Sunday, October 18, 2015

ՕԾՎԵՑ ՎԱՀԱԳՆԱՁՈՐԻ ԱՌԱՋԻՆ ԵՎ ՄԻԱԿ ՍՐԲԱՏԵՂԻՆ



Լոռու մարզի Վահագնաձոր գյուղում տոն էր: Ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի` օծվեց գյուղի առաջին աղոթատունը` Սուրբ Աստվածածին մատուռը:
230 բնակիչ ունեցող այս համայնքը մին օրս չի ունեցել որևէ սրբավայր, եկեղեցի, ուր կկարողանար մասնակցել Սուրբ Պատարագի, կատարել մկրտության, պսակի խորհուրդ և կամ պարզապես մոմ վառել և աղոթք անել: Բարերարությամբ համայնքաբնակ Արտուշ Փարեմուզյանի և որդիներ` Դավիթ, Զավեն, Մուշեղ Փարեմուզյաննների` ի հիշատակ իրենց վաղամեռիկ մոր` Մարինե Փարեմուզյանի, Վահագնաձորում կառուցեցին բնակիչների համար այդքան երկար սպասված աղոթատեղին:


Մատուռի օծմանը, հանդիսապետությամբ թեմակալ առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, ներկաների համար ուխտի Պատարագ մատուցեց Դսեղի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Շնորհք քահանա Շահինյանը: Առ ի գնահատանք` առաջնորդը բարերարի ընտանիքին նվիրեց Աստվածամոր պատկերը և հանձնեց օրհնության գիր: Օծման արարողությանը ներկա էին ներկայացուցիչներ մարզպետարանից, համայնքապետեր, տարածաշրջանի քահանա հայրեր, բարերար Փարեմուզյան ընտանիքը, ուխտավորներ և համայնքի բնակիչները`գլխավորությամբհամայնքապետ Էդիկ Եղոյանի:
Օծման արարողության ավարտին` մատուռի բակում, դարձյալ բարերարությամբ Փարեմուզյան ընտանիքի` տեղադրվեց և Սրբազան Հոր ձեռամբ օրհնվեց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված խաչքարը: Սրբազան Հայրը շնորհավորեց և իր օրհնության խոսքն ուղղեց ներկաներին. «Մշտապես վերանորոգեք ձեր ուխտը Աստծո հետհիշեքնրա պատվիրանները և ապրեք հավատովհույսովսիրով»:
Հավարտ արարողությունների` ներկաներին բաժանվեց ուխտի մատաղ: Գեղարվեստական հայտագրով հանդես եկավվաստակավոր երաժիշտ Ստեփան Դալլաքյանը և այլ անհատ կատարողներ:















Նորաօծ Սբ Աստվածածին մատուռում այսուհետ բնակիչների համար եկեղեցական խորհուրդներ կկատարի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Շնորհք քահանա Շահինյանը:

Դիվան Գուգարաց թեմի
Ֆոտոշարքը Լիլիթ Յոլչյանի 17.10.2015

Դիվան Գուգարաց թեմ





No comments:

Post a Comment