Գուգարաց թեմ.Երիտասարդական կազմակերպություն


ԾԱՌԱՏՈՒՆԿ ՄԱՐԳԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Գուգարաց թեմի երիտասարդական կազմակերպությունը, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի «Եկեղեցու և ՔՀԿ-ների ազդեցությունը ՀՀ-ում բնապահպանական խնդիրների վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացների վրա» ծրագրի շրջանակներում իրականացրեց «Լույս Քաղաք» խորագրով բնապահպանական սեմինարների շարք, որի ավարտին սեմինարների մասնակից Վանաձոր քաղաքի թիվ 5, 6, 11 և 24 դպրոցների 14-18 տարեկան պատանիները իրականացրեցին ծառատունկ Մարգահովիտ համայնքում:
Թեմի երիտասարդական կազմակերպությունը, «Ծառատունկ Հայաստան» ծրագրի հետ համագործակցաբար սոճենու, տանձի և խնձորի շիվեր տնկեց Մարգահովիտ համայնքի դպրոցին կից տարածքում և համայնքի ծայրամասում


ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՍԵՐՄԱՆՈՒՄ`

ՄԵՐ ՇՐՋԱՊԱՏԻ ՆԿԱՏՄԱՄԲ...

Օրերս, Գուգարաց թեմի երիտասարդական կազմակերպությունը իրականացրեց «Լույս Քաղաք» խորագրով բնապահպանական սեմինարների շարք։ 
Ծրագիրը կազմակերպվել էր Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի «Եկեղեցու և ՔՀԿ-ների ազդեցությունը ՀՀ-ում բնապահպանական խնդիրների վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացների վրա» ծրագրի շրջանակներում։ 
Կլիմայի փոփոխություն, կլիմայի փոփոխությանը հարմարվելը, արտանետումների կրճատում, կանաչ էկոնոմիկա, ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիան և Հայաստանի դիրքորոշումն ու մասնակցությունը թեմաներով սեմինարներին իրենց մասնակցությունը բերեցին Վանաձոր քաղաքի թիվ 5, 6 ,11 և 24 դպրոցների 14-18 տարեկան պատանիները: Վերջիններս մասնակցեցին տեսական տեղեկատվական սեմինարների, որը հիմք դարձավ գիտելիքները գործնականում կիրառելու համար։ Մասնագետ սեմինարավարների ուղղորդմամբ և ուսուցմամբ՝ պատանիները մասնակցեցին նաև ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ բացօթյա սեմինարի, որի ընթացքում հնարավորություն ստացան գործնականում կիրառել տեսական գիտելիքները։ 
Ծրագրի մասնակիցների համար հետաքրքրական էր նաև մասնակցել փոքրիկ դասախոսության՝ կանաչ աստվածաբանություն թեմայով, որ նրանց մատուցեց Վանաձորի Սբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ տեր Աբրահամ քհն․ Մարտիրոսյանը։ Այս կերպ ծրագրի մասնակիցները ծանոթացան այն մեծագույն խնամքին և պատասխանատվությանը, որը պարտավոր են կրել Աստծո ստեղծած բնության հանդեպ։ 
Ծրագրի ավարտին մասնակիցները իրենց ստացած գիտելիքներով տեղեկատվական թերթոններ կտարածեն Վանաձոր քաղաքում, ինչպես նաև կիրականացնեն ծառատունկ և կանաչապատման, քաղաքում աղբից մաքրման ենթակա տարածքների բարեկարգման և աղբի թափոններից կոմպոզիցիաների պատրաստման աշխատանքներ։



ՆԵՄ անդամները նշեցին Սբ Ծնունդը 6.01.2016









2016

Օրերս կայացավ թեմի երիտասարդական 
կազմակերպության խորհրդի ժողով







Օրերս օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի՝ կայացավ թեմի երիտասարդական կազմակերպության խորհրդի ժողովը: Կազմակերպության խորհրդի կազմում են թեմի 13 եկեղեցասեր երիտասարդաց միությունների ներկայացուցիչները: Երիտասարդները ստացան թեմակալ առաջնորդի օրհնությունը, լսեցին նրա հորդորները և հայրական խրատը՝ կապված իրենց գործունեության՝ եկեղեցուն բերած ծառայության վերաբերյալ: Երիտասարդները հավաքը սկսեցին Տերունական աղոթքով, որից հետո անցան օրակարգով նախատեսված քննարկումներին։ Ամփոփելով անցնող երկու ամիսների համաթեմական և եկեղեցասեր երիտասարդաց միություններից ներս իրականացրած ծրագրերը՝ վերջիններս անդրադարձան գործունեության ընթացքում առաջացած դժվարություններին: Քննարկեցին և ծրագրեցին մինչ տարեվերջ իրականացվելիք համաթեմական և ներթեմական ծրագրերը. այդ թվում՝ համաթեմական ուխտագնացության, «Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագրի և Սրբազան Հոր հետ թեմի եկեղեցասեր բոլոր միությունների անդամների տարեվերջյան հանդիպման հարցերը: Հավարտ ժողովի՝ երիտասարդները Սուրբ Սարգիս եկեղեցում աղոթք բարձրացրեցին առ Աստված իրենց առաջիկա ծառայության ուղիղ ընթացքի և ձեռնարկած գործերի հաջողության համար։

ԽԱՉՎԵՐԱՑԸ
Օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, սեպտեմբերի 12-ի երեկոյան Շահումյան համայնքի <<Սուրբ Խաչ>> եկեղեցասեր մանկապատանեկան միությունը կազմակերպել էր Խաչերթ` նվիրված Խաչվերացի տոնին: Համայնքի մուտքի մոտ տեղակայված <<Անկախության հուշակոթողի>> մոտից խաչերթի մասնակիցները տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Սողոմոն քահանա Ավետիսյանի ուղեկցությամբ շարժվեցին Սուրբ Հակոբ եկեղեցի, որտեղ տեր հայրը ներկաներին բացատրեց օրվա խորհուրդն ու տոնի նշանակությունը, ապա միասնական աղոթք բարձրացրեցին առ Աստված:


ՆԵՄ-ի գործունեությունը 2015


 Հիշիր Արարչիդ երիտասարդությանդ 

օրերին

Ֆիլմ 2015

  ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ ԵԿԵՂԵՑԱՍԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՉՈՐՐՈԴ ՀԱՎԱՔԸ

Օրերս Գուգարաց թեմի «Ծիծեռնակ» ճամբարում, օրհնությամբ և առաջնորդությամբ թեմակալ առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, կայացավ թեմի եկեղեցասեր երիտասարդաց միությունների հոգևոր-երիտասարդականչորրորդ ճամբարը:













«Հիշիր քո Արարչին քո երիտասարդության օրերին» աստվածաշնչյան պատգամը որպես խորագիր կրող արդեն ավանդական հավաքն այս անգամ իր շուրջն էր համախմբել թեմի արդեն 13 երիտասարդաց միությունների ներկայացուցիչներին: Նախորդ տարի թեմում կար 10 երիտասարդաց միություն, այսօր եկեղեցուն ծառայելու առաքելությանն են լծվել նաև Մեծ Պարնիի, Դսեղի և Մեծավանի նոր ձևավորված երիտասարդաց միությունները:
Եռօրյա ճամբարային օրակարգը հագեցած էր. տեղի ունեցան հանդիպումներ հոգևորականների և թեմակալ առաջնորդի հետ, համատեղ աղոթք, քննարկումներ` երիտասարդաց միությունների գործունեության առնչությամբ, փորձի փոխանակում միությունների միջև, խորհրդատվություններ նորաստեղծ միություններին, քննարկումներմիություններում առկա խնդիրների շուրջ, միջհամայնքային և համաթեմական առաջիկա մեկտարյա ծրագրերի մշակում և հաստատում:

Ըստ երիտասարդաց միությունների իրականացրած ակտիվ գործունեության` տարվա լավագույն երիտասարդաց միություն ճանաչվեց և դրամական պարգև հանձնվեց Վարդաբլուրում և շրջակա 9 համայնքներում գործունեություն ծավալող «Հնեվանք» երիտասարդաց միությանը, որ գործում է տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Մերուժան քահանա Սողոյանի հոգևոր պատասխանատվությամբ: Որպես խրախուսանք դրամական պարգև ստացավ նաև Շամլուղի երիտասարդաց միությունը, որ համայնքում եկեղեցու բացակայության պայմաններում անգամ, այցելու հոգևոր հովիվ տեր Վիգեն քահանա Ղազարյանի հետ լայն գործունեություն է ծավալում տարածաշրջանում:




Երիտասարդ ճամբարականները վերջին օրը Վանաձորի Սբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցին Սբ Աստվածածնի Վերափոխման տոնի Սբ Պատարագին և ապա ստանալով Սրբազան Հոր օրհնությունը և քաջալերանքը` վերադարձան համայքներ` առաջիկայում ի փառս եկեղեցու և իրենց համայնքների` առավել ակտիվ գործունեություն ծավալելու նպատակով:



Ֆոտոշարքը Լ.Յոլչյանի 15-16. 08.2015
ՆԵՄ-ի գործունեությունը



«ԵԿԵՂԵՑԱՇԵՆ ԵՎ ՀԱՅՐԵՆԱՇԵՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՏԵՍԱԿԱՆՈՎ…»

«Հիշիր Արարչիդ երիտասարդությանդ օրերին». Ավետարանական այս հորդորը դարձյալ հոգևոր երիտասարդականճամբարի շրջանակներում միավորեց Գուգարաց թեմի երիտասարդական կազմակերպության 13 ծխական երիտասարդացմիություններինԾիծեռնակ» թեմապատկան ճամբարումՃամբարի Սրբոց Մանկանց մատուռի առջև,հանդիսապետությաբ Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանիտեղի ունեցավերիտասարդական ճամբարի բացման արարողությունը 











Քառօրյա ճամբարըորի հոգևոր պատասխանատուն էրՎանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Ստեփանոս քահանա Մարգարյանընպատակ ուներխթանել ծուխերում երիտասարդաց միությունների և դրանց կից գործող պատանեկան խմբերի առավել արդյունավետաշխատանքինվեր հանել միությունների առջև ծառացած խնդիրներըգտնել լուծումներմշակել համաթեմականգործունեության ռազմավարական ծրագիր:Ճամբարային օրերին 50 երիտասարդներ` ամենօրյա ժամերգություննեի մասնակցություն իցզատ` հանդիպումներունեցան թեմի հոգևորականների հետնրանց հետ անցկացրեցին հոգևոր դասերզրույցներդասախոսություններ,քննարկումներ


Հանդիպեցին թեմակալ առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հետ, իրենց հարցերն ուղղեցին Սրբազան հորը, ստացան նրա օրհնությունն ուբարեմաղթանքները:Քառօրյա ճամբարի ավարտինհանդիսապետությամբթեմակալ առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանիտեղի ունեցավ նաև 2013թվականի լավագույն երիտասարդացմիության և լավագույն հոգևորմշակութայինսոցիալական ծրագրեր անվանակարգերում մրցանակաբաշխություն: Տարվա լավագույն երիտասարդաց միություն ճանաչվեց Ալավերդի քաղաքի «Նարեկացի» երիտասարդաց միությունըորը ստացավփոխանցիկ հուշատախտակՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատկերով և գումարորը պետք է առաջիկա ամիսներինօգտագործեն միության ծրագրերն իրականացնելու նպատակով:

 Գումարային պարգևատրումներ ունեցան նաև մյուսանվանակարգերում հաղթածՇահումյանիՍտեփանավանի և Վանաձորի երիտասարդաց միությունները:Ճամբարականները նշում են. «Թեմի երիտասարդական կազմակերպության կենտրոնական խորհրդի պարբերաբար հանդիպումները լայն հնարավորություն են տալիս ոչ միայն երիտասարդաց միությունների միջտարածաշրջանային և համաթեմական ծրագրերի իրականացման, այլ առիթ են ստեղծում վաղուց ձևավորված ընկերային խմբի ավելի սերտ շփման համար, քանի որ այնքան ջերմ, ընկերային- գաղափարական ընկերային մթնոլորտ է ձևավորվել, որ դժվարանում ենք հրաժեշտ տալ միմյանց»:





Երիտասարդական ճամբարի շրջանակներում համաթեմական, ներթեմական և միությունների ներսում առաջիկայում իրականացվելիք ծրագրերից զատ` քննարկվեցին նաև Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված համամարզային և տարածաշրջանային միջոցառումների շարքը, որոնք կյանքի կկոչվեն արդեն սկսած սեպտեմբեր ամսից: 




Ծրագրերի կազմակերպչական հարցերի շուրջ քննարկումների համար նախատեսվում է ծրագրել հանդիպում սեպտեմբերի 6-ին, դարձյալ Վանաձորքաղաքում:Ճամբարային օրերին երիատասարդները եղան նաև Վանաձորի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում, որտեղ միացան Սուրբ և Անմահ Պատարագի միասնական աղոթքին և եկեղեցաշեն ու հայրենաշեն բարի գործերի տեսլականով մեկնեցին իրենց տարածաշրջանները:




Ֆոտոշարքը Լիլիթ Յոլչյանի

Մաքրման աշխատանքներ Գուգարաց թեմում

 Արդեն երկրորդ տարին է,  Վանաձորի «Ս. Գր. Նարեկացի» երիտասարդաց միությունը «Պահպանենք մեր մշակութային արժեքները» ծրագրով այցելում է Գուգարաց թեմի խոնարհված վանքեր, եկեղեցիներ ու մատուռներ, իրականացնում  մաքրման ու բարեկարգման աշխատանքներ, եկեղեցիներին տեր կանգնելու   կոչ հնչեցնում  
  Երիտասարդները Վարդաբլուրի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Մերուժան քահանա Սողոյանի առաջնորդությամբ, մաքրեցին Սպիտակի տարածաշրջանի Շիրակամուտ համայնքի Ս. Աստվածածին եկեղեցին: 1902թ կառուցված սրբավայրը խորհրդային տարիներին պահեստի է վերածվել, քայքայվել, իսկ  88-ի երկրաշարժից` խոնարհվել:  Երիտասարդները հույս ունեն, իրենց կոչերը կլսեն  բարերարները և կօգնեն նաև  վերակառուցել սրբավայրը:
   Միայն այս տարվա ընթացքում երիտասարդաց միության անդամները մաքրման ու բարեկարգման աշխատանքներ են կատարել թեմի շուրջ 10-ը սրբավայրերում: Մաքրել են խոտածածկույթը, ավելորդ քարերը, եկեղեցու խորաններից դուրս բերել տարիների ընթացքում կուտակված  հողաշերտը:
  Մինչև դեկտեմբեր երիտասարդները կլինեն նաև Սպիտակի տարածաշրջանի Լուսաղբյուր և Խնկոյան համայնքների խոնարված եկեղեցիներում:
 Երկու տարվա ընթացքում Ս. Գր. Նարեկացի երիտասարդական միության անդամները մաքրման ու բարեկարգման աշխատանքներ  են իրականացրել թեմի մոտ 40 խոնարհված եկեղեցիներում:
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ պատմամշակութային հուշարձանների պահպանման և հանրահռչակման ոլորտում գործուն մասնակցության և հայրենի հուշարձանների հանդեպ հոգատար վերաբերմունքի համար Վանաձորի «Ս. Գր. Նարեկացի» երիտասարդաց միությունը  արժանացել է  մշակույթի նախարարության հատուկ շնորհակալագրի:

հեղ. Վիկտորյա Կարապետյան

Պահպանենք մեր մշակութային արժեքները-2013թ.


