Wednesday, October 28, 2015

ՀԱՅՐԵՆԻՔ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ ԵՎ ԹԵՄԻ «ԾԻԾԵՌՆԱԿ» ՃԱՄԲԱՐՈՒՄ ԱՅՍ ՏԱՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՐԵՑ ՄԻ ՇԱՐՔ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

ԱՄՆ «Հայրենիք միությունը», որ Սփյուռքում ձևավորված և հայրենիքից ներս հայրենաշեն տարբեր բարեգործականծրագրերով հայտնի կազմակերպություն է, շատ անգամներ իր ազնիվ գործունեությունն է ծավալել Արցախում,Հայաստանի տարբեր մարզերումինչպես նաև Լոռու մարզում:



 Այս տարի «Հայրենիք միությունը», Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանիմիջնորդությամբնախաձեռնեց և հովանավորեց Թումանյան քաղաքի միջնակարգ դպրոցի եռահարկ շենքսանհանգույցներիկոյուղիներիջրամատակարարման և սալիկապատման աշխատանքներըՇինարարականաշխատանքները իրականացրեց «Հայրենիք միության» հայաստանյան ներակայացուցիչ Սերգեյ Թադևոսյանը:
Նշենք նաև որ տարիներ առաջ միության կողմից հիշյալ դպրոցինուր աշակերտում են 116 երեխաներհատկացվել ենվառարաններդպրոցական պայուսակներգրենական պիտույքներ և հագուստԱյս առթիվ միությանը իրենցշնորհակալանքի և երախտագիտության խոսքը հայտնեցին Թումանյանի քաղաքապետ Լևոն Ձավարյանը և դպրոցիտնօրեն Անահիտ Ռամազյանը:
«Հայրենիք միության» 
և Գուգարաց թեմի առաջնորդի միջև համագործակցությունը սկիզբ է առել դեռևս 2000թ-ից`ճամբարի ստեղծման օրերից: Ճամբարի ողջ կահավորանքը` անկողիններ, խոհանոցային սարքավորոմներ, սպասքեղեն, լվացքատան մեքենաներ և այլն առաքել է «Հայրենիք միությունը» Միացյալ Նահանգներից:
Այս տարի «Հայրենիք միության» ֆինանսական աջակցության շնորհիվ թեմի «Ծիծեռնակ» ամառայինմանկապատանեկան ճամբարում կառուցվեց նոր բաղնիք և լվացքատուն: Կազմակերպությունը առաջին անգամ չէորիր աջակցությունն է բերում «Ծիծեռնակ» ճամբարինմասնաշենքերի վերանորոգմանկահավորմանշինարարականև այլ հարցերում: 2014-2015թթ-ի վերանորոգչական այս փոփոխություններից և սանհանգույցների բարելավումից հետո ճամբարի հյուրընկալության պայմանները առավել բարվոք և հարմարավետ դարձան մանուկների խաղաղ հանգստի կազմակերպման համար: Ճամբարն այս տարի ևս ընդունեց թվով 1500 երեխաներհանրապետության տարբերմարզերից:
Գուգարաց թեմի առաջնորդը իր օրհնությունն է բերում և գնահատում Սփյուռքում հայրենիքի նկատմամբ իրենցազնիվ ծառայությունը բերող «Հայրենիք միությանը»: ««Հայրենիք միության» գործադիր մարմնի անդմաների ու համակիրների խոսքն ու գործը հայրենասիրության բացառիկ օրինակ են»:
Տեքստը Էմմա Գրիգորյանի
Ֆոտոշարքը Լիլիթ Յոլչյանի

No comments:

Post a Comment