Monday, March 30, 2015

Դռնբացեքի կարգը Սբ.Գր.Նարեկացի եկեղեցում






Ֆոտոշարքը Լիլիթ Յոլչյան 29.03.2015

Sunday, March 29, 2015

Ծաղկազարդ

Մեծ պահքի ոսկե շղթայի վերջին կիրակին կոչվում է Ծաղկազարդի կիրակի: Այդ կիրակի եկեղեցիները զարդարվում են արմավենու և ձիթենու ճյուղերով-ոստերով, ավելի տպավորիչ դարձնելու Փրկչի մուտքը Երուսաղեմ խորհրդանշող տոնը: Շաբաթ երեկոյան կատարվում է նախատոնակ, երգվում են հատուկ տոնին պատշաճող շարականեր, իսկ հաջորդ օրը մատուցվում է Սուրբ և Անմահ պատարագ: Կատարվում է Անդաստանի կարգ, օրհնվում ուռենու ճյուղերը և բաժանվում հավատացյալներին:
Ծաղկազարդի կիրակին խորհրդանիշն է մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, որի մասին պատմվում են Ավետարաններում:
 Հիսուս նախքան Երուսաղեմ ճանապարհ ընկնելը իր աշակերտներից երկուսին ուղարկում է մոտակա գյուղը և ասում<<Դուք գնացեք այդ գյուղը, որ ձեր դիմացն է. և հենց որ այնտեղ մտնեք, կգտնեք մի կապված ավանակ, որի վրա ոչ մի մարդ արարած չի նստել. արձակեցեք այն և բերեք: Եւ եթե մեկը ձեզ ասի. <<Այդ ավանակը ինչու եք արձակում>>, կասեք. <<Տիրոջը պետք է>>. և նա իսկույն դրան այստեղ կուղարկի>> /Մարկոս ԺԱ 2-3/, որպեսզի կատարվի մարգարեի խոսքը <<Ասացեք, Սիոնի դստերը, ահա դեպի քեզ է գալիս թագավորը՝ հեզ, և նստած էշի ու էշի քուռակի վրա>> /Զաքարիա Թ 9-10/: Աշակերտները բերում են ավանակը. Տերը նստում է կենդանու վրա և որպես հաղթանակած Արքա մուտք գործում Երուսաղեմ: Երբ մտնում է Երուսաղեմ, բազմությունը զգեստներ են փռում ճանապարհի վրա, ոմանք ծառերի ճյուղեր, ոմանք էլ աղաղակում են՝ ասելով. <<Ովսաննա, օրհնյալ լինես դու, որ գալիս ես Տիրոջ անունով, ով թագավոր Իսրայելի>> /Հովհաննես ԺԲ 13/
Տիրոջ ճանապարհին հանդերձների տարածումը խորհրդանիշն է պատվի, որոնց վրայով պետք է ընթանար Հիսուս հեծած ավանակին, ինչպես սովոր էին անել մեծամեծերի պարագային: 














Նաև խորհրդանիշն է նրանց մեղքերի, որոնցով ծածկված էին և հասկանալով իրենց մեղքերը խոստովանեցին մերկանալով: Զգեստները Քրիստոսի առջև տարածեցին, որպեսզի ոտնահարի մեր մեղքերը և ջնջի դատապարտությունը: Իսկ այն որ ծերերը ձիթենու, իսկ տղաները արմավենու ոստերով էին Տիրոջն ընդառաջ եկել, հետևյալն է նշանակում. Ձիթենին ողորմություն, իսկ արմավենին, որ բարձր է հասակով՝ բարձունքներից գալուստը: Ուռենին շատ շուտ մեծանում է և անպտուղ է, նույնպես և հեթանոս ժողովուրդն էր անպտուղ, սակայն Քրիստոսով առաքյալների քարոզչության շնորհիվ հավատքով պտղավորվեցին: Ձիթենու ճյուղերը նաև նշանն են հաղթության, քանզի Քրիստոս Իր խաչով հաղթեց սատանային և գերեվարված հոգիներին ազատեց դժոխքի կապանքներից:
            Հավարտ պատարագի կատարվում է մանուկների օրհնության կարգ:
Տ.Մովսես քհն.Մանուկյան
Լուսանկարները Լ.Յոլչյանի
29.03.2015
Վանաձորի Սբ Աստվածածին եկեղեցում Պատարագիչ էր արժանապատիվ Տ.Օհան ավագն քհն .Լուսարարյն էր, Սբ Սարգիս եկեղեցում արժանապատիվ Տ.Վահան քհն.Ազարյանը և Գուգարաց թեմի առառաջնորդանիստ Սբ Գր.Նարեկացի մայր եկեղեցում արժանապատիվ Տ. Ներսես քհն Ղալայանը: Սբ Պատարագի վերջում իր օրհնության խոսքն ասեց գերաշնորհ Տ.Սեպուհ արք. Չուլջյանը: 
Տեսանյութը
Ծաղկազարդի քարոզը արժանապատիվ Տ.Ներսես քհն Ղալայանի մեկնությամբ 




Monday, March 23, 2015

Շնորհավոր սիրելի Սրբազան

Այսօր Գուգարաց Թեմի առաջնորդ ՏԵՐ ՍԵՊՈՒՀ 

ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՉՈՒԼՋՅԱՆԻ ծննդյան օրն է








ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ծննդյան օրվա առթիվ

24.03.2015
24.03.2015
Սրբազան հայր:
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքը՝ Ձեր ծննդյան տարեդարձի առթիվ:
Ձեր անվան և ջանադիր գործունեության հետ են շաղկապվում Լոռու մարզի հոգևոր մշակույթի նորօրյա ձևավորումն ու զարգացումը, մարզային և համայնքային իշխանությունների, Հայ առաքելական Սուրբ եկեղեցու համագործակցությունը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության պետականության և մեր ժողովրդի:
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և նրա սպասավորները մեր ազգային նվիրական ակունքների հարահոս ընթացքում մշտապես եղել են և կան: Այդ ծիրում գնահատելի և տեսանելի են Ձեր ջանքերը հայրենասիրության և հավատքի ամրապնդման, կրոնական կազմակերպությունների և հանրության մեջ հանդուրժողականություն սերմանելու և արժանապատվորեն պահպանելու համար:
Կրկին շնորհավորում եմ Ձեր ծննդյան օրը, մաղթում քաջառողջություն, նորանոր  հաջողություններ՝ ի փառս Հայոց եկեղեցու և հանուն հավատացյալ հոտի միասնության:
http://lori.gov.am/news/item/2015/03/24/news/

ВТОРНИК, 24 МАРТА 2015 Г.


Լոռվա Մարզի ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը շնորհավորում է Գուգարաց Թեմի առաջնորդ ՏԵՐ ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՉՈՒԼՋՅԱՆԻՆ ՝ իր ծննդյան օրվա կապակցությամբ: Ձեր հայրենանվեր առաքելությամբ Դուք մեծապես նպաստում եք Հայոց եկեղեցու զորացման եւ հայոց անկախ պետականության ամրապնդման գործին: Կրկին շնորհավորում ենք Ձեր ծննդյան օրը մաղթում ենք Ձեզ ամենա լավն ու բարին և, որ կյանքի այս մեծ ճանապարհին Ձեզ հետ լինի հաջողությունը: