Tuesday, December 29, 2015

ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ ՏԵՐ ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՉՈՒԼՋՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Իմ շատ սիրելի լոռեցի քույրե՛ր և եղբայրնե՛ր, սիրելի հայրենակիցնե՛ր
Աստծո կամոք իր լրումին հասավ 2015 թվականը, և ևս մեկ տարի մեր աստվածասեր ժողովուրդն ապրեց մաքառումի ու արարումի դժվարին, բայց նաև Աստվածահաճո կյանքով:
Գուգարաց թեմի հոգևոր դասի և անձամբ իմ անունից ջերմագին շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ եմ հղում Լոռվա աշխարհի ողջ ազգաբնակչությանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Հավատով աղոթում եմ և մաղթում, որ Ծննդյան Ավետիսով վերստին ողողվեն, զորանան մեր հոգիները, օրհնվեն մեր բարի գործերը, իրականություն դառնան Աստվածահաճո ու մարդասիրական մեր ձեռնարկումները:
Աշխարհասփյուռ հայ ժողովուրդն անցնող տարին Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ համախմբվեց, բռունցքվեց ու իր արդար ձայնը բարձրացրեց աշխարհի անարդարների դավադիր լռության դիմաց:
2015 թվականը նաև առանձնացավ ողջ քրիստոնեական աշխարհում աննախադեպ ձեռնարկով` Մեծ Եղեռնին հանուն հավատքի և հայրենիքի նահատակված հայորդիների սրբադասման պանծալի արարողությամբ:
2015 թվականը, ավաղ, լիարժեք խաղաղության տարի չէր ինչպես աշխարհի տարբեր ծագերում ապրող մարդկանց, այդպես նաև մեր ազգակիցներիª Սիրիայում ապրող մեր տասնյակ հազարավոր եղբայրների ու քույրերի համար, որոնք հարկադրված եղան դիմակայել բազում ու բազմապիսի փորձությունների, կրեցին կորուստներ, փրկության և խաղաղության ափ որոնեցին զանազան երկրներում և Մայր հայրենիքում: Աշխարհաքաղաքական մեծածավալ ու պայթունավտանգ այս պայմաններում յուրաքանչյուր խելամիտ հայ, ում պատմական հիշողությունը դեռևս չի խամրել, հասկացավ ու գիտակցեց Հայրենիքի և պետականության անփոխարինելի դերն ու նշանակությունը հայության համար, ուստի Նոր Տարվա այս հաշվետու պահին ևս մեկ անգամ պարտավոր ենք գնահատել մեր ձեռքբերումներն ու հաջողությունները, մշտապես համախմբվել մեր երկրին սպառնացող փորձությունները հաղթահարելու համար, չկորցնել իմաստությունն ու միաբանության գիտակցությունը: Զորավի՛գ դառնանք մեկմեկու, պահպանե՛նք մեր ազգային արժանապատվությունը, հարգե՛նք ու սիրե՛նք միմյանց, մեր հայրենիքն ու եկեղեցին:
Աղոթենք նաև, որ արտագաղթի պատճառով աստանդական հայը բարեկեցություն ու ապահովություն չորոնի օտար երկրներում, և որ հոգևոր ու աշխարիկ իշխանավորներս մեր մեջ ուժ և իմաստություն գտնենք՝ երկիրը դուրս բերելու համընդհանուր աղքատության ու հուսալքության մղձավանջից:
Սիրելի՛ հայորդիներ, վերստին շնորհավորում եմ բոլորիդ. Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, հայրական սիրով օրհնում և մաղթում, որ 2016 թվականը դառնա մեր ժողովրդի համար խաղաղության և ինքնակատարելագործման ինքնաճանաչման տարի:
Ամեն մեկս մեր թեկուզ փոքր գործը նվիրումով կատարելու դեպքում միայն կարող ենք մաքրվել, ինքնակատարելագործվել և մոտենալ հեռավոր թվացող բաղձալիին: Այլ ճանապարհ չկա:
Թո՛ղ Աստված օրհնի բոլորիդ:
Թո՛ղ Աստված հավետ օրհնի մեր երկիրն ու ժողովրդին: Ամեն:
Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան
Առաջնորդ Գուգարաց թեմի


Monday, December 28, 2015

Ձեռք մեկնիր Վանաձոր




Սիրելի հայորդիներ,

Օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Չուլջյանի՝ ամփոփվեց մեր 5-րդ տարվա «Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագիրը.

Monday, December 7, 2015

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԿԱՐԵՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ


Գուգարաց թեմի հոգևոր դասի, Չկալով գյուղի հավատացյալների և մեր անունից խորին երախտագիտություն ենք հայտնում և մեր օրհնությունը բերում ԱԺ պատգամավոր, եկեղեցասեր և հայրենանվեր գործարար Կարեն Սարիբեկյանին` նոյեմբեր ամսի հզոր քամիների պատճառով Չկալով գյուղի Սբ Աստվածածին եկեղեցու վնասված տանիքը վերականգնելու համար:
Հարգարժան պատգամավոր Կարեն Սարիբեկյանը բազմիցս աջակցել է թեմի Աքորու, Վանաձորի եկեղեցիների եկեղեցաշինական գործերում և լինելով Չկալովի գյուղի Սբ Աստվածածին եկեղեցու բարերարը` մինչ օրս էլ մշտապես հետևողականորեն և մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ շարունակում է զբաղվել սրբավայրերի պահպանմամբ:
Սիրելի բարերար, Բարձրյալն Աստծո օրհնությամբ թող մշտապես պտղաբերեն Ձեր նվիրումն ու ջանքերը` ի փառս Մայր Եկեղեցու և Հայրենիքի:

ԴԻՎԱՆ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ

Saturday, December 5, 2015

ՀՈԳԵՀԱՆԳՍՏՅԱՆ ՊԱՇՏՈՆ ՎԱՆԱՁՈՐԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՍՐԲՈՑ ՆԱՀԱՏԱԿԱՑ ՊՈՒՐԱԿՈՒՄ` ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ



Ինչպես ամեն տարի, այս տարի ևս, դեկտեմբերի 7-ին` Գուգարաց թեմի Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու Սրբոց Նահատակաց պուրակում, հանդիսապետությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի և մասնակցությամբ քաղաքի հոգևոր դասի, կատարվեց Սպիտակի երկրաշարժի զոհերի հոգեհանգստյան կարգ:

Sunday, November 29, 2015

Սահմանամերձ Ճամբարակը համայնքը ունեցավ ժամանակակից բժշկական կենտրոն


Սահմանամերձ Ճամբարակը ևս ունեցավ հիմնովին արդիականացված բժշկական կենտրոն
Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Ճամբարակի արդիականացված առողջապահական կենտրոնի բացման արարողությանը: Կենտրոնը վերակառուցվել, հագեցվել է գույքով և ժամանակակից բժշկական սարքավորումներով ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի կողմից՝ ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող վարկային ծրագրի շրջանակում:

Friday, November 27, 2015

Կատարվեց հոգեհանգստի կարգ


Նոյեմբերի 27ինՎանաձորի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցումհանդիսապետությամբթեմակալ առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի և մասնակցությամբ հոգևոր դասիտեղի ունեցավ հայտնիմանկաբույժբժիշկ Վանունի Մատինյանի հոգեհանգստյան արարողությունը:

Sunday, November 22, 2015

Գուգարաց թեմը մասնակցեց մարաթոնին
21.11.2015

Sunday, November 15, 2015



Մեկնարկում է Գուգարաց թեմի 

արդեն ավանդական 

«ՁԵՌՔ ՄԵԿՆԻՐ» 

բարեգործական ծրագիրը՝ 

Վանաձոր քաղաքի/նաև թեմի/ 50 և ավելի կարիքավոր 

ընտանիքների համար...

Օգնենք նրանց անցկացնելու այս ցրտաշունչ ձմեռը: 


Ծրագրին աջակցելու համար դիմեք հետևյալ 


հասցեներով...

Monday, November 9, 2015

Հանուն Խաղաղության կրթական ծրագիր




ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ» ծրագիրը նպատակ ունի Լոռու մարզի Կուրթան և Վարդաբլուր համայնքների պատանիներին ցույց տալ քրիստոնեական խաղաղասիրության ու խաղաղ հարևանությանն կարևորությանը, նրանց շրջանում սերմանել խաղաղասիրական գաղափարներ` նպաստելով 14-16 տարեկանների շրջանում խնդիրների խաղաղ կարգավորման նախընտրելիության մակարդակի բարձրաացմանը:

Thursday, October 29, 2015

Հայտարարություն


 Այսուհետ ամեն կիրակի` ժամը 13:00-ին, Վանաձորի առաջնորդանիստ Սբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու դահլիճում կկազմակերպվեն Կիրակնօրյա դպրոցի քրիստոնեական ուսուցման դասընթացներ` դպրոցահասակ երեխաների համար:

Դասընթացները կվարեն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Ազարյանը և այդ նպատակով վերապատրաստված ուսուցիչներ: 

Wednesday, October 28, 2015

ՀԱՅՐԵՆԻՔ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ ԵՎ ԹԵՄԻ «ԾԻԾԵՌՆԱԿ» ՃԱՄԲԱՐՈՒՄ ԱՅՍ ՏԱՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՐԵՑ ՄԻ ՇԱՐՔ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

ԱՄՆ «Հայրենիք միությունը», որ Սփյուռքում ձևավորված և հայրենիքից ներս հայրենաշեն տարբեր բարեգործականծրագրերով հայտնի կազմակերպություն է, շատ անգամներ իր ազնիվ գործունեությունն է ծավալել Արցախում,Հայաստանի տարբեր մարզերումինչպես նաև Լոռու մարզում:

Tuesday, October 27, 2015

Գուգարք համայնքը ունեցավ աղոթատեղի Գուգարք համայնքը ունեցավ աղոթատեղի

 







  Ֆոտոշարը ընտանեկան ալբոմից 


Գուգարք գյուղի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցին

 Լոռու մարզի Գուգարք համայնքում այս շաբաթը տոնական է եղել: Տեղաբնակ և տարբեր պատճառներով գյուղում այլևս չապրող գուգարքցիներին համախմբել էր նորակառույց եկեղեցին, որի օրհնությունը կատարել են թեմի հոգևորականները: Բարերարը ծնունդով Գուգարքից, մոսկվաբնակ գործարար Արմեն Սարգսյանն է:

 Սարերով ու անտառներով շրջապատված Գուգարք համայնքում մեծ հանդիսավորությամբ օրհնվեց և հավատացյալ հայորդիների առաջ իր դռները բացեց նորակառույց Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցին: Բարերար Արմեն Սարգսյանն այն 6 տարեկան հասակում կյանքից հեռացած դստեր՝ Մարիամի հիշատակին է նվիրել: <աղոթատունը ճիշտ է փոքր է, բայց անկախ չափերից արժեքն է կարևոր: Գյուղին այն շատ պետք է, հատկապես որ գերեզմանոցի տարածքում է>,-ասում են գուգարքցիները:




























Ֆոտոշարքը 
Լիլիթ Յոլչյանի 
24.10.2015














Դիվան Գուգարաց թեմի