Saturday, January 31, 2015

Սուրբ Սարգիս զորավարի տոն 
31.01.2015
Երիտասարդների օրհնության օրը Գոգարաց թեմի Սուրբ Սարգիս անունը կրող բոլոր եկեղեցիներում սուրբ պատարագ մատուցվեց
Երիտասարդների օրհնության օրը Գոգարաց թեմի Սուրբ Սարգիս անունը կրող բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագ է մատուցվել: Այս տարի ևս Զորավարի տոնը թեմում մեծ շուքով նշվեց: Վանաձորի Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագ մատուցվեց ձեռամբ արժանապատիվ Տեր Վահան քահանա Ազարյանի: Եկեղեցին լի էր հատկապես երիտասարդներով: Եկել էին մասնակցելու Սուրբ պատարագին և իրենց միասնական աղոթքներում հայցելու սրբի բարեխոսությունը:  Հավարտ Սուրբ Պատարագի` թեմակալ առաջնորդ  բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանն իր օրհնության խոսքն ու մաղթանքն ուղղեց երիտասարդներին տոնի կապակցությամբ, նաև երիտասարդների օրհնության կարգ կատարեց:Երտասարդների կողքին էի Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյան, Աժ Պատգամավոր Էդմոն Մարությանը,փոխմարզպետները և բազում ուխտավորներ:
 Արդեն 3 տարի Սուրբ Սարգիս եկեղեցու խաչքավոր Արմեն Կարապետյանի աջակցությամբ տոնական միջոցառումներ են կազմակերպվում:Ինչպես նաև հավարտ պատարգաի հավատացյալ ժողովրդին խաչքավորի կողմից մատաղ է բաժանվում: «Նարեկացի» երիտասարդաց միության անդամները համախմբվել էին Գուգարաց թեմի տարբեր հասարակական կազմակերպությունների հետ: Ավանդական հանդիսության ընթացքում ձեռագործ աշխատանքների ցուցահանդես, տարբեր խաղեր ու անակնկալներ էր կազմակերպել, նաև կատարվել են ժողովրդական երգեր և պարեր: «Սերը երբեք չի անհետանում»,-խորագիրը կրող միջոցառումը պետք է ընդգծի եկեղեցական այս տոնի ժողովրդականությունն ու հայկականությունը. սա մեր ազգի ինքնության գրավականներից մեկն է, - նշում է միջոցառման պատասխանատու Սամվել Վանյանը :Եկեղոցու բակը լի էր երտասարդներով ,իրենց բարեգործական մասնակցությամբ  հանդես եկան նաև Մանկան Ժպիտ կազմակերպությունը: ՆԵՄ Երտասարդներ քաղցրաբլիթներ բաժանեցին ժողովրդին:
 Միջոցառման ավարտին սպասված էր հատկապես Սբ Սարգիս Զորավարի կերպարը խորհրդանշող ձիավորը, ով ամեն տարի իր բարեմաղթանքներն է հղում երիտասարդներին:







ՈՒԽՏՏ Ի ԿԱՏԱՐ ՍԻՐԵԼԻ ՈՒԽՏԱՎՈՐ
Ֆոտոշարքը Լիլիթ Յոլչյանի
Միջոցառումից լուսանկարներ










Ֆոտոշարքը 
Մանկան ժպիտի



Շողակաթ ՀԸ 31.01.2015

Thursday, January 29, 2015

ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ
ՏԵՐ ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՉՈՒԼՋՅԱՆԻ
ՈՒՂԵՐՁԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ
ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԶՈՐԱՎԱՐԻ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

<<Սէրը երբեք չի, անհետանում…հետամուտ եղէք սիրոյ եւ
առաւել եւս նախանձախնդիր եղէք հոգեւոր շնորհներին>>:
 Ա. Կորնթ. ԺԳ8, ԺԴ 1


