Հայաստանի մեկ երրորդը' հանրապետության հյուսիսային և հյուսիսարևելյան շրջանները, ամենամեծ քաղաքներ Գյումրին, Վանաձորը, Ստեփանավանը, Սպիտակը ավերակների վերածած ահեղ երկրաշարժի 23-րդ տարելիցը նշվում է դեկտեմբերի 7-ին: Արհավիրքին զոհ գնացածների հիշատակը հարգելու համար Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի, ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանի, Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանի, այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ միացավ սպիտակցիներին:
Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը ոգեկոչման արարողություն կատարեց: Ներկաները լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը, ծաղկիկներ եւ ծաղկեպսակներ դրեցին նրանց հիշատակը հավերժացնող հուշարձան-խաչքարին:
Վանաձորի Սբ.Աստվածածին եկեղեցու բակում դեկտեմբերի 7 զոհվածների հիշատակին տեղադրված խաչքարի մետ Գուգարաց թեմի հոգոր դասը կատարեծ հոգեհանգստի կարգ,որից հետո քաղաքային,մարզային,ուսանողներ,մի խումբ հավատացյալներ ծաղիկ դրեցին խաչքարին ,հարգելով նրանվ հիշատակը:
Լիլիթ Յոլչյան
Լուսանկարը հեղինակիՏեսանյութի տեխնիկական աջակցությունը «ՄԻԳ» ՀՌԸ-ը
No comments:
Post a Comment