Wednesday, June 19, 2013

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելեց Լոռու մարզ


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով Լոռու մարզում էր: 2010 թվականին Սանահին կատարած այցի ընթացքում կառավարության ղեկավարը մշակույթի նախարարությանը հանձնարարել էր ստանձնել վանական համալիրի ամրակայման աշխատանքները: Մինչև 2011-ի ավարտը իրականացվել էին առավել վթարված արևմտյան թևի հուշարձանախմբի կառույցների գիտական համալիր ուսումնասիրություններ՝ Վենետիկի վերականգնման կենտրոնի և Բեռլինի բարձր տեխնոլոգիաների համալսարանի մասնագետների, «Երկիր և մշակույթ» ֆրանսիական կազմակերպության ներկայացուցիչների, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի մասնագետների կողմից:
Տեսանյութը դիտեք այստեղ..Լոռի ՀԸ 18.06.2013

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=_z8lgpgNrT4#!


Friday, June 7, 2013

«Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթ

ՀՀ  ԿԳ նախարարության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի նախաձեռնությամբ ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում մեկնարկել է «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթը: Այն առաջին անգամ է անցկացվում` միայն հանրապետական փուլով: Մասնակցում են նախադպրոցական հաստատությունների տնօրեններ և մանկավարժներ: Լոռու մարզում արդեն հայտնի են հաղթող տնօրենի և դաստիարակի անունները:
  Մարզի լավագույն դաստիարակ ճանաչված Աննա Հակոբյանը և լավագույն տնօրեն Արմաիդա Աբովյանը, երկուսն էլ Վանաձորից են: Մրցույթին մասնակցությունը կամավոր սկզբունք է կրել, այն երկու` գրավոր և բանավոր, փուլերով է եղել: Լոռու մարզից մրցույթին մասնակցել է 11 հոգի:
 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը տարեցտարի ընդլայնում է դպրոցներում իրականացվող հոգևոր կրթության ծրագրերը: Այսօր ՔԴԿ-ն իր առջև խնդիր է դրել նոր ծրագրեր իրականացնել նաև նախադպրոցական որոտում:
ՀՀ բոլոր մարզերից և Երևան քաղաքից հաղթող ճանաչված տնօրենները, դաստիարակները և իրենց սաները հունիսի մեկին` Երեխաների պաշտպանության միջազգային տոնին, Հայոց հոգևոր կենտրոն Սուրբ Էջմիածնում կստանան Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը: Այնուհետև կանցկացվի մրցանակաբաշխություն` գրականության, պատվոգրերի,նաև` դրամական նվերների տեսքով: Երեխաներին անակնկալ կմատուցեն Տիկնիկային գործիչների միության դերասանները: Սիրելի մուլտհերոսները հանդես կգան հետաքրքիր բեմադրություններով: Մայր Աթոռը կհոգա նաև երեխաների սննդի հարցը: