Դեկ19 http://www.aravot.am/2011/12/19/19156/
Օրհնվեցին Վանաձորի Ս. Աստվածածին եկեղեցու նորակառույց խորանները
Հայ առաքելական Սուրբ եկեղեցու Գուգարաց թեմի բարեխնամ առաջնորդ Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի ձեռամբ՝ հանգստյան օրերին տեղի ունեցավ Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու նորակառույց Սուրբ Ստեփանոս նախավկայի եւ Սուրբ Հովհաննես Մկրտչի անունները կրող երկու խորանների օրհնության եւ սրբապատկերների օծման արարողությունը:Սրանից առաջ՝ ամբողջությամբ մաքրվել էր եկեղեցու ներսի պատերի ծեփը եւ նորովի գաջապատվել՝ վերագտնելով իր քարաշեն գեղեցկությունը: Այսօր եկեղեցին ամբողջությամբ պատկերազարդված է որմնանկարներով, կամարները գոտեւորված զարդանախշերով, Աստվածաշնչյան մի շարք խորհրդանիշերով: Այս ամենի հովանավորը վանաձորցի գործարար Արմեն Մխոյանն է, աշխատանքներն արել են երեւանաբնակ հայտնի մանրանկարիչ Լևոն Զաքյանն ու նրա աշակերտները:
Բացի ներսի աշխատանքներից, նորոգվել է նաեւ եկեղեցու դուրսը: Բարեկարգ տեսք ունի գմբեթի պատմական խաչը, նոր խաչեր են տեղադրվել երեք զանգակատների վրա (խաչքարագործ Սերգեյ Դանիելյան), երեսպատվել են եկեղեցու վեղարները, մոմավառության համար կառուցվել երկու փոքրիկ խորաններ:
Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը հովանավորին ու եկեղեցին նորոգած վարպետներին մաղթել է նոր եռանդ, ուժ եւ կարողություն աստվածահաճո գործունեության մեջ:
Լիլիթ ՅՈԼՉՅԱՆ
Լուսանկարը հեղինակի
-------------------------------------------------------------------------------------------------------------------------
http://armenpress.am/arm/news/672652
Օրհնվեցին Վանաձորի Սբ. Աստվածածին եկեղեցու խորանները 13:25, 19 Դեկտեմբեր, 2011
ՎԱՆԱՁՈՐ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 18-ին Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի ձեռամբ տեղի է ունեցել Վանաձորի Ս. Աստվածածին եկեղեցու նորակառույց Ս. Ստեփանոս նախավկայի և Ս. Հովհաննես Մկրտչի անունները կրող երկու խորանների օրհնության և սրբապատկերների օծման արարողությունը: Խորանների կառուցման և եկեղեցու պատկերազարդման աշխատանքները կատարվել էին Ս. Աստվածածին եկեղեցու բազմամյա խաչքավոր, վանաձորցի գործարար Արմեն Մխոյանի բարերարությամբ: Անվանի խաչքարագործ Սերգեյ Դանիելյանն էլ նորակառույց խորանների համար իր պատրաստած խաչքարերն է նվիրաբերել:
Սրբազան հայրը թեմի հոգևոր դասի և հավատացյալ վանաձորցիների անունից իր շնորհակալության խոսքն է հղել խաչքավորին և, ի նշան նրա անշահախնդիր և սրտաբուխ բարեգործության, նրան է հանձնել օրհնության գիր' նվիրելով մարմարյա զարդանախշ թևավոր խաչքար:

No comments:
Post a Comment