Sunday, May 8, 2016


ՄԱՅԻՍԻ 9-Ը  ՎԱՆԱՁՈՐՈՒՄ


ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՏՈՆԸ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ 








Համահայկական խոշոր նշանակություն ունեցող հաղթանակներից մեկը` Շուշիի ազատագրման տոնը, ինչպես ամեն տարի, այս տարի ևս տոնվեց Վանաձորում քաղաքում: Երկրապահի օրվա և Շուշիի ազատագրման 24-րդ տարեդարձին, Գուգարաց թեմի առաջնորդարանի բակում տեղադրված խաչքարի մոտ, հանդիսապետությամբ թեմակալ առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, և մասնակցությամբ Վանաձոր քաղաքի հոգևոր դասի, կատարվեց հոգեհանգստյան արարողություն` ի հիշատակ Արցախյան պատերազմում զոհված հերոս հայորդիների:  


Արարողությանը ներկա էին մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, խաչքարի բարերար «Մատինյանի նշխար» ՍՊԸ տնօրեն Արմեն Սարուխանյանի ընտանիքը, Երկրապահ կամավորականների միության պատանի երկրապահներ, զինվորականներ, ազատամարտիկների ընտանիքների անդամներ և բազում հյուրեր:

Իր հայրական օրհնության և շնորհավորանքի խոսքը ներկաներին ուղղեց թեմակալ առաջնորդը. «Շուշիի ազատագրման պանծալի հաղթանակի համար մենք պարտական ենք ազատամարտիկներին, ովքեր իրենց գործնական հայրենասիրությամբ մեզ վերադարձրեցին մեր արժանապատվությունն ու հպարտությունը: Այսօր նրանց զավակներն են շարունակում նույն առաքելությունը` Արցախի պաշտպանության սուրբ գործը: Փառք հաղթական Հայոց Բանակին, փառք նահատակ Հայ Զինվորներին»:
Տոնախմբությունն ուղեկցվեց Գուգարաց թեմի «Վարդանանց հետնորդներ» փողային նվագախմբի և «Հորովել» երգի և պարի համույթի կատարումներով:



Միջոցառման ավարտին ներկաները, իրենց խոնարհումը բերելով Արցախում զոհված մեր մարտիկների անմահ հիշատակին, ծաղկեպսակներ և ծաղիկներ խոնարհեցին Հաղթանակի խաչքարին: 
8.05.2016

No comments:

Post a Comment