Tuesday, January 19, 2016

Եղեռնի 100-ամյակին Ամենայն Հայոց Հայրապետի ձեռամբ

օծված Հայոց Ցեղասպանության նահատակների սրբապատկերը հանգրվանեց Վանաձորի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի Մայր եկեղեցում: Սուրբ նահատակների սրբապատկերն իր պատկերագրությամբ եզակի ստեղծագործություններից է հայկական հաստոցային սրբանկարչության մեջ: Հավաքական այդ պատկերը ներկայացնում է հանուն Հավատի և հանուն Հայրենիքի մարտիրոսացած հայորդյաց` այր և կին, ծեր և մանուկ: Սրբադասումից հետո Մայր Աթոռից դուրս բերված Եղեռնի նահատակներին խորհրդաբանորեն ներկայացնող այս սրբապատկերը եկեղեցում կմնա մեկ ամիս` ի խոնարհումն հավատացյալների:

No comments:

Post a Comment