Thursday, December 22, 2016

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Սիրելի հայորդիներ,

ՄԻԱՍԻՆ ԱՂՈԹԵՆՔ ՈՒ ԽՆԿԱՐԿՈՒԹՅԱՄԲ ԴԻՄԱՎՈՐԵՆՔ ՆՈՐ ՏԱՐԻՆ

Ամանորի գիշերը` ժամը 00:15-ին, սիրով հրավիրում ենք բոլորիդ Վանաձոր քաղաքի Սբ Գրիգոր Նարեկացի և Սբ. Աստվածածին եկեղեցիներ` տարեմուտի միասնական աղոթքի` մեր երկրի շենացման, անվտանգության ու աշխարհի խաղաղության համար:



Դիվան Գուգարաց թեմի

Tuesday, December 6, 2016

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սիրելի հայորդիներ,
Դեկտեմբերի 17-ին` Սբ Հակոբ Մծբնա Հայրապետի հիշատակության օրը, ժամը 10:30-ին, Շահումյանի Սուրբ Հակոբ եկեղեցում` ձեռամբ Տեր Սողոմոն քահանա Ավետիսյանի, կմատուցվի ուխտի Սուրբ Պատարագ:
Պատարագի ավարտին` ներկաներին կտրվի ուխտի մատաղ:
Դիվան Գուգարաց թեմի

Thursday, December 1, 2016

Արդեն 6 տարի մարզի անապահով ընտանիքների համար... Մեկնարկեց Ձեռք Մեկնիր բարեգործական ծրագիր / “Give a hand” Charity Program հերթական փուլը և ինչպես միշտ, այս անգամ էլ յուրաքանչյուրիս ներդրած լուման կարող է մխիթարել մի կարոտյալ ընտանիքի... 
Տեսնենք թե այս անգամ որքան մեծ կլինի մեր ՈՒՆԵՑԱԾԸ ԿԻՍԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ 


Monday, October 3, 2016

Բազում համայնքը ունեցավ աղոթատեղի

Եկեղեցական կյանք 30.09.2016

ՎԱՆԱՁՈՐԻ  ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍՏ  ՍԲ  ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ ԵԿԵՂԵՑՈՒ ՈՒԽՏԻ ՕՐ
 
Հոկտեմբերի 8-ին` Սրբոց Թարգմանչաց տոնին, Սբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու ուխտի օրը, ժամը 10:30-ին, Վանաձորի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ:


Դիվան Գուգարաց թեմի

Monday, September 26, 2016

Օծվեծ Բազում գյուղի
 Սբ Աստվածածին եկեղեցու խաչը


24.09.2016

Friday, September 23, 2016

 Ախթալայի Ս. Աստվածածին վանքի կառուցման 800-ամյակ է



Սեպտեմբերի 23-ին Ախթալայի Ս. Աստվածածին վանքում մեկնարկ տրվեց Ախթալայի Ս. Աստվածածին վանքի կառուցման 800-ամյակի միջոցառումներին: Առավոտյան մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Ախթալայի տարածաշրջանի հոգևոր հովիվ 
Տ. Հեթում քահանա Թարվերդյանը: Տեր Հայրը Ս. Պատարագի վերջում իր քարոզում շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին, ինչպես նաև նշեց, որ վանքի պատմությունը ստիպում է բոլորին, հատկապես` ախթալեցիներին ավելի մեծ ջանադրությամբ պահպանել և իրենց փոքրիկ աջակցությունը բերել վանքի զորացմանը, որպեսզի այն ապրի ևս 800 տարի:
Ս. Պատարագի ավարտին Գուգարաց թեմի առաջնորդ` Տ. Սեպուհ արք. Չուլջյանի հանդիսապետությամբ` վանքի բակում կատարվեց վանքի 800-ամյակին կանգնեցված խաչքարի օծման արարողությունը:
Խաչքարը վանքին է նվիրել Արտակ Համբարձումյանը, ով նաև խաչքարի հեղինակն է: Հիշեցնենք, որ Արտակ Համբարձումյանը հայտնի և տաղանդավոր քանդակագործ է, ով բազմաթիվ խաչքարեր է պատրաստել ոչ միայն Հայաստանում, այլ նաև` սփյուռքում: Վերոնշյալ խաչքարը Հին Ջուղայի կրկնօրինակն է` 1557 թ., որը Արտակ Համբարձումյանը վերականգնել է: Խաչքարի բնօրինակը ոչնչացված է:
Խաչքարի օծման արարողությունից հետո, ներկաներին իր օրհնության խոսքը փոխանցեց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Չուլջյանը:
Արարողությանը ներկա էին Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանը, Ախթալայի քաղաքպետ` Հայկ Խաչիկյանը, Հաղպատի վանահայր Տ. Ատոմ քահանա Ասատրյանը, ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության տնօրեն` Սերգո Երիցյանը, վանքի խաչքավոր`Արմեն Մուրադյանը, նշանավոր բյուզանդագետ` Ալեքսեյ Լիդովը:
Խաչքարի օծման արարողություններից հետո Արմեն Մուրադյանի միջոցներով տրվեց մատաղ, որն օրհնվեց և բաժանվեց հավատացյալներին:

