Thursday, October 30, 2014

ՏԱՌԱՊԱՆՔԸ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ Է


Որքա՜ն hաճախ ենք մոռանում Աստծուն երախտագիտություն հայտնել Իր բոլոր շնորհների համար: Եվ միայն ցավն է մեզ ստիպում շրջվել դեպի Նա: Դա մեզ օգնում է հասկանալու, թե որոնք են հոգևոր և մարդկային ճշմարիտ արժեքները, այն արժեքները, որոնք կրում են մշտնջենականության դրոշմը: 
Տառապանքի փորձն է մեզ սովորեցնում հասկանալ տարբերությունը՝ երջանկության ու հաճույքի միջև: Մեր դարաշրջանը շատ հաճախ շփոթում է այս երկու հասկացութիւնները: ... Ես այն կարծիքին եմ, որ ցավը բացահայտում է կյանքի խոր իմաստը և մեզ հասկացնել տալիս, որ մենք տիեզերքի վերջին տերերը չենք, այլ՝ արարչագործության տնօրինողները կամ ավելի ճշգրիտ՝ սպասավորները»: 
ԳԱՐԵԳԻՆ Ա

No comments:

Post a Comment