Monday, March 14, 2016

Թեմակալ առաջնորդի այցը Վարդաբլուր և Ստեփանավան համայնքներ



Ինչպես նախորդ տարիներին այս տարի ևս, Մեծ Պահքի ընթացքում թեմակալ առաջնորդը այցելեց թեմի մի շարք համայնքներ և ծխական եկեղեցիներում քարոզեց հավատացյալներին` Մեծ Պահքի հանգրվանների խորհրդի մասին և հորդորեց ինքնամաքրվել և միանալ հոգևոր աճի այս ճամփորդությանը:


«Ոչ միայն անհատապես, այլ ազգովի պահեցողությամբ ու աղոթքով պետք է անցնենք այս փորձության շրջանը. ոչ միայն Աստծուց բարիք խնդրելով ինքներս մեզ համար` այլև համայն հայության և եկեղեցու ու պետականության պահպանման համար: Դրամի կայսրության հարուցած կործանարար այս ճգնաժամից դուրս գալու, մեր երկրին քաջաբար տեր կանգնելու և երկրից փախուստի փոխարեն` այն լավը դարձնելու գիտակցությամբ»- Սրբազանը իր հայրական հորդորով դիմեց այս անգամ Վարդաբլուր համայնքի բնակիչներին:
Վարդաբլուրի Սբ Աստվածածին եկեղեցում` Սբ Պատարագ մատուցեց համայնքի հոգևոր հովիվ Տեր Մերուժան քահանա Սողոյանը:
Պատարագին ներկա էին  Գյուլաքարկի ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը, Վարդաբլուրի համայնքապետ Միքայել Ֆրանգյանը, Կուրթանի համայնքապետ Մհեր Գևորգյանը, համայնքապետարանների աշխատակազմը, միջնակարգ դպրոցի տնօրեններ, աշակերտները, ուսուցչական կազմը, երիտասարդներ և բազում հավատացյալներ:


Սրբազանը նույն օրը հանդիսապետեց Պատարագին և քարոզեց Ստեփանավան համայնքի Սբ Սարգիս եկեղեցում: Պատարագին ներկա էին քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը, եկեղեցու խաչքավոր Ալբերտ Ղարաքեշիշյանը, ուսուցիչներ և բազմաթիվ հավատացյալներ:Սրբազան հայրը իր օրհնության խոսքը բերեց ներկաներին և կրկին կոչ արեց աղոթել միմյանց համար. «Այնպես, ինչպես մեր Փրկիչը անապատում 40-օրյա ծոմապահության ենթարկեց իրեն` ոչ իր համար, այլ մարդկության փոխարեն Ինքն ապաշխարեց` մարդկային ցեղի փրկության համար. այնպես էլ մեր պահեցողությունը այդ իմաստն է ստանում: Աստվածաշնչում բազում են դեպքերը, երբ ազգովի պահեցողությամբ փրկում են և իրենց և իրենց երկիրը: Ուստի պարտադիր է նաև աղոթել մեր երկրի համար»,-նշեց նա:


 Սրբազանը Հայրը երկու համայնքներում նաև օրհնեց և շնորհավորեց ներկա կանանց` միամսյակի կապակցությամբ` իր խոսքում ընդգծելով և վեր հանելով հայ կնոջ դերը` որպես մեր ժողովրդի հարատևման գլխավոր գրավական: Համայնքներում հանդիպումների ավարտին` բոլոր կանանց և աղջիկներին բաժանվեցին Տիրամոր սրբանկարով առաջնորդի շնորհավորանքի օրհնության գիրը:




ՎԱՐԴԱԲԼՈՒՐ ՀԱՄԱՅՆՔ ՍԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ  ՍԲ ՊԱՏԱՐԱԳ 
ֆոտոշարք




 Լուսանկարները Լ.Յոլչյանի13.03.2016

ՍՏԵՓԱՆԱԱՎՆ ՔԱՂԱՔ. ՍԲ ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑԻ .ՍԲ ՊԱՏԱՐԱԳ 
ֆոտոշարք



Լուսանկարները Լ.Յոլչյանի13.03.2016 

No comments:

Post a Comment