Sunday, August 31, 2014


Սեպուհ արք. Չուլջյանի Շնորհավորանքի ուղերձը  Գիտելիքի և Դպրության Օրվա Կապակցությամբ
êÇñ»ÉÇ° ¹åñáó³Ï³ÝÝ»ñ, áõë³ÝáÕÝ»ñ, Ù³Ýϳí³ñÅÝ»ñ, ÍÝáÕÝ»ñ, ÏñÃáõÃÛ³Ý µÝ³·³í³éÇ Ñ³ñ·³ñų°Ý Ý»ñϳ۳óáõóÇãÝ»ñ. ³Ûëûñ ÑÇñ³íÇ Ý߳ݳϳÉÇó ûñ ¿ µáÉáñÇë ѳٳñ, ù³Ý½Ç í»ñëïÇÝ å³ï»Ñ ³éÇà ¿ ³ñŨáñ»Éáõ ·Çï»ÉÇùÁ, ÏñÃáõÃÛáõÝÁ, áõëáõÙÁ: ²Ù»Ý³ç»ñÙ Ù³ÕóÝùÝ»ñáí ßÝáñѳíáñáõÙ »Ù µáÉáñǹ ¶Çï»ÉÇùÇ ¨ ¹åñáõÃÛ³Ý ûñí³ Ï³å³ÏóáõÃÛ³Ùµ:
гÛÝ ³ß˳ñÑÇ ³ÛÝ »½³ÏÇ ³½·»ñÇó ¿, áõ٠ѳٳñ ·Çï»ÉÇùÝ áõ ¹åñáõÃÛáõÝÁ ·Ý³Ñ³ïí»É »Ý ǵñ¨ ³ëïí³Í³ïáõñ ³ñÅ»ù: ä³ïÙáõÃÛ³Ý »ñϳñ ÑáÉáíáõÛÃáõ٠ѳÛÇÝ Ùßï³å»ë áõÕ»Ïó»É ¿ Çñ µ³Ý³Ï³Ý ·»ñ³½³ÝóáõÃÛ³Ý ½·³óáõÙÁ ѳñ¨³Ý áõ ѳñ³ÏÇó ß³ï ÅáÕáíáõñ¹Ý»ñÇ Ýϳïٳٵ, áõ ûñ¨ë Ñ»Ýó ³Û¹ ½·³óáõÙÝ ¿, áñ Ýñ³Ý ³Ý˳éÝ ¿ å³Ñ»É µ³½áõÙ Ýí³×áÕ áõ ³ÛÉáó ÇÝùÝáõÃÛáõÝÁ áãÝã³óÝáÕ ó»Õ»ñÇ Ù»ç: ²ñ¹³ñ¨, ѻﳹ³ñÓ Ñ³Û³óù ·ó»Éáí Ù»ñ ѳ½³ñ³ÙÛ³ å³ïÙáõÃÛ³Ý ¹Åí³ñ ÁÝóóùÇÝ ³ÝÑݳñ ¿ ãÁݹáõÝ»É, áñ Ù»ñ ѳñ³ï¨áõÃÛáõÝÁ å³Ûٳݳíáñí»É áõ ³å³Ñáíí»É ¿ ³é³í»É³å»ë Ù»ñ ÅáÕáíñ¹Ç µ³ñÓñ µ³Ý³Ï³Ý Ñݳñ³íáñáõÃÛáõÝÝ»ñáí áõ ϳñáÕáõÃÛáõÝÝ»ñáí, ¨ Ù»Ýù ß³ï Ñ³×³Ë Ù»ñ ÃßݳÙÇÝ»ñÇÝ Ñ³ÕÃ»É »Ýù ÇÙ³óáõÃÛ³Ùµ, ÇÙ³ëïÝáõÃÛ³Ùµ, ·ñãáí áõ ëï»Õͳ·áñÍ ³ñ³ñáõÙáí:
