ տրուած չէ։ 28 Դուք ինքներդ էք վկայում ինձ, որ ձեզ ասացի. ես Քրիստոսը չեմ, այլ ուղարկուած եմ նրա առաջից։ 29 Ով հարս ունի, նա՛ է փեսան. իսկ փեսայի բարեկամը, որ կանգնած լսում է նրան, մեծապէս ուրախանում է փեսայի ձայնի համար. արդ, այս ուրախութիւնը, որ իմն է, կատարեալ է։ 30 Պէտք է, որ նա մեծանայ, իսկ ես՝ նուազեմ»։

31 «Նա, որ ի վերուստ է գալիս, վեր է ամենքից. նա, որ այս երկրից է, երկրաւոր է եւ երկրաւոր բաների մասին է խօսում։ 32 Նա, որ երկնքից է գալիս, վկայում է, ինչ որ տեսել ու լսել է, սակայն նրա վկայութիւնը ոչ ոք չի ընդունում։ 33 Ով ընդունում է նրա վկայութիւնը, հաստատած կը լինի, որ Աստուած ճշմարիտ է, 34 քանի որ նա, ում Աստուած ուղարկեց, Աստծու խօսքերն է խօսում. որովհետեւ Աստուած Հոգին տալիս է առանց չափի։ 35 Հայրը սիրում է Որդուն եւ ամէն ինչ տուել է նրա ձեռքը։ 36 Ով հաւատում է Որդուն, ընդունում է յաւիտենական կեանքը, իսկ ով չի հնազանդւում Որդուն, կեանք չի տեսնի, այլ նրա վրայ կը մնայ Աստծու բարկութիւնը»։

Եսայի 65:22-25
22 Այլեւս նրանք չպիտի շինեն, որ ուրիշները բնակուեն,

նրանք չպիտի տնկեն, որ ուրիշներն ուտեն։

Իմ ժողովրդի օրերը կենաց ծառի օրերի չափ պիտի լինեն,

նրանք երկար պիտի վայելեն իրենց ձեռքի գործերը։

23 Իմ ընտրեալներն այլեւս զուր տեղը չպիտի չարչարուեն

եւ անէծքի համար որդիներ չպիտի ծնեն,

որովհետեւ նրանք իրենց զաւակների հետ միասին Աստծուց օրհնուած սերունդ են։

24 Այնպէս պիտի լինի, որ դեռ նրանք ձայն չտուած՝ պիտի լսեմ նրանց,

դեռ նրանք չխօսած՝ պիտի ասեմ, թէ՝ ի՞նչ էք ուզում։

25 Այն ժամանակ գայլերն ու գառները միասին պիտի արածեն,

եւ առիւծը, ինչպէս եզը, յարդ պիտի ուտի,

օձը հող պիտի ուտի իբրեւ հաց։

Մարդիկ չեն մեղանչելու եւ չեն վնասելու իմ սուրբ լերան վրայ», -ասում է Տէրը։


Մեղքերի թողություն.... (առակ)

Կեսօրին անապատում մոլորված մի եգիպտացի, հոգնած ու ծարաված, հասնում է մի մեծ վանական համալիրի, ուր վանականները պատրաստվում էին միջօրեի աղոթքին: Եգիպտացին հիանում է` տեսնելով մի վանականի, որը ջանադրաբար աղոթում էր, եռանդուն կերպով անդադար ծնկի իջնելով և բարձրանալով: Մոտենում է և խմելու ջուր խնդրում: Վանականի դեմքը խոժոռվում է, ու նա զայրացած ասում է.

-Երեք օր է շարունակաբար աղոթում եմ և Աստծուց մեղքերի թողություն խնդրում, իսկ դու եկել ես ու սատանայի միջոցով ինձ աղոթքի՞ց ես ուզում կտրել.

Շփոթված եգիպտացին ներողություն է խնդրում և մտավախությամբ մոտենում մի այլ վանականի, որը ծնկի իջած նույնպես աղոթում էր ու կրկին խմելու ջուր խնդրում:
Այս վանականը դադարեցնում է աղոթքը, կանգնում, ուրախությամբ գնում և խմելու ջուր բերում:
Եգիպտացին հարցնում է.

-Իսկ այն եռանդուն աղոթող վանականի մոտ ով է կանգնած ?, որ նրան անընդհատ քաջալերում է անդադար աղոթել և ծնկի իջնել:

Այս վանականը ժպտում է և պատասխանում.

-Սատանան է, որ նրան այդպես եռանդուն քաջալերում է աղոթել և մեղքերի թողություն խնդրել.....



Հարկավոր է միշտ ուրախ լինել: Եթե ուրախությունն ավարտվել է, ապա որոնիր, թե որտեղ ես սխալ կատարել:
Լև Տոլստոյ

Մի լինի կյանքում մեծ ծանրություն. աշխատիր լինել ծանր մեծություն:
Ավետիք Իսահակյան


Սեպտեմբեր 15

Եսայի 13Ուրախացի՛ր, երկի՛նք, եւ ցնծա՛, երկի՛ր, թող լեռները ցնծութիւն կանչեն, եւ բլուրները՝ արդարութիւն, քանզի Աստուած ողորմեց իր ժողովրդին, մխիթարեց իր ժողովրդի տառապեալներին։ 14Բայց Սիոնն ասաց. «Տէրն ինձ թողեց, Աստուած ինձ մոռացաւ»։ 15«Մի՞թէ կինը կը մոռանայ իր մանկանը կամ չի գթայ իր որովայնի ծնունդներին, եւ եթէ կինը մոռանալու էլ լինի այդ, ես, սակայն, քեզ չեմ մոռանայ», -ասում է Տէրը։ – 16«Ահա իմ ձեռքերի ափերի մէջ գծագրեցի քո պարիսպը, եւ ամէն ժամ դու իմ առաջ ես։ 17Դու արագօրէն պիտի վերաշինուես նրանց ձեռքով, որոնք քանդեցին քեզ։ Քեզ աւերողները քո միջից պիտի վտարուեն։ 18Բարձրացրո՛ւ քո աչքերը, նայի՛ր շուրջդ եւ տե՛ս բոլորին. ահա հաւաքուել ու գալիս են դէպի քեզ։ Կենդանի եմ ես, -ասում է Տէրը։ Նրանց բոլորին պիտի հագնես ինչպէս պատմուճան, նրանց քո վրայ պիտի կրես ինչպէս հարսի զարդ։ 19Արդարեւ, քո աւերակները, ամայացած ու կործանուած երկիրը նեղուածք պիտի լինեն իրենց բնակիչների համար, եւ քեզ կուլ տուողները քեզնից պիտի հեռանան։ 20Քո որդիները, որոնց դու կորցրիր, քո ականջին պիտի ասեն. « Այս տեղը նեղ է մեզ համար. ընդարձակի՛ր, որ բնակուենք»։ 21Եւ քո մտքում պիտի ասես. « Ո՞վ ինձ համար ծնեց սրանց. չէ՞ որ ես անզաւակ ու այրի էի, պանդուխտ ու արգելափակուած. ո՞վ սրանց սնեց ինձ համար, չէ՞ որ ես միայնակ էի մնացել, ո՞ւր էին սրանք»։ 22Այսպէս է ասում Տէր Աստուածն. «Ահա իմ ձեռքը պիտի բարձրացնեմ ազգերի վրայ եւ իմ դրօշը կանգնեցնեմ կղզիներում, ու քո որդիներին, իրենց գիրկն առած, եւ քո դուստրերին, իրենց ուսերին դրած, պիտի բերեն։ 23Թագաւորները քո խնամակալներն են դառնալու, իսկ նրանց կանայք՝ քո ծծմայրերը, երկրի երեսին քեզ են երկրպագելու եւ լիզելու քո ոտքերի փոշին. պիտի գիտակցես, որ ես եմ Տէրը, ու ինձ ապաւինողները չպիտի ամաչեն։ Գաղատացիներ 14Սակայն քա՛ւ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տէր Յիսուս Քրիստոսի խաչով, որով աշխարհը խաչուած է ինձ համար, ես էլ՝ աշխարհի համար. 15որովհետեւ Յիսուս Քրիստոսով ո՛չ թլփատութիւնն է մի բան եւ ո՛չ էլ՝ անթլփատութիւնը, այլ՝ նոր արարած լինելը։ 16Եւ թող խաղաղութիւն ու ողորմութիւն լինի բոլոր նրանց վրայ, որ ապրում են այս կանոնի համաձայն, ինչպէս նաեւ Աստծու Իսրայէլի վրայ։ 17Այսուհետեւ թող ոչ ոք ինձ նեղութիւն չտայ, որովհետեւ ես իմ մարմնի մէջ եմ կրում Քրիստոսի չարչարանքները։ 18Եղբայրնե՛ր, մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհը թող ձեր հոգու հետ լինի։ Ամէն։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 13Արդ, ոչ ոք երկինք չի ելել, եթէ ոչ նա, որ իջաւ երկնքից՝ մարդու Որդին, որ երկնքից էր։ 14Եւ ինչպէս որ Մովսէսը անապատում բարձրացրեց օձը, այնպէս էլ մարդու Որդին պէտք է բարձրանայ, 15որպէսզի, ով նրան հաւատում է, յաւիտենական կեանքն ընդունի. 16քանի որ Աստուած այնքան սիրեց աշխարհը, որ մինչեւ իսկ իր միածին Որդուն տուեց, որպէսզի, ով նրան հաւատում է, չկորչի, այլ ընդունի յաւիտենական կեանքը. 17որովհետեւ Աստուած իր Որդուն չուղարկեց աշխարհ, որ դատապարտի աշխարհը, այլ՝ որպէսզի աշխարհը նրանով փրկուի։ 18Ով նրան հաւատում է, չպիտի դատապարտուի, եւ ով նրան չի հաւատում, արդէն իսկ դատապարտուած է, քանի որ Աստծու միածին Որդու անուանը չհաւատաց։ 19Եւ դատաստանը այսպէ՛ս իսկ է. որ լոյսը եկաւ աշխարհ, սակայն մարդիկ խաւարն աւելի սիրեցին, քան լոյսը, որովհետեւ իրենց գործեր ը չար էին. 20որովհետեւ, ով չարիք է գործում, ատում է լոյսը եւ չի գալիս դէպի լոյսը, որպէսզի նրա գործերը իր երեսովը չտան։ 21Իսկ ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դէպի լոյսը, որպէսզի նրա գործերը յայտնի լինեն, թէ Աստուծով կատարուեցին»։


Սեպտեմբեր 14

Նավակատիք Սուրբ Խաչի
Հովհաննես 10:22-42

22 Այն ժամանակ Երուսաղէմում տաճարի Նաւակատիքի տօն էր, եւ ձմեռ էր։ 23 Եւ Յիսուս շրջում էր տաճարի մէջ, Սողոմոնի սրահում։ 24 Հրեաները նրա շուրջը հաւաքուեցին ու ասացին. «Մինչեւ ե՞րբ մեր հոգին պիտի հանես. եթէ դու ես Քրիստոսը, համարձակ ասա՛ մեզ»։ 25 Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Ձեզ ասացի, եւ ինձ չէք հաւատում. այն գործերը, որ ես անում եմ իմ Հօր անունով, դրանք վկայում են իմ մասին։ 26 Բայց դուք չէք հաւատում, որովհետեւ իմ ոչխարներից չէք. 27 իմ ոչխարներն իմ ձայնը լսում են, եւ ես ճանաչում եմ նրանց. եւ նրանք գալու են իմ յետեւից. 28 եւ ես նրանց կը տամ յաւիտենական կեանք. եւ նրանք չեն կորչի յաւիտեան. եւ ոչ ոք նրանց իմ ձեռքից չի յափշտակի։ 29 Իմ Հայրը, որ նրանց ինձ տուեց, ամենքից մեծ է. եւ իմ Հօր ձեռքից ոչ ոք չի կարող ոչինչ յափշտակել։ 30 Ես եւ իմ Հայրը մի ենք»։

31 Հրեաները քարեր վերցրին, որ նրան քարկոծեն։ 32 Յիսուս պատասխանեց նրանց. «Բազում բարի գործեր ցոյց տուի ձեզ իմ Հօրից. դրանցից ո՞ր գործի համար էք ինձ քարկոծում»։ 33 Հրեաները նրան պատասխանեցին. «Քեզ բարի գործի համար չենք քարկոծում, այլ հայհոյութեան համար եւ նրա համար, որ դու մարդ ես, բայց ինքդ քեզ Աստծու տեղ ես դնում»։ 34 Յիսուս նրանց պատասխանեց. «Ձեր օրէնքում չէ՞, որ գրուած է. “Ես ասացի, թէ աստուածներ էք”։ 35 Իսկ եթէ աստուածներ է կոչում նրանց, որոնց ուղղուած էր Աստծու խօսքը (եւ հնարաւոր չէ, որ Գիրքը ջնջուի), 36 ուրեմն՝ ո՛ւմ Հայրը սրբացրեց եւ աշխարհ ուղարկեց, դուք ասում էք, թէ՝ հայհոյում ես, նրա համար, որ ասացի, թէ՝ Աստծու Որդի եմ։ 37 Եթէ իմ Հօր գործերը չեմ անում, ինձ մի՛ հաւատացէք։ 38 Իսկ եթէ անում եմ, թէ ինձ էլ չէք հաւատում, գործերի՛ն հաւատացէք, որպէսզի իմանաք եւ ճանաչէք, որ Հայրը իմ մէջ է, եւ ես՝ Հօր մէջ»։

39 Դարձեալ ուզում էին նրան բռնել, բայց նա նրանց ձեռքից դուրս պրծաւ։ 40 Եւ վերստին գնաց Յորդանանի միւս կողմը, այնտեղ, ուր Յովհաննէսն էր նախապէս գտնւում եւ մկրտում. եւ այնտեղ էր մնում։ 41 Շատեր նրա մօտ եկան եւ ասում էին. «Յովհաննէսը որեւէ նշան չարեց, բայց այն ամէնը, որ Յովհաննէսն ասել էր նրա մասին, ճշմարիտ էր»։ 42 Եւ այնտեղ շատերը հաւատացին նրան։

Ա Տիմ. 3:14-16
14 Քեզ գրում եմ այս բանը, որովհետեւ յոյս ունեմ, որ շուտով կը գամ։ 15 Իսկ եթէ ուշանամ, դու կ’իմանաս, թէ ինչպէս պէտք է վարուես Աստծու տան մէջ, որ կենդանի Աստծու եկեղեցին է՝ սիւն եւ հաստատութիւն ճշմարտութեան։ 16 Եւ յայտնապէս մեծ է աստուածապաշտութեան խորհուրդը, որ յայտնուեց մարմնով, արդարացաւ Հոգով, երեւաց հրեշտակներին, քարոզուեց հեթանոսների մէջ, հաւատալի եղաւ աշխարհում եւ երկինք վերացաւ փառքով

Եսայի 66:12-16
12 Այսպէս է ասում Տէրը. «Ահա ես դէպի նրանց պիտի դարձնեմ խաղաղութիւնը՝ ինչպէս գետ եւ հեթանոսների փառքը՝ ինչպէս յորդահոս հեղեղ. իրենց ուսերին առած՝ նրանք պիտի բերեն դրանց մանուկներին եւ, իրենց ծնկներին դրած, պիտի գգուեն նրանց։ 13 Ինչպէս որ մայրն է գգւում իր մանկանը, այնպէս էլ ես պիտի գգուեմ ձեզ, եւ դուք պիտի մխիթարուէք Երուսաղէմում։ 14 Պիտի տեսնէք, ու պիտի խնդան ձեր ծաղկեն, ձեր ոսկորները դալար խոտի պէս պիտի խայտան»։ Տիրոջ ձեռքը պիտի յայտնուի իր բարեպաշտներին եւ սպառնայ անհաւատներին։ 15 Ահա գալու է Տէրը ինչպէս կրակ, եւ նրա կառքը՝ ինչպէս մրրիկ, որպէսզի բարկութեամբ տայ իր հատուցումը եւ կրակի բոցով՝ իր արհամարհանքը, 16 քանզի համայն երկիրը պիտի դատուի Տիրոջ կրակով, եւ ամէն մի մարմին՝ նրա սրով. շատերը պիտի վիրաւորուեն Տիրոջ ձեռքից։

Առակաց 3:9-17
9 Պատուի՛ր Տիրոջը քո արդար վաստակից եւ քո արդար բերքից պտո՛ւղյատկացրու նրան, 10 որպէսզի քո շտեմարանները լցուեն առատ ցորենով, եւ քո հնձաններն աւելի յորդ գինի բխեն։ 11 Որդեա՛կ, մի՛ անարգիր Տիրոջ խրատը եւ մի՛ դժգոհիր նրա յանդիմանութիւնից, 12 քանզի Տէրը ում սիրում՝ նրան խրատում է եւ պատժում նրան, ում ընդունում է որպէս որդի։ 13 Երանի այն մարդուն, որ իմաստութիւն կը գտնի, եւ այն մահկանացուին, որ հանճար կը ստանայ, 14 քանզի իմաստութիւնն աւելի թանկ արժէ, քան ոսկու եւ արծաթի գանձերը։ 15 Այն առաւել յարգի է, քան անգին քարերը, եւ չկայ ոչ մի չար բան, որ հակառակ կանգնի նրան։ Իւրաքանչիւրին, ով մերձեցել է իմաստութեանը, յայտնի է, որ այն ամէնը, ինչ յարգի է համարւում, չունի դրա արժէքը. 16 քանզի նրա աջ ձեռքում երկար օրեր ու կեանքի տարիներ, նրա ձախ ձեռքում փառք եւ հարստութիւն կայ։ Նրա բերանից բխում է արդարութիւն, իսկ իր լեզուի վրայ նա կրում է օրէնք ու ողորմութիւն 17 Նրա ճանապարհները բարու ճանապարհներ են, եւ նրա բոլոր շաւիղները՝ խաղաղութեան։

- Կեանքը հնարաւորութիւն է, օգտագործէ՛։
Կեանքը գեղեցկութիւն է, հիացի՛ր։
Կեանքը երանութիւն է, ճաշակէ՛։
Կեանքը երազ է, իրագործէ՛։
Կեանքը մարտահրաւէր է, դիմագրաւէ՛։
Կեանքը պարտականութիւն է, կատարէ՛։
Կեանքը խաղ է, խաղա՛։
Կեանք թանկագին է, գուրգուրա՛։
Կեանքը հարստութիւն է, պահէ՛։
Կեանքը սէր է, վայելէ՛։
Կեանքը խորհուրդ է, հասկցի՛ր։
Կեանքը խոստում է, յարգէ՛։
Կեանքը վիշտ է, յաղթահարէ՛։
Կեանքը երգ է, երգէ՛։
Կեանքը պայքար է, ընդունէ՛։
Կեանքը ողբերգութիւն է, սրտապնդէ՛։
Կեանքը արկածախնդրութիւն է, յանդգնի՛ր։
Կեանքը կաե՛նք է, ապրի՛ր։
Կեանքը շա՜տ թանկագին է, մ՛ի կործաներ (Մայր Թերեզա)։


Մենք վստահ ենք, որ մահը, որը մեզ համար կորուստ է և բաժանում, ծնունդ է դեպի հավիտենություն, որ նա սկիզբ է, ոչ թե ավարտ, որ մահը վսեմ, սրբազան հանդիպում է Աստծո ու կենդանի հոգու, որը ամբողջականություն է գտնում միայն Աստծո մեջ։
Միտրոպոլիտ Անտոնի ՍՈՒՐՈԺՍԿԻ

Սեպտեմբեր 13

Ս. Խաչի պահքի հինգերորդ օր 
Մարկոս 9:37-49

37Յովհաննէսը պատասխանեց եւ ասաց. «Վարդապե՛տ, տեսանք մէկին, որը քո անունով դեւեր էր հանում, բայց մեզ հետ չէր շրջում, եւ արգելեցինք նրան»։ 38Եւ նա ասաց. «Արգելք մի՛ եղէք նրան, որովհետեւ չկայ մէկը, որ իմ անունով զօրաւոր գործեր անի ու կարողանայ ինձ հայհոյել. 39քանզի ով մեզ հակառակ չէ, նա մեր կողմն է։ 40Եւ ով որ ձեզ մի բաժակ ջուր խմեցնի յանուն այն բանի, որ դուք Քրիստոսինն էք, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չպիտի կորցնի»։ 41«Եւ ով որ ինձ հաւատացող այս փոքրիկներից մէկին գայթակղեցնի, նրա համար աւելի լաւ կը լինէր, եթէ նրա պարանոցից կախուած լինէր էշի մի երկանաքար, եւ ծով գցուէր։ 42Եւ եթէ քեզ գայթակղեցնում է քո ձեռքը, կտրիր դէ՛ն գցիր քեզնից, որովհետեւ քեզ համար աւելի լաւ է խեղուած մտնել յաւիտենական կեանքը, քան թէ երկու ձեռք ունենալ ու գնալ գեհեն, անշէջ կրակի մէջ։ 43Եւ եթէ քո ոտքն է գայթակղեցնում քեզ, կտրի՛ր, քեզնից դէ՛ն գցիր այն. լաւ է, որ դու կաղ մտնես յաւիտենական կեանքը, քան թէ երկու ոտք ունենաս ու գեհեն ընկնես։ 44Եւ եթէ քո աչքն է գայթակղեցնում քեզ, քաշիր հանի՛ր այն. լաւ է, որ դու մէկ աչքով մտնես Աստծու արքայութիւնը, քան թէ երկու աչք ունենաս ու ընկնես գեհեն, 45ուր նրանց որդը չի մեռնում, եւ կրակը չի հանգչում, 46որովհետեւ ամէն ինչ կրակով պիտի աղուի։ 47Աղը լաւ բան է. բայց եթէ աղը անհամանայ, ինչո՞վ պիտի համեմուի. արդ, դուք ձեր մէ՛ջ ունեցէք աղը եւ իրար հետ խաղաղութեա՛մբ ապրեցէք»։

Բ Կորնթացիներ 10:7-17
7Իւրաքանչիւրին դիտեցէ՛ք ըստ արտաքին տեսքի. եթէ մէկն իր մէջ վստահ է, թէ ինքը Քրիստոսինն է, այս բանն էլ թող խորհի իր մտքում, թէ, ինչպէս ինքը Քրիստոսինն է, նոյնպէս եւ՝ մենք. 8որովհետեւ, եթէ նոյնիսկ աւելի պարծենամ մեր այն իշխանութեան համար, որը տուեց մեզ Տէրը ձեր շինութեան եւ ոչ թէ ձեզ կործանելու համար, ոչնչով չեմ ամաչելու, 9որպէսզի ձեր մէջ թղթերով ահ գցող մէկը չթուամ։ 10Ասում են՝ այս թղթերը ծանր են ու խիստ, իսկ նրա մարմնի տեսքը տկար է, եւ խօսքը՝ արհամարհելի։ 11Այդ ասողը թող իմանայ, թէ, ինչպիսին որ ենք հեռուից այդ թղթերի խօսքերով, նոյնպիսին կը լինենք նաեւ մօտիկից՝ գործերով. 12արդարեւ, չենք համարձակւում մենք մեզ համեմատել եւ հաւասարեցնել ոմանց, որոնք գովաբանում են իրենք իրենց, բայց չեն հասկանում, որ իրենցով են չափում իրենք իրենց եւ իրենցով են համեմատում իրենց։ 13Իսկ մենք պարծենում ենք ոչ թէ չափից դուրս, այլ՝ ըստ չափի այն կանոնի, որը Աստուած մեզ բաժանեց, որպէսզի հասնենք մինչեւ ձեզ։ 14Եւ մենք առաջ չենք գցում մեզ, որպէս թէ ձեզ մօտ հասած չլինէինք, քանզի Քրիստոսի Աւետարանով մենք առաջինը հասանք ձեզ մօտ։ 15Եւ սահմանուած չափից դուրս չենք պարծենում ուրիշի աշխատանքով, այլ յոյս ունենք, որ ձեր հաւատի աճումով, ըստ մեր գործի չափի, առաւել կը մեծանանք ձեզնով՝ 16ձեզնից այն կողմ էլ աւետարանելու համար՝ առանց պարծենալու ուրիշի կատարած գործերով. 17բայց ով պարծենում է, թող Տիրոջո՛վ պարծենայ.

Աստուած մշտապէս ներկայ է այնտեղ ուր սէր կայ, եթէ անգամ այդ սիրոյ բոյնը մեղաւորներով շրջապատուած է։ Ով որ իսկապէս կը սիրէ՝ կþուրախանայ, ան որ ուրախութիւնը իր հոգիին մէջ կը կրէ, ան է սիրող մարդը։ Սիրոյ մէջ ան Աստուծոյ նման է, ով որ երբեք չի՛ լքեր մարդը իր սէրէն մղուած։ Այս է սիրող մարդուն մեծագոյն երջանկութիւնը, նոյնիսկ եթէ ան՝ որուն ուղղուած են սիրող մարդու զգացումները, մերժէ անոր սէրը կամ անարժան կերպով պատասխանէ։ Ան չի՛ սիրեր՝ որպէսզի փոխադարձութեան հասնի, ան կը սիրէ՝ որովհետեւ Աստուած իր հոգիին մէջ դրած է Սէրը (Քարլ Պարթ)։
Չնայած որ դևերը փորձություններ են բերում մեր վրա, սակայն առանց մեր թույլտվության այն իրականացնել չեն կարող:
Աբբա Եսայի

Սեպտեմբեր 12
Ս. Խաչի պահքի չորորդ օր 
Բ Կորնթացիներ 9:10-10:6

10Եւ Աստուած, որ սերմ է պարգեւում սերմնացաններին եւ ուտելու հաց, պիտի պարգեւի եւ պիտի բազմացնի նաեւ ձեր սերմնացուն եւ պիտի աճեցնի ձեր արդարութեան պտուղները։ 11Ամէն ինչում դուք պիտի հարստանաք ամենայն առատութեամբ, որ մեր միջոցով շնորհակալութեան զգացում է առաջ բերելու Աստծու հանդէպ. 12որովհետեւ այս պաշտօնիս ծառայութիւնը ոչ միայն սրբերի կարիքները լրացնելու համար է, այլեւ շատերի միջոցով Աստծու հանդէպ շնորհակալութիւնը աւելացնելու համար։ 13Այս ծառայութեան փորձով շատերը պիտի փառաւորեն Աստծուն՝ Քրիստոսի Աւետարանը խոստովանելու հնազանդութեան եւ այն առատաձեռնութեան համար, որով հաղորդակից էք անում նրանց եւ ամենքին։ 14Եւ նրանց աղօթքները ձեզ համար են. քանզի անձկագին սիրում են ձեզ Աստծու այն առատ շնորհների համար, որ կան ձեր մէջ։ 15Եւ գոհութիւն Աստծուն՝ նրա անպատում շնորհների համար։
10 Եւ աղաչում եմ ձեզ Քրիստոսի հեզութեամբ եւ քաղցրութեամբ, ես ինքս՝ Պօղոսը, որ իբրեւ թէ խոնարհ մէկն եմ, երբ ձեր մէջ եմ, բայց երբ հեռու եմ ձեզանից, համարձակ եմ ձեր հանդէպ։ 2Աղաչում եմ, որ մօտ գտնուելիս էլ չլինի, թէ համարձակ լինեմ այդ նոյն վստահութեամբ կամ յանդուգն գտնուեմ ոմանց նկատմամբ, որ մեր մասին կարծում են, թէ մարդկային շարժառիթներից ենք մղւում. 3որովհետեւ, թէպէտեւ մարմնի մէջ ենք ապրում, բայց մարդկային նկատումներից մղուած չէ, որ պայքարում ենք 4(քանի որ պայքարելու մեր զէնքը մարմնաւոր չէ այլ՝ Աստծու կողմից տրուած զօրաւոր զէնք է՝ քանդելու համար ամրութիւնները). 5քանդում ենք գաղտնի մտածումները, Աստծու գիտութեան դէմ գոռոզացած ամէն ծառացում եւ գերելով բոլոր մտքերը՝ հնազանդեցնում ենք Քրիստոսին 6եւ պատրաստ ենք վրէժխնդիր լինելու ամէն անհնազանդութեան համար, որպէսզի ձեր հնազանդութիւնն էլ կատարեալ լինի։
Մարկոս 9:13-26
13Եւ աշակերտների մօտ գալով՝ նրանց շուրջը տեսաւ մեծ բազմութիւն եւ օրէնսգէտներ, որոնք վիճում էին նրանց հետ։ 14Եւ իսկոյն ամբողջ ժողովուրդը, երբ տեսաւ նրան, զարմացաւ եւ, ընդառաջ վազելով, ողջոյն էր տալիս նրան։ 15Յիսուս աշակերտներին հարցրեց. «Ինչի՞ մասին էիք վիճում նրանց հետ»։ 16Ժողովրդի միջից մէկը պատասխանեց եւ ասաց. «Վարդապե՛տ, քեզ մօտ բերեցի որդուս, որին մի համր չար ոգի բռնել է. 17եւ ուր պատահում է, նրան գետին է զարկում. փրփրում է, ատամներն է կրճտացնում եւ ապա չորանում մնում է։ Քո աշակերտներին ասացի, որ հանեն, բայց չկարողացան հանել այն»։ 18Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Ո՛վ անհաւատ սերունդ, մինչեւ ե՞րբ ձեզ հետ պիտի լինեմ, մինչեւ ե՞րբ ձեզ պիտի հանդուրժեմ. բերէ՛ք նրան ինձ մօտ»։ 19Եւ նրան բերեցին իր մօտ։ Երբ չար ոգին նրան տեսաւ,իսկոյն ուժգին ցնցեց տղային, որը, գետին ընկնելով, թաւալւում էր ու փրփրում։ 20Յիսուս հարցրեց նրա հօրը եւ ասաց. «Ինչքա՞ն ժամանակ է անցել այն օրուանից, ինչ այդ նրան պատահել է»։ Եւ նա ասաց. «Մանկութիւնից։ 21Շատ անգամ չար ոգին կրակի եւ ջրի մէջ է նետում նրան, որ կործանի. արդ, եթէ մի կերպ կարող ես, օգնի՛ր մեզ, Տէ՛ր, գթալով մեզ»։ 22Եւ Յիսուս նրան ասաց. «Ասացիր՝ եթէ կարող ես. ամէն ինչ հնարաւոր է նրա համար, ով հաւատում է»։ 23Երեխայի հայրը իսկոյն աղաղակեց եւ ասաց. «Հաւատում եմ, օգնի՛ր իմ անհաւատութեանը»։ 24Երբ Յիսուս տեսաւ, որ ժողովուրդը իրար վրայ է հաւաքւում, սաստեց պիղծ ոգուն եւ ասաց. «Դո՛ւ, հա՛մր եւ խո՛ւլ ոգի, ես հրամայում եմ քեզ, դո՛ւրս ելիր նրանից եւ այլեւս չմտնես դրա մէջ»։ 25Եւ չար ոգին ճչաց, ուժգին ցնցեց նրան ու դուրս ելաւ. եւ պատանին մեռելի պէս եղաւ, այն աստիճան.
Եթե խնայես հակառակորդին, ձեռք կբերես թշնամի: Եվ եթե խնայես այս կրքին, ապա նա կըմբոստանա քո դեմ:
Սուրբ Նեղոս Սինայեցի
Տէրն իմ լոյսն է ու կեանքը, ո՞ւմից վախենամ. Տէրն իմ կեանքի ապաւէնն է, ո՞ւմից ես դողամ։Սաղմոս 26:1

Սեպտեմբեր 11

Ս. Խաչի պահքի երրորդ օր 
Բ Կորնթացիներ 9:1-9

Սրբերին ի նպաստ եղած օգնութեան մասին աւելորդ է, որ ձեզ գրեմ, 2որովհետեւ գիտեմ ձեր յօժարակամութիւնը, որով ձեր մասին պարծեցել եմ մակեդոնացիների մօտ, թէ՝ «Աքայեցիները անցեալ տարուանից պատրաստ են այդ օգնութեանը»։ Եւ ձեր նախանձախնդրութիւնը շատերին խթանեց։ 3Եղբայրներին էլ ուղարկեցինք, որպէսզի այս հարցում ձեր հանդէպ մեր ունեցած պարծանքը ի զուր չլինի, այլ, ինչպէս ասում էլ էի, որ առաւել պատրաստ գտնուէք։ 4Չլինի թէ, երբ մակեդոնացիները մեզ հետ գան եւ ձեզ անպատրաստ գտնեն, մե՛նք ամօթով մնանք այդ պարծանքի համար, չասելու համար՝ դուք։ 5Արդ, կարեւոր համարեցի խնդրել եղբայրներին, որ աւելի առաջ գան ձեզ մօտ եւ առաջուց պատրաստեն նախապէս ձեր խոստացած նուէրը, որպէսզի պատրաստ լինի այն իբրեւ սրտաբուխ նուէր եւ ոչ թէ ժլատութեամբ եղած ընծայ. 6քանզի, ով որ մի բան սերմանում է խնայելով, խնայողութեամբ էլ կը հնձի. եւ ով առատաձեռնօրէն է սերմանում, առատութեամբ էլ կը հնձի։ 7Իւրաքանչիւրը թող տայ, ինչպէս յօժար է սրտով եւ ոչ թէ հարկադրաբար եւ տրտմութեամբ. որովհետեւ Աստուած սիրում է զուարթառատ տուրքը։ 8Եւ Աստուած կարող է ամէն շնորհ շատացնել ձեր մէջ, որպէսզի ամէն ինչում ամենայն ժամ ամենայն բաւականութիւն ստանալով՝ առատանաք բոլոր բարի գործերում, 9ինչպէս գրուած էլ է.
Մարկոս 8:22-26
22Եկան Բեթսայիդա. եւ նրա առաջ բերեցին մի կոյրի ու աղաչում էին, որ դիպչի նրան։ 23Եւ նա բռնելով կոյրի ձեռքից՝ գիւղից դուրս հանեց. նրա աչքերը թքով թրջեց եւ ձեռքը նրա վրայ դրեց. եւ հարցնում էր կոյրին, թէ բան տեսնո՞ւմ է։ 24Նա բացեց աչքերը եւ ասաց. «Տեսնում եմ մարդկանց, որ շրջում են ինչպէս ծառեր»։ 25Նա կրկին ձեռքերը դրեց նրա աչքերի վրայ. կոյրը իր աչքերը բացեց եւ տեսնում էր. բժշկուեց եւ ամէն ինչ յստակ տեսնում էր։ 26Նրան իր տունն արձակեց եւ ասաց. «Գիւղ մի՛ մտիր, այլ գնա՛ քո տունը, իսկ երբ գիւղ մտնես, գիւղում ոչ ոքի չասես»։
Քրիստոնեությունն ապացույցն է այն բանի, որ մարդու մեջ կարող է հանգրվանել Աստված: Սա մեծագույն գաղափարն է ու մարդու մեծագույն փառքը, որին նա ի զորու էր հասնելու:
Ֆ. Դոստոևսկի
Առանց Սիրո դատարկ է մեծ աշխարհը, նրանով է տաղն ու բանաստեղծությունը։ Խելագար հրճվանքն ու արարման երջանկությունը լցնում են մեր հոգիները ափեափ, և մենք հավատում ենք, որ մեր հոգին Աստծո տիրույթում է, և որ մենք աստվածանում և ի զորու չենք խոսել Աստծո հետ։
Գր. Նարեկացի

Նա է իր մասին շատ իմանում, ով իրեն ոչինչ է համարում:
Սուրբ Հովհան Ոսկեբերան

Նեղության օրը ինձ կանչիր, ես քեզ պիտի ազատեմ, ու դու ինձ պիտի փառավորես
 (Սաղմ. 50:15)

Զօրաւոր եւ տկար զգալու մասին
Զօրաւոր զգալը աւելի՛ վտանգաւոր է քան տկար զգալը, որովհետեւ զօրաւոր զգալը կրնայ մեզ յանձնապաստան (ինքնավստահ) դարձնել եւ հեռացնել Աստուծմէ: Ուստի, եթէ տկարութիւններ ունիս, անոնք քեզ թող չմտահոգեն ու չհեռացնեն Աստուծմէ, այլ՝ առիթ դառնան որ աւելի՛ մօտենաս ու կառչիս Աստուծոյ: Զօրաւոր զգալը կրնայ քեզ հպարտութեան տանիլ, իսկ տկար զգալը՝ յուսահատութեան: Ուստի, երկու զգացումներէն ալ փախչիր:

 Վ. վ. Մ.
Գոհություն հայտնիր ամենափոքր շնորհի համար և պիտի արժանանաս ավելի մեծն ընդունելու պատվին (Թովմաս Գեմբացի)
Ինչպես ջուրն ու կրակը չեն կարող միավորվել, այդպես էլ ինքնարդարացումն ու խոնարհությունն են մերժում միմյանց: ( ՄԱՐԿՈՍ ՃԳՆԱՎՈՐ )


Սեպտեմբերի 10 

Գշ. Բ. օր Ս. Խաչի պահոց
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ

10Եւ իսկոյն աշակերտների հետ նաւակ մտնելով՝ եկաւ Դաղմանունայի կողմերը։ 11Եկան փարիսեցիները եւ սկսեցին վիճել նրա հետ եւ նրան փորձելով՝ երկնքից նշան էին ուզում նրանից։ 12Եւ նա իր հոգում զայրացաւ եւ ասաց. «Ինչո՞ւ է այս սերունդը նշան ուզում. ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերնդին նշան չի տրուի»։ 13Թողեց նրանց, նորից նաւակ մտաւ եւ գնաց ծովի միւս կողմը։ 14Եւ աշակերտները մոռացան հաց վերցնել. սակայն միայն մէկ նկանակ ունէին իրենց նաւակի մէջ։ 15Եւ նա պատուիրեց նրանց ու ասաց. «Զգո՛յշ եղէք փարիսեցիների խմորից եւ հերովդէսականների խմորից»։ 16Իսկ նրանք իրենց մէջ խորհում էին եւ ասում՝ հաց չունենք։ 17Յիսուս իմացաւ նրանց խորհուրդը եւ նրանց ասաց. «Թերահաւատնե՛ր, ինչո՞ւ էք ձեր սրտերում խորհում, թէ հաց չունէք. դեռ չէ՞ք հասկանում եւ չէ՞ք յիշում. ապշութի՞ւնն է ձեր մտքերը պատել։ 18Աչքեր ունէք եւ չէ՞ք տեսնում, ականջներ ունէք եւ չէ՞ք լսում եւ դեռ չէ՞ք հասկանում ու չէ՞ք յիշում. 19երբ հինգ նկանակը բաժանեցի հինգ հազար հոգու, կտորտանքներով լի քանի՞ սակառ վերցրիք»։ Եւ նրան պատասխանեցին՝ տասներկու։ 20«Եւ երբ եօթը նկանակը չորս հազար հոգու բաժանեցի, կտորտանքների քանի՞ զամբիւղ լիքը վերցրիք»։ Եւ նրանք պատասխանեցին՝ եօթը։ 21Եւ նա նրանց ասաց. «Ապա ուրեմն ինչպէ՞ս չէք հասկանում»։

Գշ. Բ. օր Ս. Խաչի պահոց
Բ Կորնթացիներ

16Բայց, գոհութիւն Աստծուն, որ ձեզ համար մեր ունեցած փութաջանութիւնը դրեց նաեւ Տիտոսի սրտում, 17որ իմ աղաչանքներն ընդունեց եւ առաւել քան յօժարութեամբ շտապեց գալ ձեզ մօտ։ 18Եւ նրա հետ ուղարկեցինք այս եղբօրը, որի համբաւը Աւետարանի քարոզութեան մէջ բոլոր եկեղեցիներին ծանօթ է։ 19Եւ ոչ միայն այսչափ. այլեւ, նշանակուելով եկեղեցիների կողմից, ճանապարհորդութեան ընկեր դարձաւ մեզ՝ մասնակցելու այն նպաստներին, որ մատուցւում են մեր կողմից Տիրոջ փառքի համար եւ մեր յօժար կամքով։ 20Բայց այս բանում զգուշանում էլ էինք, որ չլինի, թէ մէկը արատաւորի այն ծառայութիւնը, որ մատուցւում է մեր կողմից. 21քանզի բարին ենք մտածում գործել ոչ միայն Տիրոջ առաջ, այլեւ մարդկանց առաջ։ 22Եւ ուղարկեցինք նրանց հետ մեր եղբօրը, որին փորձեցինք շատ բաների մէջ՝ շատ անգամ փութաջան գտնելով նրան. եւ այժմ նա է՛լ աւելի փութաջան է ձեր հանդէպ իր ունեցած մեծ վստահութեամբ։ 23Իսկ եթէ խօսք լինի Տիտոսի մասին, նա իմ հաւասարն է եւ իմ գործակիցը ձեր մէջ։ Գալով մեր եղբայրներին, նրանք եկեղեցիների կողմից ուղարկուածներ են եւ Քրիստոսի փառքը։ 24Եւ արդ, բոլոր եկեղեցիների առաջ նրանց նկատմամբ ցո՛յց տուէք ձեր սիրոյ եւ ձեր հանդէպ մեր պարծանքի ապացոյցը։


Երանի այն երիտասարդներին, որոնք գիտեն` ի՛նչ կարդալ, ե՛րբ կարդալ և ինչքա՛ն կարդալ:
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

Սեպտեմբեր 9

Ս. Խաչի պահքի առաջին օր 
Մարկոս 8:1-9

Այդ օրերին ժողովուրդը դարձեալ շատ էր, եւ ուտելու բան չունէին։ Յիսուս կանչեց իր աշակերտներին եւ ասաց նրանց. 2«Սիրտս ցաւում է այս ժողովրդի համար, որովհետեւ արդէն երեք օր է, որ ինձ մօտ են. եւ բան չունեն, որ ուտեն։ 3Եթէ նրանց իրենց տներն արձակեմ քաղցած, ճանապարհին ուշագնաց կը լինեն, որովհետեւ նրանցից ոմանք հեռուներից են եկել»։ 4Աշակերտները նրան պատասխանեցին եւ ասացին. «Որտեղի՞ց կարող ես նրանց հացով կշտացնել այս ամայի վայրում»։ 5Եւ նա հարցրեց նրանց. «Քանի՞ նկանակ հաց ունէք»։ Եւ նրանք ասացին՝ եօթը։ 6Եւ նա հրամայեց ժողովրդին նստել գետնի վրայ. եւ վերցնելով եօթը նկանակները՝ գոհութիւն յայտնեց Աստծուն, կտրեց եւ տուեց աշակերտներին, որ դնեն ժողովրդի առաջ. եւ նրանք հացը ժողովրդի առաջ դրեցին։ 7Եւ քիչ թուով ձկներ էլ ունէին. եւ նա այդ եւս օրհնեց ու հրամայեց նրանց առաջ դնել։ 8Կերան եւ կշտացան եւ եօթը զամբիւղ աւելացած կտորտանքներ վերցրին։ 9Եւ նրանք, որ կերան, մօտ չորս հազար հոգի էին. եւ նրանց արձակեց։
Բ Կորնթացիներ 8:1-15
Եղբայրնե՛ր, ձեզ ցոյց եմ տալիս Աստծու այն շնորհը, որ տրուած է Մակեդոնիայի եկեղեցիներին. 2որովհետեւ, հակառակ իրենց կրած նեղութեանն ու մեծ փորձութեանը, նրանց ուրախութիւնն անսահման եղաւ, եւ իրենց ծանր աղքատութեան մէջ նրանք մեծ առատաձեռնութիւն ցուցաբերեցին. 3քանզի իրենց կարողութեան համեմատ եւ նոյնիսկ իրենց կարողութիւնից էլ աւելի յօժար կամքով իրենց տուածի մասին եմ վկայում. 4բազում աղաչանքներով աղաչում էին, որ մեզ տան այն ընծաները եւ պաշտօնի մասնակցութիւնը, որ սրբերի համար է։ 5Եւ ոչ միայն այնչափ, որչափ ակնկալում էինք, այլ իրենք իրենց եւս նուիրեցին՝ նախ Տիրոջը եւ ապա մեզ՝ Աստծու կամքով։ 6Աղաչեցինք Տիտոսին, որ, ինչպէս սկսել էր աւելի առաջ, նոյն ձեւով եւ աւարտին հասցնի ձեր մէջ այդ շնորհը եւս։ 7Եւ ինչպէս ամէն ինչում հարուստ էքհաւատով, խօսքով, գիտութեամբ, ամենայն փութաջանութեամբ եւ այն սիրով, որ կայ ձեր մէջ մեր հանդէպ, նայեցէք, որ այդ շնորհի մէջ էլ հարուստ լինէք։ 8Հրաման տալով չէ, որ ասում եմ, այլ ուրիշների փութաջանութիւնը տեսնելով՝ ձեր սիրոյ անկեղծութիւնն եմ փորձում, 9քանզի գիտէք շնորհները մեր Տէր Յիսուս Քրիստոսի, որ ձեզ համար աղքատացաւ, նա, որ հարուստ էր, որպէսզի դուք նրա աղքատութեամբ հարստանաք։ 10Եւ այս բանի վրայ մի խրատ եմ տալիս, քանի որ դա ձեր օգտի համար է. դուք, որ առաջինը սկսեցիք ոչ միայն անել այդ գործը, այլեւ այն կամենալ դեռեւս անցեալ տարուանից։ 11Բայց արդ, աւարտի՛ն հասցրէք այն, որովհետեւ ինչպիսի յօժար կամքով որ սկսեցիք, կատարեցէ՛ք այն ձեր ունեցուածքի չափով. 12քանզի, եթէ առաջուց յօժարութիւնը կայ, տրուածը ընդունելի է ըստ տուողի ունեցածի եւ ոչ թէ ըստ չունեցածի. 13ոչ թէ ուրիշներին հանգստութիւն եմ կամենում, իսկ ձեզ՝ նեղութիւն, այլ թող լինի հաւասարութեամբ. 14ներկայ դէպքում ձեր առատութիւնը թող լցնի նրանց պակասութիւնը, որ նրանց առատութիւնն էլ լցնի ձեր պակասութիւնը, որպէսզի հաւասարութիւն լինի. 15ինչպէս գրուած էլ է
Սարսափելի դավաճան է մեր թափառող հայացքը: Սուրբերից մեկն ասել է. «Ցանկությունը նման է շանը, եթե շոյես նրան՝ չի հեռանա քեզանից, իսկ եթե քշես՝ կփախչի»:
Սուրբ Եփրեմ Ասորի
Ինչքան էլ մեծ լինի ցանկության զորությունը, եթե քեզ ցանկապատես Աստծո վախով՝ նրա մոլեգնությանը կհաղթես:
Սուրբ Հովհան Ոսկեբերան
Աստուած մեռելների Աստուածը չէ, այլ՝ ողջերի, որովհետեւ բոլորը նրա համար կենդանի են:
Ղուկաս 20:38
Երբեմն էլ՝ կամքս է փակում դեպի Քեզ բերող ճանապարհը:
Շենուդա Գ Հայրապետ
Հայր Պիմենն ասաց. «Չարիքների սկիզբը ցրվածությունն է»:
Հարանց Վարք
Ս. Կույս Մարիամի ծնունդն Աննայից. բարեկենդան Սուրբ Խաչի պահքի
Ս. Աստվածածնի ծնունդը նկարագրված չէ Աստվածաշունչ մատյանում, այն մեզ փոխանցվել է Եկեղեցու Սրբազան ավանդությամբ: Կույսի ծնողները` Հովակիմն ու Աննան երկար ժամանակ երեխա չէին ունենում, քանի որ վերջինս ամուլ էր: Եվ մի օր, երբ Աննան իջնում է պարտեզ աղոթելու, հանկարծ հայտնվում է Տիրոջ հրեշտակը և ավետում, որ զավակ է ունենալու, ում երանի են տալու բոլոր ազգերը: Աննան գոհություն է հայտնում Աստծուն, որ լսեց իր անդադրում աղոթքների ձայնն ու խղճաց իրեն: Նա խոստանում է իր զավակին Աստծուն նվիրել: Նույն այս տեսիլքը երևում է նաև Հովակիմին` հայտնելով բարի լուրը: Ս. Կույսի հայրը նույնպես փառք է տալիս Բարձրյալին այդ մեծ շնորհին արժանանալու համար և իր ընտիր արջառներից ու ոչխարներից մատաղ է անում` բաժանելով աղքատներին: Աննան հղիանում է, ունենում մի աղջիկ, որին անվանում են Մարիամ, այսինքն` լուսավորյալ: Նա էր այն ընտրյալը երկրի վրա, ում Աստված իր առաքինությունների ու արժանիքների շնորհիվ պատվեց լինելու Աստծու մայրը: Նա տառապեց իր Որդու համար, սակայն երբեք չերկնչեց ու չընդդիմացավ Աստծուն` քաջ գիտակցելով Բարձրյալից իրեն վստահված առաքելության կարևորությունը: Նա առաքինի, հավատավոր մոր, ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն է: Հայ Եկեղեցին Աստվածամոր ծննդյան տոնը հաստատուն կերպով տոնում է սեպտեմբերի 8-ին:Բարեկենդանը պահքին նախորդող կիրակին է, որը նվիրված է տաղավար տոներից մեկին՝ Խաչվերացին և տևում է երկուշաբթիից մինչև շաբաթ
Առակներ 31:29-31
29 Նրա ամուսինը գովում է նրան՝ ասելով.
«Շատ դուստրեր հարստութիւն ձեռք բերին,
շատերն էլ սխրագործութիւններ կատարեցին,
բայց դու գերազանցեցիր նրանց եւ անցար բոլորից։
30 Քո մէջ կանացի կեղծ բարեհաճութիւն չկայ
եւ ոչ էլ սին գեղեցկութիւն»։
Արդարեւ, իմաստուն եւ բարեպաշտ կինը պիտի օրհնուի։
31 Նա պատիւ է տալիս Աստծուց երկիւղ կրողներին,
դուք էլ նրա շուրթերի պտղից պատի՛ւ տուէք նրան,
եւ թող նրա ամուսինը գովաբանուի դրսում.
քանզի եթէ մարդուս ճամփան բաց է նրա հայեացքի առջեւ,
ապա նա յաջողութիւն պիտի գտնի յաւիտեանս յաւիտենից։
Եսայի 61:9
9 Պիտի ճանաչուեն նրանց սերունդը ազգերի մէջ
եւ նրանց զաւակները՝ ժողովուրդների մէջ.
ամէնքն էլ, երբ տեսնեն,
պիտի ճանաչեն նրանց եւ ասեն, թէ՝
«Սրանք Աստծու օրհնեալ զաւակներն են»,
ու ցնծութեամբ պիտի ուրախ լինեն ի Տէր։
Գաղատացիներ 3:24-29
24 Այսպէս՝ օրէնքը դաստիարակ եղաւ՝ մեզ Քրիստոս Յիսուսին բերելու, որպէսզի հաւատով արդարանանք։ 25 Իսկ երբ հաւատը եկաւ, էլ դաստիարակի ձեռքի տակ չենք. 26 քանզի բոլորդ էլ Աստծու որդիներ էք հաւատով ի Յիսուս Քրիստոս։ 27 Դուք բոլորդ, որ ի Քրիստոս մկրտուեցիք, Քրիստոսով զգեստաւորուեցիք. 28 ուրեմն խտրութիւն չկայ ո՛չ հրեայի եւ ո՛չ հեթանոսի, ո՛չ ծառայի եւ ո՛չ ազատի, ո՛չ արուի եւ ո՛չ էգի. որովհետեւ դուք ամէնքդ մէկ էք ի Քրիստոս Յիսուս։ 29 Իսկ եթէ դուք Քրիստոսինն էք, ուրեմն Աբրահամի սերունդ էք, ժառանգներ՝ ըստ խոստման
Մատթեոս 1:1-17
1 Գիրք ազգաբանութեան Յիսուս Քրիստոսի՝ Դաւթի որդու, Աբրահամի որդու։
2 Աբրահամը ծնեց Իսահակին. Իսահակը՝ Յակոբին. Յակոբը ծնեց Յուդային եւ նրա եղբայրներին. 3 Յուդան ծնեց Փարեսին եւ Զարային՝ Թամարից. Փարեսը ծնեց Եզրոնին. Եզրոնը ծնեց Արամին. 4 Արամը ծնեց Ամինադաբին. Ամինադաբը ծնեց Նաասոնին. Նաասոնը ծնեց Սաղմոնին. 5 Սաղմոնը ծնեց Բոոսին՝ Ռաքաբից. Բոոսը ծնեց Օբէդին՝ Հռութից. Օբէդը ծնեց Յեսսէին. 6 Յեսսէն ծնեց Դաւիթ արքային։
Դաւիթը ծնեց Սողոմոնին՝ Ուրիայի կնոջից. 7 Սողոմոնը՝ Րոբովամին. 8 Րոբովամը ծնեց Աբիային. Աբիան ծնեց Ասափին. Ասափը ծնեց Յոսափատին. Յոսափատը ծնեց Յորամին. Յորամը ծնեց Օզիային. 9 Օզիան ծնեց Յովաթամին. Յովաթամը ծնեց Աքազին. Աքազը ծնեց Եզեկիային. 10 Եզեկիան ծնեց Մանասէին. Մանասէն ծնեց Ամոսին. 11 Ամոսը ծնեց Յոսիային. Յոսիան ծնեց Յեքոնիային եւ նրա եղբայրներին՝ Բաբելոնում գերութեան ժամանակ։
12 Բաբելոնում գերութիւնից յետոյ Յեքոնիան ծնեց Սաղաթիէլին. 13 Սաղաթիէլը ծնեց Զորոբաբէլին. Զորոբաբէլը ծնեց Աբիուդին. Աբիուդը ծնեց Եղիակիմին. 14 Եղիակիմը ծնեց Ազորին. Ազորը ծնեց Սադոկին. Սադոկը ծնեց Աքինին. Աքինը ծնեց Եղիուդին. 15 Եղիուդը ծնեց Եղիազարին. Եղիազարը ծնեց Մատթանին. 16 Մատթանը ծնեց Յակոբին. Յակոբը ծնեց Յովսէփին՝ Մարիամի մարդուն, որի նշանածն էր կոյս Մարիամը[*], որից ծնուեց Յիսուս, որ անուանուեց Քրիստոս։
17 Արդ, Աբրահամից մինչեւ Դաւիթը բոլոր սերունդները՝ տասնչորս սերունդ. եւ Դաւթից մինչեւ Բաբելոնի մէջ գերութիւնը՝ տասնչորս սերունդ. Բաբելոնի մէջ գերութիւնից մինչեւ Քրիստոս՝ տասնչորս սերունդ։

Սեպտեմբեր 7
7 սեպտեմբերի – Նիկիայի Սուրբ ժողովի 318 Հայրապետների հիշատակության օր
Քրիստոսի Եկեղեցու պատմության մեջ առաջին Տիեզերական ժողովն է, որը Կոստանդիանոս Մեծ կայսեր հրամանով գումարվեց 325թ. Կ. Պոլսի մոտ գտնվող Նիկիա քաղաքում: 
Ժողովին մասնակցում էին Ընդհանրական Եկեղեցու թվով 318 նշանավոր հայրապետները: Տիեզերաժողովի գումարման շարժառիթն Ալեքսանդրիայի Արիոս անունով երեցն էր, ով քարոզում էր, թե Քրիստոս անսկիզբ չէ, այլ ստեղծվել է ժամանակներից ու դարերից առաջ Հայր Աստծո ցանկությամբ, որպեսզի նրա միջոցով կատարվի արարչագործությունը: Միակ անծնունդը, միակ հավիտենականը, միակ անսկիզբը Հայր Աստված է: Որդին առաջացել է ոչ թե Հոր էությունից, այլ ոչնչից: Կար ժամանակ, երբ Որդին չկար: Որդին թեև ստացել է Հայր Աստծո ողջ շնորհքը և որդեգրվել, սակայն անապական չէ ինչպես Հայրը, այլ այլայլելի, ինչպես արարածները: Արիոսի այս դատողություների պատճառով փաստորեն մերժվում էր Քրիստոսի Աստվածությունը` վտանգի տակ դնելով ողջ քրիստոնեական վարդապետությունը: Արիոսկանությանը դեմ է դուրս գալիս Ալեքսանդրիայի Ալեքսանդր արքեպիսկոպոսը: Նա իր քարոզներում շեշտում էր, որ հավիտենական է Աստված, հավիտենական է և Որդին, Հայրը և Որդին միաժամանակ են: Հայրը Որդուն չի նախորդում ոչ իսկ մի վայրկյան, միշտ եղել է Հայրը, միշտ եղել է Որդին: Այս Տիեզերաժողովում դատապարտվում է Արիսոսի մոլար ուսմունքը` հայտարարելով այն հերետիկոսություն:
Նիկիայի Ա Տիեզերաժողովին մասնակցել է նաև Հայոց աշխարհի երկրորդ լուսավորիչ Ս. Գրիգորի որդի Արիստակեսը: Ժողովի ընդունված դավանաբանական բանաձևը, որը հայտնի է Նիկիական հանգանակ անունով, Ս. Արիստակես Հայրապետը Հայաստան է բերել` ներկայացնելով հորը` Ս Գրիգոր Լուսավորչին: Վերջինս էլ դրան ավելացնում է ՙԻսկ մեք փառաւորեսցուք...՚ հատվածը:
Նիկիայում ընդունված Հավատո հանգանակն ու Լուսավորչի ավելացրած հատվածը մինչև այսօր էլ անփոփոխ օգտագործվում են Հայ Եկեղեցու ծիսակարգգում: Արիստակեսն իր հետ Հայաստան է բերում նաև Նիկիայի ժողովում ընդունված թվով 20 կանոններ, որոնք նույնպես հաստատվում են Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից:


Հավատն այն պաշտպանական մեխանիզմն է, որ մարդուն թույլ է տալիս բոլոր հանգամանքներում պահպանել բարոյական զգացումի սրությունը:
Եզեկիէլ 44

23Եւ իմ ժողովրդին թող սովորեցնեն ընտրութիւն կատարել սրբի ու պղծուածի, անարատի ու արատաւորուածի միջեւ։ 24Արեան դատաստանի ժամանակ նրանք քննիչ թող լինեն, ըստ իմ օրէնքների դատաստան անեն եւ ըստ իմ կանոնների իրաւունք գործադրեն։ Բոլոր տօներին իմ օրէնքներն ու հրահանգները թող պահեն, շաբաթներս սուրբ պահեն։
Եբրայեցիներ 12
Ուրեմն մենք էլ, որ մեր շուրջը վկաների այսչափ բազմութիւն ունենք, դէ՛ն գցենք ամէն հպարտութիւն եւ ծանր մեղք, համբերատարութեամբ ընթանանք դէպի մրցասպարէզ, որ բացուած է մեր առաջ. 2նայենք Յիսուսին՝ հաւատի զօրագլխին, այն կատարելագործողին, որն իր առաջ դրուած ուրախութեան համար յանձն առաւ խաչը, արհամարհեց ամօթը եւ նստեց Աստծու աթոռի աջ կողմում։ 3Ապա ուրեմն՝ մտաբերեցէ՛ք Յիսուսին, որ այսպէս համբերեց իր հանդէպ մեղաւորների ունեցած հակառակութեանը, որպէսզի չլինի թէ յոգնէք եւ յուսալքուէք, 4դուք, որ կռուի մէջ դեռ արիւն թափելու չափ չհակառակուեցիք մեղքին 5եւ մոռացաք այն յորդորը, որ ուղղուած է ձեզ իբրեւ որդիների. 6Թէ խրատին համբերող էք, Աստուած ձեզ կը մօտենայ իբրեւ որդիների։ Ո՞րն է այն որդին, որին հայրը չի խրատում.
Յովհաննէս 14
25Իսկ Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրը կ՚ուղարկի իմ անունով, նա ձեզ ամէն բան կ՚ուսուցանի եւ ձեզ կը յիշեցնի այն ամէնը, ինչ ես ասացի ձեզ»։ 26«Խաղաղութիւն եմ թողնում ձեզ, իմ խաղաղութիւնն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպէս, ինչպէս այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովուեն, եւ չվախենաք։ 27Լսեցիք, որ ձեզ ասացի, թէ՝ գնում եմ եւ կը գամ ձեզ մօտ. եթէ ինձ սիրէիք, ապա դուք ուրախ պիտի լինէիք, որ ես Հօր մօտ եմ գնում, որովհետեւ իմ Հայրը մեծ է, քան ես։ 28Եւ հիմա ասացի ձեզ, երբ դեռ չի եղել, որպէսզի, երբ լինի, հաւատաք։ 29Այլեւս երկար չեմ խօսի ձեզ հետ. գալիս է աշխարհի իշխանը եւ իմ վրայ ոչ մի իշխանութիւն չունի։ 30Իսկ որպէսզի աշխարհը գիտենայ, որ ես սիրում եմ Հօրը, այնպէս եմ անում, ինչպէս որ Հայրը պատուիրեց ինձ. դե՛հ, վե՛ր կացէք գնանք այստեղից»։


Սեպտեմբեր 6

Պահք
Բ Կորնթացիներ 5:6-18

6 Արդ, ամէն ժամ քաջութիւն ունենք եւ գիտենք, որ ինչքան երկար մնանք այս մարմնի մէջ, օտարանում ենք Տիրոջից 7 (որովհետեւ հաւատով ենք ընթանում եւ ոչ թէ երեւոյթների վրայ հիմնուած)։ 8 Եւ վստահութիւն ունենք ու առաւել եւս հաճելի է մեզ դուրս գալ այս մարմնից եւ մտնել Աստծու մօտ։ 9 Ուստի հոգ ենք տանում, որ, մնանք թէ դուրս գանք, հաճելի լինենք միայն նրան. 10 քանզի մենք բոլորս Քրիստոսի ատեանի առաջ պիտի ներկայանանք, որպէսզի իւրաքանչիւրն ստանայ, ինչ որ արել է աւելի առաջ իր մարմնով՝ թէ՛ բարի եւ թէ՛ չար։
11 Իսկ արդ, գիտենալով Տիրոջ երկիւղի չափը՝ ջանում ենք համոզել մարդկանց. սակայն յայտնի ենք Աստծու առաջ. եւ ես յոյս ունեմ, որ ձեր խղճմտանքի առաջ էլ յայտնի կը լինենք։ 12 Ոչ թէ մենք մեզ կրկին ենք յանձնարարում ձեզ, այլ առիթ ենք տալիս ձեզ՝ մեզնով պարծենալու համար, որպէսզի պատասխան ունենաք նրանց դէմ, որոնք աչքին երեւացածով են պարծենում եւ ոչ թէ սրտում եղածով. 13 որովհետեւ, եթէ մենք ցնորուել ենք էլ, Աստծու համար է այն. եւ եթէ զգաստ ենք, ձեզ համար է այն. 14 որովհետեւ Քրիստոսի սէրն ստիպում է մեզ քննելու այս բանը, որ, եթէ մէկը բոլորի փոխարէն մեռաւ, ապա ուրեմն բոլորը մեռած էին. 15 եւ նա մեռաւ բոլորի համար, որպէսզի նրանք, որ կենդանի են, միայն իրենց համար կենդանի չլինեն, այլեւ նրա համար, ով մեռաւ եւ յարութիւն առաւ իրենց համար։ 16 Այսուհետեւ մենք ոչ ոքի չենք ճանաչում ըստ մարմնի. որովհետեւ, թէպէտեւ ըստ մարմնի ճանաչում էինք Քրիստոսին, բայց այժմ այլեւս նոյն ձեւով չենք ճանաչում։ 17 Իսկ եթէ մէկը Քրիստոսի մէջ է, նա նոր արարած է. որովհետեւ հինն անցաւ, եւ հիմա ամէն ինչ նոր եղաւ։ 18 Եւ ամէն ինչ Աստծուց է, որ հաշտեցրեց մեզ իր հետ, Քրիստոսի միջոցով, եւ մեզ տուեց հաշտութեան պաշտօնը։

Մարկոս 7:24-30
24 Եւ այնտեղից վեր կացաւ եկաւ Տիւրոսի ու Սիդոնի սահմանները. եւ մի տուն մտնելով՝ չէր ուզում, որ որեւէ մէկն իմանայ իր այնտեղ լինելը, սակայն չկարողացաւ թաքնուած մնալ։ 25 Նրա մասին լսեց մի կին, որի դուստրը տառապում էր պիղծ ոգուց. սա եկաւ ընկաւ նրա ոտքերը։ 26 Այս կինը հեթանոս էր, փիւնիկ-ասորի ազգից. աղաչում էր նրան, որ իր աղջկանից դեւը հանի։ 27 Եւ Յիսուս նրան ասաց. «Թո՛յլ տուր, որ նախ մանուկները կշտանան, քանի որ լաւ չէ մանուկների հացը առնել եւ շների առաջ գցել»։ 28 Կինը պատասխանեց եւ ասաց. «Տէ՛ր, շներն էլ մանուկների սեղանի փշրանքներից են կերակրւում»։ 29 Եւ նա ասաց նրան. «Այդ խօսքիդ համար գնա՛, դեւը քո աղջկանից դուրս ելաւ»։ 30 Կինը գնաց իր տունը եւ դեւին ելած գտաւ, իսկ աղջկան՝ պառկած մահճի վրայ։



Սեպտեմբեր 5

Սբ. Հովհաննես Կարապետի և Հոբ Արդարի հիշատակի օր
Մատթեոս 14:1-12

Այն ժամանակ Հերովդէս չորրորդապետը լսեց Յիսուսի համբաւը եւ իր ծառաներին ասաց. 2 «Նա՛ է Յովհաննէս Մկրտիչը. մեռելներից յարութիւն է առել, եւ դրա համար նրա միջոցով զօրաւոր գործեր են լինում»։
3 Արդարեւ Հերովդէսը ձերբակալել էր Յովհաննէսին, նրան կապել եւ բանտի մէջ էր դրել իր եղբօր՝ Փիլիպպոսի կնոջ՝ Հերովդիայի պատճառով. 4 որովհետեւ Յովհաննէսը նրան ասում էր. «Օրինաւոր չէ, որ դու նրան իբրեւ կին ունենաս»։ 5 Եւ կամենում էր նրան սպանել, բայց վախենում էր ժողովրդից, քանի որ նրան որպէս մարգարէ էին ընդունում։ 6 Եւ երբ Հերովդէսի ծննդեան տարեդարձը հասաւ, Հերովդիայի դուստրը հրաւիրեալների առաջ պարեց. եւ հաճելի թուաց Հերովդէսին. 7 ուստի եւ՝ նա երդումով խոստացաւ նրան տալ, ինչ էլ որ ուզի։ 8 Եւ նա, առաջուց խրատուած լինելով իր մօրից, ասաց. «Տո՛ւր ինձ այստեղ, սկուտեղի վրայ, Յովհաննէս Մկրտչի գլուխը»։ 9 Եւ թագաւորը տխրեց, բայց երդման եւ սեղանակիցների պատճառով հրամայեց նրան տալ այդ։ 10 Եւ մարդ ուղարկեց, գլխատել տուեց Յովհաննէսին բանտի մէջ։ 11 Եւ նրա գլուխը բերուեց սկուտեղով ու տրուեց աղջկան։ Եւ սա տարաւ այն իր մօրը։ 12 Իսկ Յովհաննէսի աշակերտները եկան վերցրին մարմինը եւ թաղեցին. եւ եկան պատմեցին Յիսուսին։
Հակոբոս 5:7-11
7 Եղբայրնե՛ր իմ, համբերո՛ղ եղէք մինչեւ Տիրոջ գալուստը։ Մշակն ահա համբերութեամբ սպասում է երկրի պատուական պտղին, մինչեւ որ ստանայ առաջին եւ վերջին անձրեւը։ 8 Համբերեցէ՛ք եւ դուք, ամրացրէ՛ք ձեր սրտերը, քանի որ Տիրոջ գալուստը մօտեցել է։ 9 Մի՛ տրտմեցրէ՛ք միմեանց, եղբայրնե՛ր, որպէսզի չդատուէք։ Ահա՛ւասիկ դատաւորը դռանն է։ 10 Եղբայրնե՛ր, չարչարանքների եւ համբերութեան որպէս օրինակ ունեցէք մարգարէներին, որոնք խօսեցին Տիրոջ անունով։ 11 Ահա՛ երանի ենք տալիս համբերողներին։ Լսել էք Յոբի համբերութեան մասին եւ տեսել, ինչ որ Տէրը նրան արեց վերջում, քանի որ Տէրը բազմագութ է եւ ողորմած։
Սբ. Հովհաննես Կարապետի և Հոբ Արդարի հիշատակի օր
Գործք առաքելոց 13:25-33

25 Եւ երբ Յովհաննէսը իր գործունէութեան ընթացքն աւարտեց, ասաց. “Իմ մասին ի՞նչ էք կարծում, ո՞վ եմ. ես Քրիստոսը չեմ, այլ ահա իմ յետեւից գալիս է նա, որի ոտքերի կօշիկներն արձակելու արժանի չեմ”։ 26 Եղբայրնե՛ր, Աբրահամի տոհմի որդինե՛ր եւ ձեր մէջ նրանք, որ Աստծուց երկնչում են, ձե՛զ ուղարկուեց փրկութեան այս խօսքը. 27 բայց Երուսաղէմում բնակուողները եւ նրանց իշխանաւորները չճանաչեցին Յիսուսին եւ նրան դատապարտելով՝ կատարեցին մարգարէների խօսքը, որ ամէն շաբաթ ընթերցում էին։ 28 Եւ մահուան արժանի ոչ մի յանցանք չգտնելով՝ Պիղատոսին խնդրեցին սպանել նրան։ 29 Եւ երբ կատարեցին այն ամէնը, ինչ նրա մասին գրուած էր, խաչափայտից իջեցնելով նրան՝ գերեզման դրեցին։ 30 Բայց Աստուած մեռելներից յարութիւն տուեց նրան, որ բազում օրեր երեւաց նրանց, 31 որոնք նրա հետ Գալիլիայից Երուսաղէմ էին բարձրացել եւ որոնք այժմ իսկ ժողովրդի առաջ նրա վկաներն են։ 32 Եւ մենք ձեզ աւետարանում ենք այն խոստումը, որ արուած էր մեր հայրերին, 33 եւ Աստուած նոյնը կատարեց մեզ՝ նրանց որդիների համար՝ յարութիւն տալով Յիսուսին, ինչպէս գրուած է երկրորդ սաղմոսում. “Դու իմ Որդին ես, եւ ես այսօր ծնեցի քեզ”։
Հոբ 42:12-16
12 Ու Տէրը Յոբի կեանքի վերջին շրջանն աւելի օրհնեց, քան առաջին շրջանը. նրա հօտի մէջ կային տասնչորս հազար ոչխարներ, վեց հազար ուղտեր, հազար լուծ եզներ, հազար արածող մատակ էշեր։ 13 Նա ունեցաւ եօթը տղայ եւ երեք աղջիկ։ 14 Առաջին աղջկան Տիւ կոչեց, երկրորդին՝ Կասիա, իսկ երրորդին՝ Ամաղթեղջիւր։ 15 Եւ երկնքի ներքոյ Յոբի դուստրերի պէս ու նրանցից աւելի գեղեցիկներ չգտնուեցին։ Յոբն իր աղջիկներին ժառանգութեան բաժին տուեց նրանց եղբայրների հետ։

16 Յոբը, այն հարուածներից յետոյ, ապրեց հարիւր եօթանասուն տարի (նա ապրեց ընդամէնը երկու հարիւր քառասուն եւ ութ տարի)։ Յոբը տեսաւ իր զաւակներին, որդիների որդիներին, մինչեւ չորրորդ սերունդը։ Ու վախճանուեց Յոբը զառամեալ հասակում, տարիների բեռան տակ կքած։ Նաեւ գրուած է, որ նա էլ յարութիւն է առնելու նրանց հետ, ում Տէրը յարութիւն պիտի տայ։
Առակներ 20:6-22
6 Մեծանուն եւ պատուական է գթասիրտ մարդը,
բայց դժուար է գտնել հաւատարիմ մարդ։
7 Ով անարատ է քայլում արդարութեան ճամփով,
նա իրենից յետոյ երանութեան արժանի որդիներ պիտի թողնի։
8 Երբ արդար մի թագաւոր նստի գահին,
ոչ մի չարագործ չի վրիպի նրա աչքից։
9 Ո՞վ կարող է պարծենալ, թէ ինքը սուրբ սիրտ ունի,
կամ ո՞վ կը համարձակուի ասել, թէ ինքը զերծ է մեղքերից։
10 Թէ՛ մեծ, թէ՛ փոքր ծուռ կշեռքը եւ թէ՛ երկակի չափը,
երկուսն էլ պիղծ են Տիրոջ առջեւ.
պիտի խափանուեն թէ՛ դրանք եւ թէ՛ դրանք գործադրողները.
այդպէս էլ պիտի խափանուի իր կեանքի մէջ նոյն կերպ վարուող մարդը։
11 Ուղիղ են այն երիտասարդի ճամփաները,
որ մաքրութեամբ է ընթանում։
12 Ականջը լսում է, աչքը՝ տեսնում.
եւ երկուսն էլ Տէրն է ստեղծել։
13 Մի՛ սիրիր չարախօսել, որպէսզի չզրկուես կեանքից.
աչքերդ բա՛ց արա եւ կշտացի՛ր հացով։
14 «Վատ է, վատ է», ասում է գնորդը,
իսկ հեռանալիս պարծենում է իր գնումով։
15 Կայ ոսկի էլ, հանդերի հարստութիւն էլ,

բայց գիտուն շուրթերն են թանկարժէք անօթ։

16 Հանի՛ր ու վերցրո՛ւ նրա հանդերձանքը,

քանզի նա երաշխաւոր եղաւ մի օտարականի եւ հիւրընկալեց նրան։

17 Խաբէութեան հացը քաղցր է թւում մարդու,

բայց յետոյ նրա բերանը պիտի լցուի խիճով։

18 Դիտաւորութիւնը հաստատւում է մտքի խորհուրդներով.

պատերազմը մղւում է խելամտութեամբ։

19 Գաղտնիք յայտնողը նենգամտութեամբ է վարւում.

մի՛ հաղորդակցիր շողոքորթ լեզու ունեցողի հետ։

20 Ով հայհոյում է իր հօրն ու մօրը, նրա լոյսը պիտի հանգչի.

նրա աչքերի բիբերը պիտի զգան խաւարը։

21 Այն ժառանգութիւնը, որ սկզբից շուտ է ձեռք բերուել

վերջաւորութեան չի կարող օրհնուած լինել։

22 Մի՛ ասա, թէ՝ վրէժ պիտի առնեմ թշնամուց,

այլ համբերութիւն ունեցիր Տիրոջ հանդէպ,

որ նա օգնական լինի քեզ։
Արեգակը ծագելիս թող քեզ գտնի Սուրբ Գիրքը ձեռքիդ (Եվագր Պոնտացի)


Սեպտեմբեր 4

Պահք 
Բ Կորնթացիներ 3:4-17

4 Այսպիսի մի վստահութիւն ունենք առ Աստուած՝ Քրիստոսի միջոցով. 5 մենք անձամբ մեզնից որեւէ բան խորհելու կարող չենք, այլ Աստծուց է մեր կարողութիւնը, 6 որը եւ կարող դարձրեց մեզ նոր Ուխտի պաշտօնեաներ լինելու՝ ոչ թէ գրով, այլ հոգով, քանի որ օրէնքը, որ գիր է, սպանում է, իսկ հոգին՝ կենդանացնում։ 7 Արդ, եթէ քարեղէն տախտակների վրայ գրով դրոշմուած մահուան ծառայող օրէնքը տրուեց այնպիսի փառքով, որ իսրայէլացիները չկարողացան նայել Մովսէսի երեսին՝ նրա երեսից ճառագայթող փառքի պատճառով, որ վաղանցուկ էր, 8 որչա՜փ եւս առաւել հոգու ծառայութիւնը փառքով կը լինի. 9 արդարեւ, եթէ օրէնքը, որ դատապարտելու պաշտօնն ունէր, փառաւոր էր, որչա՜փ եւս առաւել փառաւոր կը լինի հոգին, որ արդարացնելու պաշտօն ունի. 10 քանի որ այն, որ փառաւոր էր, անփառունակ դարձաւ նրա՛ առաջ, որի փառքը գերազանց էր. 11 որովհետեւ, եթէ, ինչ որ վաղանցուկ էր, տրուեց փառքով, որչա՜փ եւս առաւել փառաւոր կը լինի այն, որ գալու էր։ 12 Եւ արդ, քանի որ այսպիսի յոյս ունենք, մեծ համարձակութիւն ենք ունենում մեր վարմունքի մէջ. 13 եւ ոչ Մովսէսի նման, որ քող էր գցում իր երեսին, որպէսզի իսրայէլացիները չտեսնեն այն փառքը, որ վաղանցուկ էր։ 14 Բայց նրանց միտքը կուրացաւ. քանի որ մինչեւ այսօր նոյն քողը ձգուած մնում է Հին Կտակարանի ընթերցուածների վրայ եւ չի վերանում, որովհետեւ Քրիստոսի միջոցով է վերացուելու։ 15 Եւ մինչեւ այսօր, երբ Մովսէս են կարդում, նոյն վարագոյրը մնում է նրանց սրտերի վրայ։ 16 Իսկ երբ դառնան Տիրոջը, ապա վարագոյրը կը վերացուի, 17 որովհետեւ Տէրն ինքը Հոգին է. ուր որ Տիրոջ Հոգին է, այնտեղ ազատութիւն է։
Բ Կորնթացիներ 3:4-17
4 Այսպիսի մի վստահութիւն ունենք առ Աստուած՝ Քրիստոսի միջոցով. 5 մենք անձամբ մեզնից որեւէ բան խորհելու կարող չենք, այլ Աստծուց է մեր կարողութիւնը, 6 որը եւ կարող դարձրեց մեզ նոր Ուխտի պաշտօնեաներ լինելու՝ ոչ թէ գրով, այլ հոգով, քանի որ օրէնքը, որ գիր է, սպանում է, իսկ հոգին՝ կենդանացնում։ 7 Արդ, եթէ քարեղէն տախտակների վրայ գրով դրոշմուած մահուան ծառայող օրէնքը տրուեց այնպիսի փառքով, որ իսրայէլացիները չկարողացան նայել Մովսէսի երեսին՝ նրա երեսից ճառագայթող փառքի պատճառով, որ վաղանցուկ էր, 8 որչա՜փ եւս առաւել հոգու ծառայութիւնը փառքով կը լինի. 9 արդարեւ, եթէ օրէնքը, որ դատապարտելու պաշտօնն ունէր, փառաւոր էր, որչա՜փ եւս առաւել փառաւոր կը լինի հոգին, որ արդարացնելու պաշտօն ունի. 10 քանի որ այն, որ փառաւոր էր, անփառունակ դարձաւ նրա՛ առաջ, որի փառքը գերազանց էր. 11 որովհետեւ, եթէ, ինչ որ վաղանցուկ էր, տրուեց փառքով, որչա՜փ եւս առաւել փառաւոր կը լինի այն, որ գալու էր։ 12 Եւ արդ, քանի որ այսպիսի յոյս ունենք, մեծ համարձակութիւն ենք ունենում մեր վարմունքի մէջ. 13 եւ ոչ Մովսէսի նման, որ քող էր գցում իր երեսին, որպէսզի իսրայէլացիները չտեսնեն այն փառքը, որ վաղանցուկ էր։ 14 Բայց նրանց միտքը կուրացաւ. քանի որ մինչեւ այսօր նոյն քողը ձգուած մնում է Հին Կտակարանի ընթերցուածների վրայ եւ չի վերանում, որովհետեւ Քրիստոսի միջոցով է վերացուելու։ 15 Եւ մինչեւ այսօր, երբ Մովսէս են կարդում, նոյն վարագոյրը մնում է նրանց սրտերի վրայ։ 16 Իսկ երբ դառնան Տիրոջը, ապա վարագոյրը կը վերացուի, 17 որովհետեւ Տէրն ինքը Հոգին է. ուր որ Տիրոջ Հոգին է, այնտեղ ազատութիւն է։
Տէրն ինքը Հոգին է. ուր որ Տիրոջ Հոգին է , այնտեղ ազատութիւն է:
Բ Կորնթացիներ 3.17

Աստված այնպես չի նկատում ինչպես նկատում են մարդիկ. մարդիկ երեսին են նայում, իսկ Աստված սրտին : ( Ա ԹԱԳ 16.7 )
Երբ տկար եմ, այն ժամանակ եմ զորավոր:
Բ Կորնթ. 12:10

Դռների ետևում են մնում այն աղոթքները, որոնք իրենց մեջ սեր չեն պարունակում, որովհետև միայն սերն է բացում աղոթքի դռները (Եփրեմ Ասորի):
Ով շատ է հոգում իր հոգու մասին, նրա մասին Աստված էլ է հոգում 
(Եվագր Պոնտացի):
Հոգին ոչնչով այնքան չի խոնարհվում, ինչքան, երբ մեկը զսպում է իրեն կերակրից 
(Հայր Պիմեն):
Քո հացդ կեր լռությամբ և չափավորապես, նաև տես, որ կերակուրդ լինի համեստ
 (Անտոն Անապական):

Սեպտեմբեր 3

Սբ. Մարգարեներ Եզեկիելի, Եզրի և Զաքարիայի՝ Հովհաննես Մկրտչի հոր հիշատակության օր
Մատթեոս 23:34-39

34որպէսզի ձեր վրայ ընկնի մեղքը երկրի վրայ թափուած ամէն արդար արեան՝ արդար Աբէլի արիւնից մինչեւ արիւնը Բարաքիայի որդի Զաքարիայի, որին սպանեցիք տաճարի եւ զոհասեղանի միջեւ։ 35Ճշմարիտ եմ ասում ձեզ, այս բոլորը պիտի գայ այս սերնդի վրայ»։ 36«Երուսաղէ՜մ, Երուսաղէ՜մ, որ կոտորում էիր մարգարէներին եւ քարկոծում էիր քեզ մօտ ուղարկուածներին. քանի՜ անգամ կամեցայ հաւաքել քո մանուկներին, ինչպէս հաւն է հաւաքում իր ձագերին թեւերի տակ, բայց չկամեցաք։ 37Ահա ձեր տունը աւերակ կը թողնուի ձեզ. 38բայց ձեզ ասում եմ, որ այսուհետեւ ինձ այլեւս չէք տեսնի, մինչեւ որ ասէք՝ օրհնեա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով»։
Ա Կորնթացիներ 2:6-10
6Իմաստութիւնը քարոզում ենք հոգեպէս կատարեալներին, իմաստութիւն, որ այս աշխարհինը չէ, ոչ էլ այս աշխարհի՝ կործանման սահմանուած իշխանների իմաստութիւնը, 7այլ քարոզում ենք Աստծու խորհրդաւոր, թաքուն իմաստութիւնը, որը ծածկուած է մարդկանցից եւ որն Աստուած սահմանել էր մեր փառքի համար նախքան յաւիտեանները. 8եւ այս աշխարհի իշխաններից ոչ մէկը չճանաչեց այն. որովհետեւ, եթէ ճանաչուած լինէր, արդարեւ փառքի Տիրոջը չէին խաչի. 9այլ, ինչպէս գրուած էլ է. 10Բայց Աստուած մեզ յայտնեց այն իր Հոգով. որովհետեւ Հոգին քննում է ամէն ինչ, նոյնիսկ՝ Աստծու խորունկ ծրագրերը:
Եզեկիել 18:30-32
30Ուստի Իսրայէլի այդ տանը, իւրաքանչիւրին ըստ իր բռնած ճանապարհի եմ դատաստան անելու, – ասում է Ամենակալ Տէրը։ – Դարձէ՛ք, յե՛տ կանգնեցէք ձեր բոլոր ամբարշտութիւններից, եւ անիրաւութեան համար տանջանքների չէք մատնուի։ 31Դէ՛ն նետեցէք ձեզնից ձեր բոլոր ամբարշտութիւնները, որ կատարել էք իմ հանդէպ. ձեր մէջ նոր սիրտ ու նոր հոգի դրէք, կատարեցէ՛ք իմ բոլոր պատուիրանները։ Ինչո՞ւ մեռնես, ո՛վ տունդ Իսրայէլի, – ասում է Տէրը։ 32Յիրաւի, ես մեղանչածի մահը չեմ տենչում, – ասում է Ամենակալ Տէրը, – այլ նա թող յետ կանգնի իր չար ճանապարհներից ու փրկի իր հոգին։ Արդ, եկէք ե՛տ դարձէք եւ ապրեցէ՛ք»։
Քրիստոնեությունն ապացույցն է այն բանի, որ մարդու մեջ կարող է հանգրվանել Աստված: Սա մեծագույն գաղափարն է ու մարդու մեծագույն փառքը, որին նա ի զորու էր հասնելու:

Ֆ. Դոստոևսկի

Սեպտեմբեր 2

Հիշատակ Սբ. Ստեփանոս Ուլնեցու և Գոհարինե, Ծամիդես, Տյուքիկոս և Ռատիկոս վկաների
Մատթեոս 5:1-12

Եւ տեսնելով ժողովրդի բազմութիւնը՝ բարձրացաւ լերան վրայ։ Եւ երբ այնտեղ նստեց, նրա մօտ եկան իր աշակերտները. 2 եւ նա սկսեց նրանց ուսուցանել ու ասել.
3 - Երանի՜ հոգով աղքատներին, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը։

4 - Երանի՜ սգաւորներին, որովհետեւ նրանք պիտի մխիթարուեն։

5 - Երանի՜ հեզերին, որովհետեւ նրանք երկիրը պիտի ժառանգեն։

6 - Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարաւն ունեն արդարութեան, որովհետեւ նրանք պիտի յագենան։

7 - Երանի՜ ողորմածներին, որովհետեւ նրանք ողորմութիւն պիտի գտնեն։

8 - Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետեւ նրանք Աստծուն պիտի տեսնեն։

9 - Երանի՜ խաղաղարարներին, որովհետեւ նրանք Աստծու որդիներ պիտի կոչուեն։

10 - Երանի՜ նրանց, որ հալածւում են արդարութեան համար, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը։

11 - Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն եւ իմ պատճառով ձեր մասին ամէն տեսակ չար խօսք՝ սուտ ասեն։ 12 Ցնծացէ՛ք եւ ուրախացէ՛ք, որովհետեւ երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ 

այսպէս հալածեցին մարգարէներին, որոնք ձեզնից առաջ են եղել։
Եբրայեցիներ 4:11-15
11 Ջանանք, ուրեմն, մտնել այդ հանգստի մէջ, որպէսզի որեւէ մէկը նոյնօրինակ անհնազանդութեան մէջ չընկնի։12 Կենդանի է Աստծու խօսքը, ազդու եւ աւելի հատու, քան ամէն մի երկսայրի սուր. եւ կտրում անցնում է մինչեւ ոգու եւ հոգու, յօդերի եւ ողնածուծի բաժանման սահմանը. նա քննում է սրտի մտածումներն ու խորհուրդները։ 13 Եւ նրա առաջ չկայ անտեսանելի արարած, այլ ամէն ինչ պարզ ու յստակ է նրա աչքերի առաջ. նրա մասին են մեր այս խօսքերը։ 14 Ուրեմն, ունենք երկինքներով անցած մի մեծ Քահանայապետ՝ Յիսուսին՝ Աստծու Որդուն, ուստի ամուր պահենք մեր դաւանած հաւատը. 15 քանզի ոչ թէ ունենք մի քահանայապետ, որ կարող չլինի չարչարակից լինել մեր տկարութեանը, այլ՝ մի Քահանայապետ, որ մեզ նման փորձուած է ամէն ինչում, բայց առանց մեղքի է։

Եսայի 44:24-26
24 Տէրը, որ փրկեց քեզ,
ստեղծեց քեզ որովայնից,
այսպէս է ասում. «Ես եմ Տէրը,
որ անում, կատարում եմ ամէն ինչ,
միայնակ տարածեցի երկինքը եւ հաստատեցի երկիրը։
25 Էլ ո՞վ է, որ ի չիք դարձրեց վհուկների կախարդութիւնները
եւ դիւթութիւնները՝ սրտերից,
ո՞վ է, որ իմաստուններին յետ է դարձնում
եւ նրանց խորհուրդները յիմարութեան վերածում,
26 իր ծառաների խօսքերն է հաստատում
եւ արդարացնում իր պատգամաբերների խորհուրդները։
Ե՛ս եմ, որ ասում եմ Երուսաղէմին, թէ՝ բնակելի՛ դարձիր,
եւ Հրէաստանի քաղաքներին, թէ՝ վերստի՛ն կառուցուեցէք.
եւ ես պիտի վերականգնեմ նրանց աւերակները։

Առակներ 10:1-7
Իմաստուն որդին ուրախացնում է հօրը,

անմիտ որդին տրտմութիւն է մօր համար։

2 Գանձերը չեն օգնի անօրէններին,

մինչդեռ արդարութիւնը փրկում է մահից։

3 Տէրը սովամահ չի անում արդարին,

բայց ամբարիշտների կեանքը պիտի կործանի։

4 Աղքատութիւնը խեղճացնում է մարդուն,

ժրաջան ձեռքերը հարստացնում են նրան։

5 Խրատուած որդին իմաստուն կը լինի,

իսկ անմիտը ծառայ կը դառնայ։ Իմաստուն որդին ազատւում է խորշակից,

անօրէն որդին խորշակահար է լինում ամռանը։

6 Տիրոջ օրհնութիւնն արդարների գլխին է,

բայց տարաժամ սուգը պիտի փակի ամբարիշտների բերանը։

7 Արդարների յիշատակը մնալու է գոհաբանութեամբ,

բայց ամբարիշտների անունը պիտի ջնջուի։

Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհը ձեզ հետ։

Ա Թես. 5.28

Տեր Ատված, երբեք չեմ տեսել Քո ստվերը, քանզի Լույսը ստվեր չունի։
Սբ Գր. Նարեկացի


Սեպտեմբեր 1

Հիշատակ Սբ. Աստվածածնի գոտու գյուտի
Մարկոս 4:35-40
35 Այդ նոյն օրը, երեկոյեան դէմ, աշակերտներին ասաց. «Եկէ՛ք անցնենք ծովի միւս կողմը»։ 36 Թողնելով ժողովրդին՝ նրան իրենց հետ տարան նաւակով, ինչպէս նաեւ՝ միւս նաւակները, որ նրա հետ էին։ 37 Եւ մեծ հողմամրրիկ բարձրացաւ ու ալիքները նաւակի մէջ էր թափում, այնպէս որ նաւակը գրեթէ լցւում էր։ 38 Իսկ ինքը նաւախելի կողմը բարձի վրայ ննջում էր. նրան արթնացրին եւ ասացին. «Վարդապե՛տ, քեզ համար բնաւ հոգ չէ՞, որ ահա մենք կորչում ենք»։ 39 Եւ նա, արթնանալով, սաստեց հողմին եւ ասաց ծովին. «Դադարի՛ր, լռի՛ր»։ Եւ հողմը դադարեց, ու մեծ խաղաղութիւն եղաւ։ 40 Եւ նրանց ասաց. «Ինչո՞ւ այդպէս վախկոտ էք. դեռեւս հաւատ չունէ՞ք»։
Բ Կորնթացիներ 1:1-11
1 Պօղոսը՝ Յիսուս Քրիստոսի առաքեալը Աստծու կամքով, եւ Տիմոթէոս եղբայրը, Կորնթոսում գտնուող Աստծու եկեղեցուն, Աքայիայի բոլոր կողմերում եղող բոլոր սրբերով հանդերձ. 2 շնո՜րհ ընդ ձեզ եւ խաղաղութի՜ւն մեր Հայր Աստծուց եւ Տէր Յիսուս Քրիստոսից։
3 Օրհնեալ է Աստուած եւ Հայրը մեր Տէր Յիսուս Քրիստոսի, Հայրը գթութիւնների եւ Աստուած ամենայն մխիթարութեան, 4 որ մխիթարում է մեզ մեր բոլոր նեղութիւնների մէջ, որպէսզի մենք էլ կարող լինենք մխիթարելու նրանց, որոնք ամէն տեսակ նեղութիւնների մէջ են, այն մխիթարութեամբ, որով մենք ենք մխիթարւում Աստծուց. 5 որովհետեւ ինչքան որ շատ բաժնեկից լինենք Քրիստոսի չարչարանքներին, նոյնքան եւ Քրիստոսի միջոցով մեր մխիթարութիւնն էլ առաւել կը լինի. 6 քանզի, եթէ նեղութիւն ենք կրում, այդ՝ ձեր մխիթարութեան եւ փրկութեան համար է։ Եւ եթէ մխիթարւում ենք, այդ՝ ձեր այն մխիթարութեան համար է, որ համբերութեամբ կրել է տալիս այն չարչարանքները, որոնցով եւ մենք ենք չարչարւում։ 7 Եւ ձեր հանդէպ մեր յոյսը հաստատուն է, քանզի գիտենք, որ մասնակից էք ինչպէս չարչարանքներին, այնպէս էլ մխիթարութեանը. 8 որովհետեւ, եղբայրնե՛ր, ուզում եմ, որ դուք գիտենաք Ասիայում մեզ պատահած այն նեղութեան մասին, որը մեր կարողութիւնից աւելի ծանր տարանք, մինչեւ իսկ կեանքից մեր յոյսը կտրելու աստիճան. 9 եւ մենք մեր անձի վրայ իսկ կրեցինք մահուան վճիռը, որպէսզի մենք չապաւինենք մեզ, այլ՝ Աստծուն, որ յարութիւն է տալիս մեռելներին, 10 որ այդպիսի մահուանից փրկեց մեզ եւ կը փրկի. 11 քանզի յոյս ունենք, թէ դեռ պիտի փրկի՝ մեզ համար ձեր արած աղօթքների օգնութեամբ, որպէսզի շատեր այդ աղօթքների միջոցով առատօրէն մեզ տրուած շնորհները տեսնելով՝ գոհութիւն տան Աստծուն մեզ համար։

Եսայի 9:8-19
8 Տէրը Յակոբի տան վրայ մահ արձակեց,
բայց այն եկաւ հասաւ Իսրայէլի վրայ։
9 Թող Եփրեմի ողջ ժողովուրդը եւ Սամարիայում ապրողներն իմանան,
որ հպարտութեամբ եւ ամբարտաւան սրտով խօսեցին՝ ասելով.
10 «Աղիւսները թափուեցին,
բայց եկէք քար տաշենք,
մայրիներ ու եղեւնու ծառեր կտրենք
եւ մեզ համար աշտարակ կառուցենք»։
11 Աստուած պիտի կործանի Սիոնի լերան վրայ բարձրացածներին
եւ ցիրուցան պիտի անի Յուդայի երկրի թշնամիներին,
12 արեւելքից՝ ասորեստանցիներին եւ արեւմուտքից՝ յոյներին,
որոնք լիաբերան կերան Իսրայէլին։
Այնուամենայնիւ, նրա բարկութիւնը տեղի չտուեց,
տակաւին նրա ձեռքը բարձրացած է։
13 Ժողովուրդն էլ դարձի չեկաւ, մինչեւ չենթարկուեց հարուածի։
Զօրութիւնների Տիրոջը փնտռող չեղաւ։
14 Եւ Տէրը մէկ օրում վերացրեց Իսրայէլի գլուխն ու պոչը,
մեծին ու փոքրին։
15 Ծերն ու ականաւորը գլուխն են,
իսկ մարգարէն, որ անօրէնութիւն էր ուսուցանում, պոչն է։
16 Եւ պիտի այնպէս լինի, որ երանի պիտի տան այս ժողովրդին,
բայց մոլորեալները պիտի մոլորեցնեն նրան,
որպէսզի կուլ տան։
17 Դրա համար էլ Տէրը բարեհաճ չի լինելու նրանց երիտասարդների հանդէպ,
նրանց որբերին ու այրիներին չի գթալու,
որովհետեւ նրանք ամէնքն էլ անօրէն են ու չար,
ամէն բերան անարդարութիւն է խօսում։
Այս ամենի հետեւանքով Տիրոջ զայրոյթը չի իջել,
տակաւին նրա ձեռքը մնում է բարձրացած։
18 Անօրէնութիւնը պիտի վառուի ինչպէս կրակ,
չորացած սիզախոտի պէս պիտի այրուի կրակից,
պիտի վառուի մայրիների անտառում,
որոնց շուրջը, բոլոր բլուրների վրայ,
հուրը պիտի ճարակի նրանց։
19 Տիրոջ զայրոյթի ու բարկութեան հետեւանքով համայն երկիրը կրակի պիտի մատնուի,
եւ ժողովուրդն էլ հրով կիզուածի պէս պիտի լինի։
Մարդ իր եղբօրը չի խղճալու


Օգոստոս 31

Սուրբ առաքյալների՝ Թովմասի, Հակոբոսի և Շմավոնի հիշատակության օր 
Իմաստություն Սողոմոնի 9:13-10:3


Միքիա 7:18-20
18 Ո՞վ է Աստուած քեզ նման, որ վերացնում է անօրէնութիւնը,
զանց է առնում իր ժառանգութեան երկրի մնացորդների անիրաւութիւնը
եւ գործի չի դնում իր բարկութիւնը,
քանի որ ողորմութիւն է կամենում։
19 Նա պիտի դառնայ ու գթայ մեզ,
պիտի թաղի մեր մեղքերը
եւ ծովի խորքը պիտի նետի մեր բոլոր անօրէնութիւնները։
20 Ճշմարտութիւն պիտի տայ Յակոբին,
ողորմածութիւն՝ Աբրահամին,
ինչպէս որ երդումով խոստացել էր մեր հայրերին սկզբից ի վեր։

13 Ո՞ր մարդը կարող է իմանալ Աստծու խորհուրդները,

եւ կամ ո՞վ կարող է խելամուտ լինել, թէ ինչ է կամենում Տէրը.