Իմ սիրելի' երիտասարդներ
Սբ Սարգիս Զորավարի տոնի և Երիտասարդների օրհնության օրվա առթիվ մեր հայրական սերն ու օրհնությունն ենք հղում ձեզ: Սարգիս Զորավար սրբի կերպարում հայ ավանդապաշտ ժողովուրդը դարեր շարունակ խտացրել է քաջության, անձնազոհության, արդարության մարտիկի իր պատկերացումները, իսկ երիտասարդները անվարան սիրով շարունակաբար սրբի բարեխոսությունն են հայցել իրենց ամենանվիրական երազանքների և իղձերի իրականացման համար: 


            Արդարև, ի՞նչ է երիտասարդությունը, եթե ոչ Աստծո սիրառատ պարգև: Երբ մանուկ ենք, չգիտենք՝ ինչ բան է առաքինությունը, չունենք իմաստություն, չենք ճանաչում մեղքը և չգիտենք մեր քրիստոնյա լինելու արժեքն ու դրա խրթին ճանապարհները: Երբ ծերանում ենք, այլևս չենք ունենում ուժ, կարողություն և շատ հնարավորություններ` երկնքում գանձեր դիզելու համար: Ուրեմն, քրիստոնյայի համար առաքինություններ ձեռք բերելու և Աստծո, հայրենիքի և մարդկության համար մատուցվելիք ծառայության ամենաբեղուն շրջանը երիտասարդությունն է:  Երիտասարդությունը շնորհ է, Աստծո պարգև, երանելի ժամանակ, թանկագին հարստություն: Երիտասարդության շրջանը կարճ է, ուստի մեղք է` մսխել այն ու ծառայեցնել անցողիկ երևույթների:
Սիրելինե՛ր, գերի մի՛ դարձեք ժամանակակից հաղորդակցական այն նորարարություններին, որոնց միջոցով հաճախ պարտադրվում են հոռի կերպարներ և երևույթներ, որոնք այլանդակում են մեր աստվածային նկարագիրը: Անկախ նրանից, թե ինչ է այսօր մեզ թելադրվում, առավել շատ դու՛ք պետք է քաջություն ունենաք ընդդիմանալու և ալիքներին հակառակ լողալու… Փոխարենը՝ ձեր սրտում ավելի շատ ժամանակ հատկացրեք Աստծուն, ընտանիքին, ընկերներին, միմյանց
Մաղթանքս է, որ Ամենակալն Աստված Սբ Սարգսի բարեխոսությամբ իր հանապազ օրհնության ներքո պահպանի ձեզ, քրիստոնեական սերը վառ պահի ձեր հոգիներում և Սբ զորավարի բարեխոսությամբ` առաջնորդի և ի բարին կատարի ձեր բոլոր աստվածահաճո իղձերն ու նպատակները:

ՀԱՅՐԱԿԱՆ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ`
ՏԵՐ ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՉՈՒԼՋՅԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ


Wednesday, January 28, 2015

ՇՆՈՐՀԱՎՈՐ 23-ԱՄՅԱԿԴ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ.... ՇՆՈՐՀԱՎՈՐ ՁԵՐ ՏՈՆԸ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐ ԵՎ ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆԵՐ...... .ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ ՀԱՅԱՍՏԱՆ... ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԵՐ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՅԵՐԻՍ ՏՈՆԸ...... ՀՊԱՐՏ ԵՄ ՈՐ ՀԱՅ ԵՄ, ՀՊԱՐՏ ԵՄ , ՈՐ ՈՒՆԵՆՔ ՔԱՋԱՐԻ ԶԻՎՈՐՆԵՐ..
Աստվածաշունչ մատյանն ասում է, թե մարդու սիրտն այնտեղ է, ուր նրա գանձերն են: Ըստ ձեզ որտե՞ղ է հայ ծնողի գանձը:
Հայ ծնողի գանձն այնտեղ է, որտեղ նրա զինվոր զավակն է...
Մեր գանձը հայոց բանակն է...
Սեպուհ արք. Չուլջյան/առաջնորդ Գուգարաց թեմի



