Tuesday, June 28, 2011

Կարճադոշի հրաշքի ականատեսն



 
Կարճադոշի հրաշքի ականատեսն ու վկաները հին լոռեցիներն էին, որոնց  սակայն Աղա Մահմադ խանի կողմից 1795 թվականին քշվեցին պարկաստան: 1800-ականներին Տաշիրի տարածաշրջանի Լեռնահովիտ գյուղում վերաբնակված մշեցիներն ու  ալաշկերտցիները գյուղի եզրի Կարճադոշ բլրի վրա  փորված մի ճգնարան ու քրիստոնեական հինավուրց գերեզման տեսան, որի վրա սուրբ լույս էր իջնում: Ուխտի եկողները ականատես էին լինում երկնային հրաշքի, որ այսօր էլ երևութանում ու զորացնում է ուխտի եկող հավատացյալներին: Տաշիրի բնակիչ Կատյա Դումիկյանն ասում է, որ երկար տարիներ ոտքերը ցավում են և հույս չուներ թե կարող ա բարձրանալ այս բլուրը, սակայն չի էլ զգացել թե ինչպես է բարձրացելա յստռեղ:
Հետո պարզվեց, բլրի ճգնարանը և գերեզմանը Ստեփանոս նախավկայինն է: Սրբի ոգին այսօր էլ այստեղ է, որ ճշմարիտ հավատացյալների համար մեկուկես հազարամյակից ավել շարունակում է հրաշքներ գործել: 1995 թվականից նշվում է ուխտի օրը, իսկ 2008 թվականին էլ ճգնարանի հարևանությամբ կառուցվեց սուրբ Սարգիս եկեղեցին, որտեղ ամեն տարի այս օրը գալիս են ուխտ անելու ու երազանքների իրականացում խդրելու: Լեռնահովիտցի Լաուրա Պողոսյանը ուխտի է եկել ու սրբից խնդրել իր հովանու տակ վեևրցնել զինվոր որդուն և ընդհանրապես բոլոր հայ զինվորներին: նա հավատում է սրբի զորությանը և շնորհակալ է կարապետյաններին, որ վերակառուցեցին սրբավայրը: Ուխտին մասնակցելու են գալիս մայրաքաղաքից,  անգամ ռուսաստանի դաշնությունից, հունաստանից: Հազարավոր քրիստոնյաների հետ Լոռու մարզպետն էլ այսօր ուխատավոր է, եկել է թե մուրազների կատարման  ետեևից և  թե տեղն ընտրելու այն խաչքարի, որ որպես շնորհակալություն ու երախտագիտություն նվիրում է եկեղեցուն:Ավանդական պատարագից հետո սկսվում է ժողովրդական տոնակատարություն, գեղարվեստական խմբերի ելույթներով: Մասնակցում  են «Տաշիր» և «Շուշան» պարային խմբերը: Ելույթ են ունենում մարզական խմբեր, անց է կացվում ձիարշավի մրցույթ: Կարճադոշի տոնը սակայն մի խորհուրդ էլ ունի որ հատկապես նվիրական է թե եկեղեցու կառուցումը, թե տոնակատարությունը նախաձեռնող հայտնի գործարար Սամվել կարապետյանի  և ՀՀ անխագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանւի հայրը, երկարամյա մանկավարժ Սարգիս Կարապետյանը: Նա ասում է որ նոր եկեղեցու կառուցումը և տոնակատարևոթյյունը նախ և առաջ միավորում է մեզ բոլորիս մեկ ագղափաարի շուրջ, իսկ եթե կարողանում ենք միավորվել, ուրեմն կարող ենք նար միավորվել պայքարի ժամին կամ ազգային այլ խնդիրներ լուծելիս ևս: ժողովրդական տոնակատարությունն ավարտվում է մատաղօրհնեքով ու տոնական սեղաններով:
19.06.2011
Լիլիթ Յոլչյան 
Վանաձոր

No comments:

Post a Comment