Monday, September 12, 2016

ՍՈՒՐԲ ԽԱՉԸ՝ ՎԱՆԱՁՈՐԻ ՊԱՀԱՊԱՆ ՆՇԱՆ

«Հանուն մեր երկրի հոգևոր անվտանգության, համախմբվենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ» կարգախոսը արդեն յոթ տարի շարունակ Սուրբ Խաչի տոնին խաչերթի է համախմբում քաղաքի բնակիչներին։ Սակայն դեռևս նախորդ տարվանից, օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, տոնը հայտարարվեց որպես ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ՕՐ, իսկ ՍՈՒՐԲ ԽԱՉԸ՝ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԻ ՊԱՀԱՊԱՆ ՆՇԱՆ։ Քրիստոնյա բազմաթիվ պետություններ և քաղաքներ ունեն իրենց օրհնության օրը և պահապան սուրբը: Սակայն հայ իրականության մեջ քաղաքները չեն ունեցել օրհնության օր և այս պարագան բացառիկ է թե Վանաձոր քաղաքի և թե Հայաստանի համար։
Այս տարի Խաչվերացը տոնվեց սեպտեմբերի 11-ին. այն Տիրոջ խաչափայտի 14 տարիների գերությունից ազատման և պանծացման տոնն է: Ըստ տոնի պատմական հիմքի` 628թԲյուզանդիայի Հերակլես կայսրը, ազատագրելով Տիրոջ խաչափայտը, այն հանում է Գողգոթայի գագաթը և բարձրացնում է Սուրբ Հարություն վերանորոգված տաճարումիտես բոլոր քրիստոնյաներիԱյդ ժամանակից էլ վերջնականորեն հաստատվում և մեծ հանդիսավորությամբ տոնվում էխաչի բարձրացման  հիշատակըԽաչվերացը:
Տոնի առավոտյան թեմի բոլոր գործող եկեղեցիներում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ, իսկ երեկոյան՝ եկեղեցիների բակերում կազմվեց Սուրբ Խաչի թափոր և կատարվեց անդաստանի կարգ։ Խաչվերացի տոնը որպես Վանաձորի օրհնության օր նշելու տոնակատարությունը, ամեն տարվա պես նշանավորվեց խաչերթով։ Մասնակիցները Հայքի հրապարակից խաչերով, խաչվառով, հոգևորականի առաջնորդությամբ, «Համախմբվենք հանուն մեր քաղաքի հոգևոր անվտանգության…» կարգախոսներով շարժվեցին դեպի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի, ուր մասնակցեցին Սուրբ Խաչի պանծացման արարողություններին։ Խաչերթին և դրան հետևող եկեղեցական արարողություններին իրենց մասնակցությունը բերեցին քաղաքի բարձրագույն ուսումնական հաստատությունները, դպրոցները, հասարակական կառույցները, ուխտավորներ:
Օրհնության օրվա հաստատումը հնարավորություն է քաղաքի բնակիչներին՝ տարին գոնե մեկ անգամ միասնաբար Սուրբ Խաչի զորությունը հայցելու քաղաքի հոգևոր անվտանգության, զորացման և միասնության համար:
ԽԱՉՎԵՐԱՑԸ` ՉԻՉԽԱՆԱՁՈՐԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ՎԱՆՔԻ ՈՒԽՏԻ ՕՐ


