Wednesday, May 30, 2012


Մայիսի 26-ին Սարդարապատում հաղթանակելով թուրքական բանակին, հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս եւ փրկել Հայաստանը ոչնչացումից: Հայկական հանրապետությունը /ՀՀ/ հռչակվեց Հայկական ազգային խորհրդի կողմից 1918 թի մայիսի 28-ին Թիֆլիսում Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո: Մայիսի 29-ին ՀՅԴ Արևմտյան եւ Արեւելյան Բյուրոյի նիստը Հովաննես Քաջազնունուն նշանակեց անկախ Հայաստանի առաջին վարչապետը, մայրաքաղաքը դարձավ Երեւանը:


 Վանաձոր  «Լոռի » ՀԸ  հեռարձակած տեսանյութը  28.05.2012

Վանաձոր  «ՄԻԳ» ՀՌԸ  հեռարձակած տեսանյութը  28.05.2012

Wednesday, May 23, 2012

Աղանդավորները փորձում են քայքայել պետության հիմքերը

Հայ ժողովրդի գոյատևման գաղտնիքը հզոր հավատի մեջ է: Միասնական հավատի: Բոլոր դժվար ժամանակներում հայ առաքելական եկեղեցին է, որ պետության կողքին կանգնելով` միասնական է պահել ազգը, ուրեմն և` ուժեղ: Այսօր այդ հավատը վտանգված է:

Friday, May 18, 2012




Համբարձման տոնը Մայր Աթոռում  «Համայն հայության եւ Հայրենիքի սիրտն է  Մայր Աթոռ Ս.Էջմիածինը»
Մայր Աթոռ Սուրբ Էջ,իածին,Տեղեկատվական համեռգ 18 Մայիս 2012 


Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ եպիսկոպոս
  Չուլջյանին  շնորհվեց արքության պատիվ

Մայիսի 17-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի համբարձման տոնը: Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Պատարագի սրբազան արարողությանը մասնակցում էին հայաստանյան թեմերի առաջնորդները, Մայր Աթոռի միաբանները, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբան Տ. Կոմիտաս արքեպիսկոպոս Օհանյանը, Իտալիայի հայ համայնքից բարերար հայորդիներ եւ բազում ուխտավորներ: Համբարձման տոնին տոնախմբվում է նաեւ Հայոց Հայրապետական Աթոռի 1441թ. Սսից Ս. Էջմիածին փոխադրության հիշատակը: Այս առիթով սուրբ և անմահ Պատարագի ավարտին, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հայրապետական մաղթանք: Մինչ մաղթանքի արարողությունն օրվա խորհրդի շուրջ քարոզեց պատարագիչ Միքայել սրբազանը: Արարողությունից հետո Վեհարանում Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի սրբատառ կոնդակով Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանին եւ Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանին շնորհվեց արքության պատիվ` ի գնահատություն Հայոց Եկեղեցու անդաստանում տարիների նրանց վաստակի և նվիրյալ ծառայության: Սեպուհ սրբազանին հանձնված կոնդակում ասված էր. «…Այսօր Մենք ուրախ ենք հաստատելու, որ ծառայության ողջ ընթացքում Ձեր բոլոր հանձնառությունների ու պարտականությունների մեջ Դուք` որպես զինվորյալ սպասաւոր Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու, առաջնորդուել էք հայորդեաց հոգեւոր կյանքի վերազարթոնքին ավանդ բերելու ազնիվ նախանձախնդրությամբ` հավատարմորեն պահելով ծառայանվիրումի Ձեր սրբազան ուխտը Բարձրյալ Տիրոջ հետ:  Մայր Աթոռում, Ժնեւի հայ համայնքում եւ Շիրակի թեմում ստանձնած հանձնառություններով հարստացնելով Ձեր փորձառությունը` Դուք կոչվեցիք Գուգարաց թեմի առաջնորդի պատասխանատու պաշտոնին: Նախընթաց մեկ ու կես տասնամյակի ընթացքում անհոգնաբեկ սպասավորությամբ Դուք կարողացաք զորացնել նորակազմ թեմը, եկեղեցիների շուրջ միավորել մեր ժողովրդի հավատավոր զավակներին, բարվոք աշխատանք իրականացնել ի նպաստ երիտասարդ հայորդյաց հոգեւոր կրթության ու դաստիարակության»: Վերջում Նորին Սրբությունը մաղթեց, որ Բարձրյալ Տերը զորակից լինի Սեպուհ եւ Նաթան արքեպիսկոպոսներին բարձր ու պատասխանատու նրանց կոչման մեջ` շնորհելով քաջառողջություն, արեւշատություն եւ նորանոր հաջողություններ: 

Հոդվածն ամբողջական տես հետևյալ հղումով` http://www.armenianchurch.org/index.jsp?sid=3&nid=2103&y=2012&m=4&d=18