- Գլխավոր
- Թեմի պատմությունը
- Աղոթքներ
- Գուգարաց թեմ.Երիտասարդական կազմակերպություն
- Հայտարարություններ
- Հանդիպումներ
- Հետադարձ կապ
- Հարցեր քահանային
- Թեմի հին եւ նոր եկեղեցիները
- Թեմի հոգևոր դասը
- Խոսում են Մեծերը
- Օրվա ընթերցվածքը
- Ձեռք մեկնիր բարեգործական ծրագիր
- Այլ նյութեր 2014-2015
- Ծիծեռնակ ճամբար
- Այլ նյութեր 2013
- Տոներ 2015
- Տոներ
- Ապիրլ 24
- Տոներ 2016
- Կիրակիների խորհուրդը
- Տոներ 2016
- 1
- Ուղերձ
- Ծիծեռնակ ճամբար 2016
- Ծիծեռնակ ճամբար 2016
- Ուխտագնացություններ
- Սոցիալական բաժին
- Համայնքային զարգացման կենտրոն / Community Development Center
- Աղթալայի Սբ Աստվածածին Վանք
- Տաղավար տոներ
Sunday, January 11, 2015
Saturday, January 10, 2015
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ ԵԿԱԾ ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ
Օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի` արդեն երկրորդ տարին է, որ Վանաձորի Սբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու ՙՆարեկացի՚‰ երիտասարդաց միությունը, առաջնորդությամբ Տեր Ստեփանոս քահանա Մարգարյանի, Սբ Ծննդյան տոնին այցելություն է կատարում Վանաձորի ծննդատուն: Տեր Ստեփանոս քահանա Մարգարյանը օրհնեց 26 նորածինների և Փրկիչի ծննդյան խինդառատ ավետիսը տվեց նրանց մայրերին, Օրհնություն ստացան նաև այն մայրերը, ովքեր սպասում էին զավակների աշխարհ գալուն:
Օրհնելով փոքրիկներին և շնորհավորելով նրանց մայրերին` Տեր հայրը հորդորեց վերջիններիս երեխաներին կնքել միայն հայկական անուններով և չմոռանալ քառասունքից հանելու, կնունքի արարողության անհրաժեշտության մասին` որպես ճշմարիտ քրիստոնյա դառնալու գրավական:
Արժանապատիվ Տեր Հայրը օրհնեց նաև բուժ անձնակազմին նվիրելով արծաթյա խաչեր:
Երիտասարդները փոքրիկ նվերներ էին նախատեսել նորածինների համար` հագուստ, խնամքի պարագաներ և կնունքի համար նախատեսված փոքրիկ արծաթյա խաչեր:
Արժանապատիվ Տեր Հայրը օրհնեց նաև բուժ անձնակազմին նվիրելով արծաթյա խաչեր:
Վանաձորի ծննադատուն այցելություն ,երիտասարդաց միությունը, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս, նախատեսում է նաև ապրիլի 7-ին` Սուրբ Աստվածածնի ավետման տոնին:
Էմմա Գրիգորյան
Friday, January 9, 2015
Տեր Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյան
Առաջնորդ Գուգարաց Թեմի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ
ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
ԱՂԱՆԴՆԵՐԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ
ՅՈՒՐԱՔՆՉՅՈՒՐԻՍ
ԱԶԳԱՅԻՆ
ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆԸ
ՀԱՍՑՎԱԾ
ԱՊՏԱԿ Է: ԱՅՍ ԵՐԵՒՈՒՅԹԻ
ՀԱՄԱՐ
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՆ ԹԵ՜ ԵԿԵՂԵՑԻՆ ԵՒ ԹԵ՜
ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ, ՈՐ
ԿՐԱՎՈՐԱԿԱՆ ԿԵՑՎԱԾՔՈՎ ԸՆԴՈՒՆԵՑԻՆ
ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԵՒ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻ
ՄՈԼՈՐՎԱԾ ՀԱՏՎԱԾ ԶՈՀ ԳՆԱՑ ԱՅԴ
ՇԱՐԺՈՒՄՆԵՐԻՆ։
Wednesday, January 7, 2015
ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ
«ՆԱՐԵԿԱՑԻ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑ ՄԻՈՒԹՅԱՆ
«Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագիր 2014թ.
Հաշվետվություն
Օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ
արքեպիսկոպոս Չուլջյանի` թեմի «Նարեկացի» երիտասարդաց միությունը արդեն չորրորդ
տարին Վանաձոր քաղաքի կարիքավոր ընտանիքների համար իրականացրեց «Ձեռք մեկնիր»
բարեգործական ծրագիրը: Երիտասարդները մեկ ամսում կազմակերպած հանգանակությամբ և
քաղաքի բուհերի, արտադրամասերի, մթերային և հագուստի խանութների, սրճարանների և
անհատների օգնությամբ ձեռք մեկնեցին քաղաքի 70 ընտանիքի. ևս 10 ընտանիք ստացավ
դրամական աջակցություն:
Ստորև ներկայացնում ենք ծրագրի ամփոփ հաշվետվությունը:
Սննդամթերքի հավաքման համար
արկղեր տեղադրվեցին և սնունդ հավաքվեց սննդամթերքի «Սպարապետ», «Գրին Պլազա»,
«Տրիո» խանութներում:
Արդյունքում հավաքվեց`
Ձեթ - 75 շիշ
Շաքարավազ -
30կգ
Մակարոն - 260 տուփ
Գարոխ - 18կգ
Ձավար - 28կգ
Բրինձ - 43կգ
Հնդկաձավար
- 10կգ
Խտացրած կաթ
- 58 տուփ
Բնական հյութ
- 90 տուփ
Եվս 3 պարկ գարոխ տրամադրել է Գուգարաց թեմի առաջնորդարանը:
Ծրագրին աջակցեցին
«Սարտոն», «Դիետ», «Կաթնագործ», «Հելեն Արթ», «Հարատիդ» արտադրամասերը:
«Դիետ» ՍՊԸ` 100
տուփ թթվասեր, 50 տուփ կաթ, 50 շիշ մածուն
«Հելեն Արթ» ՍՊԸ`
2 արկղ կոնֆետ
«Հարատիդ» ՍՊԸ`
30 շիշ հյութ, 60լ լիմոնադ
«Կաթնագործ» ՍՊԸ`
50 տուփ թթվասեր
Գանձանակներ տեղադրվել են
Վանաձոր քաղաքի հետևյալ կառույցներում.
- Սապենո տպարան
- Արցախ պուրակի
գրախանութ
- «Թումանյան» գրատուն
- «Դբա լավը» հագուստի
խանութ
- «Յունար» հագուստի
խանութ
- «Մառան» խմիչքի խանութ
- «Գրի գեր» սննդամթերքի
խանութ
- «Օազիս» սրճարան
- «Ջազ» սրճարան
- Վանաձորի Պետական
համալսարան
- Բժշկական քոլեջ
- Երևանի Թատրոնի և
Կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղ
- Եվրոպական ակադեմիա
Արդյունքում հավաքվեց` 42.480 դրամ:
Անհատ քաղաքացիների, բարերների, կառույցների միջոցով
հավաքվեց 556.000 դրամ:
Այդ շարքում խոշոր աջակցություն կատարել են`
Երուսաղեմի Սրբոց Ժառանգավորաց վարժարան` 230.000 դրամ
Վարդան սարկավագ Զարգարյան ` 197.000դրամ/420$
Instigate mobile
ընկերություն` 42.000 դրամ
Ծրագրի համար բացված հաշեվահամարին փոխանցվել է` 27.000 դրամ
Ընդհանուր առմամբ հավաքվել է 598.480 դրամ:
Այս գումարից
գնվել է`
Ալյուր - 40
պարկ - 64.000 դրամ
Շաքարավազ - 25
կգ – 9700 դրամ
Վառելափայտ –
20.000 դրամ
Կոմունալ
վճարում – 10.050 դրամ
Դեղորայք
հատուկ նշանակմամբ - 4000 դրամ
Պոլիէթիլենային
տոպրակ- 15.000 դրամ
Այս ընթացքում
միությունը օգտվել է տաքսի ծառայությունից և տնայցեր կատարել է համապատասխան
տրանսպորտային միջոցով` 26.000 դրամ:
Արդյունքում ծախսվել է` 148.750 դրամ: Մնացորդ` 449.730
դրամ:
Դրամական օգնություն ստացել է 10 ընտանիք`
յուրաքանչյուրը 10.000-20.000 դրամի սահմանում: Ընդհանուր թվով` 230.000 դրամ: Մնացորդ
219.730 դրամ:
«Նարեկացի» երիտասարդաց միության անդամները մնացորդ գումարը նախատեսում են տնօրինել Սբ Ծննդյան տոնից հետո` աջակցելով ևս 10-15 ընտանիքի:
Ծրագրին աջակցեց նաև Հայաստանի Աստվածաշնչյան
ընկերությունը` այդ ընտանիքներին փոխանցելով նոր հրատարակած 50 հատ «Քայլող Ավետարան» :
«Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագրի պատասխանատու` Էմմա Գրիգորյան
Monday, January 5, 2015
ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԱԶՄԱԿՐՊՈՒԹՅԱՆ
ՎԱՆԱՁՈՐԻ «ՆԱՐԵԿԱՑԻ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑ ՄԻՈՒԹՅԱՆ 2014Թ-ԻՆ
ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
- Հունվարի 5 - Մասնակցություն
Ճրագալույցի Սուրբ և Անմահ Պատարագին Վանաձորի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր
Նարեկացի եկեղեցում
- Հունվարի 6 –
Մասնակցություն Սուրբ և Անմահ Պատարագին Վանաձորի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր
Նարեկացի եկեղեցում
·
Հունվարի 19-ին Վանաձորի Սբ Աստվածածին
եկեղեցու բակում երիտասարդաց միությունը մասնակցեց պոլսահայ գրող, հրապարակախոս
Հրանտ Դինքի մահվան 6-րդ տարելիցին նվիրված հոգեհանգստյան կարգին:
·
Փետրվարի 12 – Տեառնընդառաջի և Սուրբ
Սարգսի տոներին ընդառաջ` Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում երիտասարդաց միությունը կազմակերպեց խոկում` «Սեր և ընտանիք» թեմայով`
քարոզխոսությամբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Ազարյանի:
·
Փետրվարի 14 -
Վանաձորի «Նարեկացի» երիտասարդաց միության անդամները Սուրբ Գրիգոր Նարեկացի
եկեղեցու բակում միասնական շուրջպարով տոնեցին Տեռնընառաջը:
·
Փետրվարի 15 - օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր
Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, երիտասարդական միությունը Սբ Սարգսի տոնին նվիրված
Սբ Պատարագից անմիջապես հետո, Սբ Սարգիս
եկեղեցու բակում կազմակերպեց միջոցառում` նվիրված Սբ Սարգիս զորավարի տոնին:
Միջոցառմանն իրենց մասնակցությունն ունեցան տարբեր երիտասարդական խմբեր, ուսանողներ
քաղաքի տարբեր բուհերից:
- Մարտի 2 – Բուն
Բարեկենդանի տոնին` հավարտ Սուրբ Պատարագի,
երիտասարդաց միության անդամները Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու
բակում կազմակերպեցին տոնի ոգին ու շունչը ներկայացնող միջոցառումներ`
բեմադրություն` մասնակցությամբ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական
թատրոնի դերասանների, տիկնիկային ներկայացում, երգ ու պար,
ցուցահանդես-վաճառք` մասնակցությամբ տարբեր հկ-ների:
- Մարտի 7- Սուրբ Գրիգոր
Նարեկացի եկեղեցում երիտասարդաց միությունը կազմակերպեց խոկում «Արտաքսման
կիրակի» թեմայով` քարոզխոսությամբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա
Ազարյանի:
- Մարտի 14 - Սուրբ
Գրիգոր Նարեկացի եկեղեցում երիտասարդաց միությունը կազմակերպեց խոկում
«Անառակի կիրակի» թեմայով` քարոզխոսությամբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան
քահանա Ազարյանի:
- Մարտի 21 - Սուրբ
Գրիգոր Նարեկացի եկեղեցում երիտասարդաց միությունը կազմակերպեց խոկում
«Տնտեսի կիրակի» թեմայով` քարոզխոսությամբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան
քահանա Ազարյանի:
- Մարտի 28 - Սուրբ
Գրիգոր Նարեկացի եկեղեցում երիտասարդաց միությունը կազմակերպեց խոկում
«Անիրավ դատավորի կիրակի» թեմայով` քարոզխոսությամբ եկեղեցու հոգևոր հովիվ
Տեր Վահան քահանա Ազարյանի:
- Ապրիլի 4 - Սուրբ
Գրիգոր Նարեկացի եկեղեցում երիտասարդաց միությունը կազմակերպեց խոկում
«Գալստյան կիրակի» թեմայով` քարոզխոսությամբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան
քահանա Ազարյանի:
- Ապրիլի 7 – Սբ Ավետման
տոնին, երիտասարդաց միությունը, միության պատասխանատու Անտոն սարկավագի հետ
այցելություն կատարեցին Վանաձորի քաղաքի ծննդատուն: Երիտասարդները
շնորհավորեցին մայրերին և հանձեցին
նրանց նվերներ, ինչպես նաև կնունքի խաչեր` նորածինների համար:
- Ապրիլի 11 - Սուրբ
Գրիգոր Նարեկացի եկեղեցում երիտասարդաց միությունը կազմակերպեց խոկում «Ավագ
շաբաթ» թեմայով` քարոզխոսությամբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա
Ազարյանի:
·
Ապրիլի 17 - Սբ
Հովհան Օձնեցի Հայրապետի ննջման հիշատակության օրը, երիտասարդաց միությունը
կազմակերպեց ուխտագնացություն դեպի Օձուն, որտեղ երիտասարդները մասնակցեցին Սբ
Պատարագին: Հավարտ Պատարագի` երիտասարդները եղան նաև Արդվի գյուղի` Սբ Հովհաննես
եկեղեցում` Սբ Հ.Օձնեցու դամբարանին: Ուխտագնացությանը մասնակցում էին նաև թեմի
տարբեր տարածաշրջանների երիտասարդաց միությունները, իսկ Վանաձոր քաղաքից` նաև
տարբեր բուհերի ուսանողներ:
- Ապրիլի 20 –
Երիտասարդաց միության անդամները մասնակից դարձան Սուրբ Հարության Պատարագին
Վանաձորի առաջնորդանիստ եկեղեցում:
- Ապրիլի 22 –
Երիտասարդաց միության անդամները Տեր Վահան քահանա Ազարյանի հետ «Ձեռք մեկնիր»
ծրագրի շրջանակներում սննդով և զատկական նվերներով այցելություն կատարեցին
Վանաձոր քաղաքի 15 խիստ անապահով ընտանիքներ: Քրիստոսի Սուրբ Հարության
ավետիսը և նվերները փոխանցելուց զատ` Տեր Հայրը բոլոր բնակարաններում կատարեց
նաև տնօրհնյաց կարգ:
·
Ապրիլի 23- Մեծ
Եղեռնի զոհերի հիշատակի օրը, երեկոյան ժամը 19:00-ին` երեկոյան ժամերգությունից
անմիջապես հետո, երիտասարդաց միության անդամները մասնակցեցին ջահերով երթին`
Վանաձորի Սբ Գրիգոր Նարեկացի եկեղեցուց
դեպի Սբ Աստվածածին եկեղեցու Նահատակաց պուրակ, որտեղ երթի մասնակիցները
մասնակցեցին միասնական աղոթքի և երգեցին շարականներ:
·
Հունիս 13 – երիտասարդաց միության անդամները`
առաջնորդությամբ թեմակալ առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, կազմակերպեցին
ուխտագնացություն դեպի Շիրակի թեմ` Հառիճավանք, Արթիկ քաղաքի սրբավայրեր, Լմբատավանք,
Գուսանագյուղի Սբ Աստվածածին եկեղեցի, Երերույքի տաճար և Հոգեվանք:
- Հունիսի 20- Օգոստոսի
25-ը – երիտասարդաց միության անդամների մեծամասնությունը գտնվել են
«Ծիծեռնակ» թեմապատկան ճամբարում, որտեղ մի մասը իր ծառայությունն է բերել
որպես մանկավարժ, մի մասը` որպես ջոկատավար:
- Հուլիսի 9 –
Երիտասարդաց միության անդամները Սբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում հանդիպում
ունեցան ԱՄՆ-ից և Կանադայից ժամանած երիտասարդների և նարնց առաջնորդող Տեր
Հրաչ քահանա Սարգսյանի հետ, որի շրջանակներում երիտասարդները շփվեցին և
ծանոթացան միմյանց եկեղեցաշեն գործունեությանը: Սփյուռքահայ երիտասարդների
հետ հանդիպումներ տեղի ունեցան նաև թեմապատկան «Ծիծեռնակ»
ճամբարում:
- Հուլիս 17 –
Երիտասարդաց միության անդամները` առաջնորդությամբ Տեր Ստեփանոս քահանա