Խաչվերցի տոնինՍպիտակի տարածաշրջանի Շիրակամուտ գյուղի բնակիչները մեծ հանդիսությամբ տոնեցին գյուղիհնագույն սրբավայրերից մեկի` 6-րդ դար թվագրվող Չիչխանավանքի կամ Չիչխանաձորի Սուրբ Խաչ վանքի ուխտիօրը:


Wednesday, August 31, 2016

Մաքրման և բարեկարգման աշխատանքներ Սուրբ Գրիգոր Բարձրաքաշ և Սրբոց Քառասնից Մանկանց վանքերում

Օրերս, օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի,առաջնորդությամբ Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանի և հովանավորությամբ Վանաձորի նոտարական տարածքի նոտար Մամիկոն Ասլանյանի, Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու «Նարեկացի»երիտասարդաց միության անդամները ուխտավորաբար այցելեցին Դսեղ` խոնարհված եկեղեցիների մաքրման և բարեկարգման ավանդական ամենամյա իրենց աշխատանքը իրականացնելու:
Լոռու մարզի  Շահումյան համայնքում տոնվեց  Սուրբ Հակոբ եկեղեցու օծման և համայնքի տոն

Օգոստոսի 31-ին  Լոռու մարզի  Շահումյան համայնքում տոնվեց  Սուրբ Հակոբ եկեղեցու օծման և համայնքի տոնը: Օրհնությամբ  Գուգարաց թեմի  բարձրաշնորհ առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի Սուրբ Հակոբ եկեղեցում մատուցվեց Ուխտի Սուրբ Պատարագ:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 28-ին, ժամը 17:30-ին Հաղպատի վանական համալիրում տեղի կունենա Կոմիտասի «Պատարագը» համերգային երեկոն` Հայաստանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ (գեղ. ղեկավար և դիրիժոր Ռոբերտ Մլքեյան)

Համերգը կազմակերպվում է «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Գուգարաց թեմի հետ համատեղ:


Դիվան Գուգարաց թեմի

Sunday, August 28, 2016

Ազգովի զենք բռնել պետք է սովորենք` կին, թե տղամարդ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան

Հասարակություն

27 Օգոստոսի 2016, 12:00
ՏԵղեկացրել էինք, որ երեկ ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն այցելել էր Լոռու մարզ` հանրակրթական դպրոցների ուսուցիչների և տնօրենների օգոստոսյան խորհրդակցություններին մասնակցելու:
 Ազգովի զենք բռնել պետք է սովորենք` կին, թե տղամարդ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան
Մինչ խորհրդակցության սկիզբը` Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը հանդես եկավ ելույթով: Նա նշեց, որ նախ պետք է փաստել` երկրում առաջընթաց կա բոլոր բնագավառներում, և չպետք է անտեսել լավն ու միայն բացասականի մասին խոսել: Ինչ վերաբերում է բացասականին, ապա դրականի կողքին այն էլ կա` աղքատություն, սոցիալական անարդարություն, կոռուպցիա:
«Մենք ամեն օր կոռուպցիա կոչվածի հետ ենք առնչվում, որը քայքայում է մեր պետականությունը: Տարեցտարի մենք նկատում ենք նախորդ տարվա բացթողումները, սխալները, դրանում մեր մեղքի բաժինը: Սակայն կուզեմ կարևոր մի բանի մասին չմոռանանք` ապրիլյան քառօրյա պատերազմը: Այն ցույց տվեց, որ մենք իրավունք չունենք ննջելու. թշնամին մեզ սթափեցրեց: Ես հիմա դժվարանում եմ խոսել 18-19 տարեկան տղաների մասին, քանզի յուրաքանչյուր զոհի հետ ցավ եմ ապրել, բայց նաև հպարտություն զգացել: Տղաներից յուրաքանչյուրը հերոս էր, այսօրվա մեր հերոսը հենց նրանք են, նրանց կերպարը, նրանց հայրենասիրությունը պետք է օրինակ ծառայի»,- ասաց սրբազանը:
Ըստ նրա` չպետք է քնենք և ոչինչ չպետք է խնայենք բանակի համար: Բանակին էլ քնել չի կարելի, սպայական կազմին` հատկապես: «Ազգովի զենք բռնել պետք է սովորենք` կին, թե տղամարդ: Իսկ դուք` դպրոցի տնօրեններդ, պետք է ռազմահայրենասիրությունը բարձրացնեք աշակերտների մոտ, քանի որ ապրիլյան օրերը փաստեցին, որ ձեր ցանած սերմն արդյունք է տվել: Մեզ ազգային դպրոց և ազգայինի մասին մտածողներ են պետք, քանզի միայն այդ կերպ կկարողանանք դիմակայել մարտահրավերներին»,- ասաց սրբազանը:
Սրբազանի ձևակերպմամբ` պետականության գիտակցության դիֆիցիտը պետք է վերացնենք, քանի որ մեր օրերում ավելացել է մարդկանց թիվը, ովքեր շփոթում են սեփական գրպանն ու պետության գրպանը: Նմանների թիվը, ըստ նրա, ավելանում է հենց պաշտոնյաների մեջ:
աղբ.՝ http://www.yerkir.am/news/view/112124.html
Կից ներկայացնում ենք տեսանյութը ամբողջությամբ


Tuesday, August 23, 2016

ՉԻՉԽԱՆԱՎԱՆՔԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑՈՒ ՈՒԽՏԻ ՕՐ
Սիրելի՛ բարեպաշտ հայորդիներ.

Սեպտեմբերի 11-ինՍուրբ Խաչի տոնին (Խաչվերաց), ժամը 10:00-ին,հանդիսապետությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոսՉուլջյանիուխտի սուրբ Պատարագ կմատուցվի Շիրակամուտ գյուղիՉիչխանավանքի Սուրբ Խաչ եկեղեցում:
Սիրով հրավիրում ենք բոլորիդ ուխտով և աղոթքով մասնակից դառնալու եկեղեցուուխտի արարողությանը:

Դիվան Գուգարաց թեմի

Monday, August 15, 2016

  ԱՍՏՎԱԾԱՄՈՐ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆԸ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄՈՒՄ

Աղթալայի Սբ Աստվածածին եկեղեցիներում խաղողօրհնեք էր,ինչպես նաև խաչ նվիրեցին Սբ Սեղանին և համայնքի 28 երեխա մկրտվեց