Օրերս, օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, մեկնարկեց Գուգարաց թեմի երիտասարդական կազմակերպության Վանաձորի <Նարեկացի> երիտասարդաց միության <Պահպանենք մեր մշակութային արժեքները> ծրագիրը: Միության ավանդական դարձած այս ծրագրի նպատակն է` թեմի խոնարհված մատուռներում և եկեղեցիներում իրականացնել բարեկարգման աշխատանքներ, արթնացնել տվյալ տարածաշրջանի բնակիչների շրջանում նախանձախնդրությունը` իրենց եկեղեցիներին տեր կանգնելու և որպես սրբավայր գնահատելու և պահպանելու համար: Առաջին այցով երիտասարդները` առաջնորդությամբ Վարդաբլուրի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Մերուժան քահանա Սողոյանի, մաքրեցին Վահագնի գյուղի գյուղամիջյան և Անտառամուտ գյուղի Սբ Աստվածածին եկեղեցիները: Երկուսն էլ 19-րդ դարին կառուցված, այժմ` կիսավեր եկեղեցիներ են և տեղի բնակիչների անուշադրության պատճառով կորցրել են իրենց շունչը: Այդ էին վկայում խորանին աճած ծառերը, ցիրուցան խաչքարերը:
Վահագնի գյուղում մաքրման աշխատանքներին միացան նաև տեղաբնակները: Երկու եկեղեցիները մաքրեցին խոտածածկույթից, ավելորդ քարերից, եկեղեցու խորաններից դուրս բերեցին հսկա շերտավորված հողը: Մաքրման ավարտին եկեղեցիներում փակցվեցին նաև հատուկ հայտարարություններ` սրբավայրի պատերը և տարածքը մաքուր պահելու, մոմերը միայն ավազի մեջ վառելու և առհասարակ եկեղեցին` թեկուզ խոնարված վիճակում` սրբությամբ պահելու հորդորով:
Միության այս ծրագիրը կլինի շարունակական և մինչև նոյեմբեր ամսվա կեսերը երիտասարդները կլինեն նաև Սպիտակի տարածաշրջանի Շիրակամուտ, Լուսաղբյուր և Խնկոյան գյուղերի խոնարված եկեղեցիներում:








Ֆոտոշարքը Էմմա Գրիգորյանի











Ֆոտոշարքը Էմմա Գրիգորյանի



Լոռի, Խնկոյան 
... ՎԱՆԴԱԼԻԶՄ... կոմունիզմի ջատագովների կողմից...


... Երիտ-կոմսամոլներն ու կոմունիստները... հսկա պատնեշներ են պատել եկեղեցու սրահի մեջ, սրահը բաժանել 6 -մասի և դարձրել ցորենի, գարու, սոխի, կարտոֆիլի, բազուկի և այլ... պահեստ...
Սրահի երկայնությամբ` միչև խորան... ձգվել է մի լայն ու հսկա պատ, որի վրայով երթևեկել են ձեռնասայլակները և այդ «ՊՈԴՅՈւՄԻ» աջ և ձախ կողմերի խանդակներում դատարկել համապատասխան բերքը...
Այնպես, որ գարին` չխառնվի ցորենին... կարտոֆիլը` բազուկին և այլն:



Հայ Առաքելական Եկաեղեցու Գուգարաց Թեմի

 Երիտասարդական Կազմակերպության Վանաձորի
 Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու <<Նարեկացի>>
երիտասարդաց միության հերթական ձեռքբերումներից
մեկը: 

ՀՀ Մշակույթի նախարարության Շնորհակալագիր


ԽԱՉՎԵՐԱՑ ԽԱՉԵՐԹ 15.09.2013
























ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄ .
ֆոտոշարքը Էմմա Գրիգորյանի


Գուգարաց Թեմի երիտասարդներին հետաքրքրեցին Վրաստանի հոգևոր և մշակութային վայրերը
PDFՏպելԷլ.փոստ

Երեքշաբթի, 27 Օգոստոս 2013 14:53
gugarac-tem
Օգոստոսի 24-26-ին Վիրահայոց թեմում հյուրընկալվեցին ՀՀ Գուգարաց թեմի Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու «Նարեկացի» երիտասարդաց միության անդամները՝ հոգևոր պատասխանատու, Վանաձորի «Սբ. Աստվածածին» եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Ստեփանոս քահանա Մարգարյանի գլխավորությամբ: Վանաձորցի երիտասարդների ուխտագնացությունը Վրաստան նախաձեռնել և երկու օր իր տանը հյուրընկալեց Վրաստանի Բոլնիսի շրջանի Կիանեթ գյուղի բնակիչ, ներկայումս Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի պատմության բաժնի երրորդ կուրսի ուսանող Ռոբերտ Սարգսյանը:
Եկեղեցասեր երիտասարդների ուխտագնացությունը Վրաստանում սկսվեց Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն այցելությամբ, որից հետո երիտասարդները եղան վրացական հոգևոր մշակութային կենտրոն Մցխեթայում: Հյուրերը դիտեցին Թբիլիսիի հին թաղամասերը, այցելեցին հայկական եկեղեցիներ: Ուխտագնացության շրջանակներում երիտասարդաց միության անդամները Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցում մասնակցեցին կիրակնօրյա սրբազան Պատարագին: Հավարտ Պատարագի Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը ներկայացրեց Գուգարաց Թեմից ժամանած եկեղեցասեր երիտասարդներին, օրհնության խոսքեր ուղղեց նրանց և ողջունեց ազգի մասին գիտեցածը նման ուխտագնացություններով հարստացնելու նպատակադրությունը:
Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացավ ուխտավոր երիտասարդների հանդիպումը վիրահայոց Թեմի երիտասարդաց միության անդամների հետ: Հյուրերին դիմավորեց և «Հայարտուն» կենտրոնի աշխատանքների մասին ներկայացրեց կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը, երիտասարդներին ողջույնի խոսքով դիմեց Թեմի կրթական բաժնի պատասխանատու Եվգենյա Մարկոսյանը: Լևոն Չիդիլյանը և Տեր Ստեփանոս քահանա Մարգարյանը փոխանակեցին նվերներ:
Ուխտագնացության շրջանակներում հայաստանցի երիտասարդաց միության անդամները այցելեցին Դավթյան տիկնիկային մշակույթի տուն, դիտեցին տիկնիկներով «վերակենդանացած» հին թիֆլիսյան թաղամասերն իրենց հարուստ կոլորիտով:
Ուխտագնացության օրերին վանաձորցի հյուրերին ուղեկցում էին Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի պատասխանատու, հոգևոր տեսուչ Գևորգ սարկավագ Անտոնյանը, երիտասարդաց միության անդամներ Իննեսա Սարուխանյանը և Հովհաննես Շահնազարյանը:
Վառ տպավորություններով և նոր ծանոթություններով հարստացած ՀՀ Գուգարաց թեմի Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու Նարեկացի երիտասարդաց միության անդամները վերադարձան հայրենիք արդեն Վանաձորում վիրահայ երիտասարդներին հանդիպելու սպասումներով:
http://armenianchurch.ge/hy/lurer/34-news/530-got-interested


