Քրիստոս հարություն առավ և իր հարությամբ մեզ կյանք պարգևեց: Նա ինքնազոհաբերմամբ, խաչի վրա մեռնելով ջախջախեց մահվան ու խավարի իշխանությունը, ահա ինչու առաքյալն ասում է. "Ուր է, մահ, քո հաղթությունը, ուր է, գերեզման, քո խայթոցը": Աստված իր անմահ ու հավիտենական բնությամբ մարդու առջև բացեց դեպի դրախտ տանող ճանապարհը, որը փակվել էր նրա անհնազանդության ու բյուրավոր մեղքերի պատճառով, որով էլ մահն էր ժառանգել, քանզի մեղքի վարձը մահն է:
Սուրբ Հարության բաղձալի ավետիսն այս տարի լսվեց ապրիլի 23-ին` Սուրբ Զատկի ճրագալույցի պատարագի ավարտին. Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը թեմի առաջնորդանիստ Սբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում հնչեցրեց` "Քրիստոս հարեավ ի մեռելոց" ավետիսը, և եկեղեցին թնդաց պատասխանից` "Օրհնեալ է հարությունը Քրիստոսի": Իսկ ապրիլի 24-ին` Սուրբ Զատկի լուսաշող ու հրեշտակաբարբառ ավետիսով բացված օրը, նախ Վանաձորի Սբ Աստվածածին եկեղեցու Նահատակաց պուրակում կատարվեց Եղեռնի զոհերի հիշատակի հոգեհանգստյան կարգ, ապա թեմի բոլոր եկեղեցիներում մատուցվեց Զատկական Սուրբ Պատարագ. հանդիսությամբ, աղոթքներով ու երկրպագությամբ փառաբանվեց Աստվածն Հարուցյալ:
Ներկա էին մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, եկեղեցիների խաչքավորներ: Թե' Վանաձորում և թե' թեմի մյուս քաղաքներում ու գյուղերում խաչքավորների ձեռնհաս նվիրատվությամբ օրն արժևորվեց մատաղների, կարմիր ներկված հավկիթների մատուցմամբ:
Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում պատարագիչն էր թեմակալ առաջնորդ գերաշնորհ Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը, ով նախ փոխանցեց Հայոց Հայրապետի Զատկական պատգամը, ապա Մեծ տոնին իր օրհնության խոսքը բերեց ներկա բարեպաշտ հայորդիներին` Հայրապետի խրատական պատգամից առանձնացնելով հատկապես սիրո մասին պատգամը:
"Սիրելի բարեպաշտ քույրեր և եղբայրներ, արդարև, պատգամներից մեծագույնն այն է, որ մենք պետք է սիրենք իրար, և այս գիտակցությամբ է, որ հավաքվել ենք այս սրբազան տաճարում` միմյանց Սուրբ Հարության ավետիսը տալու և ասելու, որ մենք ամեն րոպե Հարության ակնկալիքով ապրող, քրիստոնյա ժողովուրդ ենք: Այս գիտակցությամբ ապրել ենք դարեր շարունակ, որի արդյունքում, ամուր կառչած քրիստոնեական մեր արմատներին, կանք այսօր և պիտի լինենք վաղը: Այս տարի Եղեռնի տարելիցին համընկել է Զատիկը, ուստի ոմանք տարակուսում են` չկարողանալով հասկանալ, թե ինչպիսի մեծ խորհուրդ է պարունակում իր մեջ այս համընկնումը: Մինչդեռ խորհուրդն անկարելի է չտեսնել, քանզի, սիրելի հավատացյալ ժողովուրդ, ամեն ապրիլ 24-ի մենք գնում և հոգեհանգստյան արարողություն ենք կատարում` խնդրելով, որ մեր նահատակներին Աստված Հարություն տա, հոգիներին` մխիթարություն: Եվ այսօր` մեր Տիրոջ Հարությամբ ուրախանում, բերկրում, բայց և միաժամանակ վերստին խնդրում ենք Նրան` հարություն տալ նաև մեր բոլոր անմեղ զոհերին` որտեղ որ լինեն` Սփյուռքում թե Մայր հայրենիքում: Եվ այսօր մենք մեր հոգու պարտքը կատարեցինք` խոնարհվելով նրանց հիշատակի առջև: Քրիստոնեական վարդապետությունն ասում է` ինչու եք դուք կենդանի մարդկանց փնտրում մեռելների մեջ. նրանք չեն մեռել, նրանք երկնքում են, նրանց օրհնությամբ է, որ այսօր մենք կանք: Նրանք նահատակվեցին, իսկ նրանք, ովքեր ապրեցին, ապրեցրին մեզ, նահատակներն էլ նահատակվելով մեզ կյանք պարգևեցին, ինչպես Քրիստոսը` խաչելությամբ: Մահվան և Հարության կապը պետք է ճիշտ տեսնենք` հասկանալու համար, թե ինչու ենք ապրում, այլապես մեր երկրային կյանքը ոչինչ է: Մարդը չի արարվել միայն երկրային մի քանի տարի ապրելու համար: Մարդը ծնվում է, աշխարհ գալիս, որպեսզի ցանի սերմեր և հնձի երկնքի արքայությունում: Ողորմածություն, արդարություն, սեր, բարեպաշտություն` այս է ակնկալվում մարդուց երկրի վրա, և արարել, շենացնել երկիրն հայրենի:
Եթե հարության գաղափարը չլիներ, ամբողջ քրիստոնեական վարդապետությունը առ ոչինչ կլիներ: Մենք` հայերս, ահա այս գաղափարախոսությամբ է, որ ապրում ենք դարեր` հավատարիմ մեր Տիրոջը, հավատարիմ ազգային արժեքներին, եկեղեցուն և այն ամենին, որ կոչվում է հայկական: Փառք Բարձրյալին, որ այսօր կարողացել ենք ի մի գալ, լինել միասնական: Որքան մենք միասնական լինենք, որքան հարազատաբար սիրենք իրար, այնքան օտարները կհարգեն մեզ, այնքան կարիք չենք ունենա օտարին որևէ բան ապացուցելու: Հայի ամենամեծ աջակիցն ինքը հայն է, հայը հային` եղբայր, զորակից: Մենք մեր մեջ պիտի տեսնենք միասնությունը, արդարությունը, սերը: Եվ, փառք Աստծո, մենք այդ ճանապարհին ենք: Եվ ահա հիմա մեր անկախ պետականությունն ունենք` անսասանելի և անբեկանելի մեծագույն արժեք: Այսօր կերտում ենք մեր հայրենիքը,. Քրիստոսի Հարությունը մեզ այս հույսն է տալիս: Եվ մենք պիտի տեր կանգենք մեր պետականությանը, մեր ինքնությանը, մեր ավանդույթներին, մեր տեսակին, մեր հասարակության յուրաքանչյուր անդամին:
Սիրելի բարեպաշտ հայորդիներ, օրհնում եմ բոլորիդ, շնորհակալություն եմ հայտնում մեր քաղաքային ու մարզային իշխանության ներկայացուցիչներին, խաչքավորներին:
Քրիստոս հարեաւ ի մեռելոց
Օրհնեալ է Հարութիւնը Քրիստոսի

24.04.2011
No comments:
Post a Comment