Մայր Աթոռ Սբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանի և ԵՊՀ-ի Աստվածաբանության ուսանողների որոշել են շրջել մարզերի մանկատներով ու ծերնոցներով: Մտահզացումը առաջացել է ուսանողների պարբերաբար շփումներից ուսխորհուրդների համագործակցությունից: Առաջին այցելությունը Գյումրիի Ֆրիտյոֆ Նանսենի անվան մանկատուն: Մանուկյները հոգևորականներին ընդունեցին վաղօրք պատրաստված համերգային ծրագրով, որը կարճ ժամանակում վերածվեց իսկական տոնախբության: Ուսանողները դատարկազեռն չէին եկել` հոգևոր գրքեր, գրենական պիտույքներ, հագուստ, սնունդ էին բերել մանուկների համար, որը մանկատան ճաշարանում ճաշակեցին յուրերի հետ: Անդրանիկ սարկավագ Հովհաննիսյանը նկատեց, որ երեխաների թեկուզ շոյված էին իրենց վերաբերմունից, սակայն նրանց համար կարևորը հյուրերի առկայությունն է. < Շատ ուրախ եմ, որ այսքան խանդավառ աչքեր են մեզ դիմավորում, մանկատան երեխաների հետ աշխատանքը մեծ ջանքեր է պահանջում նրանք դժվար են շփվում անծանոթ մարդկանց հետ, սակայն հոգևորականները սպասված հյուր են այս մանկատանը, կարճ ժամանակում մանուկները կարողացան ընկերանալ մեզ հետ> : Խմբակային զրույցների ժամանակ մանուկները հետաքրքրում էր ճեմարականների և մայրաքաղաք ուսանողների կյանքից մանրամասներ: Ուսանողները զարմացած էին մանուկների իմացությամբ ` նրանք լավ գիտեն ինչպես պետք է բարևել ու ցտեսություն մաղթել հոգևորականին:
Աստծո պատգամներն և Հայ առաքելական եկեղեցու ավանդույթները ութ տարի շարունակ հնչում է Գյումրիի Ֆրիտյոֆ Նանասենի անվան մանկատանը` հոգևոր դասերը, պատարագներն ու ուխտագնությունններն անպակաս են մանկատան առօրյայից: Եկեղեցու պատմության ուսուցչուհի Ալվարդ Կաղզվանտյանը կարևորում է եկեղեցու դասերը, սակայն ավելի շատ օգնում է երեխաների և հոգևորականների հետ կապը, որը Շիրակ աշխարհում ամուր հիմքերի վրա է դրված. <Երեխան հոգևոր արժեքներին է ծանոթանում , սակայն կիսատ է. միայն հոգևոր դասերը բարոյական կրթութունը զարգացնելու համար շատ քիչ է, դպրոցի դասաժամերը բավարար չեն >: Տեր Միքայել եպիսկոպոս Աճապահյանի նախաձեռնությամբ և առաջնորդությամբ մանկապարտեզներում էլ են հոգևոր դասեր անցկացնում: Շիրակի թեմի հոգևորականը պարբերաբար այցելում են մանկատուն, երեխաները սրտի թրթիռով սպասում նրանց յուրաքանչյուր այցելության :
Մանկատներ, ծերանոցներ և հասարակկան այլ կազմակերպություններ այցելությունը կշարունակվեն :
10.04.2011
No comments:
Post a Comment