Monday, November 9, 2015

Հանուն Խաղաղության կրթական ծրագիր




ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ» ծրագիրը նպատակ ունի Լոռու մարզի Կուրթան և Վարդաբլուր համայնքների պատանիներին ցույց տալ քրիստոնեական խաղաղասիրության ու խաղաղ հարևանությանն կարևորությանը, նրանց շրջանում սերմանել խաղաղասիրական գաղափարներ` նպաստելով 14-16 տարեկանների շրջանում խնդիրների խաղաղ կարգավորման նախընտրելիության մակարդակի բարձրաացմանը:
Ծրագրի առաջնային նպատակն է շահառուներից յուրաքանչյուրին ցույց տալ, որ ցանկացած խնդրի կարգավորման լավագույն տարբերակը խաղաղ կարգավորումն է: Ծրագր շրջանակներում այսօր Կուրթան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ առաջին հանդիպումը, որի ընթացքում «Քրիստոնեությունն ու խաղաղությունը» թեմայի շուրջ բանախոսությամբ հանդես եկավ տարածաշրջանի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Մերուժան քահանա Սողոյանը: Այնուհետև ծրագրի պատասխանատուները ներկայացրեցին ծրագրի ողջ ընթացքը, լսեցին պատանիներին հուզող հարցերը և տվեցին սպառիչ պատասխաններ: Ծրագիրն իրականացվում է Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի կողմից՝ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Հայաստանյան «Կլոր Սեղան» հիմնադրամի աջակցությամ: Վահե-Դավիթ ԽԱՉԻԿՅԱՆ
 






ֆոտոշարքը Լ.Յոլչյանի 9.11.2015 Կուրթան համայնք

No comments:

Post a Comment