êÇñ»ÉÇÝ»°ñ, ·³ÕïÝÇù ã¿, áñ Ù»ñ ÏñÃ³Ï³Ý Ñ³Ù³Ï³ñ·Ý ³Ûëûñ ¹Åí³ñÇÝ ÷ÝïñïáõùÝ»ñÇ Ù»ç ¿, ¨ ¹»é¨ë í³Õ ¿ ³Ýí³ñ³Ý åݹ»É, û Ýñ³Ý ѳçáÕíáõÙ ¿ Çñ³Ï³Ý³óÝ»É ÉdzñÅ»ù ë»ñáõݹ ÏñûÉáõ Çñ ³é³ù»ÉáõÃÛáõÝÁ: ²Ñ³ ³Ûë ³éáõÙáí ã³÷³½³Ýó ϳñ¨áñ ¿ Ù»ñ µáÉáñÇë ݳ˳ÝÓ³ËݹÇñ, Ñá·³ï³ñ ¨ Ñá·³Íáõ í»ñ³µ»ñÙáõÝùÝ ³ÛÝ ëáõñµ ûç³ËÇ Ñ³Ý¹»å, áñ ÏáãíáõÙ ¿ ¹åñáó ¨ Ïñóñ³Ý: àõëïÇ ³Ûë ûñÁ Ù»ñ ³Û¹ ëáõñµ ûç³ËÝ»ñÝ ³ñŨáñ»Éáõ ¨ í»Ñ³óÝ»Éáõ ûñÝ ¿ ݳ¨:
Ø»Ýù åÇïÇ Ï³ñáճݳÝù ÑÇñ³íÇ ³ñųÝÇ ·Ý³Ñ³ï³Ï³Ýáí åë³Ï»Éáõ Ù»ñ µáÉáñ Ù³ÝáõÏÝ»ñÇ áõëáõÙݳï»Ýã ç³Ýù»ñÁ, Ýϳï»Éáõ Ýñ³Ýó ѳçáÕáõÃÛáõÝÝ»ñÁ, Ëñ³Ëáõë»Éáõ Ó»éùµ»ñáõÙÝ»ñÁ, áñáÝù, Ç í»ñçá, Ù»ñ ³½·Ç »ñç³ÝÇÏ ³å³·³ÛÇ ³éѳí³ïã۳ݻñÝ »Ý: ²é³ÝÓݳå»ë åÇïÇ ·áõñ·áõñ»Ýù Ù»ñ ³ÛÝ ÷áùñÇÏÝ»ñÇÝ, áíù»ñ ³é³çÇÝ ³Ý·³Ù »Ý ¹åñáó ÙïÝáõÙ, ³é³çÇÝ ³Ý·³Ù »Ý ³éÝãíáõÙ Çñ»Ýó áõëáõóãÇ áõ ¹³ëïdzñ³ÏÇ Ñ»ï, áñáÝù Ýñ³Ýó Ó»éùÁ µéÝ³Í ¹»é »ñϳñ ï³Ý»Éáõ »Ý ·ÇïáõÃÛ³Ý ¹Åí³ñÇÝ ³ñ³Ñ»ïÝ»ñáí, Ýñ³Ýó ³éç¨ µ³ó»Éáõ »Ý ÇÙ³ëïáõÃÛ³Ý Ýáñ ÑáñǽáÝÝ»ñ:
²é ²ëïí³Í ³ÕáÃùáí ûñÑÝáõÙ ¨ Ù³ÕÃáõÙ »Ù µáÉáñ Ù³Ýϳí³ñÅÝ»ñÇÝ áõ ¹åÇñÝ»ñÇÝ »é³Ý¹, Ù»Í ÝíÇñáõÙ ¨ ç³Ý³ëÇñáõÃÛáõÝ, ¨ áõßÇÙáõÃÛáõÝ, ³ß˳ï³ëÇñáõÃÛáõÝ áõ å³Ûͳé ÙÇïùª Ù»ñ µáÉáñ ëáíáñáÕÝ»ñÇÝ:
ê»åáõÑ ³ñù»åÇëÏáåáë âáõÉçÛ³Ý
²é³çÝáñ¹ ¶áõ·³ñ³ó ûÙÇ

Friday, August 29, 2014

Օձուն համայնքի Սբ.Աստվածածին եկեղեցու բակում շուրջ  8 տարի է գործում է Ճամբար


Թեմակալ առաջնորդ ՝ գերաշնորհ Տեր Սեպուհ արք. Չուլջյանի ուղերձը մանկավարժներին՝  ՀՀ Կրթ. փոխնախարարի հանդիպման ժամանակ



 

Sunday, August 17, 2014

ՎԵՐԱՓՈԽՈՒՄՆ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ
ԵՎ ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔ

«Ուրախացիր բերկրեալդ կանանցից,քանզի կանչում է քեզ մեր Արարիչըքո Միածին Որդին»


Սուրբ Մարիամ Աստվածածնի ննջման և մարմնով երկինք փոխադրման հիշատակման տոնը Հայ Եկեղեցու չորրորդ տաղավար տոնն է, որ հայտնի է «Վերափոխումն կամ ննջումն Սուրբ Կույսի» անվանումով: Տոնին, որ այս տարի նշվեց օգոստոսի 17-ին, Սուրբ Պատարագ մատուցվեց Գուգարաց թեմի բոլոր գործող եկեղեցիներում, իսկ ուխտավորները հիմնականում աղոթք բարձրացրեցին Սուրբ Աստվածածին անունը կրող եկեղեցիներում: Ուխտի օր էր նաև Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում, ուր հանդիսապետությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ` ձեռամբ Սուրբ Աստվածածին եկեղեցու հգոևոր սպասավոր Տեր Ստեփանոս քահանա Մարգարյանի:
Սրբազան Հայրն իր օրհնության և խրատի խոսքով դարձավ դեպի հավատացյալ ժողովուրդը։
Պետք է իմանալ ամենօրհնյալ Սուրբ Կույսի ննջման պատմությունը, որ մեզ ավանդել է Սուրբ Հովհաննես Ավետարանիչը: Քրիստոսի Համբարձումից հետո, շուրջ 12 տարի Աստվածամայրը պահքով հաճախ այցելել է իր սիրասուն Որդու գերեզմանն ու անդադար աղոթել: Այդ այցելություններից մեկի ժամանակ էլ նրան է հայտնվել Գաբրիել հրեշտակապետն (ով տվել էր նաև Կույսի հղության ավետիսը) ու ավետել Տիրամոր` երկրային աշխարհից Վերին Երուսաղեմ վերափոխվելու լուրը: Երբ առաքյալները շրջապատել են Տիրամոր մահիճը, աննկարագրելի լույս է երևացել: Սենյակի վերևում հայտնվել է Քրիստոս` հրեշտակների զորքերով: Տեսնելով իր Որդուն` Աստվածամայրն ավանդել է հոգին: Սուրբ Կույսի երկրային կյանքի վախճանը Եկեղեցին անվանում է ննջում և ոչ թե մահ բառով` հասկանալի դարձնել ու նրա երկինք փոխադրված լինելը: Առաքյալները, որպես մխիթարություն Բարդուղիմեոս աշակերտի` ով չհասցրեց տեսնել Սուրբ Կույսի ննջումն ու թաղումը, նրան են հանձնում տախտակի վրա դաջված Աստվածամոր նկարը, որն էլ առաքյալը բերում է իր հետ Հայք:



