Wednesday, August 31, 2016

Լոռու մարզի  Շահումյան համայնքում տոնվեց  Սուրբ Հակոբ եկեղեցու օծման և համայնքի տոն

Օգոստոսի 31-ին  Լոռու մարզի  Շահումյան համայնքում տոնվեց  Սուրբ Հակոբ եկեղեցու օծման և համայնքի տոնը: Օրհնությամբ  Գուգարաց թեմի  բարձրաշնորհ առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի Սուրբ Հակոբ եկեղեցում մատուցվեց Ուխտի Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր տարածաշրջանի հոգևոր հովիվ արժանապատիվ տեր Սողոմոն քահանա Ավետիսյանը: Հավարտ Պատարագի  կատարվեց մատաղի օրհնության արարողություն:  Միջոցառմանը գեղեցիկ երգ ու պարով և ասմունքով մասնակցեցին համայնքի Կրթամարզամշակութային համալիրի պարային համույթները և <<Սուրբ Խաչ>> Կիրակնօրյա վարժարանի սաները:  Համայնքային կյանքում նշանակալից ավանդ ունեցած բնակիչներին, Արցախյան քառորյա պատերազմի մասնակիցներին, ինչպես նաև համայնքում գործող հիմնարկությունների լավագույն աշխատակիցներին  համայնքապետը հանձնեց պատվոգրեր և շնորհակալագրեր:
 

Երկրապահ կամաորական միության կողմից քառօրյա պատերազմին մասնակցած 9 կամավորների տրվեց պատվոգրեր և մեդալներ:

No comments:

Post a Comment