Տոներ 2016


 2016
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ



Սեպտեմբերի 21-ին Շահումյան համայնքի ՀՀ Անկախությանը նվիրված պետական խորհրդանիշների հուշակոթողի մոտ տեղի ունեցավ անկախության 25-ամյակին նվիրված տոնական միջոցառում: Միջոցառմանը գեղարվեստական կատարումներով հանդես եկան Կրթամարզամշակութային համալիրի <<Մայրասար >> պարային համույթն ու <<Սուրբ Խաչ>> եկեղեցասեր մանկապատանեկան միության սաները:
Միջոցառման ավարտին կազմակերպվել էր Խաչերթ դեպի համայնքի Սուրբ Հակոբ եկեղեցի, որտեղ միասնականաղոթք բարձրացրեցին առ Աստված` հանուն Հայաստան աշխարհի խաղաղության և հզորացման:

Լոռու մարզի  Շահումյան համայնքում տոնվեց  Սուրբ Հակոբ եկեղեցու օծման և համայնքի տոն

Օգոստոսի 31-ին  Լոռու մարզի  Շահումյան համայնքում տոնվեց  Սուրբ Հակոբ եկեղեցու օծման և համայնքի տոնը: Օրհնությամբ  Գուգարաց թեմի  բարձրաշնորհ առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի Սուրբ Հակոբ եկեղեցում մատուցվեց Ուխտի Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր տարածաշրջանի հոգևոր հովիվ արժանապատիվ տեր Սողոմոն քահանա Ավետիսյանը: Հավարտ Պատարագի  կատարվեց մատաղի օրհնության արարողություն:  Միջոցառմանը գեղեցիկ երգ ու պարով և ասմունքով մասնակցեցին համայնքի Կրթամարզամշակութային համալիրի պարային համույթները և <<Սուրբ Խաչ>> Կիրակնօրյա վարժարանի սաները:  Համայնքային կյանքում նշանակալից ավանդ ունեցած բնակիչներին, Արցախյան քառորյա պատերազմի մասնակիցներին, ինչպես նաև համայնքում գործող հիմնարկությունների լավագույն աշխատակիցներին  համայնքապետը հանձնեց պատվոգրեր և շնորհակալագրեր:
 

Երկրապահ կամաորական միության կողմից քառօրյա պատերազմին մասնակցած 9 կամավորների տրվեց պատվոգրեր և մեդալներ:
ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ԱԽԹԱԼԱՅՈՒՄ

Մեր Տիրոջ՝ Հիսուս Քիստոսի Պայծառակերպության տոնին Գուգարաց թեմի բոլոր գործող եկեղեցիներում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ՝ ի հիշատակ Քրիստոսի` Թաբոր լեռան վրա Իր երեք աշակերտներին` Հովհաննեսին, Հակոբոսին եւ Պետրոսին Աստվածային փառքով երևման։ 

Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հանդիսապետությամբ՝ Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցում Պատարագիչն էր Ախթալայի և տարածաշրջանի նորանշանակ հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը։ Քահանա հայրը Վեհափառ Հայրապետի բարձր տնօրինությամբ հունիսի 15-ից ծառայության է կոչվել Գուգարաց թեմում և թեմակալ առաջնորդի կարգադրությամբ նշանակված է Ախթալայի և տարածաշրջանի հոգևոր հովիվ։
Վանաձորի Կոտրած եկեղեցու մոտ Մայիսի 28-ին Գուգարաց թեմի առաջնորդ 
Տեր Սեպուհ արք. Չուլջյանը կատարեց 
հոգեհանգստի կարգ










 Ֆոտոշարքը Լ.Յոլչյանի

Ծաղկազարդը Գուգարաց թեմում





 




 

 ԴՌԸՆԲԱՑԵՔ






Ծաղկազարդը Ալավերդիում 

Մեծ պահքի յոթերորդ կիրակին կոչվում է Ծաղկազարդ: Այն հիշատակությունն է Հիսուս Քրիստոսի հրաշափառ մուտքին Երուսաղեմ: Երուսաղեմը Տիրոջ երկրային կյանքի վերջին հանգրվանն էր: Քրիստոսի հանդիսավոր մուտքը Երուսաղեմ և ժողովրդի ցնծագին ընդունելությունը խորհրդանշում էր, որ ինչպես Տերը մտավ Երուսաղեմ` մարդու փրկության համար հանձն առնելու չարչարանքներն ու մահը, այնպես էլ փառքով մտնելու է Վերին Երուսաղեմ` նախապատրաստելու մարդու ուղին դեպի հավիտենական կյանք: Այս գիտակցությամբ էլ` մեծ շուքով և հանդիսավորությամբ նշվեց Ծաղկազարդի տոնը Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում:
Նախ մատուցվեց Սուրբ և Անմահ պատարագ, ինչպես նաև քարոզ հավուր պատշաճի, ապա մանուկների և ուռենու ճյուղերի օրհնության մասնավոր կարգ: Օրհնություն և օրհնված ճյուղեր ստանալով թե մանուկ և թե մեծահասակ, տեղափոխվեցին Ալավերդու Մշակույթի պալատ` շարունակելու տոնախմբությունը: Այստեղ մեզ դիմավորեցին հրեշտակների հանդերձով զարդարված մեր մանուկները, ովքեր ուռենու ճյուղեր առած փորձեցին վերարտադրել Ծաղկազարդի ավետարանական պատմությունը` բեմականացված դրվագներով: Տոնախմբությունը շարունակվեց ժողովրդական երգ ու պարով: Տոնախմբության կազմակերպմանը իրենց աջակցությունն էին բերել Ալավերդու քաղաքապետ` Կարեն Փարեմուզյանը, Մշակույթի տան աշխատակիցները, պարի խմբերը: Տա Աստված, որ մենք էլ` ամեն մեկս բանանք մեր սրտերը` Տիրոջը բնակեցնելով այնտեղ, մեր հավատքով, հույսով, սիրով ու կրկնելով <<ովսաննա Բարձրյալին, օրհնյալ լինի Նա, որ գալիս է Տիրոջ անունով>>. Ամեն:
Տեր Միքայել քահանա Շաղոյան
Ալավերդու հոգևոր հովիվ

Տեառնընդառաջ

Վանաձորի  Սուրբ Գր Նարեկացի եկեղեցում այսօր երեկոյան Ժամերգությունից հետո եկեղեցու բակում  հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Վահան  քահանա Ազարյանը  վառեց Տեառնընդառաջի ավանդական խարույկը

 
  
 



13.02.2015

No comments:

Post a Comment