Saturday, January 31, 2015

Սուրբ Սարգիս զորավարի տոն 
31.01.2015
Երիտասարդների օրհնության օրը Գոգարաց թեմի Սուրբ Սարգիս անունը կրող բոլոր եկեղեցիներում սուրբ պատարագ մատուցվեց
Երիտասարդների օրհնության օրը Գոգարաց թեմի Սուրբ Սարգիս անունը կրող բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագ է մատուցվել: Այս տարի ևս Զորավարի տոնը թեմում մեծ շուքով նշվեց: Վանաձորի Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագ մատուցվեց ձեռամբ արժանապատիվ Տեր Վահան քահանա Ազարյանի: Եկեղեցին լի էր հատկապես երիտասարդներով: Եկել էին մասնակցելու Սուրբ պատարագին և իրենց միասնական աղոթքներում հայցելու սրբի բարեխոսությունը:  Հավարտ Սուրբ Պատարագի` թեմակալ առաջնորդ  բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանն իր օրհնության խոսքն ու մաղթանքն ուղղեց երիտասարդներին տոնի կապակցությամբ, նաև երիտասարդների օրհնության կարգ կատարեց:Երտասարդների կողքին էի Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյան, Աժ Պատգամավոր Էդմոն Մարությանը,փոխմարզպետները և բազում ուխտավորներ:
 Արդեն 3 տարի Սուրբ Սարգիս եկեղեցու խաչքավոր Արմեն Կարապետյանի աջակցությամբ տոնական միջոցառումներ են կազմակերպվում:Ինչպես նաև հավարտ պատարգաի հավատացյալ ժողովրդին խաչքավորի կողմից մատաղ է բաժանվում: «Նարեկացի» երիտասարդաց միության անդամները համախմբվել էին Գուգարաց թեմի տարբեր հասարակական կազմակերպությունների հետ: Ավանդական հանդիսության ընթացքում ձեռագործ աշխատանքների ցուցահանդես, տարբեր խաղեր ու անակնկալներ էր կազմակերպել, նաև կատարվել են ժողովրդական երգեր և պարեր: «Սերը երբեք չի անհետանում»,-խորագիրը կրող միջոցառումը պետք է ընդգծի եկեղեցական այս տոնի ժողովրդականությունն ու հայկականությունը. սա մեր ազգի ինքնության գրավականներից մեկն է, - նշում է միջոցառման պատասխանատու Սամվել Վանյանը :Եկեղոցու բակը լի էր երտասարդներով ,իրենց բարեգործական մասնակցությամբ  հանդես եկան նաև Մանկան Ժպիտ կազմակերպությունը: ՆԵՄ Երտասարդներ քաղցրաբլիթներ բաժանեցին ժողովրդին:
 Միջոցառման ավարտին սպասված էր հատկապես Սբ Սարգիս Զորավարի կերպարը խորհրդանշող ձիավորը, ով ամեն տարի իր բարեմաղթանքներն է հղում երիտասարդներին:







ՈՒԽՏՏ Ի ԿԱՏԱՐ ՍԻՐԵԼԻ ՈՒԽՏԱՎՈՐ
Ֆոտոշարքը Լիլիթ Յոլչյանի
Միջոցառումից լուսանկարներ










Ֆոտոշարքը 
Մանկան ժպիտի



Շողակաթ ՀԸ 31.01.2015

No comments:

Post a Comment