Wednesday, January 27, 2016

Շնորհավոր Հայոց Բանակի տոնը


«Աստվածաշունչ մատյանն ասում է, թե մարդու սիրտն այնտեղ է, ուր նրա գանձերն են: Ըստ ձեզ որտե՞ղ է հայ ծնողի գանձը:

Հայ ծնողի գանձն այնտեղ է, որտեղ նրա զինվոր զավակն է...
Մեր գանձը հայոց բանակն է...»: 
Սեպուհ արք. Չուլջյան 
 առաջնորդ Գուգարաց թեմի
Շնորհավոր Հայոց Բանակի տոնը:

Sunday, January 24, 2016

ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԶՈՐԱՎԱՐԻ ՏՈՆԸ ԳՈՒԳԱՐՑ ԹԵՄՈՒՄ

Երիտասարդների օրհնության օրը` Սուրբ Սարգիս Զորավարի տոնը, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս մեծ շուքով տոնվեց Գուգարաց թեմում:

Tuesday, January 19, 2016

Եղեռնի 100-ամյակին Ամենայն Հայոց Հայրապետի ձեռամբ

օծված Հայոց Ցեղասպանության նահատակների սրբապատկերը հանգրվանեց Վանաձորի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի Մայր եկեղեցում: Սուրբ նահատակների սրբապատկերն իր պատկերագրությամբ եզակի ստեղծագործություններից է հայկական հաստոցային սրբանկարչության մեջ: Հավաքական այդ պատկերը ներկայացնում է հանուն Հավատի և հանուն Հայրենիքի մարտիրոսացած հայորդյաց` այր և կին, ծեր և մանուկ: Սրբադասումից հետո Մայր Աթոռից դուրս բերված Եղեռնի նահատակներին խորհրդաբանորեն ներկայացնող այս սրբապատկերը եկեղեցում կմնա մեկ ամիս` ի խոնարհումն հավատացյալների:

Saturday, January 16, 2016

Սիրելի  հայրենակիցներ,
Լրանում է <<Ակօս >>երթի խմբագրապետ, պոլսահայ անվանի մտավորական, ազատ խոսքի ջատագով Հրանտ Դինքի նահատակության իներորդ տարելիցը: 
Հունվարի 19-ին` ժամը 13 00-ին, Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու Նահատակաց Պուրակում` Մեծ Եղեռնի հուշակոթողի առջև, տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն:
Հրանտ Դինքի հոգու խաղաղության համար հրավիրում ենք բոլորիդ միասնական աղոթքի:

Tuesday, January 5, 2016

Քրիստոս ծնավ և 

հայտնեցավ

Մեզ և ձեզ մեծ ավետիս

Օրհնյալ է 

հայտնությունը 

Քրիստոսի

 2016
























Ֆոտոշարքը Լ.Յոլչյանի 5.01.2016