Sunday, January 25, 2015

Եկեղեցի բանակ







Ֆոտոշարքը Լ.Յոլչյանի

ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՈԳԵՀԱՆԳՍՏՅԱՆ ՊԱՇՏՈՆ

Հունվարի 25-ին` կիրակի օրը, մարզի բոլոր գործող եկեղեցիներում` հավարտ Սուրբ Պատարագի, տեղի ունեցավ ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՈԳԵՀԱՆԳՍՏՅԱՆ ՊԱՇՏՈՆ` ՆՎԻՐՎԱԾ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ ՓՈՔՐԻԿ ԶԱՎԱԿԻՆ` ՍԵՐՅՈԺԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ:

Սիրելի վանաձորցիները, քաղաքի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում մասնակից դարձեք Ավետիսյան ընտանիքի անդամների հոգիների խաղաղության համար բարձրացրին միասնական աղոթք: 

Friday, January 23, 2015

Հունվարի 31 -ին` Սուրբ Սարգիս զորավարի տոնի  է

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյան 

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյան

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյան


Արտյոմ Մաթևոսյան3բն/կ  N  զորամասի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքերի գծով տեղակալ, մայոր


ՎՊՀ ռեկտոր Գուրգեն Խաչատրյան 

 ԵԹԿՊԻ ՎՄ ռեկտոր Ս. Սողոմոնյան

Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր ՊՓԲԸ տնօրեն Գայանե Քալանթարյան 2015 

Գուգարաց թեմի Վանաձորի Նարեկացի երիտասարդաց միություն 2015 
ՎՊՀ ուս նախագահ Հենրի Մատինյան 
ԵԹԿՊԻ ՎՄ ուսանողուհի Ռիտա Ներսիսյան 2015 
ԵԿՏԱ ուս նախագահ Սոնա Թունյան 2015 
 Արմեն Ներսիսյանի ընտանիքը 2015 
Վանաձորի Եկրապաներ 2015
Տաթև պարային ակումբ 2015

Tuesday, January 20, 2015

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հունվարի 25-ին` կիրակի օրը, ժամը 12:00-ին, մարզի բոլոր գործող եկեղեցիներում` հավարտ Սուրբ Պատարագի, տեղի կունենա ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՈԳԵՀԱՆԳՍՏՅԱՆ ՊԱՇՏՈՆ` ՆՎԻՐՎԱԾ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ ՓՈՔՐԻԿ ԶԱՎԱԿԻՆ` ՍԵՐՅՈԺԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ:

Սիրելի վանաձորցիներ, քաղաքի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում մասնակիցը դարձեք Ավետիսյան ընտանիքի անդամների հոգիների խաղաղության համար բարձրացվող միասնական աղոթքին: 
Գուգարաց թեմի հոգևոր դասի և հավատացյալ ժողովրդի անունից մեր վշտակցությունն ու ցավակցությունն ենք հայտնում Ավետիսյան Սերյոժայի` Ավետիսյանների ընտանիքի վերջին փոքրիկ շառավիղի մահվան կապակցությամբ: Թող այս մանկան կյանքի մնացած օրերը բաշխվեն բոլոր հայ մանուկներին:
Մանուկ հրեշտակը թող այսուհետ բարեխոս լինի մեր ազգի համար

ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՉՈՒԼՋՅԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ

Monday, January 19, 2015

ՀՈԳԵՀԱՆԳՍՏՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄՈՒՄ`

 ՆՎԻՐՎԱԾ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅԱՆ 8-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս, հունվարի 19-ին` Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու Նահատակաց պուրակում` Մեծ Եղեռնի հուշակոթողի առջև, նախաձեռնությամբ և հանդիսապետությամբ գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, կատարվեց պոլսահայ անվանի մտավորական, հասարակական գործիչ, «Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի նահատակության 8-րդ տարելիցին նվիրված հոգեհանգստյան կարգ








Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հրանտ Դինքի հիշատակը:
Հավարտ հոգեհանգստյան կարգի` ներկա հոգևորականները, մտավորականները, ՎՊՀ դասախոսները և լրագրության բաժնի ուսանողները, հավատացյալները ծաղիկներ զետեղեցին Մեծ Եղեռնի հուշակոթողին:
ԴԻՎԱՆ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ

18.01.2015 Ֆոտոշարքը Լ.Յոլչյանի