Thursday, October 29, 2015

Հայտարարություն


 Այսուհետ ամեն կիրակի` ժամը 13:00-ին, Վանաձորի առաջնորդանիստ Սբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու դահլիճում կկազմակերպվեն Կիրակնօրյա դպրոցի քրիստոնեական ուսուցման դասընթացներ` դպրոցահասակ երեխաների համար:

Դասընթացները կվարեն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Ազարյանը և այդ նպատակով վերապատրաստված ուսուցիչներ: 

Wednesday, October 28, 2015

ՀԱՅՐԵՆԻՔ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ ԵՎ ԹԵՄԻ «ԾԻԾԵՌՆԱԿ» ՃԱՄԲԱՐՈՒՄ ԱՅՍ ՏԱՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՐԵՑ ՄԻ ՇԱՐՔ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

ԱՄՆ «Հայրենիք միությունը», որ Սփյուռքում ձևավորված և հայրենիքից ներս հայրենաշեն տարբեր բարեգործականծրագրերով հայտնի կազմակերպություն է, շատ անգամներ իր ազնիվ գործունեությունն է ծավալել Արցախում,Հայաստանի տարբեր մարզերումինչպես նաև Լոռու մարզում:

Tuesday, October 27, 2015

Գուգարք համայնքը ունեցավ աղոթատեղի Գուգարք համայնքը ունեցավ աղոթատեղի

 







  Ֆոտոշարը ընտանեկան ալբոմից 


Գուգարք գյուղի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցին

 Լոռու մարզի Գուգարք համայնքում այս շաբաթը տոնական է եղել: Տեղաբնակ և տարբեր պատճառներով գյուղում այլևս չապրող գուգարքցիներին համախմբել էր նորակառույց եկեղեցին, որի օրհնությունը կատարել են թեմի հոգևորականները: Բարերարը ծնունդով Գուգարքից, մոսկվաբնակ գործարար Արմեն Սարգսյանն է:

 Սարերով ու անտառներով շրջապատված Գուգարք համայնքում մեծ հանդիսավորությամբ օրհնվեց և հավատացյալ հայորդիների առաջ իր դռները բացեց նորակառույց Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցին: Բարերար Արմեն Սարգսյանն այն 6 տարեկան հասակում կյանքից հեռացած դստեր՝ Մարիամի հիշատակին է նվիրել: <աղոթատունը ճիշտ է փոքր է, բայց անկախ չափերից արժեքն է կարևոր: Գյուղին այն շատ պետք է, հատկապես որ գերեզմանոցի տարածքում է>,-ասում են գուգարքցիները:




























Ֆոտոշարքը 
Լիլիթ Յոլչյանի 
24.10.2015














Դիվան Գուգարաց թեմի



Sunday, October 18, 2015

ՕԾՎԵՑ ՎԱՀԱԳՆԱՁՈՐԻ ԱՌԱՋԻՆ ԵՎ ՄԻԱԿ ՍՐԲԱՏԵՂԻՆ



Լոռու մարզի Վահագնաձոր գյուղում տոն էր: Ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի` օծվեց գյուղի առաջին աղոթատունը` Սուրբ Աստվածածին մատուռը:

Thursday, October 15, 2015

 Սիրելի բարեպաշտ հայորդիներ,

Հոկտեմբերի 17-ին` ժամը 11:00-ին, ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկպոս Չուլջյանի, կօծվի Վահագնաձոր համայնքի Սուրբ Աստվածածին մատուռը և կմատուցվի ուխտի Սուրբ Պատարագ: Օծման արարողության ավարտին` մատուռի բակում կտեղադրվի և կօրհնվի Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված խաչքար: Հավարտ արարողությունների` ներկաներին կտրվի ուխտի մատաղ:
Մատուռի և խաչքարի բարերարությունը ստանձնել են Փարեմուզյան Արտուշը և որդիներ` Դավիթ, Զավեն, Մուշեղ Փարեմուզյաննները:
 Մատուռի կառուցման ճարտարապետն է Սուրեն Աբովյանը:

Thursday, October 1, 2015

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելի բարեպաշտ հայորդիներ
Հոկտեմբերի 4-ին` կիրակի օրը, Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում` Սբ Պատարագից անմիջապես հետո, նորօրհնյալ Սրբալույս Մյուռոնով, ձեռամբ թեմակալ առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, կկատարվի ջրօրհնյաց արարողությունի ուրախությունի մխիթարություն և ի բժշկությունբոլոր հավատացյալների:


ԴԻՎԱՆ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Սիրելի բարեպաշտ հայորդիներ
Հոկտեմբերի 4-ին` կիրակի օրը, Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում` Սբ Պատարագից անմիջապես հետո, նորօրհնյալ Սրբալույս Մյուռոնով, ձեռամբ թեմակալ առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, կկատարվի ջրօրհնյաց արարողություն` ի ուրախություն, ի մխիթարություն և ի բժշկություն բոլոր հավատացյալների:




ԴԻՎԱՆ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