Saturday, November 21, 2020

Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ,


Այսու տեղեկացնում ենք, որ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արք. Չուլջյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա երկուշաբթի օրը՝ նոյեմբերի 23-ին, ժամը 17:00-ին Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցում: Հաջորդ օրը՝ նոյեմբերի 24-ին, ժամը 10:00-ին Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, որից հետո Գուգարաց թեմի առաջնորդարանի բակում կկատարվի հուղարկավորության կարգ:
Սեպուհ սրբազանը ժամանակին թողած իր կտակում գրել է հետևյալը. « Խնդրանքս է, որ ծաղկեպսակների և հոգեհացի գումարը նվիրաբերվի «Ծիծեռնակ» ճամբարին»:
Փոխանցում կարող եք անել հետևյալ հաշվեհամարին՝
Հայ Առաքելական եկեղեցի
Գուգարաց թեմ, «Ծիծեռնակ» ճամբարին
Բանկ ֊ԱՇԲ Վանաձոր,
հ/հ 247170004938
Դիվան Գուգարաց թեմի

No comments:

Post a Comment