Գուգարաց թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցու «Սուրբ տիրամայր» երգչախմբի համերգային ծրագիրը Վանաձորի առաջնորդանիստ Սուրբ նարեկացի եկեղեցու դալիճում սկսվեց «Հայր մեր»-ով: «Սուրբ Տիրամայրը» վեց պատանիներից կազմված երգչախումբ է, գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը Սերգեյ Հարությունյանն է, ում ղեկավարությամբ շուրջ ութ տարի գործել է նաև մանկական երչախումբը: Խումբը «Սուրբ Տիրամայր» է անվանակոչել Գուգարաց թեմի հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Ազարյանը:
Համերգային ծրագրի ընթացքում բացի հոգևոր երգերից, շարականներից հնչեցին դասական. ժողովրդական, հայրենասիրական, ազգագրական կատարումներ` ինչպես անհատական, այպես էլ խմբային կատարմամբ: Երգչախմբի ղեկավարն ասում է` սա նպատակ ունի ապացուցելու, որ նույն երեխան կարող է իրեն փորձել տարբեր ժանրերում, ներկայացնել տարաբնույթ երաժշտություն:
«Մեր ժամանակներում, երբ այսքան անճաշակ երաժշություն է մատուցվում մեզ, մաքուր, որակյալ երաժշտության պակաս կա, իսկ այս երեխաներն ամբողջությամբ յուրացրել են պատարագը, նրանք Կոմիտաս են ներկայացնում. անդրադառնում դասականներին»: Ս. Հարությունյանն ասում է, որ երգչախումբը նոր երգերի, նոր մշակումների վրա է աշխատում, առաջիկայում նորություններով կներկայանա հանդիսատեսին:
Երգչախմբի սաները լավագույն մասնակցություն են ունեցել Գյումրիում երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային երրորդ մրցույթ-փառատոնին` գրավելով մրցանակային տեղեր: Նրանք արժանացան մարզպետ Արամ Քոչարյանի շնորհակալագրին: Նաև Հայ երգի-պարի մանկապատանեկան 22-րդ փառատոնին գերազանց մասնակցության համար խումբն ու գեղարվեստական ղեկավարն արժանացան պատվոգրերի: Համերգային ծրագիրն ավարտվեց Բոգդան Հովհաննիսյանի երգացանկի մի քանի կատարումներով, որոնց մասնակցեց նաև հեղինակը: Ներկաները «Սուրբ Տիրամայր»-ին նոր հաջողություններ մաղթեցին, ցանկացան, որ երգչախումբը համալրվի նոր տաղանդավոր սաներով:

Լիլիթ Յոլչյան
Վանաձոր
No comments:
Post a Comment