14 քանզի մահկանացուների մտածումները անստոյգ են,

իսկ մեր գիտելիքները՝ անհաստատ։

15 Եղծանելի մարմինը ծանրացնում է հոգին,

եւ հողեղէն այս յարկը բազմահոգ է դարձնում միտքը։

16 Ուստի մենք հազիւ ենք նկատում երկրային բաները

եւ չարչարանքով ենք գտնում այն, ինչ ընկած է մեր ոտքերի մօտ։

17 Իսկ այն, ինչ գտնւում է երկնքում, ո՞վ կարող է քննել,

եւ ո՞վ կարող է գիտենալ քո խորհուրդները, եթէ դու իմաստութիւն չտաս

եւ քո սուրբ Հոգին չառաքես քո բարձունքներից։

18 Այսպէս է, որ երկրայիններն ուղղեցին իրենց շաւիղները

սովորեցին այն, ինչ հաճելի է քեզ,

եւ փրկուեցին քո իմաստութեամբ։

10 Իմաստութիւնը հաստատուն պահեց աշխարհի նախաստեղծ հօրը՝

միայնակ ստեղծեալին։

2 Նա փրկեց նրան իր յանցանքներից

եւ զօրութիւն տուեց նրան բոլորի վրայ իշխելու։

3 Իսկ անիրաւը բարկութեամբ հեռացաւ դրանից

եւ կործանուեց իր եղբայրասպան զայրոյթի մէջ։

Ա Կորնթացիներ 12:28-13:3
28 Եւ ում որ Աստուած կարգեց եկեղեցու մէջ, սրանք են. նախ՝ առաքեալներ, երկրորդ՝ մարգարէներ, երրորդ՝ ուսուցանողներ, ապա՝ զօրաւոր գործեր կատարելու շնորհներ, ապա՝ բժշկելու շնորհներ, օգնելու, կառավարելու շնորհներ, տեսակ-տեսակ լեզուներ խօսելու շնորհներ, լեզուների թարգմանութեան շնորհներ։ 29 Միթէ բոլո՞րն էլ առաքեալներ են. միթէ բոլո՞րն էլ մարգարէներ են. միթէ բոլո՞րն էլ ուսուցանողներ են. միթէ բոլո՞րն էլ զօրութիւններ գործողներ են. 30 միթէ բոլո՞րն էլ բժշկելու շնորհ ունեն. միթէ բոլո՞րն էլ լեզուներ են խօսում. միթէ բոլո՞րն էլ թարգմանում են։

31 Բայց դուք նախանձախնդիր եղէք լաւագոյն շնորհներին։ Եւ ես առաւել լաւ ճանապարհ ցոյց կը տամ ձեզ։

13 Եթէ խօսեմ մարդկանց լեզուները եւ հրեշտակներինը, բայց սէր չունենամ, կը նմանուեմ մի պղնձի, որ հնչում է, կամ՝ ծնծղաների, որ ղօղանջում են։ 2 Եւ եթէ մարգարէութիւն անելու շնորհ ունենամ եւ հասկանամ բոլոր խորհուրդներն ու ամբողջ գիտութիւնը, եւ եթէ ունենամ ամբողջ հաւատը՝ մինչեւ իսկ լեռները տեղափոխելու չափ, բայց սէր չունենամ, ոչինչ եմ։ 3 Եւ եթէ իմ ամբողջ ունեցուածքը տամ աղքատներին եւ իմ այս մարմինը մատնեմ այրուելու, բայց սէր չունենամ, ոչ մի օգուտ չեմ ունենայ։

Հովհաննես 20:24-31
24 Իսկ Թովմասը՝ Տասներկուսից մէկը՝ Երկուորեակ կոչուածը, նրանց հետ չէր, երբ Յիսուս եկաւ։ 25 Միւս աշակերտները նրան ասացին, թէ՝ Տիրոջը տեսանք։ Եւ նա նրանց ասաց. «Եթէ չտեսնեմ նրա ձեռքերի վրայ մեխերի նշանը եւ իմ մատները մեխերի տեղերը չդնեմ ու իմ ձեռքը նրա կողի մէջ չխրեմ, չեմ հաւատայ»։

26 Ութ օր յետոյ աշակերտները դարձեալ ներսում էին. եւ Թովմասը՝ նրանց հետ։ Յիսուս եկաւ փակ դռներով, կանգնեց մէջտեղ ու ասաց՝ խաղաղութի՜ւն ձեզ։ 27 Ապա Թովմասին ասաց. «Բե՛ր քո մատները եւ դի՛ր այստեղ ու տե՛ս իմ ձեռքերը. եւ բե՛ր քո ձեռքը ու մտցրո՛ւ իմ կողի մէջ. անհաւատ մի՛ եղիր, այլ՝ հաւատացեալ»։ 28 Թովմասը պատասխան տուեց ու նրան ասաց՝ Տէ՛ր իմ եւ Աստուա՛ծ իմ։ 29 Յիսուս նրան ասաց. «Որովհետեւ դու ինձ տեսար, հաւատացիր. երանի՜ նրանց, որոնք չեն տեսել եւ սակայն կը հաւատան»։

30 Իր աշակերտների առաջ Յիսուս բազում այլ նշաններ էլ արեց, որոնք այս գրքում գրուած չեն։ 31 Այլ այսքանը գրուեց, որ դուք հաւատաք, թէ Յիսուս Քրիստոսն է՝ Աստծու Որդին. նաեւ՝ որպէսզի հաւատաք ու նրա անունով յաւիտենական կեանքն ընդունէք։


Բ Կորնթացիներ 1:1-11
1 Պօղոսը՝ Յիսուս Քրիստոսի առաքեալը Աստծու կամքով, եւ Տիմոթէոս եղբայրը, Կորնթոսում գտնուող Աստծու եկեղեցուն, Աքայիայի բոլոր կողմերում եղող բոլոր սրբերով հանդերձ. 2 շնո՜րհ ընդ ձեզ եւ խաղաղութի՜ւն մեր Հայր Աստծուց եւ Տէր Յիսուս Քրիստոսից։
3 Օրհնեալ է Աստուած եւ Հայրը մեր Տէր Յիսուս Քրիստոսի, Հայրը գթութիւնների եւ Աստուած ամենայն մխիթարութեան, 4 որ մխիթարում է մեզ մեր բոլոր նեղութիւնների մէջ, որպէսզի մենք էլ կարող լինենք մխիթարելու նրանց, որոնք ամէն տեսակ նեղութիւնների մէջ են, այն մխիթարութեամբ, որով մենք ենք մխիթարւում Աստծուց. 5 որովհետեւ ինչքան որ շատ բաժնեկից լինենք Քրիստոսի չարչարանքներին, նոյնքան եւ Քրիստոսի միջոցով մեր մխիթարութիւնն էլ առաւել կը լինի. 6 քանզի, եթէ նեղութիւն ենք կրում, այդ՝ ձեր մխիթարութեան եւ փրկութեան համար է։ Եւ եթէ մխիթարւում ենք, այդ՝ ձեր այն մխիթարութեան համար է, որ համբերութեամբ կրել է տալիս այն չարչարանքները, որոնցով եւ մենք ենք չարչարւում։ 7 Եւ ձեր հանդէպ մեր յոյսը հաստատուն է, քանզի գիտենք, որ մասնակից էք ինչպէս չարչարանքներին, այնպէս էլ մխիթարութեանը. 8 որովհետեւ, եղբայրնե՛ր, ուզում եմ, որ դուք գիտենաք Ասիայում մեզ պատահած այն նեղութեան մասին, որը մեր կարողութիւնից աւելի ծանր տարանք, մինչեւ իսկ կեանքից մեր յոյսը կտրելու աստիճան. 9 եւ մենք մեր անձի վրայ իսկ կրեցինք մահուան վճիռը, որպէսզի մենք չապաւինենք մեզ, այլ՝ Աստծուն, որ յարութիւն է տալիս մեռելներին, 10 որ այդպիսի մահուանից փրկեց մեզ եւ կը փրկի. 11 քանզի յոյս ունենք, թէ դեռ պիտի փրկի՝ մեզ համար ձեր արած աղօթքների օգնութեամբ, որպէսզի շատեր այդ աղօթքների միջոցով առատօրէն մեզ տրուած շնորհները տեսնելով՝ գոհութիւն տան Աստծուն մեզ համար։

Մարկոս 4:35-40
35 Այդ նոյն օրը, երեկոյեան դէմ, աշակերտներին ասաց. «Եկէ՛ք անցնենք ծովի միւս կողմը»։ 36 Թողնելով ժողովրդին՝ նրան իրենց հետ տարան նաւակով, ինչպէս նաեւ՝ միւս նաւակները, որ նրա հետ էին։ 37 Եւ մեծ հողմամրրիկ բարձրացաւ ու ալիքները նաւակի մէջ էր թափում, այնպէս որ նաւակը գրեթէ լցւում էր։ 38 Իսկ ինքը նաւախելի կողմը բարձի վրայ ննջում էր. նրան արթնացրին եւ ասացին. «Վարդապե՛տ, քեզ համար բնաւ հոգ չէ՞, որ ահա մենք կորչում ենք»։ 39 Եւ նա, արթնանալով, սաստեց հողմին եւ ասաց ծովին. «Դադարի՛ր, լռի՛ր»։ Եւ հողմը դադարեց, ու մեծ խաղաղութիւն եղաւ։ 40 Եւ նրանց ասաց. «Ինչո՞ւ այդպէս վախկոտ էք. դեռեւս հաւատ չունէ՞ք»։


Կա մեկ այլ` վերափոխող, վերանորոգող, ամեն ինչ հեղաշրջող , նոր երկինք ու նոր երկիր ստեղծող ներկայություն , և եկեղեցին` ուխտի տապանակը, այդ ներկայության առհավատչյան է: 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆ

Ոչ թէ արդէն հասել եմ նպատակին կամ արդէն կատարեալ եմ, այլ հետամուտ եմ, որ հասնեմ դրան, որի համար էլ բռնուած եմ Քրիստոս Յիսուսից։

Փիլիպ. 3:12


Գր. Տաթեւացին ասում է, որ մարդու կյանքը 3 վայրկյան է` ծնունդ, կյանք եւ մահ: Ի՞նչ եք կարծում, ո՞րն է ավելի երկար ժամանակ՝ վայրկյա՞նը, թե՞ հավիտենությունը: Անշուշտ` հավիտենությունը: Ծերության շեմին հասած յուրաքանչյուր մարդ վկայում է, որ իր կյանքն անցել է մի ակնթարթի նման: Որքան իմաստուն են այն մարդիկ, ովքեր այս կյանքում ապրում են իբրեւ պանդուխտներ` ստանալով Երկնքի արքայության քաղաքացիությունը: Տալիս են երեք ակնթարթը` շահում հավիտենականությունը: Եվ որքան անմիտ են այն մարդիկ, ովքեր զրկվում են հավիտենությունից` այս երեք ակնթարթն ապրելու համար:
 Տաթեւի վանքի վանահայր Տ. Միքայել վարդապետ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Տեր Ատված, երբեք չեմ տեսել Քո ստվերը, քանզի Լույսը ստվեր չունի։
Սբ Գր. Նարեկացի


Օգոստոս 29

Սուրբ Երեմիա մարգարեի հիշատակության օր 
Մատթեոս 2:16-18

16 Այն ժամանակ, երբ Հերովդէսը տեսաւ, որ մոգերից խաբուեց, սաստիկ բարկացաւ եւ մարդ ուղարկեց ու կոտորեց այն բոլոր մանուկներին, որ Բեթղեհէմում եւ նրա սահմաններում էին գտնւում եւ երկու տարեկան ու դրանից ցած էին՝ ըստ այն ժամանակի, որն ստուգել էր մոգերից։ 17 Այն ժամանակ կատարուեց Երեմիա մարգարէի բերանով ասուածը, թէ՝ Ռամայում մի ձայն գուժեց. ողբ ու լաց ու սաստիկ կոծ. 18 Ռաքէլը լալիս էր իր զաւակների վրայ եւ չէր ուզում մխիթարուել, քանի որ նրանք այլեւս չկային։
Բ. Պետրոս 2:9-22
9 Տէրը գիտէ աստուածապաշտներին փրկել փորձութիւնից, իսկ անիրաւներին պահել դատաստանի օրուայ համար՝ տանջանքների մատնելու նրանց, 10 մանաւանդ մարմնի պիղծ ցանկութիւնների յետեւից գնացողներին, Աստծու իշխանութիւնն արհամարհողներին, ինքնահաւաններին, յանդուգններին, որոնք չեն վախենում երկնային փառաւոր էակներին հայհոյելուց, 11 այն դէպքում, երբ հրեշտակները, որոնք զօրութեամբ եւ կարողութեամբ աւելի մեծ են իրենցից, նրանց դէմ հայհոյալից դատապարտութիւն չեն բերում Տիրոջ առաջ։ 12 Բայց այս մարդիկ, անբան անասունների նման (որոնք ի բնէ որսի եւ մորթուելու համար են), հայհոյում են իրենց չիմացած բաների դէմ. եւ իրենց ապականութեան մէջ էլ պիտի կործանուեն տանջուելով՝ 13 որպէս վարձատրութիւն իրենց անիրաւութեան. սրանք օրը ցերեկով իրենց ցանկութեանը յագուրդ տալը հաճոյք են համարում. կեղտոտներ եւ արատաւորներ, որոնք հաճոյք են ստանում իրենց խաբեբայութիւնների մէջ՝ ձեզ խրախճանակից լինելով։ 14 Աչքեր ունեն պոռնկութեամբ լեցուն աչքերի նման, անպակաս են մեղքերից, խաբում են տատանուողների հոգիները, ունեն ագահութեամբ բռնուած սիրտ. անէծքի՜ որդիներ։ 15 Թողնելով ուղիղ ճանապարհը՝ մոլորուեցին, ընթանալով Բէորի որդի Բաղաամի ճանապարհով, որը անիրաւութեան վարձը սիրեց։ 16 Եւ այդ այն Բաղաամի, որ իր անօրէնութեան համար յանդիմանութիւն ստացաւ, երբ անխօս էշը մարդկային լեզուով խօսելով՝ արգելք եղաւ մարգարէին, որ չկատարի այդ անօրէնութիւնը։ 17 Սրանք ցամաքած աղբիւրներ են եւ մրրիկից քշուած մառախուղներ. խաւարի աղջամուղջները յաւիտեան նրա՛նց համար են պահուած. 18 քանզի մեծախօս եւ սնոտի բաներ բարբառելով՝ անառակութիւններով, մարմնի ցանկութիւններով խաբում են նրանց, որոնք ստուգապէս փախել էին մոլորութեան մէջ թափառողներից։ 19 Սրանց ազատութիւն են խոստանում, մինչ իրենք ծառայ են ապականութեանը, քանի որ մարդ ինչից որ յաղթւում է, նրան էլ ծառայ է. 20 որովհետեւ, եթէ մեր Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսին ճանաչելու միջոցով աշխարհի պղծութիւններից փախչելուց յետոյ դարձեալ նոյն բաներով բռնուեն մնան, նրանց վախճանը կը լինի աւելի վատ, քան առաջին վիճակը. 21 քանի որ աւելի լաւ էր նրանց համար, եթէ բնա՛ւ ճանաչած չլինէին արդարութեան ճանապարհը, քան այն, որ ճանաչեցին եւ յետ կանգնեցին այն սուրբ պատուիրանից, որ աւանդուեց նրանց։ 22 Նրանց յարմար է գալիս այն իմաստուն, ճշմարիտ առածը, թէ՝ «Շունը վերստին է դառնում իր փսխածին» եւ թէ՝ «Լուացուած խոզը վերստին է թաւալւում տիղմի մէջ»։
Երեմիա 1:1-10, 38:1-13
1Աստծուպատգամը, ուղղուած Քեղկիայի որդի Երեմիային, որը Բենիամինի երկրում, Անաթոթում ապրող քահանաներից էր։ 2 Տէրը նրա հետ խօսեց Հրէաստանի արքայ Ամոնի որդի Օսիայի օրօք, վերջինիս թագաւորութեան տասներեքերորդ տարում, 3 նաեւ Հրէաստանի արքայ Օսիայի որդի Յովակիմի օրօք, մինչեւ Յուդայի երկրի արքայ Օսիայի որդի Սեդեկիայի տասնմէկերորդ տարուայ վերջը, մինչեւ Երուսաղէմի բնակչութեան գերութիւնը, որ տեղի ունեցաւ նոյն տարուայ հինգերորդ ամսին։ 4 Տէրը խօսքն ուղղեց ինձ եւ ասաց. 5 «Դեռ քեզ որովայնում չստեղծած՝ ես ընտրեցի քեզ, եւ դեռ արգանդից դուրս չեկած՝ սրբացրի քեզ ու հեթանոսների վրայ մարգարէ կարգեցի»։ 6 Իսկ ես ասացի. «Տէ՛ր, ո՛վ դու Տէր, ահա ես նոյնիսկ խօսել չգիտեմ, քանզի մանուկ եմ»։ 7 Տէրն ինձ ասաց. «Մի՛ ասա, թէ՝ “Մանուկ ե…

Ոմանց շուրթերին մաքսավորի խոսքն է, իսկ սրտինն ու մտքինը՝ փարիսեցունը:
Գրիգոր Երկխոս

ՄԱՅՐ ԹԵՐԵԶԱՅԻ ՏԱՍԸ ԹԵԶԵՐԸ
Մարդիկ լինում են անհասկացող, անտրամաբան և եսասեր, միևնույնն է, ներեք նրանց:

Եթե դուք բարություն եք գործել և մարդիկ մեղադրել են ձեզ ծածուկ եսասիրական մտադրությունների մեջ, միևնույնն է, բարություն գործեք: 

Եթե դուք հաջողության եք հասել, ապա կարող են հայտնվել բազմաթիվ կեղծ ընկերներ և իսկական թշնամիներ, միևնույնն է, ձգտեք հաջողությանը:

Եթե դուք ազնիվ եք ու անկեղծ, մարդիկ կխաբեն ձեզ, միևնույնն է մնացեք ազնիվ ու անկեղծ:

Այն, ինչ-որ տարիներ շարունակ դուք կառուցել եք, կարող է ավերվել մեկ ակնթարթում, միևնույնն է, շարունակեք կառուցել:

Եթե դուք գտել եք անխռով երջանկություն, ապա ձեզ կնախանձեն, միևնույնն է, մնացեք երջանիկ:

Այսօրվա ձեր գործած բարությունը մարդիկ վաղը կմոռանան, միևնույնն է, բարիք գործեք:

Կարևոր չէ ով և ինչ է խոսում ձեր մասին, պարզապես վերաբերվեք դրան ժպիտով և շարունակեք կատարել ձեր գործը:

Աղոթեք միասին և մնացեք միաբան:

Ձեր ունեցած լավագույնը կիսեք մարդկանց հետ. մեկ է, նրանց երբեք չի բավականացնի, միևնույնն է, շարունակեք կիսել նրանց հետ լավագույնը:

Ի վերջո դուք կհամոզվեք, որ այս ամենը եղել է Աստծո և ձեր միջև և երբեք չի եղել ձեր և մարդկանց միջև:


Օգոստոս 28
Պահք
Մարկոս 4:10-20

10Եւ երբ առանձին մնաց, նրա շուրջը եղողները, աշակերտների հետ միասին, հարցրին նրան այս առակի մասին։ 11Եւ նրանց ասաց. «Ձեզ է տրուած իմանալ Աստծու արքայութեան խորհուրդները, բայց նրանց համար, որ ձեզնից դուրս են, ամէն ինչ առակներով կը լինի, 12որպէսզի նայելով հանդերձ չտեսնեն եւ լսելով հանդերձ չիմանան, որ մի գուցէ երբեւէ դարձի գան, եւ իրենց ներուի»։ 13Եւ ասաց նրանց. «Այս առակը չէ՞ք հասկանում, ապա ինչպէ՞ս պիտի հասկանաք բոլոր առակները։ 14Նա, որ սերմանում է, Աստծու խօսքն է սերմանում։ 15Ճանապարհի եզերքին սերմանուածները այն մարդիկ են, որոնք լսում են խօսքը, եւ սատանան գալիս է եւ դուրս է հանում նրանց սրտերի մէջ սերմանուած խօսքը։ 16Ապառաժի վրայ սերմանուածները այն մարդիկ են, որ, երբ լսում են խօսքը, իսկոյն ուրախութեամբ ընդունում են այն, 17եւ որովհետեւ իրենց մէջ արմատներ չունեն, այլ մի որոշ ժամանակի համար են, երբ խօսքի պատճառով նեղութիւն կամ հալածանք է վրայ հասնում, իսկոյն գայթակղւում են։ 18Իսկ նրանք, որ սերմանուեցին փշերի մէջ, այն մարդիկ են, որ լսում են խօսքը, 19սակայն այս աշխարհի հոգսերը եւ հարստութեան պատրանքները ներխուժում եւ խեղդում են խօսքը, եւ այն անպտուղ է լինում։ 20Եւ լաւ հողի մէջ սերմանուածները այն մարդիկ են, որ լսում են խօսքը եւ ընդունում ու պտուղ են տալիս. մէկի դիմաց՝ երեսուն, մէկի դիմաց՝ վաթսուն եւ մէկի դիմաց՝ հարիւր»։
Ա Կորնթացիներ 15:58-16:11
56Բայց, գոհութիւն Աստծու, որ տուեց մեզ յաղթութիւնը մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի միջոցով։ 57Ուրեմն, եղբայրնե՛ր իմ սիրելի, հաստատո՛ւն մնացէ՛ք, անշա՛րժ եղէք, ամէն ժամ աւելի՛ն եղէք Տիրոջ գործի մէջ. իմացէ՛ք, որ ձեր վաստակը ի զուր չէ Տիրոջ առաջ։
16 Իսկ ինչ վերաբերում է սրբերին տրուող նպաստին, դուք եւս այնպէս արէք, ինչպէս պատուիրեցի Գաղատիայի եկեղեցիներին։ 2Շաբաթուայ իւրաքանչիւր առաջին օրը, ձեզանից իւրաքանչիւր ոք իր համար թող հաւաքի, ինչքան որ յաջողուի իրեն, 3որպէսզի, երբ գամ, այն ժամանակ նպաստների հանգանակութիւն չլինի։ Այլ, երբ գամ, ում որ արդէն յարմար էք համարել, գրութիւններով դրանց կ՚ուղարկեմ՝ ձեր ընծաները տանելու Երուսաղէմ։ 4Իսկ եթէ պէտք լինի, որ ես էլ գնամ, թող ինձ հետ գան։ 5Ձեզ մօտ կը գամ, երբ անցնեմ Մակեդոնիայով (քանզի Մակեդոնիայով պիտի անցնեմ միայն). 6եւ եթէ յարմար լինի, ձեզ մօտ կը մնամ կամ կը ձմեռեմ, որ դուք ճանապարհ դնէք ինձ, ուր էլ գնալու լինեմ. 7որովհետեւ չեմ ուզում ձեզ հիմա հարեւանցի տեսնել. յոյս ունեմ մի որոշ ժամանակ մնալ ձեզ մօտ, եթէ Տէրը կամենայ։ 8Բայց այժմ կը մնամ Եփեսոսում մինչեւ Պենտեկոստէի օրը. 9քանի որ ինձ համար աշխատանքի մեծ եւ կարեւոր դուռ է բացուած, իսկ հակառակորդները շատ են։ 10Արդ, եթէ Տիմոթէոսը գայ, տեսէք, որ աներկիւղ լինի ձեր մէջ, որովհետեւ Տիրոջ գործն է անում, ինչպէս ինքս էլ։ 11Ոչ ոք նրան թող չարհամարհի. եւ նրան ճանապա՛րհ դրէք խաղաղութեամբ, որ գայ ինձ մօտ, քանզի սպասում եմ նրան եղբայրներով հանդերձ։
Սահակ եպիսկոպոս Մաշալյան
Հատված Մայր Տաճարում խոսված քարոզից

Կյանքը մի նախապատրաստություն է մահվան. ահա՛ դառն իրականությունը, որը մենք չենք ուզում լսել, ինչը որ մենք չենք փափագում հիշել երբեք։ Սակայն մեր կյանքը, սիրելիներ, պատրաստություն է մահվան: Այս աշխարհը սպասման մի սենյակ է լոկ, որտեղ սպասում ենք մեր հերթին։ Քանի որ դյուրին չէ սպասելը, նույնիսկ դաժան է, ուզում ենք այս իրականությունը մոռացության տալ և սպասելու ձանձրույթից փրկվելու համար ամեն մեկս մի բան ենք անում, մի բանով զբաղվում ենք, մինչև որ մեր հերթը հասնի` մնաք բարով ասելու..... 
...Ուրեմն մենք էլ պետք է իմաստություն ձեռք բերենք, պետք է մտածենք մեր ապագայի մասին ու մենք մեզ գտնենք Աստծո խոսքի լույսի ներքո, պատրաստվենք հավիտենական կյանքին...
...Եղի՛ր քրիստոնյա և ականջ դիր քո Տիրոջ խոսքերին: Ամբողջ կյանքը պատրաստություն է մեկ գիշերվա համար, որ պիտի մեռնես, հաշիվ պիտի տաս քո Արարչի առջև: Այս է մեր կյանքի փիլիսոփայությունը: Կհավանեք, թե չեք հավանի, դուք գիտեք, բայց այս է մեր կյանքի փիլիսոփայությունը, և ուրիշ փիլիսոփայություն չենք ճանաչում: Կյանքի իմաստությունը պարտադրում է, որ մենք պետք է կյանքին նայենք` տեսնելով ապագան, հեռու ապագան, գերեզմանից անդին:
Առաքինության պսակը սերն է: Մոլորության պսակը՝ սեփական մեղքերի արդարացումը:
Աբբա Եսայի

Ինձ փրկող ձեռքը

Հիմա ստույգ չեմ կարող ասել, թե այդ ժամանակ քանի տարեկան էի,բայց երևի մի չորս-հինգ տարեկան կլինեի: Հավանաբար 1966 կամ 1967 թվականը պիտի լիներ: Մեր թաղամասում էլեկտրականություն անցկացնելու համար մեծ սյուներ էին տնկելու և խոր փոսեր էին փորել: Մի օր տեղատարափ անձրև սկսվեց, իսկ հետո երկինքը պարզեց: Ես հետաքրքրասեր երեխա էի: Գնացի այդ փոսերի մոտ և տեսա, որ դրանք լի են ջրով կամ ավելի ճիշտ` ջրախառն տիղմով: Բոլոր երեխաների նման ես էլ էի սիրում ջուրն ու ցեխը: Մոտեցա ջրափոսին, սկսեցի նայել, հետո չեմ հիշում. ո՞տքս սահեց, թե՞ ինքս մտա փոսի մեջ: Չվախեցա,երբ ցեխաջուրն սկսեց կամաց-կամաց կլանել ինձ: Նախ ընկղմվեցի մինչև գոտկատեղս, հետո` մինչև կոկորդս, հետո ցեխաջուրը ծածկեց ինձ: Սկսեցի ինձ փրկելու համար ճիգեր գործադրել,բայց ավելի խորն ընկղմվեցի:
Սակայն հանկարծ զգացի, որ մի ձեռք հետևի կողմից բռնեց իմ օձիքից, քաշեց, հանեց ցեխաջրի միջից և կանգնեցրեց
ջրափոսի կողքին: Ես ձեռքը չտեսա, բայց այն զգացի: Ջուրն ու ցեխը թափվում էին վրայիցս: Զարմացած նայում էի շուրջս,բայց շուրջբոլորն ամայի դաշտ էր, և ոչ ոք չկար:
Գնացի տուն, ծեծ կերա ցեխոտվելու համար... Բայց մինչև օրս չեմ մոռացել ինձ օգնող, ինձ փրկող ձեռքի զգացողությունը:
Հիմա, երբ տարիներ են անցել, մտածում եմ, թե դա Աստծո ողորմությունն էր, որ հասավ ինձ: Դեռևս մեռնելուս ժամանակը չէր, և Աստված այլ ծրագրեր ուներ ինձ հետ կապված, դրա համար էլ միջամտեց ու փրկեց ստույգ մահից:
Նաև հավատացյալ ծնողներ ունեի և մեծ մամիկ, որոնք միշտ աղոթում էին ինձ համար: Ես հիմա հաստատ համոզված
եմ, որ դա գերբնական միջամտություն էր իմ կյանքի ընթացքին:

ՍԱՀԱԿ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՄԱՇԱԼՅԱՆ
Կ. Պոլսի աթոռի միաբան


Երբեմն վիճաբանություն կհարուցվի, թե արդյոք հայու համար որն է ամենեն կարևոր հաստատությունը. պետությո՞ւնն է, Եկեղեցի՞ն, դպրո՞ցն է ան, երգն ու պա՞րն է, մամուլն ու գրականությո՞ւն, մայրենի լեզո՞ւն. որ մեկն է ամենեն կարևորը, որուն շնորհիվ մեր գոյությունը կապահովենք: Ոչ մեկը. ընտանի՛քն է ամենեն կարևորը, որովհետև պահեր են եղեր, որ մենք պետություն չենք ունեցեր, տեղեր եղեր են, որ մենք եկեղեցի կամ եկեղեցական չենք ունեցեր, դպրոց ալ չենք ունեցեր, մոռցեր ենք նույնիսկ մեր լեզուն, բայց մինչև որ հայ ընտանիքը մնացեր է, մենք գոյատևեր ենք: Ինչո՞ւ է այսպես. շատ պարզ է պատասխանը. որովհետև ընտանիքն է տարրական պետությունը, ընտանիքն է տարրական եկեղեցին, տարրական դպրոցը և մշակութային օջախը:
Հետևաբար, սիրելիներ, եկեք շարունակենք մեր պատմության ընթացքը` գուրգուրալով հայ ընտանիքի սրբության վրա, հառաջ դնենք, սատար կանգնենք մեր ընտանիքներուն, որովհետև մեր ազգի գոյատևման գաղտնիքը հոն է. հոն է գաղտնիքը մեր ազգային դիմացկունության, որ մենք կրցանք տոկալ ամեն ինչի և պիտի դիմագրավենք դեռ ինչ-ինչ դժխեմ արհավիրքներ։

Սահակ սրբազան,
Հատված Մայր Տաճարում խոսված քարոզնից:

Օգոստոս 22

Վերափոխման տոնի հինգերորդ օր 
Ղուկաս 1:39-56

39 Այդ օրերին Մարիամը վեր կացաւ եւ շտապով գնաց Յուդայի լեռնային շրջանի քաղաքներից մէկը, 40 մտաւ Զաքարիայի տունը ու Եղիսաբեթին ողջոյն տուեց։ 41 Եւ երբ Եղիսաբեթը Մարիամի ողջոյնը լսեց, մանուկը խաղաց նրա որովայնում, եւ Եղիսաբեթը լցուեց Սուրբ Հոգով 42 եւ բարձր ձայնով աղաղակեց ու ասաց. «Օրհնեա՜լ ես դու կանանց մէջ, եւ օրհնեա՜լ է քո որովայնի պտուղը։ 43 Որտեղի՞ց ինձ այս ուրախութիւնը, որ իմ Տիրոջ մայրը ինձ մօտ գայ. 44 որովհետեւ ահաւասիկ, երբ քո ողջոյնի ձայնը հասաւ իմ ականջին, մանուկը ցնծալով խաղաց իմ որովայնում։ 45 Եւ երանի՜ նրան, որ կը հաւատայ, թէ Տիրոջ կողմից իրեն ասուածները կը կատարուեն»։

46 Եւ Մարիամն ասաց.
«Իմ անձը կը փառաւորի Տիրոջը,
47 եւ իմ հոգին ցնծաց իմ Փրկիչ Աստուծով,
48 որովհետեւ նա իր հայեացքը դարձրեց իր աղախնի խոնարհութեան վրայ։
Եւ ահա, այսուհետեւ բոլոր սերունդները ինձ երանի կը տան,
49 որովհետեւ ամենազօր Աստուած մեծամեծ գործեր արեց ինձ համար,
եւ նրա անունը սուրբ է։
50 Նրա ողորմութիւնը սերնդից սերունդ իր երկիւղածների վրայ է։
51 Նա իր բազուկով զօրութիւն ի գործ դրեց,
ցրեց ամբարտաւաններին իրենց սրտի խորհուրդներով.
52 հզօրներին տապալեց իրենց աթոռներից
եւ բարձրացրեց խոնարհներին։
53 Քաղցածներին լիացրեց բարիքներով
եւ մեծահարուստներին ձեռնունայն արձակեց։
54 Նա պաշտպան կանգնեց իր ծառային՝ Իսրայէլին,
յիշելով իր ողորմութիւնները,
55 ինչպէս ասել էր մեր հայրերին՝
Աբրահամին եւ նրա սերնդին, յաւիտեան»։
56 Մարիամը գրեթէ երեք ամիս մնաց Եղիսաբեթի մօտ եւ դարձաւ իր տունը։

Վերափոխման տոնի հինգերորդ օր 
Բ Կորնթացիներ 6:16-7:1
16 կամ ի՞նչ նմանութիւն ունի Աստծու տաճարը մեհեանների հետ։ Արդարեւ, կենդանի Աստծու տաճար էք դուք, ինչպէս ասաց Աստուած.
«Պիտի բնակուեմ նրանց մէջ ու պիտի ընթանամ նրանց միջով
եւ նրանց Աստուածը պիտի լինեմ,
եւ նրանք պիտի լինեն իմ ժողովուրդը։
17 Դրա համար դո՛ւրս եկէք նրանց միջից
եւ հեռո՛ւ մնացէք, - ասում է Տէրը, -
եւ մի՛ դիպէք պիղծ բաներին.
18 եւ ես պիտի ընդունեմ ձեզ.
եւ ես պիտի լինեմ ձեզ համար հայր.
եւ դուք պիտի լինէք ինձ համար որդիներ եւ դուստրեր», -
ասում է Ամենակալ Տէրը։
7 Սիրելինե՛ր, եւ որովհետեւ այս խոստումն ունենք, մաքրենք մենք մեզ մարմնի եւ հոգու ամէն պղծութիւնից, կատարեալ դարձնենք սրբութիւնը Աստծու երկիւղով։

Զաքարիա 2:10-13
10 «Խնդա՛ եւ ուրախացիր, դո՛ւստր Սիոնի,

քանի որ ահա ես կը գամ
եւ կը բնակուեմ քո մէջ, - ասում է Տէրը, -
11 եւ այդ օրը շատ ազգեր կ’ապաւինեն Տիրոջը,
նրա ժողովուրդը կը դառնան ու կը բնակուեն քո մէջ»։
Երբ դա պատահի, դու կ’իմանաս, թէ Ամենակալ Տէ՛րն ուղարկեց ինձ քեզ մօտ։ 12 Տէրը կը ժառանգի Յուդայի երկիրը որպէս իր բաժինը սուրբ երկրում, նա նորից բարեհաճ կը լինի Երուսաղէմի հանդէպ, 13 եւ ամէն մարմին երկիւղ կը կրի Տիրոջից, քանի որ նա արթնացել է իր սուրբ ամպերի միջից։

Առակներ 11:30-12:4
30 Կեանքի ծառը բուսնում է արդարութեան պտղից,
իսկ անօրէն անձինք տարաժամ պիտի վերանան։
31 Եթէ արդարը հազիւ է ապրում,
ապա ի՞նչ կը լինի մեղաւորի եւ ամբարշտի կեանքը։]

12 Ով խրատ է սիրում, նա իմաստութիւն է սիրում.
ով ատում է յանդիմանութիւնը, նա անմիտ է։
2 լաւ է, որ մարդ Տիրոջից շնորհ է գտնում,
իսկ անօրէն մարդու բերանը պիտի կարկամի։
3 Մարդ անօրէնութեամբ յաջողութեան չի հասնի.
արդարների արմատները չպիտի կտրուեն։
4 Ժրաջան կինն իր ամուսնու պսակն է.
ինչպէս փայտի համար վնասակար է որդը,
այնպէս էլ չարագործ կինը կորստի կը մատնի ամուսնուն։


«Ես հոգեւորական եմ դարձել իմ ժողովրդին ծառայելու համար.
Հայ ժողովրդից դուրս ես քրիստոնէութիւն չեմ ճանաչում»:
Ն.Ս.Օ. Տ.Տ. Վազգեն Ա
Կաթողիկոս Ամենայն Հայոց


ԽՈՍՈՒՄ ԵՆ ՄԵԾԵՐԸ

Մակերեսային փիլիսոփայությունը մարդուն աթեիստի է վերածում, իսկ խորին փիլիսոփայությունը մարդու միտքը հավատի է առաջնորդում...
Ֆրենսիս Բեկոն

ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ

Բարկությունը կործանում է նույնիսկ իմաստուններին...
Առակներ 14:35


ԽՈՍՈՒՄ ԵՆ ՄԵԾԵՐԸ

Աշակերտելով ագռավին` արծիվը պարզապես ժամանակ է վատնում...
Ուիլյամ Բլեյք



Օգոստոս 21

Վերափոխման տոնի չորրորդ օր
Ղուկաս 2:1-7

Այն օրերին Օգոստոս կայսեր կողմից հրաման ելաւ՝ ամբողջ երկրում մարդահամար անելու համար։ 2 Այս առաջին մարդահամարը տեղի ունեցաւ, երբ Կիւրենիոսը կուսակալ էր Ասորիքում։ 3 Եւ բոլորը գնում էին արձանագրուելու մարդահամարի՝ իւրաքանչիւրն իր քաղաքում։ 4 Յովսէփն էլ Դաւթի տնից եւ ազգատոհմից լինելով՝ Գալիլիայի Նազարէթ քաղաքից ելաւ գնաց դէպի Հրէաստան՝ Դաւթի քաղաքը, որը Բեթղեհէմ է կոչւում, 5 մարդահամարի մէջ արձանագրուելու Մարիամի հետ, որ նրա հետ նշանուած էր եւ յղի էր։ 6 Եւ երբ նրանք այնտեղ հասան, նրա ծննդաբերելու օրերը լրացան, 7 եւ նա ծնեց իր անդրանիկ որդուն, խանձարուրի մէջ փաթաթեց նրան ու դրեց մսուրի մէջ, որովհետեւ իջեւանում նրանց համար տեղ չկար։

Գաղատացիներ 3:29-4:7

29 Իսկ եթէ դուք Քրիստոսինն էք, ուրեմն Աբրահամի սերունդ էք, ժառանգներ՝ ըստ խոստման։
4 Այս բանն եմ ասում. որքան ժամանակ որ ժառանգը երեխայ է, աւելին չէ, քան ծառան, թէպէտեւ ամէն ինչի տէր է։ 2 Բայց նա խնամակալների եւ վերակացուների ձեռքի տակ է մինչեւ հօր սահմանած ժամանակը։ 3 Նոյնպէս եւ մենք. մինչ երեխայ էինք, բնութեան տարերային ուժերին էինք ծառայում։ 4 Իսկ երբ ժամանակը իր լրումին հասաւ, Աստուած ուղարկեց իր Որդուն, որը ծնուեց կնոջից եւ մտաւ օրէնքի տակ՝ 5 փրկելու համար նրանց, որ օրէնքի տակ էին, որպէսզի մենք որդեգրութիւն ընդունենք։ 6 Եւ որովհետեւ դուք որդիներ էք, Աստուած մեր սրտերի մէջ ուղարկեց իր Որդու Հոգին, որ աղաղակում է՝ Աբբա, Հայր։ 7 Ուստի, ծառայ չես, այլ՝ որդի, եւ եթէ որդի ես, ապա եւ՝ ժառանգ Աստծու

Եսայի 7:10-16

10 Տէրը նորից շարունակեց խօսել Աքազի հետ՝ ասելով. 11 «Խորխորատում լինի թէ բարձունքում՝ քեզ համար նշա՛ն խնդրիր քո Տէր Աստծուց»։ 12 Իսկ Աքազը պատասխանեց. «Չեմ խնդրի եւ Տիրոջը չեմ փորձի»։ 13 Եւ նա ասաց. «Արդ, լսեցէ՛ք դուք, որ Դաւթի տնից էք. ձեզ թեթե՞ւ բան է թւում մարդկանց նեղութիւն պատճառելը, ինչո՞ւ էք ուզում Տիրոջը եւս նեղացնել։ 14 Դրա համար էլ Տէրն ինքը ձեզ նշան է տալու։ Ահա կոյսը պիտի յղիանայ ու որդի ծնի, եւ նրա անունը պիտի լինի Էմմանուէլ[***]. 15 իւղ ու մեղր պիտի ուտի նա. նախքան չարը ճանաչելը կամ այն ցանկանալը նա պիտի ընտրի բարին։ 16 Դրա համար մանուկը բարին կամ չարը ճանաչելուց առաջ պիտի անարգի չարը եւ ընտրի բարին, եւ այն երկիրը, որից դու վախենում ես, պիտի լքուի երկու թագաւորների պատճառով։

Երգ երգոց 4:9-15

9 Կարօտով լցրիր մեր սիրտը, ո՜վ մեր քոյր հարս,
քո մի հայեացքով,
քո պարանոցի մի մանեակով
կարօտով լցրիր սիրտը մեր։
10 Գեղեցկացան քո ստինքները, ո՜վ մեր քոյր հարս,
գինուց գեղեցկացան քո ստինքները,
եւ քո զգեստների հոտը քաղցր է բոլոր խնկերից։
11 Մեղր է կաթում քո շուրթերից, քո՛յր իմ հարս,
մեղր ու կաթ կայ քո լեզուի տակ.
եւ քո զգեստների հոտը նման է կնդրուկի հոտի։
12 Փակուած պարտէզ ես, քո՛յր իմ հարս,
փակուած պարտէզ եւ կնքուած աղբիւր։
13 Քո տնկիները նռնենիների դրախտ են՝
մրգատու ծառերի պտուղներով,
նոճով ու նարդոսով,
14 նարդոս են ու քրքում,
խնկեղէգն ու կինամոն՝
Լիբանանի ամէն տեսակ ծառերով, զմուռս ու հալուէ՝
բոլոր լաւագոյն խնկերով հանդերձ,
15 բուրաստանների աղբիւր են
եւ կենդանի ջրի ակունք,
որ բխում է Լիբանանից։
Ավետարանը սովորեցրել է ինձ ոչ միայն հավատալ Աստծուն, այլև մարդուն: Այդ հավատը դաստիարակում է մեր մեջ վեհ զգացմունքներ և մղում է հարգել ու սիրել յուրաքանչյուր մարդու: Յուրաքանչյուրին, իսկ դա կարևոր է… 
Ա. Պ. Չեխով


Օգոստոս 20

Վերափոխման տոնի երրորդ օր
Ղուկաս 2:1-7

Այն օրերին Օգոստոս կայսեր կողմից հրաման ելաւ՝ ամբողջ երկրում մարդահամար անելու համար։ 2 Այս առաջին մարդահամարը տեղի ունեցաւ, երբ Կիւրենիոսը կուսակալ էր Ասորիքում։ 3 Եւ բոլորը գնում էին արձանագրուելու մարդահամարի՝ իւրաքանչիւրն իր քաղաքում։ 4 Յովսէփն էլ Դաւթի տնից եւ ազգատոհմից լինելով՝ Գալիլիայի Նազարէթ քաղաքից ելաւ գնաց դէպի Հրէաստան՝ Դաւթի քաղաքը, որը Բեթղեհէմ է կոչւում, 5 մարդահամարի մէջ արձանագրուելու Մարիամի հետ, որ նրա հետ նշանուած էր եւ յղի էր։ 6 Եւ երբ նրանք այնտեղ հասան, նրա ծննդաբերելու օրերը լրացան, 7 եւ նա ծնեց իր անդրանիկ որդուն, խանձարուրի մէջ փաթաթեց նրան ու դրեց մսուրի մէջ, որովհետեւ իջեւանում նրանց համար տեղ չկար։


Գաղատացիներ 3:24-29

24 Այսպէս՝ օրէնքը դաստիարակ եղաւ՝ մեզ Քրիստոս Յիսուսին բերելու, որպէսզի հաւատով արդարանանք։ 25 Իսկ երբ հաւատը եկաւ, էլ դաստիարակի ձեռքի տակ չենք. 26 քանզի բոլորդ էլ Աստծու որդիներ էք հաւատով ի Յիսուս Քրիստոս։ 27 Դուք բոլորդ, որ ի Քրիստոս մկրտուեցիք, Քրիստոսով զգեստաւորուեցիք. 28 ուրեմն խտրութիւն չկայ ո՛չ հրեայի եւ ո՛չ հեթանոսի, ո՛չ ծառայի եւ ո՛չ ազատի, ո՛չ արուի եւ ո՛չ էգի. որովհետեւ դուք ամէնքդ մէկ էք ի Քրիստոս Յիսուս։ 29 Իսկ եթէ դուք Քրիստոսինն էք, ուրեմն Աբրահամի սերունդ էք, ժառանգներ՝ ըստ խոստման։


Մաղաքիա 3:1-2

Ահա ես ուղարկում եմ իմ պատգամաբերին, եւ նա կը տեսնի իմ ճանապարհները՝ իմ առաջ. եւ յանկարծակի իր տաճարը կը գայ Տէրը, որին դուք փնտռում էք, եւ ուխտի պատգամաբերը, որին կամենում էք դուք։ 2 Ահա գալիս է, - ասում է Ամենակալ Տէրը, - ո՞վ կը դիմանայ նրա մուտքի օրուան, եւ կամ ո՞վ հանգիստ կը մնայ նրա յայտնութեան ժամանակ, քանի որ նա պիտի մտնի որպէս հալոցի բոց եւ որպէս լուացարանների օճառ։


Երգ երգոց 6:3-8

3 «Դու բարեկազմ ես, ի՛մ սիրելի, ամբողջովին հաճելի ես եւ Երուսաղէմի պէս գեղեցիկ՝ զարմանալի յօրինուած։ 4 Թեքի՛ր աչքերդ ինձնից, քանզի դրանք սիրով արբեցրին ինձ. քո վարսերը նման են այծերի հօտերի, որոնք իջնում են Գաղաադից։ 5 Քո ատամները նման են խուզած ոչխարների հօտերի, որոնք ելնում են լողաւազանից. բոլորն էլ զուգաշար են, ոչ մի ստերջ չկայ նրանց մէջ։ 6 Քո շուրթերը նման են որդան կարմիր թելի, եւ գեղեցիկ է քո խօսքը՝ քո շուրթերին։ Քո այտերը նման են կիսուած նռան՝ հարսնաքօղիդ տակ։ 7 Թող վաթսուն թագուհի եւ ութսուն հարճ լինեն, թող ազնիւ օրիորդներ ունենայ արքան, 8 մինչդեռ մէ՛կն է իմ աղաւնին, իմ կատարեալը. իր մօր միա՛կն է նա, իր ծնողի ընտրեա՛լը։ Դուստրերը տեսան նրան եւ երանի տուին, թագուհիները եւ հարճերը գովեցին նրան»։

ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ

Մարդ եմ տեսել, որ պարծեցել է, թե ինքն իմաստուն է, բայց անզգամից ավելի շատ բան կարելի է հուսալ, քան նրանից...
Առակներ 26:12

ԽՈՍՈՒՄ ԵՆ ՄԵԾԵՐԸ

Մարդն ինքնաճանաչման է հասնում այն պահին, երբ կարողանում է ըմբռնել երեխայի լրջությունը խաղի ժամանակ...
ՀԵՐԱԿԼԻՏԵ
Ս


ՕՐՎԱ ԱՍՈՒՅԹՄտքի պարապությունը հանճարի կորստի է հանգեցնում...

Օգոստոս 19

Հիշատակ մեռելոց
Ղուկաս 1:39-56

39 Այդ օրերին Մարիամը վեր կացաւ եւ շտապով գնաց Յուդայի լեռնային շրջանի քաղաքներից մէկը, 40 մտաւ Զաքարիայի տունը ու Եղիսաբեթին ողջոյն տուեց։ 41 Եւ երբ Եղիսաբեթը Մարիամի ողջոյնը լսեց, մանուկը խաղաց նրա որովայնում, եւ Եղիսաբեթը լցուեց Սուրբ Հոգով 42 եւ բարձր ձայնով աղաղակեց ու ասաց. «Օրհնեա՜լ ես դու կանանց մէջ, եւ օրհնեա՜լ է քո որովայնի պտուղը։ 43 Որտեղի՞ց ինձ այս ուրախութիւնը, որ իմ Տիրոջ մայրը ինձ մօտ գայ. 44 որովհետեւ ահաւասիկ, երբ քո ողջոյնի ձայնը հասաւ իմ ականջին, մանուկը ցնծալով խաղաց իմ որովայնում։ 45 Եւ երանի՜ նրան, որ կը հաւատայ, թէ Տիրոջ կողմից իրեն ասուածները կը կատարուեն»։
ՄԱՐԻԱՄԻ ՕՐՀՆԵՐԳՈՒԹԻՒՆԸ
46 Եւ Մարիամն ասաց.
«Իմ անձը կը փառաւորի Տիրոջը,
47 եւ իմ հոգին ցնծաց իմ Փրկիչ Աստուծով,
48 որովհետեւ նա իր հայեացքը դարձրեց իր աղախնի խոնարհութեան վրայ։
Եւ ահա, այսուհետեւ բոլոր սերունդները ինձ երանի կը տան,
49 որովհետեւ ամենազօր Աստուած մեծամեծ գործեր արեց ինձ համար,
եւ նրա անունը սուրբ է։
50 Նրա ողորմութիւնը սերնդից սերունդ իր երկիւղածների վրայ է։
51 Նա իր բազուկով զօրութիւն ի գործ դրեց,
ցրեց ամբարտաւաններին իրենց սրտի խորհուրդներով.
52 հզօրներին տապալեց իրենց աթոռներից
եւ բարձրացրեց խոնարհներին։
53 Քաղցածներին լիացրեց բարիքներով
եւ մեծահարուստներին ձեռնունայն արձակեց։
54 Նա պաշտպան կանգնեց իր ծառային՝ Իսրայէլին,
յիշելով իր ողորմութիւնները,
55 ինչպէս ասել էր մեր հայրերին՝
Աբրահամին եւ նրա սերնդին, յաւիտեան»։
56 Մարիամը գրեթէ երեք ամիս մնաց Եղիսաբեթի մօտ եւ դարձաւ իր տունը

Օգոստոս 18

Վերափոխումն Սբ. Աստվածածնի
Ղուկաս 2:1-7

Այն օրերին Օգոստոս կայսեր կողմից հրաման ելաւ՝ ամբողջ երկրում մարդահամար անելու համար։ 2 Այս առաջին մարդահամարը տեղի ունեցաւ, երբ Կիւրենիոսը կուսակալ էր Ասորիքում։ 3 Եւ բոլորը գնում էին արձանագրուելու մարդահամարի՝ իւրաքանչիւրն իր քաղաքում։ 4 Յովսէփն էլ Դաւթի տնից եւ ազգատոհմից լինելով՝ Գալիլիայի Նազարէթ քաղաքից ելաւ գնաց դէպի Հրէաստան՝ Դաւթի քաղաքը, որը Բեթղեհէմ է կոչւում, 5 մարդահամարի մէջ արձանագրուելու Մարիամի հետ, որ նրա հետ նշանուած էր եւ յղի էր։ 6 Եւ երբ նրանք այնտեղ հասան, նրա ծննդաբերելու օրերը լրացան, 7 եւ նա ծնեց իր անդրանիկ որդուն, խանձարուրի մէջ փաթաթեց նրան ու դրեց մսուրի մէջ, որովհետեւ իջեւանում նրանց համար տեղ չկար։

Գաղատացիներ 3:29:4:7
29 Իսկ եթէ դուք Քրիստոսինն էք, ուրեմն Աբրահամի սերունդ էք, ժառանգներ՝ ըստ խոստման։
4 Այս բանն եմ ասում. որքան ժամանակ որ ժառանգը երեխայ է, աւելին չէ, քան ծառան, թէպէտեւ ամէն ինչի տէր է։ 2 Բայց նա խնամակալների եւ վերակացուների ձեռքի տակ է մինչեւ հօր սահմանած ժամանակը։ 3 Նոյնպէս եւ մենք. մինչ երեխայ էինք, բնութեան տարերային ուժերին էինք ծառայում։ 4 Իսկ երբ ժամանակը իր լրումին հասաւ, Աստուած ուղարկեց իր Որդուն, որը ծնուեց կնոջից եւ մտաւ օրէնքի տակ՝ 5 փրկելու համար նրանց, որ օրէնքի տակ էին, որպէսզի մենք որդեգրութիւն ընդունենք։ 6 Եւ որովհետեւ դուք որդիներ էք, Աստուած մեր սրտերի մէջ ուղարկեց իր Որդու Հոգին, որ աղաղակում է՝ Աբբա, Հայր։ 7 Ուստի, ծառայ չես, այլ՝ որդի, եւ եթէ որդի ես, ապա եւ՝ ժառանգ Աստծու

Եսայի 7:10-16
10 Տէրը նորից շարունակեց խօսել Աքազի հետ՝ ասելով. 11 «Խորխորատում լինի թէ բարձունքում՝ քեզ համար նշա՛ն խնդրիր քո Տէր Աստծուց»։ 12 Իսկ Աքազը պատասխանեց. «Չեմ խնդրի եւ Տիրոջը չեմ փորձի»։ 13 Եւ նա ասաց. «Արդ, լսեցէ՛ք դուք, որ Դաւթի տնից էք. ձեզ թեթե՞ւ բան է թւում մարդկանց նեղութիւն պատճառելը, ինչո՞ւ էք ուզում Տիրոջը եւս նեղացնել։ 14 Դրա համար էլ Տէրն ինքը ձեզ նշան է տալու։ Ահա կոյսը պիտի յղիանայ ու որդի ծնի, եւ նրա անունը պիտի լինի Էմմանուէլ[***]. 15 իւղ ու մեղր պիտի ուտի նա. նախքան չարը ճանաչելը կամ այն ցանկանալը նա պիտի ընտրի բարին։ 16 Դրա համար մանուկը բարին կամ չարը ճանաչելուց առաջ պիտի անարգի չարը եւ ընտրի բարին, եւ այն երկիրը, որից դու վախենում ես, պիտի լքուի երկու թագաւորների պատճառով։

Երգ երգոց 4:9-15
9 Կարօտով լցրիր մեր սիրտը, ո՜վ մեր քոյր հարս,
քո մի հայեացքով,
քո պարանոցի մի մանեակով
կարօտով լցրիր սիրտը մեր։
10 Գեղեցկացան քո ստինքները, ո՜վ մեր քոյր հարս,
գինուց գեղեցկացան քո ստինքները,
եւ քո զգեստների հոտը քաղցր է բոլոր խնկերից։
11 Մեղր է կաթում քո շուրթերից, քո՛յր իմ հարս,
մեղր ու կաթ կայ քո լեզուի տակ.
եւ քո զգեստների հոտը նման է կնդրուկի հոտի։
12 Փակուած պարտէզ ես, քո՛յր իմ հարս,
փակուած պարտէզ եւ կնքուած աղբիւր։
13 Քո տնկիները նռնենիների դրախտ են՝
մրգատու ծառերի պտուղներով,
նոճով ու նարդոսով,
14 նարդոս են ու քրքում,
խնկեղէգն ու կինամոն՝
Լիբանանի ամէն տեսակ ծառերով, զմուռս ու հալուէ՝
բոլոր լաւագոյն խնկերով հանդերձ,
15 բուրաստանների աղբիւր են
եւ կենդանի ջրի ակունք,
որ բխում է Լիբանանից։


ԽՈՍՈՒՄ ԵՆ ՄԵԾԵՐԸ

Իմաստուն եղիր կամ իմաստնություն ունեցիր լսելու նրանց ովքեր գիտություն ունեն...
Բալթազար Գրացիանոս

ՕՐՎԱ ԱՍՈՒՅԹ
Հավատում եմ, որպեսզի հասկանամ...

