Saturday, October 4, 2014

Եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ

Օրերս, օրհնությամբ թեմակալ առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, տեղի ունեցավ Գուգարաց թեմի երիտասարդական կազմակերպության կենտրոնական խորհրդի առաջին հանդիպումը` նվիրված Եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ միջոցառումների շարքի մշակմանը: Հանդիպմանը ներկա էին թեմի 13 համայնքների երիտասարդաց միությունների ներկայացուցիչները: Ներկաներին իր օրհնության խոսքն ուղղեց և միջոցառումների մշակման հարցում ուղղորդեց  թեմակալ առաջնորդը` հորդորելով կենտրոնանալ և ծրագրեր մշակել բնակչության շրջանում նաև պատմական հիշողության արթնացման նպատակով: Երիտասարդները Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդական կազմակերպության կողմից մշակված Եղեռնի 100-ամյա տարելիցին ընադառաջ իրակացվելիք ծրագրերին և Եղեռնի Զոհերի Սրբադասման օրերին իրականացվելիք միջոցառումներին մասնակցելուց զատ, մարզի համայնքներից ներս կիրականցնեն իրազեկիչ և ոգեկոչող տարբեր ծրագրեր: Ժողովին երիտասարդները մշակեցին համամարզային մասշտաբով իրականացվելիք մի քանի ծրագրեր, որոնք կիրագործվեն մասնակցությամբ և աջակցությամբ տարբեր հասարակական կառույցների` ներգրավելով դպրոցական տարիքի երեխաներից մինչև մեծահասակ և ծերահասակ: Ծրագրերի մասին առավել մանրամասն առաջիկայում պարբերաբար կտեղեկացվի հասարակությանը` թե իրազեկման և թե ներգրավման նպատակով:

Հավարտ հանդիպման` երիտասարդները միասնական աղոթք բարձրացրեցին Վանաձորի Սուրբ Սարգիս եկեղեցում և մեկնեցին համայնքներ` ծրագրերի առավելագույնս լավ իրականացման տեսլականով: 

No comments:

Post a Comment