Tuesday, July 24, 2018

«Վարդանանց Հետնորդներ» 

նվագախմբի նոր հաջողությունները

Օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի՝ Գուգարաց թեմի «Վարդանանց հետնորդներ» փողային նվագախումբը հունիսի 1-10-ը հրավերքով մասնակցեց Վրաստանի Հանրապետության Քոբուլեթի քաղաքում կայացած «Նարնջագույն Քոբուլեթի» միջազգային հեղինակավոր փառատոնին և ունեցավ բավականին հաջողություններ:
Փառատոնի առաջին օրը բեմահարթակ էին դուրս եկել աշխարհի 20 պետություններից ժամանած 65 համույթները, որոնցից լավագույն 16 խմբերը մասնակցեցին Գալա համերգին: Գալա համերգի ժամանակ «Վարդանանց Հետնորդներ»-ը իր բարձր կատարողականությամբ արժանացավ խստապահանջ հանձնաժողովի ամենաբարձր գնահատականին և արժանացավ առաջին կարգի մրցանակի, իսկ երաժիշտ-կատարողները նաև առաջին կարգի դիպլոմների, ինչպես նաև նվագախումբը պարգևատրվեց թանկարժեք նվերներով:
Նվագախմբին Քոբուլեթիում կայացած փառատոնին մասնակցելու համար մեծ աջակցություն ցուցաբերեցին Վանաձորի համայնքապետարանը՝ հանձինս քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի և Լոռու մարզպետարանը՝ հանձինս մարզպետ Հ. Մարգարյանի:
Նվագախմբի և անձամբ իմ անունից խորին երախտագիտությունս եմ հայտնում վերոհիշյալ կազմակերպություններին՝ մեզ աջակցելու համար:

No comments:

Post a Comment