«Հիշիր Արարչիդ երիտասարդությանդ օրերին»
Ժող. 12.1


Հայ Առաքելական Եկեղեցու
Գուգարաց թեմի երիտասարդական կազմակերպության (ՀԱԵԳԹԵԿ)
հոգևոր ճամբարը հուլիսի 26-28-ը
 «Ծիծեռնակ» ճամբարում

ՕՐԱԿԱՐԳ

ՀՈՒԼԻՍԻ 26
10:00-11:00 – Ժամանում, ծանոթացում տարածքին
11:30 – Ծանոթացում միմյանց հետ
12:00 – Թեմական երիտասարդական ճամբարի բացումը ՍՐԲՈՑ ՄԱՆԿԱՆՑ մատրան առջև.
 Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի օրհնության խոսքը, ակնկալիքներն ու սպասումները:
13:00 – Ճաշ
14:00 – Հանդիպում Վարդաբլուրի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Մերուժան քահանա Սողոյանի հետ: Զրույց «Ճշմարիտ քրիստոնյան» թեմայով:
15:00 – Հոգևոր դաս Վանաձորի «Նարեկացի» երիտ. միության հոգևոր պատասխանատու Տեր Ստեփանոս քահանա Մարգարյանի հետ «Սբ Պատարագ և ժամերգություն» թեմայով
16:00 – Հանդիպում Վանաձորի Սբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Ազարյանի հետ «Առաջնորդ լինելու մասին» թեմայով
17:30 – Հանգիստ
18:00 – Ավետարանի ընթերցում (Մատթեոս 19.3-12, Ա Կորնթացիներ 6.18-7.11), զրույցի ծավալում ընթերցվածքի շուրջ Տեր Կարապետ վարդապետ Հարությունյանի հետ:
19:30 – Ընթրիք
20:00 – Հոգևոր դաս Տեր Կարապետ վարդապետ Հարությունյանի հետ «Հոգևոր մշակույթը և նրա հաջորդական ընթացքը» թեմայով
21:00 – Կարծիքների փոխանակում Հայաստանում տիրող բարոյահոգեբանական վիճակի մասին(«Քրիստոնեական առաքինություններ և քրիստոնեական կենցաղավարություն»): Խնդիրների հավաքագրում, հարցերի առաջքաշում:
22:00 – Ընկերային հավաք. ներթեմական մշակութային միջոցառում
23:00 – Հոգևոր ֆիլմի դիտում Павел Лунгин «ОСТРОВ»
00:00 – Քուն










ՀՈՒԼԻՍԻ 27

08:00 - Վեր կաց 
08:10 – Սանիտարական ժամ
08:30-09:00 – Միասնական աղոթք, մարզանք կամ զբոսանք
09:30 – Նախաճաշ
10:00 – Ավետարանի ընթերցում(Եբրայեցիներ13.7-9,Հովհաննես 16.33-17.8), զրույցի ծավալում ընթերցվածքի շուրջ Տեր Կարապետ վարդապետ Հարությունյանի հետ:
11:00 - Հանդիպում Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հետ
13:00 – Ճաշ
14:00 – Տարածաշրջանների երիտասարդաց միությունների իրավիճակային պատկերի ներկայացում. միություններում առկա հիմնական խնդիրների վերհանում. քննարկում:
 15:00 – Խմբերի բաժանում` առաջադրված հարցերի ու խնդիրների լուծման և այդ լուծման գործում միության դերի ու գործունեության մեթոդների և մեխանիզմների մշակման համար:
16:00 - Հոգևոր դաս Տեր Կարապետ վարդապետ Հարությունյանի հետ «Մեկ ազգ, մեկ հայրենիք, մեկ եկեղեցի» թեմայով. (եկեղեցի-պետություն հարաբերությունները):
16:30 - Հանդիպում «Թռիչք» հկ-ի նախագահ Հովհաննես Նիկողոսյանի հետ «Երիտասարդ առաջնորդների կազմակերպչական կարողությունների խթանում» թեմայով:
17:30 – Հանգիստ
18:00 – Հանդիպում Վանաձորի Սբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Ազարյանի հետ «Երիտասարդ առաջնորդների կազմակերպչական կարողությունների խթանում» թեմայով- շարունակություն
19:30 – Ընթրիք
20:00 – Խմբերի առանձին աշխատանքների կազմակերպում
20:30 – Հոգևոր դաս Տեր Կարապետ վարդապետ Հարությունյանի հետ «Առաջնորդի անհրաժեշտությունը. հոգևոր արթնություն և դրա անհրաժեշտ կիրառումը» թեմայով
21:00 – Քննարկումներ. օրվա գնահատականը.
21:30 - Ինտելեկտուալ խաղ-մրցույթ «Ինչ, որտեղ, երբ»
22:30 – Խոկում, միասնական աղոթք:
23:00 – Հոգևոր ֆիլմի դիտում «ФОРПОСТ»
00:00 – Քուն












 


ՀՈՒԼԻՍԻ 28
08:00 – Վեր կաց
08:10 – Սանիտարական ժամ
08:30-09:00 – Միասնական աղոթք, մարզանք կամ զբոսանք
09:30 – Նախաճաշ
10:00 – Ուխտագնացությունը դեպի Վանաձորի աաջնորդանիստ Սբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի
11:00-13:00 – Մասնակցություն Սբ Պատարագին Վանաձորի Սբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում
14:00 – Ճաշ
14:45 – Խմբերի կողմից արված առաջարկությունների քննարկում, ամփոփում:
16:30 – Առաջիկա երկու ամիսների ՀԱԵԳԹԵԿ ծրագրերի մշակում(Համաթեմական, ներթեմական(քույր միությունների միասնական ծրագրեր))
17:30 – Հանգիստ
18:00 - ՀԱԵԳԹԵԿ աշխատանքային մոդելի հստակեցում, կենտրոնական խորհրդի վերակազմավորում: Թեմակալ առաջնորդի կողմից տարածաշրջանների երիտ միություններին տրվելիք հանձնարարականները:
19:30 – Ընթրիք
20:00 – Հոգևոր դաս Վանաձորի «Նարեկացի» երիտ. միության հոգևոր պատասխանատու Տեր Ստեփանոս քահանա Մարգարյանի հետ «Երիտասարդների դերը Հայ Առաքելական եկեղեցում» թեմայով
22:00 – Ճամբարի պաշտոնական փակում (Կարծիքների կիսում, մշակութային համարներ, «Գաղտնի ընկեր» խաղի ամփոփում...)
22:30 – Ազատ ժամ
00:00 - Քուն
ՀՈՒԼԻՍԻ 29
08:00 – Վեր կաց
08:10 – Սանիտարական ժամ
08:30-09:00 – Միասնական աղոթք, մարզանք կամ զբոսանք
09:30 – Նախաճաշ
10:00 – Մեկնում ճամբարից




Հոգևոր ճամբարի նպատակն է.
Երիտասարդներին հոգևոր գիտելիքներով զինելուց զատ` վերապատրաստել որպես առաջնորդներ, նրանց մեջ ձևավորել պատասխանատվության գիտակցություն և խթանել կազմակերպչական կարողությունները` այսպիսով նպաստելով թեմի հովիվների երիտասարդաց միությունների գործունեությանը:



Հավատքն առանց գործերի մեռած է.