կարդալ ավելին այստեղ
http://gugaratstem.blogspot.am/2016/08/blog-post_14.html

ԱՍՏՎԱԾԱՄՈՐ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆԸ  Ջրաշենում

Առաջին անգամ Ջրաշենում տեղի ունեցավ

Խաղողօրհնեքի արարողություն

 Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնին Լոռու մարզի Ջրաշեն գյուղում տեղի ունեցավ «Մայրություն» հուշարձանի օրհնության և պաշտոնական բացման արարողությունը: Սպիտակի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Օվսե քահանա Հովհաննիսյանը ներկայացրեց օրվա խորհուրդը` «Հայ Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Հայ Եկեղեցին դարեր շարունակ խորին հարգանք և երկյուղածություն է տածում Աստվածամոր հանդեպ` շեշտելով Աստծո մայր լինելու հանգամանքը, մաքրակենցաղությունը, անօրինակ խոնարհության ոգին, առաքինի վարքն ու նվիրվածությունը»:
Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Թադևոսյանն իր խոսքում կարևորեց մարզում իրականացվող նմանատիպ ազգաշահ նախաձեռնությունները: «Կարևորում եմ այն հանգամանքը, որ երկրաշարժից հետո դեռևս եկեղեցի չունեցող Ջրաշենում Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնին հուշարձանի բացումը խորհրդանշական է, այն կարող է համայնքային համախմբման կենտրոն դառնալ՝ նպաստելով գյուղի մշակութային զարթոնքին»:
Միջոցառման նախաձեռնող ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի փոխնախագահ Ատոմ Մխիթարյանն էլ ընդգծեց, որ «ՄԱՅՐՈՒԹՅՈՒՆ» հուշարձանը նոր սերնդի կրթության ու դաստիարակության խնդիր է լուծելու: Հույս հայտնեց, որ դպրոցականները մորը նվիրված իրենց միջոցառումները կանցկացնեն հուշարձանի մոտ, իսկ Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը Ջրաշենում կդառնա ավանդական՝ յուրաքանչյուր տարի նշվելով հատուկ շուքով՝ բազմաթիվ հյուրերի ու գյուղից դուրս բնակվող ջրաշենցիների մասնակցությամբ:
Հուշարձանի պաշտոնական բացումից հետո հոգևոր հովիվը կատարեց խաղողօրհնեքի արարողություն՝ ներկաներին մաղթելով առատ բերք և բարիք:
«Մայրություն» հուշարձանի հեղինակը Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դոցենտ, քանդակագործ Էմին Պետրոսյանն է: Շուրջ երկու մետր բարձրությամբ, տրավերտինից ու բազալտից քանդակված հուշարձանը տեղադրված է գյուղի կենտրոնում՝ երկրաշարժից ավերված դպրոցի տեղում:

 ԱՍՏՎԱԾԱՄՈՐ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆԸ ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔԸ 
Մեծավանի Սբ. Գևորգ եկեղեցում


Մեծավան համայնքի լուսանկարները Աստղիկ Ասրյանի


Sunday, August 14, 2016

Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը. 

Աղթալայի Սբ Աստվածածին եկեղեցիներում խաղողօրհնեք էր,ինչպես նաև խաչ նվիրեցին Սբ Սեղանին և համայնքի 28 երեխա մկրտվեց

Saturday, August 6, 2016

Գուգարաց թեմի   թեմապատկան ԾԻԾԵՌՆԱԿ ճամբարի երեխաների ուխտագնացությունը դեպի Հայքի հրապարակ

 Վարդանաց փողային նվագախմբի կատարումները բարձր տրամադրություն էր հաղորդում թե ճամբարականներին և թե վանաձորցիներին:


Thursday, August 4, 2016


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Օգոստոսի 8-ին` ժամը 11:00-ին, «Ծիծեռնակ» ճամբարում, մեծ շուքով տեղի կունենա ճամբարի 4-րդ հերթափոխի միջոցառումը` ճամբարականների նկարների, ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսով, հանդիսավոր տողանով, ազգային երգ ու պարով, թատերական ներկայացումով` մասնակցությամբ «Վարդանանց» փողային նվագախմբի:

Սիրելի հայորդինե՛ր

Օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի` նոր ուսումնական տարվան ընդառաջ` մեկնարկել է «Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագրի հերթական փուլը: 
Ծրագրի նպատակն է գրենական պիտույքներով և դպրոցականին անհրաժեշտ այլ պարագաներով ՕԳՆՈՒԹՅԱՆ ՁԵՌՔ ՄԵԿՆԵԼ ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ:
Ծրագրին աջակցություն կարող եք բերել նաև դուք` դիմելով հետևյալ հասցեներով`
«
Նարեկացի» երիտասարդաց միություն,
Մյասնիկյան 23/2,  հեռախոս՝ 077 11 94 48,
ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ բանկ հետևյալ հաշվեհամարներով`
AMD 16093016806908
USD 16093016806909
EUR 16093016806910
RUR 16093016806911

«
Ավելի երանելի է տալը, քան առնելը»

Գործք. 20.35