Մարգարյանի, ավանդույթի համաձայն, մաքրման և բարեկարգման աշխատանքներ
կազմակերպեցին Դսեղի Սուրբ Գրիգոր Բարձրաքաշ վանական համալիրում:
- Օգոստոսի 6 –
Երիտասարդաց միության անդամները հանդիպում ունեցան Արթիկի թեմի նոր
կազմավորված երգչախմբի հետ, որի ընթացքում
փորձի փոխանակման սկզբունքով «Նարեկացի» միության երիտասարդների
ուղեկցությամբ երգչախմբի անդամները շրջեցին քաղաքի 3 եկեղեցիներով`
ունկնդրելու Սուրբ Պատարագի երգեցողությունը Վանաձոր քաղաքի եկեղեցիների
դպրաց դասերի կատարմամբ:
- Օգոստոսի 10-14-ը- «Նարեկացի» երիտասարդաց միությունը
մասնակցեց ՀԱԵԳԹԵԿ կազմակերպած համաթեմական հոգևոր ճամբարին, որի ընթացքում
երիտասարդները զրույցներ, ժողովներ, քննարկումներ ծավալեցին երիտասարդաց
միությունների առավել արդյունավետ աշխատանք կազմակերպելու շուրջ, մշակեցին
առաջիկա տարիներին իրականացվելիք ծրագրերը, այդ թվում` Եղեռնի 100-ամյա տարելիցին
նվիրված միջոցառումների շարքը: Քառօրյա ճամբարային վերջին օրը տեղի ունեցած
մրցանակաբաշխության շրջանակներում տարվա լավագույն սոցիալական ծրագիր
ճանաչվեց Վանաձորի միության «Ձեքռ մեկնիր» բարեգործական ծրագիրը, որն
արժանացավ գումարային մրցանակի:
- Օգոստոսի 26-29-
«Նարեկացի» երիտասարդաց միությունը` առաջնորդությամբ միության պատասխանատու
Անտոն սարկավագ Բալյան և հոգևոր պատասխանատու` Տեր Ստեփանոս քահանա
Մարգարյանի, կազմակերպեց ուխտագնացություն Տաթևի վանք: Երիտասարդները եղան
նաև Տաթև գյուղի եկեղեցում և Հարանց Անապատում:
- Սեպտեմբերի 14 – Սուրբ
Խաչի տոնին արդեն ընդունված ավանդույթի համաձայն` «Նարեկացի» երիտասարդաց
միությունը կազմակերպեց համաքաղաքային խաչերթ Վանաձորի Հայքի հրապարակից դեպի
Սուրբ ԳրիգորՆարեկացի առաջնորդանիստ եկեղեցի:
- Հոկտեմբերի 4 -
«Նարեկացի» երիտասարդաց միությունը մասնակցեց ՀԱԵԳԹԵԿ ժողովին, որի
շրջանակներում կազմվեցին Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ
իրականացվելիք ծրագրերի աշխատանքային խմբերը:
- Հոկտեմբերի 26 -
«Նարեկացի» երիտասարդաց միությունը կազմակերպեց ուխտագնացություն դեպի
Հաղպատավանք, Հոռոմայր և Քոբայրի վանք:
- Հոկտեմբերի 29 -
«Նարեկացի» երիտասարդաց միությունը` առաջնորդությամբ թեմակալ առաջնորդ Սեպուհ
արք. Չուլջյանի, մասնակցեց ուխտագնացության դեպի սահմանամերձ Պրիվոլնոյե
գյուղի Խուճապի վանք` ուղեկցությամբ Պուշկինո սահմանապահ ուղեկալի
զինվորների:
- Դեկտեմբերի 1-30-ը
երիտասարդաց միությունը կազմակերպեց արդեն ավանդույթ դարձած «Ձեռք մեկնիր»
բարեգործական ծրագիրը,որի շրջանակներում այս տարի սննդի,հագուստի, հիգիենայի
պարագաների և գումարի տեսքով օգնություն ստացավ Վանաձոր քաղաքի 70 ընտանիք:
Վերոնշյալ ծրագրերից զատ` երիտասարդաց միության
անդամները մասնակցել են հոգևոր դասերի` միության պատասխանատու Անտոն սարկավագ
Բալյանի հետ:
Thursday, January 1, 2015
ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ ՏԵՐ ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՉՈՒԼՋՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի՜ հայորդիներ, հայրենակիցներ,
Հանուն Գուգարաց թեմի հոգևոր դասի՝ մեր ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ենք հղում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, աղոթում, որ Բարձրյալն Աստված օրհնի և պահպանի ձեզ, առավել շնորհազարդի ձեր միտքն ու հոգիները, օրհնի ձեր բոլոր արդար նախաձեռնություններն ու բարի գործերը:
Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոները հավերժի և անցողիկի մասին խորհրդածության ու մտորումի ևս մեկ առիթ են ընձեռում մեզ: Խորհրդածելով անցնող 2014 թվականի մասին՝ չենք կարող, անշուշտ, չնկատել, որ ձեռքբերումների և հաջողությունների կողքին հանդիպեցին նաև բազում դժվարություններ ու մարտահրավերներ:
Մարտահրավերները, արդարև, բազում էին և անխուսափելի, սակայն ճշմարիտ քրիստոնյայի և հայի մեր նախանձախնդրությունը պահանջում է, որ դրանք հաղթահարվեն աղոթքով, խոհեմությամբ, արժանապատվությամբ, սեփական ուժերին ապավինելով և միմյանց օգնելու խոր գիտակցությամբ:
Յուրաքանչյուր տոնի և տոնակատարության գլխավոր խորհուրդը որևէ նվիրական գաղափարի շուրջ հասարակաությունն ու նաև ազգը համախմբելն է, նրանց տոգորելը այն գիտակցությամբ, որ իրենք միևնույն ժողովուրդն են, հետևաբար միևնույն պիտի լինեն ազգային իղձերն ու նպատակները:
Այս առումով ահա Ամանորը թեև համամարդկային և ընտանեկան տոն է, սակայն այստեղ էլ մեր ժողովուրդն տոնին տվել է ազգային գույներ, հարստացրել գեղեցիկ սովորույթներով ու ավանդույթներով, ուստի գալիք տարվա կապակցությամբ իմ հայրական պատգամն եմ հղում մեր բոլոր ընտանիքներին և ողջ բնակչությանը, որ քրիստոնեական, բարոյական և ազգային արժեքներով զինենք, պահենք մեր ընտանեկան օջախները, մեր մանուկներին դաստիարակենք Հիսուս մանկան կյանքի օրինակով:
Օտար, ոչ հայեցի արժեքներն ու կենցաղավարությունը այլափոխում և խաթարում են հայ ընտանիքի նկարագիրն ու հեռացնում մեր ինքնությունից: Ընտանիքի բարոյազրկմամբ և այլասերմամբ կործանվում է ազգն ու պետությունը: Սուրբ պահենք մեր երկիրն ու հայոց օջախները, քանզի այդտեղ է կրթվում վաղվա հայ քրիստոնյա մանուկն ու ազգի և պետականության պաշտպան հայ զինվորը: Ամուր պահենք մեր ընտանիքները:
2015 թ.-ին կանգնել ենք Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման առջև, սակայն եկեք չկանգնենք հուսահատ ու գլխիկոր, չկանգնենք իբրև փոշիացող ժողովուրդ, այլ որպես վերածնվող և հարության տեսլականով ապրող ազգ, որպես փյունիկ, որի ճախրանքը միայն հայոց անաղարտ երկնակամարում է: Ցեղասպանության տարելիցը, բանաստեղծի խոսքով ասած, չպիտի դառնա սոսկ ՙողբամ մեռելոց՚, այլ, առավելապես, ՙկոչեմ ապրողաց՚, որի զգոն կոչնակների ներքո պիտի այսուհետ բացառվեն բոլոր ցեղասպանություններն ու ցեղասպան նկրտումները:
Սիրելինե՜ր, իմ հայրական օրհնություններն ու շնորհավորանքներն եմ դարձյալ հղում բոլորիդ և մաղթում, որ ձեր աղոթքներով ու նվիրումով մասնակից դառնաք մեր հայրենիքի հզորացման, նրա հիմքերի հիմքի՝ քրիստոնեական հավատքի զորացման սուրբ գործին, եղբայրասիրությամբ վերահաստատենք մեր հավատարմության ուխտը Աստծո, հայրենիքի և միմյանց հետ:
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

Subscribe to:
Posts (Atom)

.jpg)