 Վանաձորի <<Նարեկացի>> երիտասարդաց միությունը 6.07.213թ եղավ մ Դսեղի Սբ. Գրիգոր Բարձրաքաշ վանքում...

  

Ֆոտոշարքը Էմմա Գրիգորյանի
Սիրելի հայորդիներ. 
Վանաձորի Սբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցու<<Նարեկացի>> երիտասարդաց միությունը շնորհավորում է բոլորիդ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության տոնի առիթով, մաղթում, որ Բարձրյալն Աստուծո ողորմածությամբ իրականան ձեր ազգանվեր և եկեղեցաշեն բոլոր ծրագրերը: 
ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ. 
Մահուամբ զմահ կոխեաց եւ յարութեամբն իւրով մեզ զկեանս պարգեւեաց: Նմա Փառք յաւիտեանս. Ամէն:
ԴԵՊԻ ՍԲ ԳՐ. ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ԲԱՐԵԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԽՆԴՐԵԼՈՒ...







16.03.2013
 Ֆոտոշարքը Վահե-Դավիթ Խաչիկյանի 









Անտառի կենդանիները

11.01.2013թ.
      «Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագիր
Պահպանենք մեր մշակութային արժեքները
<<Նարեկացի>> երիտասարդական միության <<Պահպանենք մեր մշակութային արժեքները>> խորագրով դրամաշնորհային ծրագիրը` իրականացվեց <<Վանաձոր երիտասարդական բանկ>> ծրագրի շրջանակներում: Եվրասիա համագործակցություն հիմնադրամը սկսած 2007 թվականից իրականացնում է <<Վանաձոր երիտասարդական բանկ>> ծրագիրը, որի տարբեր փուլերում երիտասարդները զարգացնում են իրենց առաջնորդական, որոշումներ կայացնելու եւ վերլուծական մտածելակերպի հմտություններ` ի շահ համայնքի խնդիրների լուծման:
<<Պահպանենք մեր մշակութային արժեքները>> ծրագի  Առաջին փուլում  անցկացվեց ճանաչողական սեմինար, որի շրջանակներում կարևորեցին մշակութային արժեքների պահպանումն ու իրենց ներդրումն այդ գործում:
երկրորդ փուլով` պատմական միջավայրի պահպանության Լոռու մարզային ծառայության գրասենյակի օգնությամբ ընտրվեցին Սպիտակի և Ստեփանավանի տարածաշրջանի այն հուշակոթողները, որոնք թերևս քիչ հայտնի են և սակայն խիստ բարեկարգման կարիք ունեն: Ծրագրի վերջին փուլում  կազմակերպվեց ցուցահանդես` նվիրված այն համայնքների հուշակոթողներին, որտեղ իրականացվել են բարեկարգման աշխատանքները:  Մաքրված տարածքների մշակութային արժեքն ընդգծելու և այն հասարակության լայն զանգվածին հասու դարձնելու նպատակով պատրաստվել էին թերթոններ` վերոնշյալ վայրերի մասին սեղմ տեղեկատվությամբ, որը նաև բաժանվեց ներկաներին::  
Ծրագիրն իր ձևաչափով կլինի շարունակական և հետագայում դրան կընդգրկվեն հատկապես պատանեկան տարիքի երեխաներ. սա կնպաստի մատաղ սերնդի մեջ ձևավորելու այն համոզմունքը, որ հայրենասիրությունը սկսվում է մեր բակերից: 

                          ՈԻԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԷՋՄԻԱԾԻՆ
Թեև ուխտագնացության խորհուրդը մեծ է և համարվում է Հայ առաքելական եկեղեցու բարեպաշտական սովորություններից մեկը, այնուամենայնիվ ներկա ժամանակաշրջանում այն հաճախակի չի կազմակերպվում, իսկ կազմակերպվածն էլ միշտ չէ որ կատարվում է իրական խորհրդով: Այն արշավ չէ, ոչ էլ էքսկուրսիա, այլ Աստծուն մեկ այլ սրբավայրում հանդիպելու, իր հետ կապած ուխտը նորոգելու կամ պարզապես հավատն ամրացնելու ձգտում:
Հայ Առաքելական Եկեղեցու բարեպաշտական այս սովորությանը հաղորդ լինելու ձգտմամբ էլ Վանաձորի առաջին արհեստագործական ուսումնարանը Վանաձորի <<Նարեկացի>> եկեղեցասեր երիտասարդական միության հետ կազմակերպեց ուխտագնացություն դեպի Էջմիածնի Մայր Տաճար, որտեղ ուխտավորները մասնակցեցին Սբ Պատարագի միասնական աղոթքին: Երիտասարդները եղան նաև Սբ Աստվածածին, Գայանե, Հռիփսիմե և Շողակաթ եկեղեցիներում, որտեղ և միասնական աղոթքներով և շարականներով ամրացրեցին իրենց հավատքն առ Աստված:
 Սբ Շողակաթ վանքում ուխտավորները հանդիպեցին եկեղեցու վանահայր Հայր Իգնատիոսին, ով ներկայացրեց վանքի պատմությունն ու հորդորեց առավել նախանձախնդիր հավատով կառչած լինել հայ եկեղեցուն:  Երիտասարդները ստացան վանահոր օրհնությունը և միասնական աղոթքով իրենց ուխտը նորոգեցին` հուսալով որ նման ուխտագնացությունները կլինեն շարունակական:


                ՈԻԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ՇԻՐԱԿԻ ԹԵՄ

Վանաձորի Սբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու երիտասարդական միության համագործակցությունը քաղաքի ակտիվ երիտասարդների հետ դեռևս շարունակվում է:  Օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոսպոս Չուլջյանի և աջակցությամբ Վանաձորի Սբ Սարգիս եկեղեցու խաչքավոր Գագիկ Քալանթարյանի` այս անգամ միությունը կազմակերպեց ուխտագնացություն քաղաքի ԲՈՒՀ-երի և ՀԿ-ների հետ դեպի Շիրակի թեմ:

  Ուխտագնացություն դեպի Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց, Մուղնիի, Սբ. Գևորգ, Հովհանավանք և Սաղմոսավանք 

Ամեն տարի հոկտեմբեր ամսին Հայ Առաքելական Սբ եկեղեցին տոնում է Սրբոց Թարգմանչաց տոնը: Այս տարի տոնը նշվեց հոկտեմբերի 13-ին:
Արդեն ընդունված  ավանդության համաձայն, <<Նարեկացի>> եկեղեցասեր երիտասարդական միությունը, օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի,  կազմակերպեց ուխտագնացություն դեպի Օշականի Սբ Մեսրոպ Մաշտոց, Մուղնիի Սբ Գևորգ, Հովհանավանք և Սաղմոսավանք եկեղեցիները: 
 
   Ուխտագնացություն դեպի Սբ Գևորգ եկեղեցի
 Ամեն տարի սեպտեմբեր ամսին Հայաստանյայց Առաքելական Սբ եկեղեցին տոնում է Սբ Գևորգ Զորավարի տոնը:


                  ՁԵՌՔ ՄԵԿՆԻ . . . 


