Sunday, November 29, 2015

Սահմանամերձ Ճամբարակը համայնքը ունեցավ ժամանակակից բժշկական կենտրոն


Սահմանամերձ Ճամբարակը ևս ունեցավ հիմնովին արդիականացված բժշկական կենտրոն
Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Ճամբարակի արդիականացված առողջապահական կենտրոնի բացման արարողությանը: Կենտրոնը վերակառուցվել, հագեցվել է գույքով և ժամանակակից բժշկական սարքավորումներով ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի կողմից՝ ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող վարկային ծրագրի շրջանակում:
Ծրագիրը հովանավորել է Հայրենիք և Միություն ՀԿ, Հայաստանում Ճապոնիայի դեսպանատունը, որի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում «Վորլդ Վիժն» բարեգործական կազմակերպությունը կենտրոնին տրամադրել է լրացուցիչ գույք և անհրաժեշտ սարքավորումներ: Առողջության կենտրոնը ստեղծվել է «Ճամբարակի պոլիկլինիկա» և «Ճամբարակի հիվանդանոց» ՓԲԸ-ների միավորման արդյունքում՝ առողջապահական բոլոր ծառայությունները կենտրոնացնելով հիվանդանոցային մասնաշենքում: Արդիականացման գործընթացի շրջանակներում ամբողջովին փոխվել է երկհարկանի մասնաշենքի տանիքի ծածկը, վերակառուցվել են միջնապատերը, փոխարինվել են ինժեներական բոլոր ներքին ենթակառուցվածքները, կառուցվել է նոր կաթսայատուն, մոնտաժվել են համակարգչային ու հեռախոսակապի ներքին ցանցերը, իրականացվել են նաև կենտրոնի արտաքին տարածքի բարեկարգման և մի շարք այլ աշխատանքներ: Կենտրոնը սպասարկում է Ճամբարակի տարածաշրջանի թվով շուրջ 13,600 ազգաբնակչությանը:
Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել նորաբաց կենտրոնում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և որակյալ առողջապահական ծառայությունների մատուցման նպատակով ստեղծված պայմաններին, կենտրոնի գործունեությանն առնչվող հարցերի;


























28.11.2015


No comments:

Post a Comment