Օգոստոս 17


Տոն Շողակաթի` Սբ. Էջմիածնի, ըստ Սբ. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի
Մատթեոս 16:13-19

13 Եւ Յիսուս Փիլիպպեան Կեսարիայի կողմերը գնալով՝ հարցրեց աշակերտներին ու ասաց. «Մարդիկ իմ մասին[‡‡‡‡‡] ի՞նչ են ասում, ո՞վ է մարդու Որդին»։ 14 Եւ նրանք ասացին. «Մէկը, թէ՝ Յովհաննէս Մկրտիչը, եւ ուրիշներ՝ Եղիան, իսկ ոմանք, թէ՝ Երեմիան, կամ մարգարէներից մէկը»։ 15 Յիսուս նրանց ասաց. «Իսկ դուք իմ մասին ի՞նչ էք ասում, ո՞վ եմ ես»։ 16 Սիմոն Պետրոսը պատասխանեց ու ասաց. «Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծու Որդին»։ 17 Յիսուս պատասխանեց եւ նրան ասաց. «Երանի՜ է քեզ, Սիմո՛ն, Յովնանի՛ որդի, որովհետեւ մարմինը եւ արիւնը չէ, որ յայտնեց քեզ, այլ՝ իմ Հայրը, որ երկնքում է։ 18 Եւ ես քեզ ասում եմ, որ դու վէմ ես, եւ այդ վէմի վրայ պիտի շինեմ իմ եկեղեցին, ու դժոխքի դռները այն չպիտի յաղթահարեն։

Ա Պետրոս 2:1-10
Ուրեմն, դէ՛ն գցելով ամէն չարութիւն, ամէն նենգութիւն, կեղծաւորութիւններ, նախանձ եւ ամէն չարախօսութիւն, 2 որպէս նորածին երեխաներ, մի՛շտ փափագող եղէք բանական եւ անխարդախ կաթին, որպէսզի նրա միջոցով աճէք փրկութեան համար, 3 քանի որ արդէն ճաշակել էք, որ քաղցր է Տէրը։
4 Մօտեցէ՛ք նրան՝ կենդանի Վէմին, որը, թէպէտ մարդկանցից անարգուած, բայց Աստծու առաջ ընտրեալ եւ թանկագին է։ 5 Եւ դուք, իբրեւ կենդանի վէմեր, կառուցւում էք որպէս հոգեւոր տաճար, որպէս անարատ քահանայութիւն, որպէսզի Յիսուս Քրիստոսի միջոցով մատուցէք հոգեւոր պատարագներ, որոնք հաճելի լինեն Աստծուն. 6 քանզի Գրքում էլ կայ, թէ՝
«Ահա՛ւասիկ ընտիր վէմ եմ դնում Սիոնի մէջ,
թանկագին անկիւնաքար.
եւ ով նրան հաւատայ, ամօթով չպիտի մնայ»։
7 Ուրեմն, ձեզ՝ հաւատացեալներիդ համար՝ թանկագին վէմ, իսկ անհաւատներին՝
«Այն վէմը, որն անարգեցին շինողները,
ա՛յն եղաւ անկիւնաքար»։
8 Ինչպէս նաեւ՝
«Վէմ գլորման եւ վէմ գայթակղութեան»,
որով գայթակղւում են խօսքին անհնազանդ եղողները. եւ նրանք հէնց այդ բանի համար էլ սահմանուած էին։ 9 Բայց դուք ընտիր ցեղ էք, թագաւորութիւն, քահանայութիւն, սուրբ ազգ, Աստծու սեփական ժողովուրդ, որպէսզի ձեր առաքինութիւնները նուիրէք նրան, ով խաւարից ձեզ կանչեց իր սքանչելի լոյսին։ 10 Դուք, որ մի ժամանակ ժողովուրդ չէիք, բայց այժմ Աստծու ժողովուրդն էք. դուք, որ ողորմութիւն չէիք գտել, այժմ ողորմութիւն գտաք։

Եզեկիել 40:3-10
3 նկարազարդուած ըստ ներքին սրահի դռան օրինակի։ Դրանք չորս կողմը սիւներ ունեցող արտաքին բակի նման էին՝ երեք յարկերը դէմ առ դէմ դասաւորուած։ 4 Պատշգամբների դէմ-յանդիման տասը կանգուն լայնութեամբ ու հարիւր կանգուն երկարութեամբ մի անցուղի կար, ճանապարհից մէկ կանգուն աւելի ներս. դրանց դռները դէպի հիւսիս էին նայում։ 5 Անցուղիներ կային նաեւ վերնատներում, որովհետեւ սիւները չորս կողմում, ներքեւից վերեւ, խառն էին։ Խառն էին նաեւ անջրպետները եւ շրջանաձեւ սիւները, անջրպետներն ու յենափայտերը, որովհետեւ եռայարկ էին։ 6 Եւ պատշգամբների սիւների պէս սիւներ չկային. դրա համար ներքեւի կողմից միջանցքներ կային։ Միջնայարկերն էլ գետնից յիսուն կանգուն բարձր էին։ 7 Դրսից լոյս ունէին, ինչպէս որ արտաքին բակի պատշգամբները, որոնք նայում էին հիւսիսային պատշգամբների ճիշտ դիմացը, յիսուն կանգուն երկարութեամբ։ 8 Արտաքին բակին նայող պատշգամբների երկարութիւնը յիսուն կանգուն էր, եւ դրանք իրար դիմաց էին, բոլորը միասին հարիւր կանգուն։ 9 Արեւելեան մուտքի պատշգամբների դռները, որոնք արտաքին բակից մտնելու համար էին, 10 շինուած էին հարաւային կողմում առաջին անցուղու լուսամուտի համեմատ, հարաւին դէմ-յանդիման, միջանցքների ու հատուածների դիմաց։

Առակաց 3:19-26
19 Աստուած իմաստութեամբ դրեց երկրի հիմքերը
եւ իմացականութեամբ հաստատեց երկինքը,
20 իր հանճարով անդունդներ բացեց,
եւ ամպերն անձրեւներ տեղացին։
21 Որդեա՛կ, մի՛ անտեսիր, այլ պահի՛ր իմ խորհուրդներն ու իմաստութիւնը,
22 որպէսզի ապրի քո հոգին,
եւ դրանք քո պարանոցի վրայ զարդ լինեն,
բուժում լինեն մարմնիդ համար
եւ ոսկորներիդ համար՝ դարման։
23 Եւ դու ապահով կը գնաս քո բոլոր ճանապարհներով,
ու ոտքդ չի սայթաքի։
24 Եթէ նստես, աներկիւղ կը լինես, եթէ քնես, քունդ անուշ կը լինի,
25 եւ չես երկնչի յանկարծահաս սարսափներից,
ոչ էլ ամբարիշտների վերահաս յարձակումներից,
26 որովհետեւ Տէրը կը լինի քո բոլոր ճանապարհների վրայ
եւ ոտքդ հաստատուն կը պահի, որ չսայթաքես։


ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ

Ավելի լավ է մարդ լսի իմաստունի հանդիմանությունը, քան թե հիմարի երգը...
Ժողովող 7:6

ԽՈՍՈՒՄ ԵՆ ՄԵԾԵՐԸ

Ամենաիմաստուն մարդը, իմ կարծիքով, նա է` ով ամսեկան գեթ մեկ անգամ ինքն իրեն հիմար է անվանում:
Ֆյոդոր Դոստոևսկի


Հովհաննես Թումանյան – ( Հայի ոգին )

Անհատներ կան, որոնք ապրում են և նշանավոր են միայն նրանով, որ մի բարձր պաշտոն ունեն կամ աստիճան: Առեք նրանցից էդ պաշտոնը կամ աստիչանը՝ կտեսնենք՝ օխտը կորածի մինը: Մարդիկ էլ կան, որ առանց իշխանության էլ, թեկուզ նույնիսկ ձախորդության ու հալածանքի մեջ, միշտ երևում են իրենց ինքնուրույն կերպարանքով, ուժով ու շնորհքով։ Էդպես են և մարդկային ցեղերը։ Պատմությունը ցեղեր է հիշում, որ իշխել ու նշանավոր են եղել, քանի որ ունեցել են քաղաքական ինքնուրույն իշխանություն, զենքի գոռ ու ֆիզիկական ուժ. հենց որ կորցրել են քաղաքական անկախությունը, հետզհետե հալվել են ժողովուրդների մեջ ու կորել: Ցեղեր էլ կան, որ քաղաքական անկախ կյանքը կորցնլուց հետո էլ կարողացել են պահել իրենց ազգային կերպարանքը երկար դարերի ընթացքում, ամեն տեսակ հալածանքների տակ։ Իհարկե, ծանր է եղել միշտ էս մաքառումը և բարոյական ու ֆիզիկական կորուստները անվերջ, բայց այնուամենայնիվ նրանք չեն կորել ու կան։ Էդ ժողովուրդնրից մինն է անշուշտ մեր դժբախտ ցեղը, ոո քաղաքականորեն անկախ չի եղել գրեթե երբեք, որ իր գոյության տարիներից ավելի շատ կարող է կոտորածներ համարել, և սակայն էսօր էլ տակավին կա իր լավ թե վատ՝ ազգային կյանքով ու կերպարանքով։
Գիտությունը, լուսավորությունը մարդկային կյանքի պատմության շատ մութ տեղերի հետ միասին լույս կձգի և մեր անցկացած երկար ու դժար ճամփի վրա մինչև նրա սկիզբը, որ ինչքան թանկ է մեզ համար, էնքան էլ վեր է մեր ուժերից։ Բայց մեր ուժերից վեր հո չի նայէլ, քննել, ճանաչել մեր երեկն ու էսօրը: Էսքան փորձության ու տառապանք ունեցած մի ժողովրդի անվայել է անգիտանալ իր կյանքը ու ծփալ, տարուբերել ժամանակի ալեկոծության քմահաճույքին անձնատուր։ Եթե էդ դրությունը հասկանալի է խավար բազմության համար, ներելի չի ինտելիգենցիային, որ ինչքան էլ ընդհանուր առումով խորթ լինի էս ժողովրդին իր հոգով ու կենցաղով, այնուամենայնիվ իր մեջ պետք է ունենա և ունի մարդիկ, որոնք ապրում են էդ ժոովրդի կյանքն ու պատմությունը։ Նրանք առաջ պետք է անցնեն, որոնեն, ցույց տան, թե որն է էս ժողովրդի ճանապարհը:
Մեզանում, հիրավի, ճանապարհներ կան որոշած, բասյ դրանք էս կամ էն կուսակցությանն են կամ լրագրին։ Ամեն ազգի մեջ կան և միշտ կլինեն ամեն տեսակի հասարակական ու քաղաքական կուսակցություններ ու հոսանքներ, բայց բոլորովին ուրիշ բան է ժողովրդի ամբողջությունը:
Այո՛, լինում են դեպքեր, մի որևէ հոսանք ուժ է առնում ու ժամանակավոր էս կամ էն կողմը քաշում կյանքն ու մարդկանց ուշքը, բայց դրանք մոմենտներ են ամեն ժողովրդի կյանքի մեջ, որոնցից ոչ մինը առանձին վերցրած պատասխան չի տալ դրված հարցի., և նա դարձյալ կխոսի ու պատասխան կուզի, թէ ո՞րն է էս ժողովրդի պատմական ճանապարհը, սրա գոյության խորհուրդը, ի՞նչ է կամենում սա, սրա ոգին։ Եվ ուր որոնենք էդ ոգին։ Արդյոք Սասունի, Զեյթունի, Մոկաց, Ղարաբաղի ու Լոռու սարերո՞ւմ, թե՞ Շիրակի, Արարատի ու Մուշի դաշտերում: Արդյոք հին վանքերի միստիք կամարների տա՞կ, ուր ծավալվում է «խորհուրդ խորին անհաս և անսկիզբն», թե՞ դալար մարգերում ու խաչահանգիստ հովիտներում, ուր «լուսնյակն անուշ,
հովն անուշ, շինականի քունն անուշ»։ Արդյոք «ի խորոց սրտի խօսք ընդ Աստուծոյ» խոսողի երկնաչու պաղատանքնե՞րի մեջ, թե՞ «վերք Հայաստանիի» հայրենասիրական ողբի հառաչանքների ա մորմոքների մեջ:
Իհարկե, էս ամեն տեղերում, էս ամենի մեջ։ Եվ ի՜նչքան մեծ է խաղաղ կյանքի ու խաղաղ աշխատանքի կարոտը էս ամեն տեղերում ու ամենի մեջ, խորթ արյունի ու պատերազմի, խորթ սրածության ու ավերածության...
Ո՞րն է հայ ժողովրդի ոգին և ի՞նչ է ուզում նա:


Ճշմարտությունն այն է, ինչ աշխարհն ավելի պարզ է դարձնում, այլ ոչ թե այն, ինչ 

աշխարհը քաոսի է վերածում։ Ճշմարտությունն այն չէ, ինչն ապացուցման կարիք ունի։ Այն պարզությունն է։

Անտուան դը Սենտ-Էկզյուպերի


Վեր բարձրացողին մի նախանձիր, այլ ավելի լավ է, բոլոր մարդկանց 

համարես քեզանից բարձր,որպեսզի քեզ հետ լինի ԻՆՔՆ ԱՍՏՎԱԾ: 

Սբ Անտոն Մեծ

Օգոստոս 16

Սուրբ Աստվածածնի պահքի հինգերորդ օր
Մարկոս 3:31-4:8

31 Եկան նրա եղբայրներն ու մայրը եւ դրսում կանգնած՝ մարդ ուղարկեցին ու կանչեցին նրան։ 32 Եւ այնտեղ ժողովուրդը նստել էր նրա շուրջը։ Եւ երբ ասացին նրան՝ ահա՛ւասիկ քո մայրն ու քո եղբայրները դրսում են եւ քեզ են ուզում, 33 նրանց պատասխանեց եւ ասաց. «Ո՞վ է իմ մայրը կամ՝ իմ եղբայրները»։ 34 Ապա նայեց իր շուրջը, իր աշակերտներին, որոնք նստած էին, եւ ասաց. «Ահա՛ւասիկ իմ մայրը եւ իմ եղբայրները. 35 որովհետեւ, ով Աստծու կամքն է կատարում, նա՛ է իմ եղբայրը եւ քոյրը եւ մայրը»։

4 Նորից նա սկսեց ուսուցանել ծովեզերքի մօտ, եւ նրա շուրջը խռնուեց բազում ժողովուրդ, այնպէս որ նա մտաւ ու նստեց մի նաւակի մէջ, ծովի վրայ, մինչ ամբողջ ժողովուրդը ծովեզերքին շուրջանակի բռնել էր ցամաքը։ 2 Եւ նա առակներով նրանց շատ բան էր ուսուցանում եւ նրանց ասում իր քարոզութեան մէջ. 3 «Լսեցէ՛ք, ահաւասիկ մի սերմանող սերմանելու ելաւ։ 4 Եւ պատահեց, որ սերմանելու ժամանակ սերմի մի մասն ընկաւ ճանապարհի եզերքը, եւ թռչունները եկան ու կերան այն։ 5 Ուրիշ մի մաս ընկաւ ապառաժի վրայ, որտեղ շատ հող չկար. եւ շուտով բուսաւ, որովհետեւ հողը խորը չէր. 6 բայց երբ արեւը ծագեց, խանձուեց. եւ քանի որ արմատներ չունէր, չորացաւ։ 7 Մի ուրիշ մաս ընկաւ փշերի մէջ. փշերը բարձրացան եւ խեղդեցին այն, եւ պտուղ չտուեց։ 8 Իսկ մի ուրիշ մաս էլ ընկաւ լաւ հողի վրայ, բուսնելով աճեց ու պտուղ տուեց. մէկի դիմաց՝ երեսուն, մէկի դիմաց՝ վաթսուն եւ մէկի դիմաց՝ հարիւր»

Ա Կորնթացիներ 15:50-57
50 Բայց այս եմ ասում, եղբայրնե՛ր, որ մարմին եւ արիւն Աստծու թագաւորութիւնը ժառանգել չեն կարող. ոչ էլ ապականութիւնը անապականութիւն է ժառանգում։

51 Արդ, մի խորհուրդ եմ յայտնում ձեզ. բոլորս էլ պիտի ննջենք, բայց ոչ թէ իսկապէս բոլորս. 52 պիտի նորոգուենք յանկարծակի, մի ակնթարթում, վերջին փողի ժամանակ, քանզի փողը պիտի հնչի, եւ մեռելները յարութիւն պիտի առնեն առանց ապականութեան, եւ մենք պիտի նորոգուենք. 53 որովհետեւ պէտք է, որ այս ապականացու մարմինը անապականութիւն կրի, եւ այս մահկանացու գոյութիւնը հագնի անմահութիւն։

54 Եւ երբ այս մահկանացու գոյութիւնը հագնի անմահութիւն, եւ այս ապականացու մարմինը՝ անապականութիւն, այն ժամանակ կը կատարուի այն խօսքը, որ գրուեց.

«Մահը կուլ գնաց յաղթութեան։

55 Ո՞ւր է, մա՛հ, քո յաղթութիւնը,

ո՞ւր է, գերեզման, քո խայթոցը»։

56 Մահի խայթոցը մեղքն է, եւ մեղքի զօրութիւնը՝ օրէնքը։ 57 Բայց, գոհութիւն Աստծու, որ տուեց մեզ յաղթութիւնը մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի միջոցով։


Օգոստոս 15

Սուրբ Աստվածածնի պահքի չորրորդ օր
Մարկոս 3:20-30

20Նրանք տուն վերադարձան. եւ ժողովուրդը նորից եկաւ նրանց հետ, այնպէս որ նրանք հաց ուտելու անգամ ժամանակ չունեցան։ 21Եւ երբ Յիսուսի իւրայինները լսեցին, ելան եկան նրան բռնելու, որովհետեւ կարծում էին, թէ խելքը կորցրել է։ 22Իսկ Երուսաղէմից իջած օրէնսգէտներն ասում էին, թէ դրա մէջ Բէեղզեբուղ կայ, եւ դեւերի իշխանի ձեռքով է հանում դեւերին։ 23Եւ նա իր մօտ կանչելով նրանց՝ առակներով էր խօսում նրանց հետ. «Ինչպէ՞ս կարող է սատանան սատանային դուրս հանել։ 24Եւ արդ, եթէ մի թագաւորութիւն ինքն իր մէջ բաժանուի, այդ թագաւորութիւնը չի կարող կանգուն մնալ։ 25Եւ եթէ մի տուն ինքն իր մէջ բաժանուի, այդ տունը չի կարող կանգուն մնալ։ 26Եւ եթէ սատանան ինքն իր դէմ դուրս գայ եւ բաժանուած լինի, չի կարող կանգուն մնալ, այլ նրա վախճանը հասել է։ 27Ոչ ոք չի կարող հզօրի տունը մտնելով՝ նրա ունեցածը կողոպտել, եթէ նախ չկապոտի հզօրին. եւ ապա միայն կը կողոպտի նրա տունը։ 28Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մարդկանց որդիներին, որքան էլ հայհոյեն, ամէն մեղք եւ հայհոյանք կը ներուի. 29բայց ով որ հայհոյի Սուրբ Հոգուն, յաւիտեանս թողութիւն չի ունենայ, այլ նա յանցապարտ պիտի մնայ յաւիտենական մեղքով»։ 30Այսպէս խօսեց, որովհետեւ ասում էին՝ նրա մէջ պիղծ դեւ կայ։

Ա Կորնթացիներ 15:34-49
34Սթափուեցէ՛ք արդար մարդկանց նման եւ մեղք մի՛ գործէք. որովհետեւ ոմանք չունեն Աստծու ճանաչումը։ Յամօթ ձեզ եմ ասում այս։ 35Բայց մէկը կ՚ասի՝ ինչպէ՞ս են յարութիւն առնում մեռելները. կամ՝ ի՞նչ մարմնով պիտի գան։ 36Անմի՛տ, ինչ որ դու սերմանում ես, չի կենդանանայ, եթէ չմեռնի։ 37Եւ ինչ որ սերմանում ես, սերմանուածը այն նոյն մարմինը չէ, որ ծնուելու է, այլ՝ մի մերկ հատիկ, լինի ցորենի թէ այլ սերմերի։ 38Եւ Աստուած նրան մարմին է տալիս, ինչպէս որ կամենում է. եւ սերմերից իւրաքանչիւրին՝ իր մարմինը։ 39Ամէն մարմին նոյն մարմինը չէ. այլ է մարմինը մարդկանց եւ այլ է մարմինը անասունների, այլ է մարմինը թռչունների եւ այլ է մարմինը ձկների։ 40Կան նաեւ երկնաւոր մարմիններ եւ երկրաւոր մարմիններ. բայց այլ է փառքը երկնաւորների եւ այլ է փառքը երկրաւորների, 41այլ է փառքը արեգակի, այլ է փառքը լուսնի եւ այլ է փառքը աստղերի. եւ մի աստղ փառքով առաւել է, քան մի ուրիշ աստղ։ 42Այսպէս է նաեւ մեռելների յարութիւնը. սերմանւում է ապականութեամբ եւ յարութիւն է առնում առանց ապականութեան. 43սերմանւում է անարգութեամբ եւ յարութիւն է առնում փառքով. սերմանւում է տկարութեամբ եւ յարութիւն է առնում զօրութեամբ. 44սերմանւում է շնչաւոր մարմին եւ յարութիւն է առնում հոգեւոր մարմին. եթէ կայ շնչաւոր մարմին, կայ եւ՝ հոգեւոր։ 45Այսպէս էլ գրուած է. «Առաջին մարդը՝ Ադամը, եղաւ կենդանի շունչ. վերջին Ադամը՝ կենդանարար հոգի»։ 46Բայց ոչ նախ հոգեւորը, այլ՝ շնչաւորը եւ ապա՝ հոգեւորը։ 47Առաջին մարդը՝ երկրից, հողեղէն, իսկ երկրորդ մարդը՝ Տէրը՝ երկնքից։ 48Ինչպէս հողեղէնն է, նոյնպէս եւ հողեղէններն են, եւ ինչպէս երկնաւորը, նոյնպէս եւ՝ երկնաւորները։ 49Եւ ինչպէս որ կրեցինք հողեղէնի պատկերը, նոյնպէս եւ պիտի կրենք երկնաւորի պատկերը։


ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ

Ո՛չ իմաստունը թող պարծենա իր իմաստությամբ, ո՛չ հզորն իր զորությամբ, ո՛չ էլ մեծատունն իր հարստությամբ: Պարծեցողը պետք է պարծենա նրանով, որ իմանում ու ճանաչում է Տիրոջը, երկրում իրավունք և արդարություն է գործադրում...
Ա Թագավորաց 2:9

ԽՈՍՈՒՄ ԵՆ ՄԵԾԵՐԸ

Իմաստության ամենահստակ ցուցիչը կենսուրախությունն է...
Միշել Մոնտեն


Օգոստոս 14

Սուրբ Աստվածածնի պահքի երրորդ օր
Մարկոս 3:6-12

6 Փարիսեցիները հերովդէսականների հետ իսկոյն դուրս ելան եւ խորհուրդ էին անում նրա դէմ, թէ ինչպէս նրան կորստեան մատնեն։ 7 Իսկ Յիսուս իր աշակերտների հետ միասին գնաց ծովեզերք։ Եւ Գալիլիայից բազում ժողովուրդ էր գնում նրա յետեւից. 8 նաեւ Հրէաստանից, Երուսաղէմից, Յորդանանի միւս կողմից, ինչպէս նաեւ Տիւրոսի եւ Սիդոնի շրջակայքից բազում ժողովուրդ, երբ լսում էր, թէ նա ինչքան բան է անում, գալիս էր նրա մօտ։ 9 Եւ նա իր աշակերտներին ասաց, որ իր համար մի նաւակ պատրաստ լինի ամբոխի պատճառով, որպէսզի իրեն չնեղեն։ 10 Քանի որ շատերին բժշկեց, ուստի ամէն տեսակ հիւանդութիւններ ունեցող մարդիկ գալիս էին, խռնւում նրա շուրջը, որպէսզի դիպչեն նրան։ 11 Եւ պիղծ ոգիները, երբ տեսնում էին նրան, ընկնում էին նրա առաջ, աղաղակում էին ու ասում. 12 «Դու Աստծու Որդի ես»։ Իսկ նա խստիւ պատուիրում էր նրանց, որ իր ինքնութիւնը չյայտնեն։

Ա Կորնթացիներ 15:20-33
20 Բայց արդ, մեռելներից յարութիւն է առել Քրիստոս՝ ննջեցեալների առաջին պտուղը. 21 քանզի մի մարդով մահ եղաւ եւ մի մարդով՝ մեռելների յարութիւն։ 22 Ինչպէս Ադամով բոլորը մեռնում են, նոյնպէս եւ Քրիստոսով ամէնքը պիտի կենդանանան՝ 23 իւրաքանչիւրն իր հերթին. նախ՝ Քրիստոս, եւ ապա՝ քրիստոսականները՝ նրա գալստեանը. 24 եւ ապա գալու է վախճանը, երբ որ նա տայ թագաւորութիւնը Աստծու եւ Հօր ձեռքը, երբ որ կործանած լինի բոլոր իշխանութիւնները եւ ամէն պետութիւն եւ զօրութիւն. 25 որովհետեւ նա պէտք է թագաւորի, մինչեւ որ բոլոր թշնամիներին դնի իր ոտքերի տակ։ 26 Վերջին թշնամին, որ պիտի կործանուի, մահն է. եւ Աստուած «ամէն ինչ հնազանդեցրեց՝ դնելով նրա ոտքերի տակ»։ 27 Բայց երբ ասում է, թէ՝ ամէն ինչ նրան հնազանդուել է, յայտնի է, թէ բացի նրանից, ով ամէն ինչ հնազանդեցրեց նրան։ 28 Իսկ երբ ամէն ինչ նրան հնազանդ լինի, այն ժամանակ եւ ինքը՝ Որդին կը հնազանդուի նրան, ով ամէն ինչ հնազանդեցրեց նրան, որպէսզի Աստուած ամէն ինչ լինի ամենքի մէջ։

29 Ապա թէ ոչ, ի՞նչ պիտի անեն նրանք, որ մկրտուեցին մեռելների համար, եթէ, արդարեւ, մեռելները յարութիւն չեն առնում. ինչո՞ւ ուրեմն մկրտւում են նրանց համար։ 30 Ինչո՞ւ մենք էլ նեղութիւն ենք կրում ամէն ժամ։ 31 Եղբայրնե՛ր, երդւում եմ այն պարծանքով, որ ունեմ ձեր հանդէպ մեր Տէր Յիսուս Քրիստոսով, որ ես մեռնում եմ ամէն օր։ 32 Եթէ մարդկա՛նց համար Եփեսոսում գազանամարտի բռնուած լինէի, ինձ ի՞նչ օգուտ կը լինէր, եթէ մեռելները յարութիւն չեն առնում, «ուտենք, խմենք, քանզի վաղը մեռնելու ենք»։ 33 Մի՛ խաբուէ՛ք. վատ խօսքերը ապականում են լաւ բարքերը։

ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ

Եթե իմաստուն մարդ տեսնես` առավոտից նրա մոտ եղիր, թող քո ոտքը մաշի նրա դռան սեմը...
Սիրաքի իմաստություն 6:36

ԽՈՍՈՒՄ ԵՆ ՄԵԾԵՐԸ

Դու պարզապես լուսավորի՛ր և խավարն ինքնին կվերանա...
Դեսիդերիուս Էրազմուս

Աստուած չկոչեց մեզ պղծութեան, այլ՝ սրբութեան։

Ա Թես. 4:7

Օգոստոս 13

Սուրբ Աստվածածնի պահքի երկրորդ օր 
Մարկոս 2:23-3:5

23 Մի շաբաթ օրով նա անցնում էր ցորենի արտերի միջով։ Եւ նրա աշակերտները գնալու ժամանակ սկսեցին հասկ պոկել եւ ուտել։ 24 Եւ փարիսեցիները նրան ասացին. «Տե՛ս, քո աշակերտները շաբաթ օրով ի՛նչ են անում, մի բան, որ օրինաւոր չէ»։ 25 Յիսուս նրանց ասաց. «Դուք երբեւիցէ չէ՞ք կարդացել, թէ ինչ արեց Դաւիթը, երբ կարիք ունեցաւ եւ քաղց զգաց ինքը եւ նրանք, որ իր հետ էին. 26 թէ ինչպէս Աբիաթար քահանայապետի օրով մտաւ Աստծու տունը եւ կերաւ առաջաւորութեան հացը՝ տալով նաեւ նրանց, որ իր հետ էին. մի բան, որ, բացի քահանաներից, ուրիշների համար օրինաւոր չէր ուտել»։ 27 Եւ ասաց նրանց. «Շաբաթ օրը մարդո՛ւ համար է, եւ ոչ թէ մարդը՝ շաբաթ օրուայ համար. 28 ապա ուրեմն՝ մարդու Որդին տէրն է եւ շաբաթ օրուայ»։

3 Եւ նա նորից ժողովարան մտաւ. այնտեղ կար մի մարդ, որի ձեռքը չորացած էր։ 2 Եւ նրան ուշադրութեամբ դիտում էին՝ տեսնելու, թէ շաբաթ օրով նրան կը բժշկի՞, որպէսզի ամբաստանեն նրան։ 3 Եւ Յիսուս ասաց այն մարդուն, որի ձեռքը չորացած էր. «Վե՛ր կաց, մէջտե՛ղ արի»։ 4 Ապա ասաց նրանց. «Շաբաթ օրով ի՞նչ բան է օրինաւոր անել. բարի գո՞րծ գործել, թէ՞ չարիք անել. մի հոգի՞ ազատել, թէ՞ կորստեան մատնել»։ Եւ նրանք լռեցին։ 5 Եւ Յիսուս, ցասումով լցուած, նայելով նրանց եւ տրտմելով նրանց սրտի կուրութեան համար, ասաց մարդուն. «Երկարի՛ր ձեռքդ»։ Եւ նա երկարեց, ու նրա ձեռքը առողջացաւ։

Ա Կորնթացիներ 14:26-40
26 Եւ արդ, ի՞նչ անել, եղբայրնե՛ր։ Երբ ի մի վայր հաւաքուէք, ձեզնից իւրաքանչիւրը՝ շնորհ ունենայ սաղմոս երգելու թէ ուսուցանելու, Աստծու յայտնութիւնը բերելու թէ լեզուներով խօսելու, կամ խօսուածը թարգմանելու, թող այդ բոլորը լինի ի շինութիւն եկեղեցու։ 27 Թէ լեզուներ են խօսում, - երկու կամ ամենաշատը երեք հոգի, - թող մէկ-մէկ խօսեն, եւ թող մէկն էլ թարգմանի։ 28 Իսկ եթէ չլինի մէկը, որ թարգմանի, թող լուռ մնան եկեղեցում. Իրենց մտքում եւ Աստծու հետ թող խօսեն։ 29 Բայց թող երկու կամ երեք մարգարէներ խօսեն մէկ-մէկ, իսկ միւսները թող քննեն։ 30 Իսկ եթէ նստածներից մէկը մի յայտնութիւն ունի անելու, առաջինը թող լռի. 31 քանզի կարող էք բոլորդ էլ մէկ առ մէկ մարգարէանալ, որպէսզի բոլորն էլ սովորեն եւ բոլորն էլ մխիթարուեն. 32 քանի որ մարգարէութեան հոգին ենթարկւում է մարգարէացողին. 33 որովհետեւ Աստուած խռովութեան Աստուածը չէ, այլ՝ խաղաղութեան։

34 Ինչպէս որ է Աստծու բոլոր եկեղեցիներում, կանայք թող լուռ մնան եկեղեցու մէջ, որովհետեւ թոյլատրուած չէ նրանց խօսել, այլ՝ հնազանդ լինել, ինչպէս օրէնքն էլ ասում է։ 35 Իսկ եթէ ուզենան մի բան սովորել, տանը թող իրենց մարդկանց հարցնեն. Քանզի կին արարածի համար անպատեհ է խօսել եկեղեցում։ 36 Միթէ ձեզնի՞ց ելաւ Աստծու խօսքը եւ կամ թէ միայն ձե՞զ հասաւ։ 37 Իսկ եթէ մէկը ինքն իրեն կարծում է մարգարէ կամ տէր՝ հոգեւոր շնորհի, թող իմանայ, թէ ինչ որ գրեցի ձեզ, Տիրոջ պատուիրաններն են։ 38 Իսկ եթէ մէկն անգիտանայ դրանք, նա թող անտեսուի եկեղեցուց։

39 Ուրեմն, եղբայրնե՛ր, նախանձախնդի՛ր եղէք մարգարէանալու եւ լեզուներ խօսելը մի՛ արգելէք. 40 եւ ձեր ամէն ինչը պարկեշտութեամբ եւ ըստ կարգի թող լինի։

ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ

Երիտասարդների զարդը իմաստությունն է, ծերերի փառքը՝ նրանց ալեհերությունը...
Առակներ 20:29

ՕՐՎԱ ԱՍՈՒՅԹ
Եղիր ուրիշների առջեւ զվարթ, բայց ինքդ քեզ հետ՝ իմաստուն...

ԽՈՍՈՒՄ ԵՆ ՄԵԾԵՐԸ

Իմաստունի անհաջողություններն ավելի լավ են, քան հիմարի բարգավաճումը...
Էպիկուր


Օգոստոս 12

Սուրբ Աստվածածնի պահքի առաջին օր
Մարկոս 2:13-20

13 Եւ նա դարձեալ ծովեզերք գնաց. եւ ամբողջ ժողովուրդը նրա մօտ էր գալիս, եւ նա ուսուցանում էր նրանց։ 14 Եւ մինչ նա անցնում էր, տեսաւ Ալփէոսի որդի Ղեւիին, որ մաքսատանը նստած գործի վրայ էր, ու նրան ասաց՝ արի՛ իմ յետեւից։ Եւ Ղեւին վեր կացաւ գնաց նրա յետեւից։ 15 Եւ երբ Յիսուս նրա տանը սեղան նստեց, բազում մաքսաւորներ եւ մեղաւորներ էլ Յիսուսի ու նրա աշակերտների հետ սեղան նստեցին, որովհետեւ շատերն էին նրա յետեւից գնում։ 16 Իսկ օրէնսգէտներն ու փարիսեցիները երբ տեսան, որ նա մաքսաւորների եւ մեղաւորների հետ է ուտում, նրա աշակերտներին ասացին. «Ինչո՞ւ էք մեղաւորների ու մաքսաւորների հետ ուտում եւ խմում»։ 17 Երբ Յիսուս լսեց, նրանց ասաց. «Առողջներին բժիշկ պէտք չէ, այլ՝ հիւանդներին. եւ ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ՝ մեղաւորներին»։
18 Յովհաննէսի աշակերտները եւ փարիսեցիները ծոմ էին պահում. եկան եւ նրան ասացին. «Ինչո՞ւ Յովհաննէսի աշակերտները եւ փարիսեցիները ծոմ են պահում, իսկ քո աշակերտները չեն պահում»։ 19 Եւ Յիսուս նրանց ասաց. «Միթէ կարելի՞ է, որ հարսանքաւորները ծոմ պահեն, երբ փեսան նրանց հետ է. այնքան ժամանակ, որ փեսան իրենց հետ է, պէտք չէ, որ ծոմ պահեն։ 20 Բայց կը գան օրեր, երբ փեսան նրանցից կը վերցուի, եւ ապա այն օրը նրանք էլ ծոմ կը պահեն։

Ա Կորնթացիներ 14:18-25
18 Գոհութիւն Աստծու. Ձեր բոլորից աւելի շատ լեզուներ եմ խօսում. 19 բայց, որպէսզի ուրիշներին էլ սովորեցնեմ, եկեղեցու մէջ կամենում եմ հինգ խօսք խօսել խելքով, քան բազում խօսքեր՝ լեզուով։
20 Եղբայրնե՛ր, մտքով երեխայ մի՛ եղէք, այլ եղէ՛ք երեխայ չարութիւն գործելու մէջ, բայց մտքով եղէ՛ք չափահաս. 21 քանզի օրէնքի մէջ էլ գրուած է.
«Օտար լեզուներով եւ օտարոտի շրթունքներով
պիտի խօսեմ այդ ժողովրդի հետ,
սակայն եւ այնպէս չպիտի լսեն ինձ»։
22 Ապա ուրեմն, լեզուները նշան են. Բայց ոչ հաւատացեալների, այլ՝ անհաւատների համար. Իսկ մարգարէութիւնը ոչ թէ անհաւատների համար է, այլ՝ հաւատացեալների։ 23 Իսկ եթէ ամբողջ եկեղեցին ի մի վայր հաւաքուի, եւ բոլորն էլ լեզուներ խօսեն, եւ այնտեղ մտնեն անգէտներ ու անհաւատներ, չե՞ն ասի, թէ՝ դուք գժուել էք։ 24 Իսկ եթէ բոլորն էլ մարգարէանան, եւ այնտեղ մի անհաւատ կամ անգէտ մտնի, կը յանդիմանուի բոլորից եւ բոլորից կը հարցապնդուի, 25 ու նրա սրտի գաղտնիքները յայտնի կը լինեն. Եւ ապա երեսի վրայ ընկած՝ կ’երկրպագի Աստծուն ու կը խոստովանի, թէ՝ արդարեւ ձեր մէջ է Աստուած։


Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու օրացույց
Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, օգոստոս 12, 2013թ.
Պահք

Հայ Եկեղեցում գոյություն ունեն հատուկ Պահքեր, որոնք հայտնի են Շաբաթապահքեր անունով: Վերոնշյալ Պահքերի տևողությունը շատ կարճ է. հիմնականում բաղկացած է հնգօրյա հանգրվաններից ` տևելով երկուշաբթիից ուրբաթ: 
Շաբաթապահքերի կարգավորության հարցում մեծ ներդրում ունի Ներսես Բ Բագրևանդացի (548-557) Հայրապետը: Հարկ է նշել, որ Շաբաթական Պահքերը թվով 12 են` Ծննդյան, Եղիական, Լուսավորչի, Վարդավառի, Վերափոխման (Աստվածածնի), Խաչվերացի, Վարագա Խաչի, Հիսնակաց, Հակոբ Մծբնա Հայրապետի, Առաջավորաց, Մեծ Պահոց երկրորդ շաբաթվա, Ավագ շաբաթ:
Շաբաթապահքերը բաժանված են երեք խմբերի`
1. Հինգ Տաղավար կամ Տերունի տոների շաբաթապահքեր` Ծննդյան,Հարության, Վարդավառի, Աստվածածնի և Խաչի:
2. Տարվա չորս եղանակների շաբաթապահքեր` Մեծ Պահոց երկրորդ շաբաթվա, Եղիական,Վաարագա Խաչի, Սբ. Հակոբի Պահքեր:
3. Այլևայլ Շաբաթապահքեր` Առաջավորաց, Հիսնակաց և Լուսավորչի Պահքերը:
Այսօր, ըստ Հայ Եկեղեցու օրացույցի, սկսվել է Աստվածածնի կամ Վերափոխման Շաբաթապահքը, որը տևելու է հինգ օր, այսինքն` երկուշաբթիից ուրբաթ (այս ընթացքում որև տոն չի հանդիպում):


Առակ Աստվածաշունչ կարդալու մասին

Մի մահամերձ գիտնականի մոտ քահանա են հրավիրում, որպեսզի վերջին հաղորդություն տա նրան: Գիտնականը տեսնելով քահանային, հավաքում է վերջին ուժերն ու հարցնում.
- Տեր Հայր արդյոք կարդացե՞լ եք իմ գրած հոդվածը երկրի գլոբալ տաքացման մասին:
- Ո՛չ,- պատասխանում է քահանան:
- Իսկ երկրի աղտոտվածության մասին նշանավոր հոդվածս:
- Ոչ, դա էլ չեմ կարդացել:
- Ափսոս, շատ մեծ բան եք կորցրել:
- Իսկ դու Աստվածաշունչ մատյանը՝ Աստծո <<աշխարհի արարման մասին հոդվածը >> կարդացե՞լ ես,-հարցնում է քահանան:
- Ոչ,-պատասխանում է գիտնականը:
- Քիչ հետո դու գնալու ես Աստծո մոտ և Նա հարցնելու է քեզ, արդյոք Աստվածաշունչ կարդացե՞լ ես, դու իհարկե կպատասխանես, որ ոչ, և Աստված կասի, որ դու շատ մեծ բան ես կորցրել, այն էլ անդարձ…


Օգոստոս 11

Բարեկենդան Սուրբ Աստվածածնի պահքի
Մարկոս 2:1-12

Մի քանի օր յետոյ, երբ նա դարձեալ Կափառնայում մտաւ, լուր տարածուեց, թէ տանն է. 2 եւ շատեր հաւաքուեցին, այնպէս որ այլեւս տեղ չմնաց, ոչ իսկ դռան առջեւ։ Եւ նրանց քարոզում էր Աստծու խօսքը։ 3 Եւ եկան նրա մօտ՝ բերելով մի անդամալոյծի, որին տանում էին չորս հոգով։ 4 Եւ երբ ամբոխի պատճառով Յիսուսին չկարողացան մօտենալ, քանդեցին երդիկը այն տան, ուր գտնւում էր նա. եւ բացելով առաստաղը, իջեցրին այն մահիճը, որի մէջ էր անդամալոյծը։ 5 Եւ Յիսուս, տեսնելով նրանց հաւատը, անդամալոյծին ասաց. «Որդեա՛կ, քո մեղքերը քեզ[§] ներուած են»։ 6 Օրէնսգէտներից մի քանիսը, որ նստած էին այնտեղ, իրենց մտքում խորհում էին. 7 «Այս ի՞նչ է խօսում, սա հայհոյում է. ո՞վ կարող է մեղքերին թողութիւն տալ, եթէ ոչ՝ միայն Աստուած»։ 8 Եւ Յիսուս իր հոգում իմացաւ, որ այնպէս են խորհում իրենց մտքում. ուստի ասաց. «Ինչո՞ւ ձեր մտքում այդ էք խորհում. 9 ո՞րն է աւելի դիւրին. անդամալոյծին ասե՞լ՝ քո մեղքերը քեզ ներուած են, թէ՞ ասել՝ վե՛ր կաց, ա՛ռ մահիճդ եւ գնա՛ քո տունը։ 10 Բայց որպէսզի իմանաք, որ մարդու Որդին երկրի վրայ իշխանութիւն ունի ներելու մեղքերը, - ասաց նա անդամալոյծին, - 11 քե՛զ եմ ասում, վե՛ր կաց, ա՛ռ քո մահիճը եւ գնա՛ քո տունը»։ 12 Եւ վեր կացաւ ու անմիջապէս վերցնելով մահիճը՝ բոլորի առաջ դուրս ելաւ, այնպէս որ ամէնքը զարմացան եւ փառք էին տալիս Աստծուն ու ասում. «Այսպիսի բան երբեք չենք տեսել»։

Ա Կորնթացիներ 13:11-14:5
11 Մինչ երեխայ էի, խօսում էի ինչպէս երեխայ, խորհում էի ինչպէս երեխայ, դատում էի ինչպէս երեխայ. իսկ երբ տղամարդ դարձայ, երեխայական բաները մի կողմ թողեցի։ 12 Այժմ տեսնում ենք աղօտ, ինչպէս պատկերը հայելու մէջ. իսկ այն ժամանակ պիտի լինի դէմառդէմ։ Այժմ շատից քիչը գիտեմ, իսկ այն ժամանակ կը գիտենամ՝ ինչպէս որ Նա ճանաչեց ինձ։
13 Բայց արդ, մնում են հաւատ, յոյս, սէր. սրանք՝ երեքը. եւ սրանցից մեծագոյնը սէրն է։
14 Սիրոյ հետամո՛ւտ եղէք եւ առաւել եւս նախանձախնդի՛ր եղէք հոգեւոր շնորհներին, մանաւանդ մարգարէութիւն անելու. 2 որովհետեւ, ով որ լեզուներ է խօսում, մարդկանց հետ չի խօսում, այլ՝ Աստծու հետ. Քանզի չկայ մէկը, որ հասկանայ իրեն, բայց նա Հոգով արտայայտում է խորհուրդներ։ 3 Իսկ նա, ով մարգարէանում է, մարդկանց հետ է խօսում ի շինութիւն, ի մխիթարութիւն եւ ի սփոփանք։ 4 Ով լեզուներ է խօսում, ինքն իրեն է հաստատում, իսկ ով մարգարէանում է, ամրացնում է եկեղեցի՛ն։ 5 Կամենում եմ, որ դուք ամէնքդ էլ լեզուներ խօսէք. Աւելին՝ որ մարգարէանաք. Որովհետեւ նա, ով մարգարէանում է, աւելի լաւ է, քան նա, ով լեզուներ է խօսում. Միայն թէ նա թող բացատրի, որպէսզի եկեղեցին ամրանայ։

Եսայի 7:1-9
Այնպէս պատահեց, որ Հրէաստանի թագաւոր Օզիայի որդի Յովաթամի որդու՝ Աքազի օրօք Ասորիքի արքայ Ռասիմը եւ Իսրայէլի արքայ Ռոմելայի որդի Փակէէն յարձակուեցին Երուսաղէմի վրայ, որպէսզի պատերազմեն նրա դէմ, բայց չկարողացան պաշարել այն։ 2 Դաւթի տանը լուր հասաւ, թէ Ասորիքը դաշնակցել է Եփրեմի երկրի հետ, ու դողն ընկաւ նրա սիրտը, նրա ժողովրդի սիրտը. կարծես անտառում ծառը շարժուէր հողմից։
3 Տէրն ասաց Եսայուն. «Դու քո փրկուած որդու՝ Յասուբի հետ Կտաւ սպիտակեցնողի ագարակի ճանապարհի վրայ, վերեւի ջրաւազանի դիմաց, ընդառա՛ջ ել Աքազին 4 եւ ասա՛ նրան.
“Զգո՛յշ եղիր եւ հանդարտուի՛ր.
մի՛ վախեցիր, եւ թող քո անձը չզարհուրի ծխացող այդ երկու կիսախանձ փայտերից,
քանզի երբ վրայ հասնեն իմ բարկութիւնն ու զայրոյթը,
ձեզ դարձեալ պիտի ոտքի կանգնեցնեմ։
Արամի որդին եւ Ռոմելայի որդին
5 քո դէմ չար խորհուրդ խորհեցին։
Եփրեմը եւ Ռոմելայի որդին ոխով ասացին.
6 ‘Գնանք Հրէաստանի վրայ,
խօսենք նրանց հետ[‡‡], նրանց մեզ ենթարկենք
եւ նրանց վրայ թագաւոր կարգենք Տաբէլի որդուն”։
7 Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը.
‘ Այդ խորհուրդը չի կատարուելու եւ չի լինելու.
8 քանզի Ասորիքի գլուխը Դամասկոսն է,
իսկ Դամասկոսի գլուխը՝ Ռասիմը։
Ե՛ւս վաթսունհինգ տարի,
եւ Եփրեմի թագաւորութիւնն իբրեւ ժողովուրդ պիտի դադարի”։
9 Եփրեմի գլուխը Սոմորոնն է,
իսկ Սոմորոնի գլուխը՝ Ռոմելայի որդին.
եթէ չհաւատաք, չէք էլ հասկանայ»։


Իրեն դատելը ուրիշներին դատելուց դժվար է:

ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ

Մի՛ հանդիմանիր չարերին, որ քեզ չատեն, հանդիմանիր իմաստունին՝ և նա կսիրի քեզ...
Առակներ 9:8


Բայց արդ, մնում են հաւատ, յոյս, սէր. սրանք՝ երեքը. եւ սրանցից մեծագոյնը սէրն է։
Ա Կորնթացիներ 13:13


Օգոստոս 10

Եփեսոսի Սբ. Ժողովի 200 հայրապետների հիշատակության օր 
Ղուկաս 10:16-2

16 Ով որ ձեզ լսում է, ինձ է լսում, եւ ով որ ձեզ է մերժում, ինձ է մերժում, եւ ով որ ինձ է մերժում, ինձ ուղարկողին է մերժում, եւ ով որ ինձ է լսում, լսում է նրան, ով ինձ ուղարկեց»։
17 Եօթանասուներկուսը վերադարձան խնդութեամբ եւ ասացին. «Տէ՛ր, դեւերն էլ են մեզ հնազանդւում քո անունով»։ 18 Եւ նրանց ասաց. «Տեսնում էի սատանային երկնքից ընկնելիս, ինչպէս փայլակը։ 19 Ահա ձեզ իշխանութիւն տուի կոխելու օձերի, կարիճների եւ թշնամու ամբողջ զօրութեան վրայ։ Եւ ձեզ բոլորովին չեն վնասելու։ 20 Բայց մի՛ ուրախացէք այն բանի համար, որ դեւերը ձեզ հնազանդւում են, այլ ուրախացէ՛ք, որ ձեր անունները գրուած են երկնքում»։

Եփեսոսի Սբ. Ժողովի 200 հայրապետների հիշատակության օր 
Բ Տիմոթեոս 1:6-14
6 Ուստի յիշեցնում եմ քեզ, որ վերարծարծես Աստծու շնորհը, որ տուի քեզ՝ իմ ձեռքերը դնելով քեզ վրայ, 7 որովհետեւ Աստուած մեզ երկչոտութեան ոգի չտուեց, այլ՝ զօրութեան, սիրոյ եւ զգաստութեան։ 8 Ուստի ամօթ մի՛ համարիր վկայել մեր Տիրոջը, ոչ էլ ինձ՝ նրա կապեալին. Այլ մասնակի՛ց եղիր Աւետարանի համար եղած չարչարանքներին, զօրութեամբ Աստծու, 9 որ փրկեց մեզ եւ կոչեց սուրբ կոչումով՝ ոչ ըստ մեր գործերի, այլ ըստ իր նախասահմանութեան եւ շնորհի, որ տրուեց մեզ յաւիտենական ժամանակներից առաջ ի Քրիստոս Յիսուս, 10 բայց յայտնուեց այժմ մեր Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի երեւալով. Նա, որ կործանեց մահը եւ լուսաւոր դարձրեց կեանքն ու անմահութիւնը Աւետարանի միջոցով, 11 Աւետարան, որին քարոզիչ կարգուեցի ես եւ առաքեալ ու վարդապետ հեթանոսների։ 12 Ահա թէ ինչու այս չարչարանքներն եմ կրում, բայց ամօթ չեմ համարում, քանզի գիտեմ, թէ ո՛ւմ եմ հաւատացել եւ վստահ եմ, որ նա կարո՛ղ է իմ աւանդը պահել մինչեւ այն օրը։ 13 Որպէս օրինակ ունեցիր այն ողջամիտ խօսքերը, որոնք ինձնից լսեցիր՝ այն հաւատով եւ սիրով, որ ունեն Քրիստոս Յիսուսին միանալով հաւատացողները։ 14 Պահի՛ր բարի աւանդը մեր մէջ բնակուող Սուրբ Հոգու միջոցով։

Եզեկիել 3:16-19
16 Եօթը օր յետոյ Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 17 «Մարդո՛ւ որդի, ես քեզ դէտ կարգեցի Իսրայէլի այդ տանը. դու ինձնից պատգամներ ես լսելու եւ իմ անունից սպառնալու ես[††] նրանց։ 18 Երբ անօրէնին ասեմ՝ ստոյգ պիտի մեռնես, դու այլեւս չես զգուշացնելու նրան, ոչ էլ ասելու ես անօրէնին, որ զգուշանայ, յետ դառնայ իր չար ճանապարհից ու ապրի։ Այդ անօրէնն իր անօրէնութեան մէջ է մեռնելու, եւ նրա արիւնը քեզնից եմ պահանջելու։ 19 Իսկ եթէ դու անօրէնին զգուշացնես, ու նա յետ չդառնայ իր անօրէնութիւնից եւ իր ճանապարհից, - այդ անօրէնն իր անօրէնութեան մէջ է մեռնելու, իսկ դու քեզ փրկելու ես։

ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ
Անմիտ մարդուն հարցրեցին, թե ի՞նչ է իմաստությունը և նա գտնո՞ւմ է արդյոք, որ իմաստություն կա. նա պապանձվեց և կարծեցին թե իմաստուն է:
Առակներ 17:28


Օգոստոս 9

Պահք
Հովհաննես 6:64-72

64 «Հոգին է կենդանարար. մարմինը ոչ մի բան չի կարող անել։ Այն խօսքը, որ ես ձեզ ասացի, հոգի է եւ կեանք։ 65 Բայց ձեր մէջ կան ոմանք, որ չեն հաւատում»։ Քանի որ Յիսուս սկզբից գիտէր, թէ ովքեր են նրանք, որ չեն հաւատում, եւ ով է նա, որ մատնելու է իրեն, ասաց. 66 «Դրա համար ձեզ ասացի, թէ ոչ ոք չի կարող գալ ինձ մօտ, եթէ այդ իմ Հօրից տրուած չէ նրան»։

67 Դրա վրայ՝ նրա աշակերտներից շատերը յետ քաշուեցին եւ այլեւս նրա հետ չէին շրջում։ 68 Յիսուս տասներկու աշակերտներին ասաց. «Միթէ դո՞ւք էլ ուզում էք գնալ»։ 69 Սիմոն Պետրոսը նրան պատասխանեց. «Տէ՛ր, ո՞ւմ մօտ պիտի գնանք։ Դու յաւիտենական կեանքի խօսքեր ունես։ 70 Եւ մենք հաւատացինք եւ ճանաչեցինք, որ դու ես Քրիստոսը՝ Աստծու Որդին»։ 71 Յիսուս նրանց պատասխանեց. «Չէ՞ որ ես եմ ընտրել ձեզ՝ Տասներկուսիդ. եւ ձեզանից մէկը սատանայ է»։ 72 Նա խօսում էր Իսկարիովտացու՝ Սիմոնի որդի Յուդայի մասին, որովհետեւ հէնց նա էր մատնելու նրան. եւ Տասներկուսից մէկն էր։

Բ Տիմոթեոս 3:1--7
Այս բանն իմացիր, որ վերջին օրերին չար ժամանակներ պիտի գան, 2 երբ մարդիկ պիտի լինեն անձնասէր, փողասէր, հպարտ, ամբարտաւան, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անմաքուր, 3 անհաշտ, անգութ, բանսարկու, անժուժկալ, դաժանաբարոյ, անբարեսէր, 4 մատնիչ, յանդուգն, մեծամիտ, աւելի շատ հեշտասէր, քան աստուածասէր, 5 մարդիկ, որ ունեն աստուածապաշտութեան կերպարանք, սակայն ուրացել են նրա զօրութիւնը։ Նաեւ խորշի՛ր նրանցից, 6 քանզի նրանց մէջ կան այնպիսիք, որ մտնում են տնից տուն եւ գերում են մեղքերով ծանրաբեռն կանանց, որոնք տարուած են պէսպէս ցանկութիւններով. 7 կանայք, որ միշտ ուսանում են, բայց երբեք չեն կարող հասնել ճշմարիտ գիտութեանը։ 8 Եւ ինչպէս Յանէսն ու Յամրէսը հակառակուեցին Մովսէսին, այնպէս էլ սրանք հակառակւում են ճշմարտութեանը. ապականուած մտքով մարդիկ, անպէտք՝ հաւատի մէջ


ՕՐՎԱ ԱՍՈՒՅԹ
Հաղթել է նա, ով հաղթել է ինքն իրեն...


ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ

Իսկ եթե ձեզանից մեկը իմաստությամբ թերի լինի՝ թող խնդրի Աստծուն, որ բոլորին այն տալիս է առատապես և չի հանդիմանում, և նրան կտրվի...
Հակոբոս 1:5


«Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել. կա՛մ մէկին կ՚ատի եւ միւսին կը սիրի, կա՛մ մէկին կը մեծարի եւ միւսին կ՚արհամարհի. չէք կարող ծառայել Աստծուն եւ՝ մամոնային»

Օգոստոս 8


Սբ. Ադրիանոսի եւ նրա կնոջ` Անատոլիայի, Թեոդորոս և Ելեւթյուրոս վկաների հիշատակության օր 
Հովհանես 16:1-5

16 «Այս բաները ասացի ձեզ, որպէսզի գայթակղութիւնից յետ մնաք։ 2Իրենց ժողովարաններից դուրս պիտի հանեն ձեզ. մինչեւ իսկ ժամանակը կը գայ, երբ, ով ձեզ սպանի, պիտի համարի, թէ Աստծուն պաշտամունք է մատուցում։ 3Եւ այդ բանը պիտի անեն ձեզ էլ, որովհետեւ չճանաչեցին ո՛չ Հօրը եւ ո՛չ էլ ինձ։ 4Սակայն այս բաները ձեզ ասացի, որպէսզի երբ ժամանակը գայ, յիշէք, որ ես ձեզ ասել եմ։ Այս բաները սկզբից ձեզ չասացի, քանի որ ձեզ հետ էի»։ 5«Բայց այժմ ես գնում եմ ինձ ուղարկողի մօտ, եւ ձեզնից ոչ ոք ինձ չի հարցնում, թէ՝ ո՞ւր ես գնում։

Հռոմեացիներ 8:18-27
18Ինձ այնպէս է թւում, թէ այս ժամանակի չարչարանքները արժանի չեն բաղդատուելու գալիք փառքի հետ, որ յայտնուելու է մեզ. 19որովհետեւ ստեղծուածները մեծ ակնկալութեամբ սպասում են Աստծու որդիների յայտնութեանը, 20քանի որ ստեղծուածները ունայնութեանը հնազանդուեցին (ոչ իրենց կամքով, այլ նրա համար, որ Աստուած հնազանդեցրեց նրանց) 21այն յոյսով, որ ստեղծուածներն իրենք էլ ազատուեն ապականութեան ծառայութիւնից՝ Աստծու որդիների փառքի ազատութեան հասնելու համար. 22քանզի գիտենք, որ բոլոր ստեղծուածները հեծեծում են եւ երկունքի ցաւի մէջ են մինչեւ այժմ. 23եւ ոչ միայն այսչափ. այլ եւ մենք իսկ, որ Հոգու առաջին պտուղն ունենք, մենք եւս մեր մէջ հեծեծում ենք՝ սպասելով որդեգրութեանը՝ մեր մարմնի փրկութեանը. 24որովհետեւ յոյսով փրկուեցինք. իսկ տեսանելի յոյսը յոյս չէ, քանի որ մի բան, որ մէկը տեսնում է, էլ ինչո՞ւ յուսայ. 25իսկ եթէ յոյս ունենք մի բանի, որը չենք տեսնում, ուրեմն՝ համբերութեամբ սպասում ենք դրան։ 26Նոյնպէս եւ Հոգին օգնութեան է հասնում մեր տկարութիւններին. որովհետեւ մենք աղօթում ենք եւ չգիտենք, թէ ինչպէս արժան է աղօթել. բայց Հոգին ինքը բարեխօս է լինում մեզ անմռունչ հառաչանքով։ 27Իսկ նա, ով քննում է սրտերը, գիտէ, թէ ինչ խորհուրդ ունի Հոգին, քանի որ ըստ Աստծու կամքի է բարեխօսում սրբերի համար։

Ողբ 3:22-56
22Անսպառ են Տիրոջ ողորմութիւնները, նրա գթութիւնները չեն նուազում։ 23Ամէն նոր առաւօտի հետ բազմանում է քո ճշմարտութիւնը, Տէ՛ր։ 24Իմ հոգին ասաց, թէ՝ «Նա իմ բաժինն է», ահա թէ ինչու յոյսս պէտք է դնեմ նրա վրայ։ 25Աստուած բարերար է նրանց հանդէպ,ովքեր իրենց յոյսը դնում են նրա վրայ, 26քանզի այն անձը, ով փնտռում եւ ճշմարտութեամբ ապաւինում է նրան, բարի է եւ Տիրոջ փրկութեամբ հանգստութիւն կը գտնի։ 27Մարդու համար լաւ է, եթէ իր մանկութիւնից կրի խոնարհութեան լուծը։ 28Միայնակ ու լռիկ նա կը նստի իր տանը, որովհետեւ ինքն անձամբ յանձն առաւ քո լուծը։ 29Նա կը խոնարհուի՝ իր բերանով համբուրելու հողը, որովհետեւ նրա համար յոյս կայ. 30իր ծնօտները դէմ կը տայ հարուածողներին, կը կրի շատ նախատինքներ, 31բայց Տէրը նրան ընդմիշտ չի մերժի։ 32Նա, ով տառապանքներ տուեց նրան, ինքն էլ իր անսահման ողորմածութեամբ կ՚ողորմի նրան. 33Տէրը սրտով չի կամենում մարդկանց պատժելեւ նուաստացնել մարդու որդիներին։ 34Երբ մէկը երկրի բոլոր կալանաւորներին իր ոտքերի տակ ստորացնում է եւ մարդուն մատնում Տիրոջ դատաստանին, 35երբ Բարձրեալի առաջ խեղաթիւրում է մարդու իրաւունքները, 36երբ դատարանում անիրաւում է մարդուն, « Տէրը չի՞ տեսնում։ 37Նա չասա՞ց, թէ՝ «Այսպէս է ասում Տէրը», եւ կատարուեց։Բարձրեալի բերանը չէ՞ր, որ պատուիրեց, թէ՝ 38«Այնտեղից ո՛չ չարիք պիտի դուրս գայ եւ ո՛չ էլ բարիք»։ 39Մարդը, կենդանի մարդը ինչո՞ւ է տրտնջում իր մեղքերի համար։ 40Մեր ընթացքը քննութեան առնուեց ու յանդիմանուեց. դառնա՛նք դէպի Տէրը, 41մեր ձեռքերը մեր սրտերի հետ, կարկառենք դէպի երկնքի բարձունքները։ 42Մեղք գործեցինք, ամբարիշտ դարձանք, դրա համար էլ մեր հանդէպ, բարեհաճ չեղար։ 43Պատժելու եկար ցասումով ու բարկութեամբ եւ հալածեցիր մեզ, կոտորեցիր ու չխնայեցիր. 44երկինքն ամպերով ծածկեցիր, որ մեր աղօթքները քեզ չհասնեն. 45քամահրեցիր ու հեռացրիր մեզ, հեթանոսների ամբոխի մէջ արհամարհուած ու անարգուած դարձրիր մեզ։ 46Մեր բոլոր թշնամիների բերանները բացել տուիր մեր դէմ։ 47Ահ ու սարսափ եկաւ մեզ վրայ, աւեր ու կոտորած։ 48Իմ ժողովրդի դստեր կործանման պատճառով մեր աչքերը ջրի հեղեղներ թափեցին։ 49Իմ աչքերը լցուեցին արցունքով, 50բայց ես չեմ լռի եւ ականջ չեմ դնի, մինչեւ որ երկնքից չյայտնուի եւ չտեսնի Տէրը։ 51Իմ քաղաքների բոլոր դուստրերի չափ աչքս արցունք է թափում իմ հոգու համար։ 52Ինչպէս թռչնորսներ, իմ թշնամիները զուր տեղը ինձ որսացին, 53իմ կեանքը գբի մէջ խեղդեցին, քար դրին ինձ վրայ, 54գլուխս ջրով հեղեղեցին, ու ես ասացի, թէ՝ «Ահա կործանուեցի»։ 55Տառապանքի գբից քո անունը կանչեցի, Տէ՛ր, 56եւ դու լսեցիր իմ ձայնը։ Քո ականջն իմ աղաչանքներից մի՛ ծածկիր, ազատութի՛ւն տուր ինձ, փրկի՛ր ինձ։

ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ

Իր խիստ խոսքը զսպողն իմաստուն է, համբերատարը՝ խելացի...
Առակներ 17:27


Օգոստոս 7

Պահք
Հովհաննես 6:48-55

48 Ես եմ կենաց հացը։ 49 Ձեր հայրերը անապատում մանանան կերան, սակայն մեռան։ 50 Այս է երկնքից իջած հացը, որպէսզի, ով որ սրանից ուտի, չմեռնի։ 51 Ես եմ կենդանի հացը, որ երկնքից է իջած. 52 թէ մէկն այս հացից ուտի, յաւիտենապէս կ’ապրի. եւ այն հացը, որ ես կը տամ, իմ մարմինն է, որը ես կը տամ, որպէսզի աշխարհը կեանք ունենայ»։

53 Հրեաները իրար հետ բուռն կերպով վիճում էին եւ ասում. «Սա ինչպէ՞ս կարող է իր մարմինը մեզ տալ՝ ուտելու»։ 54 Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, եթէ չուտէք մարդու Որդու մարմինը եւ չըմպէք նրա արիւնը, ձեր մէջ կեանք չէք ունենայ։ 55 Ով ուտում է իմ մարմինը եւ ըմպում իմ արիւնը, յաւիտենական կեանք ունի. եւ ես նրան վերջին օրը յարութիւն առնել պիտի տամ

Բ Տիմոթեոս 2:20-26
20 Մի մեծ տան մէջ ոչ միայն ոսկեայ եւ արծաթեայ անօթներ են լինում, այլ նաեւ՝ փայտեայ եւ խեցէ։ Կան այնպիսիք, որոնք պատուաւոր գործածութեան համար են, կան էլ, որ ոչ պատուաւոր գործածութեան համար են։ 21 Եթէ մէկն ինքն իրեն մաքրի այդպիսի բաներից, կը լինի պատուաւոր անօթ՝ սրբագործուած եւ պիտանի իր Տիրոջը, պատրաստուած ամէն բարի գործի համար։ 22 Երիտասարդական ցանկութիւններից փախի՛ր եւ գնա՛ արդարութեան, հաւատի, սիրոյ, խաղաղութեան եւ սրբութեան յետեւից նրանց հետ, որոնք մաքուր սրտով աղօթում են Տիրոջ անունով։ 23 Բայց յիմար եւ անմիտ վէճերից խուսափի՛ր. իմացի՛ր, որ դրանցից կռիւներ են ծնւում։ 24 Այսպէս ուրեմն՝ Տիրոջ ծառան պէտք չէ որ կռիւ անի, այլ բոլորի հանդէպ լինի հեզահամբոյր, ուսուցանող, անոխակալ՝ 25 հանդարտութեամբ խրատելու համար հակառակողներին, որ թերեւս Աստուած նրանց ապաշխարութիւն տայ, որպէսզի ճանաչեն ճշմարտութիւնը 26 եւ զգաստանալով՝ ազատուեն Սատանայի որոգայթներից, որոնց մէջ բռնուած են նրա կամքը կատարելու պատճառով։





Պատմութիւնը վկայ է այն ճշմարտութեան, որ մարդ որքան հեռանայ բնութենէն, բնականէն, պարզէն ու պարզութենէն, այնքան աւելի կը նահանջէ իր երջանկութեան ճամբուն վրայ:

ԳԱՐԵԳԻՆ Ա






ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ ՀՈՎՆԱՆՅԱՆ 

ՇՈՒՏՈՎ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԿԼԻՆԻ ԱՅՆ,

ԻՆՉԸ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է՝ ՍՐԲԱՊՂԾՈՒԹՅՈՒՆԸ


Մինչև երբ կարելի է թույլ տալ, որ խոսքի ազատություն բառակապակցության տալ, մարդիկ լուր պրոպագանդեն այս կամ այն այլսեռվածությունը։ Մինչև երբ պիտի թույլ տանք, որ որոշ լրատվամիջոցներ իբրև նորություններ հաղորդելու քողի տակ անասնականություն սերմանեն մեր մեջ, որպեսի հետո էլ այն օգտագործվի իբրև շարժառիթ, ինչ որ որոշ ընդունելու, կամ ինչ որ որոշում, արդեն տարածված համարելով, օրինականության դաշտ մտցնելու։ Մինչև երբ պիտի խաղան մեր բարոյականության հետ, քայքայելով և զրոյական աստիճանի հասցնելով այն։ Ինչ ենք ուզում դրանով ապացուցել, ում սադաելյան ցանկություններին ենք հագուրդ տալիս։ Ինչ անում եք, արեք նախ ձեր զավակների հետ, հետո միայն փորձեք այլոց զավակներին այլասեռել։ Այսօր հազիվ էի բացել կայքէջը, երբ պատկերված էր մի ինքնասպան զինվորի լուսանկար, գրված, որ բանակում խաղալով այդ տղայի անվան հետ, նրան ով գիտի ինչ վիճակի են հասցրել, բարոյական ինչպիսի ապտակ են տվել մեր օրերի թուրք թալյաթական արյուն ունեցող իբրև թե ,,խառոշի,, հայերը, որ 18-19 տարեկան տղան կյանքին վերջ է տվել։ Իսկ երեկոյան հազիվ բացած կայքէջը կարդում եմ նորից ինչ որ մի նոր տականքի ծպտված հեքյաթը։ Ամենակարևորը վերնագիրը ,, Հայրս ինձ հանգիստ չի տալիս,, և նկար, աղջիկը երեսը փակցրած հոր երեսին, հանգիստ պար է պարում, անշուշտ միտքդ գնում է մեկ բան, հայրը ուզում է իր աղջկա հետ անասնական հարաբերություն ունենալ, աղջիկն էլ բնական է ընդվզումով, զայրույթով բողոքի ձայն է բարձրացնում, քանի որ ,, Հայրս ինձ հանգիստ չի տալիս, խանդում է` ասես իր կինը լինեմ...,,։ Խնդրեմ ևս մի քանի այսպիսի անանուն գրություններ, մեղադրանքներ և մեր սեքսոմանները իրենց մանյակային մտահոգություններով անմիջապես ասպարեզ նետվելով կսկսեն առաջ քաշել սկանդինավյան նոր՝ 21-րդ դարի ,,մտքի,, երկունքը, որով մարդը կատարյալին մոտենալու փոխարեն, կմոտենա դարվինյան սկզբնաղբյուրին՝ կապիկին, կենդանուն, անասունին…։ Որով հարց կբարձրացվի, քանի որ եվրոպական սկանդինավյան երկրներում թույլատրելի է արյունապղծությունը, այսինքն հայրը կարող է շնանալ աղջկա հետ, մայրը՝ տղայի, քույրը՝ եղբոր և քանի որ մենք էությամբ ,,եվրոպացի,, ենք, ուրեմն անմիջապես օրինականացնենք այդ այլանդակության գագաթնակետը, որով թույլատրելի կլինի այն, ինչը անթույլատրելի է՝ ՍՐԲԱՊՂԾՈՒԹՅՈՒՆԸ։ Ո՞ւր, ով ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ, ու՞ր ես գնում այս ընթացքով։ Հասկացանք, տուրք տալով դոլարաբույրին կրթական կառույցդ քանդեցիր, տուրք տալով աթոռապաշտությանը՝ երկիրդ քանդելու ճանապարհին ես, հիմա ինչին տուրք տալով սրբությունդ ես պղծում։ Գենդեռի անվան տակ ստորագրելով հայտարարում, որ եթե տղամարդն իրեն զգում է կին, ապա նրան պետք չէ ասել պարոն, այլ տիկին, կարևոր չէ, որ նա ամեն բանը փոխելով հանդերձ, չի կարողանում երեխա ունենալ, մենք նրան կտանք հնարավորություն, որպես կնացած-տղամարդ ուրիշի նորմալ ծնած զավակին մայր լինելու։ Սա արդեն համարյա ընդունվել է, հաստատվել, ստորագրվել, հիմա պատրաստվեք մի նոր անակնկալի։ Մեր իրականության մեր օրյա Զիգմունդ Ֆրոյդը, որը շատ մտահոգ լինելով մեր զավակների սեքսոէթիկայով, որը 5-16 տարեկանների համար երկհատորանոց գրքով այս մի քանի տարում այնպես դաստիարակեց մեր զավակներին, որ նրանք զգում են. ,,ամեն ինչ սկսեց հասունացման տարիքից հետո, երբ 14 տարեկան էի: Հայրս ինձ հանգիստ չի տալիս, խանդում է` ասես իր կինը լինեմ...,,։ Պարզ է երեխան արդեն իսկ պատրաս է իր սեքսուալ դաստիարակությամբ։ Քանի որ հայրը լինելով պատվախնդիր հայ, որի համար իր աղջա պատիվը դեռ հավասար չէ դռան առաջ դրված կոշկաշորին, որի վրա ամեն մարդ կարող է իր կոշիկի ցեխը թողնել ու անցնել, հայտարարվում է ոչ նորմալ, քանի որ աղջիկը ,,ուզում եմ նորմալ կյանքով ապրել, շփվել տղաների հետ...,,։ Ահա թե մեր սերիալների ,,դասախոսություններից,, հետո ինչ են մեզ ուսուցանում մեր ազգի ապագայով մտահոգ սլաքները, փարոսները, հետքեր-ոտքերն ու ոտնամանները։ Ինչպես կոչենք այս անոմալիաներին, որտեղից են գալիս այս թիթեռնիկագույն չարիքները, ասացք խնդրեմ տիկնայք և պարոնայք, մինչև ե՞րբ և մինչև ո՞ւր…

Օգոստոս 6

Ս.Անդրե զորավարի, նրա բանակի Կալինիկոսի և Դոմետիոսի վկաների հիշատակության օր
Մատթեոս 10:37-42

37 Ով իր հօրը եւ կամ մօրը ինձնից աւելի է սիրում, ինձ արժանի չէ. ով իր որդուն կամ դստերը ինձնից աւելի է սիրում, ինձ արժանի չէ։ 38 Եւ ով իր խաչը չի վերցնում ու իմ յետեւից չի գալիս, ինձ արժանի չէ։ 39 Ով որ իր անձը գտնում է, այն կը կորցնի. եւ ով իր անձը կորցրեց ինձ համար, այն կը գտնի։ 40 Ով ձե՛զ է ընդունում, ի՛նձ է ընդունում, եւ ով ի՛նձ է ընդունում, ընդունում է ինձ ուղարկողի՛ն։ 41 Ով մարգարէին ընդունում է իբրեւ մարգարէի, մարգարէի վարձ կը ստանայ. ով արդարին ընդունում է իբրեւ արդարի, արդարի վարձ կը ստանայ։ 42 Եւ ով այս փոքրիկներից մէկին միայն մի բաժակ սառը ջուր կը տայ խմելու իբրեւ աշակերտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չպիտի կորցնի»։
Բ Կորնթացիներ 10:3-6
3 որովհետեւ, թէպէտեւ մարմնի մէջ ենք ապրում, բայց մարդկային նկատումներից մղուած չէ, որ պայքարում ենք 4 (քանի որ պայքարելու մեր զէնքը մարմնաւոր չէ այլ՝ Աստծու կողմից տրուած զօրաւոր զէնք է՝ քանդելու համար ամրութիւնները). 5 քանդում ենք գաղտնի մտածումները, Աստծու գիտութեան դէմ գոռոզացած ամէն ծառացում եւ գերելով բոլոր մտքերը՝ հնազանդեցնում ենք Քրիստոսին 6 եւ պատրաստ ենք վրէժխնդիր լինելու ամէն անհնազանդութեան համար, որպէսզի ձեր հնազանդութիւնն էլ կատարեալ լինի։
Եսայի 48:17-21
17 Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի սուրբը, որ փրկեց քեզ.
«Ես եմ քո Աստուածը,
ե՛ս քեզ ճանապարհ ցոյց տուի, որով դու գնացիր։
18 Եւ եթէ դու հետեւէիր իմ պատուիրաններին,
ապա քո խաղաղութիւնը գետի նման կը լինէր,
եւ քո արդարութիւնը՝ ծովի ալիքների նման։
19 Քո սերունդը աւազի չափ կը լինէր,
եւ քո որովայնից ծնուածները՝ երկրի հողի չափ։
Եւ սակայն դու այժմ չես ոչնչանալու,
եւ քո անունը չի կորչելու իմ առաջ»։
20 Դո՛ւրս եկէք Բաբելոնից,
փախէ՛ք քաղդէացիներից,
ուրա՛խ ձայնով պատմեցէք,
թող լսելի լինի այն,
մինչեւ աշխարհի ծագերը յայտնեցէ՛ք ու ասացէ՛ք,
թէ՝ «Տէրը փրկեց իր ծառայ Յակոբին»։
21 Եւ եթէ անապատում ծարաւեն նրանք,
նրանց համար նա քարից ջուր պիտի հանի։
Քարը պիտի պատռուի,
ջրերը պիտի բխեն,
եւ իմ ժողովուրդը պիտի խմի։
«Աամբարիշտներն ուրախութիւն չեն տեսնելու», -ասում է Տէրը։

Առակներ 4:10-27
10 Լսիր՛, որդեա՛կ, եւ ընդունի՛ր իմ խօսքերը,
եւ քո կեանքի տարիները պիտի շատանան,
եւ պիտի աւելանան քո կեանքի ճանապարհները։
11 Ես իմաստութեան ուղիներն եմ ուսուցանում քեզ,
ես քեզ սովորեցնում եմ ընթանալ ուղիղ շաւիղներով,
12 որպէսզի, եթէ գնաս, ընթացքդ չխափանուի,
եթէ վազես, երբեք չյոգնես։
13 Ամո՛ւր բռնիր իմ խրատը եւ բաց չթողնես այն,
այլ պահի՛ր, որովհետեւ քո կեանքն է այն։
14 Մի՛ գնա ամբարիշտների ճանապարհով
եւ մի՛ նախանձիր անօրէնների ճանապարհներին։
15 Մի՛ անցիր այն վայրով, ուր բնակւում են նրանք։
16 Խուսափի՛ր նրանցից եւ խորշի՛ր այդ վայրից,
քանզի նրանք մինչեւ չարիք չգործեն, չեն քնում։
Քունը փախչում է նրանց աչքից եւ չեն քնում,
17 քանի որ նրանք ամբարշտութեան հաց են ուտում
եւ հարբում են անօրէնութեան գինով։ 18 Արդարների ճանապարհները նման են ծագող լոյսի,
որ առաջնորդում եւ լուսաւորում է նրանց, մինչեւ որ օրը լրիւ լուսաւորի։ 19 Ամբարիշտների ճանապարհները նման են խաւարի,
եւ նրանք չգիտեն, թէ ինչպէս պիտի սայթաքեն։
20 Որդեա՛կ, անսա՛ իմ իմաստութեանը
եւ ակա՛նջ դիր իմ խօսքերին,
որ քո աղբիւրները չպակասեն։
21 Պահի՛ր իմ խօսքերը քո սրտի մէջ, 22 քանզի դրանք կեանք են գտնողների համար
եւ բժշկութիւն՝ ամբողջ մարմնի համար։
23 Ամենայն զգուշութեամբ պահի՛ր եւ պահպանի՛ր քո սիրտը,
որովհետեւ նրանից է բխում կեանքի աղբիւրը։
24 Հեռո՛ւ վանիր ստախօսութիւնը քո բերանից
եւ անիրաւ շրթունքները հեռացրո՛ւ քեզանից։
25 Թող քո աչքերը նայեն ուղիղ,
եւ քո թարթիչները արդարութեամբ շարժուեն։
26 Քո ոտքերին ուղիղ շաւիղներ արա՛,
եւ քո ճանապարհները ուղղի՛ր։
27 Մի՛ խոտորուիր ո՛չ դէպի աջ եւ ո՛չ էլ դէպի ձախ.
ոտքդ ե՛տ դարձրու չար ճանապարհից։
Դէպի աջ տանող ճանապարհները գիտէ Աստուած,
բայց դէպի ձախ տանող ճանապարհները մոլոր են,
եւ Աստուած ինքն էլ կ’ուղղի քո շաւիղները
եւ խաղաղութեամբ քեզ կ’առաջնորդի քո ճանապարհներով։

ՕՐՎԱ ԱՍՈՒՅԹ

Երջանիկ է նա, ով կարողանում է հասկանալ երևույթների պատճառները...
Վերգիլիոս

ԽՈՍՈՒՄ ԵՆ ՄԵԾԵՐԸ

Սուր խոսքը քնում է հիմար ականջում...
Շեքսպիր, "Համլետ"
ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ

Ընկերոջ համար հոր փորողն ինքն է ընկնելու նրա մեջ, ով քար է գլորում ուրիշի վրա՝ ինքն իր վրա է գլորում այն...
Առակներ 26:27


Օգոստոս 5

Սբ. վկաներ Եվգենիոսի, Մակարիոսի, Վաղերիոսի, Կանդիտոսի ու Ակյուղասի հիշատակության օր
Մատթեոս 10:23-33

23 Եւ երբ ձեզ հալածեն այս քաղաքում, կը փախչէք դէպի մէկ ուրիշը. եւ եթէ ձեզ դրանից էլ հալածեն, կը փախչէք դէպի այն միւսը։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, Իսրայէլի քաղաքները դեռ վերջացրած պիտի չլինէք, նախքան մարդու Որդու գալը։ 24 Աշակերտը աւելին չէ, քան վարդապետը, եւ ոչ էլ ծառան՝ քան իր տէրը։ 25 Աշակերտին հերիք է, եթէ լինի իր վարդապետի նման, եւ ծառային՝ իր տիրոջ նման. եթէ տանտիրոջը Բէեղզեբուղ կոչեցին, որչա՜փ եւս առաւել՝ նրա ընտանիքը։ 26 Այսուհետեւ նրանցից չվախենաք, որովհետեւ չկայ ծածուկ բան, որ չյայտնուի, եւ գաղտնի բան, որ չիմացուի։ 27 Ինչ ձեզ ասում եմ խաւարի մէջ, դուք ասացէք լոյսի՛ մէջ. եւ ինչ լսում էք ականջի մէջ փսփսուքով, հրապարակեցէ՛ք տանիքների վրայից։ 28 Եւ մի՛ վախեցէք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող. այլ դուք առաւել վախեցէ՛ք նրանից, ով կարող է գեհենի մէջ կորստեան մատնել հոգին եւ մարմինը։ 29 Չէ՞ որ երկու ճնճղուկ մէկ դահեկանի է վաճառւում, բայց նրանցից մէկն անգամ առանց ձեր Հօր գետին չի ընկնում. 30 եւ ձեր գլխի մազերը բոլորն իսկ հաշուուած են։ 31 Արդ, մի՛ վախեցէք, քանի որ բազում ճնճղուկներից լաւ էք դուք։ 32 Ով որ ինձ կը խոստովանի մարդկանց առաջ, ես էլ կը խոստովանեմ նրան իմ Հօր առաջ, որ երկնքում է։ 33 Եւ ով ինձ կ’ուրանայ մարդկանց առաջ, ես էլ նրան կ’ուրանամ իմ Հօր առաջ, որ երկնքում է»։
Բ Կորնթացիներ 10:3-6
3 որովհետեւ, թէպէտեւ մարմնի մէջ ենք ապրում, բայց մարդկային նկատումներից մղուած չէ, որ պայքարում ենք 4 (քանի որ պայքարելու մեր զէնքը մարմնաւոր չէ այլ՝ Աստծու կողմից տրուած զօրաւոր զէնք է՝ քանդելու համար ամրութիւնները). 5 քանդում ենք գաղտնի մտածումները, Աստծու գիտութեան դէմ գոռոզացած ամէն ծառացում եւ գերելով բոլոր մտքերը՝ հնազանդեցնում ենք Քրիստոսին 6 եւ պատրաստ ենք վրէժխնդիր լինելու ամէն անհնազանդութեան համար, որպէսզի ձեր հնազանդութիւնն էլ կատարեալ լինի։
Սոփոնիա 3:19-20
19 Ահա թէ ինչ կ’անեմ քեզ համար այն ժամանակ.
կը փրկեմ ճնշուածին,
մերժուածին կ’ընդունեմ
եւ նրանց պանծալի ու հռչակաւոր կը դարձնեմ ամբողջ աշխարհում։
20 Նրանք կ’ամաչեն ե՛ւ այն ժամանակ, երբ բարիք կ’անեմ ձեզ,
ե՛ւ այն ժամանակ, երբ կ’ընդունեմ ձեզ,
որովհետեւ անուանի եւ պանծալի կը դարձնեմ ձեզ
երկրի բոլոր ազգերի մէջ՝
ձեր աչքերի առաջ փոխելով ձեր գերութեան վիճակը», - ասում է Տէրը։

ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ

Ուսում փնտրիր քո մանկությունից և մինչև ծերություն իմաստություն պիտի գտնես...
Սիրաքի իմաստություն 6:18

ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ

Աստված մտքով իմաստուն է, զորավոր և մեծ. այդ ո՞վ է նրա դեմ համառել ու հաջողություն գտել...
Հոբ 9:4

ԽՈՍՈՒՄ ԵՆ ՄԵԾԵՐԸ

Աստծո բնությունը կարելի է նմանեցնել շրջանի, որի կենտրոնը ամենուր է, իսկ մակերևույթը` անսահման...
Էմպեդոկլես


Օգոստոս 4

Վարդավառից հետո հինգերորդ կիրակի
Հովհաննես 3:13-21

13 Արդ, ոչ ոք երկինք չի ելել, եթէ ոչ նա, որ իջաւ երկնքից՝ մարդու Որդին, որ երկնքից էր։ 14 Եւ ինչպէս որ Մովսէսը անապատում բարձրացրեց օձը[, այնպէս էլ մարդու Որդին պէտք է բարձրանայ, 15 որպէսզի, ով նրան հաւատում է, յաւիտենական կեանքն ընդունի. 16 քանի որ Աստուած այնքան սիրեց աշխարհը, որ մինչեւ իսկ իր միածին Որդուն տուեց, որպէսզի, ով նրան հաւատում է, չկորչի, այլ ընդունի յաւիտենական կեանքը. 17 որովհետեւ Աստուած իր Որդուն չուղարկեց աշխարհ, որ դատապարտի աշխարհը, այլ՝ որպէսզի աշխարհը նրանով փրկուի։ 18 Ով նրան հաւատում է, չպիտի դատապարտուի, եւ ով նրան չի հաւատում, արդէն իսկ դատապարտուած է, քանի որ Աստծու միածին Որդու անուանը չհաւատաց։ 19 Եւ դատաստանը այսպէ՛ս իսկ է. որ լոյսը եկաւ աշխարհ, սակայն մարդիկ խաւարն աւելի սիրեցին, քան լոյսը, որովհետեւ իրենց գործեր ը չար էին. 20 որովհետեւ, ով չարիք է գործում, ատում է լոյսը եւ չի գալիս դէպի լոյսը, որպէսզի նրա գործերը իր երեսովը չտան։ 21 Իսկ ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դէպի լոյսը, որպէսզի նրա գործերը յայտնի լինեն, թէ Աստուծով կատարուեցին»։

Ա Տիմոթեոս 4:12-5:10
12 թող ոչ ոք քո երիտասարդութիւնը չարհամարհի, այլ օրինա՛կ եղիր հաւատացեալներին խօսքով, վարմունքով, սիրով, հաւատով, մաքրութեամբ։ 13 Մինչեւ իմ գալը, հետամտի՛ր Աստծու խօսքը ընթերցել, յորդորել եւ ուսուցանել հաւատացեալներին։ 14 Զանց մի՛ առ այն շնորհը, որ քո մէջ է, որ տրուեց քեզ մարգարէութեամբ, երէցների ձեռնադրումով։ 15 Այդ բանի վրայ մտածի՛ր եւ յարատեւի՛ր դրանում, որպէսզի քո առաջադիմութիւնը յայտնի լինի բոլորին։ 16 Զգո՛յշ եղիր քո նկատմամբ եւ քո ուսուցման նկատմամբ. եւ յարատեւի՛ր դրանում։ Եթէ այդ բանն անես, կը փրկես ե՛ւ քեզ, ե՛ւ նրանց, որ լսում են քեզ։
5 Ծերին խստութեամբ մի՛ յանդիմանի՛ր, այլ յորդորի՛ր որպէս քո հայրը. երիտասարդներին յորդորի՛ր որպէս եղբայրներ, 2 պառաւներին՝ որպէս մայրեր, դեռատի կանանց՝ որպէս քոյրեր, կատարեալ մաքրութեամբ։
3 Յարգի՛ր այն այրիներին, որ իսկապէս այրիներ են։ 4 Իսկ եթէ մի այրի որդիներ եւ թոռներ ունի, նախ նրանք թող սովորեն իրենց տան հանդէպ բարի վերաբերմունք ցոյց տալ եւ իրենց ծնողների արածի փոխարէն նրանց հատուցել, որովհետեւ ա՛յն է բարին եւ ընդունելին Աստծու առաջ։ 5 Իսկ ով իսկապէս այրի է եւ մենակ է ապրում ու իր յոյսը դրել է Աստծու վրայ, թող յարատեւող լինի աղօթքի եւ աղաչանքների մէջ զօր ու գիշեր։ 6 Իսկ մեղկասէր այրին կենդանւոյն մեռած է։ 7 Այս բանը պատուիրի՛ր, որ անարատ լինեն։ 8 Իսկ եթէ մէկը իւրայիններին եւ մանաւանդ ընտանիքին խնամք չի տանում, հաւատն ուրացել է եւ աւելի չար է, քան անհաւատը։ 9 Այրիների թւում կը համարուի այն այրին, որ վաթսուն տարեկանից պակաս չէ, մէ՛կ մարդու կին է եղել 10 ու բարի գործերով է վկայուել, որ երեխաներ է մեծացրել, որ հիւրեր է ընդունել, որ սրբերի ոտքերն է լուացել, որ նեղութեան մէջ գտնուողներին է հասել, որ ամէն բարի գործի հետամուտ է եղել։

Եսայի 58:13-59:7
13 Եթէ ոտքդ յետ քաշես
եւ սրբութեան օրը քո ուզածը չկատարես,
զուարճութեան շաբաթները համարես Աստծուն նուիրուած եւ փառաւոր,
ոտքդ դուրս չդնես գործի համար
ու քո բերանով բարկութեան ոչ մի խօսք չասես,
այն ժամանակ կարող ես ապաւինել Տիրոջը։
14 Նա քեզ կ’առաջնորդի դէպի երկրի բարիքները
եւ իբրեւ սնունդ քեզ կը տայ քո հայր Յակոբի ժառանգութիւնը,
քանզի Տիրոջ բերանը խօսեց այս։
59 Մի՞թէ Տիրոջ ձեռքն անկարող է փրկել,
կամ նա ծանրացրել է իր ականջը, որ չլսի.
2 ո՛չ, ձեր մեղքերն են պատնէշ դարձել ձեր եւ Աստծու միջեւ,
ձեր անօրէնութիւնների պատճառով է նա իր երեսը շրջել ձեզնից, որ չգթայ։
3 Արդարեւ, ձեր ձեռքերը պղծուած են արեամբ,
եւ ձեր մատները՝ մեղքով.
ձեր շուրթերն անօրէնութիւն խօսեցին,
եւ ձեր լեզուները խորհում են անիրաւութիւն։
4 Չկայ մէկը, որ արդարութիւն խօսի,
եւ բացակայում է ճշմարտութեան իրաւունքը.
յոյս են դրել սնոտի բաների վրայ եւ ունայնութիւն են խօսում,
յղանում են ցաւեր եւ ծնում անօրէնութիւն։
5 Քարբ օձի ձուեր են ծակում եւ սարդերի ոստայն հիւսում.
եթէ որեւէ մէկը կամենայ ուտել դրանցից,
ծակ բացելով՝ նրա մէջ կը գտնի ջուր եւ քարբ օձ։
6 Նրանց ոստայնները հագուստ չեն դառնայ,
եւ ոչ էլ նրանք կարող են զգեստաւորուել իրենց ձեռքի գործերով,
քանզի նրանց գործերն անօրէնութեան գործեր են,
նրանց ձեռքերի մէջ անիրաւութեան գործեր կան։
7 Նրանց ոտքերը դէպի չարն են ընթանում,
շտապում են անմեղ արիւն թափել.
նրանց խորհուրդներն անզգամների խորհուրդներ են,
նրանց ճանապարհներին կործանում է ու թշուառութիւն։


Պատմութիւնը վկայ է այն ճշմարտութեան, որ մարդ որքան հեռանայ բնութենէն, բնականէն, պարզէն ու պարզութենէն, այնքան աւելի կը նահանջէ իր երջանկութեան ճամբուն վրայ:
ԳԱՐԵԳԻՆ Ա


ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ

Անզգամին մի՛ պատասխանիր ըստ նրա անզգամության, որ չլինի թե նմանվես նրան: Բայց անզգամին նրա անզգամությանն արժանի պատասխա՛ն տուր, որպեսզի ինքն իրեն ավելի իմաստուն չկարծի...
Առակներ 26:4,5

12 թող ոչ ոք քո երիտասարդութիւնը չարհամարհի, այլ օրինա՛կ եղիր հաւատացեալներին խօսքով, վարմունքով, սիրով, հաւատով, մաքրութեամբ։

«Ազգերի զորությունը ընտանիքների մեջ է: Զորավոր է այն ազգը, որ 

ունի զորավոր ընտանիքներ. սիրով, միությամբ, առաքինի եւ 

հավատարիմ կենակցությամբ ապրող ընտանիքներ»:

Գ. Նժդեհ



Օգոստոս 2
Պահք
Հովհաննես 2:23-3:12

23 Եւ երբ Յիսուս զատկի տօնին Երուսաղէմում էր գտնւում, շատեր հաւատացին նրան, քանի որ տեսնում էին այն նշանները, որ կատարում էր։ 24 Բայց Յիսուս անձամբ վստահութիւն չունէր նրանց նկատմամբ, որովհետեւ ինքն ամենքին ճանաչում էր 25 եւ կարիք չկար, որ որեւէ մէկը վկայէր մարդու մասին, քանի որ ինքն արդէն գիտէր, թէ ինչ կար մարդու հոգու մէջ։
3 Եւ փարիսեցիների մէջ Նիկոդեմոս անունով մի մարդ կար, որ հրեաների իշխանաւոր էր։ 2 Սա գիշերով եկաւ նրա մօտ ու նրան ասաց. «Ռաբբի՛, գիտենք, որ Աստծուց ես եկել որպէս վարդապետ, որովհետեւ ոչ ոք չի կարող կատարել այն նշանները, որ դու ես անում, եթէ Աստուած նրա հետ չլինի»։ 3 Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթէ մէկը վերստին չծնուի, չի կարող Աստծու արքայութիւնը տեսնել»։ 4 Նիկոդեմոսը նրան ասաց. «Ինչպէ՞ս կարող է ծնուել մի մարդ, որ ծեր է. միթէ կարելի՞ է իր մօր որովայնը կրկին անգամ մտնել ու ծնուել»։ 5 Յիսուս պատասխան տուեց եւ ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթէ մէկը ջրից ու Հոգուց չծնուի, չի կարող Աստծու արքայութիւնը մտնել. 6 որովհետեւ մարմնից ծնուածը մարմին է, իսկ Հոգուց ծնուածը՝ հոգի։ 7 Դու մի՛ զարմացիր, որ քեզ ասացի՝ պէտք է ձեզ վերստին ծնուել. 8 որովհետեւ քամին ուր ուզում է՝ փչում է, եւ նրա ձայնը լսում ես, բայց չգիտես որտեղից է գալիս կամ ուր է գնում. այսպէս է եւ ամէն ոք, որ Հոգուց է ծնուած»։ 9 Նիկոդեմոսը հարցրեց նրան. «Այդ ինչպէ՞ս կարող է լինել»։ 10 Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Դո՛ւ ես Իսրայէլի վարդապետ եւ այդ չգիտե՞ս։ 11 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, խօսում ենք, ինչ որ գիտենք, եւ վկայում ենք, ինչ որ տեսել ենք, եւ մեր վկայութիւնը չէք ընդունում։ 12 Իսկ արդ, եթէ երկրաւոր բաներ ասացի ձեզ, եւ չէք հաւատում, ապա ինչպէ՞ս պիտի հաւատաք, եթէ երկնաւոր բաներ ասեմ։
Ա Տիմոթեոս 4:1-12
Եւ Սուրբ Հոգին յայտնապէս ասում է, թէ վերջին ժամանակներում ոմանք պիտի հեռանան հաւատից եւ իրենց ուշադրութիւնը պիտի դարձնեն մոլորեցնող ոգիների վրայ եւ դեւերի վարդապետութիւնների վրայ՝ 2 տարուած ստախօսների կեղծաւորութեամբ, որոնց խղճմտանքը խարանուած է, 3 որոնք արգելում են ամուսնանալ եւ հեռու են պահում այն կերակուրներից, որ Աստուած ստեղծեց, որպէսզի հաւատացեալները եւ ճշմարտութեան վերահասու եղողները գոհութեամբ վայելեն. 4 որովհետեւ Աստծու բոլոր ստեղծածները լաւ են, եւ խոտան բան չկայ, մանաւանդ երբ դրանք գոհութեամբ են ընդունւում. 5 քանի որ Աստծու խօսքով եւ աղօթքով ամէն բան մաքրւում է։
6 Այս խրատը տալով եղբայրներին՝ Քրիստոս Յիսուսի մի բարի պաշտօնեայ կը լինես՝ սնուած հաւատի խօսքերով եւ այն բարի վարդապետութեամբ, որին հետամուտ իսկ եղար. 7 բայց պիղծ խօսքերից եւ պառաւական առասպելներից հրաժարուի՛ր. եւ դու քեզ մարզի՛ր աստուածապաշտութեամբ, 8 որովհետեւ մարմնի մարզումը քիչ բանի է օգտակար, մինչ աստուածապաշտութիւնը օգտակար է ամէն ինչի. եւ նա ունի կեանքի աւետիսը, ա՛յս կեանքի եւ հանդերձեալի։ 9 Ճիշտ է այս խօսքը եւ արժանի է ամենայն ընդունելութեան, 10 որովհետեւ այս բանի համար իսկ տքնում ենք եւ նախատինքներ կրում. քանի որ մեր յոյսը դրել ենք կենդանի Աստծու վրայ, որ Փրկիչն է բոլոր մարդկանց, մանաւանդ՝ հաւատացեալների։
11 Պատուիրի՛ր այդ եւ ուսուցանի՛ր. 12 թող ոչ ոք քո երիտասարդութիւնը չարհամարհի, այլ օրինա՛կ եղիր հաւատացեալներին խօսքով, վարմունքով, սիրով, հաւատով, մաքրութեամբ։

ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ

Անզգամին մի՛ պատասխանիր ըստ նրա անզգամության, որ չլինի թե նմանվես նրան: Բայց անզգամին նրա անզգամությանն արժանի պատասխա՛ն տուր, որպեսզի ինքն իրեն ավելի իմաստուն չկարծի...
Առակներ 26:4,5


Օգոստոս 1

Սբ. ճգնավորներ Տրիփոնի, Պարսամի և Ոնոփրիոսի հիշատակության օր 
Հովհաննես 9:39-10:10

39 Եւ Յիսուս ասաց. «Դատաստանի համար եկայ այս աշխարհը, որպէսզի, ովքեր չեն տեսնում, տեսնեն, եւ ովքեր տեսնում են, կուրանան»։ 40 Փարիսեցիներից ոմանք, որ Յիսուսի հետ էին, այդ լսեցին ու նրան ասացին. «Միթէ մե՞նք էլ կոյր ենք»։ 41 Յիսուս նրանց ասաց. «Եթէ կոյր լինէիք, դուք մեղք չէիք ունենայ, բայց հիմա ասում էք, թէ՝ տեսնում ենք. եւ ձեր մեղքը ձեր մէջ հաստատ է մնում»։
10 «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ով ոչխարների փարախը դռնով չի մտնում, այլ ուրիշ տեղով է բարձրանում, նա գող է եւ աւազակ. 2 իսկ ով դռնով է մտնում, հովիւ է ոչխարների։ 3 Դռնապանը նրա համար բացում է դուռը, եւ ոչխարները լսում են նրա ձայնը. նա իր ոչխարներին անուններով է կանչում եւ նրանց դուրս է հանում։ 4 Եւ երբ իր բոլոր ոչխարներին հանի, նրանց առջեւից է գնում, եւ ոչխարները հետեւում են նրան, որովհետեւ ճանաչում են նրա ձայնը։ 5 Օտարի յետեւից չեն գնայ, այլ կը փախչեն նրանից, որովհետեւ չեն ճանաչում օտարների ձայնը»։
6 Յիսուս նրանց այս առակն ասաց, իսկ նրանք չէին իմանում, թէ ինչ էր այն, որ նա իրենց ասում էր։ 7 Դարձեալ Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ես եմ ոչխարների դուռը։ 8 Բոլոր նրանք, որ ինձնից առաջ եկան, գողեր էին ու աւազակներ, ուստի ոչխարները նրանց չլսեցին։ 9 Ես եմ դուռը. եթէ մէկը իմ միջով մտնի, կը փրկուի. կը մտնի ու կ’ելնի եւ ճարակելու բան կը գտնի։ 10 Գողը գալիս է միայն, որպէսզի գողանայ, սպանի եւ կորստեան մատնի. ես եկայ, որպէսզի կեանք ունենան եւ՝ առաւել եւս ունենան։
Եբրայեցիներ 11:32-40
32 Եւ արդ, դեռ ի՞նչ ասեմ, քանի որ ժամանակը բաւական չէր լինի պատմելու Գեդէոնի, Բարակի, Սամսոնի, Յեփթայէի, Դաւթի եւ Սամուէլի ու միւս մարգարէների մասին, 33 որոնք հաւատո՛վ պարտութեան մատնեցին թագաւորութիւններ, գործեցին արդարութիւն, հասան խոստմանը, փակեցին առիւծների բերաններ, 34 հանգցրին կրակի զօրութիւնը, փրկուեցին սրի բերանից, զօրացան տկարութիւնից յետոյ, կտրիճներ եղան պատերազմի մէջ, յաղթեցին օտար բանակների. 35 կանայք յարութեան միջոցով վերստացան իրենց մեռելներին, ուրիշներ չարչարանքի ենթարկուեցին՝ մերժելով ազատութիւն ձեռք բերել, որպէսզի հասնեն լաւագոյն յարութեան. 36 եւ ուրիշներ ենթարկուեցին տանջանքների եւ գանահարութիւնների, կապանքների եւ բանտերի. 37 քարկոծուեցին, սղոցուեցին, փորձութեան ենթարկուեցին, սրով սպանուելով մեռան, թափառեցին ոչխարների եւ այծերի մորթիներով ծածկուած. ապրեցին կարիքի մէջ, նեղութեան մէջ, չարչարանքների մէջ 38 (մարդիկ, որոնց այս աշխարհը արժանի չէ), մոլորուած՝ անապատում, լեռներում, քարայրներում եւ երկրի խորշերում։
39 Եւ սրանք ամէնքը հաւատի մէջ վկայուած լինելով հանդերձ, չընդունեցին խոստումը։ 40 Աստուած մեզ համար աւելի լաւն էր նախատեսել, որպէսզի առանց մեզ դրանք չկատարուեն։
Եսայի 19:19-21
19 Այն օրը Տիրոջ զոհասեղանը լինելու է Եգիպտացիների երկրում, նրանց սահմաններում Տիրոջ պատուին կանգնեցուելու է յուշակոթող, 20 որը Եգիպտացիների երկրում Տիրոջ համար յաւիտենական նշան է լինելու։ Իրենց նեղութիւնների պատճառով նրանք պիտի աղաղակեն Տիրոջը, եւ Տէրը նրանց մօտ պիտի ուղարկի մի մարդու, որը պիտի փրկի նրանց, դատաստանով է փրկելու նրանց։ 21 Տէրը յայտնի պիտի դառնայ եգիպտացիներին, ու այն օրը եգիպտացիները պիտի ճանաչեն Տիրոջը եւ մատուցեն զոհեր ու ընծաներ, ուխտ պիտի դնեն Աստծուն եւ կատարեն այն։
Առակներ 21:15-24
15 Իրաւունքի գործադրումը ուրախութիւն է արդարի համար,
բայց սուրբ գործը պիղծ է թւում չարագործներին։
16 Արդարութեան ճանապարհից մոլորուած մարդը
հանգրուան է գտնում հսկաների ժողովում։
17 Ով ուրախութիւն է սիրում, կարիքի մէջ կ’ընկնի,
ով գինի ու ձէթ է սիրում, չի հարստանայ։
18 Անօրէնն արդար մարդու համար փրկանք պիտի լինի,
երդմնազանցը՝ ուղղամիտ մարդկանց համար։
19 Լաւ է բնակուել անապատում,
քան թէ անզգամ, լեզուանի եւ բարկացկոտ կնոջ հետ։
20 Իմաստունի բերանը ցանկալի գանձ է պահում,
բայց տգէտները կուլ են տալիս այն։ 21 Նա, ով հետեւում է արդարութեան եւ ողորմածութեան ճանապարհին,
կեանք, արդարութիւն եւ փառք պիտի գտնի։
22 Իմաստութիւնը հասաւ ամուր քաղաքներին
եւ քանդեց այն ամրոցները,
որոնց վրայ յոյս էին դրել ամբարիշտները։
23 Ով զսպում է իր բերանն ու լեզուն,
իր անձը պահպանում է նեղութիւնից։ 24 Դաժանը, յանդուգնը եւ գոռոզը կոչւում են չարագործ,
իսկ ով ոխ է պահում, անօրէն է։

ԽՈՍՈՒՄ ԵՆ ՄԵԾԵՐԸ
Ինչպես գունեղ և չքնաղ ծաղիկը որ զուրկ է բույրից, այնպես էլ անպտուղ են այն մարդու խոսքերը, որոնք գործի չեն վերածվում...
Ջոն Դեվեյ

ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ
Մարդիկ կան, որ իրենց խոսքով խոցում են թրի պես, բայց իմաստունների լեզուները բուժում են...
Առակներ 12:18

Հուլիս 31
Պահք 
Ա Տիմոթեոս 2:8-3:13
8 Ուզում եմ, որ տղամարդիկ աղօթեն ամէն տեղ, սուրբ ձեռքեր բարձրացնեն դէպի վեր, առանց բարկութեան եւ երկմտութեան։
9 Նոյնպէս եւ կանայք, համեստ զարդարանքով, ակնածութեամբ եւ պարկեշտութեամբ թող զարդարուեն. ոչ թէ մարգարտով ընդելուզուած ոսկեայ հիւսքերով կամ պճնազարդ զգեստներով, 10 այլ՝ բարի գործերով, ինչպէս վայել է աստուածապաշտութիւնը յանձն առած կանանց։ 11 Կին արարածը թող ուսանի լռութեամբ, կատարեալ հնազանդութեամբ։ 12 Եւ ես թոյլ չեմ տալիս, որ կին արարածը ուսուցանի կամ էլ խօսքով իշխի տղամարդու վրայ, այլ թող լուռ մնայ. 13 որովհետեւ նախ Ադամը ստեղծուեց եւ ապա՝ Եւան։ 14 Եւ Ադա՛մը չխաբուեց, այլ կի՛նը խաբուեց եւ յանցանք գործեց։ 15 Բայց նա պիտի ապրի որդեծնութեան համար, եթէ պարկեշտութեամբ մնայ հաւատի, սիրոյ եւ սրբութեան մէջ։
3 Հաւաստի է այս խօսքը, թէ՝ ով եպիսկոպոսութեան է ձգտում, ձգտում է բարի գործի։ 2 Եպիսկոպոսը պէտք է անարատ լինի, մէ՛կ կնոջ մարդ, հեզ, խոհեմ, պարկեշտ, հիւրասէր, ուսուցանելու ընդունակ, 3 ոչ նախատող, ոչ բռնացող, այլ՝ հանդարտաբարոյ, ոչ կռուազան, ոչ փողասէր, այլ՝ այնպիսին, 4 որ իր իսկ տանը լաւ վերակացու լինի, ունենայ որդիներ, որոնք հնազանդութեան մէջ լինեն կատարեալ պարկեշտութեամբ 5 (իսկ եթէ մէկն իր տունը կառավարել չիմանայ, հապա ինչպէ՞ս Աստծու եկեղեցուն խնամակալ կը լինի), 6 ոչ նորադարձ, որպէսզի, գոռոզանալով, Սատանային վիճակուած դատապարտութեան մէջ չընկնի. 7 այլ նա պէտք է ունենայ բարի վկայութիւն նաե՛ւ դրսեցիներից, որպէսզի չլինի թէ ընկնի նախատինքի տակ եւ Սատանայի որոգայթների մէջ։
8 Նմանապէս եւ սարկաւագները թող լինեն պարկեշտ, ոչ երկդիմի խօսող, ոչ գինեսէր, ոչ շահամոլ, 9 այլ թող պահեն հաւատի խորհուրդը մաքուր խղճով։ 10 Նախ իրենք թող փորձի ենթարկուեն եւ եթէ անմեղադրելի գտնուեն, ապա պաշտօն կատարեն։ 11 Նոյնպէս եւ նրանց կանայք թող լինեն պարկեշտ, ոչ չարախօս, հեզ, հաւատարիմ ամէն ինչում։ 12 Սարկաւագները թող մէ՛կ կնոջ մարդ լինեն, իրենց որդիներին եւ իրենց տները լաւ կառավարեն, 13 որովհետեւ այն սարկաւագները, որ լաւ են ծառայում, իրենց համար շահում են բարի աստիճան եւ մեծ համարձակութիւն կ’ունենան ի Քրիստոս Յիսուս իրենց ունեցած հաւատի մէջ։

ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ
Եթե Աստված ինձ չտար` ես այլ կերպ չէի կարող լինել իմաստուն: Իմաստությունը նաև այն է, որ ճանաչես, թե ումից է շնորհը տրվում...
Սողոմոնի Իմաստություն 8:21

ԽՈՍՈՒՄ ԵՆ ՄԵԾԵՐԸ
Երկաթը ժանգոտում է երբ մենք այն չենք գործածում, ջուրը ճահճանում է, երբ չի հոսում... այնպես էլ անգործությունից միտքն է իր ուժը կորցնում...
Լեոնարդո դա Վինչի


Հուլիս 30
Սբ.Վահան Գողթնեցու, Եվգինե կույսի, նրա հոր Փիլիպպոսի և մոր Կղոդիայի, երկու եղբայրների` Սերգեյի և Ապիտոնի, երկու ներքինիների հիշատակության օր

Առակներ 7:1-7
Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը
եւ իմ պատուիրանները պահպանի՛ր քո մէջ։
Որդեա՛կ, պատուի՛ր Տիրոջը եւ զօրացի՛ր,
եւ բացի նրանից ուրիշ ոչ ոքից մի՛ երկնչիր։
2 Որդեա՛կ, պահի՛ր իմ պատուիրանները եւ դու կ’ապրես,
պահպանի՛ր իմ խօսքերը, ինչպէս աչքի բիբը։
3 Կապի՛ր դրանք քո մատներին
եւ գրի՛ր սրտիդ տախտակի վրայ։
4 Իմաստութեանն ասա՛, որ քեզ քոյր լինի,
եւ խելքը թող դառնայ քո մտերիմը,
5 որպէսզի դրանք քեզ պահպանեն օտար ու չար կնոջից,
երբ նա իր խօսքերով հրապուրի քեզ։
ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆ ԿԻՆԸ
6 Իր տան պատուհանից աչքը ճանապարհին յառած՝
7 նա նայում է անմիտ պատանիներին եւ թեթեւամիտ երիտասարդներին

Եզեկիել 12:17-19
17 Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 18 «Մարդո՛ւ որդի, հացդ կարօտութեա՛մբ կեր եւ ջուրդ տանջանքներո՛վ ու նեղութեա՛մբ խմիր։ 19 Եւ ասա՛ այդ երկրի ժողովրդին. “Այսպէս է ասում Ամենակալ Տէրը Երուսաղէմի բնակիչներին. Իսրայէլի երկրում իրենց հացը կարօտութեամբ են ուտելու, իրենց ջուրը գարշանքով են խմելու, որպէսզի իրենց երկիրն ամբողջութեամբ կործանուի, որովհետեւ նրա բոլոր բնակիչներն ամբարշտութեան մէջ են։
Հռոմեացիներ 8:12-27
12 Այսպէս, ուրեմն, եղբայրնե՛ր, մարմնին չէ, որ պարտական ենք՝ ըստ մարմնի ապրելով. 13 որովհետեւ, եթէ ըստ մարմնի ապրէք, կը մեռնէք. իսկ եթէ Հոգով մարմնի գործերը սպանէք, կ’ապրէք. 14 որովհետեւ նրանք, որ առաջնորդւում են Աստծու Հոգով, նրա՛նք են Աստծու որդիներ. 15 քանի որ չստացաք ծառայութեան հոգին վերստին երկիւղի մէջ ընկնելու համար, այլ ստացաք որդեգրութեան հոգին, որով աղաղակում ենք՝ Աբբա Հայր։ 16 Նոյն ինքը Հոգին վկայում է մեր հոգուն, թէ Աստծու որդիներ ենք. 17 եւ եթէ որդիներ ենք, ապա եւ՝ ժառանգներ. ժառանգներ Աստծու եւ ժառանգակիցներ Քրիստոսի. եթէ իր չարչարանքներին կցորդ ենք, հաղորդակից ենք լինելու եւ փառքին։
18 Ինձ այնպէս է թւում, թէ այս ժամանակի չարչարանքները արժանի չեն բաղդատուելու գալիք փառքի հետ, որ յայտնուելու է մեզ. 19 որովհետեւ ստեղծուածները մեծ ակնկալութեամբ սպասում են Աստծու որդիների յայտնութեանը, 20 քանի որ ստեղծուածները ունայնութեանը հնազանդուեցին (ոչ իրենց կամքով, այլ նրա համար, որ Աստուած հնազանդեցրեց նրանց) 21 այն յոյսով, որ ստեղծուածներն իրենք էլ ազատուեն ապականութեան ծառայութիւնից՝ Աստծու որդիների փառքի ազատութեան հասնելու համար. 22 քանզի գիտենք, որ բոլոր ստեղծուածները հեծեծում են եւ երկունքի ցաւի մէջ են մինչեւ այժմ. 23 եւ ոչ միայն այսչափ. այլ եւ մենք իսկ, որ Հոգու առաջին պտուղն ունենք, մենք եւս մեր մէջ հեծեծում ենք՝ սպասելով որդեգրութեանը՝ մեր մարմնի փրկութեանը. 24 որովհետեւ յոյսով փրկուեցինք. իսկ տեսանելի յոյսը յոյս չէ, քանի որ մի բան, որ մէկը տեսնում է, էլ ինչո՞ւ յուսայ. 25 իսկ եթէ յոյս ունենք մի բանի, որը չենք տեսնում, ուրեմն՝ համբերութեամբ սպասում ենք դրան։ 26 Նոյնպէս եւ Հոգին օգնութեան է հասնում մեր տկարութիւններին. որովհետեւ մենք աղօթում ենք եւ չգիտենք, թէ ինչպէս արժան է աղօթել. բայց Հոգին ինքը բարեխօս է լինում մեզ անմռունչ հառաչանքով։ 27 Իսկ նա, ով քննում է սրտերը, գիտէ, թէ ինչ խորհուրդ ունի Հոգին, քանի որ ըստ Աստծու կամքի է բարեխօսում սրբերի համար։
Ղուկաս 21:12-19
12 Բայց այս բոլորից առաջ ձեր վրայ ձեռք պիտի դնեն եւ պիտի հալածեն, ժողովարանների ու բանտերի պիտի մատնեն ձեզ եւ կուսակալների ու թագաւորների առաջ պիտի տանեն ձեզ իմ անուան համար։ 13 Եւ ձեզ համար այդ պիտի լինի առիթ վկայութեան։ 14 Արդ, ձեր մտքում դրէք սա. նախօրօք մի՛ մտահոգուէք պատասխան տալու համար, 15 որովհետեւ ես ձեզ կը տամ բերան եւ իմաստութիւն, որին չեն կարողանայ հակառակել կամ պատասխան տալ ձեր բոլոր հակառակորդները։ 16 Դուք պիտի մատնուէք ե՛ւ ծնողներից, ե՛ւ եղբայրներից, ե՛ւ ազգականներից, ե՛ւ բարեկամներից, ու ձեզնից ոմանց պիտի սպանեն։ 17 Եւ պիտի ատուէք բոլորից իմ անուան համար։ 18 Բայց ձեր գլխից մի մազ անգամ չպիտի կորչի։ 19 Եւ ձեր համբերութեամբ պիտի շահէք ձեր հոգիները»։

ՕՐՎԱ ԱՍՈՒՅԹ
Ուսման արմատը դառն է, բայց պտուղներն անուշ են...

Հուլիս 29
Ղուկաս 9:44-48


44Եւ ամէնքը զարմանում էին Աստծու մեծագործութիւնների վրայ։ Եւ մինչդեռ բոլորը զարմանում էին այն ամենի վրայ, որ նա կատարում էր, նա իր աշակերտներին ասաց. «Ձեր ականջների մէջ պահեցէ՛ք դուք այս խօսքերը. որ մարդու Որդին մատնուելու է մարդկանց ձեռքը»։ 45Սակայն նրանք չէին ըմբռնում այս խօսքը, եւ դա ծածկուած էր նրանցից, որ չիմանան. եւ վախենում էին այդ խօսքի մասին հարց տալ նրան։ 46Աշակերտների մէջ մի վէճ առաջ եկաւ, թէ արդեօք իրենցից ո՛վ է մեծ։ 47Երբ Յիսուս իմացաւ նրանց սրտի խորհուրդները, վերցրեց մի մանուկ, կանգնեցրեց նրանց մէջ իր մօտ 48եւ ասաց նրանց. «Ով որ այս մանկանը ընդունի իմ անունով, ինձ է ընդունում. իսկ ով որ ինձ ընդունի, ընդունում է ինձ ուղար
Հուլիս 26
Պահք
Մարկոս 1:35-45

35 Եւ առաւօտեան մօտ, լոյսը բացուելուց առաջ, վեր կացաւ եւ ելաւ գնաց ամայի մի տեղ ու այնտեղ աղօթում էր։ 36 Նրա յետեւից նրան փնտռելու գնաց Սիմոնը եւ նրանք, որ նրա հետ էին։ 37 Եւ երբ գտան նրան, ասացին. «Ամէնքը փնտռում են քեզ»։ 38 Եւ նրանց ասաց. «Եկէ՛ք գնանք այլ մօտակայ գիւղաքաղաքներ եւս, որպէսզի այնտեղ էլ քարոզեմ, որովհետեւ հէնց դրա համար եմ եկել»։ 39 Եւ ամբողջ Գալիլիայում նրանց ժողովարաններում քարոզում եւ դեւեր էր հանում։
40 Նրա մօտ եկաւ մի բորոտ. նա ծնկի եկած աղաչում էր եւ ասում. «Տէ՛ր, եթէ կամենաս, կարո՛ղ ես ինձ մաքրել»։ 41 Իսկ Յիսուս գթալով՝ ձեռքը երկարեց, դիպաւ նրան եւ ասաց. «Կամենում եմ, մաքրուի՛ր»։ 42 Եւ երբ նրան այս ասաց, բորոտութիւնը նրանից իսկոյն գնաց, եւ նա մաքրուեց։ 43 Եւ Յիսուս իսկոյն դուրս հանեց նրան եւ խստիւ պատուիրեց. 44 «Զգո՛յշ եղիր, ոչ ոքի բան չասես, այլ գնա՛, քեզ քահանային ցո՛յց տուր եւ մաքրուելուդ համար ընծայ տուր այն, ինչ հրամայել էր Մովսէսը՝ նրանց համար իբրեւ վկայութիւն»։ 45 Բայց նա դուրս գնալով՝ սկսեց եռանդուն կերպով քարոզել եւ լուրը տարածել այն աստիճան, որ Յիսուս չէր կարողանում այլեւս յայտնապէս քաղաք մտնել, այլ դուրսը, ամայի տեղերում էր մնում. եւ բոլոր կողմերից ժողովուրդը նրա մօտ էր գալիս։
Ա Կորնթացիներ 11:1-16
Նմանուեցէ՛ք ինձ, ինչպէս որ ես՝ Քրիստոսին։ 2 Գովում եմ ձեզ, որ յիշում էք ինձ ամէն ինչում եւ պահում էք աւանդած բաները, ինչպէս որ աւանդեցի ձեզ։ 3 Ուզում եմ, որ դուք իմանաք, թէ ամէն մարդու գլուխը Քրիստոսն է, կնոջ գլուխը՝ մարդը եւ Քրիստոսի գլուխը՝ Աստուած։ 4 Ամէն տղամարդ, երբ աղօթքի կանգնի կամ մարգարէանայ եւ գլուխը ծածկած պահի, անպատւում է իր գլուխը։ 5 Եւ ամէն կին, երբ աղօթքի կանգնի կամ մարգարէանայ գլխաբաց, անպատւում է իր գլուխը. որովհետեւ այնպէս է համարւում, թէ իբր գլուխն ածիլուած լինի. 6 քանզի, եթէ կինը քօղով չի ծածկւում, թող կտրի իր մազերը։ Իսկ եթէ ամօթ է կնոջ համար մազը կտրել կամ ածիլել, թող քօղով ծածկուի։ 7 Պէտք չէ, որ տղամարդը իր գլուխը ծածկի, որովհետեւ նա պատկերն ու փառքն է Աստծու. իսկ կինը ի՛ր մարդու փառքն է. 8 որովհետեւ ոչ թէ մարդն է կնոջից, այլ կինը՝ մարդուց. 9 քանզի մարդը չստեղծուեց կնոջ համար, այլ կինը՝ մարդու համար։ 10 Դրա համար կինը պարտաւոր է քօղ դնել գլխին, հրեշտակների պատճառով։ 11 Բայց կինն առանց մարդու եւ մարդն առանց կնոջ չկան ի Տէր. 12 որովհետեւ, ինչպէս որ կինը մարդուց է, այնպէս եւ մարդը՝ կնոջ միջոցով, եւ ամէն ինչ՝ Աստծուց։ 13 Եւ դուք ինքնե՛րդ դատեցէք. վայե՞լ է կին արարածին գլխաբաց աղօթքի կանգնել Աստծու առաջ։ 14 Եւ բնութիւնն իսկ չի՞ ուսուցանում ձեզ, որ, եթէ մարդը երկար մազերով է, այդ անարգանք է իրեն. 15 բայց կինը, եթէ երկար մազերով է, այդ պատիւ է իրեն. որովհետեւ մազերը քօղի փոխարէն են տրուած նրան։ 16 Իսկ եթէ մէկն ուզում է առարկել, մենք չունենք այդպիսի սովորութիւն, ոչ էլ՝ Աստծու եկեղեցիները։
Հուլիս 25
Սբ. Սոփիայի և նրա երեք դուստրերի` Պիստոսի, Ելպիսի և Ագապիի հիշատակության օր 
Ղուկաս 12:2-10
2 որովհետեւ չկայ ծածուկ բան, որ չյայտնուի, եւ գաղտնի բան, որ չիմացուի, 3 քանի որ, ինչ որ խաւարի մէջ ասէք, լսելի պիտի լինի լոյսի մէջ. եւ ինչ որ շտեմարաններում փսփսաք ականջների մէջ, պիտի քարոզուի տանիքների վրայ։ 4 Բայց ասում եմ ձեզ՝ իմ սիրելիներին, մի՛ զարհուրէք նրանցից, որ մարմինն են սպանում եւ դրանից յետոյ աւելի բան անել չեն կարող, 5 այլ ցոյց կը տամ ձեզ, թէ ումի՛ց պէտք է վախենաք։ Վախեցէ՛ք նրանից, ով սպանելուց յետոյ գեհեն նետելու իշխանութիւն ունի։ Այո՛, ասում եմ ձեզ, վախեցէ՛ք նրանից։ 6 Չէ՞ որ հինգ ճնճղուկը երկու դահեկանի է վաճառւում, եւ նրանցից ոչ մէկը Աստծու առաջ մոռացուած չէ։ 7 Նոյնիսկ ձեր գլխի բոլոր մազերը հաշուուած են. մի՛ վախեցէք, որովհետեւ դուք շատ աւելի յարգի էք, քան ճնճղուկները»։
8 «Ասում եմ ձեզ, ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կը խոստովանի Աստծու հրեշտակների առաջ։ 9 Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ կ’ուրանայ, Աստծու հրեշտակների առաջ պիտի ուրացուի։ 10 Եւ ով որ մարդու Որդու դէմ բան ասի, նրան պիտի ներուի, բայց ով որ Սուրբ Հոգուն հայհոյի, նրան չպիտի ներուի։
Բ Կորնթացիներ 4:6-14
6 որովհետեւ Աստուած է, որ ասաց. «Խաւարից թող լոյս ծագի». եւ նա ծագեցրեց մեր սրտերում Աստծու փառքի գիտութեան լոյսը, որը ճառագայթում է Յիսուս Քրիստոսի դէմքից։
7 Այսուհետեւ այս գանձերն ունենք կաւէ ամանների մէջ, որպէսզի զօրութեան գերազանցութիւնը Աստծուց լինի եւ ոչ մեզնից։ 8 Ամէն կողմից ճնշուած, բայց ոչ ընկճուած, կարօտեալ, բայց ոչ յուսահատ, 9 հալածուած, բայց ոչ լքուած, չարչարուած, բայց ոչ մեռած։ 10 Ամէն ժամ մեր մարմինների մէջ կրում ենք Յիսուսի մահը, որպէսզի Յիսուսի կեանքն էլ յայտնուի մեր մարմինների մէջ. 11 քանզի, քանի դեռ կենդանի ենք, միշտ մահուան ենք մատնւում Յիսուսի համար, որպէսզի Յիսուսի կեանքն էլ յայտնուի մեր մահկանացու մարմինների մէջ։ 12 Այնպէս որ, մահը զօրանում է մեր մէջ, իսկ կեանքը՝ ձեր մէջ։ 13 Արդ, հաւատի նոյն հոգին ունենք, ինչպէս գրուած էլ է. «Հաւատացի, դրա համար էլ խօսեցի»։ Եւ մենք հաւատում ենք, դրա համար էլ խօսում ենք։ 14 Այս գիտենք, թէ նա, ով յարութիւն տուեց Յիսուսին, մեզ էլ յարութիւն կը տայ Յիսուսի հետ եւ ձեզ հետ միասին կը կանգնեցնի իր առաջ.
Օվսե 14:6-9
6 Ես ցօղ կը դառնամ Իսրայէլի համար,
նա կը ծաղկի ինչպէս շուշան
եւ իր արմատները կը կը տարածի ինչպէս լիբանոսը։
Կ’ընդարձակուեն նրա ճիւղերը,
7 նա կը դառնայ ինչպէս պտղալից ձիթենի,
եւ նրա հոտը կը բուրի ինչպէս կնդրուկի բոյր։
8 Կը դառնան եւ կը նստեն նրա յարկի տակ,
կ’ապրեն եւ ապահով կը լինեն ցորենով,
նա կը բողբոջի ինչպէս որթատունկ,
9 եւ նրա յիշատակը կը լինի ինչպէս Լիբանանի գինի Եփրեմի համար։
Այլեւս ի՞նչ գործ ունի նա կուռքերի հետ.
ե՛ս խոնարհեցրի նրան,
ես էլ կը զօրացնեմ նրան.
ես նման եմ պտղառատ այգու,
ինձանից է քո պտուղը»։

Առակներ 11:30-12:4

30 Կեանքի ծառը բուսնում է արդարութեան պտղից,
իսկ անօրէն անձինք տարաժամ պիտի վերանան։
31 Եթէ արդարը հազիւ է ապրում,
ապա ի՞նչ կը լինի մեղաւորի եւ ամբարշտի կեանքը։
12 Ով խրատ է սիրում, նա իմաստութիւն է սիրում.
ով ատում է յանդիմանութիւնը, նա անմիտ է։
2 լաւ է, որ մարդ Տիրոջից շնորհ է գտնում,
իսկ անօրէն մարդու բերանը պիտի կարկամի։
3 Մարդ անօրէնութեամբ յաջողութեան չի հասնի.
արդարների արմատները չպիտի կտրուեն։
4 Ժրաջան կինն իր ամուսնու պսակն է.
ինչպէս փայտի համար վնասակար է որդը,
այնպէս էլ չարագործ կինը կորստի կը մատնի ամուսնուն։

ԽՈՍՈՒՄ ԵՆ ՄԵԾԵՐԸ
Աստված տալիս է ընկույզները, բայց չի կոտրում դրանք...
ՖՐԱՆՑ ԿԱՖԿԱ

Հուլիս 24
Պահք
Մատթեոս 19.13-26
13Այն ժամանակ նրա մօտ մանուկներ բերուեցին, որ նրանց վրայ ձեռք դնի ու աղօթք անի. իսկ նրա աշակերտները սաստում էին բերողներին։ 14Յիսուս ասաց. «Թո՛յլ տուէք այդ մանուկներին եւ մի՛ արգելէք, որ նրանք ինձ մօտ գան, որովհետեւ երկնքի արքայութիւնը այդպիսիներինն է»։ 15Եւ նրանց վրայ ձեռք դրեց ու այդտեղից գնաց։ 16Եւ ահա մէկը մօտենալով նրան՝ ասաց. «Բարի՛ վարդապետ, ի՞նչ բարիք գործեմ, որ յաւիտենական կեանքն ունենամ»։ 17Եւ նա նրան ասաց. «Ինչո՞ւ ես ինձ բարու մասին հարցնում. մէ՛կ է բարին. եթէ կամենում ես յաւիտենական կեանքը մտնել, պահի՛ր պատուիրանները»։ 18Նա ասաց. «Որո՞նք»։ Յիսուս նրան ասաց. «Մի սպանիրը, մի շնանարը, մի գողանարը, սուտ մի վկայիրը, 19քո հօրն ու մօրը մեծարիրը եւ քո ընկերոջը քո անձի պէս պիտի սիրեսը»։ 20Երիտասարդը նրան ասաց. «Այդ բոլորը իմ մանկութիւնից ի վեր պահել եմ. արդ, էլ ի՞նչ բանով պակաս եմ դեռ»։ 21Յիսուս նրան ասաց. «Եթէ կամենում ես կատարեալ լինել, գնա վաճառի՛ր քո ունեցուածքը ու տո՛ւր աղքատներին. եւ երկնքում գանձեր կ՚ունենաս. եւ դու արի՛ իմ յետեւից»։ 22Երբ երիտասարդը այս խօսքը լսեց, տրտմած գնաց. որովհետեւ շատ հարստութիւն ունէր։ 23Յիսուս աշակերտներին ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ հարուստը դժուարութեամբ կը մտնի երկնքի արքայութիւնը։ 24Դարձեալ ասում եմ ձեզ՝ աւելի հեշտ է, որ պարանը ասեղի ծակով մտնի, քան թէ հարուստը՝ Աստծու արքայութիւնը»։ 25Երբ աշակերտները այս լսեցին, շատ զարմացան ու ասացին. «Իսկ ո՞վ կը կարողանայ փրկուել»։ 26Յիսուս նրանց նայեց եւ ասաց. «Մարդկանց համար այդ անկարելի է, բայց Աստծու համար ամէն ինչ կարելի է»։
Ա Կորնթացիներ 7.25-35
25Իսկ կոյսերի մասին Տիրոջից հրաման չունեմ. բայց խրատ եմ տալիս, որպէս Տիրոջից ողորմութիւն գտած մէկի, որ վստահելի է։ 26Կարծում եմ, թէ այսպէս լաւ է. այն նեղութեան պատճառով, որ ներկայումս կայ. մարդու համար լաւ է, որ այսպէս լինի։ 27Կապուա՞ծ ես կնոջ հետ. մի՛ փորձուիր արձակուել։ Չե՞ս կապուած. կին մի՛ փնտռիր. 28սակայն եթէ ամուսնանաս, մեղք գործած չես լինի. եւ եթէ կոյսն ամուսնանայ, մեղք գործած չի լինի։ Բայց այդպիսիները մարմնի նեղութիւն են ունենալու. իսկ ես պիտի խնայէի ձեզ։ 29Բայց այս եմ ասում, եղբայրնե՛ր, թէ այսուհետեւ ժամանակը կարճ է։ Նրանք, որ կին ունեն, այնպէս ապրեն, որպէս թէ՝ ունեցած չլինէին. 30եւ նրանք, որ լաց են լինում, որպէս թէ՝ լացած չլինէին. եւ նրանք որ ուրախանում են, որպէս թէ՝ ուրախացած չլինէին. եւ նրանք, որ բան են գնում, որպէս թէ՝ ունեցած չլինէին. 31եւ նրանք, որ աշխարհիկ կեանք են վարում, որպէս թէ՝ վայելած չլինէին. որովհետեւ այս աշխարհը, այնպէս, ինչպէս որ է, անցնելու վրայ է։ 32Այլ ուզում եմ, որ դուք առանց հոգսի լինէք. որովհետեւ, ով կին չունի, հոգում է, թէ ինչպէս հաճելի լինի Տիրոջը։ 33Իսկ ով կին ունի, աշխարհի մասին է հոգում, թէ ինչպէս հաճելի լինի իր կնոջը։ 34Եւ այսպէս տարբերւում են իրարից ամուսնացած կինը եւ կոյսը. քանի որ կոյսը հոգում է Տիրոջ գործերի մասին, որպէսզի սուրբ լինի մարմնով եւ հոգով։ Իսկ ամուսնացած կինը հոգում է աշխարհի մասին, թէ ինչպէս հաճելի լինի իր մարդուն։ 35Եւ այս ձեր օգտի համար եմ ասում. ոչ թէ ձեզ ճնշելու համար, այլ պարկեշտութեան եւ Տիրոջը բոլորանուէր ծառայելու համար։

ՕՐՎԱ ԱՍՈՒՅԹ
Ամեն բան փոփոխվում է, փոխվում ենք նաև մենք...

Հուլիս 23
Տասներկու սուրբ մարգարեների հիշատակության օր
Ղուկաս 13:31-35

31Նոյն օրը մի քանի փարիսեցիներ մօտեցան եւ ասացին նրան. «Վե՛ր կաց, գնա՛ այստեղից, որովհետեւ Հերովդէսն ուզում է քեզ սպանել»։ 32Եւ Յիսուս նրանց ասաց. «Գնացէք ասացէ՛ք այն աղուէսին, թէ ահա դեւեր եմ հանում, բուժումներ եմ կատարում այսօր եւ վաղը, իսկ երրորդ օրը գործս կ՚աւարտեմ։ 33Բայց պէտք է այսօր, վաղը եւ միւս օրը գնալ. որովհետեւ մարգարէն պէտք չէ, որ Երուսաղէմից դուրս կորստեան մատնուի»։ 34«Երուսաղէ՜մ, Երուսաղէ՜մ, որ կոտորում էիր մարգարէներին եւ քարկոծում էիր քեզ մօտ ուղարկուածներին. քանի՜ քանի՜ անգամ կամեցայ հաւաքել քո որդիներին, ինչպէս հաւը իր ձագերին՝ թեւերի տակ, բայց դու չկամեցար։ 35Ահա ձեր տունը ձեզ պիտի թողնուի աւերակ. բայց ասում եմ ձեզ, որ ինձ այլեւս չէք տեսնի, մինչեւ որ չասէք՝ «Օրհնեա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով»։
Հռոմեացիներ 11.2-5
2Աստուած չմերժեց իր ժողովրդին, որին նախապէս ճանաչել էր։ Կամ՝ չգիտէ՞ք ինչ է ասում Գիրքը Եղիայի մասին. թէ ինչպէս է նա գանգատւում Աստծուն Իսրայէլի դէմ. 3«Տէ՛ր, կոտորեցին քո մարգարէներին եւ կործանեցին քո սեղանները. ե՛ս մնացի միայն, եւ իմ կեանքն են ուզում»։ 4Իսկ ի՞նչ է ասում նրան պատասխանը. «Թողեցի ինձ, – ասում է, – եօթը հազար մարդ, որոնք Բահաղին չծնրադրեցին»։ 5Նոյնպէս եւ ներկայ ժամանակում մնացորդներ կան ըստ ընտրութեան շնորհի։
Մաղաքիա 1.4-6
4Եթէ Եդոմն ասի, թէ՝ ահա կործանուեցինք, դառնանք եւ շինենք աւերուած քաղաքները, այն ժամանակ այսպէս կ՚ասի Ամենակալ Տէրը. «Թող նրանք շինեն, իսկ ես կը կործանեմ, եւ նրանց սահմանները կը կոչուեն անօրէնութեան սահմաններ, իսկ ժողովուրդը, որի հետ Տէրը յաւիտեան պատերազմ պիտի մղի, կը կոչուի անօրէն»։ 5Ձեր աչքերը կը տեսնեն, եւ դուք իսկ կ՚ասէք, թէ՝ Տէրը բարձրացաւ Իսրայէլի սահմանների վրայ»։ 6«Որդին փառաւորում է Հօրը, եւ ծառան երկնչում է իր Տիրոջից։ Իսկ արդ, եթէ ես Հայր եմ, ո՞ւր է իմ փառքը, իսկ եթէ Տէր եմ, ո՞ւր է իմ պատիւը, – ասում է Ամենակալ Տէրը։ Դուք, քահանանե՛ր, անարգում էք իմ անունը եւ ասում. «Ինչո՞վ անարգեցինք քո անունը.
Զաքարիա 7.9-13
9այսպէս է ասում Ամենակալ Տէրը. «Արդար դատո՛վ դատեցէք, ողորմութի՛ւն եւ գթութի՛ւն արէք իւրաքանչիւրն իր եղբօրը։ 10Մի՛ կեղեքէք այրուն, որբին, պանդխտին եւ տնանկին։Թող ոչ ոք իր սրտում ոխ չպահի իր ընկերոջ դէմ՝նրա գործած չարիքների համար»։ 11Բայց նրանք լսել չուզեցին, այլ յիմարաբար իրենց թիկունքը շրջեցին եւ ծանրացրին իրենց ականջները՝ չլսելու համար։ 12Նրանք իրենց սրտերը անհնազանդ դարձրին՝ չլսելու համար իմ օրէնքներն ու խօսքերը, որ ուղարկեց Ամենակալ Տէրն իր Հոգով՝ նախորդ մարգարէների միջոցով, ուստի մեծ բարկութիւն եղաւ Ամենակալ Տիրոջ կողմից։ 13«Եւ այնպէս պիտի լինի, որ, օրինակ, ինչպէս մէկը խօսում, եւ նրան չեն լսում,այնպէս էլ նրանք պիտի կանչեն, եւ ես չեմ լսելու նրանց», -ասում է Ամենակալ Տէրը։
Անգե 2.7-10
7Դարձեալ պիտի սասանի երկինքն ու երկիրը, ծովն ու ցամաքը 8միաժամանակ պիտի ցնցեմ բոլոր ազգերին, այստեղ պիտի գան բոլոր ազգերի ընտիր-ընտիր ինչքերը, եւ ես պիտի լցնեմ այդ տունը փառքով, – ասում է Ամենակալ Տէրը։ – 9Իմն է արծաթը, իմն է ոսկին, – ասում է Ամենակալ Տէրը, – 10որպէսզի այդ Տան վերջին փառքը լինի աւելի մեծ, քան նախկին փառքը, – ասում է Ամենակալ Տէրը։ – Ես այս տեղին խաղաղութիւն պիտի տամ, – ասում է Ամենակալ Տէրը, – հոգո՛ւ խաղաղութիւն՝ որպէս փրկութիւն բոլոր նրանց, ովքեր կ՚աշխատեն վերականգնել այդ տաճարը։
Սոփոնիա 1.7-8
7Վախեցէ՛ք Տէր Աստծուց, քանի որ մօտիկ է Տիրոջ օրը, որովհետեւ Տէրը պատրաստեց իր զոհերը 8եւ հրաւիրեց իր հրաւիրեալներին։ «Կը լինի այնպէս, որ Տիրոջ զոհի օրը կը պատժեմ իշխաններին, թագաւորի տունը եւ բոլորին, ովքեր օտար զգեստ են հագել։
Ամբակում 1.1-3
1 Պատում, որ տեսաւ Ամբակում մարգարէն։ 2Մինչեւ ե՞րբ, Տէ՛ր, աղօթեմ, բայց դու չլսես, զրկուած՝ ձայն տամ քեզ, եւ դու չփրկես։ 3Ինչո՞ւ ինձ ջանք ու յոգնութիւն պատճառեցիր՝ թշուառութիւն եւ ամբարշտութիւն տեսնելու։ Իմ առաջ եղաւ դատաստանը, եւ դատաւորը կաշառք էր առնում։
Նավում 1.7-9
7Բարեհաճ է Տէրը նրանց նկատմամբ, ովքեր ապաւինում են նրան նեղ օրերին. Նա ճանաչում է իրենից երկիւղ կրողներին։ 8Հեղեղով վերջ կը տայ իր դէմ ըմբոստացածներին,եւ խաւարը կը հալածի նրա թշնամիներին։ 9Ի՞նչ էք խորհում Տիրոջ դէմ. ինքն է վերջ տալու եւ կրկին անգամ վրէժ չի լուծի նեղութեան մէջ։
Հովնան 4.2
2Աղօթեց Տէր Աստծուն եւ ասաց. «Ո՛վ Տէր, ես այդ նոյն բանը չասացի՞, երբ տակաւին իմ երկրում էի։ Այդ պատճառով էլ շտապեցի փախչել Թարսիս, քանի որ գիտէի, որ դու գթասիրտ ես ու ողորմած, համբերող ես ու բազումողորմ եւ զղջում ես չարիքների համար։
Աբդիու 1.20-21
20Իսրայէլի առաջին աքսորեալները կը ժառանգեն Քանանացիների երկիրը մինչեւ Սարփաթ, իսկ Երուսաղէմի աքսորեալները, որոնք Եփրաթայում էին, կը ժառանգեն Նագեբի քաղաքները։ 21Փրկուածները Սիոնի լեռից ոտքի կը կանգնեն՝ վրէժ լուծելու Եսաւի լեռից, եւ կը հաստատուի Տիրոջ արքայութիւնը»։
Հովել 2.12-13
12 «Եւ արդ, - ասում է ձեր Տէր Աստուածը, -
դարձէ՛ք ինձ ձեր ամբողջ սրտով,
ծոմապահութեամբ, լալով ու կոծելով։
13 Ձեր սրտե՛րը պատռեցէք եւ ոչ թէ ձեր հագուստները»։
Այո՛, դարձէ՛ք ձեր Տէր Աստծուն,
որովհետեւ նա ողորմած է եւ գթասիրտ,
համբերատար եւ բազումողորմ
եւ ափսոսում է մարդկանց չարիքների համար։

Միքիա 7.7-9
7Սակայն ես Տիրոջը կը սպասեմ, կը սպասեմ իմ փրկիչ Աստծուն, եւ իմ Տէր Աստուածը կը լսի ինձ։ 8Մի՛ ոտնահարիր ինձ, ո՛վ իմ թշնամի. թէ գլորուեցի, նորի՛ց կը կանգնեմ, քանի որ, եթէ խաւարում նստեմ, Տէրն է իմ լոյսը։ 9Քանի որ մեղանչեցի Տիրոջ դէմ, համբերութեամբ կը տանեմ նրա բարկութիւնը, մինչեւ որ նա արդարացնի իմ դատաստանը, իրաւունք տայ ինձ, ինձ հանի դէպի լոյսը, եւ ես տեսնեմ նրա արդարութիւնը։
Ամովս 5.10-14
10Դռների առաջ նրանք ատեցին յանդիմանողներին եւ սուրբ խօսքերը պիղծ դարձրին։ 11Դրա համար աղքատներին նեղելով եւ նրանցից ընտրութեամբ կաշառք առնելով՝ շքեղազարդ ապարանքներ պիտի շինէք, բայց չէք բնակուի նրանց մէջ, գեղեցիկ այգիներ պիտի տնկէք, սակայն նրանց գինին չէք խմի, 12քանի որ ես իմացայ ձեր բազում ամբարշտութիւնները, եւ սարսափելի են ձեր մեղքերը։ Արդարին ոտնակոխ էիք անում՝ կաշառք առնելով եւ աղքատին դռնէ դուռ էիք գցում։ 13Ահա թէ ինչու նա, ով իմաստուն է, այդ ժամանակ կը լռի, քանի որ ժամանակը չար է։ 14Բարի՛ն փնտռեցէք եւ ոչ թէ չարը, որպէսզի ապրէք, եւ ձեզ հետ կը լինի Ամենակալ Տէր Աստուածը.ինչպէս որ ասում էիք, թէ՝ «Ատեցինք չարը եւ սիրեցինք բարին»։
Օվսե 10.11-12
11որ եկաւ խրատելու նրանց անօրէնութեան որդիների դէմ.ազգերը կը հաւաքուեն նրանց դէմ՝ խրատելու նրանց իրենց կրկնակի անիրաւութիւնների համար։ 12Եփրեմը մարզուած երինջ է, որ սիրում է հակառակութիւնը, բայց ես կը նետուեմ նրա գեղեցիկ պարանոցի վրայ, կը բարձրանամ Եփրեմի վրայ, կ՚անտեսեմ Յուդային, եւ Յակոբը կը յաղթի նրան։
ՕՐՎԱ ԱՍՈՒՅԹ
Մնա ինքդ քեզ հետ և կտեսնես թե որքա՜ն քիչ է ունեցածդ...

Հուլիս 22
Սբ. Մակաբայեցիների` Եղիազար քահանայի, Շամունայի և նրա յոթ որդիների հիշատակության օր
Մատթեոս 5:17-20

17 «Մի՛ կարծէք, թէ Օրէնքը կամ մարգարէներին ջնջելու եկայ. չեկայ ջնջելու, այլ՝ լրացնելու։ 18 Ճշմարիտ եմ ասում ձեզ. մինչեւ որ երկինք ու երկիր անցնեն, մի յովտ իսկ, - որ մի նշանախեց է, - Օրէնքից եւ մարգարէներից չի անցնի, մինչեւ որ այս բոլորը կատարուի։ 19 Ով որ այս պատուիրաններից, փոքրերի՛ց անգամ մի բան կը ջնջի եւ մարդկանց այդպէ՛ս կ’ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ փոքր պիտի համարուի. իսկ ով կը կատարի եւ կ’ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ նա մեծ պիտի համարուի։ 20 Բայց ասում եմ ձեզ, որ, եթէ ձեր արդարութիւնը աւելի չլինի, քան օրէնսգէտներինը եւ փարիսեցիներինը, երկնքի արքայութիւնը չէք մտնի։
Եբրայեցիներ 11:32-40
32 Եւ արդ, դեռ ի՞նչ ասեմ, քանի որ ժամանակը բաւական չէր լինի պատմելու Գեդէոնի, Բարակի, Սամսոնի, Յեփթայէի, Դաւթի եւ Սամուէլի ու միւս մարգարէների մասին, 33 որոնք հաւատո՛վ պարտութեան մատնեցին թագաւորութիւններ, գործեցին արդարութիւն, հասան խոստմանը, փակեցին առիւծների բերաններ, 34 հանգցրին կրակի զօրութիւնը, փրկուեցին սրի բերանից, զօրացան տկարութիւնից յետոյ, կտրիճներ եղան պատերազմի մէջ, յաղթեցին օտար բանակների. 35 կանայք յարութեան միջոցով վերստացան իրենց մեռելներին, ուրիշներ չարչարանքի ենթարկուեցին՝ մերժելով ազատութիւն ձեռք բերել, որպէսզի հասնեն լաւագոյն յարութեան. 36 եւ ուրիշներ ենթարկուեցին տանջանքների եւ գանահարութիւնների, կապանքների եւ բանտերի. 37 քարկոծուեցին, սղոցուեցին, փորձութեան ենթարկուեցին, սրով սպանուելով մեռան, թափառեցին ոչխարների եւ այծերի մորթիներով ծածկուած. ապրեցին կարիքի մէջ, նեղութեան մէջ, չարչարանքների մէջ 38 (մարդիկ, որոնց այս աշխարհը արժանի չէ), մոլորուած՝ անապատում, լեռներում, քարայրներում եւ երկրի խորշերում։
39 Եւ սրանք ամէնքը հաւատի մէջ վկայուած լինելով հանդերձ, չընդունեցին խոստումը։ 40 Աստուած մեզ համար աւելի լաւն էր նախատեսել, որպէսզի առանց մեզ դրանք չկատարուեն։
Բ Մակաբայեցիներ 6:18-7:42
18 Կար Եղիազար անունով ծերացած, գեղեցիկ դէմքով մի մարդ, որը օրէնսգէտների խմբի մէջ առաջիններից մէկն էր։ Նրա բերանին գելոց դնելով ստիպեցին խոզի միս ուտել։ 19 Նա որոշեց յամառել, սրտապնդուել, գերադասեց քաջի անունով մահ ընդունել, քան ապրել խղճի խայթով ու պախարակուել ընկերներից։ Նա նախընտրեց ինքնակամ տանջանքի մատնուել, համարձակուեց թքել, անարգել նրանց պաշտամունքները, 20 ինչպէս վայել է կեանքի հաճոյքներից բացայայտ կերպով հրաժարուած մարդուն։ 21 Նրանք, ովքեր իրենց տկարամտութեան պատճառով եկել էին ծիսական զոհեր մատուցելու եւ ծանօթ էին այդ ծեր մարդուն, մի կողմ տարան նրան ու աշխատում էին վայելքների հրապոյրներով յետ կանգնեցնել նրան իր հաստատ որոշումից։ «Ենթարկուի՛ր, - ասում էին, - թագաւորի հրամանին, 22 քեզ ուրիշ միս կը տանք, որպէսզի կասկածները փարատես եւ մահուանից ազատուես»։ 23 Նա, ինչպէս վայել էր ծերունական իր հասակի վեհութեա…
Առակներ 29:2-7
2 Երբ արդարները գովասանքի են արժանանում,
ուրախանում են ժողովուրդները.
արդարները հեծում են ամբարիշտների իշխանութեան տակ։
3 Իմաստութիւն սիրողը ուրախացնում է իր հօրը,
մինչդեռ բոզարածը վատնում է նրա հարստութիւնը։
4 Արդար թագաւորը բարձրացնում է իր երկիրը,
իսկ անօրէնը կործանում է այն։
5 Ով կռիւ է փնտռում բարեկամի դէմ,
նա թակարդ է լարում իր ոտքերի համար։
6 Մեղաւոր մարդու համար խիստ որոգայթ կը լարուի,
բայց արդարը պիտի լինի ուրախութեան եւ խնդութեան մէջ։
7 Արդարը գիտէ տնանկներին իրաւունքով դատել,
բայց ամբարիշտը խելամուտ չի լինում այն գիտենալու մէջ,
իսկ աղքատն էլ իրաւախոհ միտք չունի։

ՕՐՎԱ ԱՍՈՒՅԹ
Մտքի պարապությունը հանճարի կորստի է հանգեցնում...


