Monday, June 13, 2016

ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎ
ՕՐ ԱՌԱՋԻՆ
ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԲԱՑՈՒՄ
 13-ը հունիսի, 2016 թ.

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության կենտրոնը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, հունիսի 13-17-ը «Աղվերան պարկ ռեզորթ» հաստատությունում ‘‘World Vision’’ բարեգործական կազմակերպության աջակցությամբ անցկացնում է Կիրակնօրյա վարժարանների շուրջ 100 ուսուցիչների համաժողով:





Համաժողովի առաջին օրն սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո ՔԴԿ տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպս. Նավասարդյանը ողջույնի և օրհնության խոսքով դիմեց ներկաներին` ուսուցիչներին ուղղված իր խոսքում նշելով. «...երբ որ Տիրոջ քարոզիչը լինելու կանչը լսեք, դուք` իբրև առաքյալների տերունավանդ գործը շարունակողներ, միշտ ձեր պատրաստակամությունը պիտի հայտնեք Տիրոջը` ասելով` այո, Տեր, մենք պատրաստ ենք... »:
Այնուհետև Կիրակնօրյա կրթօջախների գործունեությանը պատմական համառոտ ակնարկով անդրադարձավ ՔԴԿ Կիրակնօրյա ոլորտի պատասխանատու Վերժինե Ասատրյանը:

No comments:

Post a Comment