Monday, December 28, 2015

Ձեռք մեկնիր Վանաձոր




Սիրելի հայորդիներ,

Օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Չուլջյանի՝ ամփոփվեց մեր 5-րդ տարվա «Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագիրը.
մեր կամավորների ջանքերով և Վանաձոր քաղաքի բնակիչների, սննդի խանութների, հագուստի և սննդի արտադրամասերի, կազմակերպությունների և անհատների աջակցությամբ օգնություն ստացավ քաղաքի 90 ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔ: /ծրագրի մասին հաշվետվությունը կհրապարակվի շուտով/
Ծրագիրն իրականացվեց նաև թեմի Ալավերդի և Շամլուղ քաղաքներում, ուր երիտասարդները, առաջնորդությամբ տեղի հոգևոր հովիվների, ձեռք մեկնեցին իրենց համայքների ընդհանուր թվով 20 ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔԻ: 
Շնորհակալ ենք բոլոր աջակիցներին... 
Գուգարաց թեմ. սոցիալական կենտրոն























29-30.12.2015

Ձեռք մեկնիր Ալավերդու Սբ. Գր. Նարեկացի ԵԵՄ




Դեկտեմբերի 27-ին Ալավերդու<<Սուրբ Գրիգոր Նարեկացի>> Եկեղեցասեր Երիտասարդաց Միության անդամները` Ալավերդու հոգևոր հովիվ` արժանապատիվ Տեր Միքայել քահանա Շաղոյանի գլխավորությամբ այցելեցին Ալավերդու մի շարք բնակարաններ և իրականացրեցին Գուգարաց թեմում ավանդույթ դարձած` <<Ձեռք մեկնիր>> բարեգործական ծրագիրը: Միության անդամները մի քանի ամիս առաջ ծրագրել էին անապահով և կարիքավոր ընտանիքներին տնայցի գնալ և օգնել նրանց` թոթափելու համար այն դժվարությունները, որոնց առաջ հայտնվել են այդ ընտանիքները: Այս ծրագիրն իրականացնելու համար միության անդամները ջանք ու եռանդ չէին խնայել, որպեսզի ձեռք բերեին համապատասխան գումար` սնունդ գնելու համար: Նրանց միացան մեր եկեղեցու որոշ հավատացյալներ, ինչպես նաև որոշ խանութներ: Ծրագիրն ավարտվեց հաջողությամբ, որից խանդավառված` երիտասարդները որոշեցին այն դարձնել շարունակական և օգտակար լինել հասարակությանը նմանատիպ այլ ծրագրերով:

Ալավերդու Սբ. Գր. Նարեկացի ԵԵՄ-յան ատենապետ

No comments:

Post a Comment