Wednesday, May 4, 2016

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Գնահատելով ազգային ազատագրման պայքարում մեր հայորդիների կամքն ու խիզախությունը` և ի պատիվ նրանց սխրանքի`
 մայիսի 8-ին` ժամը 11:00-ին,հանդիսապետությամբ թեմակալ առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի Գուգարաց թեմի առաջնորդարանին կից` Վանաձորի Սբ Սարգիս եկեղեցու բակում կազմակերպվում է ամենամյա միջոցառում` նվիրված Շուշիի ազատագրման 24-ամյակին:

Տոնախմբությունը կուղեկցի երգով, պարով
Մայիսի 5-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում էմեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը:Տոնի օրը` ժամը 1100-ին, Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եւ Սուրբ Աստվածածին եկեղեցիներում կմատուցվի Սուրբ Պատարագ:Պատարագի ավարտին` Սբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակում տեղի կունենա տոնախմբություն` ժողովրդական ուրախ երգ ու պարով:Այդ օրը հիշատակվում է նաեւ 1441թ-ին Ամենայն Հայոց Հայրապետական Աթոռի` Սսից Սբ Էջմիածին փոխադրումը: 

No comments:

Post a Comment