Thursday, May 29, 2014

Monday, May 26, 2014

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 26-ին Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սեպուհ արք. Չուլջյանի հրավերով առաջնորդարանում տեղի ունեցավ «Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրի հանձնաժողովի երրորդ ժողովը: Ժողովին բացակա էր միայն «Օրրան» ԲՀԿ տնօրեն Մարիամ Մանուչարյանը: Ժողովին հրավիրված էին Քալաշյան ընտանիքի հայրը և դուստրը:
Ստորև ներկայացնում ենք ժողովի արդյունքում կայացված որոշումները.
  1. Համաձայն նախապես մշակված ու հաստատված կանոնադրության` ընտրվեց չորս հոգուց բաղկացած խումբ (Վալեր Ջաղինյան, Նորիկ Սարդարյան, Ռուդիկ Վարոսյան, Կամո Եգանյան), որը հանձնաժողովի լիազորմամբ` Քալաշյան ընտանիքի հետ համատեղ, պիտի կատարի բնակարանի ընտրման և գնման հետ կապված բոլոր գործողությունները:
  2. Քննարկվեց Քալաշյան ընտանիքի ներկայիս տնակի հետագա ճակատագրի հարցը, որը հանձանաժողովի նախնական որոշման համաձայն ենթակա է ապամոնտաժման և վաճառքից գոյացած գումարը տրամադրվի ծրագրի բյուջեին:
  3. Ժողովականները անդրադարձան նաև Արտակ Էվոյանի կողմից թեմին նվիրաբերած 4 սենյականոց բնակարանի հարցին, որը ևս պետք է տրվի տնակային ավանի բնակիչներից արդեն բազմազավակ մի ընտանիքի: Այս հարցը ևս քննարկվեց և ընտանիքի ընտրության հարցում հանձնաժողովը միաձայն համաձայնեց նույն թաղամասի 5/1-4-2 տնակի 8 անձից բաղկացած Գոհար Շավոյի Ասլիկյան ընտանիքի շուրջ:
  4. Ներկաներին ներկայացվեց Սրբազան հոր օրհնության, գոհության և գնահատանքի գիրը ուղղված ծրագրի բոլոր մասնակիցներին: Այս առնչությամբ կատարվեցին համապատասխան առաջարկներ, շտկումներ և հստակեցումներ` մասնավորապես կապված ծրագրի մասնակից կազմակերպությունների ամբողջական ցուցակի հետ:
  5. Հանձնաժողովը որոշեց հաջորդ ժողովը գումարել բնակարանի փնտրտուքի, առք ու վաճառքի հարցում լիազորված խմբի աշխատանքային զեկույցի պատրաստ լինելուն պես:

Monday, May 12, 2014

ՄԱՅԻՍ 9-2014
Վանաձոր - Հուշարձան 







 ֆոտոշարքը Լ.Յոլչյանի

Ալավերդի


Մեծ Պառնի համայնք






 ֆոտոշարքը Լ.Յոլչյանի

Օձուն համայնք










 Շահումյան համայնք
Ազատամարտիկների պուրակում մեծ հանդիսավորությամբ նշվեց հաղթանակի և խաղաղության եռատոնը, որին իրենց մասնակցությունն ունեցան համայնքի Սուրբ Հակոբ եկեղեցու <<Սուրբ Խաչ>> եկեղեցասեր մանկապատանեկան միության սաները:


 ֆոտոշարքը Ա.Գագինյանի
Վանաձորում բացվեց հուշաքար նվիրված 1941-45թթ զոհերի հիշատակին
 Վանաձորի քաղաքապետարանի կրթության և մշակույթի  բաժանի պետ Գոռ Բադյանը ասեց որ շնորհակալություն է հայտնում միջոցառման կազմակերպիցհներին ինչպես նաև հպարտանում է մատաղ սերնդի նման ներկայացուցիչներով որոնք իրենց ոժերի ներածին չափով իրենց ողջույն են բերել բոլոր վետերաններին և ցանկացավ որ նմանատիպ միջոցառումները նախադեպ հանդիսանան մյուս բակերում և մնացած մատաղ սերնդի ներկայացուվիչների համար:







Monday, May 5, 2014

Վեհափառն իր փայփայած եկեղեցու կառուցումը տեսավ երկնքից

1990 թվականի մարտի 31-ին, երբ Վազգեն Առաջին վեհափառն օրհնում էր հուշաքարը և հողը, որտեղ կառուցվելու էր ,,Ս. Գրիգոր Լուսավորիչ’’ Մայր եկեղեցին, այսպես դիմեց ժողովրդին. ,,Կարծեք իմ աչքով տեսնում եմ այն հոյակապ տաճարը, որը պիտի բարձրանա այստեղ և իր խաչը պիտի բարձրացնե դեպի երկինք …Երանի այն հայերին, որ այդ պահին, այդ օրը՝ 2001 թվականին, պիտի լինեն այստեղ’’։
Վեհափառը փայփայում էր գալուստն այն երանելի օրվան, երբ Մայր եկեղեցու գոյությամբ քաղաքամայր Երեւանում առանձնակի շուքով կնշվի Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու 1700-ամյա հոբելյանը: Ավաղ, չհասցրեց իր փայփայած Մայր եկեղեցու շինարարությունն ավարտուն տեսնել։
Վազգեն վեհափառի հաջորդը` երջանկահիշատակ Գարեգին Առաջինը, եկեղեցու հիմնօրհնեքին վկայեց Վազգեն Առաջինի նախաձեռնական ջանքերը. ,,…Նա երկնքից նայում է այս պահին։ Ով հավատքի աչքով կդիտի երկինքը, չի կարող չտեսնել նրա հոգին այնտեղ. նրանն էր գաղափարը, նրանն էր նախաձեռնությունը այս եկեղեցու կառուցման` նա հղացավ միտքը, նա առաջին ջանքը ի գործ դրեց,,։

Հովհաննես Պապիկյանի ֆեյսբուկյան գրառումից
http://www.magaghat.am/2014/05/%D5%BE%D5%A5%D5%B0%D5%A1%D6%83%D5%A1%D5%BC%D5%B6-%D5%AB%D6%80-%D6%83%D5%A1%D5%B5%D6%83%D5%A1%D5%B5%D5%A1%D5%AE-%D5%A5%D5%AF%D5%A5%D5%B2%D5%A5%D6%81%D5%B8%D6%82-%D5%AF%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D6%81/?fb_action_ids=656880184381931&fb_action_types=og.likes

Saturday, May 3, 2014

Կարգալույծ են հռչակվել երկու հոգևորական

mayr ator_dfwjenr
Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Մխիթար աբեղա Գուտուզյանը (Արգենտինայի հայոց թեմ) եկեղեցականի հնազանդության ուխտը դրժելու համար: Կարգալույծ հռչակվածը կդասվի աշխարհականների շարքը` Սարգիս Գուտուզյան ավազանի անունով:
Մեկ այլ տնօրինությամբ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի թեմական խորհրդի խնդրանքին ընդառաջ կարգալույծ է հռչակվել Տ. Մարտիրոս քահանա Բերբերյանը եկեղեցականին անհարիր ընթացքի համար և դասվել աշխարհականների շարքը` Մարտիրոս Բերբերյան ավազանի անունով:
աղբյուրը  http://ter-hambardzum.net/archives/8716