Վանաձորի առաջնորդանիստ Սբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու երիտասարդական միությունն իր համար արդեն ավանդույթ է ձևավորել ամեն տարի օգնության ձեռք մեկնել Վանաձոր քաղաքի և հարակից շրջանների անապահով ընտանիքներին:
Ըստ այդմ, վերջերս հեռուստատեսությամբ հաճախակի լուսաբանվում էր անապահով մի ընտանիքի խիստ ծանր կեցության մասին, ովքեր բնակվում էին Սպիտակի <<Իտալական>> կոչվող թաղամասում: Ընտանիքի ծանր վիճակին տեղում ծանոթացան Սպիտակի և Վանաձորի եկեղեցասեր երիտասարդական միության անդամները և նախապես հայտարարության միջոցով հավաքված մանկական տաք հագուստով և սնունդով այց կատարեցին Թորոսյանների ընտանիք:
 Ընտանիքը վերջերս կորցրել է իր զավակներից մեկին և սակայն տանն այսօր շունչ են տալիս երկու երեխաները` հինգ ամյա Լուսինեն և նորածին Տիգրանը: Երեխաներին պահելու միջոցներ գրեթե չկան. ընտանիքի հայրը` Հայկ Թորոսյանը, աշխատում էր  որպես ջրհոր փորող, սակայն այս գործը շարունակել նրան արգելեցին բժիշկները` առողջական լուրջ խնդիրների պատճառով:  
Հուսանք ընտանիքին դեռևս օգնություն կցուցաբերեն ՀԿ-ներն ու բարեխիղճ անձինք: 
ՈւԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊ ԱՐՑԱԽ ԱՇԽԱՐՀ
 Օգոստոսի 24-ից 27-ը, օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, «Նարեկացի» եկեղեցասեր երիտասարդական միությունը կազմակերպել էր քառօրյա ուխտագնացություն դեպի Արցախի սրբավայրեր, Տաթևի վանական համալիր և Նորավանք:
Երիտասարդ ուխտավորները Վանաձորի Սբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ստեփանոս քահանա Մարգարյանի առաջնորդությամբ  եղան Արցախ աշխարհի հոգևոր կենտրոններում` Շուշիի Սբ Ղազանչեցոց և Կանաչ եկեղեցում, Գանձասարի վանական համալիրում, Դադիվանքում, ինչպես նաև Տիգրանակերտի բերդ-ամրոցում: Ուխտավայր դարձած բոլոր եկեղեցիներում երիտասարդները մասնակցեցին ժամերգությունների, Տեր Ստեփանոս քահանա Մարգարյանի հետ ունեցան հոգևոր դասեր. օրերը հագեցած էին քարոզներով, հոգևոր և ազգային երգեցողություններով, տարբեր մտավոր խաղերով
ԹեԱրցախում և թեմնացած ուխտավայրերում երիտասարդները ծանոթացան Արցախի բնակավայրերի պատմությանը, եղան Ստեփանակերտում: Ծանոթանալով սրբավայրերի պատմությանը, սաղմոսներով ու շարականներով լցված եկեղեցիներում աղոթք բարձրացնելով` երիտասարդներն իրենց և ազգի համար առավել արժևորեցին պատմական Հայաստանի չքնաղ մի անկյունը` Արցախ աշխարհը:
Երիտասարդները եղան նաև Տաթևի վանքային համալիրում, որտեղ գիշերեցին և առավոտյան մասնակից դարձան Սբ և անմահ Պատարագի:
Ուխտավորների վերջին կանգառը դարձավ Նորավանքը, որտեղ և միասնական աղոթք բարձրացրին առ Աստված ազգի, եկեղեցու և թեմի բարօրության, երիտասարդական միությունների աստվածահաճ գործունեության համար:
Դեպի Արցախ աշխարհ այս ուխտագնացությանն աջակցել էր 
Վանաձորի քաղաքապետ  Սամվել Դարբինյանը: 

Վարդավառը Հայ Առաքելական Սբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է
Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը համախմբել էր Գուգարաց թեմի երիտասարդներին Դսեղի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, մասնակից լինելու Սբ և Անմահ պատարագին` ձեռամբ Վանաձորի Սբ Գր. Նարեկացի եկեղոցւ հոգևոր հովիվ Տեր Ստեփանոս քահանա Մարգարյանի:
 Վանաձորի <<Նարեկացի>> եկեղեցասեր երիտ. միության հոգևոր հովիվ Տեր Ստեփանոս քահանա Մարգարյանի, Վանաձորի, Սպիտակի, Օձունի և Դսեղի եկեղեցասեր երիտասարդական միությունները խաչերթ կազմակերպեցին Դսեղ համայնքում` համախմբելով նաև համայնքի բնակիչներին խաչի շուրջ` հաղորդելով նրանց տոնի խորհուրդը:
ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄ. ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ 
Կառույցն իր մեջ ընդգրկում է թեմի 12 համայնքների երիտասարդաց միությունները. այլ կերպ կոչվում է ՀԱԵԳԹԵԿ (Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի երիտասարդական կազմակերպություն):
Նպատակն է համախմբել երիտասարդներին Հայ Առաքելական եկեղեցու շուրջ` ծանոթացնելով հոգևոր այն արժեքներին, որոնք բոլոր ժամանակներում ունեցել են ազգապահպան նշանակություն:
Օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի` կազմակերպվում են միջոցառումներ թե եկեղեցական և թե ազգային տոներին, ուխտագնացություններ, խոնարված եկեղեցիների մաքրման և բարեկարգման աշխատանքներ, խաչերթեր, բանավեճեր հագևոր նաև տարբեր առանցքային հարցերի շուրջ: Կազմակերպվում են հանդիպումներ թեմակալ առաջնորդի, թեմի հոգևորականների հետ, ունենում հոգևոր զրույցներ, դասեր, ֆիլմի դիտում-քննարկումներ:
Իրականացվում են ամեն հնարավոր միջոցառումները` երիտասարդներին զերծ պահելու տարբեր ազգակործան հոսանքներից, աղանդավորական կազմակերպություններից. փոխարենը մոտեցնելով հոգևոր-ազգային կարևորագույն արժեքների
:
ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆ

Գուգարաց թեմի երիտասարդաց միությունը` թեմի առաջնորդ Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանաի օրհնությամբ Աստվածամոր վերափոխման տոնին այցելեց Վանաձորի ծննդատուն` թեմի Տեր Ստեփանոս քահանա Մարգարյանի առաջնորդությամբ: Նրանք շուրջ 30 նորածիններին նիրեցին փոքրիկ նվերներ` խաչեր, նվերներց բացի նրանք ստացան  օրհնություն: Օրհնություն ստացան նաև մայրերը: Վերջում հոգևոր հայրը օրհննեց աև բուժանձնակազմին` մախթելով նրևանց ուժ, եռանդ, առողջություն, որ կարողանան օգնեն ապագա մայրերին:




  «ՇՈՂԱԿԱԹ» ՀԸ  հեռարձակած տեսանյութը  7.04.2012


ՍՊԻՏԱԿԻ ԵԵՄ

ՈՒխտագնացություն







ԼՄ  Շահումյան համայնքի Սբ. Հակոբ եկեղեցու

 << Սուրբ Խաչ>> եկեղեցասեր մանակապատանեկան միության
ԽԱՉՎԵՐԱՑ ԽԱՉԵՐԹ 13.09.2014








ֆոտշարքը Անահիտ Գագինյանի



ՀՈՒՆԻՍԻ 1








ֆոտշարքը Անահիտ Գագինյանի


Սբ Խաչվերացի տոն 
15.09.2013








ֆոտշարքը Անահիտ Գագինյանի


ՈՒխտագնացություն  ԼՄ  Արջահովիտի Սբ. Գևորգ եկեղեցի


Սեպտեմբերի 28-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Գևորգ Զարավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրը: Այդ օրը Շահումյան համայնքի <<Սուրբ Խաչ>> եկեղեցասեր մանկապատանեկան միությունը կազմակերպել էր ուխտագնացություն դեպի Արջահովիտի Սբ. Գևորգ եկեղեցի: Համայնքի նորակառույց Սբ. Հակոբ եկեղեցում միասնական աղոթք հնչեցնելուց հետո միության անդամները եղան նաև Վանաձորի Ս. Գրիգոր Նարեկացի եկեղեցում և մասնակցեցին առավոտյան ժամերգությանը, ապա քաղաքի հավատավոր բնակիչների հետ ուղևորվեցին դեպի Ս. Գևորգ եկեղեցի: Ս. Գևորգ եկեղեցում ուխտավորները մասնակցեցին Սուրբ և Անմահ Պատարագին: Պատարագիչն էր Վանաձորի Ս. Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Վահան քահանա Ազարյանը: Պատարագից հետո ուխտավորները եղան նաև Լեռնապատի Սուրբ Խաչ մատուռում, այնուհետև Սուրբ Աստվածածին եկեղեցում:




ֆոտշարքը Անահիտ Գագինյանի



Սրբոց Թարգմանչաց տոն

Հոկտեմբերի 12-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց Սրբոց Թարգմանչաց տոնը: Այդ օրը Շահումյան համայնքի Սուրբ Հակոբ եկեղեցու <<Սուրբ Խաչ>> եկեղեցասեր մանկապատանեկան միությունը կազմակերպել էր ուխտագնացություն դեպի Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի: Ուխտավորները Ս. Գրիգոր Նարեկացի եկեղեցում մասնակցեցին Սուրբ և Անմահ Պատարագին, որտեղ պատարագիչն էր արժանապատիվ տեր Վահան քահանա Ազարյանը: Հավարտ Պատարագի հավատավոր հայորդիները հնարավորություն ունեցան խոնահրվելու Սուրբ Գրիգոր Նարեկացու ճգնարաից բերված մասունքին, որը վերջին տարիներին Սրբազան հոր` Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ջանքերով բերվել էր Արևմտյան Հայաստանից: Այնուհետև միության անդամները եղան Սուրբ Սարգիս եկեղեցում, որտեղ միասնական աղոթք բարձրացրեցին առ Աստված:








ԱՄԱՆՈՐՅԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
Դեկտեմբերի 28 ին Շահումյան համայնքում տեղի ունեցավ Ամանորյա միջոցառումորին իրենց մասնակցությունն ունեցանԳուգարաց թեմի երիտասարդական կազմակերպության Շահումյան համայնքի Սուրբ Հակոբ եկեղեցու <<Սուրբ Խաչ>> եկեղեցասեր մանկապատանեկան միության սաներըԵլույթներով հանդես եկան նաև համայնքի Կրթամարզամշակութային համալիրի <<Վան>>, <<Անի>> և<<Մայրասար>> պարային համույթներըԱյս տարի ևս համայնքի ղեկավար ԷդիկՄանուկյանի նախաձեռնությամաբ համայնքի երեխաներին հանձնվեցին Ամանորյա նվերներ:





ֆոտշարքը Անահիտ Գագինյանի


ԱՄԱՆՈՐՅԱ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Հունվարի 8-ին Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու դահլիճում օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի տեղի ունեցավ Ամանորյա և Սուրբ Ծննդյան միջոցառում, որին իրենց մասնկցությունն ունեցան Գուգարաց թեմի <<Զանգակ>> մշակութային կենտրոնի <<Զանգակներ>> մանկապատանեկան երգչախումբը` Անահիտ Ճուղուրյանի ղեկավարությամբ, Գուգարաց թեմի երիտասարդական կազմակերպության Շահումյան համայնքի <<Սուրբ Խաչ>> եկեղեցասեր մանկապատանեկան միությունը և Շահումյանի Կրթամարզամշակութային համալիրի <<Անի>>, <<Մայրասար>> և << Վան>> պարային համույթներ:
Միջոցառման ավարտին իր օրհնանքի խոսքն ասաց Գուգարքի տարածաշրջանի հոգևոր հովիվ արժանապատիվ տեր Սողոմոն քահանա Ավետիսյանը:








ֆոտշարքը Անահիտ Գագինյանի

Ալավերդու ԵԵՄ



 Հանդիպում Տ Միքայել քահանա Շաղոյանի հետ






ԼՄ քաղաք Ալավերդու Սբ. Գր. Նարեկացի եկեղեցու և տարածաշրջանի հոգևոր Տեր 

Միքայել քահանա Շաղոյանի և Ալավերդու ԵԵՄ անդամները հանդիպում են ունեցել 

Ալավերդի քաղաքի թիվ 5 և թիվ 9 դպրոցների 10-12-րդ դասարանների 

աշակերտների հետ: Դպրոցակաները բարձրացրեցին

իրենց հետաքրքրող հարցեր ՝ 
հայ առաքելական եկեղեցու ,երիտասարդների դերի և

նշանակության մասին : Տեր հայրը պատասխանեց բոլոր հարցերին, օրհնեց 

միության նոր անդամներին և հույս 

հայտնեց ,որ ամուր կլինի մեր երտասարդությունը ,քանի որ վաղվա օրը իրենք 

են:Հավարտ հանդիպման աղոթք բարձրացրին ԱՌ ԱՍՏԱՎԾ:

Հաղպատ ԵԵՄ

Սեպտեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայանալիք Սրբազան Մյուռոնօրհնության արարողությանն ընդառաջ, օրհնությամբ Գուգարաց Թեմի Առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Սեպուհ արք. Չուլջյանի և առաջնորդությամբ Ախթալայի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Վիգեն քհն. Ղազարյանի՝ Շամլուղի «Լուսավորչի Զավակներ» Եկեղեցասեր Երիտասարդաց Միությունը Շամլուղի միջնակարգ դպրոցում կազմակերպել էր Շողակաթ հեռուստաընկերության պատրաստած «Մյուռոն-Շարունակվող Զորություն» ֆիլմի դիտումը, որին մասնակցեցին դպրոցի միջին և բարձր դասարանների աշակերտները` շուրջ 60 հոգի, ինչպես նաև ուսուցչական անձնակազմն ու տնօրինությունը:
 

Սրբալույս Մյուռոնի մասին բանախոսությամբ հանդես եկավ Տեր Վիգեն քահանա Ղազարյանը: Միջոցառման ավարտին ելույթով հանդես եկավ Շամլուղի դպրոցի տնօրեն մեծարգո Հովհաննես Սոխակյանը, ով իր խոսքում կարևորեց նմանատիպ միջոցառումների անցկացումը, որոնք բարձրացնում են իրազեկվածությունը եկեղեցական արարողությունների վերաբերյալ, և շնորհակալություն հայտնեց համայնքի նորաստեղծ երիտասարդաց միության անդամներին համայնքում ակտիվ գործունեություն ծավալելու համար։
Խաղողօրհնեք կամ Աստվածածնի Վերափոխման տոնը 

Ս/թ. Օգոստոսի 18-ին նախքան Պատարագն սկսելը Նվիրատվություն ստացանք Պետրոս Մրյանի կողմից` դեռ մեկ տարի առաջ նա Փորագրված խաչքար էր նվիրել Հաղպատավանքի Սուրբ Գրիգոր եկեղեցուն: Իսկ այսօր նա այդ խաչքարերից՝ տարբեր խաչերի նվիրեց Սուրբ Նշան և Սուրբ Աստվածածին եկեղեցիներին: Հենց Սուրբ Աստվածածին եկեղեցում ձեռամբ Հաղպատավանքի հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տեր Ասպետ վրդ.Պալյանի օրհնվեցին խաչքարերը,այնուհետև հանդսիսավոր կերպով փորագրված խաչքարները տեղադրվեցին երկու եկեղեցիների Սբ.Սեղաններին:

Հայ Առաքելական եկեղեցու սպասավորնեը ավելանում են

Այլևս Պատարագներին որպես սպասավոր կմիանան 6 հոգի : Երկու հոգի Կիրակնօրյա դպրոցից՝ Էդգար Պարանյան 1-ի Ա դասարան, Գևորգ Փարեմուզյան 1-ի Բ դասարան, երեք հոգի Պատանեկան Միությունից Արևիկ Սախակյան, Անի Քառյան , Ինեսա Քոչարյան, և Մեկ հոգի ԵԵՄ-ից ՝ Արսեն Քառյան:  Հայր սուրբի , Գ. Ղարդյանիև երգչախմբի Դիրիժոր Ռ, Անանյան կողմից նոր անդամները հմտացել են իրենց  ծառայության մեջ, շնորհիվ իրականացված ուսուցողական դասերի: Կից ներկայացնում եմ ամենակրտսերի՝ Էդգար Պարանյանի լուսանկարը՝

Վերափոխման տոնի արարողություն Շնողում Միության անդամների մասնակցությամբ



Ս/թ. Օգոստոսի 17-ին կատարվեց այցելություն Շնողի Սուրբ Սարգիս եկեղեցի և կատարվեց Խաղողօրհներգի արարողություն: Այցելությանը ներկա էին նաև Միության 27 անդամ որոնց մեծ մասը մասնակցից դարձան արարողության երգեցողությանը: Հավարտ արարողության քարոզի բովանդակալից խոսքով հանդես եկավ Հաղպատավանքի Հոգեշնորհ հովիվ Հոգեշնորհ Տեր Ասպետ վրդ. Պալյանը , այնուհետև ներկաներին բաժանվեց օրհնված խաղող և Պահպանիչ աղոթքով ավարտվեց արարողությունը: 
Արարողության ավարտին Միության անդամները շրջեցին գյուղի տարածքում , ծանոթացան երիտասարդների հետ, ինչպես նաև զրուցեցին և պայմանավորվեցին մինչև տարվա վերջ Շնող համայնքում հիմնել ԵԵՄ , որոնք հաշվետու կլինեն Հաղպատավանքի Միությանը :


Ատենագրություն

Ատենագրություն<<Հաղպատ>> ԵԵՄ-ի Հուլիսի 31-ին կայացավ <<Հաղպատ>> ԵԵՄ-ի նոր շրջափուլի առաջին նիստը :Այն սկսեցինք 30-35 անդամով և մեծ ակնկալիքներով ՝ ի նպաստ Հայ առաքելական եկեղեցու , Գուգարաց թեմի և Հաղպատավանքի: Ժողովի սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ Հաղպատավանքի Հոգևոր հովիվ հոգեշնորհ Տեր Ասպետ վրդ. Պալյանը , որն էլ փոխանցեց իր երախտիքի և ակնկալիքի խոսքերը , ինչպես նաև Օրհնության խոսքը: Ժողովի ընթացքում վերապատրաստում անցած անդամները ներկայացրեցին առաջիկային վերաբերվող հարցերը և քննարկաման առիթ հանդիսացող խնդիրները ինչպես նաև առաջակվող լուծումները: Ներկայացրեցին նաև Գուգարաց թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպս. Չուլջյանի հանձնարարականները և ակնկալիքները: Ինչպես նաև ՀԱԵԳԹԵԿ գործունեության մասին: Միության անդամների կողմից քննարկվեց առաջիակայի տոների մասին և մեր մասնակցության չափաբաժինը դրան:Կազմավորվեցին մի քանի խմբեր՝ Ուղտագնացությունների կազմակերպման , Միջոցառումների կազմակերպման , Լուսաբանման , Արտաքին կապերի, Ֆինանսների հայթհայթման, Ինտելեկտուալ խաղերի կազմակերպման: Այս խմբերից յուրաքանչյուրն ընտրեց իր ղեկավարին և գրավոր կերպով խմբի անդամների մասին տեղեկություններ ներկայացվեց Հոգեշնորհ հորը: 
 Ատենապետ ՝ Գ. Ղարդյան


Ապրիլի 24

Ապրիլի 24-ին Եղեռնի զոհերի հիշատակի օրը << Հաղպատ>> ԵԵմի և Աշակերտական խորհրդի կողմից կազմակերպվեց հիշատակի երթ: Երթը սկսվեց Հաղպատի միջնակարգ դպրոցից և ավարտվեց Հաղպատավանքում Հոգեհանգստի արարողությամբ: Երթի մասնակիցները հրապարակ հասնելով կատարեցին կավճանկարչություն՝իրենց կոչերը գրելով հատակին: Այնուհետև լսեցին Հաղպատավանքի հոգևոր հովիվ Տեր Ասպետ վրդ. Պալյանի հայրենասիրական խոսքերը:Եվ բարձրանալով Սբ. Նշան ներկա գտնվեցին Հոգեհանգստի:






Ֆոտոշարքը Գեղամ Ղարդյան
Սբ.Հարության տոնը Հաղպատում

Ս/թ. մարտի 31-ին Հաղպատավանքի սբ. Նշան եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ ձեռամբ Հաղպատավանքի հոգևոր հովիվ Տեր Ասպետ վրդ. Պալյանի  : Պատարագի ավարտին կատարվեց ՝  հացի, աղի, ջրի, և զատկական հավկիթների օրհնություն, որը բաժանվեց ներկա հավատացյալ ժողովրդին: Պատարագի ավարտին  եկեղեցու բակում կատարվեց Հաղպատի Կիրակնօրյա դպրոցի աշակերտների գովասանագրերի հանձնում :
Միջոցառմանը իր օրհնությունը բերեց Հաղպատավանքի հոգևոր հովիվ Տեր Ասպետ վրդ. Պալյանը
:

                                                      Ֆոտոշարքը Գեղամ Ղարդյանի

Սբ.Ստեփանոսի տոն

Ս/թ դեկտեմբերի 25-ին ժամը 16:00-ին Սբ.Ստեփանոսի տոնի առիթով Հաղպատավանքի Սբ. Նշան եկեղեցում կազմակերպեցինք երիտասարդների օրհնության արարողություն:Արարողության վերջում Հաղպատավանքի հոգևոր հովիվ Տեր Ասպետ վրդ. Պալյանը երիտասարդներին բաժանեց օրհնված խաչեր: 
12.12.12թ.

012թդեկտեմբերի 12-ին <<12.12.12>> Հաղպատավանքում տեղի ունեցավ մեծամասշտաբ միջոցառում,որի մասնակցում էր ամբողջ գյուղըՕրակարգում՝Երեկոյան ժամերգություն Խարույկ,զրույց,երգ,պար Հրավառություն Միջոցառման սկզբում և վերջում ժողովուրդը ստցավ Հաղպատավանքի հոգևոր հովիվ Տեր Ասպետ վրդՊալյանի օրհնությունը և քաջալերումը դեպի եկեղեցի այցելություն:

ԱԽՏԱԼԱՅԻ ԵԵՄ


Ծառատունկ Ախթալայում-2012