Tuesday, June 28, 2011

Հավատա եւ կունենաս

22 տարի ապրելով խոնավ  տնակում Լոռու մարզի Լեջան գյուղի  բնակիչ  Վարդգես Թունյանի ընտնիքը  «Կառուցենք հավատով» ծրագրի շնորհիվ «Ֆուլլեր» տնաշինական կազմակերպություն և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի  օրհնությամբ բ  հանրապետությունում իրականացնում է մեծամասշտաբ  տնաշինական ծրագիր: Ծրագրի շրջանակներում ստեղծված համապատասխան հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել, քննվել են  երկար տարիներ սեփական կացարանից զրկված մարդկանց սոցիալական պայմանները,  ընտրվել ամենակարիքավորները:ւ  մարզում է ՝ Դեբեդ և Լեջան համայնքներում:

    Շինարարական աշխատանքների համար պահանջվել է 3 մլն դրամ, որից 300 հազարը տրամադրել է համայնքը:   Այժմ համանյքից  նույն ծրագրով կառուցելու համար 2 շահառու է գրանցվել:
       Պատահական չէ, որ հենց Հայ առաքելական եկեղեցին է շինարարական կազմակերպության հետ մասնակցում տնաշինությանը, որ երիտասարդ ընտնիքները  ապահովվեն բնակարանով:  Բարեկացությունն սկսվում է բնակարանից, համոզված են  ծրագրի ղեկավարները:  Ծրագրի  շահառուները բնակարանամուտ են տոնում տնօրհնեքով : Ծրագրի կոորդինատոր Տաթևիկ Այվազյանը, որ շինարարության ընթացքում լսում է նրանց բողոքները կենսապայմանների և տնակային պայմաններից բխող առողջական վիճակի մասին քահանայի ներյկայություը նրա կարծիքով հույսի ու հավատի նոր շող է այդ ընտանիքների համար. «Երբ խոսում ես նրանց հետ, զգում ես, թե որքան հուսալքված են , տնօրհնեքի կարգը նոր կյանքի հանդեպ հավատով լցվելու առիթ է»:

       Գուգարքի տարածաշրջանի 386 տնտեսություն  ունեցող Դեբեդցիները  գյուղում  երբևէ  քահանա չէին տեսել:  Քահանան տնօրհնեքի կարգ էր կատարում համագյուղացու Սուրեն Կիրակոսյանի նոր տանը:   15 տարի շարունակ   Սուրեն  Կիրակոսյանի 5 հոգուց բաղկացած ընտանիքն ապրել է տնակում:«Կառուցենք հավատով» ծրագրի շնորհիվ նախկին խղճուկ տնակի փոխարեն  այժմ նորոգ  բնակարանն է  «Դժվար պայմաններում ենք ապրել նեղվածք, 4 տարի առաջ դիմել ենք կազմակերպությանն ու նոր-նոր տան տեր դառել, 5 ամսվա մեջ ես տունը շինել ենք»,-հուզված պատմում է  տանտերը: 
      Գուգարաց թեմի հոգեւոր հովիվ Վահան քահանա Ազարյանը կարևորում է նախաձեռնությունը, քանի որ երկար տարիների տառապանքից հետո  հայ օջաղներն իրոք օջախի տեր են դառնում, ամենամծ տառապանքը  հայ մարդու համար տուն չունենալն է, որ միշտ մտածում է իր առաջին գործերից մեկը տուն կառուցելն է. «Կառուցվել են տներ, որոնք բացհայտ կերպով մարդուն կապում են իրենց հողին, հայրենիքին, նպատակներին,  և ինչպիսի հրճվանք են ապրում մարդիկ, որ իրենց ձեռքերով են կառուցում իրենց տումը»:
       Դեռևս 2006 թ-ից, երբ կազմակերպությունն աշխատում էր Հաբիթաթի հետ, կառուցվեց 37 տուն:  2009-ին ստորագրվեց նոր պայմանագիր արդեն Ֆուլլեր տնաշինական կազմակերպության հետ և տնազուրկ 20 փոխարեն 23 ընտանիք բնակարանի տեր դարձավ: Ծրագրի շրջանակներում այս տարի նախատեսած է կառուցել 10 բնակարան , որոնցից 2-ը Լոռո մարզում է ՝ Դեբեդ և Լեջան համայնքներում:Երկու ընտանիքներին կազմակերպության կողմից տրվեցին Աստվածաշունչ եւ փեղկի մեջ տեղադրվաց տան նախկին եւ այսօրվա լուսանկարները:

No comments:

Post a Comment