Tuesday, January 31, 2017

ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԸ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ


ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ ՏԵՐ ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՉՈՒԼՋՅԱՆԻ՝ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԶՈՐԱՎԱՐԻ ՏՈՆԻՆ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ  ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

ՓԵՏՐՎԱՐԻ 10, Ժ.17:00   -      Միասնական աղոթք և խոկում                     «Հիշիր    Արարչիդ  երիտասարդությանդ օրերին» թեմայով՝  առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում

ՓԵՏՐՎԱՐԻ 11, Ժ.10:30   -      Սուրբ և անմահ Պատարագ քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում, որի ավարտին կկատարվի նաև երիտասարդների մասնավոր օրհնություն

ՓԵՏՐՎԱՐԻ 11, Ժ.12:00   -      Սուրբ Սարգսի տոնին նվիրված համերգ-միջոցառում՝ Գուգարաց թեմի առաջնորդարանի բակում:
Միջոցառման ընթացքում  ներկաներին կբաժանվի քաղցրաբլիթ. իր շնորհավորանքի խոսքը կհղի խորհրդանշական Սբ Սարգիս զորավարը. բակը կզարդարվի նաև ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսով:





Գուգարաց թեմի «Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրի հանգանակված գումարներով ետ է գնվել վանաձորցի Նունե Ղազախեցյանի բնակարանը: Եւս մեկ բնակարան կգնվի Էվինյանների ընտանիքի համար

«Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրով բնակարան կունենա ևս երկու ընտանիք


''Ձեռք մեկնիր եղբորդ'' ծրագրի հերթական հաղթանակը: Ղազախեցյանները կապրեն իրենց հայրական բնակարանում


Monday, January 16, 2017

Սիրելի հայրենակիցներ


Լրանում է «Ակօս» թերթի խմբագրապետ, պոլսահայ անվանի մտավորական,ազատ խոսքի ջատագով Հրանտ Դինքի նահատակության տասներորդ տարելիցը:

Հունվարի 19-ին` ժամը 11:00-ին, Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու Նահատակաց Պուրակում` Մեծ Եղեռնի հուշակոթողի առջև, տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն:

Հրանտ Դինքի հոգու խաղաղության համար հրավիրում ենք բոլորիդ միասնական աղոթքի:


ԴԻՎԱՆ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