Հուլիս 21

Վարդավառից հետո երրորդ կիրակի
Մատթեոս 19:3-12

3 Եւ փարիսեցիները, մօտենալով նրան, փորձեցին եւ ասացին. «Օրինաւո՞ր է, որ մէկն իր կնոջը արձակի ամէն մի յանցանքի պատճառով»։ 4 Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Դուք չէ՞ք կարդացել, թէ նա, ով սկզբից ստեղծեց, արու եւ էգ արեց նրանց եւ ասաց. 5 դրա համար տղամարդը պիտի թողնի հօրը եւ մօրը ու պիտի գնայ իր կնոջ յետեւից. եւ երկուսը մէկ մարմին պիտի լինեն։ 6 Ապա ուրեմն՝ ոչ թէ երկու, այլ մէկ մարմին են։ Արդ, ինչ որ Աստուած միացրեց, մարդը թող չբաժանի»։ 7 Նրան ասացին. «Իսկ Մովսէսը ինչո՞ւ մեզ պատուիրեց ապահարզանի թուղթ տալ ու արձակել»։ 8 Յիսուս նրանց ասաց. «Մովսէսը ձեր խստասրտութեան պատճառով ձեզ թոյլ տուեց արձակել ձեր կանանց, բայց սկզբից այդպէս չի եղել։ 9 Սակայն ասում եմ ձեզ, թէ ով իր կնոջն արձակում է, եւ դա պոռնկութեան պատճառով չէ, եւ ուրիշին է առնում, շնանում է. շնանում է եւ նա, ով արձակուածին է առնում»։ 10 Իր աշակերտները նրան ասացին. «Եթէ այդպիսին է պարագան մարդու եւ կնոջ համար, լաւ է չամուսնանալ»։ 11 Եւ նա նրանց ասաց. «Բոլորն ընդունակ չեն այդ բանին, այլ՝ նրանք, որոնց տրուած է. 12 որովհետեւ կան ներքինիներ, որոնք իրենց մօր որովայնից այդպէս են ծնուել. կան ներքինիներ էլ, որոնք մարդկանց կողմից են ներքինի դարձել. ներքինիներ էլ կան, որոնք երկնքի արքայութեան համար իրենք իրենց ներքինիներ են դարձրել. ով կարող է տանել, թող տանի»։

Ա Կորնթացիներ 6:18-7:11
18 Փախէ՛ք պոռնկութիւնից։ Ինչ մեղք էլ որ գործի մարդ, այդ իր մարմնից դուրս է. իսկ ով պոռնկանում է, իր մարմնի դէմ է մեղք գործում։ 19 Չգիտէ՞ք, թէ ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, որ ձեր մէջ է, եւ որն ստացել էք Աստծուց. եւ դուք ձեր տէրը չէք, 20 քանզի մե՛ծ գնով գնուեցիք։ Փառաւորեցէ՛ք Աստծուն ձեր մարմինների մէջ։
7 Այժմ, այն բաների մասին, որ ինձ գրել էիք։ Լաւ է տղամարդու համար կին արարածին չմերձենալ։ 2 Բայց, չպոռնկանալու համար, իւրաքանչիւր մարդ թող իր կինը ունենայ, եւ ամէն կին՝ իր մարդը։ 3 Թող մարդը կնոջ հանդէպ իր պարտքը կատարի, նոյն ձեւով եւ կինը՝ իր մարդու հանդէպ. 4 որովհետեւ կինն իր մարմնի տէրը չէ, այլ՝ մարդը։ Նոյնպէս եւ՝ մարդը իր մարմնի տէրը չէ, այլ՝ կինը։ 5 Մի՛ զրկէք միմեանց, այլ միայն այն դէպքում, եթէ միառժամանակ համաձայն էք, որ աղօթքի նուիրուէք. եւ վերստին միմեա՛նց դարձէք, որպէսզի Սատանան ձեզ չփորձի ձեր անժուժկալութեան պատճառով։ 6 Այս ասում եմ թոյլ տալով եւ ոչ թէ հրաման տալով. 7 որովհետեւ ուզում եմ, որ ամէն մարդ լինի այնպէս, ինչպէս ես եմ. բայց իւրաքանչիւր ոք իր շնորհն ունի Աստծուց, մէկն՝ այսպէս, իսկ միւսն՝ այնպէս։ 8 Սակայն ամուրիներին եւ այրիներին ասում եմ. լաւ է նրանց համար, եթէ մնան այնպէս, ինչպէս ես եմ։ 9 Իսկ եթէ ժուժկալութիւն չունեն, թող ամուսնանան. որովհետեւ լաւ է ամուսնանալ, քան կրքով այրուել։ 10 Իսկ ամուսնացեալներին ոչ թէ ես, այլ Տէրն է պատուիրում. թող կինը ամուսնուց չբաժանուի։ 11 Իսկ եթէ բաժանուի, թող առանց ամուսնու մնայ կամ վերստին իր մարդու հետ հաշտուի. եւ մարդը իր կնոջը թող չթողնի։

Եսայի 5:1-10
Իմ սիրեցեալի համար պիտի երգեմ նրա սիրելի այգու երգը.
Մի անկիւնում, արգաւանդ մի տեղում, այգի ունէր իմ սիրելին։
2 Ցանկապատեցի, բարձր ձողեր կանգնեցրի
եւ ընտիր որթատունկ տնկեցի։
Աշտարակ շինեցի նրա մէջ,
նաեւ հնձան փորեցի այնտեղ
եւ սպասեցի, որ խաղող բերի,
բայց փուշ բերեց։
3 Այժմ, Յուդայի երկրի մարդի՛կ եւ Երուսաղէմի բնակիչնե՛ր,
իմ ու իմ այգու դա՛տն արէք.
4 էլ ի՞նչ պիտի անէի իմ այգու համար, որ չարեցի։
5 Սպասեցի, որ խաղող բերի,
բայց փուշ բերեց։
Հիմա ես ինքս կ’ասեմ, թէ ինչպէս եմ վարուելու իմ այգու հետ.
կը քանդեմ նրա ցանկապատը,
եւ թող յափշտակութեան ենթարկուի այն.
կը կործանեմ նրա պարիսպները,
եւ թող ոտքի կոխան լինի այն։
6 Կը լքեմ իմ այգին, թող չէտուի ու չփորուի,
թող նրա մէջ փուշ բուսնի, ինչպէս խոպան տեղում,
եւ կը պատուիրեմ իմ ամպերին, որ չանձրեւեն իմ այգում։
7 Զօրութիւնների Տիրոջ այգին Իսրայէլի տունն է,
Յուդայի երկրի մարդը՝ նրա սիրած դալար որթատունկը.
սպասեցի, որ նա իրաւունքը պահի, առաջ տանի,
բայց նա անիրաւութիւն արեց,
արդարութեան փոխարէն՝ ողբ ու աղաղակ։
8 Վա՜յ նրանց, որոնք տանը տուն են կցում
եւ ագարակին ագարակ միացնում,
որպէսզի ընկերոջն արտաքսեն.
բայց մի՞թէ երկրի վրայ մենակ դուք էք ապրելու։
9 Ահաւասիկ այդ ամէնը հասաւ Զօրութիւնների Տիրոջ ականջին։
Եւ թէկուզ տները բազմաթիւ լինեն,
նրանք աւերակ են դառնալու.
եթէ մեծ ու գեղեցիկ էլ լինեն, մարդ չի գտնուելու, որ բնակուի նրանց մէջ։
10 Տասը լուծ եզան վարատեղը տալու է մէկ սափոր արդիւնք,
տասը արդու սերմանողը երեք գրիւ է հաւաքելու։


Հուլիս 20

Ս. Գրիգոր Լուսավորչի որդիների և թոռների` Արիստակեսի, Վրթանեսի, Հուսիկի, Գրիգորիսի եւ Դանիելի հիշատակության օր
Ղուկաս 11.20-32

20Բայց եթէ նրանից աւելի հզօրը գայ նրա վրայ եւ յաղթի նրան, նրանից կը հանի այն զէնքերը, որոնց վրայ յոյս էր դրել, եւ նրա աւարը կը բաժանի։ 21Ով ինձ հետ չէ, հակառակ է ինձ, եւ ով ինձ հետ չի հաւաքում, ցրում է»։ 22«Երբ պիղծ դեւը ելնում է մարդուց, շրջում է անջրդի տեղերում, հանգիստ է փնտռում. եւ երբ չի գտնում, ասում է՝ «Վերադառնամ իմ տունը, որտեղից ելայ»։ 23Եւ գալիս է ու գտնում այն՝ մաքրուած եւ կարգի բերուած։ 24Այն ժամանակ գնում եւ վերցնում է իրենից աւելի չար եօթը այլ դեւեր եւ մտնում, բնակւում է այնտեղ. եւ այն մարդու վերջին վիճակը լինում է աւելի վատ, քան նախկինը»։ 25Եւ մինչդեռ Յիսուս այս բանն էր խօսում, ժողովրդի միջից մի կին ձայն բարձրացրեց եւ ասաց. «Երանի՜ է այն կնոջը, որ յղացաւ եւ դիեցրեց քեզ»։ 26Եւ նա ասաց. «Մանաւանդ երանի՜ է նրանց, որ լսում են Աստծու խօսքը եւ կը պահեն»։ 27Եւ երբ ժողովուրդը նրա շուրջը խռնուեց, սկսեց ասել. «Այս սերունդը չար սերունդ է. նշան է ուզում, եւ նրան երկնքից այլ նշան չի տրուի, բացի Յովնանի նշանից. 28որովհետեւ, ինչպէս Յովնանը նշան եղաւ նինուէացիների համար, նոյնպէս մարդու Որդին նշան կը լինի այս սերնդի համար։ 29Հարաւի դշխոն դատաստանի ժամանակ վեր պիտի կենայ այս սերնդի մարդկանց հետ եւ պիտի դատապարտի նրանց, որովհետեւ նա երկրի ծագերից եկաւ լսելու Սողոմոնի իմաստութիւնը. եւ ահա Սողոմոնից մեծը կայ այստեղ։ 30Նինուէի մարդիկ դատաստանի ժամանակ վեր պիտի կենան այս սերնդի հետ եւ պիտի դատապարտեն նրան, որովհետեւ Յովնանի քարոզութեան վրայ ապաշխարեցին. եւ ահա Յովնանից մեծը կայ այստեղ»։ 31«Ոչ ոք ճրագ վառելով ծածուկ տեղ չի դնի, այլ կը դնի աշտանակի վրայ, որպէսզի մտնողը լոյս տեսնի։ 32Մարմնի ճրագը աչքն է. երբ աչքը առողջ է, ամբողջ մարմինը լուսաւոր կը լինի, իսկ երբ աչքը պղտոր է, մարմինն էլ խաւար կը լինի։
Բ Տիմոթեոս 1:6-14
6Ուստի յիշեցնում եմ քեզ, որ վերարծարծես Աստծու շնորհը, որ տուի քեզ՝ իմ ձեռքերը դնելով քեզ վրայ, 7որովհետեւ Աստուած մեզ երկչոտութեան ոգի չտուեց, այլ՝ զօրութեան, սիրոյ եւ զգաստութեան։ 8Ուստի ամօթ մի՛ համարիր վկայել մեր Տիրոջը, ոչ էլ ինձ՝ նրա կապեալին. այլ մասնակի՛ց եղիր Աւետարանի համար եղած չարչարանքներին, զօրութեամբ Աստծու, 9որ փրկեց մեզ եւ կոչեց սուրբ կոչումով՝ ոչ ըստ մեր գործերի, այլ ըստ իր նախասահմանութեան եւ շնորհի, որ տրուեց մեզ յաւիտենական ժամանակներից առաջ ի Քրիստոս Յիսուս, 10բայց յայտնուեց այժմ մեր Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի երեւալով. նա, որ կործանեց մահը եւ լուսաւոր դարձրեց կեանքն ու անմահութիւնը Աւետարանի միջոցով, 11Աւետարան, որին քարոզիչ կարգուեցի ես եւ առաքեալ ու վարդապետ հեթանոսների։ 12Ահա թէ ինչու այս չարչարանքներն եմ կրում, բայց ամօթ չեմ համարում, քանզի գիտեմ, թէ ո՛ւմ եմ հաւատացել եւ վստահ եմ, որ նա կարո՛ղ է իմ աւանդը պահել մինչեւ այն օրը։ 13Որպէս օրինակ ունեցիր այն ողջամիտ խօսքերը, որոնք ինձնից լսեցիր՝ այն հաւատով եւ սիրով, որ ունեն Քրիստոս Յիսուսին միանալով հաւատացողները։ 14Պահի՛ր բարի աւանդը մեր մէջ բնակուող Սուրբ Հոգու միջոցով։
Երեմիա 17:7-8
7Բայց թող օրհնեալ լինի այն մարդը, որ յոյսը Տիրոջ վրայ կը դնի, որ Տէրը նրա յոյսը կը դառնայ։ 8Նա կը լինի ինչպէս հոսող ջրերի մօտ աճած ծառ եւ իր արմատները կը ձգի դէպի ջրերի հոսանքը. երբ տօթը հասնի՝ չի վախենայ.նրա սաղարթն անտառի պէս կը տարածուի իր շուրջը. երաշտ տարուց չի վախենայ եւ չի դադարի պտուղ տալուց։

Հուլիս 19
Պահք 
Ա. Կորնթացիներ 5:9-6:10

9 Գրեցի ձեզ այդ թղթի մէջ, որ չխառնակուէք պոռնիկների հետ. 10 եւ ոչ միայն այս աշխարհի պոռնիկների կամ ագահների կամ յափշտակողների կամ կռապաշտների հետ. ապա թէ ոչ պարտաւոր պիտի լինէիք աշխարհից իսկ դուրս գալ։ 11 Բայց արդ, ձեզ գրեցի, որ չխառնակուէք. եթէ եղբայր կոչուած մէկը պոռնիկ լինի, կամ կռապաշտ, կամ ագահ, կամ բամբասող, կամ հարբեցող, կամ յափշտակող, այդպիսի մէկի հետ հաց էլ չուտէք։ 12 Իմ ի՞նչ գործն է դատել նաեւ դրսիններին. չէ՞ որ ներսիններին դուք էք դատում։ 13 Իսկ դրսիններին Աստուած է դատելու։ Վերացրէ՛ք չարը ձեր միջից։
6 Ձեզնից մէկը, եթէ խնդիր ունենայ իր ընկերոջ հետ, կը համարձակուի՞ դատուել անիրաւների առաջ, թէ՞ սրբերի առաջ. 2 չգիտէ՞ք, թէ սրբերն են դատում աշխարհը։ Եւ եթէ ձեզնով է դատւում աշխարհը, ապա արժանի չէ՞ք չնչին բաներ դատելու։ 3 Չգիտէ՞ք, թէ մենք հրեշտակներին էլ ենք դատելու, ուր մնաց թէ՝ երկրաւորներին։ 4 Իսկ դուք, երբ այս հարցերի մասին վէճեր ունէք, որպէս եկեղեցու դատաւորներ նստեցնում էք մարդկանց, որոնք անարժէք են։ 5 Յամօթ ձեզ եմ ասում։ Ձեր մէջ չկա՞յ այնչափ իմաստուն մէկը, որ կարողանայ արդար դատ անել իր եւ եղբօր միջեւ։ 6 Բայց եղբայրը եղբօր դէմ է դատւում, այն էլ՝ անհաւատների առջեւ։ 7 Եւ արդ, բոլորովին վատթար բան է ձեզ համար, որ դատաստաններ էլ կան ձեր մէջ։ Ինչո՞ւ ինքներդ զրկանք չէք կրում եւ առաւել եւս ինքներդ նեղութիւն չէք քաշում. 8 այլ դուք էք զրկում եւ նեղում. այն էլ՝ նոյնիսկ եղբայրներին։ 9 Չգիտէ՞ք, թէ անիրաւներն Աստծու արքայութիւնը չեն ժառանգում. մի՛ խաբուէք. ո՛չ պոռնիկներ, ո՛չ կռապաշտներ, ո՛չ շնացողներ, 10 ո՛չ իգացողներ, ո՛չ արուամոլներ, ո՛չ գողեր, ո՛չ ագահներ, ո՛չ հարբեցողներ, ո՛չ բամբասողներ, ո՛չ էլ յափշտակողներ Աստծու արքայութիւնը չպիտի ժառանգեն։ 11 Եւ դուք, գոնէ ոմանք, այդպիսիք էիք. բայց լուացուեցիք, մաքրուեցիք, արդարացուեցիք մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունով եւ մեր Աստծու Հոգով։
Մատթեոս 18:23-35
23 «Այսպէս, երկնքի արքայութիւնը նմանւում է մի թագաւորի, որ կամեցաւ ծառաների հետ իր հաշիւները կարգադրել։ 24 Եւ երբ սկսեց հաշիւն ընդունել, նրա մօտ բերուեց տասը հազար քանքարի մի պարտապան։ 25 Եւ քանի որ նա վճարելու բան չունէր, նրա տէրը հրամայեց վաճառել նրան եւ նրա կնոջն ու որդիներին եւ այն ամէնը, ինչ նա ունէր, եւ պարտքը հատուցել։ 26 Եւ ծառան գետին ընկնելով՝ երկրպագում էր նրան եւ ասում. «Համբերո՛ղ եղիր իմ հանդէպ, եւ բոլորը կը վճարեմ քեզ»։ 27 Այդ ծառայի տէրը, գթալով, արձակեց նրան եւ պարտքը նրան շնորհեց։ 28 Իսկ ծառան դուրս ելնելով՝ գտաւ իր ծառայակիցներից մէկին, որ իրեն հարիւր դահեկան պարտք էր։ Եւ նրան բռնելով՝ խեղդում էր ու ասում. «Վճարի՛ր ինձ, ինչ որ պարտք ես»։ 28 Իսկ ծառայակիցը, ընկնելով նրա ոտքերը, աղաչում էր նրան եւ ասում. «Համբերո՛ղ եղիր իմ հանդէպ, եւ կը վճարեմ քեզ»։ 30 Իսկ սա չէր կամենում. գնաց նրան բանտ նետել տուեց, մինչեւ որ պարտքը վճարէր։ 31 Նրա ծառայակիցները, երբ տեսան եղածը, շատ տրտմեցին եւ եկան ու իրենց տիրոջը պատմեցին այն ամէնը, ինչ եղել էր։ 32 Այն ժամանակ տէրը կանչեց նրան եւ ասաց. «Չա՛ր ծառայ, քո ամբողջ պարտքը քեզ շնորհեցի նրա համար, որ աղաչեցիր ինձ. 33 իսկ պէտք չէ՞ր, որ դու էլ գթայիր քո ծառայակցին, ինչպէս ես էլ քեզ գթացի»։ 34 Եւ նրա տէրը բարկանալով՝ նրան յանձնեց դահիճներին, մինչեւ որ հատուցէր բոլոր պարտքերը։ 35 Նոյնը պիտի անի ձեզ եւ իմ Հայրը, որ երկնքում է, եթէ ձեզանից իւրաքանչիւրը սրտանց չների իր եղբօրը՝ նրա յանցանքները»։

Հուլիս 18
Սուրբ նախահայրերի հիշատակի օր


4 Ադամը պառկեց իր կին Եւայի հետ, սա յղիացաւ, ծնեց Կայէնին ու ասաց. «Մարդ ծնեցի Աստծու զօրութեամբ»։2Դրանից յետոյ նա ծնեց նրա եղբայր Աբէլին։ Աբէլը դարձաւ ոչխարների հովիւ, իսկ Կայէնը հող էր մշակում։ 3 Որոշ ժամանակ անց Կայէնը երկրի բարիքներից ընծայ բերեց Աստծուն, 4 իսկ Աբէլը բերեց իր ոչխարների առաջնեկներից ու գէրերից։ Աստուած բարի աչքով նայեց Աբէլին ու նրա ընծաներին, 5 իսկ Կայէնի ու նրա ընծաների վրայ ուշադրութիւն չդարձրեց։ Կայէնը շատ տրտմեց, նրա դէմքը մռայլուեց։ 6 Տէր Աստուած Կայէնին ասաց. «Ինչո՞ւ տրտմեցիր, ինչո՞ւ մռայլուեց դէմքդ։ 7 Չէ՞ որ եթէ արդար ես զոհաբերում, բայց արդար չես բաժանում, մեղանչած ես լինում։ Հանգի՛ստ եղիր, դու կարող ես մեղքից ազատուել, դու ի վիճակի ես այն յաղթահարելու»։
8 Կայէնն ասաց իր եղբայր Աբէլին. «Արի գնանք դաշտ»։ Երբ նրանք դաշտ հասան, Կայէնը յարձակուեց իր եղբայր Աբէլի վրայ եւ սպանեց նրան։ 

5 3 Ադամը երկու հարիւր երեսուն տարեկանին իր նման ու իր կերպարանքով որդի ծնեց եւ անունը դրեց Սէթ։ 4 Սէթին ծնելուց յետոյ Ադամն ապրեց եւս եօթը հարիւր տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր։ 5 Ադամը մեռաւ՝ ապրելով ինը հարիւր երեսուն տարի։

6 Սէթը երկու հարիւր հինգ տարեկանին ծնեց Ենոսին։ 7 Ենոսին ծնելուց յետոյ Սէթն ապրեց եւս եօթը հարիւր եօթը տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր։ 8 Սէթը մեռաւ՝ ապրելով ինը հարիւր տասներկու տարի։

9 Ենոսը հարիւր իննսուն տարեկանին ծնեց Կայնանին։ 10 Կայնանին ծնելուց յետոյ Ենոսն ապրեց եւս եօթը հարիւր տասնհինգ տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր։ 11 Ենոսը մեռաւ՝ ապրելով ինը հարիւր հինգ տարի։

21 Ենոքը հարիւր վաթսունհինգ տարեկանին ծնեց Մաթուսաղային։ 22 Ենոքը Մաթուսաղային ծնելուց յետոյ սիրելի եղաւ Աստծուն երկու հարիւր տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր։ 23 Ենոքը ապրեց երեք հարիւր վաթսունհինգ տարի։ 24 Ենոքը սիրելի եղաւ Աստծուն։ Նա անյայտացաւ, որովհետեւ Աստուած նրան տարաւ իր մօտ։
32 Նոյը հինգ հարիւր տարեկանին ծնեց երեք որդի. Սէմին, Քամին եւ Յաբէթին։

9 28 Ջրհեղեղից յետոյ Նոյը ապրեց երեք հարիւր յիսուն տարի։ 29 Նոյը ինը հարիւր յիսուն տարի ապրելուց յետոյ մեռաւ։
14 14 Երբ Աբրամն իմացաւ, թէ գերեվարուել է իր եղբօրորդի Ղովտը, հաւաքեց իր երեք հարիւր տասնութ ընդոծիններին, 15 ինքն ու իր ծառաները գիշերով հարուածեցին նրանց, քշեցին մինչեւ Քոբաղ, որ Դամասկոսի ձախ կողմում է գտնւում։ 16Աբրամը ետ առաւ սոդոմացիների ամբողջ աւարը, ազատեց իր եղբօրորդի Ղովտին, նրա ամբողջ ունեցուածքը, ինչպէս նաեւ կանանց ու ժողովրդին։

17 Երբ նա վերադառնում էր Քոդողագոմորին եւ նրա հետ եղած թագաւորներին կոտորելուց, Շաւէի ձորում, այսինքն՝ Թագաւորների դաշտում նրան ընդառաջ գնաց սոդոմացիների արքան։

18 Շաղէմի արքայ Մելքիսեդեկը հաց ու գինի հիւրասիրեց նրան, որովհետեւ ինքը բարձրեալ Աստծու քահանան էր։ 19 Նա օրհնեց Աբրամին՝ ասելով. «Օրհնեալ է Աբրամը բարձրեալ Աստծու կողմից, որ ստեղծեց երկինքն ու երկիրը։ 20 Օրհնեալ է բարձրեալն Աստուած, որ քո թշնամիներին մատնեց քո ձեռքը»։ Աբրամը նրան տասանորդ տուեց ամէն ինչից։
25 7 Աբրահամն ապրեց հարիւր եօթանասունհինգ տարի։ 8 Աբրահամը հոգին աւանդեց ու մեռաւ երջանիկ ծերութեան մէջ, զառամեալ, ալեւորած տարիքում, եւ գնաց միացաւ իր նախնիներին։ 9 Նրա որդիներ Իսահակն ու Իսմայէլը նրան թաղեցին քետացի Սահառի որդի Եփրոնի ագարակի զոյգ քարայրում, 10 որը գտնւում է Մամբրէի կաղնու դիմաց։ Աբրահամին ու նրա կին Սառային թաղեցին այն ագարակում ու քարայրում, որ Աբրահամը Քետի որդիներից էր գնել։ 11 Աբրահամի մահից յետոյ Աստուած օրհնեց նրա որդի Իսահակին, եւ Իսահակը բնակուեց Տեսիլքի ջրհորի մօտ։

35 27 Յակոբը եկաւ իր հայր Իսահակի մօտ, Մամբրէի կողմերում դաշտային մի քաղաք, այսինքն՝ Քեբրոն, որ գտնւում է Քանանացիների երկրում, ուր պանդխտեցին Աբրահամն ու Իսահակը։ 28 Իսահակն ապրեց հարիւր ութսուն տարի։ 29 Իսահակը հոգին աւանդեց ու մեռաւ տարիքն առած, խոր ծերութեան մէջ, նա գնաց միացաւ իր նախնիներին։ Նրան թաղեցին իր որդիները՝ Եսաւն ու Յակոբը։
50 Յովսէփն ընկնելով իր հօր երեսին՝ լաց եղաւ նրա վրայ եւ համբուրեց նրան։ 2 Յովսէփը հրամայեց դի զմռսող իր սպասաւորներին զմռսել իր հօրը. զմռսողները զմռսեցին Իսրայէլին։ 3 Լրացան նրա քառասուն օրերը. այդքան էր տեւում թաղելու կարգը։ Եգիպտոսը եօթանասուն օր սգաց նրան։ 4 Սգոյ օրերն անցնելուց յետոյ Յովսէփը խօսեց փարաւոնի իշխանների հետ եւ ասաց. «Եթէ շնորհ եմ գտել ձեր առաջ, ապա դիմեցէ՛ք փարաւոնին եւ ասացէ՛ք, 5 որ իմ հայրը երդուեցրել է ինձ ու ասել. “Ահա ես մեռնում եմ։ Ինձ կը թաղես այն շիրիմում, որ ես ինձ համար փորել եմ Քանանացիների երկրում”։ Արդ, թո՛յլ տուր գնամ, թաղեմ իմ հօրն ու վերադառնամ»։ 6 Փարաւոնն ասաց. «Գնա՛, թաղի՛ր քո հօրը, ինչպէս որ նա երդուեցրել է քեզ»։
7 Յովսէփը գնաց, որ թաղի իր հօրը։ Նրա հետ գնացին նաեւ փարաւոնի բոլոր ծառաները, նրա պալատի աւագանին, Եգիպտացիների երկրի բոլոր աւագները, 8 Յովսէփի ամբողջ ընտանիքը, նրա եղբայրները, նրա հօր ընտանիքի բոլոր անդամները։ Իսկ մերձաւորներին, ոչխարներին ու արջառներին թողեցին Գեսեմ երկրում։ 9 Նրա հետ գնացին նաեւ կառքերն ու հեծեալները եւ դարձան մի հսկայ բանակ։ 10 Նրանք հասան Յորդանանի այն կողմը գտնուող Ատադի կալը եւ այնտեղ սաստիկ ողբ ու կոծ արեցին նրա վրայ։ Նա հօր համար եօթը օր սուգ արեց։ 11 Քանանացիների երկրի բնակիչները, տեսնելով Ատադի կալում արուած սուգը, ասացին. «Եգիպտացիները մեծ սգի մէջ են»։ Դրա համար էլ այդ վայրը կոչուեց Եգիպտոսի Սուգ. այն Յորդանանի միւս կողմն է։ 12 Իսրայէլի որդիները նրա դիակի հետ վարուեցին այնպէս, ինչպէս նա էր պատուիրել իրենց. 13 վերցրին նրան ու թաղեցին այնտեղ։ Նրա որդիները նրան տարան Քանանացիների երկիրը եւ թաղեցին Մամբրէի կաղնու դիմաց, զոյգ քարայրում, որ Աբրահամը գնել էր քետացի Եփրոնից իբրեւ սեփական շիրմավայր։ 14 Յովսէփը վերադարձաւ Եգիպտոս. ինքը, իր եղբայրները եւ իր հօրը թաղելու համար իր հետ գնացած բոլոր մարդիկ։
24 Յովսէփը, դիմելով իր եղբայրներին, ասաց. «Ահա ես մեռնում եմ։ Աստուած թող այցելի ձեզ, հանի այս երկրից ու տանի այն երկիրը, որ Աստուած երդուել է տալ մեր նախնիներին՝ Աբրահամին, Իսահակին ու Յակոբին»։ 25 Յովսէփը երդուեցրեց Իսրայէլի որդիներին ու ասաց. «Այն ժամանակ, երբ Աստուած ձեզ կ’այցելի, այստեղից կը հանէք նաեւ իմ ոսկորները եւ կը տանէք ձեզ հետ»։

26 Յովսէփը վախճանուեց հարիւր տասը տարեկան հասակում։ Թաղեցին նրան ու տապանի մէջ դրեցին Եգիպտոսում։

Ա Թագավորություններ 15:34-16:13
34 Սամուէլը գնաց Արիմաթէմ, իսկ Սաւուղը ելաւ գնաց Գաբաա, իր տունը։ 35 Սամուէլը մինչեւ իր մահուան օրը այլեւս չտեսաւ Սաւուղին, քանզի Սամուէլը Սաւուղի համար սուգ էր անում։ Եւ Տէրը զղջացել էր, որ Սաւուղին թագաւոր էր օծել Իսրայէլի վրայ։

16 Տէրն ասաց Սամուէլին. ‚Մինչեւ ե՞րբ պէտք է սգաս Սաւուղին, ես նրան զրկել եմ Իսրայէլի վրայ թագաւորելուց։ Քո եղջիւրը իւղով լցրո՛ւ, ե՛կ քեզ առաքեմ Բեթղեհէմ, Յեսսէի մօտ, քանզի նրա որդիներից մէկին եմ թագաւոր ընտրելե։ 2 Սամուէլն ասաց. ‚Ինչպէ՞ս երթամ։ Սաւուղը կը լսի, եւ ինձ կը սպանիե։ Տէրն ասաց. ‚Դու քեզ հետ մի երինջ վերցրո՛ւ եւ ասա՛, թէ Տիրոջը զոհելու համար եմ եկել։ 3 Եւ Յեսսէին հրաւիրի՛ր զոհաբերութիւն անելու ու ինչ որ պիտի անես, ես կ’ասեմ։ Դու կ’օծես նրա՛ն, որին քեզ կ’ասեմե։

4 Սամուէլն արեց այն, ինչ Տէրն ասել էր, ու եկաւ Բեթղեհէմ։ Քաղաքի ծերերը զարհուրած դիմաւորեցին նրան՝ ասելով. ‚Քո մուտքը թող խաղաղութեամբ լինի, ո՜վ տեսանողե։ 5 Նա ասաց. ‚Խաղաղութեամբ է, Տիրոջը զոհաբերութիւն անելու եմ եկել։ Մաքրուեցէ՛ք ու ինձ հետ ուրա՛խ եղէք այսօրե։ Նա Յեսսէին ու նրա որդիներին մաքրեց եւ զոհաբերութեան հրաւիրեց նրանց։ 6 Երբ նրանք մտնում էին, նա Եղիաբին տեսնելով՝ ասաց. ‚Իրօք, Տիրոջ օծեալն իր առջեւ էե։ 7 Տէրը, սակայն, ասաց Սամուէլին. ‚Նրա տեսքին մի՛ նայիր եւ ոչ էլ հասակի բարձրութեանը, քանզի ես նրան չեմ ընտրել։ Աստուած այնպէս չի նկատում, ինչպէս նկատում են մարդիկ. մարդիկ երեսին են նայում, իսկ Աստուած՝ սրտինե։ 8 Յեսսէն կանչեց Ամինադաբին ու նրան անցկացրեց Սամուէլի առջեւից։ Սամուէլն ասաց. ‚Տէրը սրան չի ընտրելե։ 9 Յեսսէն Սամուէլի առջեւից անցկացրեց Սամաային, եւ Սամուէլն ասաց. ‚Ոչ էլ սրան է ընտրել Տէրըե։ 10 Յեսսէն Սամուէլի առջեւից անցկացրեց իր եօթը որդիներին էլ, բայց Սամուէլն ասաց Յեսսէին. 11 ‚Տէրը դրանցից որեւէ մէկին չի ընտրելե։ Սամուէլը Յեսսէին ասաց. ‚Այսքա՞ն են քո որդիներըե։ Յեսսէն ասաց. ‚Մի փոքրիկ տղայ էլ ունեմ, որ ոչխար է արածեցնումե։ Սամուէլն ասաց Յեսսէին. ‚Մարդ ուղարկի՛ր ու բերել տո՛ւր նրան, քանզի մենք սեղան չենք նստի, մինչեւ նա այստեղ չգայե։ 12 Յեսսէն մարդ ուղարկեց ու բերել տուեց նրան։ Նա խարտեաշ էր, սիրուն աչքերով ու Տիրոջ համար գեղանի տեսքով։ 13 Տէրն ասաց Սամուէլին. ‚Վե՛ր կաց, օծի՛ր Դաւթին, քանզի նա լաւ էե։ Սամուէլը իւղով լի եղջիւրն առաւ եւ իր եղբայրների մէջ օծեց նրան։ Այդ օրուանից եւ յետոյ Տիրոջ հոգին շարժուեց Դաւթի վրայ։ Սամուէլը վեր կացաւ ու գնաց Արիմաթէմ։

Ղուկաս 20:34-40
34 Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Այս աշխարհի որդիները կին են առնում եւ մարդու են գնում. 35 իսկ նրանք, որոնք արժանի կը լինեն այն աշխարհին հասնելու եւ մեռելներից յարութիւն առնելու, ո՛չ կին են առնում եւ ո՛չ էլ մարդու են գնում, 36 քանի որ այլեւս մեռնել անգամ չեն կարող, որովհետեւ հրեշտակների նման են եւ Աստծու որդիներ, քանի որ յարութեան որդիներ են։ 37 Իսկ թէ մեռելները յարութիւն են առնում, Մովսէսն էլ այդ գուշակեց մորենու օրինակի մէջ, ինչպէս որ ասում է Տիրոջ մասին՝ “Աստուած Աբրահամի, Աստուած Իսահակի եւ Աստուած Յակոբի”։ 38 Իսկ Աստուած մեռելների Աստուածը չէ, այլ՝ ողջերի, որովհետեւ բոլորը նրա համար կենդանի են»։ 39 Օրէնսգէտներից ոմանք նրան պատասխանեցին եւ ասացին. «Վարդապե՛տ, լա՛ւ ասացիր»։ 40 Եւ այլեւս ոչ ոք չէր համարձակւում նրան որեւէ բան հարցնել։
Ա Թագավորություններ 15:34-16:13
34 Սամուէլը գնաց Արիմաթէմ, իսկ Սաւուղը ելաւ գնաց Գաբաա, իր տունը։ 35 Սամուէլը մինչեւ իր մահուան օրը այլեւս չտեսաւ Սաւուղին, քանզի Սամուէլը Սաւուղի համար սուգ էր անում։ Եւ Տէրը զղջացել էր, որ Սաւուղին թագաւոր էր օծել Իսրայէլի վրայ։

16 Տէրն ասաց Սամուէլին. ‚Մինչեւ ե՞րբ պէտք է սգաս Սաւուղին, ես նրան զրկել եմ Իսրայէլի վրայ թագաւորելուց։ Քո եղջիւրը իւղով լցրո՛ւ, ե՛կ քեզ առաքեմ Բեթղեհէմ, Յեսսէի մօտ, քանզի նրա որդիներից մէկին եմ թագաւոր ընտրելե։ 2 Սամուէլն ասաց. ‚Ինչպէ՞ս երթամ։ Սաւուղը կը լսի, եւ ինձ կը սպանիե։ Տէրն ասաց. ‚Դու քեզ հետ մի երինջ վերցրո՛ւ եւ ասա՛, թէ Տիրոջը զոհելու համար եմ եկել։ 3 Եւ Յեսսէին հրաւիրի՛ր զոհաբերութիւն անելու ու ինչ որ պիտի անես, ես կ’ասեմ։ Դու կ’օծես նրա՛ն, որին քեզ կ’ասեմե։

4 Սամուէլն արեց այն, ինչ Տէրն ասել էր, ու եկաւ Բեթղեհէմ։ Քաղաքի ծերերը զարհուրած դիմաւորեցին նրան՝ ասելով. ‚Քո մուտքը թող խաղաղութեամբ լինի, ո՜վ տեսանողե։ 5 Նա ասաց. ‚Խաղաղութեամբ է, Տիրոջը զոհաբերութիւն անելու եմ եկել։ Մաքրուեցէ՛ք ու ինձ հետ ուրա՛խ եղէք այսօրե։ Նա Յեսսէին ու նրա որդիներին մաքրեց եւ զոհաբերութեան հրաւիրեց նրանց։ 6 Երբ նրանք մտնում էին, նա Եղիաբին տեսնելով՝ ասաց. ‚Իրօք, Տիրոջ օծեալն իր առջեւ էե։ 7 Տէրը, սակայն, ասաց Սամուէլին. ‚Նրա տեսքին մի՛ նայիր եւ ոչ էլ հասակի բարձրութեանը, քանզի ես նրան չեմ ընտրել։ Աստուած այնպէս չի նկատում, ինչպէս նկատում են մարդիկ. մարդիկ երեսին են նայում, իսկ Աստուած՝ սրտինե։ 8 Յեսսէն կանչեց Ամինադաբին ու նրան անցկացրեց Սամուէլի առջեւից։ Սամուէլն ասաց. ‚Տէրը սրան չի ընտրելե։ 9 Յեսսէն Սամուէլի առջեւից անցկացրեց Սամաային, եւ Սամուէլն ասաց. ‚Ոչ էլ սրան է ընտրել Տէրըե։ 10 Յեսսէն Սամուէլի առջեւից անցկացրեց իր եօթը որդիներին էլ, բայց Սամուէլն ասաց Յեսսէին. 11 ‚Տէրը դրանցից որեւէ մէկին չի ընտրելե։ Սամուէլը Յեսսէին ասաց. ‚Այսքա՞ն են քո որդիներըե։ Յեսսէն ասաց. ‚Մի փոքրիկ տղայ էլ ունեմ, որ ոչխար է արածեցնումե։ Սամուէլն ասաց Յեսսէին. ‚Մարդ ուղարկի՛ր ու բերել տո՛ւր նրան, քանզի մենք սեղան չենք նստի, մինչեւ նա այստեղ չգայե։ 12 Յեսսէն մարդ ուղարկեց ու բերել տուեց նրան։ Նա խարտեաշ էր, սիրուն աչքերով ու Տիրոջ համար գեղանի տեսքով։ 13 Տէրն ասաց Սամուէլին. ‚Վե՛ր կաց, օծի՛ր Դաւթին, քանզի նա լաւ էե։ Սամուէլը իւղով լի եղջիւրն առաւ եւ իր եղբայրների մէջ օծեց նրան։ Այդ օրուանից եւ յետոյ Տիրոջ հոգին շարժուեց Դաւթի վրայ։ Սամուէլը վեր կացաւ ու գնաց Արիմաթէմ։

Հեսու 24:29-33
29 Եւ Իսրայէլը պաշտեց Տիրոջը Յեսուի կենդանութեան բոլոր օրերին եւ այն ծերերի կենդանութեան բոլոր օրերին, որոնք ողջ մնացին Յեսուից
յետոյ, եւ որոնք տեսան Տիրոջ բոլոր գործերը, որ նա արեց Իսրայէլի համար։
30 Սրանից յետոյ Նաւէի որդի Յեսուն՝ Տիրոջ ծառան, հարիւր տասը տարեկանում մեռաւ։ 31 Նրան թաղեցին իր ժառանգութեան սահմաններում, Թամնասաքարում, Եփրեմի լերան վրայ, Գայաս լերան հիւսիսային կողմում։ Այնտեղ, որտեղ թաղեցին նրան, որպէս յիշատակ նրա հետ դրին այն քարէ սրերը, որոնցով նա Գաղգաղայում թլփատել էր իսրայէլացիներին, երբ նրանց հանեց Եգիպտոսից, ինչպէս հրամայել էր Տէրը. դրանք այնտեղ են մինչեւ այսօր։

32 Իսրայէլացիները Եգիպտոսից հանեցին Յովսէփի ոսկորները եւ դրանք թաղեցին Սիկիմում, ագարակի այն մասում, որ հարիւր գառով առել էր Յակոբը Սիկիմում բնակուող ամորհացիներից եւ բաժին էր տուել Յովսէփին։ 33 Դրանից յետոյ վախճանուեց Եղիազար քահանան՝ Ահարոնի որդին, եւ թաղուեց իր որդի Փենէէսին պատկանող Գաբաաթում, որ տուել էին նրան Եփրեմի լերան վրայ։ Այդ օրերին իսրայէլացիներն առնելով Աստծու ուխտի տապանակը՝ տանում էին իրենց հետ։ Եւ Փենէէսը քահանայ դարձաւ իր հօր՝ Եղիազարի փոխարէն, մինչեւ որ մեռաւ եւ թաղուեց Գաբաաթի իր կալուածքում։ Իսրայէլացիները գնացին ամէն մէկն իր տեղն ու իր քաղաքը։ Նրանք պաշտեցին Աստարտին, Աստարոթին եւ իրենց շրջակայքում եղած ազգերի աստուածներին։ Եւ Տէրը նրանց մատնեց Մովաբի արքայ Եգղոմի ձեռքը, որը տիրեց նրանց վրայ տասնութ տարի։

Բ Օրենք 34:5-12
5 Այնտեղ քո Տէր Աստծու համար քարէ զոհասեղան կը պատրաստես։ Դրան երկաթ չպէտք է դիպչի։ 6 Չյղկուած քարերով կը պատրաստես քո Տէր Աստծու զոհասեղանը։ Դրա վրայ քո Տէր Աստծու համար ողջակէզներ կը մատուցես։ 7 Այնտեղ քո Տէր Աստծու համար փրկութեան զոհ կը մատուցես, կ’ուտես ու կը կշտանաս այնտեղ, կ’ուրախանաս քո Տէր Աստծու առջեւ 8 եւ քարերի վրայ խիստ պարզորոշ կը գրես այս բոլոր օրէնքները»։

9 Մովսէսը, քահանաներն ու ղեւտացիները խօսելով բոլոր իսրայէլացիների հետ՝ ասացին. «Լո՛ւռ մնա ու լսի՛ր, Իսրայէ՜լ։ Այսօր քո Տէր Աստծու ժողովուրդը դարձար։ 10 Լսի՛ր քո Տէր Աստծու ասածը, կատարի՛ր նրա բոլոր պատուիրաններն ու օրէնքները, որ ես այսօր պատգամում եմ քեզ»։

11 Եւ Մովսէսն այդ օրը ժողովրդին պատուիրելով՝ ասաց. 12 «Ահա անուններն այն ցեղերի, որոնք ժողովրդին օրհնելու համար Յորդանան գետն անցնելուց յետոյ պիտի կանգնեն Գարիզին լերան վրա. Շմաւոն, Ղեւի, Յուդա, Իսաքար, Յովսէփ եւ Բենիամին։

Եբրայեցիներ 11:1-31
Ի՞նչ է հաւատը, եթէ ոչ՝ յուսացուած բաների հաստատումը եւ ապացոյցն այն բաների, որոնք չեն երեւում. 2 քանզի նախնիք հաւատո՛վ վկայութիւն ընդունեցին։

3 Հաւատո՛վ ենք իմանում, որ աշխարհներն ստեղծուել են Աստծու խօսքով՝ անտեսանելի բաներից տեսանելիներ դառնալով։

4 Հաւատո՛վ էր, որ Աբէլը Աստծուն աւելի լաւ զոհ մատուցեց, քան Կայէնը, որով էլ վկայութիւն ստացաւ, որ արդար է. քանի որ նրա մատուցած զոհերի՛ համար տրուեց նրան վկայութիւն Աստծուց։ Նա, թէպէտեւ հաւատով մեռաւ, սակայն խօսում է դեռ։

5 Հաւատո՛վ Ենոքը փոխադրուեց երկինք, որպէսզի մահ չճաշակի. եւ նա ոչ մի տեղ չգտնուեց, քանի որ Աստուած նրան տարել էր։ Եւ նախքան իր տարուելը, նրան վկայութիւն էր տրուել, որ ինքը հաճելի էր Աստծուն։ 6 Բայց առանց հաւատի անհնար է հաճելի լինել Աստծուն, քանի որ նա, ով մօտենում է Աստծուն, պէտք է հաւատայ, որ Աստուած կայ եւ վարձահատոյց է լինում նրանց, ովքեր փնտռում են իրեն։

7 Հաւատո՛վ է, որ Նոյը, պատգամ ստանալով դեռեւս անտեսանելի բաների մասին, վախից բռնուած՝ իր ընտանիքի փրկութեան համար տապանը պատրաստեց, որով եւ դատապարտեց աշխարհը եւ ժառանգորդ եղաւ այն արդարութեան, որ հաւատից է։

8 Հաւատո՛վ է, որ Աբրահամը, երբ կանչուեց, հնազանդուեց եւ գնաց այն տեղը, որն ստանալու էր որպէս ժառանգութիւն. ելաւ գնաց. եւ չգիտէր՝ ուր էր գնում։

9 Հաւատո՛վ նա պանդուխտ դարձաւ աւետեաց երկրում, ինչպէս օտարութեան մէջ, վրանների տակ բնակուեց Իսահակի եւ Յակոբի հետ միասին, որոնք ժառանգակից էին նոյն խոստման. 10 քանզի սպասում էր հիմքերով հաստատուած քաղաքին, որի ճարտարապետը եւ արարիչը Աստուած է։

11 Հաւատո՛վ ինքը Սառան էլ, որ ամուլ էր, որդեծնութեան սերմն ստանալու զօրութիւնը ունեցաւ եւ ծնեց առաջացած տարիքում, քանի որ հաւատարիմ համարեց նրան, ով խոստացաւ այդ բանը։ 12 Ուստի մէկից, այն էլ տարիքն առած մի մարդուց, ծնուեցին սերունդներ այնքան շատ, որքան երկնքի աստղերը եւ անթիւ անհամար աւազը ծովի ափին։

13 Հաւատի՛ մէջ մեռան սրանք բոլորը եւ՝ դեռեւս խոստումները չստացած. բայց հեռուից տեսան այդ խոստումները եւ ցնծացին ու խոստովանեցին, թէ իրենք օտար եւ պանդուխտ են երկրի վրայ։ 14 Բոլոր նրանք, որ այսպիսի բաներ են խօսում, յայտնի են անում, թէ մի հայրենի երկիր են փնտռում. 15 քանզի եթէ յիշէին այն երկիրը, որտեղից իրենք ելան, ժամանակ ունէին նորից դառնալու այնտեղ։ 16 Յիրաւի, մի աւելի լաւ տեղ են տենչում, այսինքն՝ երկնաւոր մի վայր։ Ահա թէ ինչու Աստուած ամօթ չի համարում նրանց Աստուածը կոչուել, քանի որ քաղաք պատրաստեց նրանց համար։

17 Հաւատո՛վ է, որ Աբրահամը, իր փորձութեան մէջ, Իսահակին որպէս զոհ մատուցեց. եւ նա, ով խոստումն էր ընդունել, իր միամօրիկ որդուն էր որպէս զոհ մատուցում։ 18 Աբրահամին ասուած էր, թէ՝ «Իսահակո՛վ քեզ սերունդ պիտի տրուի»։ 19 Աբրահամը իր մտքում մտածեց, թէ Աստուած կարո՛ղ է մեռելներից էլ յարութիւն տալ Իսահակին։ Ուստի եւ, որպէս նախօրինակ այդ բանի, նա յետ ստացաւ իր որդուն։

20 Հաւատո՛վ Իսահակը օրհնեց Յակոբին եւ Եսաւին՝ գալիք բաների յոյսով։

21 Հաւատո՛վ օրհնեց Յակոբը իր մեռնելու ժամանակ Յովսէփի որդիներից ամէն մէկին եւ երկրպագեց Աստծուն՝ իր գաւազանի ծայրին յենուած։

22 Հաւատո՛վ յիշեց Յովսէփը իր կեանքի վախճանին իսրայէացիների ելքը եւ իր ոսկորների վերաբերեալ պատուէր տուեց։

23 Հաւատո՛վ է, որ, երբ Մովսէսին ծնեցին, նրա ծնողները երեք ամիս թաքցրին նրան, քանզի տեսան կայտառ մանկանը եւ չվախեցան թագաւորի հրամանից։ 24 Հաւատո՛վ է, որ Մովսէսը, երբ մեծացաւ, մերժեց Փարաւոնի դստեր որդի կոչուել. 25 նախընտրեց չարչարուել Աստծու ժողովրդի հետ, քան միառժամանակ մեղապարտ հաճոյքներ վայելել. 26 կարեւոր համարեց Քրիստոսի կրած նախատինքները, քան Եգիպտոսի գանձերի առատութիւնը. որովհետեւ, աչքերը յառած, վարձատրութեան էր սպասում։

27 Հաւատո՛վ թողեց Եգիպտոսը եւ չէր վախենում թագաւորի ցասումից, քանզի համբերեց, որպէս թէ անտեսանելին էր տեսնում։ 28 Հաւատո՛վ կատարեց զատիկը եւ արեան շաղ տալը, որպէսզի անդրանիկներին սպանողը չմօտենայ նրանց։

29 Հաւատո՛վ անցան նրանք Կարմիր ծովով, որպէս թէ ցամաք երկիր լինէր, մինչ եգիպտացիները, նոյնը փորձելով, խեղդուեցին։

30 Հաւատո՛վ ընկան Երիքովի պարիսպները, երբ նրանք եօթը օր շրջեցին նրանց շուրջը։

31 Հաւատո՛վ է, որ անհաւատների հետ կորստեան չմատնուեց պոռնիկ Ռախաբը, որ խաղաղութեամբ ընդունել էր լրտեսներին։
Թվեր 20:23-30
23 Սեհոնն իսրայէլացիներին թոյլ չտուեց անցնել իր սահմաններով։ Սեհոնը հաւաքեց իր ամբողջ ժողովրդին ու իսրայէլացիների դէմ պատերազմելու ելաւ անապատում։ Նա եկաւ Սիասար եւ պատերազմ մղեց իսրայէլացիների դէմ։ 24 Իսրայէլացիները նրանց կոտորեցին եւ տիրեցին նրա երկրին Առնոնից մինչեւ Յաբոկ, մինչեւ Ամմոնացիների երկիրը, որովհետեւ Յազերը ամոնացիների սահմանն էր։ 25 Իսրայէլացիները գրաւեցին այդ շրջանի բոլոր քաղաքները եւ բնակուեցին ամորհացիների բոլոր քաղաքներում՝ Եսեբոնում ու նրա ամբողջ շրջակայքում, 26 որովհետեւ Եսեբոնը ամորհացիների արքայ Սեհոնի քաղաքն էր։ Նա անցեալում պատերազմ էր մղել մովաբացիների արքայի դէմ ու գրաւել նրա ամբողջ երկիրը Արոյերից մինչեւ Առնոն։ 27 Դրա համար բոլոր վիպերգակներն ասում են.

«Եկէ՛ք Եսեբոն,

որ կառուցուի ու բարեկարգուի Սեհոնի քաղաքը,

28 քանզի հուր ելաւ Եսեբոնից,

եւ բոց՝ Սեհոնի քաղաքից, այրեց մինչեւ Մովաբ

եւ լափեց Առնոնի արձանները։

29 Վա՜յ քեզ, Մովա՛բ,

կորա՜ր, Քամոսի՛ ժողովուրդ։

Նրանց այրերը փախուստի մատնուեցին,

նրանց դուստրերը գերի ընկան

ամորհացիների թագաւորի ձեռքը։

30 Նրանց սերունդները թող կոտորուեն Եսեբոնից մինչեւ Դեբոն,

եւ նրանց կանայք կրակով բորբոքուեցին

Մովաբի վրայ»։

Հուլիս 17
Պահք
Ա Կորնթացիներ 2:12-3:10

12 Ուրեմն մենք ոչ թէ այս աշխարհի հոգին առանք, այլ՝ այն Հոգին, որ Աստծուց է, որպէսզի ճանաչենք այն, որ Աստծուց շնորհուեց մեզ։ 13 Եւ ինչ որ յայտնում ենք, ոչ թէ ճարտար խօսքերի մարդկային ուսուցումով է, այլ՝ Հոգու վարդապետութեամբ. հոգեւոր բաները հոգեւոր խօսքերով ենք բացատրում. 14 քանզի ոչ հոգեւոր մարդը Աստծու Հոգուց եկած ճշմարտութիւնները չի ընդունում, որովհետեւ այդ յիմարութիւն է նրա համար. եւ չի կարող հասկանալ, քանզի հոգեւոր կերպով են քննւում դրանք։ 15 Իսկ հոգեւոր մարդը քննում է ամէն ինչ. եւ ինքը ոչ ոքից չի քննւում։ 16 Իսկ արդ, ո՞վ իմացաւ Տիրոջ մտածումը, որ խորհուրդ տայ նրան. բայց մենք ունենք Քրիստոսի մտածումը։

3 Եւ ես, եղբայրնե՛ր, չկարողացայ խօսել ձեզ հետ՝ իբրեւ հոգեւորների հետ, այլ խօսեցի իբրեւ մարմնաւորների հետ։ 2 Իբրեւ մանուկներ ի Քրիստոս կաթ տուեցի ձեզ եւ ոչ՝ կերակուր, քանի որ դեռ կարող էլ չէիք. եւ հիմա էլ կարող չէք, քանզի դեռ մարմնաւոր էք։ 3 Հիմա էլ ձեր մէջ կան կռիւ եւ նախանձ. չէ՞ որ մարմնաւոր էք եւ մարդկայնօրէն էք ընթանում։ 4 Երբ ձեզնից մէկն ասում է՝ ես Պօղոսեան եմ, եւ միւսը, թէ՝ ես՝ Ապողոսեան, մարմնաւոր մարդիկ չէ՞ք։ Իսկ արդ, ո՞վ է Պօղոսը, կամ՝ ո՞վ է Ապողոսը. պաշտօնեաներ, որոնցով հաւատացիք. եւ իւրաքանչիւրն այն է, ինչ որ Տէրը տուեց նրան։

6 Ես տնկեցի, Ապողոսը ջուր տուեց, բայց Աստուա՛ծ աճեցրեց։ 7 Այնպէս որ՝ մի բան չէ նա, ով տնկեց, ոչ էլ մի բան է նա, ով ջուր տուեց, այլ՝ նա, ով աճեցրեց՝ Աստուած։ 8 Ով որ տնկեց, եւ ով որ ջուր տուեց, մի են, բայց իւրաքանչիւր ոք իր վարձը կը ստանայ ըստ իր վաստակի. 9 որովհետեւ Աստծուն գործակից ենք. Աստծու այգին էք, Աստծու կառոյցն էք։ 10 Որպէս իմաստուն ճարտարապետ, հիմքը դրեցի ըստ Աստծու այն շնորհի, որ տրուած է ինձ. բայց ուրիշն է, որ կառուցում է. սակայն իւրաքանչիւր ոք թող զգոյշ լինի, թէ ինչպէս է կառուցում.


Հուլիս 16
Աթանագինե եպիսկոպոսի և տասն աշակերտների նահատակության հիշատակության օր
Հովհանես 16:33-17:8

33 Այս բաները ասացի ձեզ, որպէսզի ինձնով խաղաղութիւն ունենաք։ Այստեղ, աշխարհում նեղութիւն պիտի ունենաք, սակայն քաջալերուեցէ՛ք, որովհետեւ ես յաղթեցի աշխարհին»։
17 Յիսուս երբ այս բաները խօսեց, աչքերը երկինք բարձրացրեց եւ ասաց. «Հա՛յր, հասել է ժամը, փառաւորի՛ր քո Որդուն, որպէսզի քո Որդին էլ քեզ փառաւորի. 2 ինչպէս որ նրան իշխանութիւն տուեցիր բոլոր մարդկանց վրայ, որպէսզի յաւիտենական կեանք տայ այն ամենքին, որ նրան տուեցիր։ 3 Յաւիտենական կեանքը այս է. որ ճանաչեն քեզ միակ ճշմարիտ Աստուած, նաեւ Յիսուս Քրիստոսին, որ դու ուղարկեցիր։ 4 Ես քեզ փառաւորեցի երկրի վրայ. լրացրի այն գործը, որն ինձ տուիր, որ անեմ. 5 եւ դու այժմ փառաւորի՛ր ինձ, Հա՛յր, քեզ մօտ եղող այն փառքով, որ ունէի քեզ մօտ՝ նախքան աշխարհի լինելը։ 6 Քո անունը յայտնեցի այն մարդկանց, որոնց ինձ տուեցիր աշխարհից. նրանք քոնն էին, եւ ինձ տուեցիր նրանց, ու նրանք քո խօսքը պահեցին։ 7 Հիմա իմացան, որ այն ամէնը, ինչ ինձ տուիր, ես նրանց տուեցի. 8 եւ նրանք ընդունեցին ու ճշմարտութեամբ ճանաչեցին, որ ես քո մօտից ելայ. եւ նրանք հաւատացին, որ դո՛ւ ուղարկեցիր ինձ։
Հուլիս 15
Ս.Կիպրիանոս եպիսկոպոսի և Հուստիանե կույսի, Եվփիմե կույսի և 45 վկաների և Քրիստինե կույսի հիշատակության օր
Ղուկաս 15:1-10

Եւ բոլոր մաքսաւորներն ու մեղաւորները նրա մօտն էին, որպէսզի լսեն նրան։ 2 Փարիսեցիներն ու օրէնսգէտները տրտնջում էին եւ ասում. «Ինչո՞ւ է սա ընդունում մեղաւորներին եւ ուտում նրանց հետ»։ 3 Յիսուս նրանց այս առակն ասաց. 4 «Ձեզնից ո՞վ է այն մարդը, որ, երբ հարիւր ոչխար ունենայ եւ կորցնի նրանցից մէկը, արօտավայրում չի թողնի իննսունիննին եւ չի գնայ կորածի յետեւից, մինչեւ որ այն գտնի։ 5 Եւ երբ այն գտնի, կը դնի այն իր ուսերի վրայ խնդութեամբ 6 եւ կը գնայ տուն, կը կանչի բարեկամներին եւ հարեւաններին ու նրանց կ’ասի. ուրախացէ՛ք ինձ հետ, որովհետեւ գտայ իմ կորած ոչխարը։ 7 Ասում եմ ձեզ, որ այսպէս ուրախութիւն կը լինի երկնքում մի մեղաւորի համար, որն ապաշխարում է, քան իննսունինը արդարների համար, որոնց ապաշխարութիւն պէտք չէ։ 8 Կամ՝ ո՞վ է այն կինը, որ, երբ տասը դրամ ունենայ եւ մի դրամ կորցնի, ճրագ չի վառի եւ չի աւլի տունը փութով ու չի փնտռի, մինչեւ որ գտնի։ 9 Եւ երբ գտնի, կը կանչի բարեկամներին եւ հարեւաններին ու կ’ասի. “Ուրախացէ՛ք ինձ հետ, որովհետեւ գտայ իմ կորցրած դրամը”։ 10 Ասում եմ ձեզ, Աստծու հրեշտակների առաջ այսպէս ուրախութիւն կը լինի մէկ մեղաւորի համար, որն ապաշխարում է»։
Հուլիս 14
Վարդավառից հետո երկրորդ կիրակիԵսայի 3:16-4:1
16Այսպէս է ասում Տէրը. «Սիոնի դուստրերը հպարտացան, քայլում էին բարձրապարանոց, աչքով-ունքով էին անում, շարժուելիս իրենց քղանցքներն էին քարշ տալիս ու ոտքերով կաքաւում»։ 17Դրա համար էլ Աստուած պիտի խոնարհեցնի Սիոնի իշխանուհի դուստրերին, այն օրը Տէրը պսակազերծ պիտի անի նրանց։ 18Տէրը նրանց վրայից պիտի հանի նրանց վայելուչ զգեստները եւ պատմուճանները, 19պիտի քանդի նրանց հիւսերը,վերացնի նրանց ծամակալները, 20նրանց պսակակալներն ու մահիկաձեւ վզնոցները, նրանց դէմքի քօղազարդերն ու վայելուչ պաճուճազարդերը, քօղէքներն ու ապարանջանները, մեհեւանդներն ու գինդերը, 21նրանց մատանիներն ու ոսկեշար մանեակները, դիպակներն ու թելաւոր զարդերը, 22եզրածիրանին ու միջնածիրանին, առտնին հագուստն ու պերճաշուք լակոնականը, 23բեհեզն ու երկնագոյնը, կարմիր շղարշաքօղը, բանուածոյ, ոսկեճամուկ ու ոսկեծոպ զգեստներն ու գօտիները։ 24Եւ քո արարքների պատճառով անուշահոտութիւնների փոխարէն փոշի պիտի լինի, զարդանախշ զգեստների փոխարէն՝ չուան գօտի, ոսկեայ գլխազարդի փոխարէն՝ ճաղատութիւն, իսկ ոսկեհիւս դիպակի փոխարէն քուրձ պիտի հագնես։ 25Քո գեղեցիկ զաւակը, որին դու սիրում ես, սրով պիտի մեռնի, ձեր իշխանները եւս սրով պիտի ընկնեն։ 26Ձեր զարդատուփերը դատարկ պիտի մնան,պիտի մատնուեն սգի,իսկ դու պիտի մնաս մեն-մենակ ու տապալուես գետին։
4 Այն օրը եօթը կին պիտի բռնեն մի տղամարդու եւ ասեն. «Մեր հացը կ՚ուտենք եւ մեր զգեստը կը հագնենք, միայն թէ քո անունը լինի մեզ վրայ. մեր այրիութեան նախատինքը վերացրո՛ւ մեզնից»։
Ա Կորնթացիներ 1:25-30
25որովհետեւ Աստծու յիմարն աւելի իմաստուն է, քան մարդկային իմաստութիւնը, եւ Աստծու տկարն աւելի զօրեղ է, քան մարդկային զօրութիւնը։ 26Իրաւ որ, եղբայրնե՛ր, ձեր իսկ կոչումին նայեցէ՛ք. ըստ մարմնի՝ ոչ շատ իմաստուններ, ոչ շատ հզօրներ եւ ոչ շատ ազնուականներ կանչուեցին. 27բայց Աստուած ընտրեց այս աշխարհի յիմարներին, որպէսզի ամաչեցնի իմաստուններին. եւ Աստուած ընտրեց այս աշխարհի տկարներին, որպէսզի ամաչեցնի հզօրներին. 28եւ Աստուած աշխարհի ոչ-տոհմիկներին, արհամարհուածներին եւ ոչինչներին ընտրեց, որպէսզի իրենք իրենց մի բան կարծողներին ոչնչի վերածի. 29որպէսզի ոչ մի մարդկային էակ չպարծենայ Աստծու առաջ. 30որովհետեւ նրանո՛վ դուք կաք Քրիստոս Յիսուսի մէջ, որը եղաւ մեզ համար Աստծուց եկած իմաստութիւն, արդարութիւն, սրբութիւն եւ փրկութիւն
Հուլիս 13
Սբ. Թադեոս առաքյալի և Սբ. Սանդուխտ կույսի հիշատակության օր 
Ա Կորնթացիներ 12:28-13:10
28 Եւ ում որ Աստուած կարգեց եկեղեցու մէջ, սրանք են. նախ՝ առաքեալներ, երկրորդ՝ մարգարէներ, երրորդ՝ ուսուցանողներ, ապա՝ զօրաւոր գործեր կատարելու շնորհներ, ապա՝ բժշկելու շնորհներ, օգնելու, կառավարելու շնորհներ, տեսակ-տեսակ լեզուներ խօսելու շնորհներ, լեզուների թարգմանութեան շնորհներ։ 29 Միթէ բոլո՞րն էլ առաքեալներ են. միթէ բոլո՞րն էլ մարգարէներ են. միթէ բոլո՞րն էլ ուսուցանողներ են. միթէ բոլո՞րն էլ զօրութիւններ գործողներ են. 30 միթէ բոլո՞րն էլ բժշկելու շնորհ ունեն. միթէ բոլո՞րն էլ լեզուներ են խօսում. միթէ բոլո՞րն էլ թարգմանում են։
31 Բայց դուք նախանձախնդիր եղէք լաւագոյն շնորհներին։ Եւ ես առաւել լաւ ճանապարհ ցոյց կը տամ ձեզ։
13 Եթէ խօսեմ մարդկանց լեզուները եւ հրեշտակներինը, բայց սէր չունենամ, կը նմանուեմ մի պղնձի, որ հնչում է, կամ՝ ծնծղաների, որ ղօղանջում են։ 2 Եւ եթէ մարգարէութիւն անելու շնորհ ունենամ եւ հասկանամ բոլոր խորհուրդներն ու ամբողջ գիտութիւնը, եւ եթէ ունենամ ամբողջ հաւատը՝ մինչեւ իսկ լեռները տեղափոխելու չափ, բայց սէր չունենամ, ոչինչ եմ։ 3 Եւ եթէ իմ ամբողջ ունեցուածքը տամ աղքատներին եւ իմ այս մարմինը մատնեմ այրուելու, բայց սէր չունենամ, ոչ մի օգուտ չեմ ունենայ։ 4 Սէրը համբերող է, քաղցրաբարոյ է. սէրը չի նախանձում, չի ամբարտաւանանում, չի գոռոզանում, 5 անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտռում, բարկութեամբ չի գրգռւում, չար բան չի խորհում, 6 անիրաւութեան վրայ չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտութեան վրայ. 7 ամէն բանի դիմանում է, ամէն բանի հաւատում է, մշտապէս յոյս է տածում, ամէն բանի համբերում։ 8 Սէրը երբեք չի անհետանում. թէ մարգարէութիւններ են, պիտի չքանան. թէ լեզուներ՝ պիտի լռեն. թէ գիտութիւն՝ պիտի անցնի. 9 քանզի շատից քիչը գիտենք եւ շատից քիչն ենք մարգարէանում։ 10 Իսկ երբ գայ կատարեալը, շատից քիչը կ’անհետանայ։

Հուլիս 12
Պահք
Ա Կորնթացիներ 1:10-18
10Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունով, որ բոլորդ էլ նոյն խօսքը ունենաք. եւ ձեր մէջ բաժանումներ չլինեն. քանզի հաստատ էիք նոյն մտքի եւ նոյն մտածման մէջ։ 11Եղբայրնե՛ր, ձեր մասին Քղուէի տնեցիներից ինձ տեղեկացուեց, թէ հակառակութիւններ կան ձեր մէջ։ 12Եւ արդ, ասում եմ. ձեզնից իւրաքանչիւրն ասում է՝ ես Պօղոսեան եմ, եւ միւսը, թէ՝ ես Ապողոսեան, եւ միւսը, թէ՝ ես՝ Կեփասեան, եւ միւսը թէ՝ ես՝ Քրիստոսեան. 13իսկ արդ, միթէ բաժանուա՞ծ է Քրիստոս. միթէ Պօղո՞սը խաչուեց ձեզ համար. կամ՝ Պօղոսի՞ անունով մկրտուեցիք։ 14Գոհութիւն եմ յայտնում իմ Աստծուն, որ ձեզնից ոչ ոքի չմկրտեցի, այլ միայն՝ Կրիսպոսին եւ Գայիոսին, 15որպէսզի ոչ ոք չասի, թէ իմ անունով էք մկրտուել։ 16Ստեփանոսի ընտանիքն էլ մկրտեցի։ Չգիտեմ ամենեւին ուրիշ մէկին, որ մկրտած լինեմ։ 17Քանզի Քրիստոս ինձ չուղարկեց մկրտելու, այլ՝ աւետարանելու, ոչ թէ խօսքերի ճարտարութեամբ, որպէսզի Քրիստոսի խաչը ընդունայն չլինի. 18որովհետեւ կորստեան մատնուածների համար խաչի քարոզութիւնը յիմարութիւն է, իսկ մեզ՝ փրկուածներիս համար՝ Աստծու զօրութիւն.
Հուլիս 10
Պահք
Ա. Կորնթացիներ 1:1-8
1 Պօղոսը՝ Աստծու կամքով Յիսուս Քրիստոսի առաքեալը լինելու կոչուածը, եւ Սոսթենէս եղբայրը, 2 Աստծու այդ եկեղեցուն, որ Կորնթոսում է, Քրիստոս Յիսուսին նուիրուածներիդ, սուրբ լինելու կոչուածներիդ, բոլորի հետ միասին, որոնք ամէն տեղ պաշտում են անունը մեր Տէր Յիսուս Քրիստոսի, որ նրանց եւ մեր Տէրն է, 3 շնո՜րհ ձեզ եւ խաղաղութիւն մեր Հայր Աստծուց եւ Տէր Յիսուս Քրիստոսից: 4 Ամէն ժամ գոհութիւն եմ յայտնում իմ Աստծուն ձեզ համար եւ Աստծու շնորհների համար, որ տրուած են ձեզ Քրիստոս Յիսուսով. 5 որովհետեւ ամէն բանի մէջ դուք նրանով հարստացաք՝ ամէն խօսքով եւ ամենայն գիտութեամբ, 6 ինչպէս որ Աստծու վկայութիւնն իսկ հաստատուեց ձեր մէջ։ 7 Դուք պակաս չլինէք եւ ոչ մի շնորհից՝ սպասելով մեր Տէր Յիսուս Քրիստոսի յայտնութեանը։ 8 Նա, որ հաստատ կը պահի ձեզ մինչեւ վախճանը, անարատ՝ մինչեւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի գալու օրը։
Հուլիս 9
Երրորդ օր Վարդավառի
Ղուկաս 9:27-36
27 Բայց, արդարեւ, ասում եմ ձեզ, թէ այստեղ գտնուողների մէջ կան ոմանք, որոնք մահ չպիտի ճաշակեն, մինչեւ որ չտեսնեն Աստծու արքայութիւնը»։ 28 Եւ այս խօսքերից մօտ ութ օր յետոյ, իր հետ վերցնելով Պետրոսին, Յակոբոսին եւ Յովհաննէսին, նա լեռ ելաւ աղօթքի կանգնելու։ 29 Եւ երբ աղօթքի էր կանգնած, նրա երեսի տեսքը այլակերպուեց, նրա զգեստը փոխուեց եւ փայլուն-սպիտակ դարձաւ։ 30 Եւ ահա երկու մարդիկ խօսում էին նրա հետ։ Նրանք Մովսէսն ու Եղիան էին, 31 որոնք փառքով երեւալով՝ խօսում էին նրա վախճանի մասին, որ տեղի պիտի ունենար Երուսաղէմում։ 32 Իսկ Պետրոսը եւ նրա հետ գտնուողները քնի ծանրութեան տակ՝ արթնացան ու տեսան նրա փառքը եւ երկու մարդկանց, որոնք նրա մօտ կանգնած էին։ 33 Եւ երբ դրանք նրանից հեռանում էին, Պետրոսը Յիսուսին ասաց. «Վարդապե՛տ, լաւ է, որ մենք այստեղ ենք. երեք տաղաւար շինենք, մէկը՝ քեզ, մէկը՝ Մովսէսի եւ մէկը՝ Եղիայի համար»։ Եւ չէր իմանում, թէ ինչ էր խօսում։ 34 Եւ երբ այս ասում էր, մի ամպ եկաւ ու նրանց վրայ հովանի եղաւ. եւ երբ նրանք ամպի տակ ընկան, վախեցան։ 35 Ամպից մի ձայն եկաւ, որ ասում էր. «Դա՛ է իմ ընտրեալ Որդին, լսեցէ՛ք դրան»։ 36 Եւ մինչ խօսքի ձայնը դեռ գալիս էր, Յիսուս միայնակ գտնուեց. եւ նրանք լսեցին ու այդ օրերին ոչ ոքի չպատմեցին իրենց տեսածներից եւ ոչ մի բան
Հուլիս 8
Հիշատակ մեռելոց 
Հովհաննես 1:1-17
1 Սկզբից էր Բանը, եւ Բանը Աստծու մօտ էր, եւ Բանը Աստուած էր։ 2 Նա սկզբից Աստծու մօտ էր։ 3 Ամէն ինչ նրանով եղաւ. եւ առանց նրան չեղաւ ոչինչ, որ եղել է։ 4 Կեանքը նրանով էր։ Եւ այդ կեանքը մարդկանց համար լոյս էր։ 5 Եւ լոյսը խաւարի մէջ լուսաւորում է, եւ խաւարը նրան չնուաճեց։ 6 Կար մի մարդ՝ Աստծուց ուղարկուած. նրա անունը՝ Յովհաննէս։ 7 Սա եկաւ որպէս վկայ, որպէսզի վկայի լոյսի մասին, որ բոլորը նրա միջոցով հաւատան։ 8 Ինքը լոյսը չէր, այլ եկել էր, որ վկայի լոյսի մասին։ 9 Այդ լոյսն էր ճշմարիտ լոյսը, որ լուսաւորում է ամէն մարդու, որ գալու է աշխարհ։ 10 Նա աշխարհի մէջ էր, եւ աշխարհը նրանով եղաւ, սակայն աշխարհը նրան չճանաչեց։ 11 Իւրայինների մօտ եկաւ, բայց իւրայինները նրան չընդունեցին։ 12 Իսկ ովքեր նրան ընդունեցին, նրանց իշխանութիւն տուեց լինելու Աստծու որդիներ, նրանց, որոնք իր անուանը կը հաւատան։ 13 Նրանք ո՛չ արիւնից, ո՛չ մարմնի կամքից եւ ոչ էլ մարդու կամքից, այլ Աստծուց ծնուեցին։ 14 Եւ Բանը մարմին եղաւ ու բնակուեց մեր մէջ, եւ տեսանք նրա փառքը, նման այն փառքի, որ Հայրն է տալիս Միածնին՝ լի շնորհով ու ճշմարտութեամբ։ 15 Յովհաննէսը վկայում էր նրա մասին, աղաղակում եւ ասում. «Սա՛ է, որի մասին ասացի։ Նա, որ իմ յետեւից էր գալու, ինձնից մեծ եղաւ, որովհետեւ ինձնից առաջ կար»։ 16 Մենք բոլորս նրա լրիւութիւնից ստացանք շնորհ՝ շնորհի փոխարէն. 17 որովհետեւ օրէնքը Մովսէսի միջոցով տրուեց, իսկ շնորհը եւ ճշմարտութիւնը Յիսուս Քրիստոսի միջոցով եղան
Հուլիս 7
Վարդավառ: Պայծառակերպություն Տեառն մերոյ Յիսուս Քրիստոսի
Մատթեոս 16:13-17:13
13 Եւ Յիսուս Փիլիպպեան Կեսարիայի կողմերը գնալով՝ հարցրեց աշակերտներին ու ասաց. «Մարդիկ իմ մասին ի՞նչ են ասում, ո՞վ է մարդու Որդին»։ 14 Եւ նրանք ասացին. «Մէկը, թէ՝ Յովհաննէս Մկրտիչը, եւ ուրիշներ՝ Եղիան, իսկ ոմանք, թէ՝ Երեմիան, կամ մարգարէներից մէկը»։ 15 Յիսուս նրանց ասաց. «Իսկ դուք իմ մասին ի՞նչ էք ասում, ո՞վ եմ ես»։ 16 Սիմոն Պետրոսը պատասխանեց ու ասաց. «Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծու Որդին»։ 17 Յիսուս պատասխանեց եւ նրան ասաց. «Երանի՜ է քեզ, Սիմո՛ն, Յովնանի՛ որդի, որովհետեւ մարմինը եւ արիւնը չէ, որ յայտնեց քեզ, այլ՝ իմ Հայրը, որ երկնքում է։ 18 Եւ ես քեզ ասում եմ, որ դու վէմ ես, եւ այդ վէմի վրայ պիտի շինեմ իմ եկեղեցին, ու դժոխքի դռները այն չպիտի յաղթահարեն։ 19 Եւ քեզ պիտի տամ երկնքի արքայո…
Ա. Հովհաննես 1:1-7
1 Խօսում ենք Նրա մասին, որ սկզբից էր, որի մասին լսեցինք, որին ականատես իսկ եղանք, որին նայեցինք, եւ որին մեր ձեռքերը շօշափեցին, այսինքն՝ Կենաց Բանը։ 2 Նա նոյն ինքը կեանք էր, որ յայտնուեց, մենք այն տեսանք, վկայում ենք եւ պատմում ենք ձեզ այն յաւիտենական կեանքի մասին, որ Հօր մօտ էր եւ յայտնուեց մեզ։ 3 Ինչ որ տեսանք եւ լսեցինք, պատմում ենք ձեզ, որպէսզի դուք էլ հաղորդակից լինէք Նրան մեզ հետ, ինչպէս որ մենք հաղորդութիւն ունենք Հօր հետ եւ նրա Որդու՝ Յիսուս Քրիստոսի հետ։ 4 Եւ այս բանը գրում ենք ձեզ, որպէսզի ձեր ուրախութիւնը կատարեալ լինի։ 5 Եւ այս է այն պատգամը, որը լսեցինք նրանից եւ պատմում ենք ձեզ. Աստուած լոյս է, եւ նրա մէջ խաւար չկայ, բոլորովի՛ն չկայ։ 6 Եթէ ասենք, թէ հաղորդութեան մէջ ենք նրա հետ, բայց քայլենք խաւարի մէջ, ստում ենք եւ ճշմարտութիւնը չենք կատարում։ 7 Իսկ եթէ լոյսի մէջ ենք քայլում, ինչպէս որ ինքն է լոյսի մէջ, հաղորդութեան մէջ ենք լինում միմեանց հետ, եւ նրա Որդու՝ Յիսուսի արիւնը մաքրում է մեզ ամէն մեղքից։
Զաքարիա 14:16-21
16 Բոլոր նրանք, ովքեր մնացած կը լինեն Երուսաղէմի դէմ պատերազմած ազգերից, ամէն տարի պիտի գան երկրպագելու թագաւորին՝ Զօրութիւնների Տիրոջը, պիտի գան Տաղաւարահարաց տօնը տօնելու։ 17 Եւ եթէ լինի այնպէս, որ երկրի ազգերից որեւէ մէկը չգնայ Երուսաղէմ՝ երկրպագելու թագաւորին՝ Զօրութիւնների Տիրոջը, ապա նա եւս պիտի գնայ։ 18 Եթէ եգիպտացիների ազգատոհմը նոյնպէս չգնայ, ապա նրանց եւս հասնելու է այն նոյն հարուածը, որը պիտի հասնի բոլոր այն ազգերին, որոնք չեն գնայ Տաղաւարահարաց տօնը տօնելու։ 19 Սա՛ պիտի լինի եգիպտացիների պատիժը եւ պարտքն այն բոլոր ազգերի, որոնք չեն գնայ Տաղաւարահարաց տօնը տօնելու։ 20 Այն օրը նոյնիսկ ձիերի սանձերի վրայ գրուած պիտի լինի՝ “Սրբութիւն՝ նուիրուած Տիրոջը”։ Տիրոջ տան կաթսաները պիտի լինեն ինչպէս զոհասեղանի առջեւի տաշտերը, 21 եւ Երուսաղէմում ու Յուդայի երկրում ամէն մի կաթսայ նուիրուած պիտի լինի Ամենակալ Տիրոջը։ Բոլոր նրանք, ովքեր զոհ կը բերեն ընծայելու, պիտի վերցնեն այդ կաթսաներից՝ դրանց մէջ միսը եփելու համար. եւ այն օրը, Զօրութիւնների Տիրոջ տանը այլեւս չի լինի ոչ մի քանանացի։
Հուլիս 6
Հիշատակ հին տապանակի և նոր Սբ. Եկեղեցու տոն
Մատթեոս 5:17-20
17 «Մի՛ կարծէք, թէ Օրէնքը կամ մարգարէներին ջնջելու եկայ. չեկայ ջնջելու, այլ՝ լրացնելու։ 18 Ճշմարիտ եմ ասում ձեզ. մինչեւ որ երկինք ու երկիր անցնեն, մի յովտ իսկ, - որ մի նշանախեց է, - Օրէնքից եւ մարգարէներից չի անցնի, մինչեւ որ այս բոլորը կատարուի։ 19 Ով որ այս պատուիրաններից, փոքրերի՛ց անգամ մի բան կը ջնջի եւ մարդկանց այդպէ՛ս կ’ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ փոքր պիտի համարուի. իսկ ով կը կատարի եւ կ’ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ նա մեծ պիտի համարուի։ 20 Բայց ասում եմ ձեզ, որ, եթէ ձեր արդարութիւնը աւելի չլինի, քան օրէնսգէտներինը եւ փարիսեցիներինը, երկնքի արքայութիւնը չէք մտնի։
Եբրայեցիս 9:1-10
Առաջին ուխտն էլ ունէր պաշտամունքի կանոններ եւ երկրային սրբարան. 2 քանզի առաջին խորանը պատրաստուեց այսպէս. նրա մէջ կային աշտանակը, սեղանը եւ առաջաւորութեան հացը. այս մասը կոչւում է Սրբութիւն։ 3 Եւ երկրորդ վարագոյրի յետեւում էր այն խորանը, որ կոչւում էր Սրբութիւնների Սրբութիւն, 4 որտեղ դրւում էր ոսկէ բուրվառը եւ ներսից ու դրսից ոսկով պատած կտակարանների արկղը, որի մէջ կար ոսկէ սափորը՝ լի մանանայով, եւ Ահարոնի գաւազանը, որ ծաղկեց, եւ ուխտի տախտակները. 5 եւ նրա վրայ կանգնած էին փառքի քերովբէները, որ հովանի էին անում քաւութեան սեղանի վրայ. դրանց մասին այժմ մէկ առ մէկ խօսելու կարիք չկայ։ 6 Եւ այս ամէնը այսպէս էր դասաւորուած. քահանաները միշտ առաջին խորանն էին մտնում՝ պաշտամունք կատարելու. 7 իսկ երկրորդ խորանը տարին մէկ անգամ միայն քահանայապետն էր մտնում, եւ այդ անում էր ոչ առանց զոհի արեան, 8 որ մատուցում էր իր եւ ժողովրդի մեղքերի համար։ Սրանով Սուրբ Հոգին ցոյց էր տալիս, որ սրբարանի ճանապարհը յայտնուած չէ, քանի դեռ հաստատուն է մնում առաջին խորանը. 9 դա խորհրդանշան է ներկայ ժամանակի համար, երբ ընծայւում էին պատարագներ եւ զոհեր, որոնք չէին կարող կատարեալ դարձնել զոհաբերողների խղճմտանքը, այլ դրանք կապուած էին միայն կերակուրների, ըմպելիների 10 եւ պէսպէս լուացումների հետ, որոնք մարմնական ծիսակատարումներ էին՝ ի զօրու մինչեւ բարեփոխման ժամանակները։
Հուլիս 5
Վարդավառի պահք
Հռոմեացիներ 16:17-27
17 Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, ո՛ւշ դրէք այնպիսիներին, որ հերձուածներ եւ գայթակղութիւններ են առաջ բերում այն վարդապետութիւնից դուրս, որը դուք սովորել էք. Եւ խորշեցէ՛ք նրանցից, 18 որովհետեւ այնպիսիները մեր Տիրոջը՝ Քրիստոսին չեն ծառայում, այլ՝ իրենց որովայնին. Եւ քաղցրախօսութեամբ ու կեղծ գովասանքներով հրապուրում են անմեղների սրտերը։ 19 Ձեր այդ հնազանդութիւնը ծանօթ է բոլորին. Եւ արդ, ուրախ եմ ձեզ համար. Բայց ուզում եմ, որ դուք իմաստուն լինէք բարի գործերի համար եւ հեռու մնաք չարից։ 20 Եւ խաղաղութեան Աստուածը շուտով պիտի խորտակի Սատանային ձեր ոտքերի տակ։ Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհը ձեզ հետ։
21 Ողջունում է ձեզ Տիմոթէոսը՝ իմ եղբայրը եւ գործակիցը. Ողջունում են նաեւ Ղուկիոսը, Յասոնը եւ Սոսիպատրոսը՝ իմ ազգականները։ 22 Ողջունում եմ ձեզ ի Տէր եւ ես՝ Տերտիոսս, որ այս թուղթը գրեցի։ 23 Ողջունում է ձեզ Գայիոսը՝ իմ եւ ամբողջ եկեղեցու հիւրընկալը։ Ողջունում է ձեզ Երաստոսը՝ քաղաքիս գլխաւորը, եւ Կուարտոս եղբայրը։
24Այլ նրան, որ կարո՛ղ է ձեզ հաստատուն պահել ըստ իմ այս աւետարանի եւ ըստ քարոզութեան Յիսուս Քրիստոսի, ըստ այն յայտնութեան խորհրդի, որ յաւիտենից ծածկուած էր, 25 իսկ այժմ յայտնուած է մարգարէական գրուածքների միջոցով մշտնջենաւոր Աստծու հրամանի համաձայն եւ ծանուցուած է բոլոր հեթանոսներին, հաւատի հնազանդութեան համար, 26‡ միակ իմաստուն Աստծուն, Յիսուս Քրիստոսի միջոցով, նրան փառք յաւիտեանս։ Ամէն։
27 Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհը ձեզ բոլորիդ հետ։
Հուլիս 4
Վարդավառի պահք 
Մատթեոս 12:29-38
29Եւ Յիսուս մեկնելով այդտեղից՝ եկաւ Գալիլիայի ծովեզերքը եւ, լեռը բարձրանալով, նստեց այնտեղ։ 30Նրան մօտեցաւ բազում ժողովուրդ. նրանց մէջ կային կաղեր, կոյրեր, համրեր, հաշմուածներ եւ ուրիշ շատեր։ Սրանց բերին գցեցին նրա ոտքերի առջեւ, եւ նա նրանց բժշկեց. 31այնպէս որ, ժողովուրդը զարմանում էր՝ տեսնելով, որ համրերը խօսում են, կաղերը՝ քայլում, հաշմանդամները՝ բժշկւում, կոյրերը՝ տեսնում. եւ փառք էին տալիս Իսրայէլի Աստծուն։ 32Եւ Յիսուս իր մօտ կանչելով աշակերտներին՝ ասաց. «Խղճում եմ այս ժողովրդին, որովհետեւ ահա երեք օր է, որ ինձ մօտ են եւ բան չունեն, որ ուտեն. եւ նրանց չեմ կամենում սոված արձակել. գուցէ ճանապարհին ուժասպառ լինեն»։ 33Աշակերտները նրան ասացին. «Իսկ այժմ, այս ամայութեան մէջ որտեղի՞ց է մեզ այնչափ հաց՝ այսքան ժողովուրդ կշտացնելու համար»։ 34Եւ Յիսուս նրանց ասաց. «Քանի՞ նկանակ ունէք»։ Եւ նրանք ասացին՝ եօթը, եւ մի քանի ձուկ։ 35Եւ նա հրամայեց ժողովրդին, որ նստեն գետնի վրայ։ 36Եւ վերցնելով եօթը նկանակն ու ձկները՝ գոհութիւն յայտնեց Աստծուն եւ կտրեց ու տուեց աշակերտներին, եւ նրանք էլ՝ ժողովրդին։ 37Բոլորը կերան ու յագեցան. եւ եօթը լիքը զամբիւղ կտորտանքների մնացորդներ վերցրին։ 38Եւ նրանք, որ կերան, մօտ չորս հազար հոգի էին՝ չհաշուած կանանց ու երեխաներին։
Հուլիս 3
Վարդավառի պահք
Մատթեոս 15:21-28
21 Յիսուս այդտեղից ելնելով՝ գնաց Տիւրոսի եւ Սիդոնի կողմերը։ 22 Եւ ահա, այդ շրջաններից եկած քանանացի մի կին աղաղակում էր ու ասում. «Ողորմի՛ր ինձ, Տէ՛ր, Դաւթի՛ Որդի, աղջիկս չարաչար դիւահարւում է»։ 23 Բայց նա նրան պատասխան չտուեց, եւ նրա աշակերտները մօտենալով՝ աղաչում էին նրան ու ասում. «Արձակի՛ր նրան, որովհետեւ մեր յետեւից աղաղակում է»։ 24 Նա պատասխան տուեց եւ ասաց. «Այլ տեղ չեմ ուղարկուած, եթէ ոչ Իսրայէլի տան կորուսեալ ոչխարների մօտ»։ 25 Իսկ կինը մօտենալով՝ երկրպագում էր նրան ու ասում. «Տէ՛ր, օգնի՛ր ինձ»։ 26 Նա պատասխանեց նրան եւ ասաց. «Լաւ չէ մանուկների հացն առնել ու շներին գցել»։ 27 Եւ նա ասաց. «Այո՛, Տէ՛ր, որովհետեւ շներն էլ կերակրւում են իրենց տիրոջ սեղանից ընկած փշրանքներով»։ 28 Այն ժամանակ նրան պատասխանեց եւ ասաց. «Ո՛վ կին, մեծ է քո հաւատը, թող քեզ լինի՝ ինչպէս որ կամենում ես»։ Եւ նրա դուստրը նոյն ժամին բժշկուեց։
Հուլիս 2
Վարդավառի պահք
 Մատթեոս 15:1-20
Այն ժամանակ Յիսուսին մօտեցան փարիսեցիներ ու օրէնսգէտներ, որոնք Երուսաղէմից էին, եւ ասացին. 2«Ինչո՞ւ քո աշակերտները նախնիների աւանդութիւնը զանց են անում, քանի որ, երբ հաց են ուտում, ձեռքները չեն լուանում»։ 3Նա պատասխան տուեց եւ ասաց նրանց. «Իսկ դուք ինչո՞ւ զանց էք անում Աստծու պատուիրանը՝ ձեր աւանդութեան պատճառով. 4քանի որ Աստուած ասաց. «Մեծարի՛ր քո հօրը եւ մօրը». 5եւ ով վատաբանում է հօրը կամ մօրը, մահուամբ պիտի պատժուի։ 6Իսկ դուք ասում էք. ով իր հօրը կամ մօրը ասի, թէ՝ այն, ինչ ինձնից օգտուելու ես, Աստծուն ընծայ է, այլեւս չի մեծարի իր հօրը կամ իր մօրը. ուրեմն՝ Աստծու խօսքը արհամարհում էք ձեր աւանդութեան պատճառով։ 7Կեղծաւորնե՛ր, Եսային լաւ է մարգարէացել ձեր վրայ եւ ասել. 8«Այս ժողովուրդը շրթունքներով է ինձ մեծարում, բայց իրենց սիրտը հեռացած բաժանուած է ինձնից. 9զուր են ինձ պաշտում. մարդկանց կողմից պատուիրուած վարդապետութիւններ են ուսուցանում»։ 10Եւ Յիսուս իր մօտ կանչելով ժողովրդին՝ ասաց. «Լսեցէ՛ք եւ իմացէ՛ք. 11ոչ թէ՝ ինչ որ բերանով է մտնում, ա՛յն է պղծում մարդուն, այլ ինչ որ ելնում է բերանից՝ ա՛յն է պղծում մարդուն»։ 12Այն ժամանակ նրա աշակերտները մօտեցան եւ ասացին նրան. «Գիտե՞ս, որ փարիսեցիները, երբ այդ խօսքը լսեցին, գայթակղուեցին»։ 13Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Ամէն տունկ, որ իմ երկնաւոր Հայրը չի տնկել, արմատախիլ պիտի արուի։ 14Թողէ՛ք նրանց. կոյրեր են, կոյրերի առաջնորդ. երբ կոյրն է առաջնորդում կոյրին, սխալւում է, եւ երկուսն էլ փոսն են ընկնում»։ 15Պետրոսը պատասխան տուեց նրան եւ ասաց. «Այս առակը բացատրի՛ր մեզ»։ 16Յիսուս ասաց. «Դեռեւս դո՞ւք էլ անհասկացող էք. 17չէ՞ք իմանում, թէ ամէն ինչ, որ բերան է մտնում, որովայն է գնում եւ դուրս է ելնում։ 18Իսկ ինչ ելնում է բերանից, սրտից է գալիս, եւ ա՛յն է մարդուն պղծում, 19քանի որ սրտից է, որ ելնում են չար խորհուրդներ, սպանութիւններ, շնութիւններ, պոռնկութիւններ, գողութիւններ, սուտ վկայութիւններ, հայհոյանքներ։ 20Այս բոլորն են, որ պղծում են մարդուն. իսկ անլուայ ձեռքերով ուտելը մարդուն չի պղծում»։
Հուլիս 1
Վարդավառի պահք 
Մատթեոս 14:22-36
22Եւ նա իսկոյն իր աշակերտներին ստիպեց նաւակ մտնել եւ առաջանալ դէպի միւս կողմը, մինչեւ որ ինքը ժողովրդի բազմութիւնն արձակի։ 23Եւ երբ ժողովրդի բազմութիւնն արձակեց, առանձին լեռ բարձրացաւ աղօթելու համար։ Եւ երբ երեկոյ եղաւ, այնտեղ էր, մենակ։ 24Նաւակը ցամաքից մղոններով հեռացել էր՝ դէս ու դէն քշուելով ալիքներից, քանի որ քամին դիմացից էր։ 25Եւ գիշերուայ ուշ ժամին Յիսուս եկաւ նրանց մօտ՝ քայլելով ծովի վրայ։ 26Երբ աշակերտները նրան տեսան ծովի վրայ քայլելիս, տագնապահար եղան եւ ասացին. «Ինչ-որ ուրուական է». ու սարսափից աղաղակեցին։ 27Յիսուս իսկոյն խօսեց նրանց հետ ու ասաց. «Սրտապնդուեցէ՛ք, ես եմ, մի՛ վախեցէք»։ 28Պետրոսը նրան պատասխանեց ու ասաց. «Տէ՛ր, եթէ դու ես, հրամայի՛ր ինձ ջրի վրայով քեզ մօտ գալ»։ 29Եւ նա ասաց՝ արի՛։ Եւ Պետրոսը նաւակից իջնելով՝ քայլեց ջրի վրայով ու եկաւ Յիսուսի մօտ։ 30Սակայն տեսնելով ուժգին քամին՝ վախեցաւ։ Եւ երբ սկսեց սուզուել, աղաղակեց ու ասաց. «Տէ՛ր, փրկի՛ր ինձ»։ 31Եւ իսկոյն Յիսուս երկարեց իր ձեռքը, բռնեց նրան ու ասաց. «Թերահաւա՛տ, ինչո՞ւ երկմտեցիր»։ 32Եւ երբ նրանք նաւակ բարձրացան, քամին հանդարտուեց։ 33Եւ նրանք, որ նաւակի մէջ էին, մօտեցան, երկրպագեցին նրան ու ասացին. «Արդարեւ Աստծու Որդին ես դու»։ 34Եւ կտրել անցնելով՝ ցամաք ելան Գեննեսարէթում։ 35Եւ երբ այդ տեղի մարդիկ նրան ճանաչեցին, մարդ ուղարկեցին ամբողջ գաւառով մէկ ու բոլոր հիւանդներին նրա մօտ բերեցին։ 36Եւ աղաչում էին նրան, որ գոնէ միայն նրա զգեստի քղանցքներին դիպչեն. եւ նրանք, որ մի անգամ դիպան, բժշկուեցին։
Հունիս 30
Հոգեգալուստից հետո վեցերորդ կիրակի: Բարեկենդան Վարդավառի պահոց
Մատթեոս 14:13-21

13 Երբ Յիսուս այդ լսեց, այնտեղից նաւակով առանձին գնաց մի ամայի տեղ։ Երբ ժողովրդի բազմութիւնը լսեց այս, քաղաքներից հետիոտն նրա յետեւից գնաց։ 14 Եւ երբ նա ցամաք ելաւ, տեսաւ բազում ժողովուրդ, գթաց նրանց եւ բժշկեց նրանց հիւանդներին։
15 Երեկոյեան դէմ, աշակերտները մօտեցան նրան եւ ասացին. «Այս տեղը ամայի է, եւ օրը տարաժամել է. արձակի՛ր այդ ժողովրդի բազմութիւնը, որպէսզի գնայ շրջակայ գիւղերը իր համար ուտելիք գնի»։ 16 Եւ Յիսուս ասաց. «Հարկ չկայ, որ նրանք գնան, դո՛ւք նրանց ուտելու բան տուէք»։ 17 Եւ նրանք ասացին նրան. «Այստեղ ուրիշ բան չունենք, բացի հինգ նկանակից եւ երկու ձկից»։ 18 Եւ նրանց ասաց. «Այստե՛ղ բերէք այդ»։ 19 Եւ հրամայեց ժողովրդի բազմութիւնը նստեցնել խոտի վրայ. եւ վերցնելով հինգ նկանակն ու երկու ձկները՝ նայեց դէպի երկինք, օրհնեց, կտրեց եւ նկանակները աշակերտներին տուեց. իսկ աշակերտները՝ ժողովրդին։ 20 Բոլորը կերան ու յագեցան։ Եւ տասներկու սակառ լիքը կտորտանքների մնացորդներ վերցրին։ 21 Եւ նրանք, որ կերան, մօտ հինգ հազար հոգի էին՝ չհաշուած կանանց եւ երեխաներին։


Հունիս 29

Քրիստոսի 12 առաքյալների և Սբ. Պողոս 13-րդ առաքյալի հիշատակության օր
Մատթեոս 9:36-10:7

36 Եւ տեսնելով ժողովրդի բազմութիւնը՝ Յիսուս գթաց նրանց, որովհետեւ յոգնած էին եւ ցրուած, ինչպէս ոչխարներ, որոնք հովիւ չունեն։ 37 Այն ժամանակ իր աշակերտներին ասաց. «Հունձը առատ է, իսկ մշակները՝ սակաւ։ 38 Արդ, աղաչեցէ՛ք հնձի Տիրոջը, որ մշակներ հանի իր հնձի համար»։

10 Եւ նա իր մօտ կանչելով իր տասներկու աշակերտներին՝ նրանց իշխանութիւն տուեց պիղծ դեւերի վրայ՝ հանելու դրանք եւ բժշկելու ամէն ցաւ եւ ամէն հիւանդութիւն։ 2 Եւ տասներկու առաքեալների անունները սրանք էին. առաջին՝ Սիմոն Պետրոս կոչուածը, եւ նրա եղբայրը Անդրէաս, 3 Զեբեդէոսի որդի Յակոբոս եւ նրա եղբայրը Յովհաննէս, Փիլիպպոս եւ Բարթողոմէոս, Թովմաս եւ Մատթէոս մաքսաւոր, Ալփէոսի որդի Յակոբոս եւ Ղեբէոս, որ Թադէոս կոչուեց, 4 Սիմոն Կանանացի եւ Յուդա Իսկարիովտացի, որ եւ մատնեց նրան։ 5 Նրանց Տասներկուսին Յիսուս ուղարկեց, պատուիրեց նրանց ու ասաց. «Հեթանոսների շրջաններով չգնաք եւ սամարացիների որեւէ քաղաքը չմտնէք, 6 այլ աւելի շուտ գնացէ՛ք Իսրայէլի տան կորած ոչխարների մօտ։ 7 Եւ երբ գնաք, քարոզեցէ՛ք եւ ասացէ՛ք. «Երկնքի արքայութիւնը մօտեցել է»։


Հունիս 28

Պահք 

Հռոմեացիներ 11:1-12
Իսկ արդ, հարցնում եմ՝ միթէ մերժե՞ց Աստուած իր ժողովրդին։ Քա՛ւ լիցի. քանզի ես էլ իսրայէլացի եմ՝ Աբրահամի սերնդից, Բենիամինի ցեղից։ 2 Աստուած չմերժեց իր ժողովրդին, որին նախապէս ճանաչել էր։ Կամ՝ չգիտէ՞ք ինչ է ասում Գիրքը Եղիայի մասին. թէ ինչպէս է նա գանգատւում Աստծուն Իսրայէլի դէմ. 3 «Տէ՛ր, կոտորեցին քո մարգարէներին եւ կործանեցին քո սեղանները. ե՛ս մնացի միայն, եւ իմ կեանքն են ուզում»։ 4 Իսկ ի՞նչ է ասում նրան պատասխանը. «Թողեցի ինձ, - ասում է, - եօթը հազար մարդ, որոնք Բահաղին չծնրադրեցին»։ 5 Նոյնպէս եւ ներկայ ժամանակում մնացորդներ կան ըստ ընտրութեան շնորհի։ 6 Իսկ եթէ շնորհից է, այլեւս գործերից չէ. ապա թէ ոչ շնորհն այլեւս շնորհ չի լինի։ 7 Իսկ արդ, ինչ որ Իսրայէլը փնտռում էր, դրան չհասաւ. բայց ընտրուածները հասան, իսկ մնացածները կուրացան, 8 - ինչպէս գրուած է՝ Աստուած նրանց յիմարութեան հոգի տուեց, աչքեր, որոնցով չպիտի տեսնեն, եւ ականջներ, որոնցով չպիտի լսեն, - մինչեւ ներկայ ժամանակները։ 9 Եւ Դաւիթն ասում է.
«Թող նրանց սեղանները լինեն որոգայթ եւ խայծ,
գայթակղութիւն եւ հատուցում նրանց։
10 Թող խաւարեն նրանց աչքերը, որպէսզի չտեսնեն,
եւ նրանց թիկունքը մշտապէս ծռած պահիր»։
11 Իսկ արդ, ասում եմ. «Միթէ նրա՞ համար յանցանք գործեցին, որ կործանուեն»։ Քա՛ւ լիցի. այլ նրանց յանցանքով է, որ եկաւ փրկութիւն հեթանոսներին, որպէսզի նախանձ գցի նրանց մէջ։ 12 Իսկ եթէ նրանց յանցանքը աշխարհի համար հոգեկան հարստութիւն է, եւ նրանց նուաստութիւնը՝ հոգեկան հարստութիւն հեթանոսների համար, որչա՜փ եւս առաւել կը լինի նրանց բոլորի փրկութիւնը
։