22 տարի ապրելով խոնավ տնակում Լոռու մարզի Լեջան գյուղի բնակիչ Վարդգես Թունյանի ընտնիքը «Կառուցենք հավատով» ծրագրի շնորհիվ «Ֆուլլեր» տնաշինական կազմակերպություն և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ բ հանրապետությունում իրականացնում է մեծամասշտաբ տնաշինական ծրագիր: Ծրագրի շրջանակներում ստեղծված համապատասխան հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել, քննվել են երկար տարիներ սեփական կացարանից զրկված մարդկանց սոցիալական պայմանները, ընտրվել ամենակարիքավորները:ւ մարզում է ՝ Դեբեդ և Լեջան համայնքներում:
Շինարարական աշխատանքների համար պահանջվել է 3 մլն դրամ, որից 300 հազարը տրամադրել է համայնքը: Այժմ համանյքից նույն ծրագրով կառուցելու համար 2 շահառու է գրանցվել:
Պատահական չէ, որ հենց Հայ առաքելական եկեղեցին է շինարարական կազմակերպության հետ մասնակցում տնաշինությանը, որ երիտասարդ ընտնիքները ապահովվեն բնակարանով: Բարեկացությունն սկսվում է բնակարանից, համոզված են ծրագրի ղեկավարները: Ծրագրի շահառուները բնակարանամուտ են տոնում տնօրհնեքով : Ծրագրի կոորդինատոր Տաթևիկ Այվազյանը, որ շինարարության ընթացքում լսում է նրանց բողոքները կենսապայմանների և տնակային պայմաններից բխող առողջական վիճակի մասին քահանայի ներյկայություը նրա կարծիքով հույսի ու հավատի նոր շող է այդ ընտանիքների համար. «Երբ խոսում ես նրանց հետ, զգում ես, թե որքան հուսալքված են , տնօրհնեքի կարգը նոր կյանքի հանդեպ հավատով լցվելու առիթ է»: Գուգարքի տարածաշրջանի 386 տնտեսություն ունեցող Դեբեդցիները գյուղում երբևէ քահանա չէին տեսել: Քահանան տնօրհնեքի կարգ էր կատարում համագյուղացու Սուրեն Կիրակոսյանի նոր տանը: 15 տարի շարունակ Սուրեն Կիրակոսյանի 5 հոգուց բաղկացած ընտանիքն ապրել է տնակում:«Կառուցենք հավատով» ծրագրի շնորհիվ նախկին խղճուկ տնակի փոխարեն այժմ նորոգ բնակարանն է «Դժվար պայմաններում ենք ապրել նեղվածք, 4 տարի առաջ դիմել ենք կազմակերպությանն ու նոր-նոր տան տեր դառել, 5 ամսվա մեջ ես տունը շինել ենք»,-հուզված պատմում է տանտերը:
Գուգարաց թեմի հոգեւոր հովիվ Վահան քահանա Ազարյանը կարևորում է նախաձեռնությունը, քանի որ երկար տարիների տառապանքից հետո հայ օջաղներն իրոք օջախի տեր են դառնում, ամենամծ տառապանքը հայ մարդու համար տուն չունենալն է, որ միշտ մտածում է իր առաջին գործերից մեկը տուն կառուցելն է. «Կառուցվել են տներ, որոնք բացհայտ կերպով մարդուն կապում են իրենց հողին, հայրենիքին, նպատակներին, և ինչպիսի հրճվանք են ապրում մարդիկ, որ իրենց ձեռքերով են կառուցում իրենց տումը»:
Դեռևս 2006 թ-ից, երբ կազմակերպությունն աշխատում էր Հաբիթաթի հետ, կառուցվեց 37 տուն: 2009-ին ստորագրվեց նոր պայմանագիր արդեն Ֆուլլեր տնաշինական կազմակերպության հետ և տնազուրկ 20 փոխարեն 23 ընտանիք բնակարանի տեր դարձավ: Ծրագրի շրջանակներում այս տարի նախատեսած է կառուցել 10 բնակարան , որոնցից 2-ը Լոռո մարզում է ՝ Դեբեդ և Լեջան համայնքներում:Երկու ընտանիքներին կազմակերպության կողմից տրվեցին Աստվածաշունչ եւ փեղկի մեջ տեղադրվաց տան նախկին եւ այսօրվա լուսանկարները:
No comments:
Post a Comment