Sunday, September 11, 2011

Սբ. Խաչիտոնը (Խաչվերաց)


Խաչվերացի տոնին ընդառաջ Գուգարաց թեմի Վանաձոր “Նարեկացի” երիտասարդաց միությունը,  թեմակալ առաջնորդ Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի օրհնությամբ ,թեմի հոգևոր հովիվ Տեր Ստեփանոս քահանա Մարգարյանի գլխավորությամբ  և խաչերթ  էր կազմակերպել`”Հանուն մեր երկրի հոգևոր անվտանգության” կարգախոսով:  Երիտասարդները Վանաձորի Հայքի հրապարարակից երթով անցան մինչև Սբ. Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ մայր եկեղեցի, ուր մասնակցեցին ռեհանօրհներգի արարողությանը, կատարվեց երեկոյան ժամերգություն, ապա ռեհանով զարդարված խաչը դուրս բերվեց եկեղեցուց: Կարգը կատարեց թեմի հոգևոր դասը` օրհնելով աշխարհի 4 անկյունները: վերջում օրհնված ռեհանը բաժանվեց ներկա հավատացյալներին: 





Երթի ողջ ընթացքում մասնակիցների անվտանգությունն ապահովում էր ՀՀ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտի աշխատակիցները /2522 համարի մեքենա/:








No comments:

Post a Comment