Աստվածածնի Վերափոխման տոնին դիմում ենք սուրբ Կույսի բարեխոսությանը, ում միջոցով մեզ տրվեց կյանքի և անմահության Պտուղը` Հիսուս Քրիստոս:
Հավարտ Սուրբ Պատարագի` Սրբազան Հոր ձեռամբ կատարվեց Խաղողօրհնեքի արարաղություն: Տարվա խաչքավորների նվիրաբերությամբ թեմի բոլոր եկեղեցիներում հազարավոր հավատացյալների բաժանվեցին օրվա խորհրդի մաս կազմող օրհնված խաղողի ողկույզներ: Համաձայն Հին Ուխտի` տարվա առաջին բերքը` ցորեն, գարի, խաղող, թուզ, ձիթապտուղ և այլն, տարվում էր տաճար և ընծայվում Աստծուն: Հայ Եկեղեցին օրհնության համար, որպես այգեքաղի երախայրիք ընտրել է խաղողը, որը առաջինը Նոյ նահապետը Արարատյան դաշտավայրում աճեցնելով այն համարում է Արարատյան աշխարհի զարդ և որը կոչում ենք «պտղոց արքա»: Խաղողի ընտրությունը կապված է նաև Հիսուսի` վերջին ընթրիքի ժամանակ իր մասին ասված «Ես եմ ճշմարիտ որթատունկը» խոսքով, որը նաև մեր Տերը տվեց աշակերտներին` որպես Իր կենարար Արյան խորհրդանիշ: Այսպիսով Խաղողօրհնեքը Աստծուց մարդուն պարգևված բերքի` բոլոր տեսակի պտուղների օրհնությունն է:
Խաղողօրհնեքի արարաողություն կատարվեց նաև թեմապատկան «Ծիծեռնակ» ճամբարի Սրբոց Մանկանց մատուռում, ճամբարականները և ստացան օրհնություն և ճաշակեցին օրհնված բերքը: Իսկ սուրբ Աստվածածին եկեղեցում հավատավոր ժողովուրդը նաև ճաշակեց խաչքավոր Արմեն Մխոյանի կողմից մատուցված ավանդական Սուրբ Մատաղը:



Այնուհետ տեր Վահան քհն. Ազարյանը եղավ 3բն/կ ճաշարանի մուտքի մոտ, որտեղ էլ փոխգնդապետ Արտյոմ Մաթևոսյանի և հրամանատարական կազմի ներկայությամբ  օրհնեց խաղողը և բաժանվեց ներկաներին:

Thursday, August 14, 2014

«ԵԿԵՂԵՑԱՇԵՆ ԵՎ ՀԱՅՐԵՆԱՇԵՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՏԵՍԱԿԱՆՈՎ…»
«Հիշիր Արարչիդ երիտասարդությանդ օրերին». Ավետարանական այս հորդորը դարձյալ հոգևոր երիտասարդականճամբարի շրջանակներում միավորեց Գուգարաց թեմի երիտասարդական կազմակերպության 13 ծխական երիտասարդացմիություններինԾիծեռնակ» թեմապատկան ճամբարումՃամբարի Սրբոց Մանկանց մատուռի առջև,հանդիսապետությաբ Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանիտեղի ունեցավերիտասարդական ճամբարի բացման արարողությունը 






Քառօրյա
 ճամբարըորի հոգևոր պատասխանատուն էրՎանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Ստեփանոս քահանա Մարգարյանընպատակ ուներխթանել ծուխերում երիտասարդաց միությունների և դրանց կից գործող պատանեկան խմբերի առավել արդյունավետաշխատանքինվեր հանել միությունների առջև ծառացած խնդիրներըգտնել լուծումներմշակել համաթեմականգործունեության ռազմավարական ծրագիր:Ճամբարային օրերին 50 երիտասարդներ` ամենօրյա ժամերգություննեի մասնակցություն իցզատ` հանդիպումներունեցան թեմի հոգևորականների հետնրանց հետ անցկացրեցին հոգևոր դասերզրույցներդասախոսություններ,քննարկումներ


Հանդիպեցին թեմակալ առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հետ, իրենց հարցերն ուղղեցին Սրբազան հորը, ստացան նրա օրհնությունն ուբարեմաղթանքները:Քառօրյա ճամբարի ավարտինհանդիսապետությամբթեմակալ առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանիտեղի ունեցավ նաև 2013թվականի լավագույն երիտասարդացմիության և լավագույն հոգևորմշակութայինսոցիալական ծրագրեր անվանակարգերում մրցանակաբաշխություն: Տարվա լավագույն երիտասարդաց միություն ճանաչվեց Ալավերդի քաղաքի «Նարեկացի» երիտասարդաց միությունըորը ստացավփոխանցիկ հուշատախտակՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատկերով և գումարորը պետք է առաջիկա ամիսներինօգտագործեն միության ծրագրերն իրականացնելու նպատակով:

 Գումարային պարգևատրումներ ունեցան նաև մյուսանվանակարգերում հաղթածՇահումյանիՍտեփանավանի և Վանաձորի երիտասարդաց միությունները:Ճամբարականները նշում են. «Թեմի երիտասարդական կազմակերպության կենտրոնական խորհրդի պարբերաբար հանդիպումները լայն հնարավորություն են տալիս ոչ միայն երիտասարդաց միությունների միջտարածաշրջանային և համաթեմական ծրագրերի իրականացման, այլ առիթ են ստեղծում վաղուց ձևավորված ընկերային խմբի ավելի սերտ շփման համար, քանի որ այնքան ջերմ, ընկերային- գաղափարական ընկերային մթնոլորտ է ձևավորվել, որ դժվարանում ենք հրաժեշտ տալ միմյանց»:





Երիտասարդական ճամբարի շրջանակներում համաթեմական, ներթեմական և միությունների ներսում առաջիկայում իրականացվելիք ծրագրերից զատ` քննարկվեցին նաև Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված համամարզային և տարածաշրջանային միջոցառումների շարքը, որոնք կյանքի կկոչվեն արդեն սկսած սեպտեմբեր ամսից: 




Ծրագրերի կազմակերպչական հարցերի շուրջ քննարկումների համար նախատեսվում է ծրագրել հանդիպում սեպտեմբերի 6-ին, դարձյալ Վանաձորքաղաքում:Ճամբարային օրերին երիատասարդները եղան նաև Վանաձորի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում, որտեղ միացան Սուրբ և Անմահ Պատարագի միասնական աղոթքին և եկեղեցաշեն ու հայրենաշեն բարի գործերի տեսլականով մեկնեցին իրենց տարածաշրջանները:




Ֆոտոշարքը Լիլիթ Յոլչյանի

Monday, August 4, 2014

Աղոթե´նք մեր զինվորների համար

200 կամավոր նեղացել է, թե ինչու իրենց չենք ուղարկում առաջնագիծ. Պարգև սրբազան

Tert.am-ը հայ-ադրբեջանական սահմանին և Արցախի հետ շփման գծում լարվածության մասին զրուցել է Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ։ Սրբազանը գերազանց է գնահատում հայ երիտասարդների զինվորական պատրաստվածությունը՝ մեջբերելով վերջին օրերին ՀՀ հակադիվերսիոն գործողությունների արդյունքում հակառակորդի կորուստների թիվը։ Ինչ վերաբերում է տարեց, փորձառու կամավորներին, մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ մի մեծ խումբ նույնիսկ նեղացել է, թե ինչու իրենք ևս չեն ուղարկվել։ Հոգևորականը կարծում է, որ մեր առաքելությունը սահմաններն ամուր պահելն է. ով ինչ կխոսի, ինչ վերլուծություն կանի, էական չէ, իսկ դա 90, 92 թվականներին մեր ժողովուրդն ավելի ծանր պայմաններում է կարողացել անել։
-Սրբազա՛ն, Արցախում հայ-ադրբեջանական այս խիստ լարված իրավիճակում ի՞նչ տրամադրություններ են իշխում:
-Նորմալ, առօրեական, և մենք հրավիրել ենք կամավորներին՝ տարեց, փորձառու տղաներ, որ գնան մասնակցեն։ 50 հոգի պիտի ուղարկեինք, բայց 20 հոգի մենակ մի շրջանից եկել են, 200 հոգի նեղացել են, թե ինչու մեզ չեք ուղարկել: Մենք էդքան տեղ չունենք իրենց նշանակելու, մարդիկ վիրավորվել են (ծիծաղում է)՝ մենք էլ ենք ուզում: Սա լավ բան է, լավ նշան է: Իսկ երեկ ցերեկը ս. Պատարագից հետո մի կին՝ երևի մի 47-48 տարեկան, հրամանատարներից մեկին ասում է՝ «ես էլ եմ գալիս, ինչու՞ չեք ինձ տանում»: Կին:
-Ուզում են մասնակցել ի՞նչ գործողությունների, կոնկրետ:
-Պաշտպանական գործողությունների:
- Հայ-ադրբեջանական գծի երկայնքով, Ադրբեջան-Արցախ շփման գծում ամեն օր դիվերսիաներ են, և հակառակորդն ու հայկական կողմը ունենում են զոհեր և վիրավորներ: Ինչպե՞ս կգնահատեիք մեր 18-20 տարեկան տղաների զինվորական պատրաստվածությունը:
-Գերազանց: Սրա մասին խոսում են արդյունքները՝ այս երկու շաբաթվա Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով: Ուղղակի գերազանց են պահում մեր երիտասարդները: Իրենք անընդհատ հարձակվում են և նվազագույն տվյալներով՝ ունեն մինիմում 36 զոհ և 70 վիրավոր՝ չգիտեմ՝ դրանցից որքան են ողջ մնացել:
-Նաև այսպիսի խոսակցություններ կային ՝ տեսական բանավեճի մակարդակով, որ մեր ազատամարտիկները՝ անտեսված, հաշմանդամ, անփող, անդեղ, քաղցած, արդյո՞ք 2-րդ անգամ կգնան:
-Մի բան ասեմ՝ այս անգամ բոլորն են գնալու, շատ-շատերն են գնալու կռիվ, Դուք դրսի խաղերին մի նայեք, հա՞, մի քանի հոգու կամ տարբեր օտար խաղերի: Դուք ընդհանուր ժողովրդի տրամադրությանը նայեք: Մենք պաշտպանում ենք մեր հայրենիքը, մեր երկիրը՝ վերջ: Եվ պաշտպանելու ենք լավագույն ձևով:
-Լավ, իսկ ի՞նչն եք պատերազմական գործողությունների թեժացման պատճառ համարում:
-Պատերազմ չկա, կան ակտիվ ռազմական գործողություններ, որ սադրանքով Ադրբեջանն է սկսել և երկու պատճառ ունի Ադրբեջանը: Առաջին. ինքը հատուկ ծառայության… ոնց ասեմ՝ մեկ-երկու փոքրիկ զորամասեր է պատրաստել՝ Թուրքիայի ինստրուկտորների, մարզիչների հովանու ներքո: Հիմա որոշել են ցույց տալ, թե ինչի են իրենք արժանի: Այն, որ ձախողում են իրենք: Սա մեկ։ Երկրորդ՝ ինչու են սկսել այս գործողություները. ոգևորվել են, որ արևելյան Ուկրաինայում Ուկրաինայի իշխանությունը արգելված զենք է օգտագործում, իրենք էլ որոշում են ստուգել Արևմուտքի ռեակցիան: Սա է: Սա իմ տրամաբանությունն է:
Բայց քանի որ ձախողեցին էս երկու շաբաթվա մեջ, հիմա լացուկոծ են դրել, որ «իրենք պետք է պատասխան տան զոհված ադրբեջանցիների արյան համար»: Բայց իրենք են գալիս:
-Կա նաև վարկած, որ սահմանին թեժացումը դրդվում է Ռուսաստանի կողմից:
-Ես, կներեք, նրան, որ Ռուսաստանը դրդի դրան, մի քիչ չեմ հավատում: Ավելին՝ դա բացառում եմ: Ես, հիշեցնեմ, երկու պատճառ նշեցի՝ ստուգում են իրենց հատուկ զորամասերի պատրաստվածության աստիճանը, և Արևմուտքի ռեակցիան:
-Մինսկի խմբում համանախագահող երկրները նորից մի անհասցե հայտարարություն արեցին՝ դատապարտելով շփման գծում հրադադարի խախտումները: Ի՞նչ պետք է, ըստ Ձեզ, Երևանն ու Ստեփանակերտը միջնորդներին ասեն:
-Մինսկի խումբը միշտ աշխատել է բալանս պահել, չեն ուզում մեկ կողմը բռնել, սրան մեղադրել կամ նրան մեղադրել: Դա Մինսկի խմբի ձեռագիրն է, և մենք չպետք է նեղանանք իրենցից, որովհետև իրենք չեն ուզում էլ ավելի սրել՝ սրան կամ նրան մեղադրելով:
Բայց մեր գործն այն է, որ մենք պետք է ամուր պահպանենք մեր սահմանները, ինչը մեր 18-20 տարեկան տղաներն ուղղակի գերազանց են կատարում: Սահմանները ամուր պահել և վերջ. ո՞վ ինչ կխոսի, ինչ վերլուծություն կանի, մենք մեր սրբազան պարտականությունը պիտի կատարենք: Դա է մեր անելիքը, դա է մեր առաքելությունը:
-Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է արել չայցելել Տավուշի մարզ: Փաստորեն կա ադեկվատ գնահատական, որ այնտեղ վտանգավոր է, որ այնտեղ կրակում են:
-Տավուշի մարզում, գիտենք, անընդհատ կրակում են, արդեն 20 տարի: Հիմա ավելի ակտիվ են սկսել կրակել, և բնական է, որ բոլոր երկրների դեսպանությունները պիտի ասեն, որ մի գնացեք այնտեղ, որտեղ ակտիվ կրակոցներ են, որ չգնան ու չզոհվեն: Սա շատ նորմալ, հասկանալի, բնական բան է:
-Այս պայմաններում ղարաբաղյան բանակցությունների գործընթաց պատկերացնո՞ւմ եք:
-Դե ես որքան գիտեմ՝ Պուտինը, Իլհամ Ալիևը և Սերժ Սարգսյանը մի քանի օր հետո պիտի հանդիպեն:
-Հայաստանը, Սփյուռքը , Արցախը, այս դժվարագույն սոցիալ-տնտեսական վիճակի և արտագաղթի պայմաններում, ըստ Ձեզ, ունե՞ն հավաքվելու, ուժեղանալու ներուժ։
-90, 92 թվականներին մեր ժողովուրդն ավելի ծանր պայմաններում էր ապրում՝ երկրաշարժ, փախստականներ, բլոկադա: Բայց կարողացանք հաղթանակ ձեռք բերել: Մեր երաշխիքը մեր միաբանությունն է: Կամքը հավաքել, միաբանվել և մեր հարցը վերջնական լուծել: Սա մեզանից է կախված, ուրիշից չի կախված ու ո՛չ սոցիալական պայմաններից ու տարբեր կազմակերպությունների հայտարարություններից:
-Իսկ հատկապես ո՞ր պետությունը չի ցանկանում մեր լավ լինելը:
- Ուզո՞ւմ եք անունը ասեմ:
-Ասեք:
- Ես լավ էլ տեղեկացված եմ, որ սեպտեմբերի 15-ից դրսի ուժերը Հայաստանում պետք է ակտիվացնեն հակահայկական շարժումներ, խառնաշփոթ անեն Հայաստանում, որ մենք էլ սահմաններում պարտություն կրենք: Դա ծրագիրը, էդ էլ Ձեզ ասեմ:
-Աշունը , համաձայն քառյակի հնչեցրած ծրագրերի, թեժ է խոստանում լինել: Հիմա, եթե կառավարությունը չկատարի առաջ քաշված 12 պահանջները, դա դիտվելու դավաճանությու՞ն, խառնաշփոթ ստեղծելու փո՞րձ:
-Ինձ չի հետաքրքրում՝ իշխանություն, ընդդիմություն, ինձ հետաքրքրում է մեր ժողովրդի անվտանգությունը: Ինձ՝ որպես սովորական հայի: Մենք պետք է ապահովենք մեր անվտանգությունը, հիմա ժամանակը չէ մեկ ուրիշ հարցերով զբաղվելու:
Աղբյուր՝ tert.am
http://ter-hambardzum.net/archives/9497